«Քսան հազար լյո ջրի տակ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Գլուխ տասներկուերորդ։ Ամեն ինչ էլեկտրականության միջոցով)
(Գլուխ տասնչորսերորդ։ «Սև գետը»)
 
(One intermediate revision by the same user not shown)
Տող 1647. Տող 1647.
  
 
=== Գլուխ տասներեքերորդ։ Մի քանի թվեր ===
 
=== Գլուխ տասներեքերորդ։ Մի քանի թվեր ===
 +
 +
Մի քանի րոպեից հետո մենք արդեն նստել էինք սրահում, բազմոցների վրա, և սիգար էինք ծխում։ Նավապետ Նեմոն ինձ տվեց այն գծագրերր, որոնք պատկերացնում էին «Նաուտիլուսը» երկարության ու լայնության կտրվածքով։ Այնուհետև նա սկսեց իր բացատրությունը։
 +
 +
― Ահա, պարոն պրոֆեսոր, այն նավի ուրվագծերը, որտեղ գտնվում եք դուք։ Սա երկար մի պլան է՝ կոնաձև ծայրերով։ Իր ձևով նա նման է սիգարին, իսկ այդ ձևը Լոնդոնում լավագույնն է համարվում նման նավերի վերաբերմամբ։ Գլանի ամբողջ երկարությունը հավասար է ճիշտ յոթանասուն մետրի, իսկ ամենամեծ լայնությունը (մեջտեղում)՝ ութ մետրի։ Ես չեմ պահպանել այն հարաբերությունը, որ սովորաբար պահպանվում է արագընթաց նավերի երկարության ու լայնության միջև, այսինքն երբ երկարությունը տասն անգամ ավելի է լինում լայնությունից։ Սակայն իմ ընտրած երկարության ու լայնության հարաբերությունն այնպես է, որ նավն առջևից այնքան էլ մեծ դիմադրության չի հանդիպում, և դուրս մղվող ջուրը չի արգելակում նրա ընթացքը։ Այս տվյալներն արդեն ձեզ թույլ են տալիս հաշվելու «Նաուտիլուսի» մակարդակն ու ծավալը։ Նրա մակարդակը կազմում է ճիշտ հազար տասնմեկ ամբողջ քառասունհինգ հարյուրերորդական քառակուսի մետր, ծավալը՝ հազար հինգ հարյուր ամբողջ երկու տասնորդական խորանարդ մետր։ Սրանից հետևում է, որ ամբողջովին ջրասույզ լինելու դեպքում նավը դուրս է մղում հազար հինգ հարյուր խորանարդ մետր կամ նույնքան տոննա ջուր։
 +
 +
Այս սուզանավի պլանը կազմելիս ես հետապնդում էի հետևյալ նպատակը.— այնպես անելէ որ «Նաուտիլուսը» ծովում ինը տասներորդ մասով լինի ջրի տակ և տասներորդ մասով– ջրից դուրս։ Նման պայմաններում նավը պետք է դուրս մղեր իր ծավալի ինը տասներորդ մասի չափ ջուր, կամ հազար երեք հարյուր հիսունվեց ամբողջ քառասունութ հարյուրերորդական խորանադ մետր ջուր և կշռեր նույնքան տոննա։ Ուրեմն ես պետք է այնպես անեի, որ նավի ծանրությունը դրանից ավելի չլիներ։
 +
 +
«Նաուտիլուսն» ունի երկու մաս, ներքին և արտաքին։ Այդ մասերը միացած են երկաթե գերաններով, որոնք ունեն «T» տառի ձևը։ Գերաններն արտասովոր ամրություն են տալիս նավին։ Հիրավի, այդպիսի կառուցվածքի շնորհիվ, «Նաուտիլուսը» դատարկ լինելու դեպքում նույնպիսի դիմադրություն ունի, ինչ որ այն դեպքում, երբ նա ասենք թե լցված լինի ջրով․ նավի կառուցվածքը չափազանց ամուր է և ծովային ոչ մի փոթորիկ և ալեկոծություն սարսափելի չէ նրա համար։
 +
 +
Հիշված երկու մասերը բաղկացած են պողպատյա թերթերից, որոնք չափազանց դիմացկուն են։ Ներքին մասի թերթերի հաստությունը հավասար է մոտավորապես հինգ սանտիմետրի, իսկ այդ մասի ծանրությունը՝ երեք հարյուր իննսունչորս ամբողջ և իննսունվեց հարյուրերորդական տոննայի։ Արտաքին մասը, որ ունի հիսուն սանտիմետր բարձրություն և քսանհինգ սանտիմետր լայնություն և կշռում է վաթսուներկու տոննա, ապա մեքենաները, բեռը, մնացած ամբողջ կահավորանքը, սարքավորումը, ներքին միջնորմներն ու հենարանները․ այս ամենը միասին վերցրած կշռում է ինը հարյուր վաթսունմեկ ամբողջ հիսուներկու հարյուրերերդական տոննա, որ ներքին մասի երեք հարյուր իննսունչորս ամբողջ իննսունվեց հարյուրերորդական տոննայի հետ միասին կազմում է նավի ընդհանուր ծանրությունը՝ հազար երեք հարյուր հիսունվեց ամբողջ քառասունութ հարյուրերորդական տոննա։ Հասկացա՞ ք։
 +
 +
— Հասկացա։
 +
 +
— Այսպես ուրեմն,— շարունակեց նավապետը,— երբ «Նաուտիլուսը» գտնվում է ջրի երեսին, այդչափ բեռնվածության դեպքում ջրից դուրս է գալիս մեկ տասներորդ մասով։ Հետևաբար, եթե նավում լինեին պահամաններ այդ տասներորդ մասի տարողությամբ, այսինքն հարյուր հիսուն ամբողջ յոթանասուներկու հարյուրերորդական տոննա տարողությամբ, և եթե այդ պահամանները լցվեին ջրով, ապա «Նաուտիլուսը», որ դուրս է մղում հազար հինգ հարյուր խորանարդ մետր ջուր, կամ որ միևնույն է, կշռում է հազար հինգ հարյուր յոթ տոննա, ամբողջովին շրասույզ կլիներ։ Հենց այդպես էլ լինում է գործնականում։ «Նաուտիլուսն» ունի պահամաններ, որոնք տեղավորված են նրա ներքին մասում։ Բավական է բաց անել ծորակները, և այդ պահամանները լցվում են ջրով ու նավն ամբողջովին ջրասույզ է լինում, իր վերին մասով հավասարվելով ծովի մակերևույթին։
 +
 +
— Շատ գեղեցիկ, նավապետ։ Բայց իմ կարծիքով հենց այստեղից են սկսվում գլխավոր դժվարությունները։ Անշուշտ դուք կարող եք ջրասույզ լինել այնքան, որ «Նաուտիլուսի» ոչ մի սանտիմետրը ջրից դուրս չմնա։ Սակայն, երբ ձեր նավը խորն է իջնում, մի՞թե ուժեղ դիմադրության չի հանդիպում։ Մի՞թե այդ ճնշումը նավը վարից վեր չի մղում այնպիսի ուժով, որը կազմում է մոտավորապես մեկ մթնոլորտ ջրի յուրաքանչյուր երեսուներկու ոտնաչափ շերտի վրա, կամ այլ կերպ ասած՝ այնպիսի ուժով, որը հավասար է մեկ քառակուսի սանտիմետրի վրա մեկ կիլոգրամի ճնշման։
 +
 +
– Միանգամայն ճիշտ է, պրոֆեսոր։
 +
 +
― Այդ դեպքում, եթե դուք ամբողջ «Նաուտիլուսը» չեք լցնում ջրով, ապա ես չգիտեմ, թե նավն ինչպես է ջրասույզ լինում։
 +
 +
― Պարոն պրոֆեսոր,— ասաց նավապետ Նեմոն,— չպետք է շփոթել ստատիկան և դինամիկան, թե չէ կարող են լուրջ սխալներ լինել։ Օվկիանոսի խորքերը մտնելու համար այնքան էլ բարդ աշխատանք չի պահանջվում։ Հետևեցեք իմ դատողությունների ընթացքին։
 +
 +
― Ես ուշադրությամբ լսում եմ ձեզ։
 +
 +
― Ինչքա՞ն պետք էր ավելացնել «Նաուտիլուսի» ծանրությանը, որպեսզի նա իջներ ծովերի խորքը։ Այդ բանը պարզելու համար ես պետք է հաշիվ անեի, թե ինչքան է ծովի վերին շերտերի ճնշումն այս կամ այն խորության ստորին շերտերի վրա։
 +
 +
― Դա ակներև է, նավապետ։
 +
 +
― Սակայն, թեև չի կարելի ժխտել, որ ջուրը սեղմվելու հատկություն ունի, բայց և այնպես, այդ հատկությունը խիստ սահմանափակ է։ Եվ իսկապես, նորագույն տվյալների համաձայն, ճնշումը մեկ մթնոլորտով ավելանալու դեպքում, այսինքն՝ երեսուն, ոտնաչափ խորությամբ, ջուրը սեղմվում է չորս հարյուր երեսունվեց տասը միլիոներորդ մասով։ Հազար մետը խորությամբ ջրասույզ լինելու, համար պետք է հաշվի առնել հազար մետր բարձրությամբ ջրային սյան ճնշումից, այսինքն հարյուր մթնոլորտ ճնշումից առաջացող՝ ծավալի փոքրացումը։ Այս դեպքում ծավալի փոքրացումն արտահայտվում է չորս հարյուր երեսունվեց հարյուրերորդականով։ Հետևաբար, նավի կշիռը պետք է ավելանա մինչև հազար հինգ հարյուր տասներեք ամբողջ յոթանասունյոթ հարյուրերորդական տոննա՝ հազար հինգ հարյուր յոթ ամբողջ երկու տասնորդական նորմալ կշռի փոխարեն։ Այսպիսով հարկավոր կլինի նավի ծանրությունն ավելացնել ընդամենը վեց ամբողջ հիսունյոթ հարյուրերորդական տոննայով։
 +
 +
— Ընդամե՞նը։
 +
 +
— Այո, պարոն Արոնաքս, իսկ այս հաշիվը դժվար չէ ստուգել։ Հետո, ես ունեմ պահեստի պահամաններ հարյուր տոննա տարողությամբ։ Դրանց շնորհիվ ես կարող եմ ավելի խորը ջրասուզվել։ Ջրի երեսը բարձրանալու համար բավական է, որ ես դատարկեմ այդ լրացուցիչ պահամանների ջուրը։ Իսկ եթե ուզում եմ, որ «Նաուտիլուսի» մեկ տասներորդ մասը դուրս գա ջրից ամբողջովին դատարկում եմ բոլոր ամբարները։
 +
 +
Ես էլ ի՞նչ կարող էի առարկել այդ դատողությունների դեմ, որոնք հիմնվում էին ստույգ թվերի վրա։
 +
 +
— Ես ընդունում եմ ձեր փաստարկումները, նավապետ,― ասացի ես,— և իսկապես, ծիծաղելի կլիներ դրանք վիճելի դարձնել այն ժամանակ, երբ գործնական կյանքն ամեն օր հաստատում է դրանց ճշտությունը։ Սակայն իմ մեջ առաջանում է մի կասկած ևս։
 +
 +
― Ի՞նչ կասկած։
 +
 +
Երբ դուք ջրասուզվում եք հազար մետր խորությամբ, «նաուտիլուսի» պատերի վրա հարյուր մթնոլորտ ճնշում է լինում։ Հետևաբար, եթե դուք, գտնվելով այդչափ խորը, ցանկանաք դատարկել պահամանները, որպեսզի ձեր նավը թեթևանա և բարձրանա ծովի երեսը, ապա պահամաններից ջուրը դատարկող պոմպերի վրա կլինի լրացուցիչ ճնշում, յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա հարյուր կիլոգրամ։ Իսկ դա պոմպերից կպահանջի այնպիսի հզորություն․․․
 +
 +
— Որը կարող է տալ միայն էլեկտրականությունը,— ընդհատեց ինձ նավապետ Նեմոն։— Կրկնում եմ, պրոֆեսոր, իմ մեքենաների հզորությունը համարյա անսահման է։ «Նաուտիլուսի» պոմպերն արտասովոր ուժ ունեն։ Դրանում դուք պետք է համոզվեիք այն ժամանակ, երբ իմ պոմպերի ուժով ջրի սյուները, ինչպես ջրվեժ, թափվեցին «Աբրահամ Լինկոլնի» տախտակամածի վրա։ Սակայն, որպեսզի իմ մարտկոցները չծանրաբեռնեմ լրացուցիչ պահամաններով, ես դրանցով օգտվում եմ միայն այն դեպքերում, երբ ուզում եմ ջրասույզ լինել հազար հինգ հարյուրից մինչև երկու հազար մետր։ Իսկ եթե խելքիս փչում է այցելել օվկիանոսի ամենախորը մասերը՝ ութ֊տասը հազար մետր դեպի ցած, ապա ես դիմում եմ ուրիշ միջոցների, որոնք թերևս ավելի բարդ, սակայն հուսալի են, ինչպես և իմ թված մյուս միջոցները։
 +
 +
— Այսի՞նքն, նավապետ։
 +
 +
— Որպեսզի ձեզ համար այդ հասկանալի լինի, ես պետք է նախ պատմեմ, թե ինչպես եմ կառավարում «Նաուտիլուսը»։
 +
 +
— Ես անհամբերությամբ ուզում եմ իմանալ այդ։
 +
 +
— Նավը դեպի աջ կամ դեպի ձախ տանելու համար, կամ ուրիշ խոսքով, նրան հորիզոնական ընթացք տալու համար ես օգտագործում եմ սովորական մի ղեկ, որ գտնվում է նավախելի մոտ։ Այդ ղեկը գործում է անիվի և պարանի միջոցով։ Սակայն «Նաուտիլուսը» կարելի է ուղղել նաև դեպի վերև ու ներքև, որի համար օգտագործվում են նավի կողքերին, ջրագծի մոտ գտնվող երկու հատուկ մասեր։ Սրանք վերև ու ներքև են շարժվում նավի ներսում գտնվող լծակների միջոցով։ Երբ հիշված մասերը զուգահեռական դիրք են ընդունում ողնուցի հետ, «Նաուտիլուսը» գնում է հորիզոնական ուղղությամբ։ Երբ նրանք թեքված են, «Նաուտիլուսը», նայած այղ թեքման աստիճանին, իջնում է թեք կամ բարձրանում թեք գծով, իսկ այդ գծի երկարությունն ամբողջովին կախված է իմ ցանկությունից։ Դեռ ավելին, եթե ես ուզում եմ արագացնել վերելքը, կանգնեցնում եմ պտուտակը և ջրի ճնշման շնորհիվ «Նաուտիլուսը» բարձրանում է վեր, ինչպես ջրածնով լցված օդապարիկ։
 +
 +
― Կեցցեք, նավապետ,— բացականչեցի ես,— սակայն ջրասույզ եղած «Նաուտիլուսը» կուրորե՞ն է կառավարվում։
 +
 +
— Բոլորովին ոչ։ «Նաուտիլուսի» տախտակամածում, նրա առջևի մասում կառուցված է հատուկ տեղ ղեկավարի համար։ Այնտեղ տեղավորված լուսացույցներն ունեն ոսպնյակներ։
 +
 +
— Եվ այդ ապակիները դիմադրո՞ւմ են ճնշումներին։
 +
 +
— Այո՛։ Բյուրեղապակին, որ կարող է փշրվել վայր ընկնելուց կամ ցնցումից, միևնույն ժամանակ որոշ դեպքերում բավականաչափ ամուր է լինում" 1864 թվականին, երբ Հյուսիսային ծովում էլեկտրական լույսի տակ ձուկ որսալու փորձեր էին կատարվում, յոթ միլիմետր հաստությամբ բյուրեղապակյա թիթեղները դիմացան տասնվեց մթնոլորտ ճնշման։ Իսկ այն ապակիները, որ ես եմ օգտագործում, ունեն մինչև քսանմեկ սանտիմետր հաստություն, այսինքն երեսուն անգամ ավելի հաստ են։
 +
 +
— Ես հասկացա։ Սակայն տեսանելիությունն ապահովելու համար շատ ուժեղ լույս է հարկավոր, այնպես որ, հարց է ծագում, թե ինչպես օվկիանոսի մթին խորքերում․․․
 +
 +
— Ղեկի ձեղնախցիկի հետևում տեղավորված է էլեկտրական մի ուժեղ անդրադարձիչ,— ընդհատեց ինձ նավապետ Նեմոն,— որի ճառագայթները ջուրը լուսավորում են կես մղոն տարածությամբ։
 +
 +
― Կեցցեք, եռակի կեցցեք, նավապետ։ Հիմա ինձ հասկանալի է տխրահռչակ «միաժանու» տարածած էլեկտրական լույսը, այն միաժանու, որ այնքանն շփոթեցրել էր գիտնականներին։ Ի դեպ, թույլ տվեք իմանալ, արդյոք սոսկ պատահականությո՞ւն է եղել «Նաուտիլուսի» և «Շոտլանդիայի» ընդհարումը, որ այնքան աղմուկ հանեց ամբողջ աշխարհում։
 +
 +
— Միմիայն պատահականություն, պրոֆեսոր։ Ընդհարումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ իմ նավն ընթանում էր երկու մետր ջրի տակ։ Սակայն ես իսկույն տեսա, որ ոչ մի փորձանք չի պատահել։
 +
 +
— Միանգամայն ճիշտ է։ «Շոտլանդիան» հաջողությամբ հասավ նավահանգիստ։ Լավ, իսկ ինչո՞վ վերջացավ ձեր հանդիպումն «Աբրահամ Լինկոլնի» հետ։
 +
 +
— Պարոն պրոֆեսոր, ես էլ եմ ցավում ամերիկական քաջարի նավատորմիղի այդ լավագույն նավի համար, սակայն նա հարձակվում էր ինձ վրա և ես պետք է պաշտպանվեի։ Այնուամենայնիվ ես սահմանափակվեցի նրանով, որ մարտանավը զրկեցի ինձ վրա հարձակվելու հնարավորությունից, նրա համար դժվար չի լինի ամենամոտիկ նավահանգստում կարգի բերել վնասված տեղերը։
 +
 +
— Օ, Նավապետ,— բացականչեցի ես,— իսկապես որ սքանչելի նավ է «Նաուտիլուսը»։
 +
 +
— Այո, պրոֆեսոր,— մի փոքր հուզված պատասխանեց նավապետ Նեմոն,— ես սիրում եմ այս նավն ինչպես հարազատ մանկանս։ Օվկիանոսում գտնվող նավերին հազարավոր վտանգներ են սպառնում։ Յուրաքանչյուր պատահականություն կարող է նրանց համար ճակատագրական դառնալ։ Մինչդեռ այստեղ, ծովերի խորքում մարդը ոչնչից չպիտի վախենա։ Կարիք չկա վախենալու, որ նավը կարող է ճզմվել որոշ ճնշումից, քանի որ այն ավելի ամուր է, քան երկաթը։ Այս նավը չունի մաշվող սարքավորում, չունի առագաստներ, որոնց կարող է պոկել քամին։ Չկան այնպիսի կաթսաներ, որոնք կարող են պայթել։ Հրդեհը սարսափելի չէ, քանի որ նավը փայտյա մասեր չունի։ Չկա ածուխ, որի պաշարը սպառվում է արագությամբ, չէ՞ որ «Նաուտիլուսը» միմիայն էլեկտրականությամբ է շարժվում։ Սարսափելի չեն ընդհարումները, որովհետև միայն «Նաուտիլուսն» է, որ ակոսում է օվկիանոսների խորքերը։ Փոթորիկները վտանգավոր չեն, որովհետև օվկիանոսի մակերևույթից մի քանի մետր ցած միշտ տիրում է անդորրություն։ Ահա, պրոֆեսոր, իդեալական մի նավ։ Եվ եթե ճիշտ է այն, որ գյուտարարը միշտ ավելի է հավատում իր նավին, քան կառուցող ինժեները, իսկ վերջինս ավելի է հավատում, քան նավապետը, ապա դուք կհասկանաք, թե ես ինչպիսի անսահման վստահությամբ եմ վերաբերվում դեպի «Նաուտիլուսը», ես, որ միաժամանակ նավի և՛ գյուտարարն եմ, և՛ կառուցողը, և՛ նավապետը։
 +
 +
Նավապետ Նեմոն խոսում էր մեծ ոգևորությամբ։ Նրա աչքերում վառված կրակը, շարժումների աշխուժությունը կերպարանափոխել էին նրան։
 +
 +
Գլխումս մի նոր հարց ծագեց, ու թեև այն կարող էր անհամեստ թվալ, այնուամենայնիվ ես ինձ չկարողացա զսպել և այդ հարցը տվի նավապետ Նեմոյին։
 +
 +
— Ուրեմն դուք ինժեներական կրթությո՞ւն եք ստացել։
 +
 +
— Այո,– պատասխանեց նա,– այն ժամանակ, երբ ես ցամաքի բնակիչ էի, սովորում էի Լոնդոնում, Փարիզում և Նյու֊Յորքում։
 +
 +
— Բայց այս զարմանալի սուզանավը կառուցելիս դուք ինչպե՞ս կարողացաք պահել գաղտնիքը։
 +
 +
— Պարոն պրոֆեսոր, նավի առանձին մասերն արտադրվել են երկրագնդի զանազան վայրերում, իսկ թե ինչի համար էին պատրաստվում դրանք, ես այդ թաքցնում էի գործարաններից։ «Նաուտիլուսի» ողնուցը կոփվել է Ֆրանսիայում, Կրեզոյի գործարաններում, թիակավոր գլանը՝ Լոնդոնում, Պենա և Ընկ․ գործարաններում՝ պտուտակը՝ Գլազգոյում, Սկոտտի գործարանում, պահամանները՝ Փարիզում, Կայլ և Ընկ. ձեռնարկություններում, մեքենան Գերմանիայում, Կրուպպի գործարաններում, բաբանը՝ շվեդացի Մոթանի գործարաններում, ճշգրիտ պարագաները Նյու֊Ցորքում, եղբայրք Հարտերի գործարաններում և այլն և այլն։ Յուրաքանչյուր մատակարար ստացել է իմ գծագրությունները, որոնք ստորագրված են եղել ուրիշ անունով։
 +
 +
— Սակայն,— ասացի ես,— չէ՞ որ բավական չէր ունենալ առանձին մասերը, հարկավոր էր դրանք հավաքել, տեղը գցել, իսկ դա բարդ հարմարեցումներ է պահանջում։
 +
 +
— Հեռո՛ւ օվկիանոսում, ամայի մի կղզու ափին ես ինձ համար նավաշինարան կառուցեցի։ Այնտեղ ինձ մոտ սովորած բանվորները, իմ հավատարիմ ընկերները իմ հսկողությամբ հավաքեցին «Նաուտիլուսը»։ Երբ այդ գործն ավարտվեց, հրդեհը ոչնչացրեց այդ կղզում մեր գտնվելու բոլոր հետքերը։ Եթե հնարավոր լիներ, ես կպայթեցնեի ամբողջ կղզին։
 +
 +
— Պետք է ենթադրել, որ այս նավը հսկայական գումարներ է նստել ձեզ վրա։
 +
 +
— Սովորական երկաթյա նավի յուրաքանչյուր տոննան արժե հազար հարյուն քսանհինգ ֆրանկ։ Իմ «Նաուտիլուսը» կշռում է հազար հինգ հարյուր տոննա։ Հետևաբար նա արժե մոտ երկու միլիոն ֆրանկ, եթե հաշվենք միայն նրա սարքավորման արժեքը, իսկ եթե նկատի ունենանք նաև այստեղ գտնվող հավաքածոները և արվեստի պարագաները, ապա «Նաուտիլուսի» արժեքը կլինի չորս֊հինգ միլիոն ֆրանկ։
 +
 +
― Թույլ տվեք, նավապետ, մի վերջին հարց ևս։
 +
 +
― Ասացեք, պրոֆեսոր։
 +
 +
― Դուք շա՞տ եք հարուստ։
 +
 +
― Ես անսահման հարստություն ունեմ և կարող էի առանց դժվարությունների հանդիպելու և աղքատանալու տասը միլիարդ պարտք վճարել Ֆրանսիային։
 +
 +
Ես զարմացած նայեցի այդ տարօրինակ մարդուն։
 +
 +
Արդյոք նա ի չա՞րն էր գործադրում իմ դյուրահավատությունը։
 +
 +
Այդ պետք է ցույց տար ապագան։
 +
 +
 +
=== Գլուխ տասնչորսերորդ։ «Սև գետը» ===
 +
 +
Երկրագնդի վրա ջրի բռնած տարածությունը հավասար է երեք հարյուր վաթսունմեկ միլիոն քառակուսի կիլոմետրի։ Ջրային այդ զանգվածի ծավալը կազմում է երկու միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն խորանարդ մղոն։ Եթե այդ ամբողջ ջուրը կշռվի, դուրս կգա երեք կվինտիլիոն տոննա։ Այդ թվի մասին գաղափար կազմելու համար պետք է գիտենալ, որ կվինտիլիոնը միլիարդին հարաբերական է այնպես, ինչպես միլիարդը — մեկին, կամ այլ կերպ ասած, կվինտիլիոնի մեջ կա այնքան միլիարդ, որքան միավոր կա միլիարդի մեջ։ Այդ զանգվածը մոտավորապես համապատասխանում է ջրի այն քանակին, որ երկրագնդի բոլոր գետերը կարող են ծովերը լցնել քառասուն հազար տարվա ընթացքում։
 +
 +
Երկրագնդի գոյության սկզբնեըում, հրեղեն ժամանակաշրջանին հետևեց ջրային ժամանակաշրջանը։ Սկզբում օվկիանոսը ծածկում էր ամբողջ երկիրը։ Այնուհետև, սիլուրիական դարաշրջանում հետզհետե սկսվեց լեռների առաջացման պրոցեսը։ Օվկիանոսից լեռնագագաթները դուրս եկան։ Այնուհետևերևան եկան կդզիները. սրանք էլի չքացան մասնակի ջրհեղեղներից, հետո էլի երևացին, ամրացան, դարձան մայրցամաքներ։ վերջապես, ցամաքը հասավ այն դրության, որ մենք տեսնում ենք հիմա։ Ցամաքը ջրից նվաճեց հարյուր քառասուն միլիոն վեց հարյուր հազար յոթ քառակուսի կիլոմետր տարածություն։
 +
 +
Մայր ցամաքների դիրքը թույլ է տալիս ջուրը բաժանել հինգ գլխավոր մասերի.
 +
 +
Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս։
 +
 +
Հարավային Սառուցյալ օվկիանոս։
 +
 +
Հնդկական օվկիանոս։
 +
 +
Ատլանտյան օվկիանոս և
 +
 +
Խաղաղ օվկիանոս։
 +
 +
Խաղաղ օվկիանոսը տարածված է հյուսիսից հարավ, երկու բևեռային շրջանների միջև, ապա արևմուտքից արևելք։ Ասիայի ու Ամերիկայի միջև՝ հարյուր քառասունհինգ աստիճան երկարության տակ։ Սա ամենահանգիստն է բոլոր օվկիանոսներից։ Նրա հոսանքները լայն են ու դանդաղ, մակընթացություններն ու տեղատվությունները մեծ չեն, հորդ անձրևներ են դալիս։
 +
 +
Այսպես է այն օվկիանոսը, որտեղից սկսվեցին իմ արտասովոր ճանապարհորդությունները։
 +
 +
— Եթե ուզում եք, պրոֆեսոր,— ասաց ինձ նավապետ Նեմոն,— մենք ճշտությամբ կորոշենք այն տեղը, ուր գտնվում ենք։ Ժամը տասներկուսից քառորդ է պակաս։ Հիմա ես կկարգադրեմ «Նաուտիլուսը» բարձրացնել օվկիանոսի մակերեսը։
 +
 +
Այս խոսքերի վրա նավապետը երեք անգամ սեղմեց էլեկտրական զանգի կոճակը։ Պոմպերը սկսեցին ջուրը դուրս մղել պահամաններից։ Խտաչափի սլաքը շարժվեց ու սահեց թվացույցի վրա, ցույց տալով, որ ճնշումը շարունակ պակասում է։ Այդ նշանակում էր, որ «Նաուտիլուսը» վեր էր բարձրանում։ Վերջապես, սլաքն անշարժացավ։
 +
 +
— Մենք բարձրացանք ջրի մակերեսը,— ասաց նավապետ Նեմոն։
 +
 +
Ես քայլեցի դեպի կենտրոնական սանդուղքը, բարձրացա երկաթե աստիճաններով և բացված անցքից դուրս եկա «Նաուտիլուսի» տախտակամածը։
 +
 +
Նավն ընդամենը ութ, տասը սանտիմետր դուրս էր եկել ջրից։ «Նաուտիլուսի» իլիկաձև ուրվագծերն իսկապես որ հիշեցնում էին երկար սիգարի։ Ես ուշադրություն դարձրի այն հանգամանքի վրա, որ նավի արտաքինը նման էր ցամաքային խոշոր սողունների մարմինը ծածկող թեփուկին։ Հիմա ինձ համար հասկանալի դարձավ, թե ինչու բոլոր նավերը «Նաուտիլուսը» ծովային կենդանի էին համարում։
 +
 +
Տախտակամածի մեջտեղում երևում էր մակույկի մի մասը, իսկ մյուս մասը մտնում էր նավի մեջ։ «Նաուտիլուսի» առջևի ու հետեի կողերում ցցված էր երկու ոչ բարձր վանդակ, թեք պատերով, որոնք ծածկված էին ոսպանման, հաստ բյուրեղապակիով։ Առջևի վանդակում տեղավորվում էր ղեկավարը՝ «Նաուտիլուսը» կառավարողը, իսկ հետևի վանդակում՝ էլեկտրական պայծառ մի լուսարձակ, որը լուսավորում էր ճանապարհը։
 +
 +
Ծովը սքանչելի էր, երկինքը՝ պայծառ։ Նավը հազիվ օրորվում էր օվկիանոսի մեծ ալիքներում։
 +
 +
Արևելյան թեթև քամին ալեկոծում էր ջրի մակերևույթը։ Բոլորովին պարզ, անմշուշ հորիզոնը թույլ էր տալիս միանգամայն ճիշտ դիտողություններ կատարել։
 +
 +
Ծովի վրա ոչինչ չէր երևում,— ոչ կղզի, ոչ ժայռ։ «Աբրահամ Լինկոլնը» նույնպես չէր երևում։ Մեզ շրջապատում էր անծայրածիր, վեհաշուք մի անապատ։
 +
 +
Նավապետ Նեմոն սպասեց մինչև կեսօր և սեքստանտը մոտեցնելով աչքերին, որոշեց արևի բարձրությունը, ինչպես նաև լայնության աստիճանը։ Դիտողության ժամանակ նրա դեմքի ոչ մի մկանը չշարժվեց։ Նրա ձեռքերում սեքստանտը չէր դողում, չէր շարժվում, կարծես թե գտնվում էր մարմարյա մի արձանի ձեռքերում։
 +
 +
— Կեսօր է,— ասաց նավապետը,— պրոֆեսոր, արդյոք չէի՞ք ցանկանա մտնել նավը։
 +
 +
Ես մի անգամ էլ դիտեցի ծովը, որի ջուրը մի փոքր դեղնավուն էր, որն անհերքելիորեն ապացուցում էր Ճապոնիայի ափերի մոտիկությունը, և նավապետի հետ իջա սրահ։
 +
 +
Այստեղ նավապետ Նեմոն ժամանակաչափի միջոցով որոշեց մեր գտնված տեղի երկարության աստիճանը, նախորդ անկյունաչափային դիտողությունների հիման վրա ստուգեց իր կատարած հաշիվները և քարտեզի վրա նշանակեց այն կետը, որ գտնվում էր «Նաուտիլուսը»։
 +
 +
— Պարոն Արոնաքս,— ասաց նա,— մենք գտնվում ենք 137° 15′ արևմտյան երկարության տակ։
 +
 +
— Ո՞ր միջօրեականից եք հաշվում,— իսկույն հարցրի ես՝ հույս ունենալով, որ նավապետի պատասխանը որոշ չափով կպարզի նրա ազգությունը։
 +
 +
— Ես ունեմ զան ազան քրոնոմետրեր,— պատասխանեց նա,— որոնք ցույց են տալիս Փարիզի, Գրինվիչի և Վաշինգտոնի ժամանակը։ Սակայն, ի պատիվ ձեր ներկայության, այսօր ես օգտվեցի Փարիզի միջօրեականով։
 +
 +
Այդ պատասխանը ոչինչ չպարզեց ինձ համար։ Ես գլխով շնորհակալության նշան արի։ Նավապետը շարունակեց.
 +
 +
— 137°15′ արևմտյան երկարություն, հաշված Փարիզի միջօրեականից, և 30°7′ հյուսիսային լայնություն։ Այլ կերպ ասած՝ մենք գտնվում ենք ճապոնիայի ափերից մոտավորապես երեք հարյուր մղոն հեռու։ Այսպես ուրեմն, այսօր, նոյեմբերի ութին, կեսօրին մենք սկսում ենք մեր շուրջերկրյա հետազոտական ստորջրյա արշավը։ Իսկ այժմ, պարոն պրոֆեսոր, ես չեմ խանգարի ձեր աշխատանքը։ Ես հրամայեցի ուղևորվել դեպի արևելք — հյուսիս֊արևելք և ընթանալ հիսուն մետր խորությամբ։ Այս մեծ քարտեզի վրա ամեն օր կնշանակվի անցած ճանապարհը։ Սրահն ամբողջովին կլինի ձեր տրամադրության տակ, իսկ ես ձեզնից թույլտվություն եմ խնդրում հեռանալու։
 +
 +
Նավապետ Նեմոն գլուխ տվեց և դուրս գնաց։ Սրահում ես մնացի մենակ և անձնատուր եղա մտքերին։ Այդ մտքերը շարունակ պտտվում էին «Նաուտիլուսի» տիրոջ շուրջը։ Արդյոք մի օր ես կիմանա՞մ, թե ինչ ազգության է պատկանում այդ մարդը, որ հպարտությամբ հայտարարում է, թե հայրենիք չունի։ Ի՞նչը, կամ ո՞վ է նրա մեջ ատելություն առաջ բերել դեպի մարդը։ Արդյոք նա չի՞ եղել այն չճանաչված գիտնականներից մեկը, որոնց «վիրավորել է աշխարհը»,— ինչպես ասում է Կոնսելը,— չի՞ եղել ժամանակակից մի Գալիլեյ, կամ իր երկրից արտաքսված մի հեղավախական գիտնական։ Այդ ես դեռ չգիտեի։ Նա հյուրընկալությամբ ընդունեց ինձ, որ պատահմամբ ընկել էի նրա նավի վրա, սակայն այդ ընդունելության մեջ կար ինչ-որ սառնություն, որը շարունակ մտածել էր տալիս ինձ, թե նա իշխում է իմ կյանքի վրա։ Ոչ մի անգամ նա չսեղմեց իմ ձեռքը, որ ես մեկնում էի իրեն, և ոչ մի անգամ իր ձեռքը չմեկնեց ինձ։
 +
 +
Մի ամբողջ ժամ ես խորասուզված էի այդ մտքերի մեջ, աշխատելով հասկանալ այդ մարդու խորհրդավոր գաղտնիքը։
 +
 +
Հետո աչքովս ընկավ սեղանի վրա բացված քարտեզը, և ես մատս դրի այն կետին, ուր հատվում էին նավապետ Նեմոյի որոշած երկարությունն ու լայնությունը։
 +
 +
Ինչպես մայր ցամաքները, այնպես էլ ծովն ունի իր գետերը։ Դրանք այնպիսի հոսանքներ են, որոնք հեշտությամբ են ճանաչվում, որովհետև իրենց գույնով ու բարեխառնությամբ տարբերվում են մնացած ջրերից։ Ամենից հայտնի օվկիանոսային հոսանքը Գոլֆստրիմն է։ Գիտությունը քարտեզի վրա նշանակել է հինգ ամենագլխավոր հոսանքների ուղղությունը, դրանցից մեկն Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասումն է, մյուսը՝ հարավային մասում, երրորդը՝ Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, չորրորդը՝ հյուսիսային մասում և վերջապես, հինգերորդը՝ Հնդկական օվկիանոսի հարավային մասում։ Միանգամայն հավանական է, որ վաղուց անցած ժամանակներում, երբ Կասպից և Արալյան ծովերն ու ասիական մեծ լճերը միացած էին հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում գոյություն ուներ վեցերորդ հոսանքը։
 +
 +
Քարտեզի այն կետից, ուր նշանակված էր «Նաուտիլուսի» տեղը, անցնում էր այդ հոսանքներից մեկը, ճապոնական Կուրո֊Սիվո հոսանքը, որ նշանակում է «Սև գետ»։ Արևադարձային արևի ուղիղ ճառագայթներից տաքացած ջրերով դուրս գալով Բենգալյան ծոցից, այդ հոսանքն անցնում է Մոլուքյան նեղուցը, գնում է Ասիայի ափերով, անցնում Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասը և հասնում մինչև Ալեության կղզիները։
 +
 +
Այդ հոսանքն իր հետ տանում է կամֆարայի ծառերի և այլ արևադարձային բույսերի բները և իր բաց֊կապույտ գույնով ու բարձր ջերմությամբ խիստ տարբերվում է օվկիանոսի մուգ-կանաչավուն ու սառը ջրերից։
 +
 +
«Նաուտիլուսը» պետք է գնար այդ հոսանքի ուզղությամբ։ Ես քարտեզի վրա հետևում էի հոսանքին, պաակերացնելով, թե ինչպես է նա չքանում Խաղաղ օվկիանոսի անծայրածիր տարածության մեջ։ Ես այնքան հեռու գնացի իրականությունից, որ չնկաաեցի, թե ինչպես Նեդ Լենդը և Կոնսելը մտան դահլիճ։
 +
 +
Իմ պանծալի ուղեկիցներն ուղղակի քարացան, տեսնելով սրահում գտնվող գանձերը։
 +
 +
— Որտե՞ղ ենք մենք գտնվում,— բացականչեց կանադացին,— մի՞թե Կվեբեկի թանգարանում։
 +
 +
— Պարոնի թույլավությամբ,— առարկեց Կոնսելը,— ես ավելի շուտ կկարծեի, որ մենք գտնվում ենք Սոմերար հյուրանոցում։
 +
 +
— Բարեկամներս,— ասացի ես,— դուք ոչ Կանադայում եք, ոչ Ֆրանսիայում, այլ «Նաուտիլուս» նավի մեջ, ծովի մակերևույթից հիսուն մետր ցած։
 +
 +
— Մնում է հավատալ, քանի որ այդ պարոնն է ասում,— պատասխանեց Կոնսելը,— բայց ճիշտն ասած՝ այս սրահը կարող է ապշեցնել նույնիսկ այնպիսի մի ֆլամանդցու, ինչպիսին եմ ես։
 +
 +
— Բարեկամս, կարող ես զարմանալ ինչքան ցանկանում ես։ Բայց միևնույն ժամանակ դիտիր ցուցափեղկերը։ Այնպիսի դասակարգիչը, ինչպիսին դու ես, այնտեղ շաա բան կգտնի անելու։
 +
 +
Կարիք չկար Կոնսելին երկու անգամ խնդրել, որ դասակարգելով զբաղվի։ Թեքվելով դեպի ցուցափեղկերը, նա արդեն բնագետների լեզվով ինչ֊որ բան էր քրթմնջում՝ դաս, ջոկատ, ենթաջոկատ, ընտանիք, ցեղ, տեսակ...
 +
 +
Աայդ ժամանակ Նեդ Լենդը, որին այնքան էլ չէր հետաքրքրում խխունջաբանությունը, ինձ հարց ու փորձ էր անում նավապետ Նեմոյի հետ տեսնվելու մասին, արդյոք ես իմացա՞, թե ով է Նեմոն, որտեղացի՞ է, ո՞ւր է գնում, դեպի ո՞ւր է տանում մեզ։ Նեդը հարցերի տարափ էր թափում, հնարավորություն չտալով պասյասսխանելու դրսանցից որևէ մեկին։ Երբ նա լռեց, ես նրան հաղորդեցի այն ամենը, ինչ որ գիտեի և ինչ որ չգիտեի։ Իմ հերթին հարցրի նրան, թե այդ ժամանակվա ընթացքում ինչ է լսել ու տեսել։
 +
 +
— Ոչինչ չեմ լսել և ոչինչ չեմ տեսել,— պատասխանեց կանադացին։— Ես նույնիսկ անձնակազմից ոչ ոքի չտեսա։
 +
 +
— Գուցե նա է՞լ էլեկտրական է։
 +
 +
— Էլեկտրակա՞ն։
 +
 +
— Ազնիվ խոսք, դրան էլ կարելի է հավատալ... բայց ասացեք, պարոն պրոֆեոոր,— դիմեց ինձ Նեդ Լենդը, նորից նույն մտահղացումով տարված,— քանի հոգի է այստեղի անձնակազմը։ Տա՞սը, քսա՞ն, հիսո՞ւն, հարյո՞ւր։
 +
 +
— Այդ հարցին ոչինչ չեմ կարող պատասխանել, Նեդ։ Հավատացե՛ք ինձ, հրաժարվեցեք «Նաուտիլուսին» տիրանալու կամ նրանից փախչելու մտքից։ Այս նավը ժամանակակից տեխնիկայի հրաշքն է և ես ամբողջ կյանքումս կզղջայի, եթե ինձ չհաջողվեր մի լավ ծանոթանալ նրա հետ։ Շատերը կնախանձեին մեր դրության, թեկուզ այն պատճառով, որ մենք հնարավորություն ունենք ճանապարհորդելու հրաշքների աշխարհում։ Այսպես ուրեմն, ձեզ հանգիստ պահեցեք և եկեք դիտենք այն ամենն, ինչ որ կատարվում է մեր շուրջը։
 +
 +
— Դիտե՞նք,— տաքացավ եռաժանու վարպետը,— ի՞նչ կարող ենք տեսնել այստեղ, այս երկաթյա բանտում։ Չէ՞ որ մենք կուրորեն ենք շարժվում։
 +
 +
Նեդ Լենդը դեռ չէր վերջացրել նախադասությունը, երբ հանկարծ սալոնը բոլորովին մթնեց։ Առաստաղի լույսերը հանգան այնպե՛ս հապճեպ, որ աչքերս՝ նույնիսկ ցավեցին, ճիշտ այնպես, ինչպեո այդ լինում է անթափանց խավարում հանկարծակի պայծառ լույս վառվելիս։
 +
 +
Մենք համրացանք և նույնիսկ չէինք համարձակվում տեղներիցս շարժվել, որովհետև չգիտեինք, թե ինչ անակնկալ է ապասում մեզ՝ հաճելի՞, թե՞ տհաճ։ Բայց այդ վայրկյանին շարժման ձայն լսվեց, կարծես թե բացվում էր «Նաուտիլուսի» երկաթե կեղևը։
 +
 +
— Սա մեր վերջն է,— ասաց Նեդ Լենդը։
 +
 +
Հանկարծ սալոնը լուսավորվեց։ Լույսն անցնում էր երկու կողմից, պատերի միջև եղած ձվաձև անցքերից։ Էլեկտրական լոսւարձակը պայծառ լուսավորել էր ջրի շերտերը։ Երկու հաստ, բյուրեղապակյա պատուհաննեը մեզ բաժանում էին ծովից։ Սկզբում ես ցնցվեցի, մտածելով, որ այդ փխրուն անջրպետը կարող է ջարդվել։ Սակայն, լավ դիտելով լուսամուտների հաստ, պղնձյա պատյանը, ես հանգստացա. պետք է որ այդ ապակիները հսկայական դիմացկունություն ունենային։
 +
 +
Ծովը բոլորովին պարզ երևում էր «Նաուտիլուսից» մի ամբողջ մղոն տարածության վրա։ Ինչպիսի արտասովոր տեսարան։ Ո՞ր գրիչը կկարողանա այն նկարագրել։ Ո՞վ կարող է հաղորդել լույսի այն զմայլելի ցոլքը, որ թափանցել էր ջրի խորը շերտերը, այն մեղմ ելևէջները, որ առաջանում էին լույսերի ու ստվերների փոփոխումից, կիսատոների այն աննկարագրելի հարստությունը։
 +
 +
Բոլորը գիտեն, թե որչափ թափանցիկ է լինում ծովի ջուրը, որ ավելի մաքուր է, քան ամենամաքուր աղբյուրի ջուրը։ Ծովի ջուրն է՛լ ավելի թափանցիկ է դառնում իր մեջ լուծված հանքային աղերի շնորհիվ։ Օվկիանոսի մի քանի տեղերում, օրինակ՝ Անթիլյան կղզիների մոտ, հարյուր քառասունհինգ մետր խորությամբ հատակում պարզ երևում է ավազի յուրաքանչյուր հատիկը։ Որքան մեզ հայտնի է, արևի ճառագայթները երեք հարյուր մետրի չափ թափանցում են ծովի խորքը։
 +
 +
Էլեկտրական լույսը, որ վառվել էր ծովի խորքում, կարծես թե «Նաուտիլուսի» շուրջը գտնվող հեղուկ զանգվածները դարձրել էր բոցերի հսկայական մի հեղեղ։
 +
 +
Եթե ճիշտ համարենք Էրեմբեբգի այն ենթադրությունը, թե ջրի խորը շերտերը ֆոսֆորացվում են, ապա բնությունը սքանչագեղ տեսարաններ է պարգևել ջրի խորքերում ապրող արարածներին։ «Նաուտիլուսի» լուսամուտից դիտելով ջրերում ճառագած լույսի ելևէջները, ես համոզվեցի դրանում։
 +
 +
Սրահի երկու կողմերից էլ մի֊մի լուսամուտ էր բացված դեպի անհայտ ու չհետազոտված աշխարհը։ Սրահում տիրող խավարն ուժեղացնում էր արտաքին լուսավորության տպավորությունը, և մենք դիտում էինք կարծես թե ակվարիումի մի հսկայական ապակու միջից։
 +
 +
Թվում էր, թե «Նաուտիլուսն» անշարժ կանգնած է միևնույն տեղում։ Դա բացատրվում էր նրանով, որ նավից դուրս չկար որևէ անշարժ առարկա, որի հակառակ ընթացքը ցույց տար, թե մենք շարժվում ենք։ Սակայն երբեմն մեր աչքերի աոջևից հսկայական արագությամբ անցնում էին ջրի կոհակները, որոնք առաջանում էին նրանից, որ նավի առջևի սուր ծայրը ճեղքում էր ջուրը։
 +
 +
Մենք կախարդված ու սքանչացած սեղմվել էինք ապակիներին ու խոսք չէինք գտնում մեր զմայլանքն արտահայտելու համար։
 +
 +
Հանկարծ Կոնսելը սկսեց խոսել.
 +
 +
— Հը՛մ, Նեդ, դուք ուզում էիք դիտե՞լ։ Դե, նայեցեք։
 +
 +
— Հետաքրքիր է, հետաքրքիր է,— ասաց կանադացին, այդ հրապուրիչ տեսարանի ազդեցությամբ մոռանալով թե՛ իր բարկությունը և թե՛ փախչելու ցնորքները,— արժեր հեռուներից գալ այստեղ և զմայլվել այս հիանալի ներկայացումով։
 +
 +
— Հիմա ինձ համար հասկանալի է այդ մարդու կյանքը,— գոչեցի ես,— նա իր համար ստեղծել է մի առանձին աշխարհ և այժմ վայելում է այդ աշխարհի ցնցող հրաշքները։
 +
 +
— Բայց ո՞ւր են ձկները,— հարցրեց կանադացին,— ես նրանց չեմ տեսնում։
 +
 +
— Մի՞թե միևնույն չէ ձեզ համար,— պատասխանեց Կոնսելը,— չէ՞ որ ձկներն անծանոթ են ձեզ։
 +
 +
— Ինչպես թե անծանոթ են։ Գիտե՞ք, որ ես ձկնորս եմ,— տաքացավ Նեդ Լենդը։
 +
 +
Երկու բարեկամների միջև վեճ առաջացավ։ Երկուսն էլ ծանոթ էին ձկներին, բայց ամեն մեկը յուրահատուկ կերպով։ Բոլորին հայտնի է, որ ձկները կազմում են ողնաշարավոր կենդանիների չորրորդ և վերջին դասը։ Գիտությունը նրանց միանգամայն ճիշտ բնորոշում է տվել.— «Սառ նարյուն ունեցող ողնաշարավորներ, որոնք քիմուխտներով են շնչում և հարմարվել են ջրում ապրելուն»։ Ձկները բաժանվում են երկու տարբեր ենթադասերի.— ''ոսկրավորներ'', այսինքն այնպիսի ձկներ, որոնց ողնաշարը բաղկացած է ոսկրյա ողներից, և ''կռճիկավորներ'', այսինքն այնպիսիները, որոնց ողնաշարները բաղկացած են կռճիկային ողներից։
 +
 +
Հնարավոր է, որ կանադացին լսած լիներ ձկների այդ ստորաբաժանման մասին, սակայն Կոնսելն անշուշտ ավելի իրազեկ էր տվյալ խնդրում։ Բարեկամանալով Նեդի հետ, նա անկեղծորեն ցանկանում էր իր գիտեցածը հաղորդել կանադացուն, ուստի ասաց.
 +
 +
— Իմ բարեկամ Նեդ, դուք ձկների արհավիրքն եք, դուք ճարպիկ ու խիզախ ձկնորս եք։ Զեր կյանքում դուք քանի-քանի՜ անգամ բռնել եք այդ հետաքրքիր արարածներին։ Բայց ես պատրաստ եմ գրազ գալու, որ դուք գաղափար չունեք, թե նրանց ինչպես կարելի է դասակարգել։
 +
 +
— Բոլորովին ոչ,— կատարյալ լրջությամբ պատասխանեց կանադացին,— ձկները բաժանվում են երկու տեսակի՝ ուտելի և ոչ ուտելի։
 +
 +
— Այդպես դասակարգում են որկրամոլները,— ծիծաղեց Կոնսելը,— բայց ասացեք, գիտե՞ք թե ինչ տարբերություն կա ոսկրավոր ու կռճիկավոր ձկների միջև։
 +
 +
— Գուցե և գիտեմ, Կոնսել։
 +
 +
— Իսկ այդ դասակարգերի ստորաբաժանումները։
 +
 +
— Ոչ, Կոնսել, այդ մասին գաղափար չունեմ։
 +
 +
— Այդ դեպքում լսեցեք, Նեդ, և միտներդ պահեք։ Ոսկրավոր ձկները բաժանվում են վեց ջոկատի։ Առաջին ջոկատը փշափետուր ձկներն են, որոնք ունեն ամբողջական ու շարժուն վերին ծնոտ և սանրի նման քիմուխտներ։ Այս ջոկատի մեջ մտնում է տասնհինգ ընտանիք, այսինքն բոլոր հայտնի ձկների համարյա երեք քառորդ մասը։ Ջոկատի ներկայացուցիչը սովորական պերկեսն է։
 +
 +
— Բավական համեղ ձուկ է,— դիտեց Նեդ Լենդը։
 +
 +
— Երկրորդ ջոկատը,— շարունակեց Կոնսելը,— բաց֊փամփուշտավոր ձկներն են, որոնց որովայնային լողաթևերը գտնվում են փորերի տակ, կրծքային լողաթևերի հետևում, և չեն ամրացված ուսերի ոսկորներին։ Այս ջոկատի մեջ մտնում է հինգ ըն տանիք և գետերում ու լճերում ապրող ձկների մեծ մասը։ Սրանց ներկայացուցիչներն են ծածանը և գայլաձուկը։
 +
 +
— Թո՛ւ,— անտարբեր ասաց կանադացին,— այդպիսի ձկներ չեմ սիրում։
 +
 +
— Երրորդ ջոկատը,— շարունակեց Կոնսելը,— փափկափետուրներն են, որոնց որովայնային լողաթևերը գտնվում են կրծքային լողաթևերի տակ և անմիջականորեն ամրացված են ուսերի ոսկորներին։ Այս ջոկատում կան չորս ընտանիք։ Ջոկատի ներկայացուցիչը փափկաձուկն է։
 +
 +
— Ա՛յ, հրաշալի ձուկ է,— բացականչեց եռաժանու վարպետը, որ համառորեն շարունակում էր ձկները գնահատել միայն խոհարարական տեսակետից։
 +
 +
— Չորրորդ ջոկատը,– առանց նրան լսելու շարունակեց Կոնսելը,— բաղկացած է միայն օձաձկների ընտանիքից։ Սրանք ունեն երկար մարմին, առանց որովայնային լողաթևերի են ու ծածկված են պինդ, հաճախ լորձունքային մաշկով։
 +
 +
— Համեղ չեն,— ավելացրեց Նեդը։
 +
 +
— Հինգերորդ ջոկատը,— շարունակեց Կոնսելը,— փնջաքիմուխտավորներն են, որոնք ունեն ամբողջական ու շարժուն ծնոտ, բայց փոքրիկ փնջերից բաղկացած քիմուխտ, իսկ այդ փնջերը զույգ-զույգ դասավորված են քիմուխտային աղեղների երկայնքով։ Այս ջոկատի մեջ մտնում է միայն փշավորների ընտանիքը։ Սրանց ներկայացուցիչը ծովային ձիուկն է։
 +
 +
— Թո՛ւ, զզվելի բան,— բացականչեց կանադացին։
 +
 +
— Վեցերորդ և վերջին ջոկատը,— այդ ամրածնոտներն են, որոնց ծնոտի ոսկորն անշարժ միացած է ծնոտների միջև եղած ոսկորի հետ, իսկ քիմքատակի կամարը՝ գանգի հետ։ Այս ջոկատն ունի երկու ընտանիք՝ պնդամաշկներ և բաց֊ատամնավորներ։ Սրանց ներկայացուցիչը լուսնյակ –ձուկն է։
 +
 +
— Որը կարող է միայն պղծել կաթսան,— դիտեց կանադացին։
 +
 +
— Դուք ինձ հասկացա՞ք, բարեկամս,— հարցրեց գիտնական Կոնսելը։
 +
 +
— Մազաչափ անգամ չհասկացա, Կոնսել,— պատասխանեց եռաժանու վարպետը,– սակայն շարունակեցեք. այն, ինչ որ դուք ասում եք, շատ հետաքրքիր է։
 +
 +
— Ինչ վերաբերվում է կռճիկային ձկների ենթադասին,— հանգիստ տոնով շարունակեց Կոնսելը,— նա բաժանվում է ընդամենը երեք ջոկատի։
 +
 +
— Որքան քիչ, այնքան լավ,— ասաց Նեդը։
 +
 +
— Առաջինը կլորաբերաններն են, որոնց ծնոտները միացած են ու կազմում են մի օղակ, իսկ քիմուխտների մեջ կան բազմաթիվ անցքեր։ Այս ջոկատում կա միայն մի ընտանիք։ Ներկայացուցիչը քարալեզն է։
 +
 +
— Վատ ձուկ չէ,— արձագանքեց Նեդ Լենդը։
 +
 +
— Երկրորդ ջոկատը շնաձկներն ու կատվաձկներն ենք, որոնց քիմուխտները նման են կլորաբերանների քիմուխտներին, բայց ունեն շարժական ներքին ծնոտ։
 +
 +
— Ինչպե՛ս,— գոչեց Նեդը,— շնաձուկն ու կատվաձուկը պատկանում են միևնույն ջոկատի՞ն։ Է՛հ, սիրելի Կոնսել, եթե դուք ուզում եք, որ կատվաձկները կենդանի մնան, խորհուրդ չեմ տալիս նրանց շնաձկների հետ տեղավորել միևնույն ընտանիքում։
 +
 +
— Երրորդ ջոկատը,— նույնիսկ առանց աչքերը թարթելու շարունակեց Կոնսելը,— թառափներն են, որոնց քիմուխտները բացվում են կափարիչով ծածկվող մի անցքով։ Այս ջոոկատում կա չորս ընտանիք։ Ներկայացուցիչը թառափն է։
 +
 +
— Հը՛մ, Կոնսել, ամենալավերի մասին վերջում եք խոսում։ Վերջացրի՞ք։
 +
 +
— Այո, Նեդ։ Բայց չմոռանաք, որ այն ամենն, ինչ որ իմացաք, շատ քիչ է, քանի որ ջոկատները բաժանվում են ենթաջոկատների, ընտանիքների, ենթաընտանիքների, ցեղերի, տեսակների, փոփոխակների։
 +
 +
— Հրե՛ն, Կոնսել, մի քանի տեսակներ,— ասաց կանադացին, դեմքը դարձնելով դեպի լուսամուտը։
 +
 +
— Այո, դրանք ձկներ են,— բացականչեց Կոնսելը,— կարծես մենք ակվարիումում ենք գտնվում։
 +
 +
— Ո՛չ,— առարկեցի ես,— չէ՞ որ ակվարիումը միայն վանդակ է, իսկ այդ ձկներն ազատ են այնպես, ինչպես թռչունն օդում։
 +
 +
— Դե՞հ, Կոնսել, տվեք այդ ձկների անունները,— խնդրեց Նեդ Լենդը։
 +
 +
— Դրանք իմ մասնագիտությանը չեն վերաբերում,— պատասխանեց Կոնսելը,— դիմեցեք իմ տիրոջը։
 +
 +
Եվ իսկապես, այդ հրաշալի մարդը, կենդանիների այդ մոլեռանդ դասակարգողը բնագետ չէր, և ես չգիտեմ, թե արդյոք նա կարո՞ղ էր թյուննոսին զանազանել մյուս ձկներից։ Այդ տեսակետից նա կատարյալ հակապատկերն էր կանադացու, որն առանց տատանվելու ասում էր բոլոր ձկների անունները։
 +
 +
— Դա թիկնեղջյուրն է,— ասացի ես։
 +
 +
— Ուղղանկյուն թիկնեղջյուր,— ավելացրեց Նեդ Լենդը։
 +
 +
— Թիկնեղջյուրների ցեղից, պնդամաշկների ընտանիքից, ամրածնոտների ջոկատից,— շշնջաց Կոնսելը։
 +
 +
Այո՛, Կոնսելը և Նեդ Լենդը միասին վերցրած կլինեն մի արտասովոր բնագետ։
 +
 +
Կանադացին չսխալվեց։ Բազմաթիվ թիկնեղջյուրներ ուղղանկյուն, կարծես մամլած մարմիններով, թեփուկավոր մաշկով, մեջքի լողաթևի վրա գտնվող բութակով, խաղում էին «Նաուտիլուսի» շուրջը, շարժելով պոչերի քառաշար փշերը։ Դժվար է պատկերացնել մի ավելի գեղեցիկ բան, քան նրանց թեփուկը, որ մեջքի վրա մոխրագույն է, իսկ որովայնի վրա՝ սպիտակ։ Նրանց թեփուկի ոսկեգույն բծերը շողշողում էին մթին ջրերում։ Թիկնեղջյուրների մոտ լողում էին կատվաձկները, որ կարծես հողմից ծածանվող պաստառներ լինեին։ Նրանց մեջ ես նկատեցի չինական կատվաձկանն իր դեղնավուն մեջքհվ, նուրբ֊վարդագույն որովայնով և աչքերի վերևում գտնվող երեք փշերով։ Ձկների այս տեսակը խիստ հազվագյուտ է։ Լասեբեդի ժամանակներում մարդկանց նույնիսկ կասկածելի էր թվում չինական կատվաձկների գոյությունը, քանի որ Լասեբեդը դրանց տեսել էր միայն ճապոնական նկարների մի հավաքածոյի մեջ։
 +
 +
Երկու ժամվա ընթացքում ստորջրյա մի ամբողջ բանակ ուղեկցում էր «Նաուտիլուսին»։ Իրենց գեղեցկությամբ, գունեղությամբ և արագաշարժությամբ մրցող ձկների մեջ ես տեսնում էի հուբանը, արքայաձուկը, որ մեջքի վրա ունի երկու սև գիծ, ճապոնական թյունիկը, որ ունի կապույտ մարմին և արծաթավուն գլուխ, փայլուն կապտաձկները, որոնց միմիայն այդ անունը փոխարինում է մի ամբողջ նկարագրության, զոլավոր ապարները, որ ունեն կապույտ-կանաչավուն լողաթևեր, այլ տեսակի ապարները, որոնց պոչերի շուրջը սև շերտեր են լինում, կամ որոնք շրջապատված են վեց «գոտիներով», բեկասյան ձկները, որոնցից մի քանիսը մի ամբողջ մետր երկարություն ունեին, ճապոնական սալամանդրը, փողոշը, որ ունի վեց ոտնաչափ երկարություն, փոքրիկ, աշխույժ աչքեր և լայն բերան ու ատամներ։
 +
 +
Մենք շարունակում էինք զմայլվել։ Նեդը տալիս էր ձկների անունները, Կոնսելն իսկույն դասակարգում էր նրանց, իսկ ես սքանչանում էի ձկների գեղեցկությամբ և արագաշարժությամբ։ Դեռ ոչ մի տեղ ես չէի տեսել կենդանի, ազատ ձկներին իրենց բնական միջավայրում։
 +
 +
Ես էլ չեմ թվի մեր տեսած ձկների բոլոր տեսակները, Ճապոնական ու Չինական ծովերի այդ ամբողջ հավաքածոն։ Ինչպես երևում է։ Նրանք հրապուրվում էին էլեկտրական պայծառ լույսով, որովհետև ամբողջ վտառներով խմբվում էին նավի շուրջը և ավելի բազմաթիվ էին, քան թռչուններն օդում։
 +
 +
Հանկարծ սրահը լուսավորվեց։ Երկաթյա փեղկերը ծածկվեցին։ Կախարդական տեսարանը չքացավ, սակայն ես դեռ երկար ժամանակ անձնատուր եղա ցնորքներին, մինչև որ պատահմամբ աչքովս ընկան պատերից կախված պարագաները։ Կողմնացույցի սլաքը շարունակում էր ցույց տալ դեպի արևելք֊հյուսիս-արևելք, ծանրաչափը՝ հինգ մթնոլորտ ճնշում, որ համապատասխանում էր հիսուն ոտնաչափ խորության, իսկ էլեկտրական մի այլ պարագա ցույց է տալիս, որ նավը մի ժամում անցնում է տասնհինգ մղոն։
 +
 +
Ես սպասում էի նավապետ Նեմոյին։ Սակայն նա չէր երևում։ Ժամանակաչափը ցույց էր տալիս կեսօրվա ժամը հինգը։
 +
 +
Նեդ Լենդը և Կոնսելը վերադարձան իրենց սենյակը։ Ես էլ գնացի իմ սենյակը։ Ճաշն արդեն դրված էր սեղանիս վրա։ Ինձ մատուցել էին կրիայի մսից պատրաստված ապուր, տապակած արքայաձուկ, որի լյարդն առանձին էր եփած և չափազանց համեղ մի խորտիկ էր, կլորագլուխ ակնափուշ ձկան սուկի, որ ավելի համեղ էր, քան սալմոնը։
 +
 +
Երեկոյան ես կարդում էի, գրում և մտածում։ Երբ քունը հաղթահարեց ինձ, ես պառկեցի մահճակալի վրա և խոր քուն մտա այն ժամանակ, երբ «Նաուտիլուսն» արագ ընթանում էր «Սև գետի» հոսանքով։
 +
 +
 +
=== Գլուխ տասնհինգերորդ։ Գրավոր հրավեր ===
  
  
 
[[Կատեգորիա:Ֆրանսիական գրականություն]]
 
[[Կատեգորիա:Ֆրանսիական գրականություն]]
 
[[Կատեգորիա:Արկածային]]
 
[[Կատեգորիա:Արկածային]]

Ընթացիկ տարբերակը 23:20, 28 Հուլիսի 2016-ի դրությամբ

Քսան հազար լյո ջրի տակ

հեղինակ՝ Ժյուլ Վեռն
թարգմանիչ՝ Հ․ Մազմանյան

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Առաջին մաս

Գլուխ առաջին։ Լողացող խութը

1866 թվականը նշանավոր դարձավ արտասովոր դեպքերով, որ հավանորեն մինչև այսօր էլ շատերը չեն մոռացել։ Այդ դեպքերի լուրերը հետաքրքրություն առաջ բերին մայր ցամաքների բնակչության մեջ, գրգռեցին նավահանգստային քաղաքների բնակիչներին և առանձնապես անհանգստացրին ծովագնացներին։ Վաճառականները, նավատերերը, նավապետները, ռազմական նավաստիները և նույնիսկ Հին ու Նոր Աշխարհի մի շարք պետությունների կառավարությունները,— բոլորն էլ վերին աստիճանի շահագրգռված էին արտասովոր այդ երևույթով։

Այդ թվականին մի քանի նավեր ծովում հանդիպեցին ինչ֊որ մի երկար, իլիկաձև առարկայի. իր մեծությամբ ու արագաշարժությամբ դա գերազանցում էր կետ ձկան․ երբեմն պայծառ լույս էր արձակում։

Այդ հանդիպումների վերաբերյալ լուրերը, որոնք գրված էին զանազան նավերի մատյաններում, միատեսակ էին նկարագրում նույն առարկայի կամ էակի արտաքինը, միևնույն ձևով հաղորդում նրա շարժման չլսված արագությունը։ Եթե այդ կետ ձուկ էր, ապա իր մեծությամբ գերազանցում էր բոլոր այն կետերին, որոնք հայտնի են գիտության։ Սակայն հռչակավոր գիտնականներից ոչ մեկը,— ոչ Կյուվեն, ոչ էլ Լասեբեդը, Դյումերիլն ու Կատրֆաժը,— չէր ուզում հավատալ, թե այդքան մեծ կենդանիներ գոյություն ունեն, «մինչև որ չտեսներ իր սեփական աչքով»։

Ամփոփելով բազմաթիվ լուրերը, որոնք մերթ ասում էին, թե իբր այդ հազվագյուտ առարկայի երկարությունն ընդամենը երկու հարյուր ոտնաչափ է, մերթ էլ ասում, որ իբր առարկան ունի երեք մղոն երկարություն և մեկ մղոն լայնություն, այնուամենայնիվ կարելի էր համարձակ հայտարարել, որ այդ արարածը, եթե միայն իրոք գոյություն ունի, անհամեմատ ավելի մեծ է, քան ձկնաբաններին հայտնի բոլոր կենդանիները։ Մինչդեռ անկասկած էր նրա գոյությունը, անվիճեղի փաստ էր այդ։

Ու քանի որ մարդկությունն առեղծվածներով գրավվելու հակում ունի, ուստի այդ լուրերը ծայրահեղության չափ հուզեցին ամբողջ աշխարհը։ Այստեղ բոլորովին անտեղի կլիներ կասկածամիտ լինել կամ հնարովի համարել այդ լուրերը։

Եվ իսկապես, 1866 թվականի հուլիսի 20-ին «Նահանգապետ Հիգինսոն» շոգենավը, որ պատկանում էր «Կալկաթայի շոգենավային ընկերությանը», Ավստրալիայի արևելյան ափից ոչ հեռու, հանդիպեց այդ շարժուն զանգվածին։

Նավապետ Բեկկերը սկզբում կարծեց, թե գտել է քարտեզի վրա չնշանակված մի խութ․ նա արդեն ուզում էր որոշել խութի կոօրդինատները, երբ հանկարծ տարօրինակ առարկայի միջից ջրի երկու սյուներ թռան ու բարձրացան մինչև հարյուր հիսուն ոտնաչափ։ Եթե այդ ստորջրյա մի հեյզերի ժայթքում չէր, ապա պարզ էր, որ «Նահանդապետ Հիգինսոնը» հանդիպել է ինչ-որ անհայտ ծովային կաթնասուն կենդանու, որը պինչերից գոլորշիախառն ջրասյուներ էր բաց թողնում։

1866 թվ ականի հուլիսի 23-ին Խաղաղ օվկիանոսում նույնպիսի մի հանդիպում ունեցավ «Քրիստափոր Կոլումբոս» շոգենավը, որ պատկանում էր «Արևմտա-Հնդկական և Խաղաղօվկիանոսյան շոգենավային ընկերությանը»։ Պարզ էր, որ այդ տարօրինակ կետն իսկապես ընդունակ էր շարժվել հրեշավոր արագությամբ, քանի ոբ «Նահանգապետ Հիգինսոնը» և «Քրիստավար Կոլումբոսը» երեք օրվա ընթացքում նրան հանդիպեցին երկրի մակերևույթի այնպիսի երկու վայրերում, որոնք յոթ հարյուր ծովային մղոն հեռու են մեկմեկուց։

Տասնհինգ օրից հետո «Ազգային ընկերության» «Հելվեցիա» և «Ռոյալ Մեյլ» ընկերության «Քանաան» շոգենավերը, հանդիպելով Ատլանտյան օվկիանոսում, Ամերիկայի ու Եվրոպայի միջև, հյուսիսային լայնության 42°15' և արևմտյան երկարության 60°35' տակ հայտաբերեցին «հրեշին»։ Երկու շոգենավերի նավապետներն այդ կաթնասուն կենդանու երկարությունը որոշեցին առնվազն երեք հարյուր հիսուն անգլիական ոտնաչափ․ «Քանաանը» և «Հելվեցիան», որոնց ամենաառաջին ծայրից մինչև ամենահետին ծայրը հարյուր մետր էր, իրենց ծավալով փոքր էին այդ «հրեշից»։ Մինչդեռ ամենախոշոր կետերը, որոնք լինում են Ալեության կղզիների շրջանում, հիսունվեց մետրից ավելի երկարություն երբեք չեն ունեցել։

Այդ հաղորդագրությունները և միմյանց հակասող այն լուրերը, որ «Պերեյրա» անդրատլանտյան շոգենավը նույնպես հանդիպել է հրեշին, որ «Էտնա» նավը ընդհարվել է նրա հետ, վերջապես, ֆրանսիական «Նորմանդիա» մարտանավի սպաների կազմած արձանագրությունը և այն մանրամասն հաշվետվությունը, որ անգլիական ծովակալությունը ստացել էր «Լորդ Քլայդ» նավի հրամանատար Ֆիտց Ջեմսից,— այս բոլորը ծայրահեղ չափով հուզեց հասարակական կարծիքը։ Մի քանի երկրներում մարդիկ միայն ծիծաղում էին այդ արտասովոր երևույթի վրա, սակայն լուրջ ու դրական պետություններում՝ Անգլիայում, Ամերիկայում ու Գերմանիայում, կենդանի հետաքրքրություն առաջացավ «հրեշի» շուրջը։

Բոլոր մեծ կենտրոններում «հրեշը» դարձավ խոսակցության սովորական նյութ։ նրա մասին երգեր էին երգվում էստրադաներից։ Լրագրերում զետեղվում էին «հրեշի» ծաղրանկարները, թատրոններում ներկայացնում էին նրան։ Բոլոր լրագրերում երևացին մտացածին և իսկապես գոյություն ունեցող վիթխարի էակների պատկերները՝ բևեռամերձ ծովերի սարսափելի, սպիտակ կետից մինչև ֆանտաստիկ ութոտնիկները, որոնք իբր թե ընդունակ են իրենց շոշափուկներով բռնել հինգհարյուրտոննանոց նավը և տանել ծովի հատակը։ Արխիվներից շտապ հանվում էին հնամյա փաստաթղթերը, Արիստոտելի և Պլինիոսի վկայությունները, որոնք հնարավոր էին համարում ծովային հրեշների գոյությունը․ նորվեգացի ծովագնացների պատմությունները, որ գրանցել էր Պոնդոպիդանի եպիսկոպոսը, Պաուլ Հեդգեդի հաղորդագրությունները և, վերջապես, Հարրինգտոնի վկայություններն այն մասին, որ նա 1857 թվականին տեսել է հրեշավոր մեծությամբ ծովային մի օձ։ Իսկ Հարրինգտոնի անկեղծությունը հեռու է ամեն մի կասկածից։

Այն Ժամանակ գիտական ընկերություններում հավատացողների ու չհավատացողների միջև անվերջ վեճեր սկսվեցին։ Բոլորի մտքերը զբաղված էին «հրեշի» հարցով։ Այդ նշանավոր վեճի ժամանակ թանաքի հեղեղներ էին, որ թափվում էին։

Վեց ամիս պայքարը շարունակվում էր վափոխակի հաջողություններով։ Բուլվարային մամուլը ծաղրի առարկա դարձրեց այն հոդվածները, որ զետեղվում էին «Բրազիլիայի աշխարհագրական ինստիտուտի լրաբերում», «Բեռլինի գիտությունների ակադեմիայի տարեգրություններում», Վաշինգտոնի Սմիթյան ինստիտուտի հանդեսում։ Բուլվարային մամուլը ծաղրում էր Պետերմանի լուրջ հանդեսների — «Հնդկական արշիպելագի» և «Միջերկրական ծովի» վիճաբանությունը, Եվրոպայի լավագույն գիտական հանդեսների տված տեղեկությունները։ Կրկնելով Լիննեյի այն հայտնի խոսքը, թե «բնությունը հիմաներ չի ստեղծում» (այդ խոսքը հիշատակել էր «հրեշի » հակառակորդներից մեկը), լրագրողները համոզում էին գիտնականներին, որ սրանք «չվիրավորեն բնությունը, վերագրելով նրան այնպիսի անօգտակար հսկաների ստեղծումը, որոնք կարող են գոյություն ունենալ միայն հարբած նավորդների երևակայության մեջ»։ Վերջապես, հանրամատչելի երգիծաբանական մի շաբաթաթերթ ամենահայտնի մի գրողի գրչով այնպես գրոհեց «հրեշի» վրա, որ բոլորը ծիծաղից թուլացան և «հրեշի» պաշտպանները ստիպված եղան նահանջել։ Այսպիսով սրամտությունը հաղթեց գիտությանը։

1867 թվականի առաջին ամիսների ընթացքում «հրեշի» հարցը կարծես արդեն թաղված էր և հույս չկար, որ հարություն կառնի։ Սակայն ընթերցող հասարակությունը նոր փաստեր իմացավ։ Խոսքն արդեն վերաբերում էր ոչ թե մի վերացական, գիտական խնդիր լուծելուն, այլ մի լուրջ և բոլորովին ռեալ վտանգի դեմ պայքարելուն։ Հարցը լուսաբանվեց նոր ձևով։ «Հրեշն» էլի դարձավ փոքրիկ մի կղզի, ժայռ, խութ, բայց այնպիսի մի խութ, որը շարժուն էր, անմատչելի ու առեղծվածային։

1867 թվականի մարտի 5֊ի գիշերը «Մորավիա» շոգենավը, որ պատկանում էր «Մոնրեալյան օվկիանոսային ընկերության», 27°30' լայնության և 72°15' երկարության տակ հանդիպեց մի ժայռի, որը չէր նշանակված ոչ մի քարտեզի վրա։ Բարեհաջող քամու և չորս հարյուր ձիաուժանոց մեքենայի շնորհիվ «Մորավիան» ընթանում էր տասներեք հանգույցի արագությամբ։ Եթե շոգենավն ամուր չլիներ, այդչափ արագ գնալով ջրասույզ կլիներ ժայռին դիպչելուց, տանելով իր հետ երկու հարյուր երեսունյոթ ճանապարհորդներին և նավը սպասարկողներին։

Ընդհարումը տեղի ունեցավ առավոտ յան ժամը հնգին։ Դեռ նոր էր լուսանում։ Հերթապահ սպաներն այս ու այն կողմ նետվեցին։ Նրանք ամենամեծ ուշադրությամբ դիտեցին օվկիանոսի մակերևույթը, բայց կասկածելի ոչինչ չնկատեցին, եթե չհաշվենք մի մեծ ալիք, որ կարծես բարձրացավ մի զորեղ նավապտուտակի ուժով, երեք կաբելտովի տարածության վրա։ Նշելով այդ տեղի ճշգրիտ կոօրդինատները, «Մորավիան» շարունակեց իր ճանապարհը։ Շոդենավն արտաքուստ ոչնչով չէր վնասվել և հրամանատարական կազմը գլուխ էր ջարդում այն հարցի վրա, թե արդյոք ի՞նչի հետ է ընդհարվել շոգենավը՝ ստորջրյա մի ժայռի՞, թե՞ մի որևէ ջրասույզ նավի հետ։

Երբ «Մորավիան» հասավ նավահանգիստ, պարզվեց, որ նրա ողնուցի մի մասը ջարդվել է։

Այս տարօրինակ, դիպվածը, ինչպես և շատ ուրիշ պատահարներ, երևի շուտով կմոռացվեր, եթե երեք շաբաթից հետո չկրկնվեր նույնպիսի պայմաններում։ Միայն թե այս անգամ դեպքի համբավը տարածվեց լայն չափով և արձագանք գտավ ամբողջ աշխարհում, որովհետև վնասված նավը պատկանում էր ամենահայտնի մի շոգենավային ընկերության։

Հավանորեն բոլորը գիտեն անգլիացի նավատեր Քյունարդի անունը, քանի որ նրա շոգենավերն առաջին անգամ սկսեցին կանոնավոր հաղորդակցություն պահպանել Եվրոպայի ու Ամերիկայի միջև։ Քյունարդի նավագնացության քսանյոթ տարվա գոյության ընթացքում նրա նավերն ավելի քան երկու հազար անգամ անցան Ատլանտյան օվկիանոսը, ոչ մի անգամ չուշացան, ոչ մի անգամ չփոխեցին երթի ժամանակը, իրենց հանձնված փոստից ոչ մի նամակ չկորցրին։ Քյունարդի նավագնացության համբավն այնքան բարձր էր, որ նա բոլորովին չէր վախենում մրցակցությունից։ Հենց այս էր պատճառը, որ կայծակի արագությամբ տարածվեց ընկերության լավագույն նավերից մեկի հետ պատահած դեպքի լուրը։

1867 թվականի ապրիլի 13֊ին, երբ ծովը ջինջ էր հայելու նման ու քամին բոլորովին դադարել էր, «Շոտլանգիան» գտնվում էր 15°12' լայնության և 45°37' երկարության տակ։ Իր հազար ուժանոց մեքենայի շնորհիվ շոգենավն ընթանում էր մեկ ժամում տասներեք ամբողջ քառասուներեք հարյուրերորդական հանգույցի արագությամբ։ «Շոտլանդիայի» անիվները ժամացույցի ճոճանակի պես համաչափ պտտվելով, ճեղքում էին ջուրը։

Ժամի 4֊ից 17 րոպե անց, երբ ճանապարհորդները մեծ դահլիճում թեյ էին խմում, «Շոտլանդիան» մի փոքր ցնցվեց թեթև հարվածից։ Հարվածը հասել էր նրա աջ կողքին, անիվից մի քիչ հեռու։

Ցնցումն այնքան թույլ էր, որ տախտակամածի վրա գտնվող մարդկանցից ոչ ոք ուշադրություն չէր դարձնի, եթե նավամբարից չլսվեր հետևյալ ճիչը․

— Այստեղ ջուր է լցվում։ Օգնեցե՛ք։

Ճանապարհորդների մեջ բնականաբար իրարանցում սկսվեց։ Նավապետ Անդերսոնը շտապեց հանգստացնել նրանց։

Իսկապես, մի ճեղքվածքը չէր կարող վտանգավոր լինել «Շոտլանդիայի» համար, որն անթափանց յոթ միջնորմներով էր շրջապատված։

Նավապետ Անդերսոնն անմիջապես իջավ նավամբար։ Նա պարզեց , որ հինգերորդ միջնորմում ջուր է լցվել։ Ջուրն արագությամբ ավելանում էր և այդ ցույց էր տալիս, որ ճեղքվածքը բավական մեծ պետք է լինի։ Բարեբախտաբար այդ միջնորմում չկային շոգեկաթսաները տաքացնող հնոցներ, որոնք իհարկե անմիջապես կհանգչեին։

Նավապետ Անդերսոնը կարգադրեց կանգնեցնել մեքենաները։ Նավաստիներից մեկին նա հրամայեց մտնել ջրի մեջ։ Նավաստին զեկուցեց, որ նավի դրսի կողմից երկու մետր լայնությամբ, ճեղքվածք է առաջացել։ Ծովի վրա հնարավոր չէր այդպիսի ճեղքվածքը ծածկել։ «Շոտլանդիան» կիսով չափ ջրասույզ եղած իր անիվներով մի կերպ շարունակեց ճանապարհը։

Այդ Ժամանակ նավը գտնվում էր Կղեր կոչված հրվանդանից երեք հարյուր մղոն հեռավորության վրա։ Նավը երեք օրով ուշ հասավ Լիվերպուլի նավակայանը և դա ամբողջ Անգլիայում մեծ անհանգստություն առաջ բերեց։

«Շոտլանդիան» դուրս բերին ծովափ։ Ընկերության ինժեներները սկսեցին դիտել նավը։ Նրանք ուղղակի չէին հավատում իրենց աչքերին.— ջրագծից երկու և կես մետր ներքև երևում էր մի ճեղքվածք, որն ուներ կանոնավոր, հավասարակողմ եռանկյան ձև։ Ճեղքվածքի ծայրերը բոլորովին հարթ ու հավասար էին, կարծես դիտմամբ այդպես էր արված։

Պարզ էր, որ նավը ճեղքող գործիքը խիստ սուր է եղել։ Ավելի մեծ տարակուսանք առաջ բերեց այն հարցը, թե այդ ինչպես է եղել, որ գործիքը ճեղքել է չորս մատնաչափ հաստությամբ երկաթն ու դուրս պրծել։ Այդ բոլորովին անբացատրելի էր թվում։

«Շոտլանդիայի» հետ պատահած դեպքն էլի՛ գրգռեց հասարակության հետաքրքրությունը, որ մի փոքր սառել էր։ Այդ ժամանակից սկսած՝ «հրեշին» էին վերագրվում բոլոր ծովային աղետները, որոնց պատճառները չէին պարզվում։ Եվ որովհետև տարեկան երեք հազար աղետ էր պատահում նավերի հետ և սրանցից երկու հարյուրն անհայտ կորչում էին, ուստի երևակայական «հրեշի» մեղքն օրեցօր ավելի էր ծանրանում։

Այդ բոլոր փորձանքների պատասխանատվությունն արդարացիորեն թե անարդարացիորեն դնելով «հրեշի» վրա, բոլոր երկրների հասարակական կարծիքը խիստ անհանգստացավ, որովհետև մայր ցամաքների միջև հաղորդակցությունը վտանգավոր էր դարձել, և պահանջեց կառավարություններից, որ վերջապես, ինչ կերպ էլ լինի, ծովերն ազատվեն այդ սարսափելի արարածից։

Գլուխ երկրորդ։ Թեր եվ դեմ

Այն ժամանակ, երբ կատարվում էին հիշատակված դեպքերը, ես վերադառնում էի դիտական ճանապարհորդությունից, որ կատարել էի հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների Նեբրասկ կոչված խուլ վայրերում։ Ինձ ուղարկել էր ֆրանսիական կառավարությունը․ ես բնագետ էի և Փարիզի բնագիտական թանգարանի պրոֆեսոր, ակադեմիկոսի օգնական։ Վեց ամսվա ընթացքում Նեբրասկում թանկարժեք հավաքածոներ կազմելով, 1807 թվականի մարտի վեբջին ժամանեցի Նյու-Յորք։ Ես պետք է Ֆրանսիա վերադառնայի մայիսի սկզբներին, դրա համար էլ որոշեցի իմ տրամադրության տակ եղած ժամանակն օգտադործել հանքաբանական, բուսաբանական ու կենդանաբանական հավաքածոները կարգի բերելու համար։ Այդ ժամանակ էր, որ փորձանք պատահեց «Շոտլանդիայի» հետ։

Իհարկե ես միանգամայն իրազեկ էի այն բոլոր դեպքերին, որ հուզում էին հասարակական կարծիքը։ Ուրիշ կերպ չէր կարող լինել, որովհետև բոլոր լրագրերն ու հանդեսները լիքն էին այդ դեպքերին վերաբերող լուրերով։ Այդ հանելուկը վառեց իմ հետաքրքրությունը։ Չգիտեի ինչպես բացատրել դեպքերը և մեկ ծայրահեղությունից մյուսին էի դիմում։ Անշուշտ այստեղ ինչ-որ մի առեղծվածային բան կար. բավական էր, որ չհավատացողները տեսնեին «Շոտլանդիայի» ճեղքված կողքը, որպեսզի համոզվեին դրանում։

Երբ ես ժամանեցի Նյու-Յորք, ամբողջ քաղաքը հուզված էր։ Շարժվող կղզու, անհայտ խութի վերաբերյալ ենթադրությունները, որ անում էին անիրազեկ մարդիկ, արդեն վերջնականապես հերքվել էին։ Հիրավի, դժվար էր բացատրել, թե այդ լողացող խութն ինչպե՞ս կարող է արագ շարժվել, եթե ուժեղ մեքենա չունի։

Հերքվեց նաև այն ենթադրությունը, թե «հրեշը» ջրասույզ եղած ինչ-որ մի վիթխարի նավ է, որովհետև «հրեշի» շարժման արագությունը դրանով էլ չէր բացատրվում։

Այսպիսով խնդիրը կտրելի էր միայն երկու կերպ լուծել․ «հրեշը» կամ հսկայական մի կենդանի էր, կամ ստորջրյա մի նավ, որը պետք է չափազանց ուժեղ մեքենա ունենար։

Սակայն այս վերջին ենթադրությունն էլ, որ մոտիկ էր ճշմարտության, երկու կիսագնդերում կատարված քննությունից հետո հօդս ցնդեց։ Անկարելի էր պատկերացնել, որ այդպիսի ստորջրյա նավը մասնավոր մարդու է պատկանում։ Այն պետք է ինչ-որ մի տեղ կառուցված լիներ, բայց ինչպե՞ս կարող էր գաղտնի մնալ այդքան մեծ նավի կառուցումը։

Միայն մի որևէ պետություն կարող էր այդպիսի սարսափելի և ավերիչ ուժ ունեցող մեքենա ստեղծել։ Մեր ապրած տխուր ժամանակներում, երբ մարդկությունը վարժվում է մահացու, ավերիչ, նորանոր զենքեր հնարելու մեջ, հնարավոր է, որ մի որևէ պետություն ծածուկ կառուցել է այդպիսի մի մարտանավ և գործի դրել։

Սակայն մարտանավի վերաբերյալ ենթադրությունը նույնպես հօդս ցնդեց, որովհետև բոլոր պետություններն էլ հայտարարեցին, թե ոչ մի առնչություն չունեն այդ դեպքերի հետ։ Քանի որ «հրեշը» սպառնում էր միջազգային օվկիանոսային հաղորդակցության, ուստի կասկած չէր կարող լինել կառավարությունների հաղորգագրության նկատմամբ։ Բացի դրանից, անկարելի էր պատկերացնել, որ նման ստորջրյա վիթխարի նավի կառուցումը կարող էր մնալ իբրև խոր գաղտնիք։ Եթե այսպիսի պայմաններում մասնավոր մարդու համար դժվար է գաղտնիք պահել, ապա այդ է՛լ ավելի դժվար է պետության համար, որի յուրաքանչյուր քայլին եռանդով հետևում են մրցակից պետությունները։

Այսպիսով ստորջրյա հածանավի վերաբերյալ ենթադրությունն էլ վերջնականապես չճշտվեց այն ժամանակ, երբ այդ մասին տեղեկություններ հավաքվեցին Անգլիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Իտալիայում, Ամերիկայում և նույնիսկ Թուրքիայում։

Չնայելով բուլվարային մամուլի ծաղրին, ծովում նորից երևաց վիթխարի կենդանին։ Մարդու գրգռված երևակայությունն էլի սկսեց առասպելական ենթադրություններ անել։

Նյու-Յորքում շատերն ինձ խնդրեցին, որ հայտնեմ իմ կարծիքը բոլորին հուզող այդ հարցի նկատմամբ։ Ֆրանսիայից մեկնելուս նախօրյակին ես լույս էի ընծայել երկու հատորից բաղկացած իմ աշխատությունը, որի վերնագիրն էր «Ծովի հատակի գաղտնիքները»։ Այս գիրքը, որ գիտական աշխարհում լավ ընդունելություն գտավ, հաստատեց բնագիտության այդ ճյուղում մասնագետ լինելու իմ իրավունքը, մի ճյուղ, որ համեմատաբար քիչ է ուսումնասիրված։

Ինձ համառությամբ հրավիրում էին իմ կարծիքը հայտնելու։ Ես զանազան պատրվակներով խուսափում էի, սակայն «Նյու-Յորք հերալդի» պնդերես թղթակիցները այնքան խնդրեցին, որ ես ստիպված եղա խոսք տալ, որ հասարակությանը կհայտնեմ իմ մտքերը օվկիանոսում տեղի ունեցող տարօրինակ երևույթների մասին։

Եվ ահա ապրիլի 30-ին թերթում երևաց «մեծարգո պրոֆեսոր Պիեր Արոնաքսի» բազմակողմանի հոդվածը, որտեղ մանրամասն քննված էր «հրեշին» վերաբերող հարցը և բոլոր հայտնի փաստերին գիտական գնահատական էր տրված։

Ահա մի հատված այդ հոդվածից․

«Այսպես ուրեմն,— գրում էի ես, վերլուծելով եղած բոլոր ենթադրությունները,— քանի որ չկա քննադատության դիմացող մի այլ ենթադրություն, մեզ մնում է ընդունել, որ «հրեշն» ուրիշ բան չէ, եթե ոչ հսկայական ուժով օժտված մի ծովային կենդանի։

Օվկիանոսների խորքերում եղած կյանքը բոլորովին անծանոթ է մեզ։ Այդ խորքերը դեռևս չեն ուսումնասիրված։ Ի՞նչ է կատարվում այդ անհատակ անդունդներում։ Ծովի մակերևույթից տասներկու-տասնհինգ հազար մետր ցած ի՞նչ էակներ են ապրում և ի՞նչ էակներ կարող են ապրել։ Ինչպիսի՞ օրգանիզմ ունեն այդ էակները։ Դժվար է այդ մասին նույնիսկ ենթադրություններ անել։

Մեր առաջ դրված խնդիրը երկու կերպ կարելի է լուծել․ մեզ հայտնի են կամ աշխարհիս բոլոր արարածները, կամ նրանց միայն մի մասը։

Եթե մենք գիտենք ոչ բոլոր էակներին, որոնք բնակվում են մեր մոլորակի վրա, եթե բնությռւնը դեռ մեզանից գաղտնիքներ է պահում, մանավանդ ձկնաբանության բնագավառում, ապա ոչ մի հիմք չկա ժխտելու մեզ անհայտ տեսակի կամ ցեղի, առանձնահատուկ կազմվածք ունեցող ձկների կամ ծովային կաթնասունների գոյությունը,— որոնք ապրում են հետազոտությանն անմատչելի օվկիանոսային խորքերում և ինչ-որ անհայտ պատճառներով կամ առանց որևէ պատճառի երբեմնի դուրս են գալիս այդ խորքերից։

Ընդհակառակը, եթե մենք գիտենք կենդանի արարածների բոլոր տեսակները, ապա մեզ զբաղեցնող «հրեշին» պետք է որոնել արդեն դասակարգված ծովային կենդանիների շարքում։ Այս դեպքում ես հակամետ կլինեի ընդունելու ինչ-որ մի վիթխարի միաժանու գոյությունը։

Սովորական միաժանին հաճախ ունենում է վաթսուն ոտնաչափ երկարություն։ Հնգապատկեք, տասնապատկեք այդ չափը, ընդունեք, որ այդ կենդանին իր մեծության համապատասխան ուժ ունի, համեմատական չափով պատկերացրեք նրա ժանիքի հզորությունը,— և դուք պարզած կլինեք ձեզ հուզող գաղտնիքը։ Այս կենդանին կունենա «Քանաանի» սպաների մատնանշած ծավալը, կունենա այնպիսի մի ժանիք, որը կարող է նույնպիսի մի ճեղքվածք առաջացնել, ինչ որ եղել է «Շոալանդիայի» վրա, կունենա մի ուժ, որը կարող է օվկիանոսային շոգենավը նետել մինչև ծովի հատակը։

Եվ իսկապես, միաժանին զինված է յուրահատուկ ոսկրյա մի տեգով, կամ գեղարդով, ինչպես ասում են մի քանի բնագետներ։ Այդ գեղարդը պողպատի ամրություն ունի։ Այդպիսի գեղարդ հաճախ գտնվել է կետ ձկան մարմնի մեջ, որի հետ կռվելիս միաժանին համարյա միշտ հաղթում է։ Այդպիսի գեղարդները դժվարությամբ են հանվել փայտյա նավերի միջից, խրված լինելով դրանց մի կողքից մինչև մյուսը։ Փարիզի բժշկական ֆակուլտետի թանգարանում գտնվում է նման մի գեղարդ, որն ունի երկու ամբողջ և մեկ քառորդ մետր երկարություն ու բութ ծայրում քառասունութ սանտիմետր հաստություն։

Այսպես ուրեմն, պատկերացնենք մի այդպիսի միաժանի, սովորականից տասն անգամ մեծ, տասնապատիկ մեծությամբ գեղարդով կամ ժանիքով, ընդունենք, որ նա կարողանում է մեկ ժամում անցնել քսան ծովային մղոն տարածություն, նրա ծավալը բազմապատկենք արագության վրա, և դուք չեք զարմանա, եթե նրան ընդհարվող ամեն մի նավի դժբախտություն պատահի։ Վերջում պետք է ասեմ հետևյալը․— քանի դեռ ավելի մանրամասն տեղեկություններ չկան, ես այդ «հրեշին» պետք է համարեմ մի հսկայական միաժանի, որը զինված է ոչ թե հասարակ գեղարդով, այլ ինչպես զրահապատ մի մարտանավ,— իսկական բաբանով և որի մեծությունը և ուժն այդպիսի մարտանավից պակաս չի լինի։ Այսպես և միայն այսպես կարելի է բացատրել այդ անբացատրելի երևույթը, եթե․․․ այն իսկապես գոյություն ունի։ Իսկ այդ դեռ կարոտ է ստուգման»։

Վերջին նախադասությունը վախկոտության արդյունք էր, ես ուզում էի պահպանած լինել իմ,— գիտնականիս արժանիքը և ծաղրի առիթ չտալ ամերիկացիներին, որոնք գիտեն և կարողանում են ծիծաղել։ Այսպիսով ես ինձ համար հող պատրաստեցի հետագայում արդարանալու, թեպետ ինքս չէի կասկածում, որ «հրեշը» գոյություն ունի։

Իմ հոդվածը ջերմ արձագանք գտավ և մեծ հռչակ ստացավ։ Նույնիսկ որոշ թվով կողմնակիցներ եղան։ Իմ հոդվածում լուսաբանված հանելուկի լուծումը առատ սնունդ էր տալիս երևակայության։ Մարդիկ սիրում են երազել գերբնական երևույթների մասին։ Ծովն էլ հենց այն միակ միջավայրն էյ որտեղ իսկապես պայմաններ կան վիթխարի էակների զարգացման համար, որոնց հանդեպ երկրային հսկաները,— փղերն ու ռնգեղջյուրներն ուղղակի թզուկներ են։ Ծովերում ապրում են կաթնասունների ամենախոշոր ներկայացուցիչները, օրինակ՝ կետերը։ Ինչո՞ւ չկարծել, որ այնտեղ ապրում են նաև վիթխարի կակղամորթներ, սարսափելի ծովային խեցգետիններ, որոնք ունենում են հարյուր մետր երկարություն և երկու հարյուր տոննա ծանրություն։ Չէ՞ որ մեր մոլորակի մանկության ժամանակներում չորս ոտ ու չորս ձեռք ունեցող կենդանիները, թռչուններն ու սողունները հսկայական մեծություն ունեին և միայն տասնյակ ու հարյուր հազարավոր տարիներից հետո են փոքրացել և ընդունել ժամանակակից մեծությունը։ Իսկ երկրաբանական ամենահին դարաշրջանների կենդանական աշխարհի ներկայացուցիչներն ինչո՞ւ չեն կարող պահպանված լինել ծովում, սրի կազմը բոլոր ժամանակներում մնացել է անփոփոխ, մինչդեռ երկրի կեղևը փոխվում է անընդհատ։ Ինչո՞ւ ծովն իր խորքերում չէր կարող պահպանել այդ վիթխարի նախաստեղծ էակներին, որոնց կյանքի տևողությունը չափվում է ոչ թե տարիներով, այլ դարերով կամ հազարամյակներով։

Սակայն ես տարվեցի ցնորքներով, իսկ դա ինձ ավելի քիչ է սազում, քան ուրիշ որևէ մեկին։

Կրկնում եմ, այդ արտասովոր երևույթի բնությունն այլևս վեճեր չէր առաջացնում, և հասարակությունն ընդունեց ինչ-որ մի հսկայական կենդանու գոյությունը, մի կենդանու, որն ընդհանուր ոչինչ չունի ծովային առասպելական օձերի հետ։

Բայց եթե ոմանց համար այդ հարցը վերացական էր, ուներ միայն զուտ գիտական հետաքրքրություն, ասլա մյուսների, ավելի գործնական մարդկանց համար, մանավանդ անգլիացիների ու ամերիկացիների համար, որոնք շահագրգռված են օվկիանոսային հաղորդակցության ապահովությամբ, միանգամայն անհրաժեշտ էր դառնում բոլոր միջոցները ձեռք առնել և անհապաղ ազատել ծովերն այդ վտանգավոր հրեշից։

Ֆինանսական և առևտրական մամուլն այժմ միայն այդ տեսանկյունով էր զբաղվում հրեշին վերաբերող հարցով։ «Ծովային տեսությունը», «Լլոյդի թերթը», «Պակետրոտը», «Ծովային առևտրական թերթը»,— ապահովագրական ընկերությունների այդ բոլոր տպագիր օրգանները միաբերան պահանջում էին անխնա պատերազմ հայտարարել հրեշին, որովհետև այդ ընկերություններին խոշոր վնասներ էին սպառնում։

Հասարակական կարծիքը, առաջին հերթին Միացյալ Նահանգները, կողմնակից էր լրագրերին։ Նյու-Յորքում սկսեցին մի գիտական արշավախումբ պատրաստել միաժանուն որսալու համար։ Այդ նպատակով սարքավորվում էր «Աբրահամ Լինկոլն» արագընթաց մարտանավը։ Զինապահեստի դռները լայն բացվել էին մարտանավի հրամանատարի՝ նավապետ Ֆարագուտի առջև, որն ամեն կերպ աշխատում էր արագացնել արշավախմբի մեկնումը։ Սակայն, ինչպես միշտ լինում է այդպիսի դեպքերում, հենց որ ընդունվեց հետապնդելու որոշումը, հրեշն այլևս չէր երևում։ Երկու և կես ամիս ոչ մի լուր չկար նրա մասին։ Ոչ մի նավ չէր հանդիպում նրան։ Կարելի էր կարծել, որ միաժանին զգացել է իրեն սպառնացող վտանգը։ Այդ մասին այնքան էին խոսել օվկիանոսի ստորջրյա հեռագրաթելով․․․ Կատակասերներն ասում էին, թե միաժանին բռնել է բազմաթիվ հեռագրերից մեկն ու փախել ով գիտե ուր։

Այսպիսով, երբ մարտանավը սարքավորվել էր արտասովոր որսի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով և պատրաստ էր ճանապարհվելու, ոչ ոք չգիտեր, թե ուր պետք է ուղևորվել։

Ընդհանուր անհամբերությունն իր գագաթնակետին հասավ, երբ հուլիսի 2-ին լուր տարածվեց, թե Սան-Ֆրանցիսկոյից Շանհայ մեկնած մի շոգենավ մոտ երեք շաբաթ առաջ հանդիպել է կենդանուն Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում։

Այս նորությունը հսկայական տպավորություն թողեց։ Նավապետ Ֆարագուտին նույնիսկ քսանչորս ժամվա արձակուրդ էլ չտվեցին։ Պարենը բեռնվեց նավի կողքերին, նավամբարները լիքը լցվեցին ածուխով, բոլոր նավորդները ներկա էին։ Մնում էր միայն վառել հնոցները, շոգի պատրաստել ու ճանապարհ ընկնել։

Նավապետ Ֆարագուտին չէին ների, եթե նա ուշանար թեկուզ կես օրով։ Ասենք նա ինքն էլ էր շտապում մեկնելու։

«Աբրահամ Լինկոլնի» մեկնելուց երեք ժամ առաջ ինձ հանձնեցին հետևյալ բովանդակությամբ մի նամակ.

«Պարոն Արոնաքսին,
Փարիզի թանգարանի պրոֆեսորին.
«Հինգերորդ ավենյու» հյուրանոց, Նյու-Յորք.

Հարգելի՛ պարոն,

Եթե դուք կցանկանաք միանալ «Աբրահամ Լինկոլնի» գիտական արշավախմբին, ապա Միացյալ Նահանգների կառավարությանը հաճելի կլինի գիտենալ, որ Ֆրանսիան հանձին ձեզ մասնակցում է այդ ձեռնարկման։ Նավապետ Ֆարագուտը ձեզ առանձին նավասենյակ կտրամադրի։

Սրտագին բարևներով՝

Ծովային մինիսար՝ Դ․ Բ․ ՀՈԲՍՈՆ»։

Գլուխ երրորդ։ Ինչպես որ պարոնը կամենա

Ծովային մինիստրի նամակը ստանալուց երեք վայրկյան առաջ իմ մտքովն անգամ չէր անցնում միաժանուն հետապնդելը, ճիշտ այնպես, ինչպես Հյուսիս-արևմտյան անցքի սառույցների միջով ճանապարհորդելը։ Նամակը ստանալուց երեք վայրկյան հետո ես հասկացա, որ իմ իսկական կոչումը, իմ կյանքի միակ նպատակն է հետապնդել այդ վտանգավոր «հրեշին», և աշխարհը փրկել նրանից։

Սակայն ես հենց նոր էի վերադարձել դժվար ճանապարհորդությունից, չափից դուրս հոգնել և հանգստի կարիք էի զգում։ Ես երազում էի վերադառնալ հայրենիք, իմ բարեկամների մոտ, իմ փոքրիկ բնակարանը, որ գտնվում էր բուսաբանական այգուց ոչ հեռու, երազում էի տեսնել նորից իմ սիրած ու անգին հավաքածուները։ Սակայն էլ ոչինչ չէր կարող հրապուրել ինձ։ Ես մոռացա ամեն ինչ հոգնածությանս, բարեկամներիս, հավաքածոներս, և առանց երկար մտածելու ընդունեցի ամերիկյան կառավարության հրավերը։

«Մանավանդ որ,— մտածում էի ես,— բոլոր ճանապարհները դեպի Եվրոպա են տանում և կարող է պատահել, որ միաժանին սիրալիր կերպով ինձ առաջնորդի դեպի ֆրանսիական ափերը։ Թերևս այդ արժանավոր կենդանին թույլ տա իրեն հաշիվը մաքրելու եվրոպական ծովերում։ Այդ դեպքում ես նրա գեղարդի առնվազն կեսմետրանոց մասը կտանեմ Փարիզի բնապատմական թանգարանը»։

Սակայն միաժանուն առայժմ պետք էր փնտրել Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում, այսինքն Ֆրանսիա վերադառնալ միայն շուրջերկրյա ճանապարհորդությունից հետո։

— Կոնսե՛լ,— կանչեցի ես անհամբերությամբ։

Կոնսելն իմ սպասավորն էր և բոլոր ճանապարհորդությունների ժամանակ ուղեկցում էր ինձ։ Ես անկեղծորեն սիրեցի այդ համակրելի ֆլամանդացուն, նա էլ ինձ։ Այդ մի սառնարյուն, դրական ու լուրջ մարդ էր, ջանասեր ու գործունյա, հանգիստ դիմավորում էր բոլոր կենսական անակնկալները, ամեն բանում վարպետ էր, սիրում էր աշխատել և հակառակ իր անվան, երբեք ու ոչ ոքի խորհուրդներ չէր տալիս, եթե նույնիսկ նրանից խնդրեին այդ խորհուրդները։

Մշտապես շփվելով գիտնականների շրջանի հետ, որոնք այցելում էին իմ փոքրիկ բնակարանը, Կոնսելն ինքն էլ հետզհետե շատ բան սովորեց և բնագիտական դասակարգման բնագավառում դարձավ մասնագետ, այնպես որ, հրաշալի գիտեր բոլոր բաժինները, խմբերը, դասերը, ենթադասերը, ջոկատները, ընտանիքները, ցեղերը, տեսակներն ու ենթատեսակները։ Բայց նրա բոլոր գիտելիքները հենց դրանով էլ սահմանափակվում էին։ Դասակարգել.— դրանում էր հենց նրա ամբողջ կյանքը և դրանով էլ նա բավարարվեց։ Լինելով միանգամայն տեղյակ դասակարգման թեորիային և շատ հեռու գործնական գիտելիքներից, նա, իմ կարծիքով, չէր կարողանում կետը զանազանել վիշապաձկնից։

Եվ այնուամենայնիվ ի՛նչ հրաշալի մարդ էր նա։

Տասը տարի Կոնսելը շարունակ ուղեկցում էր այնտեղ, ուր ինձ տանում էր գիտությունը։ Երբե՛ք և ո՛չ մի գանգատ երկարատև ճանապարհորդության կամ հոգնածության մասին։ Միշտ համաձայն էր մեկնել ուր ասես, որ երկիրն ասես, լիներ այդ Չինաստանը, թե՝ Կոնգոն, ու չէր հարցնում, թե ինչո՛ւ է գնում։

Նա ուներ հիանալի առողջություն և ոչ մի հիվանդություն սարսափելի չէր նրա համար, ուներ պինդ մկաններ և ի սկապես որ երկաթե ջղեր։

Նա երեսուն տարեկան էր։ Նրա տարիքը իր տիրոջ տարիքին հարաբերական էր այնպես, ինչպես տասնհինգը քսանին։ Ներողություն եմ խնդրում, որ մի քիչ բարդ ձևով խոստովանեցի իմ քառասուն տարեկան լինելը։ Կոնսելն ուներ միայն մի պակասություն։ Լինելով անուղղելի ձևամոլ, նա ինձ դիմում էր ոչ այլ կերպ, քան երրորդ դեմքով, և այդ հաճախ ինձ հանում էր համբերությունից։

— Կոնսե՛լ,– կրկնեցի ես, միաժամանակ սկսելով տենդային պատրաստություն տեսնել ճանապարհվելու համար։

Ես վստահ էի, որ Կոնսելն անսահմանորեն հավատարիմ է ինձ։ Սովորաբար ես նրան երբեք չէի հարցնում, թե արդյոք համաձա՞յն է ինձ ուղեկցել։ Սակայն այս անդամ ձեռնարկվում էր մի գիտարշավ, որը կարող էր անվերջ շարունակվել և բացի դրանից, խիստ վտանգավոր էր։ Հանաք բան չէր․ պետք էր հետապնդել մի կենդանու, որ մարտանավն ընդունակ է ջրասույզ անել ինչպես ընկույզի կեղև։ Ծուվում ամենամեծ սառնասրտություն պահպանող մարդն անգամ կասկածանքով կվերաբերվեր այս ձեռնարկմանը։ Հապա ի՞նչ կասեր Կոնսելը։

— Կոնսե՛լ,— կանչեցի ես երրորդ անդամ։

Կոնսելը երևաց։

— Պարոնն ինձ կանչո՞ւմ է,– ներս մտնելով հարցրեց նա։

— Այո, սիրելիս։ Պատրաստիր այն ամենն, ինչ որ հարկավոր է ինձ ու քեզ համար։ Երկու ժամից հետո մենք ճանապարհվում ենք։

— Ինչպես որ պարոնը կամենա,— հանգիստ պատասխանեց Կոնսելը։

— Ոչ մի րոպե չի Կարելի կորցնել։ Պայուսակիս մեջ դիր այն բոլորը, ինչ որ անհրաժեշտ է ճանապարհին,— զգեստներ, շապիկներ, գուլպաներ։ Վերցրու դրանցից այնքան, ինչքան կտեղավորվի պայուսակում, միայն թե որքան կարելի է շո՛ւտ։

— Իսկ պարոնի հավաքածոնե՞րը,— հարցրեց Կոնսելը։

Դրանցով մենք հետո կզբաղվենք։ Դրանք կպահվեն հյուրանոցում։

— Իսկ եղջերային վարա՞զը։

— Առանց մեզ էլ կկերակրեն նրան։ Լավ, ես կկարգադրեմ, որ մեր ամբողջ գազանանոցը Ֆրանսիա ուղարկեն։

— Ուրեմն մենք Փարիզ չե՞նք վերադառնալու,— հարցրեց Կոնսելը։

— Ինչպես ասեմ,— խուսափողաբար պատասխանեցի ես,– կվերադառնանք, բայց մի փոքր պետք է զարտուղի ճանապարհ անցնենք․․․

— Ամեն մի զարտուղի ճանապարհ կանցնենք, եթե այդ հարկավոր է պարոնին։

— Օ՜, դատարկ բան է, նույն ճանապարհն է, բայց մի քիչ ավելի երկար։ Ուրիշ ոչինչ։ Մենք ճանապարհվում ենք «Աբրահամ Լինկոլն» նավով։

— Ինչպես որ պարոնը կամենա,— հանգիստ պատասխանեց Կոնսելը։

— Դիտե՞ս, բարեկամս, գործը վերաբերում է հրեշին․․․ հռչակավոր միաժանուն․․․ Մենք պետք է օվկիանոսներն ազատենք նրանից․․․ «Ծովի հատակի գաղտնիքները» երկհատորյակի հեղինակը չի կարող հրաժարվել նավապետ Ֆարագուտի հետ ճանապարհորդելուց․․․ Սքանչելի, բայց և վտանգավոր է այս գործը։ Բոլորովին անհայտ է, թե ուր կհասցնի մեզ միաժանին․․․ Այդ կենդանին կարող է շատ քմահաճ լինել։ Այնուամենայնիվ մենք կմեկնենք։ Մեր նավապետը հիանալի մարդ է։

— Ուր որ պարոնը գնա, ես էլ այնտեղ կգնամ,֊ ասաց Կոնսելը։

— Լա՛վ մտածիր։ Ես ոչինչ չեմ ուզում թաքցնել քեզնից։ Սա այնպիսի ճանապարհորդություններից է, որոնցից երբեմն չեն վերադառնում։

— Ինչպես որ պարոնը կամենա․․․

Քառորդ ժամ հետո մեր պայուսակները պատրաստ էին։ Կոնսելը մի քանի րոպեում վերջացրեց ամեն ինչ, ու ես համոզված էի, որ նա ոչինչ չի մոռացել։ Այդ մարդը շապիկներն ու զգեստները դասավորել էր նույնքան լավ, որքան և թռչուններն ու կաթնասունները։ Հյուրանոցի սպասավորը մեր իրերը դարսեց նախասրահում։ Ես իջա ստորին հարկը, վճարեցի հաշիվը մեծ բարձրասեղանի մոտ, որ միշտ պաշարված է լինում այցելուներով, և կարգադրեցի, որ իմ տրամադրության տակ եղած կենդանիներն ու չորացրած բույսերն ուղարկվեն Փարիզ։ Ես բավականաչափ վարկ բաց թողեցի եղջերային վարազի համար և վերջապես, կառք նստեցի Կոնսելի հետ։ Կառքը Բրոդվեյով սլացավ մինչև Յունիոն այգին, դարձավ դեպի Չորրորդ ավենյուն, անցավ մինչև Կատրին-սթրիթ և վերջապես, կանգ առավ Երեսունչորսերորդ առափնյա փողոցում։ Այստեղից մենք բոլորս,— մարդիկ, ձիերն ու կառքը,— լաստով տեղափոխվեցինք Բրուքլին՝ Նյու֊Յորքի արվարձանը, որ գտնվում է Հուդզոն գետի ձախ ափին։ Մի քանի րոպեից հետո կառքը մոտեցավ հենց «Աբրահամ Լինկոլնի» կամրջակին։ Նավի երկու ծխնելույզներից քուլա-քուլա բարձրանում էր սև ծուխը։

Մեր իրերն անհապաղ տեղավախվեցին մարտանավի տախտակամածը։ Ես շտապ վազեցի սանդուղքով և հարցրին թե որտեղ կարելի է գտնել նավապետ Ֆարագուտին, նավաստիներից մեկն ինձ տարավ դեպի կամրջակը և մատնացույց արավ բարձրահասակ, համակրելի դեմքով մի սպայի։ Վերջինս ձեռքը մեկնեց ինձ։

— Պարոն Պիեր Արոնա՞քսն եք,– հարցրեց նա։

— Այո, ես եմ,— պատասխանեցի,— նավապետ Ֆարագո՞ւտն եք։

— Այո, այո։ Բարով եք եկել, պարոն պրոֆեսոր։ Նավասենյակը ձեզ է սպասում։

Ես գլուխ տվի, ու չուզենալով խանգարել նավապետին մեկնման այդ տենդային րոպեներում, խնդրեցի նավաստուն ցույց տալ ինձ հատկացված նավասենյակը։

Ձեռնարկված գիտարշավի համար «Աբրահամ Լինկոլնի» ընտրությունն ավելի քան հաջող էր կատարված։

Այդ արագընթաց մի մարտանավ էր, ուներ ամենակատարելագործված մեքենաներ, որոնց շնորհիվ մեկ ժամում կարող էր անցնել տասնութ ամբողջ երեք տասնորդական մղոն։ Սակայն այդ հսկայական արագությունն էլ բավական չէր վիթխարի միաժանու դեմ կռվելու համար։

Նավագնացության համար որքան լավ էր այդ մարտանավը, նույնքան լավ էր և նրա ներքին սարքավորումը։ Ես միանգամայն գոհ էի ինձ տրամադրված նավասենյակից, որ գտնվում էր սպայական բաժանմունքում՝ նավի հետնամասում։

— Մենք շատ լավ կտեղավորվենք այստեղ,— ասացի Կոնսելին։

— Պարոնի թույլտվությամբ ես կասեի՝ նավասենյակը մեզ համար նույնքան հարմար է, որքան խխունջի խեցին կիսագիի համար,— պատասխանեց իմ կրթված սպասավորը։

Ես Կոնսելին թողեցի նավասենյակում, որ բաց անի պայուսակները, իսկ ինքս բարձրացա տախտակամածը, որպեսզի դիտեմ մեկնելու պատրաստությունները։

Հենց այդ րոպեին նավապետ Ֆարագուտը հրամայեց քանդել պարանները, որոնք «Աբրահամ Լինկոլնը» պահում էին Բրուքլինյան առափնյա փողոցի մոտ։ Բավական էր, որ ես քառորդ ժամով ուշացած լինեի, և «Աբրահամ էինկոլնը» կմեկնի առանց ինձ, ու ես չէի մասնակցի այդ արտասովոր գիտարշավին, որի վերաբերյալ ամենաճշմարիտ հաշվետվությունն անգամ հավանորեն անվստահությամբ կընդունվի կասկածամիտ մարդկանց կողմից։

Նավապետ Ֆարագուտը ոչ թե մեկ օրով, այլ մի ժամով, նույնիսկ մի րոպեով էլ չէր ուզում հետաձգել միաժանու դեմ ձեռնարկված արշավանքը։

Նա կանչեց նավի ինժեներին։

— Շոգու ճնշումը բավարա՞ր է,— հարցրեց նա։

— Այո, նավապետ։

— Դանդաղ ընթա՛ցք,— հրամայեց նավապետը։

Ստանալով այս հրամանը մեքենայական հեռագրով, որն աշխատում էր խտացրած օդի շնորհիվ, մեխանիկը շրջեց գործարկման լծակը։ Շոգին սուլելով նետվեց դեպի գլանները և մխոցները պտտեցրին անիվը։ Պտուտակի բերանները սկսեցին հետզհետե արագ պտտվել և «Աբրահամ Լինկոլնը» շարժվեց ծանր ու վեհաշուք, հարյուրավոր նավակների և բուքսիրային շոգենավակների ուղեկցությամբ, որոնք լիքն հին ճանապարհներով։

Բրուքլինի առափնյա փողոցները հեղեղված էին հարյուր հազարավոր հետաքրքրվող մարդկանցով։ Ինչպես որոտ, երեք անգամ թնդաց «ուռա»֊ն, որ պոռթկում էր հինգ հարյուր հազար կկորդից։ Հազարավոր թաշկինակներ ծածանվում էին օդում, ստվար ամբոխների գլխավերևում, ողջունելով «Աբրահամ Լինկոլնին», մինչև որ մարտանավը մտավ Հուդզոն գետի ջրերը, այն թերակղզու վերջավորության մոտ, որի վրա գտնվում է Նյու֊Յորք քաղաքը։

Անցնելով Հուդզոն գետի հոսանքով դեպի ներքև Նյու-Ջերսիի ափերով, որտեղ երևում էր գեղեցիկ դղյակների շարանը, «Աբրահամ Լինկոլնը» հասավ ամրություններին և ի պատասխան սրանց ողջույնի — թնդանոթային կրակոցի — երեք անգամ բարձրացրեց և իջեցրեց իր հետնամասում գտնվող դրոշակը, որ զարդարված էր երեսունինը աստղերով։ Այնուհետև դանդաղեցնելով ընթացքը, մարտանավը մտավ ծովային ջրանցքը, որ նշված էր ձողերով, անցավ Սենդի-Հուկա կոչված ավազոտ ցամաքամասը, որտեղ նրան կրկին ողջունեց հազարավոր բազմությունը, և դուրս եկավ բաց օվկիանոս։

Մեծ ու փոքր նավակների մի ամբողջ խումբ ուղեկցեց մարտանավին մինչև լողացող փարոսները, որոնց լույսը նավերին ցույց է տալիս Նյու-Յորք ի մուտքը։

Կեսօրվա ժամը երեքն էր։ Բոցմանը հեռացավ կամրջակից, մակույկը նրան արագությամբ հասցրեց մինչև շոգենավակը և «Աբրահամ Լինկոլնը» արագացնելով իր ընթացքը, լողաց Լոնգ-Այլենդի ափերի երկարությամբ։ Երեկոյան ժամը ութին չքացան Ֆայր֊Այլենդի լույսերը, և մարտանավն իր ամբողջ արագությամբ սլացավ Ատլանտյան օվկիանոսի մթին ջրերով։

Գլուխ չորրորդ: Նեդ Լենդը

Նավապետ Ֆարագուտը լավ ծովագնաց էր, միանգամայն արժանի իր հրամանատարության տակ գտնվող հիանալի մարտանավին։ Ֆարագուտն ու նավը կարծես լինեին մի մարմին։ որի մեջ նավապետն ուղեղի դեր էր կատարում։ Ֆարագուտը բոլորովին չէր կասկածում միաժանու գոյության մասին և չէր թույլ տալիս, որ իր ներկայությամբ որևէ վեճ լինի այդ առթիվ։ Հրեշը գոյություն ուներ և Ֆարագուտը պետք է նրանից փրկեր ծովերը, նա այդպիսի երդում էր տվել։

Կամ նավապետ Ֆարագուտը կսպանի միաժանուն, կամ միաժանին կսպանի նավապետ Ֆարագուտին․ ուրիշ ելք չկար։ Նավի սպաները բաժանում էին իրենց պետի հավատը։ Հաճելի էր լսել, թե ինչպես նրանք խոսում են հրեշին շուտափույթ հանդիպելու հնարավորությունների մասին, հաշվում էին նրա շարժման արագությունը, նրան աչքերով փնտրում էին օվկիանոսի հարթ տարածության վրա։ Անգամ նրանք, ովքեր սովորական պայմաններում հերթապահությունը ձանձրալի անհրաժեշտություն էին համարում, այս անգամ միշտ պատրաստ էին ավելորդ հերթապահություն անել։

Քանի դեռ արեգակն իր ճանապարհն էր անցնում երկնակամարում, կայմերի վրա տեղավորվել էին նավաստիների խմբերը, որոնք գերադասում էին նստել առագաստակալներին ու աչքերով փնտրել հրեշին, քան թե ժամերով կանգնել տախտակամածի տաքացած, ոտներն այրող տախտակների վրա։ Այնինչ «Աբրահամ Լինկոլնը» դեռ հեռու էր Խաղաղ օվկիանոսի կասկածելի տեղերից։

Նավորդները մի վառ ցանկություն ունեին՝ հանդիպել հրեշին, եռաժանիուվ հարվածել նրան, հանել նավի վրա և կտոր-կտոր անել։ Բոլորը, ովքեր ազատ էին լինում աշխատանքից, լարված ուշադրությամբ դիտում էին ծովային հարթ տարածությունը։ Ի դեպ ասած՝ նավապետ Ֆարագուտը խրախուսում էր այդ, նա խոստանում էր երկու հազար դոլլար պարգև, որ կարող էր ստանալ ամեն մեկը՝ նավի սպասավորը, նավաստին, ավագ նավաստին կամ սպան, եթե առաջինը նկատեր միաժանուն։ Ղժվար չէ պատկերացնել, թե մարտանավին սպասարկող կազմն ինչպիսի՞ ջանասիրությամբ էր դիտում ծովը։

Ինչ վերաբերում է ինձ, ես էլ ետ չէի մնում մյուսներից և ամբողջ օրերով բարեխղճաբար կանգնում էի տախտակամածի վրա։ Միմիայն Կոնսելն անտարբեր էր դեպի այդ ամենը, ու չէր մասնակցում մյուսների զբաղմունքին։

Ես արդեն ասել եմ, որ նավապետ Ֆարագուտը մարտանավում ստեղծել էր բոլոր հարմարությունները վիթխարի կետեր որսալու համար։

Հազիվ թե կետ որսող մի այլ նավ այնքան հարմարություններ ունենար, որքան «Աբրահամ Լինկոլնը»։

Մենք ունեինք կետ որսալու բոլոր գործիքները, սկսած ձեռքի եռաժանուց մինչև ատամնաձև նետերը, որոնք արձակվում էին հատուկ թնդանոթներից։ Նավի առջևի ծայրում դրված էր արագաձիգ, կատարելագործված մի հրանոթ, որը չորս կիլոգրամանոց արկերով կրակում էր տասնվեց կիլոմետրի վրա։

Այսպես ուրեմն, «Աբրահամ Լինկոլնը» չէր կարող գանգատվել մահաբեր զենքերի պակասությունից։ Դեռ ավելին, այնտեղ էր գտնվում ինքը, Նեդ Լենդը, եռաժանին բանեցնելու գործում մեծագույն վարպետը։

Նեդ Լենդը ծնվել էր Կանադայում, կետ որսալու մեջ ամեն ահմուտ մարդն էր աշխարհում, մի մարդ, որ մրցակից չուներ այդ վտանգավոր գործում։ Նա օժտված էր միանգամայն բացառիկ սառնասրտությամբ, ճարպկությամբ, խիզախությամբ ու աչքաբացությամբ։ Կետը կամ վիշապաձուկը պետք է չափից դուրս խորամանկ լիներ, որ կարողանար ազատվել նրա սարսափելի եռաժանուց։

Նեդ Լենդը մոտ քառասուն տարեկան էր։ Այդ մարդը բարձրահասակ էր, ուժեղ ու ահարկու։ Նա սակավախոս էր, տաքարյուն, և հեշտությամբ էր զայրանում, երբ մեկը չնչին չափով հակաճառում էր նրան։

Ակամա ուշադրություն էր գրավում նրա արտաքինը, մանավանդ աչքերը, որ չափազանց սուր էին և յուրահատուկ արտահայտություն էին տալիս նրա ամբողջ դեմքին։

Իմ կարծիքով նավապետ Ֆարագուտը միանգամայն ճիշտ վարվեց, երբ նրան մասնակից դարձրեց արշավախմբին։ Երբ ուժեղ ձեռքի և սուր աչքերի կարիք զգացվի, միմիայն Նեդ Լենդն ավելի պետքական կլինի, քան բոլոր մյուս նավորդները։ Նրան կարելի էր համեմատել մի ուժեղ հեռադիտակի հետ, որին միացրած թնդանոթը միշտ պատրաստ է կրակելու։

Վերջապես, Նեդ Լենդը նույնպես ֆրանսիացի էր և որքան էլ լիներ լռակյաց, այնուամենայնիվ ես պետք է մատնանշեմ, որ նա շուտով մտերմացավ ինձ հետ,— ըստ երևույթին նրան գրավում էր իմ ազգությունը։ Նրան ուրախացնում էր ֆրանսերեն խոսելու առիթը, իսկ ինձ համար հաճելի էր լսել ֆրանսիական մի հին բարբառ, որ Ռաբլեի Ժամանակներից սկսած՝ անաղարտ պահպանվել էր Կանադայի մի քանի նահանգներում։

Նեդ Լենդը պատկանում էր Կվեբեկի մի հին ընտանիքի, որը բազմաթիվ խիզախ ծովագնացներ է տվել դեռ այն հեռավոր ժամանակներում, երբ այդ քաղաքը պատկանում էր Ֆրանսիային։

Նեդ Լենդը կամաց-կամաց գրավվում էր ինձ հետ ունեցած զրույցներով, ես հաճույքով լսում էի նրա պատմածները բևեռային ծովերում իր ունեցած արկածների մասին։ Նա այնպես անբռնադատ և բանաստեղծորեն էր պատմում որսորդության ու ճակատամարտերի մասին, որ երբեմն ինձ թվում էր, թե լսում եմ բևեռային երկրների «Իլիականը» երգող մի ինչ-որ կանադական հոմերոսի։

Այդ խիզ ախ մարդուն ես նկարագրում եմ այնպես, ինչպես որ ճանաչում եմ այժմ, մենք հին բարեկամներ ենք և մեր բարեկամությունը, որ ծնունդ է առել սարսափելի փորձությունների օրերում, ուժեղ է և անխորտակելի։

Ի՞նչ կարծիք ուներ Նեդ Լենդը ծովային հրեշի մասին։ Պետք է խոստովանեմ, որ նա չէր հավատում միաժանու գոյության և ամբողջ նավում միակ մարդն էր, որ հակառակ էր ընդհանուր կարծիքին։

Մի անգամ, երբ ես փորձեցի իմանալ նրա կարծիքը, նա խուսափեց այդ թեմայի շուրջը խոսելուց։

Մեր ճանապարհվելուց երեք շաբաթ հետո, հուլիսի 30-ին մարտանավը գտնվում էր Բայա-Բլանկից ոչ հեռու Պատագոնիայից երեսուն մղոնի վրա։ Մենք արդեն անցել էինք Այծեղջյուրի արևադարձը և հիմա Մագելլանի նեղուցը գտնվում էր մեզանից դեպի հարավ, յոթ հարյուր մղոնից պակաս հեռավորության վրա։ Եվս ութ օր, և «Աբրահամ Լինկոլնը» կճեղքի խաղաղ օվկիանոսի ջրերը։

Նեդ Լենդի հետ ես նստել էի նավի հետին մասում։ Մենք խոսում էինք ինչի մասին ասես և դիտում խորհրդավոր ծովը, որի խորքերը մինչև հիմա մարդկային հայացքին անմատչելի են մնում։ Բնականաբար ես խոսք բացեցի վիթխարի միաժանու մասին ու սկսեցի քննարկել այն բոլոր պայմանները, որոնցից կախված էր մեր ձեռնարկման հաջողությունը կամ անհաջողությունը։ Սակայն տեսնելով, որ Նեդ Լենդը լռություն է պահպանում, ես հարցը դրի ուղղակի կերպով։

— Այդ ինչպե՞ս է, Նեդ Լենդ,— ասացի ես,— որ ձեզ կասկածելի է թվում մեր հետապնդած վիթխարի միաժանու գոյությունը։ Արդյոք դուք որևէ առանձնահատուկ հիմք ունե՞ք այդպես թերահավատ լինելու։

Նեդ Լենդը մի քանի վայրկյան լուռ նայում էր ինձ։ Նախքան պատասխանելը նա իր սովորական ձևով ձեռքը տարավ ճակատին, կկոցեց աչքերը, կարծես մի փոքր մտածեց և միայն դրանից հետո ասաց․

— Թերևս այդպես է, պարոն Արոնաքս։

— Լսեցեք, Նեդ, չէ որ դուք վարպետ եք ծովային կենդանիներ որսալու մեջ, ձեր կյանքում հարյուրավոր վիթխարի ծովային կաթնասուններ եք տեսել։ Ղուք պետք է ավելի շուտ հավատաք հսկա կետանման արարածի գոյության, քան որևէ ուրիշը։ Այսպիսի հանգամանքներում դուք վերջին մարդն եք, որը կասկածելի է համարում այդ կենդանու գոյությունը։

— Հենց այստեղ է, որ դուք սխալվում եք, պարոն պրոֆեսոր,– պատասխանեց Նեդը,— տգետը հաճույքով կհավատա հրեշավոր կենդանիների գոյության, որոնք բնակվում են երկրագնդի անմատչելի վայրերում,— այդ միանգամայն բնական է։ Սակայն երկրաբանը երբեք հավատ չի ընծայի այդ հեքիաթներին։ Կետորսը՝ նույնպես։ Ես հետապնդել եմ հարյուրավոր կետանման արարածներ, սրանցից տասնյակներին բռնել եմ եռաժանիով ու շատերին էլ սպանել։ Բայց որքան էլ դրանք եղել են մեծ և ուժեղ, ոչ նրանց պոչերը, ոչ էլ ժանիքներն ի վիճակի չեն եղել ծակելու նավի շուրջը պատած թերթավոր երկաթը։

– Այնուամենայնիվ, Նեդ, եղել են դեպքեր, երբ միաժանու ատամը ծակել ու անցել է նավի մի կողքից մինչև մյուսը։

— Դրանք փայտյա նավեր են եղել, պրոֆեսոր, փայտյա նավեր,— հակաճառեց Նեդը,— բայց ճիշտն ասած, ես դրան այնքան էլ չեմ հավատում։ Անձամբ ես նման բան չեմ տեսել։ Այդպես ուրեմն, քանի դեռ իմ կարծիքը ժխտող փաստ չկա, ես պնդում եմ, որ վիշապաձկները, կետերը կամ միաժանիները չեն կարող այդպիսի ավերածություն կատարել։

— Լսեցեք, Նեդ․․․

— Ոչ, պրոֆեսոր, ոչ։ Ինչ բանի մասին ասեք կհավատամ, միայն ոչ դրան։ Գուցե մի վիթխարի ութոտնանի...

— Ո՛չ մի դեպքում, Նեդ։ Ութոտնանին հսկայական մեծությամբ մի կակղամորթ է և փափուկ, թույլ մարմին ունի։ Թեկուզ նա հինգ հարյուր ոտնաչափ երկարություն ունենա, միևնույն է, անողնաշար է, հետևապես ոչ մի վտանգ չի սպառնում այնպիսի նավերին, ինչպիսին են «Շոտլանդիան» կամ «Աբրահամ Լինկոլնը»։ Ժամանակն է մի կողմ թողնել այն հեքիաթը, թե ութոտնանիները կարող են վտանգավոր լինել նավերի համար։

— Այդպե՛ս ուրեմն, պարոն բնագետ,— հեգնանքով ասաց Նեդը,— դուք համոզվա՞ծ եք, որ գոյություն ունի վիթխարի միաժանին։

— Այո, Նեդ, ես համոզված եմ և իմ համոզմունքը հիմնված է մի շարք անհերքելի փաստերի վրա։ Ես չեմ կասկածում հսկայական, կետանման մի կենդանու գոյության մասին, որը, ինչպես նաև կետերը, վիշապաձկներն ու դելֆինները, պատկանում է ողնաշարավորների թվին և ունի չափազանց պինդ մի ատամ, եղջյուր կամ ժանիք։

— Հը՛մ,— ասաց նեդը և կասկածանքով օրորեց գլուխը։

— Իմացեք, իմ սիրելի կանադացի,— շարունակեցի ես,— որ եթե այդպիսի մի կենդանի ապրում է օվկիանոսի խորքերում, ջրի մակերևույթից մի քանի մղոն ներքև, ապա նա բացառիկ ուժեղ օրգանիզմ պետք է ունենա։

— Ինչո՞ւ,– հարցրեց Նեդը։

– Որովհետև չլսված ուժ է հարկավոր, որպեսզի կենդանին, այդքան խորը տեղ գտնվելով, դիմանա ջրի հսկայական ճնշման։

— Իսկապե՞ս,— հարցրեց Նեդը, անվստահությամբ կկոցելով աչքերը։

— Իսկապես։ Այդ ապացուցելու համար կարող եմ մի քանի թիվ բերել։

— Օ՜, թվե՛րը,— ձայնը երկարացնելով ասաց Նեդը,– թվերով կարելի է ինչ ասես ապացուցել․․․

— Ո՛չ միշտ և ո՛չ ամեն ինչ, Նեդ։ Հապա լսեցեք ինձ։ Ենթադրենք թե երեսուներկու ոտնաչափ ջրի սյան ճնշումը հավասար է մեկ մթնոլորտ ճնշման։ Իրականում ջրի սյան բարձրությունը պետք է մի քիչ պակաս լինի, քանի որ ծովի ջուրը ավելի թանձր է, քան սովորական ջուրը։ Այդպես ուրեմն, Նեդ, երբ դուք սուզվում եք ջրի մեջ, ձեր մարմինը զգում է այնքան մթնոլորտ ճնշում, այսինքն ձեր մարմնի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա լինում է այնքան կիլոգրամ ճնշում, որքան որ երեսուներկու ոտնաչափ ջրասյուներով դուք հեռացած եք ծովի մակերևույթից։ Այստեղից հետևում է, որ երեք հարյուր քսան մետր խորության տակ այդ ճնշումը հավասար է տասը մթնոլորտի, երեք հազար երկու հարյուր ոտնաչափ խորության տակ՝ հարյուր մթնոլորտի, իսկ երեսուներկու հազար ոտնաչափ խորության, այսինքն մոտ երկու և կես մղոն խորության տակ՝ հազար մթնոլորտի։ Ուրիշ խոսքով, եթե ձեզ հաջողվեր հասնել այդչափ խորության, ձեր մարմնի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա կլիներ հազար կիլոգրամ կամ մեկ տոննա ճնշում։ Ի դեպ, սիրելի բարեկամ, գիտե՞ք արդյոք, թե ձեր մարմնի մակերևույթը քանի քառակուսի սանտիմետր ունի։

— Այդ մասին բոլորովին գաղափար չունեմ։

— Մոտ տասնյոթ հազար։

— Այդքան շա՞տ։

— Բայց որովհետև իրականում մթնոլորտի ճնշումը մի քիչ ավելի է իմ հիշած թվից,— մեկ քառակուսի սանտիմետրի վրա մեկ կիլոգրամ,— ուստի ձեր մարմնի մակերևույթի տասնյոթ հազար քառակուսի մետրն այս րոպեին գտնվում է տասնյոթ հազար հինգ հարյուր վաթսունութ կիլո գրամ ճնշման տակ։

— Եվ ես այդ չե՞մ նկատում։

— Այո, դուք այդ չեք նկատում։ Այդ հսկայական ծանրությունը ձեզ չի ճզմում միայն այն պատճառով, որ ձեր մարմնի մեջ գտնվող օդը հավասարակշռում է այդ ճնշման։ Այդ պատճառով դուք ոչինչ չեք նկատում։ Սակայն բավական է, որ դուք ընկնեք ջուրը, և խախտվում է այդ հավասարակշռությունը․․․

— Հասկանում եմ,— ընդահեց ինձ Նեդը, որ ըստ երեվույթին հետաքրքրվել էր իմ բացատրությամբ,— չէ՞ որ ջուրն ինձ կշրջապատի ամեն կողմից, բայց չի թափանցի իմ օրգանիզմի մեջ։

— Հենց այդ է բանը, նեդ։ Այսպիսով երեսուներկու ոտնաչափ խորությամբ մտնելով ծովի ջուրը, դուք ձեզ վրա կունենաք տասնյոթ հազար հինգ հարյուր վաթսունութ կիլոգրամ ճնշում, երեք հարյուր քսան ոտնաչափ խորությամբ այդ ճնշումը կտասնապատկվի, այսինքն հավասար կլինի յոթանասուն հինգ հազար վեց հարյուր ութսուն կիլոգրամի։ Երեք հազար երկու հարյուր ոտնաչափ խորությամբ այդ ճնշումը կավելանա հարյուր անգամ և կկազմի մեկ միլիոն յոթ հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր կիլոգրամ։ Վերջապես, երեսուներկու հազար ոտնաչափ խորությամբ այն կուժեղանա հազար անգամ, և ձեր վրա կլինի տասնյոթ միլիոն հինգ հարյուր վաթսունութ հազար կիլոգրամ ծանրություն։ Ուրիշ խոսքով՝ դուք վայրկենապես կդառնայիք լավաշ, ամենաբարակ թերթիկ, որպես թե ձեզ հանեին վիթխարի ջրաբաշխական մեքենայի տակից։

— Վա՜յ, սատանան տանի,— բացականչեց Նեդը։

— Այսպե՛ս ուրեմն, թանկագին ընկեր, եթե մի քանի հարյուր մետր երկարություն ունեցող ողնաշարավոր կենդանին կարող է գոյություն ունենալ այդպիսի խորքերում, ապա նրա մարմնի մակերևույթի միլիոնավոր քառակուսի սանտիմետրերի վրա կլինի մի քանի միլիարդ կիլոգրամ ճնշում։ Հիմա մտածեցեք, թե այդ կենդանիներն ինչպիսի մկանային ուժով պետք է օժտված լինեն և ինչպիսի դիմադրություն պետք է ցույց տա նրանց օրգանիզմը, որպեսզի կարողանա անպատիժ կրել այդ ծանրությունը։

— Դուրս է գալիս, որ նրանք, ինչպես զրահակիրները, պետք է պատած լինեն ութ մատնաչափ հաստությամբ երկաթով,— ասաց կանադացին։

— Ճիշտ է, Նեդ։ Հիմա մտածեցեք, թե այդպիսի կենդանին, հանդիպելով նավին, ինչքան սարսափելի ավերածություն կգործի, եթե նա ընդունակ է ջրի մեջ շարժվել մեր ամենաարագընթաց գնացքների արագությամբ։

— Այո․․․ իսկապես․․․— անվստահ քրթմնջաց կանադացին, շփոթվելով այս հաշիվներից, բայց դեռ չցանկանալով անձնատուր լինել։

— Հիմա համոզվեցի՞ք։

– Ես համոզվեցի, պարոն պրոֆեսոր, որ եթե այդպիսի կենդանիներ իրոք գոյություն ունեն օվկիանոսի խորքերում, ապա պետք է որ շատ ուժեղ լինեն։

— Ի՛նչ համառ մարդ եք եղել։ Իսկ եթե դրանք գոյություն չունեն, ապա ինչո՞վ եք բացատրում «Շոտլանդիայի» հետ պատահած, դեպքը։

— Գուցե․․․— տատանվելով սկսեց Նեդը։

— Խոսեցեք։

— Գուցե․․․ այդպիսի դեպք չի էլ եղել,— անսպասելի կերպով վբա բերեց կանադացին։

Սակայն այդ պատասխանը ցույց էր տալիս միայն նրա համառությունը և ուրիշ ոչինչ։ Այդ օրն այլևս ես չփորձեցի նրան համոզել։ «Շոտլանդիայի» հետ պատահած դեպքը միանգամայն անվիճելի էր։ Ճեղքվածքն այնքան մեծ էր, որ հարկավոր եղավ ծածկել այն։ Ես կարծում եմ, որ սա միակ համոզիչ ապացույցն է ճեղքվածքի գոյության նկաամամբ։ Ոչ մի կասկած չէր առաջացնում նաև այն, որ այդ ճեղքվածքը չէր կարող ինքն իրեն գոյանալ, և որովհետև բոլորովին անհավանական էր համարվում նավի ընդհարումը ստորջրյա քարին կամ խութին, ապա անհրաժեշտ էր ճանաչել ծովային կենդանու զարհուրելի ատամի գոյությունը։

Անձամբ ես, վերոհիշյալ բոլոր նկատառումներով գտնում էի, որ այդ կենդանին պատկանում է ողնաշարավորների թվին, կաթնասունների դասին, ձկնանմանների ենթադասին և կետանմանների ջոկատին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե հրեշն ինչ ընտանիքի է պատկանում՝ կետերի, վիշապաձկների կամ դելֆինների ընտանիքի՞ն, ենթաընտանիքի՞ն, թե՞ տեսակին, ապա այդ հարցին կարող էր պատասխանել միայն ապագան։

Այդ հարցը լուծելու համար հարկավոր էր դիահատել անհայտ հրեշին, իսկ դիահատելու համար անհրաժեշտ էր նախ՝ բռնել նրան։ Բռնելու համար հարկավոր էր գործադրել եռաժանին,— սա վերաբերում էր Նեդ Լենդին։ Եռաժանին գործադրելու համար հարկավոր էր տեսնել հրեշին,— սա էլ բոլոր նավորդների գործն էր։ Տեսնելու համար հարկավոր էր հանդիպել նրան,— սա էլ արդեն պատահականությունից էր կախված։

Գլուխ հինգերորդ։ Կուրորեն հետապնդում

«Աբրահամ Լինկոլնով» ճանապարհորդելու առաջին օրերին ոչ մի արկած չպատահեց։ Միայն մի անգամ տեղի ունեցավ մի դեպք, որը ցույց տվեց Նեդ Լենդի ապշեցուցիչ արվեստը և ապացուցեց, որ անպայման կարելի է հույս դնել այդ մարդու վրա։

Հունիսի 3Օ-ին «Աբրահամ Լինկոլնը» Ֆալկլենդյան կղզիներից ոչ հեռու հանդիպեց ամերիկական «Մոնրոյե» նավին, որ կետ էր որսում։ «Մոնրոյեի» նավորդները ոչինչ չէին լսել միաժանու մասին։ Սակայն նրա նավապետը իմացավ, որ «Աբրահամ Լինկոլնում» է գտնվում հռչակավոր Նեդ Լենդը և խնդրեց որ վերջինս օգնի արդեն նկատված կետը որսալու համար։ Նավապետ Ֆարագուտը, որ ուզում էր տեսնել Նեդ Լենդի աշխատանքը, թույլ տվեց վերջինիս անցնել «Մոնրոյե» նավը։

Կանադացու գործը հաջող գնաց․ մեկ կետի փոխարեն նա եռաժանիով հարվածեց երկուսին․ առաջին կետին նա տեղն ու տեղն սպանեց, ցցելով եռաժանին նրա սրտի մեջ, իսկ երկրորդին սպանեց մի քանի րոպե հետապնդելուց հետո։

Թող միայն հրեշը երբևէ հանդիպի Նեդ Լենդի եռաժանու զորությա՛ն։ Այդ դեպքում ես շատ կզարմանամ, եթե հրեշն անվնաս մնա։

Մարտանավը շարունակում է մեծ արագությամբ լողալ Ամերիկայի հարավ-արևելյան ափերի ուղղությամբ։ Հուլիսի 3-ին մենք մոտեցանք Աղջկանց հրվանդանին, որ գտնվում է Մագելլանի նեղուցի մերձակայքում։

Սակայն նավապետ Ֆարագուտը կարգադրեց չմտնել այդ ոլոր-մոլոր նեղուցը և ընթանալ դեպի Հորն հրվանդանը։

Նավորդները միաբերան հավանություն տվին այդ որոշման։ Եվ իսկապես, այնքան էլ հավանական չէր թվում, որ միաժանին հանդիպի այդ փոքրիկ նեղուցում։ Նավաստիներից շատերը համոզված էին, որ հրեշն իր հաստության պատճառով չի կարող անցնել Մագելլանի նեղուցից։

Հուլիսի 6-ին, կեսօրվա ժամը մոտ երեքին «Աբրահամ Լինկոլնն» անցավ մենավոր մի կղզու և ամերիկյան ցամաքի ծայրում գտնվող ժայռի մոտից, որին հոլանդական ծովագնացներն անվանել են Հորն հրվանդան, իրենց հայրենի քաղաքի անունով։ Մարտանավն ուղևորվեց դեպի հյուսիս-արևմուտք և նրա պտուտակն սկսեց փրփրեցնել Խաղաղ օվկիանոսի ջրերը։

— Աչալուրջ եղեք, լավ դիտեցեք,— ասում էին «Աբրահամ Լինկոլնի» նավաստիները։

Եվ նրանք իսկապես որ աչալուրջ էին։ Երկու հազար դոլլար շահելու համար մարդիկ սևեռել էին իրենց հայացքներն օվկիանոսի մակերևույթին։ Գիշեր ու ցերեկ նրանց աչքերն ու հեռադիտակները մի վայրկյան անգամ հանգիստ չէին մնում։ Նիկտալոպները, որ ընդունակ են գիշերները տեսնել նույնքան պարզ, որքան և ցերեկը, երկու անգամ ավելի տվյալներ ունեին պարգևը ստանալու, քան նորմալ տեսողություն ունեցող մարդիկ։

Ես էլ ամբողջ օրերով համառությամբ դիտում էի ջուրը, թեպետ պարգևն ինձ ամենևին չէր գայթակղեցնում։ Օրական քնելով ընդամենը երեք-չորս ժամ և մի քանի րոպե էլ գործադրելով ուտելու վրա, ես ամբողջ մնացած ժամանակը կանգնում էի տախտակամածում, անկախ նրանից, թե ինչպիսի եղանակ էր լինում։

Հենվելով մերթ նավի առջևի մասի բազրիքին ու մերթ նավախելին, ես ագահությամբ դիտում էի միալար, փրփրադեզ ալիքները, որ տարածվում էին ամեն կողմ, ինչքան որ աչքդ տեսներ։ Շատ հաճախ ես, ինչպես և մյուս նավորդները, խորը հուզումի րոպեներ էի ապրում, երբ հորիզոնում երևում էր կետի սև մեջքը։ Բոլոր նավորդները վայրկենապես դուրս էին թափվում տախտակամած։ Այս կամ այն դռնակից հորդում էր նավաստիների և սպաների հեղեղը։ Ամեն մեկը շնչասպառ, տեսողությունը լարելով այնքան, մինչև որ աչքերը ցավում էին, հետևում էր կետի շարժումներին։ Ես էլ էի նայում, այնքան նայում, մինչև որ աչքերս ուղղակի մթնում էին։

Պաղարյուն Կոնսելն այսպիսի դեպքերում հանգիստ ասում էր ինձ.

— Պարոնն ավելի շատ բան կտեսներ, եթե քի՛չ հառեր աչքերը։

Սակայն ամեն անգամ մեր հուզումն ապարդյուն էր լինում։ «Աբրահամ Լինկոլնը» մոտենում էր կարծեցյալ թշնամուն և համոզվելով, որ այդ ամենասովորական վիշապաձուկ է կամ կետ, կրկին բռնում էր նախորդ ուղղությունը, հազարավոր անեծքներ թափելով բոլորովին անմեղ կենդանու վրա։

Եղանակր միշտ նպաստավոր էր և մենք լողում էինք ամենալավ պայմաններում, չնայելով, որ հարավային կիսագնդի հուլիսը համապատասխանում է հյուսիսային կիսագնդի հունվարին և այդ ժամանակ այնտեղ,— հարավային կիսագնդում առատ անձրևներ են լինում։ Այնուամենայնիվ ծովը հանգիստ էր, տեսանելիությունը հրաշալի։

Նեդ Լենդն առաջվա պես թերահավատ էր մնում։ Նա մինչև անգամ դիտմամբ չէր դիտում ծովն այն ժամերին, երբ ազատ էր լինում հերթապահությունից, կամ երբ կետ ձուկը չէր երևում։

Այդ ցուցիչ էր, որովհետև նրա բացառիկ սրատեսությունը կարող էր մեծ ծառայություն մատուցել գիտարշավին։

Սակայն կամակոր կանադացին գերադասում էր քսանչորս ժամից տասնվեցն անցկացնել իր նավասենյակում,— քնել կամ կարդալ։ Ես հարյուրավոր անգամ հանդիմանում էի նրան իր անտարբերության համար։

— Ինչո՞ւ, պրոֆեսոր,— պատասխանում էր նա,— նախ և առաջ ընդհանրապես ոչինչ չկա, իսկ եթե նույնիսկ գոյություն ունենար որևէ մի կենդանի, որքա՞ն հավանական կլիներ նրան հանդիպելը։ Չէ՞ որ մենք նրան հետապնդում ենք կուրորեն, ենթադրաբար։ Ասենք թե որևէ մի նավ Խաղաղ օվկիանոսում իսկապես հանդիպել է այդ խորհրդավոր կենդանուն։ Բայց չէ՞ որ այն ժամանակից արդեն անցել է մոտ երկու ամիս, իսկ այն, ինչ որ մեզ հայտնի է այդ միաժանու բնավորության մասին, ցույց է տալիս, որ նա չի սիրում երկար ժամանակ միևնույն տեղում մնալ։ Դուք ինքներդ ընդունում եք, որ նա ընդունակ է տեղափոխվել հսկայական արագությամբ, և իմ կարծիքով դուք կհամաձայնեք ինձ հետ, որ բնությունն աննպատակ ոչինչ չի անում և չէր կարող դանդաղաշարժ միաժանուն քամու արագությամբ սլանալու ընդունակություն տալ։ հետևապես, եթե այդ կենդանին գոյություն ունի, նա արդեն հեռու է այստեղից։

Այս դատողության դեմ առարկելու ոչինչ չկար։ Իսկապես որ մենք կուրորեն էինք ճանապարհորդում։ Բայց ուրիշ ի՞նչ կարող էինք անել։ Նեդ Լենդն իրավացի էր։ Շատ չնչին էր հրեշին գտնելու հավանականությունը։ Այնուամենայնիվ վերջնական հաջողությունը կասկածելի չէր ոչ ոքի համար և ոչ մի նավաստի չէր համարձակվի գրազ գալ միաժանուն շուտափույթ հանդիպելու դեմ։

Հուլիսի 12-ին մենք դարձյալ 105° երկարության տակ անցանք Այծեղջյուրի արևադարձը, իսկ նույն ամսի 27-ին 110° միջօրեականի տակ կտրեցինք հասարակածը։ Նույն օրը մարտանավը դարձավ դեպի արևմուտք, դեպի Խաղաղ օվկիանոսի կենտրոնական ավազանը։ Նավապետ Ֆարագուտը խելացիորեն գտնում էր, որ հրեշը պետք է հանդիպի օվկիանոսի խոր տեղերում, մայր ցամաքներից ու կղզիներից հեռու, որոնց մոտենալուց մինչև այժմ խուսափել է նա, «երևի այն պատճառով, որ այնտեղ ծովը բավականաչափ խոր չէ նրա համար»,— ինչպես բացատրում էր մեր ավագ նավաստին։

Այսպիսով մարտանավն անցավ Պաումոտու, Մարքիզյան, Սանդվիչյան կղզիների մոտով, 132° երկարության տակ կտրեց Խեցգետնի արևադարձը և ուղևորվեց դեպի Չինական ծով։

Վերջապես, մենք հասանք այնտեղ, որտեղ վերջին անգամ երևացել էր հրեշը։ Բոլորի սրտերը խփում էին այնպիսի տենդային արագությամբ, որ սրտի հիվանդություններն անխուսափելիորեն և մեծ չափով պետք է տարածվեին մարտանավում։ Բոլոր նավորդները կարծես տառապում էին մտքի լարվածությունից։ Մարդիկ ամբողջ շաբաթներով ոչ քնում էին, ոչ ուտում։ Օրական քսան անգամ տեսողության պատրանքները բուռն ցնծություն էին առաջ բերում և ամեն անգամ չարդարացվող այդ ակնկալիքները նավորդներին պահում էին այնպիսի ջղային լարվածության վիճակում, որը ոչ մի լավ բան չէր խոստանում։

Եվ իսկապես, ռեակցիան շուտով ունեցավ իր ազդեցությունը։ Ամբողջ երեք ամիս (երեք ամիս, որոնց ամեն մի օրը մի դար էր թվում) «Աբրահամ Լինկոլնը» շրջեց Խաղաղ օվկիանոսի ամբողջ հյուսիսային մասը, հալածելով նկատված կետերին, հանկարծակի փոխելով ընթացքի ուղղությունը, հանկարծակի կանգ առնելով, մերթ արագացնելով ու մերթ դանդաղեցնելով ընթացքը և վտանգելով մեքենայի կանոնավոր աշխատանքը։ Ճապոնիայի ափերից մինչև ամերիկյան ցամաքը չմնաց մի կետ, որ հետազոտված չլիներ։ Սակայն այդ հսկայական տարածության վրա ոչինչ, ոչինչ չհաջողվեց հայտնաբերել, ոչ մի բան, որ գեթ որևէ նմանություն ունենար վիթխարի միաժանուն, ստորջրյա կղզուն կամ խորտակված նավին, շարժվող խութին կամ մի որևէ այլ առարկայի։ Ոչի՛նչ։

Տեղի ունեցավ հոգելքում։ Հուսահատությունը ճանապարհ բացեց թերահավատության համար։ Բոլորին տիրեց մի զգացում, որի երեք տասնորդական մասն ամաչկոտություն էր, իսկ յոթ տասնորդականը վիրավորանք։

Ամեն մեկն ամաչում էր, որ հավատալով անհեթեթ առասպելին, հիմար դրության մեջ է ընկնում, և ամաչելուց ավելի շատ վիրավորանք էր զգում։ Անթիվ ու անհամար ապացույցները, որ մի ամբողջ տարվա ընթացքում կուտակվել էին իրար վրա, մեկ օրում և միանգամից օդը ցնդեցին։ Հիմա ամեն մեկը մտածում էր միայն այն մասին, թե ինչպես անի, որ քնելու և ուտելու միջոցով հատուցում ստանա այնքան հիմար կերպով կորցրած ժամանակի համար։

Մարդիկ մի ծայրահեղությունից դիմում էին մյուսին, մի բան, որ հատուկ է մարդկային մտքի փոփոխականության։ Զեռնարկման ամենաջերմ կողմնակիցները դարձան նույն ձեռնարկման ամենակատաղի թշնամիներ։ Թերահավատությունը տիրեց ամբողջ մարտանավը, սկսած նավամբարից մինչև ընդհանուր նավասենյակը, և եթե չլիներ նավապետ Ֆարագուտի անհասկանալի համառությունը, «Աբրահամ Լինկոլնն» անմիջապես կդառնար դեպի հարավ։

Սակայն այդ ապարդյուն որոնումները չէին կարող անվերջ շարունակվել։ «Աբրահամ Լինկոլնն» ինքն իրեն կշտամբելու ոչ մի հիմք չուներ,— նավն արել էր այն ամենն, ինչ որ կախված էր իրենից, որպեսզի հաջողությամբ կատարի իրեն տրված հանձնարարությունը։ Ամերիկյան նավն սպասարկող կազմը դեռ երբեք այդչափ ջանասիրություն ու երկարատև համբերություն չէր ցուցաբերել։ Վերջապես, չէր կարելի ասել, որ ձեռնարկումն անհաջող է կազմակերպված։ Ըստ երևույթին հարկավոր էր վերադառնալ, ուրիշ ելք չկար։

Նավապետ Ֆարագուտին այդ մասին համապատասխան հայտարարություն արվեց։ Նա համառում էր։

Նավաստիները չէին թաքցնում իրենց դժգոհությունը։ Կարգապահությունը թուլացավ։ Ես չեմ ուզում ասել, թե նավում խռովություն սկսվեց, սակայն նավապետ Ֆարագուտը, ինչպես իր ժամանակին Կոլումբոսը , մի քիչ էլ դիմադրելուց հետո խնդրեց նավորդներին, որ երեք օր էլ համբերեն։ Եթե այդ երեք օրվա ընթացքում հրեշը չգտնվի, ապա մեքենավարը կդարձնի ղեկանիվը և «Աբրահամ Լինկոլնը» կբռնի վերադարձի ճանապարհը։

Այդ խոստումը տրվեց նոյեմբերի 2-ին։ Նավորդների տրամադրությունը միանգամից բարձրացավ։ Մարդիկ նորից սկսեցին ուշադրությամբ դիտել ալիքները։ նորից գործի դրվեցին հեռադիտակները։ Դա մի վերջին մարտակոչ էր հսկայա կան միաժանուն և թվում էր, որ հիմա նա չի կարող չնդունել իրեն ցույց տալու հրավերը

Այսպես անցավ երկու օր։ «Աբրահամ Լինկոլնը» գնում էր դանդաղ։ Նավորդները հազար ու մի միջոց էին հնարում հրեշի ուշադրությունը գրավելու կամ նրա անտարբերությանը վերջ տալու համար, եթե իհարկե նա հեռու չլիներ։ Ճարպի ահագին կտորներ էին նետում ծովը, մեծագույն հաճույք պատճառելով շնաձկներին, որոնք խմբերով ուղեկցում էին մարտանավը։ Մակույկներն ակոսում էին ծովը, հետազոտելով նրա յուրաքանչյուր քառակուսի մետրը։ Սակայն արդեն նոյեմբերի 4-ի երեկոն էր, իսկ ստորջրյա գաղտնիքը դեռ չէր բացվում։

Հետևյալ օրը, նոյեմբերի 5-ին լրանում էր նշանակված ժամկետը։ ժամը ուղիղ տասներկուսին նավապետ Ֆարագուտը, լինելով իր խոսքի տերը, պետք է հրամայեր դառնալ դեպի հարավ-արևելք և հեռանալ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասից։

Այդ ժամանակ մարտանավը լողում էր 31°15' հյուսիսային լայնության և 136°42' արևելյան երկարության տակ։ Ճապոնիան գտնվում էր առնվազն երկու հարյուր մղոնի վրա։ Գիշերը վրա հասավ։ Ծովային ժամացույցը խփեց ժամը ութը։ Խիտ ամպերը ծածկեցին կիսալուսինը, որ կազմում էր ամբողջ լուսնի մի քառորդ մասը։ Ծովը համաչափ օրորում էր մարտանավը։

Այդ րոպեին ես կանգնած էի նավի աջ կողմում, հենվելով տախտակամածի բազրիքին։ Կոնսելն ինձ մոտ էր և անտարբեր նայում էր առաջ։ Առագաստակալների վրա բարձրացած նավաստիներն այդ օրը վերջին անգամ դիտում էին հորիզոնը, որ հետզհետե ծածկվում էր խավարով։ Սպաները գիշերային հեռադիտակներով դիտում էին օվկիանոսի մակերևույթը։ Լուսնի շողերը երբեմն ամպերի վարագույրի միջից արծաթե ցոլք էին նետում ալիքների վրա, սակայն նորից ծածկվում էին ամպերով, ու դարձյալ ամեն ինչ կորչում էր խավարում։

Ուշադրությամբ նայելով Կոնսելին, ես նկատեցի, որ մեր ճանապարհորդության ընթացքում առաջին անգամ այդ հանգիստ մարդը հուզված է մյուսների նման։

— Հը՞, Կոնսել,— ասացի ես,— ո՞նց է երկու հազար դոլլար վաստակելու բանը։

— Պարոնի թույլտվությամբ ասած՝ ես երբեք հույս չեմ ունեցել այդ գումարը գրպանս դնելու,–պատասխանեց Կոնսելը,— Միացյալ Նահանգների կառավարությունը կարող էր խոստանալ ոչ թե երկու, այլ հարյուր հազար դոլլար, և նա դրանով չէր աղքատանա։

— Դու իրավացի ես, Կոնսել։ Վերջին հաշվով սա մի հիմար ձեռնարկում էր ու ես էլ անխելքություն արի, որ մասնակցեցի այս գործին։ Որքա՛ն ժամանակ վատնվեց զուր տեղը, որքան թանկ նստեց մեր ջղերի վրա։ Դեռ վեց ամիս առաջ մենք կարող էինք վերադառնալ Ֆրանսիա...

— Պարոնի փոքրիկ բնակարանը, նրա թանգարանը,— ավելացրեց Կոնսելը։— Ես էլ կդասավորեի մեր հավաքածոյի հանածոները, տիրոջ բերած եղջերավարազն էլ կնստեր կենդանաբանական այգու վանդակում, ու Փարիզի բոլոր ծայրերից դեպի իրեն կգրավեր հետաքրքրվողների բազմությանը։

— Այդ բոլորը հենց այդպես էլ կլիներ, Կոնսել։ Իսկ հիմա մենք թե այսքան նեղություն ենք քաշել և թե պիտի ծիծաղեն մեր վրա...

— Անկասկած,— սառնասրտությամբ շեշտեց Կոնսելը ես հավատացած եմ, որ պիտի ծիծաղեն պարոնի վրա։ Չգիտեմ, արժե՞ ասել, որ...

— Ասա, ասա, Կոնսե՛լ։

— Ես կարծում եմ, որ պարոնն արժանացել է այդ ծիծաղին։

— Իսկապե՞ս։

— Երբ մարդ այդպիսի խոշոր գիտնական լինելու պատիվ ունի, չպետք է փորձ անի...

Կոնսելը չվերջացրեց իր խոսքը։ Մեր շուրջը թագավորող լռության մեջ լսվեց հնչուն մի ձայն։

Այդ Նեդ Լենդի ձայնն էր։

Կանադացին գռչեց.

— Հե՛յ, հրեն մեր փնտրածը, քամու կողմը, մեր քթի տակ։

Գլուխ վեցերորդ։ Արագ ընթացք

Այդ բացականչությունը լսվեց թե չէ, բոլոր նավորդները,— նավապետը, սպաները, սպասավորները, նույնիսկ ինժեներներն ու մեխանիկները, որոնք թողեցին իրենց մեքենաները, նույնիսկ հնոցապանները, որոնք թողեցին իրենց հնոցները, բոլորը վազեցին դեպի Նեդ Լենդը։

Նավապետը հրամայեց կանգնեցնել նավը։ Անթափանցելի խավարը պատել էր ամեն ինչ։ Թեև ես գիտեի, որ կանադացին հիանալի տեսողություն ունի, այնուամենայնիվ ինքս ինձ հարցնում էի, թե այդպիսի խավարում նա ինչպե՞ս և ի՞նչ կարող էր տեսնել։

Սիրտս խփում էր այնքան ուժեղ, որ քիչ էր մնում պայթեր։

Սակայն Նեդ Լենդը չսխալվեց։ Շուտով մենք բոլորս տեսանք այն, ինչ որ նա ցույց էր տալիս ձեռքով։

«Աբրահամ Լինկոլնից» երկու կաբելտով հեռու, նավի աջ կողմում ծովը թվում էր ներքուստ լուսավորված։ Անկասկած, այդ սովորական ֆոսֆորային լուսավորություն չէր։ Հրեշը, որ մի քանի մետր ջրի տակ էր գտնվում, արձակել էր պայծառ ու տարօրինակ մի փայլ, որի մասին շատ նավապետներ գրել էին իրենց հաշվետվություններում։ Պետք է որ այդ լուսավորությունն ունենար մի շատ պայծառ աղբյուր։ Օվկիանոսի մակերևույթի լուսավորված մասը բռնում էր երկար, ձվաձև մի տարածություն։ Այդ տարածության կենտրոնում լուսավորությունը խիստ ուժեղ էր, իսկ ծայրերում — թույլ։

— Դա ուղղակի ֆոսֆորափայլ մոլեկուլների կուտակում է,— բացականչեց սպաներից մեկը։

— Ո՛չ, դուք սխալվում եք,— համոզված առարկեցի ես,– քարակերները կամ սայլպերը ոչ մի դեպքում չէին կարող այդպիսի պայծառ լույս արձակել։ Այդ լույսն անկասկած մի որևէ էլեկտրական աղբյուր ունի... Սակայն նայեցեք, նայեցեք... Նա շարժվում է... նա դեպի մեզ է գալիս։

Տախտակամածի վրա հավաքվածները ճիչ արձակեցին։

— Լռե՛լ,— հրամայեց նավապետ Ֆարագուտը,— անցնել ղեկին։ Դանդաղ ընթա՛ցք։

Բոլորը նետվեցին դեպի իրենց տեղերը։ Հրամանն անմիջապես կատարվեց, ու «Աբրահամ Լինկոլնը» մի կիսաշրջան գծեց։

— Այս ուղղությամբ արագ դեպի առա՛ջ,— հրամայեց նավապետ Ֆարագուտը։

Պտուտակն էլի՛ սկսեց գործել և մարտանավը հապճեպ հեռանում էր պայծառ լույսից։

Ես սխալվեցի, մարտանավն ուզում էր հեռանալ, սակայն գերբնական կենդանին կրկնակի արագությամբ մոտենում էր նրան։

Մենք շնչներս պահած՝ քարացանք մեր տեղերում առանց մի բառ արտասանելու, և այդ ոչ այնքան երկյուղից, որքան զարմանքից։ Կենդանին ասես կատակի տալով, մոտենում էր մեզ։ Նա հասավ մարտանավին, որ սլանում էր տասնչորս հանգույցի արագությամբ, և մեր վրա արձակեց իր էլեկտրական ճառագայթները, որոնք կարծես լուսեղեն փոշի լինեին։ Հետո նա հեռացավ երկու կամ երեք մղոն, թողնելով ֆոսֆորափայլ մի հետք, որ նման էր ճեպընթաց գնացքի շոգեքարշի ծխի քուլաներին։ Հանկարծ հրեշը սարսափեցնող արագությամբ նետվեց դեպի «Աբրահամ Լինկոլնը», անսպասելի կանգ առավ նրանից քսան քայլ հեռու և... հանգավ։ Նա ջրասույզ չեղավ, որովհետև այդ դեպքում նրա արձակած լույսը հետզհետե կաղոտանար, այլ միանգամից հանգավ, կարծես թե հանկարծակի խորտակվեց այն աղբյուրը, որից առաջանում էր լույսի այդ հեղեղը։ Մի ակնթարթում հրեշը նորից երևաց մարտանավի մյուս կողմից,— երևի անցել էր «Աբրահամ Լինկոլնի» կողքից, կամ նրա ողնուցի տակից։

Ամեն վայրկյան կարող էր ընդհարում լինել, որն անխուսափելիորեն ճակատագրական հետևանք կունենար մեզ համար։

Մարտանավի շարժումները զարմացնում էին ինձ։ Նա փախչում էր և ոչ թե կռիվ սկսում հրեշի հետ։ Մարտանավը, որ ուղարկված էր հրեշին հետապնդելու, ինքն էր ընկել հետապնդվողի դրության մեջ։ Այդ մասին ես դիտողություն արի նավապետ Ֆարագուտին։ Նրա դեմքը, որ միշտ հանգիստ էր, այժմ ծայրահեղ տարակուսանք էր արտահայտում։

— Ահա թե ինչ, պրոֆեսոր,— սրստասխանեց նա,— ես չգիտեմ, թե ինչ վիթխարի գազանի հետ գործ ունեմ և չեմ ուզում իմ մարտանավը վտանգի ենթարկել այս անթափանցելի խավարում։ Ինչպե՞ս կարելի է գրոհել անհայտ թշնամ ու վրա, կամ պաշտպանվել նրանից։ Սպասենք մինչև լուսաբաց, այն ժամանկ դերերը կփոխվեն։

— Նավապետ, էլ հո չե՞ք կասկածում այդ արարածի բնության և գոյության նկատմամբ։

— Ոչ, պրոֆեսոր, ըսա երևույթին այդ մի վիթխարի միաժանի է, սակայն էլեկտրական միաժանի։

— Գուցե,— ասացի ես,— նրան մոտենալը նույնքան վտանգավոր է, որքան հիմնոտին կամ լողացող ականի՞ն։

— Միանգամայն հնարավոր է,— համաձայնվեց նավապետը,— և եթե նա իր բոլոր հատկություններով հանդերձ զինված է էլեկտրականությամբ, ապա իսկապես որ ամենավտանգավոր կենդանին է աշխարհում։ Ահա թե ինչու ես որոշել եմ զգույշ լինել։

Ամբողջ գիշերը նավորդներից ոչ ոք չքնեց։ Բոլորը տախտակամածում էին։ Համոզվելով, որ միաժանու հետ իր արագությամբ չի կարող մրցել, «Աբրահամ Լինկոլնը» դանդաղեցրեց իր ընթացքը։

Իր հերթին միաժանին նույնպես սկսեց դանդաղ շարժվել և համաչափ օրորվել ալիքներում։ Թվում էր, որ նա միտք էլ չունի հեռանալու կռվի դաշտից։

Մոտավորապես գիշերվա կեսին նա չքացավ, կամ ավելի ճիշտ հանգավ ինչպես մի մեծ լուսատիտիկ։ Արդյոք փախա՞վ նա։ Դա ավելի շուտ երկյուղալի էր, քան ցանկալի։ Սակայն գիշերվա ժամը մեկից յոթ րոպե պակաս լսվեց խլացուցիչ մի ֆշշոց, որ նման էր ուժեղ ճնշման տակ նեղ անցքից ժայթքող ջրի աղմուկին։

Այդ Ժամանակ նավապետ Ֆարագուտը, Նեդ Լենդն ու ես գտնվում էինք տախտակամածում։ Մենք ագահությամբ դիտում էինք մեզ շրջապատող անթափանցելի խավարը։

— Նեդ Լենդ,— ասաց նավապետը,— արդյոք դուք հաճա՞խ եք լսել կետի բարձրացրած աղմուկը։

— Հաճախ, նավապետ, սակայն մինչև այժմ ես չեմ հանդիպել այնպիսի կետի, որին նկատելն ինձ տար երկու հազար դոլլար։

— Իսկապես որ դուք արժանացաք այդ պարգևին։ Բայց ասացեք խնդրեմ։ արդյոք այս ձայները նմա՞ն են կետի պինչերից թափվող ջրի աղմուկին։

— Ձայները նման են, միայն թե անհամեմատ ավելի ուժեղ են սովորականից։ Սակայն կասկածելու կարիք չկա, մեր առաջ անպայման գտնվում է կետանման մի արարած, և ձեր թույլտվությամբ, նավապետ,— ավելացրեց Նեդ Լենդը,— վաղը լուսաբացին ես կխոսեմ նրա հետ։

— Եթե միայն նա բարեհաճեր լսել ձեզ, Նեդ,— ասացի ես,— սակայն դա այնքան էլ հավանական չի թվում։

— Եթե ինձ հաջողվի բավականաչափ մոտենալ նրան,— հակաճառեց կանադացին,– ապա նա ստիպված կլինի ծանոթանալ ինձ հետ։

— Սակայն դրա համար հարկավոր կլինի ձեզ մի մակույկ տրամադրել, այնպես չէ՞,- հարցրեց նավապետը։

— Անշուշտ։

― Թիավարողների կյանքն էլ վտանգի կենթարկվի։

— Ինչպես նաև իմ կյանքը,— հանգիստ պատասխա նեց Նեդ Լենդը։

Գիշերվա ժամը մոտ երկուսին էլեկտրական փայլը, որ պայծառ էր առաջվա պես, նորից երևաց հողմի ուղղությամբ, «Աբրահամ Լինկոլնից» հինգ մղոնի վրա։ Չնայելով այդ մեծ հեռավորության, քամու և ծովի աղմուկին, պարզ լսվում էր, թե ինչպես կենդանու վիթխարի պոչը ճողփում է ջուրը և ինչպես շնչում է նա։

Կարելի էր կարծել, որ երբ միաժանին ջրի երեսն է ելնում շունչ քաշելու համար, օդը նրա թոքերն է լցվում այնպիսի ուժով, ինչպես գոլորշին — երկու հազար ուժանոց մեքենայի գլանները։

«Գրողը տանի,— մտածեցի ես,— այն կետը, որ մի ամբողջ հեծելազորային գնդի ուժ ունի, պետք է որ արտասովոր կետ լինի»։

Ամբողջ գիշերը մենք սպասողական դրության մեջ էինք և ճակատամարտի էինք պատրաստվում։ Նավի կողքերից դեպի ծովն էին նայում կետ որսալու թնդանոթները։ Նավապետի երկրորդ օգնականը հրամայեց լցնել եռաժանու թնդանոթները,— որոնք եռաժանիները նետում էին մի ամբողջ մղոն,– և կարճ հրացանները, որոնց պայթող գնդակներով կարելի էր մահացու վիրավորել նույնիսկ ամենախոշոր կենդանիներին։ Նեդ Լենդը բավականացավ նրանով, որ սրեց եռաժանին, նրա ձեռքում սարսափելի այդ զենքը։

Ժամը վեցին բացվեց արշալույսը։ Լույսի առաջին ճառագայթները շողալուն պես, միաժանու շուրջը եղած էլեկտրական փայլը չքացավ։

Ժամը յոթին արդեն բոլորովին լույս էր, սակայն առավոտյան թանձր մշուշը, որ անթափանցելի էր անգամ ամենաուժեղ հեռադիտակների համար, սահմանափակում էր տեսանելիությունը։ Դժվար չէ պատկերացնել, թե նավորդները որչափ էին վրդովվում ու զայրանում։

Ես բարձրացա հետակայմի առաջին շեղափայտի վրա։ Մի քանի սպաներ ավելի վերև բարձրացան։

Ժամը ութին մառախուղը սահեց ալիքների վրայով, ապա դանդաղ, քուլա֊քուլա բարձրացավ վերև։ Հորիզոնը պարզվում էր և միաժամանակ լայնանում։

Ինչպես նախընթաց օրը, հանկարծ լսվեց Նեդ Լենդի ձայնը.

— Միաժանին քամու կողմում է, նավի հետևում,— գոռաց նա։

Բոլորի հայացքները դարձան դեպի մատնանշված կողմը։

Այնտեղ, մարտանավից մեկ և կես մղոն հեռու, երկար ու սև մի մարմին մոտավորապես մի մետրի չափ դուրս էր եկել ջրից։ Ինչպես երևում է, նրա պոչը գալարվում էր արագությամբ, որովհետև այնտեղ ծովը փրփրում էր ու ալեկոծվում։ Մեզ հայտնի և ոչ մի կենդանի չէր կարող այդպիսի ուժով ալեկոծել ծովը։ Հրեշն առաջ էր շարժվում և նրա հետևից մնում էր ծուռումուռ գիծ կազմող, ձյան պես սպիտակ փրփուրի հսկայական մի հետք։

Մարտանավը շարժվեց դեպի կետանման այդ արարածը։ Ես, ուշադրությունս լարած, ուսումնասիրում էի նրան։ «Քանաանի» և «Հելվեցիայի» զեկույցներում մի քիչ չափազանցրած էր հրեշի մեծությունը։ Ես հաշվեցի, որ նրա երկարությունը պետք է լինի ընդամենը երկու հարյուր հիսուն ոտնաչափ։ Նրա հաստության մասին դժվար էր գաղափար կազմել, սակայն ես այն տպավորությունն ստացա, որ կենդանու երկարությունը, լայնությունն ու բարձրությունը մի հիանալի համաչափություն են կազմում։

Այն ժամանակ, երբ ես հետևում էի այդ արարածին, նրա պինչերից դուրս թռան ջրի երկու սյուն ու քառասուն մետր դեպի վեր բարձրացան։ Այդ երևույթի շնորհիվ ես մոտավորապես պատկերացրի, թե նա ինչպես է շնչում։ Ես վերջնականորեն եկա այն եզրակացության, որ կենդանին պատկանում է ողնաշարավորների թվին, կաթնասունների դասին, միափորների ենթադասին, ձկնանմանների խմբին, կետանմանների ջոկատին, իսկ թե որ ընտանիքին էր պատկանում, այդ ես դեռ չգիտեի։ Կետանմանների ջոկատն ունի երեք ընտանիք — կետեր, վիշապաձկներ ու դելֆիններ։ Վերջին ընտանիքին պատկանում են նաև միաժանիները։ Այդ ընտանիքներից յուրաքանչյուրը բաժանվում է բազմաթիվ ենթաընտանիքների, վերջինները — ցեղերի, իսկ ցեղերը,— տեսակների։ Տեսակ, ցեղ, ենթաընտանիք և ընտանիք,— այդ մասին ես դեռ չէի կարող դատել, սակայն կասկած չկար, որ շուտով, Նեդ Լենդի վարպետության և նավապետ Ֆարագուտի փորձառութ յանշնորհիվ կստանամ և այդ տվյալները։

Նավորդներն անհամբերությամբ սպասում էին իրենց պետի հրամանին։ Ուշադրությամբ զննելով կենդանուն, նավապետը հրամայեց կանչել ինժեներին։ Վերջինս անմիջապես ներկայացավ։

— Գոլորշին բաց թողնվա՞ծ է,— հարցրեց նավապետը։

— Ճիշտ այդպես, նավապետ,— պատասխանեց ինժեները։

— Լա՛վ, ուժեղացրեք հնոցների կրակը։

Այս հրամանն ընդունվեց երեք անգամ կրկնվող «ուռայով»։

Հասավ պայքարի ժամը։

Մի քանի րոպեից հետո մարտանավի երկու ծխնելույզներից քուլա֊քուլա բարձրացավ սև ծուխը։ Տախտակամածը սկսեց դողդողալ կաթսաներում եռացող ջրի ուժից։

«Աբրահամ Լինկոլնի» հզոր պտուտակը մարտանավը տարավ ուղիղ դեպի կենդանին։ Վերջինս անտարբերությամբ թույլ տվեց, որ նավը մինչև կես կաբելտով մոտենա իրեն, հետո, առանց ջրասույզ լինելու, սկսեց հանդարտ հեռանալ, պահպանելով նախկին տարածությունն իր և մարտանավի միջև։

Հետապնդումը շարունակվեց երեք քառորդ ժամ, սակայն այդ ժամանակվա ընթացքում մարտանավին չհաջողվեց թեկուզ մեկ ոտնաչափով ավելի մոտենալ։ Պարզ էր, որ այդպիսի արագությամբ անկարելի էր հասնել կենդանուն։

Նավապետ Ֆարագուտը բարկացած շփում էր իր խիտ մորուքը։

— Նեդ Լե՛նդ,— գոչեց նա։

Կանադացին մոտեցավ։

— Հապա, պարոն մասնագետ,- դիմեց նրան նավապետը,— արդյոք դուք խորհուրդ տալի՞ս եք այժմ գործի դնել մակույկները։

— Ո՛չ,— պատասխանեց Նեդ Լենդը,— այդ կենդանուն կհաջողվի բռնել, եթե նա ինքն ընկնի մեր ձեռքը։

— Հապա ի՞նչ անել։

— Արագացնել նավի ընթացքը, եթե այդ հնարավոր է։ Իսկ ես ձեր թույլտվությամբ կլինեմ նավի առջևի մասում ու հենց որ մենք բավականաչափ մոտենանք նրան, ես կխփեմ եռաժանիով։

— Լավ, Նեդ,— ասաց նավապետը և խոսափողով հրամայեց ինժեներին,— արագացնել ընթացքը։

— Այո՛, արագացնե՛լ ընթացքը,— պատասխանեց ինժեները։

Նեդ Լենդը գնաց իր տեղը։ Հնոցներն ածուխի նոր պաշար լցվեց և պտուտակը սկսեց մի րոպեում քառասուներեք պտույտ անել։ Արագությունը չափող գործիքը ցույց տվեց, որ «Աբբահամ Լինկոլնը» մի ժամում անցնում է տասնութ և կես մղոն։

Սակայն անիծված կենդանին նույնպես սկսեց մեկ ժամում տասնութ և կես մղոն անցնել։

Մարտանավը մի ամբողջ ժամ գնում էր այդ արագությամբ, առանց մի սանտիմետր տարածություն անգամ շահելու։ Այդ ստորացուցիչ էր ամերիկական տորմիղի ամենաարագընթաց նավի համար։ Բոլոր նավորդները զայրույթից չգիտեին ինչ անեն։ Նավաստիները թունդ հայհոյում էին միաժանուն, բայց վերջինս լռում էր արհամարհանքով։ Նավապետ Ֆարագուտն արդեն ոչ թե շփում, այլ կծում էր իր մորուքը։

Ինժեներին էլի՛ կանչեցին դեպի կամրջակը։

— Արդյոք նավը գնո՞ւմ է ամենամեծ արագությամբ,— հարցրեց նավապետը։

— Այո՛,— պատասխանեց ինժեները։

— Քանի՞ մթնոլորտ է գոլորշու ճնշումը։

— Վեց և կես։

— Ճնշումը հասցրեք մինչև տասը մթնոլորտի։

Այդ զուտ ամերիկական մի հրաման էր։ Ավելին չէր կարող ասել նույնիսկ Միսսիսիպիի շոգենավի պետը, որ ձգտում է առաջ անցնել մրցակցից։

— Կոնսե՛լ,— դիմեցի ես իմ հիանալի սպասավորին, որ կանգնած էր ինձ մոտ,— գիտե՞ս արդյոք, որ մենք հավանորեն հօդս կցնդենք։

— Ինչպես որ պարոնը կամենա։— պատասխանեց Կոնսելը։

Խոստովանում եմ, որ ինձ նույնիսկ դուր եկավ նավապետի հանդուգն համարձակությունը։

Հնոցապաններն ածուխ ավելացրին կրակակալների վրա։ Հողմահարիչներն օդի հեղեղներ էին նետում հնոցների մեջ։ Շոգու ճնշումն ավելի ուժեղացավ։ «Աբրահամ Լինկոլնը» առաջ էր սլանում։ Կայմերը դողդողում էին մինչև հիմքերը և, ծուխը մրրիկի ուժով ժայթքում էր ծխնելույզների նեղ անցքերից։

Երկրորդ անգամ չափվեց նավի արագությունը։

— Ռրքա՞ն է,— հարցրեց նավապետը։

— Տասնինը ամբողջ երեք տասնորդական մղոն։

— Նորի՛ց արագացնել։

Ինժեները հնազանդվեց։ Խտաչափի սլաքը ցույց էր տալիս տասը մթնոլորտ։ Բայց ըստ երևույթին հրեշը նույնպես ավելացրեց իր ընթացքի արագությունը։ Հիմա նա, առանց որևէ նկատելի ջանք թափելու, մեկ ժամում անցնում էր տասնինը ամբողջ երեք տասնորդական մղոն...

Ինչպե՛ս էինք հետապնդում կենդանուն։ Ո՛չ, ես չեմ կարոզ նկարագրել իմ հուզումը։

Ես ամբողջովին դողում էի ջղայնությունից։

Նեդ Լենդը եռաժանին բռնած՝ կանգնել էր նավի առջևի մասում։

Կենդանին մի քանի անգամ թույլ տվեց, որ նավը մոտենա իրեն։

— Հասնո՛ւմ ենք, հասնո՛ւմ ենք,— գոչում էր կանադացին։

Սակայն այն րոպեին, երբ նա բարձրացնում էր ձեռքը, որպեսզի նետի եռաժանին, հրեշը հանկարծ հեռանում էր, երևի մեկ ժամում առնվազն երեսուն մղոն արագությամբ։ Այդ բավական չէր. մենք ընթանում էինք ամենամեծ արագությամբ, նա, կարծես մեզ ծաղրելով, լայն պտույտ էր կատարում մեր շուրջը։ Բոլորը կատաղության ճիչեր էին արձակում։

Կեսօրին մենք գտնվում էինք միաժանուց նույնքան հեռու, որքան առավոտյան ժամը ութին։

Այդ ժամանակ նավապետ Ֆարագուտը որոշեց ուրիշ միջոցներ գործադրել։

— Ուրեմն այդպե՞ս,— բացականչեց նա,— այդ կենդանին ավելի արագ է լողում քան «Աբրահամ Լինկո՞լնը»։ Լա՛վ։ Հապա տեսնենք, թե կարո՞ղ է նա խուսափել կոնաձև ռումբից։ Ավա՛գ նավաստի, ուղարկի՛ր հրետաձիգին առջևի թնդանոթի մոտ։

Թնդանոթն անմիջապես լցվեց և ուղղվեց միաժանու վրա։ Կրակոցը որոտաց, սակայն արկը թռավ կենդանուց մի քանի ոտնաչափ վերև։ Կենդանին գտնվում էր մեզանից կես մղոն հեռու։

— Թող մի ուրիշ, ավելի ճարպիկ հրետաձիգ կրակի,— գոչեց նավապետը,— ով խփի այդ անիծված արարածին, հինգ հարյուր դոլար կստանա։

Ալեհեր մորուքով մի ծեր հրետաձիգ,— ես այժմ էլ պարզ հիշում եմ նրա անդորր հայացքը և սառնարյուն դեմքը,— մոտեցավ թնդանոթին և մանրակրկիտ նշան բռնեց։ Նորից որոտաց կրակոցը, որին անմիջապես հետևեց հուժկու «ուռան»։

Արկը խփել էր կենդանուն։ Սակայն ցանկալի հետևանք չստացվեց, արկը սահեց նրա կլորաձև մարմնի վրայով ու թռավ դեպի ծովը։

— Ա՛խ, սատանա,— բացականչեց զայրացած հրետաձիգը,— մի՞թե այդ զզվելի արարածը վեց մատնաչափ հաստությամբ զրահով է պատած։

— Անե՛ծք,– գոռաց նավապետ Ֆարագուտը։

Հետապնդումը շարունակվում էր։

Մոտենալով ինձ, նավապետն ասաց.

— Ես պետք է հետապնդումը շարունակեմ այնքան, մինչև որ մարտանավը հօդս ցնդի։

— Ճիշտ է,— պատասխանեցի ես,— այդպես էլ հարկավոր է։

Կարելի էր հուսալ, որհ կենդանին վաղ թե ուշ կհոգնի, անկարող լինելով մրցել անընգհատ աշխատող շոգեմեքենայի հետ։ Սակայն առայժմ այդ չէր նկատվում։ Անցնում էին ժամերը, իսկ կենդանին հոգնածության ոչ մի նշան չէր ցույց տալիս։

Ի պատիվ «Արրահամ Լինկոլնի» պետք է ասեի որ նա մեծագույն համառությամբ շարունակում էր հետապնդումը։ Իմ հաշվով նա այդ չարաբաստիկ օրը, նոյեմբերի 6-ին, անցավ առնվազն հինգ հարյուր մղոն։ Նորից իջավ գիշերը և խավարը պատեց ալեծուփ ծովը։

Այդ րոպեին ես մտածում էի, որ մեր արշավն արդեն ավարտված է, և մենք այլևս երբեք չենք տեսնի առասպելական կենդանուն։

Սակայն ես սխալվեցի։

Երեկոյան ժամը 11֊ից 10 րոպե պակաս էլեկտրական փայլը նորից երևաց մարտանավից երեք մղոն հեռավորության վրա։

Միաժանին անշարժ էր թվում։ Գուցե ցերեկը հոգնել էր ու հիմա քնել ծփող ալիքներում։ Հարկավոր էր օգտվել այդ հանգամանքից, և նավապետը որոշեց էլի՛ փորձել մեր բախտը։

Նա կարգադրություն արեց։ «Աբրահամ Լինկոլնը» դանդաղ շարժվեց առաջ, այնպես, որ չզարթեցնի կենդանուն։ Օվկիանոսում հաճախ կարելի է հանդիպել խորը քնած կետերի և Նեդ Լենդը բազմաթիվ կետեր է սպանել հենց նրանց քնած ժամանակ։ Կանադացին նորից տեղ գրավեց նավի առջևի մասում։

Մարտանավն անաղմուկ մոտեցավ այնքան, որ մինչև կենդանին մնում էր ընդամենը երկու կաբելտով։ Այնուհետև մեքենան կանգ առավ, և նավն իներցիայով էր շարժվում։

Նավորդները դիտում էին լարված ուշադրությամբ։ Տախտակամածում գերեզմանային լռություն էր տիրում։ Մինչև շողշողուն, ձվաձև մարմինն ընդամենը հարյուր քայլ էր մնում և նրա լույսը կուրացնում էր մեզ։

Այդ րոպեին նայելով Նեդ Լենդին ես տեսա, թե ինչպես նա բարձրացրեց իր սարսափելի զենքը։

Մարտանավն ավելի մոտեցավ անշարժ կենդանուն. ընդամենը քսան քայլ էր մնում։

Հանկարծ Նեղ Լենդի ձեռքը հուժկու թափով մի կիսաշրջան կատարեց օդում և թռավ եռաժանին։ Ես լսեցի բարձրաձայն մի շրխկոց, կարծես հարվածը հասել էր մի ինչ֊որ կարծր մարմնի։

Էլեկտրական փայլը վայրկենասլես հանգավ և ջրի երկու սյուներ հանկարծակի խփեցին տախտակամածին, վայր գցելով մարդկանց և ավերելով ամեն ինչ։

Ապա հետևեց զարհուրելի մի ցնցում և ես, չկարողանալով բռնել բազրիքից, ընկա ծովը։

Չնայելով, որ դա բոլորովին անսպասելի էր, ես մի առ մի հիշում եմ այն ամենը, ինչ որ պատահեց ինձ հետ։

Սկզբում ես ջրասույզ եղա։

Ես լավ եմ լողում, թեպետ իհարկե այդ արվեստի մեջ չեմ կարող մրցել այնպիսի վարպետների հետ, ինչպիսին են Բայրոնը և Էդգար Պոն։ Ջրասույզ լինելիս ես ինձ չկորցրի։ Ոտների երկու ուժեղ շարժում կատարելով, ես դուրս եկա օվկիանոսի մակերևույթը։

Առաջին հերթին ես աչքերով փնտրեցի մարտանավը։ Արդյոք այնտեղ նկատե՞լ են իմ անհետանալը։ Արդյոք նավապետ Ֆարագուտն ինձ որոնելու համար մակույկ ուղարկե՞լ է։ Արդյոք ես կարո՞ղ եմ փրկության հույս ունենալ։

Գլուխ յոթերորդ։ Կետի անհայտ տեսակը

Չնայած խավարին, արևելքում ես նկատեցի ինչ֊որ մի սև զանգված, որը, ինչպես ցույց էին տալիս նրա վրա եղած լույսերը, հեռանում էր։ Մարտանավն էր այդ։

Հագուստս նեղում էր ինձ։ Թրջվելուց հետո այն կպչում էր մարմնիս և խանգարում շարժումներս։ Շունչս կտրվում էր։ Արդեն քիչ էր մնում, որ ջրասույզ լինեի...

— Օգնեցե՛ք։

Իմ վերջին ճիչն էր այդ։ Հուսահատված թպրտում էի, զգալով, որ ջրասույզ եմ լինում։

Հանկարծ ուժեղ մի ձեռք բռնեց իմ օձիքից և միանգամից հանեց ջրի երես։

Ես լսեցի հետևյալ խոսքերը, որ արտասանվեցին հենց իմ ականջի մոտ.

— Եթե պարոնը բարեհաճի հենվել իմ ուսին, նրա համար լողալն ավելի հարմար կլինի։

Ես բռնեցի ինձ հավատարիմ Կոնսելի թևից։

— Այդ դո՞ւ ես,— բացականչեցի,— դո՞ւ...

— Ես եմ որ կամ,— պատասխանեց Կոնսելը,— պատրաստ եմ ձեզ ծառայելու։

— Ուրեմն դու է՞լ ինձ նման ծովն ընկար ցնցումից։

— Ո՛չ երբեք։ Ծառայելով պարոն պրոֆեսորի մոտ, ես պարտք համարեցի հետևել նրան։

Այդ սքանչելի մարդուն բնական էր թվում իր վարմունքը։

— Իսկ մարտանա՞վը,— հարցրի ես։

— Մարտանա՞վը,— Կոնսելը կրկնեց հարցը, դառնալով մեջքի վրա,— ինձ թվում է, որ ավելի լավ կլիներ, եթե պարոնն օգնություն չսպասեր նրանից։

— Ինչո՞ւ։

— Որովհետև այն րոպեին, երբ ես ջուրը նետվեցի, հերթապահ նավաստին գոչեց. «Պտուտակն ու ղեկը ջարդված են»։

— Ջարդվա՞ծ են։

— Այո, ջարդված են հրեշի ատամի հարվածից։ Կարծեմ «Աբրահամ Լինկոլնը» պրծել է այդքանով։ Սակայն ափսոս, նավն այլևս չի աշխատելու։

— Ուրեմն մենք կորա՞ծ ենք։

— Հնարավոր է,— հանգիստ պատասխանեց Կոնսելը,— սակայն մեր տրամադրության տակ դեռ մի քանի ժամ կա և կարելի է շատ բան անել։

Կոնսելի անօրինակ սառնասրտությունը քաջալերեց ինձ։ Ես սկսեցի ավելի եռանդով լողալ։ Բայց հագուստս էլի խանգարում էր ինձ, չէր թողնում, որ մնամ ջրի երեսին։

Կոնսելը նկատեց այդ։

— Խնդրեմ պարոնը թույլ տա կտրատել նրա հագուստը,— ասաց նա։

Եվ նա դանակով պատռեց իմ հագուստը փերևից մինչև ներքև և արագ հանեց վրայիցս, իսկ ես մեզ երկուսիս պահում էի ջրի երեսին։ Իմ հերթին ես էլ նույնը արի Կոնսելի հագուստի հետ։ Այնուհետև մենք սկսեցինք լողալ կողք-կողքի։

Դրանով, սակայն, չփոխվեց մեր հուսահատական դրությունը։ Մեր անհետանալը կարող էր չնկատվել, իսկ եթե նույնիսկ նկատվեր, ղեկը և պտուտակը կորցրած մարտանավը չէր կարող ընթանալ հողմի դեմ ու որոնել մեզ։ Հետևապես մենք կարող էինք հույս դնել միայն մակույկների վրա։

Գալով այդ եզրակացության, մենք որոշեցինք որքան հնարավոր է մնալ ջրի երեսին։ Մեր ուժերը միաժամանակ չվատնելու համար որոշեցինք վարվել այսպես. մեզանից մեկը ձեռները խաչաձև պահած անշարժ կպառկի մեջքի վրա, իսկ մյուսը կլողա ու առաջ կմղի պառկածին։ Յուրաքանչյուր տասը րոպեից հետո պետք է փոխեինք մեր դերերը։ Այսպիսով մենք կարող էինք ջրի վրա մնալ մի քանի ժամ, գուցե և մինչև արևածագը։

Փրկության ինչպիսի՜ աննշան հույս։ Սակայն մարդուն հատուկ է հուսալ, որքան էլ անհուսալի լինի նրա դրությունը։ Չէ՞ որ մենք երկու հոգի էինք...

Մարտանավի և միաժանու ընդհարումը տեղի ունեցավ երեկոյան ժամը մոտ տասնմեկին։ Հետևապես մինչև առավոտ մենք ութ ժամի չափ պետք է մնայինք ջրի երեսին։ Անշուշտ այդ հնարավոր էր, եթե հաճախակի փոխվեին մեր դերերը։ Երբեմն ես փորձում էի որևէ բան նկատել անթափանցելի խավարում, ուր մեր շարժումներից ալեկոծվող ջուրը ֆոսֆորային փայլ էր արձակում։ Ես նայում էի այդ առկայծող ալիքներին, որ դիպչելով իմ թևին, փշրվում էին և նրանց հայելանման մակերևույթը վայրկենապես ծածկվում էր աղոտ բծերով։ Թվում էր, թե մենք լողում էինք սնդիկային վաննայում։

Մոտավորապես գիշերվա ժամը մեկին ես մահացու հոգնածություն զգացի։ Ոտներս ու ձեռներս սաստիկ ջղաձգվում էին։

Կոնսելին վիճակվեց շարունակ օգնել ինձ և մենակ հոգալ մեր փրկության մասին։ Շուտով խեղճը սկսեց շնչել արագ և ծանր, ես հասկացա, որ նա այլևս երկար չի դիմանա մեր վիճակին։

— Թո՛ղ ինձ, թող,— ասացի ես։

— Թողնե՞մ պարոնին, երբե՛ք,— պատասխանեց իմ հավատարիմ սպասավորը,— ես հաստատ որոշել եմ ավելի շուտ խեղդվել, քան թե նա։

Այդ րոպեին լուսինը երևաց մթին ամպերի միջից, որոնց հողմը դեպի արևելք էր տանում։ Օվկիանոսի մակերևույթը պայծառացավ լուսնի շողերից։ Այդ փրկարար լույսը վերադարձրեց իմ ուժերը։ Ես բարձրացրի գլուխս և դիտեցի հորիզոնը։

Ես տեսա մարտանավը, որ գտնվում էր մեզանից հինգ մղոն հեռու։ Այդ հեռավորության վրա նա հազիվ նկատելի մի կետ էր թվում։ Ոչ մի մակույկ չէր երևում։

Ես ուզում էի ճչալ։ Բայց ինչ օգուտ, երբ իմ ճիչը տեղ չէր հասնի։ Եվ արդյոք իմ ուռած շրթունքները չէի՞ն խանգարի որևէ ձայն հանելու։ Կոնսելը դեռ կարող էր ճչալ։ Ես լսում էի, թե ինչպես կրկնում է նա...

— Օգնեցե՜ք, օգնեցե՛ք։

Մի քանի ակնթարթ կանգ առնելով, մենք ականջ դրինք։ Ի՞նչ էր այդ, ականջնե՞րս էին խշշում արյունս գլխիս խփելուց, թե՞ իսկապես որևէ մեկը պատասխանում էր մեզ։

— Դու լսեցիր,— շշնջացի ես։

— Այո, այո։

Եվ Կոնսելը կրկին մի հուսահատական ճիչ արձակեց։

Այո, ո՛չ մի կասկած։ Մարդկային մի ձայն պատասխանամ էր Կոնսելին։ Արդյոք պատասխանողը որևէ մի դժբախտ մա՞րդ էր, որ կորել էր անսահման օվկիանոսում, նավի ցնցման զոհ դառել մեզ նման։ Կամ գուցե խավարում աննկատելի մակույկի՞ց էին մեզ ձայն տալիս։

Կոնսելը սոսկալի չափով լարեց ուժերը և հենվելով իմ ուսին,— ես էլ դրա համար լարեցի վերջին ուժերս,— կիսով չափ դուրս եկավ ջրից, սակայն ուժասպառ եղավ ու էլի վայր ընկավ։

— Ի՞նչ տեսար։

— Ես տեսա...— շշնջաց նա,— տեսա... բայց ավելի լավ է լռենք, խնայենք մեր ուժերը...

Ի՞նչ տեսավ նա։ Չգիտեմ ինչու, բայց այդ րոպեին միտքս եկավ հրեշը...

Կոնսելը շարունակում էր առաջ մղել ինձ։ Երբեմն նա բարձրացնում էր գլուխը և կանչում ինչ֊որ մեկին։ Նրան անմիջապես պատասխանում էր մի ձայն, որ հետզհետե մեզ էր մոտենում։ Բայց ես արդեն լավ չէի լսում։ Բոլորովին ուժասպառ էի եղել։ Մատներս թուլացել էին։ Չէի կարողանում հենվել ձեռներիս։ Աղի ջուրը լցվում էր ջղաձգորեն բացվող բերանս։ Ցուրտը մինչև ոսկորներս էր թափանցում։ Ես վերջին անգամ բարձրացրի գլուխս, որպեսզի հրաժեշտ տամ կյանքին...

Այդ վայրկյանին ես զգացի ինչ-որ մի կարծր մարմին։ Բռնեցի դրանից։ Հետո զգացի, որ ինձ դուրս են քաշում ջրից, որ կուրծքս շնչում է ազատ, և կորցրի գիտակցությունս։

Ինչպես երևում է, ինձ խնամող կար, որովհետև շուտով ուշքի եկա։

Աչքերս կիսով չափ բաց արի։

— Կոնսե՛լ,— շշնջացի ես։

— Պարոնը կանչո՞ւմ է ինձ,— իսկույն արձագանքեց Կոնսելը։

Այդ վայրկյանին, հորիզոնում թաքնվող լուսնի վերջին լույսի տակ ես տեսա մի դեմք։ Այդ Կոնսելը չէր, այլ մի ուրիշը, որ լավ ծանոթ էր ինձ։

— Նե՛դ,– բացականչեցի ես։

— Հենց նա է որ կա, պարոն պրոֆեսոր։ Ինչպես տեսնում եք, աշխատում եմ ստանալ իմ պարգևը,— պատասխանեց կանադացին։

— Նավի ցնցման ժամանակ դուք ծո՞վն ընկաք։

— Այոք պարոն պրոֆեսոր, միայն թե իմ գործն ավելի լավ գնաց, քան ձերը,— ես համարյա անմիջապես ընկա լողուն մի կղզյակի վրա։

— Կղզյակի՞։

— Այո, կամ ավելի ճիշտ՝ ձեր վիթխարի միաժանու վրա։

— Պարզ խոսեք, Նեդ։

— Եվ միայն այստեղ ես հասկացա,— շարունակեց կանադացին,— թե ինչու իմ եռաժանին չխոցեց նրա մաշկը, այլ սահելով անցավ նրա վրայից։

— Ինչո՞ւ, Նեդ, ինչո՞ւ։

— Որովհետև, պարոն պրոֆեսոր, այդ կենդանին ծածկված է պողպատյա սալերով։

Կանադացու խոսքերը հանկարծակի հեղաշրջում առաջ բերին իմ մտքերի մեջ։

Ես արագ վեր կացա և ուղիղ կանգնեցի կիսով չափ ջրասույզ եղած արարածի մեջքին, կամ այն առարկայի վրա, ուր մենք ապաստան էինք գտել։

Ոտս խփելով այդ առարկային, ես համոզվեցի, որ նա անխոցելի է ու կարծր, և ոչ թե պիրկ ու փափուկ, ինչպես լինում է խոշոր կաթնասունների մարմինը։

Մի քանի վայրկյան ես մտածեցի, որ մենք գտնվում էինք ոսկրաշատ գանգի վրա, որը նման է անդրջրհեղեղյան կենդանիների գանգերին։ Այս դեպքում պետք էր հրեշին դասել երկկենցաղ սողունների շարքը, ինչպես, օրինակ, կրիաներին և ալիգատորներին։

Բայց ոչ։ Նրա սև մեջքը, որի վրա ես կանգնած էի, հարթ էր ու հղկված և ոչ թե թեփուկապատ։ Խփելիս նա մետաղի ձայն էր հանում և որքան էլ այդ անհավանական թվա, նա կարծես պողպատյա թերթերից էր կազմված։ Այլևս կասկածից դուրս էր, որ այն կենդանին, հրեշը, բնական ֆենոմենը, որի գաղտնիքը հուզել էր ամբողջ գիտական աշխարհը և ցնցել երկու կիսագնդերի ծովագնացների երևակայությունը, դուրս եկավ ավելի զարմանալի ֆենոմեն, որ ստեղծված էր մարդու ձեռքով։ Այդ մենք տեսնում էինք մեր սեփական աչքերով։

Եթե ես հայտնաբերեի ամենաարտառոց, ուղղակի առասպելական մի կենդանու գոյությունը, իմ զարմանքն ավելի մեծ և ավելի ցնցող չէր լինի, քան այժմ։ Որ բնությունը հրաշքներ է ստեղծում, այդ բոլորովին զարմանալի չէ։ Բայց հանկարծ տեսնել սեփական աչքերով, որ մարդը ստեղծել է հրաշք, գերբնական մի առարկա, ուղղակի գժվել կարելի է դրանից։

Այնուամենայնիվ կասկածել չէր կարելի։ Մենք գտնվում էինք մի յուրահատուկ ստորջրյա նավի վրա, որ ըստ երևույթին իր ձևով նման էր վիթխարի, պողպատե ձկան։ Նեդ Լենդն այդ մասին արդեն հաստատուն կարծիք էր կազմել։ Ինձ և Կոնսելին մնում էր միանալ այդ կարծիքին։

— Սակայն այս դեպքում,— ասացի ես,— այդ նավը պետք է ունենա շարժիչ և ամեն տեսակ մեխանիզմներ, հետևապես պետք է լինեն նաև այդ մեխանիզմները կառավարող մարդիկ։

— Անշուշտ,— պատասխանեի Նեդ Լենդը,— բայց և այնպես, երեք ժամ գտնվելով այս լողացող կղզու վրա, ես կյանքի նշույլ անգամ չնկատեցի։

— Այս նավը չէ՞ր շարժվում։

— Ոչ, պրոֆեսոր։ Նա օրորվում է ալիքների ուժով, բայց տեղից չի շարժվում։

— Սակայն մենք լավ գիտենք, որ նա կարող է շարժվել մեծ արագությամբ։ Ու քանի որ դրա համար մեքենա և մարդիկ են հարկավոր, ես գտնում եմ, որ... մենք փրկված ենք։

— Հը՛մ,— թերահավատությամբ ասաց Նեդ Լենդը։

Այդ րոպեին, կարծես իմ խոսքերը հաստատելու համար, տարօրինակ նավի հետին կողմից լսվեց ինչ֊որ խլխլթոց ու նավը շարժվեց տեղից։ Ըստ երևույթին նա շարժվում էր ինչոր պտուտակի միջոցով։ Մենք հազիվհազ մեզ պահեցինք ամենաբարձր տեղում՝ նավի առջևի մասում, որ ութսուն սանտիմետրի չափ բարձր էր ջրի մակերևույթից։ Բարեբախտաբար նավն այնքան էլ արագ չէր ընթանում։

— Քանի դեռ նա լողում է հորիզոնական դիրքով,— քրթմնջաց Նեդ Լենդը,— ես առարկելու ոչինչ չունեմ։ Բայց եթե նա ջրասույզ լինի, ես իմ կաշու համար երկու դոլար էլ չեմ տա։

Կանադացին կարող էր ավելի քիչ գնահատել իր կաշին։ Ակներև էր, որ մենք պետք է անհապաղ հարաբերության մեջ մտնեինք այդ լողացող ապարատի ներսում գտնվող մարդկանց հետ, ովքեր էլ որ լինեին։

Ես սկսեցի մի որևէ անցք փնտրել նավի վրա... Սակայն պսղպատյա թերթերն ամեն տեղ ամուր և միատեսակ ձուլված էին մեկմեկու։

Բացի դրանից, լուսինը մայր մտավ, և անթափանցելի խավարը ծածկեց ամեն ինչ։ Այդ ստորջրյա նավի մեջ մտնելու համար հարկավոր էր սպասել մինչև լուսաբաց։

Այսպես ուրեմն, մեր կյանքն ամբողջովին կախված էր նավի խորհրդավոր ղեկավարների քմահաճույքից։ Եթե նրանք ջրասույզ լինեն, մենք կորած ենք։ Իսկ եթե այդպես չլինի, անկասկած մեզ կհաջողվի նրանց հետ հարաբերության մեջ մտնել։ Եվ իսկապես, եթե նրանք նավի ներսում թթվածին չէին արտադրում, ուրեմն ժամանակ առ ժամանակ պետք է դուրս գային օդի պաշարը լրացնելու։ Այստեղից հետևում էր, որ պետք է գոյություն ունենար մի որևէ անցք, որով օդն անցներ նավի ներսը։

Մենք արդեն կորցրել էինք նավապետ Ֆարագուտի միջոցով փրկվելու հույսը։ Մի ժամում տասներկու մղոն անցնելով, մենք գնում էինք դեպի արևմուտք։ Պտուտակը համաչափ ճեղքում էր ջուրը ու երբեմն ջրի փայլուն սյուներ շպրտում դեպի վեր։

Առավոտյան ժամը մոտ չորսին նավի ընթացքն արագացավ։ Մեզ համար դժվար էր մնալ նավի վրա, մանավանդ, երբ ալիքները խփում էին մեզ։ Բարեբախտաբար Նեդը ձեռքով շոշափելիս գտավ ինչ-որ մի օղակ, և մենք բոլորս բռնեցինք այդ օղակից։

Վերջապես, անցավ այդ երկար ու ձիգ գիշերը։ Այժմ ես չեմ կարող հիշողությանս մեջ վերականգնել իմ բոլոր ապրումները, սակայն մի բան լավ եմ հիշում։ Երբեմն, երբ հանդարտվում էին քամու աղմուկը և ալիքների երգը, ինձ թվում էր, թե լսում եմ ինչ-որ երաժշտության ձայն, թրթռուն ակկորդներ և անավարտ մեղեդի։

Ի՞նչ գաղտնիք կար այդ ստորջրյա նավում։ Ի՞նչ տարօրինակ արարածներ էին ապրում նրա մեջ։ Այդ ի՞նչ շարժիչ էր, որի միջոցով այդչափ արագ էր ընթանում նավը։

Լուսացավ։ Առավոտյան մշուշը պատեց մեզ, հետո չքացավ։ Ես փորձեցի մանրամասն դիտել նավի այն մասերը, որ ջրից դուրս էին գտնվում, սակայն հանկարծ նա սկսեց ջրասույզ լինել։

— Հե՛յ, գրողը ձեզ տանի,— գոռաց Նեդ Լենդը և ինչքան ուժ ուներ, ոտով խփեց թնդացող մետաղին,— թողեք որ ներս գանք...

Սակայն նրա ձայնը կորավ պտուտակի հանած խլացուցիչ աղմուկում։ Բարեբախտաբար նավն այլևս ջրասույզ չեղավ։

Հանկարծ նավի ներսից լսվեց բացվող փականքների չրխկոց։ Բացվեց ինչ-որ անցքի կափարիչը և այնտեղից դուրս նայեց մի մարդ։ Նա ճչաց ու վայրկենապես չքացավ։

Մի քանի րոպեից հետո անցքից դուրս եկան ութ աժդահա մարդիկ։ Առանց մի բառ արտասանելու նրանք մեզ տարան հանելուկային նավի ներսը։


Գլուխ ութերորդ։ Mobilis in mobile

Այդ գործողությունը կատարվեց կայծակի արագությամբ, այնպես որ, ոչ ես, ոչ էլ իմ ընկերները չկարողացանք նույնիսկ մի բառ ասել մեկմեկու։ Չգիտեմ թե նրանք ինչ զգացին, երբ մտան այդ լողացող բանտը, բայց ես այդ ժամանակ ինչ-որ մի սարսուռ զգացի։ Ո՞ւմ հետ գործ ունեինք։ Անկասկած նոր տեսակի ծովահենների հետ։

Հենց որ մեր հետևից փակվեց անցքի փոքրիկ կափարիչը, մեր շուրջը բոլորովին խավարեց։ Իմ աչքերը, որ ընտելացել էին ցերեկվա պայծառ լույսին, ոչինչ չէին տեսնում։ Մերկ ոտներով ես կարողանում էի շոշափել երկաթե փոքրիկ սանդուղքը։

Ինձ հետևում էին Նեդ Լենդը և Կոնսելը, որոնք նույնպես շրջապատված էին պահակներով։

Սանդուղքի ներքևում գտնվում էր մի դուռ, որը բացվեց և իսկույն շրխկալով փակվեց մեր հետևից։

Մենք երեքով էինք։ Որտե՞ղ։ Այդ ես չէի կարող ասել և նույնիսկ չէի կարող պատկերացնել։ Մեր շուրջը խավար էր, այնքան խավար, որ այնտեղ երկար ժամանակ գտնվելուց հետո աչքերս լույսի ոչ մի նշույչ չէին տեսնում։

Մինչ այս մինչ այն, Նեդ Լենդը, որ զայրացել էր այդպիսի կոպիտ վարմունքից, սկսեց թափել իր բարկությունը․

— Գրո՚ղը տանի,— գոռաց նա,— այ քեզ մարդիկ, որոնք իրենց հյուրընկալությամբ չեն զիջում կալեդոնիական վայրենիներից ամենավայրենիներին։ Ո՞վ գիտե, գուցե և մարդակեր են սրանք։ Այդ ինձ ամենևին չի զարմացնի․․․ Բայց ես վաղօրոք հայտարարում եմ, որ ով փորձի ինձ ուտել, նա կիմանա, թե ինչ է իմ բռունցքը։

— Հանգստացեք, Նեդ, հանգստացեք,— սառնարյուն հորդորում էր Կոնսելը,— չարժե վաղօրոք տաքանալ։ Կարծեմ դեռ մեզանից խորոված չեն անում։

― Համաձայն եմ, դեռ մեզանից խորոված չեն անում,— պատասխանեց կանադացին,— սակայն շշերն արդեն պատրաստում են, այո՛։ Այստեղ բավականաչափ մութն է։ Բարեբախտաբար դանակս մոտս է, և այն գործի դնելու համար ես այնքան էլ լույսի կարիք չեմ զգա։ Այդ ավազակներից հենց առաջինը, ով ինձ ձեռք տա․․․

— Նեդ, մի աղմկեք,— ասացի ես,— և մի բարդացնեք մեր դրությունը․․․ Ո՞վ գիտե, գուցե նրանք լսում են մեր ասածները։ Ավելի լավ է փորձենք պարզել, թե որտեղ ենք գտնվում։

Ես զգուշությամբ մի քանի քայլ արի և հանդիպեցի մի պատի, որ ծածկված էր երկաթյա շերտով։ Այնուհետև շոշափելով գտա փայտյա մի սեղան, որի շուրջը մի քանի աթոռներ էին դրված։ Մեր բանտի հատակին խսիր էր փռված, այնպես որ քայլերի ձայնը չէր լսվում։ Ոչ լուսամուտ կար, ոչ էլ դուռ։ Կոնսելը, որ պատը շոշափելով հակառակ կողմն էր գնացել, հանդիպեց ինձ, և մենք միասին վերադարձանք սենյակի մեջտեղը։ Սենյակի երկարությունը քսան ոտնաչափ էր, լայնությունը՝ տասը։ Բարձրությունը որոշել մենք չէինք կարող, որովհետև նույնիսկ Նեդ Լենդը, չնայելով իր բարձր հասակին, չէր կարողանում ձեռքն առաստաղին հասցնել։

Անցավ մոտ կես ժամ, սակայն դրությունը չէր փոխվում։ Հանկարծ կուրացուցիչ ու պայծառ լույս վառվեց։ Իր գունեղությամբ այդ լույսը հիշեցնում էր հենց այն էլեկտրական փայլը, որ մենք նկատել էինք ստորջրյա նավի շուրջը։ Առաջին վայրկյանում ես ակամա կկոցեցի աչքերս։ Վերստին նայելով ես տեսա, որ լույսը տարածվում էր առաստաղին ամրացված ինչ-որ կիսագնդաձև լապտերից։

― Վերշապե՛ս, ամեն ինչ երևում է,— բացականչեց Նեդը։

Նա կանգնել էր պաշտպանողական դիրք բռնած, դանակը ձեռքին։

— Այո,— պատասխանեցի ես ու կատակով ավելացրի,– չի երևում միայն մի բան, թե ինչ կպատահի մեզ հետ։

— Պարոնին խորհուրդ եմ տալիս զինվել համբերությամբ,— ասաց սառնասիրտ Կոնսելը։

Պայծառ լույսի շնորհիվ մենք կարողացանք մի լավ դիտել մեր բանտը։ Մի սեղան և հինգ աթոռ․ ահա ամբողջ կահավորանքը։ Գաղտնի դուռը փակված էր այնպես, որ հետքն էլ չէր երևում։ Մենք ոչ մի ձայն չէինք լսում։ Կարծես ամբողջ նավում գերեզմանային լռություն էր տիրում։ Ես չէի կարողանում որոշել, արդյոք նա կանգնա՞ծ է միևնույն տեղում, շարժվո՞ւմ է արդյոք, ջրասո՞ւյզ է եղել, թե՞ առաջվա պես լողում է ջրի երեսին։

Պարզ էր սակայն, որ էլեկտրական լապտերը վառվել էր ինչ-որ նպատակով։ Ես չէի կասկածում, որ նավորդներից մեկն ու մեկն իսկույն կերևա,— հո իզուր չէի՞ն լուսավորել մեր սենյակը։

Ես չսխալվեցի։ Շուտով լսվեց հետ տարվող սողնակների ձայնը, դուռը բացվեց և ներս մտան երկու հոգի։

Նրանցից մեկը կարճահասակ էր, մկանոտ, լայնաթիկունք, մեծ գլխով, խճճված, սև մազերով, երկար բեխերով և խորազնին հայացքով։ Նրա դեմքին երևում էր այն հարավային կայտառությունն ու աշխուժությունը, որ Ֆրանսիայում, օրինակ, հատուկ են պրովանսալցիներին։

Երկրորդ անձնավորությանը պետք է ավելի մանրամասն նկարագրել։ Մեծ դիմագետների աշակերտը,— Գրասիոլեն կամ Էնգելիան,— այդ մարդու դեմքին կկարդար նրա բնավորությունը, ինչպես գրքում։ Ես առանց տատանվելու որոշեցի նրա գլխավոր հատկությունները․ ինքնավստահություն,— գլուխը հպարտ, բարձր դիրք ուներ և սև աչքերը նայում էին սառը վճռականությամբ. հանգստություն,– նրա մաշկի գունատությունը սառնասրտություն էր ցույց տալիս. եռանդ,— այդ երևում էր հոնքավերևի մկանների արագ սեղմվելուց. վերջապես, համարձակություն,— այդ էլ երևում էր նրա զորեղ շնչառությունից, որը նաև կենսական ուժի մեծ պաշար էր դրսևորում։ Ավելացնեմ և այն, որ այդ մարդը հպարտ էր, որ նրա անդորր ու հաստատուն հայացքը արտացոլում էր մտքերի վեհություն և որ ընդհանրապես նրա դեմքը խորն անկեղծության տպավորություն էր գործում։

Հենց որ նա ներս մտավ, ես իսկույն զգացի, որ կարելի է չանհանգստանալ մեր բախտի նկատմամբ և որ նրա հետ տեսնվելը բարեհաջող հետևանք կունենա մեզ համար։

Այդ մարդուն կարելի էր համարել երեսունհինգից մինչև հիսուն տարեկան,— ես չկարողացա դրանից ավելի ճիշտ որոշել նրա հասակը։ Նա բարձրահասակ էր, լայնաճակատ, ուղիղ քթով, համաչափ բերանով, հիանալի ատամներով, բարակ ու գեղեցիկ ձեռներով։ Ընդհանրապես նա ներկայացնում էր տղամարդու գեղեցկության ամենակատարյալ օրինակ, ինչպիսին ես հազվագյուտ դեպքերում էի տեսել։

Չմոռանամ նաև նրա դեմքի մի յուրահատուկ, աչքի ընկնող կողմը․ լայնադիր աչքերը մի հայացքով կարող էին ընդգրկել հորիզոնի առնվազն քառորդ մասը։ Այս հատկությունը, ինչպես ես հետո իմացա, լրանում էր սուր տեսողությամբ,— նա ավելի սրատես էր, քան Նեդ Լենդը։

Երբ այդ անծանոթը հայացքը հառում էր որևէ առարկայի, նրա հոնքերը մթնում էին, կոպերը մոտենում իրար՝ սահմանափակելով տեսողության դաշտը, և նրա հայացքը խորը թափանցում էր իր դիտած առարկայի մեջ։ Ինչպիսի հայացք։ Նա մեծացնում էր հեռավոր առարկաները, խորանում մեր ուղեղի ամենամեծ գաղտնիքներում, թափանցում ջրերի մեջ ու կարդում ծովի խորքերում գոյություն ունեցող կյանքի մասին, ինչպես գրքում։

Երկ ու անծանոթները ծածկել էին շրասամույրի մորթուց կտրած գդակներ, հագել փոկի կաշուց պատրաստված երկարաճիտ, ծովային կոշիկներ։ Նրանց կոստյումները չգիտեմ ինչ կտորից էին, բայց հարմար էին, գեղեցիկ, չէին խանգարում մարմնի շարժումները։

Բարձրահասակ մարդը, որ ըստ երևույթին պետն էր, մեծագույն ուշադրությամբ նայեց մեզ, բայց ոչ մի բառ չասաց։ Ապա դառնալով դեպի իր ուղեկիցը, նա խոսեց մի լեզվով, որն անծանոթ էր ինձ։ Այդ մի հնչեղ, ճկուն, սահուն լեզու էր, որ հարուստ էր ձայնավորներով ու կայտառ շեշտերով։

Մյուսը գլխով նշան արավ և իր հերթին երկու-երեք նույնքան անհասկանալի բառեր արտասանեց։

Այնոլհետև պետը նայեց ինձ, կարծես ուզում էր ինչ-որ հարց տալ։

Ես մաքուր ֆրանսերենով պատասխանեցի, թե չեմ հասկան ում նրա հարցը։ Սակայն նա էլ ըստ երևույթին չհասկացավ ինձ։ Դժվար դրություն էր ստեղծվում։

— Պարոնին խորհուրդ եմ տալիս պատմել մեզ հետ պատահածը, գուցե սրանք որևէ բան հասկանան,— ասաց Կոնսելը։

Ես հետևեցի այդ խորհրդին, պատմեցի մեր գլխով անցածը, շեշտելով յուրաքանչյուր բառը և բաց չթողնելով ոչ մի մանրամասնություն։ Վերջում ես թվեցի մեր անուններն ու կոչումը քաղաքավարության բոլոր կանոնների համաձայն, անծանոթներին ներկայացրի պրոֆեսոր Արոնաքսին, նրա սպասավոր Կոնսելին և եռաժանի նետելու գործում վաստակավոր վարպետ Նեդ Լենդին։

Նա, որ ուներ խորը և բարի աչքեր, քաղաքավարի և ուշադրությամբ լսում էր ինձ։ Սակայն նրա դեմքը ոչինչ չէր արտահայտում, չկար որևէ նշան, թե նա գեթ մի բառ է հասկացել իմ ասածներից։

Մնում էր դիմել անգլերենի օգնության։ Թերևս այդ լեզուն, որ համարյա միջազգային է, ավելի հեշտ հասկացվի։ Անգլերեն, ինչպես և գերմաներեն, ես գիտեի այնքան, որ կարողանում էի կարդալ առանց բառարանի, բայց ազատ խոսել չէի կարող։ Մինչդեռ այստեղ հարկավոր էր հնարավորին չափ լավ խոսել։

— Այժմ հերթը ձերն է,— ասացի ես Նեդ Լենդին,— սկսեցեք, մեջտեղ բերեք ձեր անգլիական նուրբ լեզուն և աշխատեցեք ավելի լավ արդյունքի հասնել, քան ես։

Նեդը երկար սպասեցնել չտվեց և անգլերենով կրկնեց իմ ասածները։ Ավելի ճիշտ՝ նա հայտնեց իմ ասածների էությունը, սակայն բոլորովին այլ ձևով։ Կանադացին խոսում էր բավական տաքացած։ Նա կտրականապես բողոքում էր մեր վերաբերմամբ կատարված բռնության դեմ, որը, ինչպես նա արտահայտվեց, հակասում է մարդկային իրավունքներին։ Հարցնում էր, թե ի՞նչ օրենքի հիման վրա են մեզ բանտարկել այս սենյակում, դատարանով սպառնում էր նրանց, ովքեր իրեն զրկել էին ազատությունից, ձեռներով զանազան շարժումներ էր անում, գոռում և վերջիվերջո հասկացրեց, որ մենք մեռնում ենք սովից։

Այդ միանգամ այն ճիշտ էր, սակայն մենք գրեթե մոռացել էինք դրա մասին։

Եռաժանու վարպետը մեծ զարմանքով համոզվեց, որ իր ճառը նույնքան քիչ էր հասկացվել, որքան և իմը։ Մեզ այցելողներն իսկի աչքերն էլ չթարթեցին։ Ակներև էր, որ նրանք Ֆարադեյի լեզուն գիտեին այնքան, որքան և Արագոյի լեզուն։

Անհաջողությունից շփոթված, սպառելով իմ լեզվագիտական պաշարը, ես չգիտեի ինչ անել։ Այդ ժամանակ Կոնսելը դիմեց ինձ։

― Եթե պարոնը թույլ կտա, ես միևնույն բանը կպատմեմ գերմաներեն։

— Ինչպե՛ս, դու խոսո՞ւմ ես գերմաներեն,— զարմացած հարցրի ես։

— Ինչպես ամեն մի ֆլամանդցի, եթե պարոնին հաճելի է գիտենալ այդ։

— Հաճելի է, հաճելի է, Կոնսել։ Շուտ արա, խոսի՛ր։

Ու Կոնսելը բոլորովին հանգիստ կրկնեց մեր արկածներին վերաբերող պատմությունը։ Սակայն, չնայելով պատմելու նուրբ ձևերին և հռետորական ճարտարության, գերմաներեն լեզուն էլ հաջողություն չունեցավ։

Վերջապես, երկար մտածելուց հետո ես կարողացա վերհիշել դպրոցական օրերը և նույն պատմությունը սկսեցի լատիներենով։ Եթե Ցիցերոնն ինձ լսեր, կփակեր ականջներն ու ինձ կքշեր խոհանոց, բայց և այնպես, ես կարողացա վերջացնել ճառս։

Նորից նույն անբավարար հետևանքը։

Իմ վերջին անհաջող փորձից հետո անծանոթները մի քանի բառ փոխանակեցին իրենց լեզվով, որ անհասկանալի էր մեզ, ապա հեռացան, առանց մեզ պատասխանելու հանգստացուցիչ Ժեստով, որը միատեսակ է բոլոր երկրներում ու բոլոր ժողովուրդների մեջ։

Դուրս գալով, նրանք փակեցին դուռը։

— Սա ստորություն է,— գոռաց Նեդ Լենդը, որ արդեն քսաներորդ անգամ թափում էր իր զայրույթը,— ինչպե՞ս, նրանց հետ, այդ անկիրթների հետ խոսենք ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, լատիներեն, և ոչ մեկը ոչ մի բառով չպատասխանի՞։

— Հանգստացեք, Նեդ,— ասացի ես եռաժանու վարպետին,— բարկությունից բան դուրս չի գա։

— Բայց դուք հասկանո՞ւմ եք, պրոֆեսոր,— պատասխանեց հուզված կանադացին,— հասկանո՞ւմ եք, որ այս երկաթե վանդակում մենք սովամահ կլինենք։

— Հը՛մ,— առարկեց Կոնսելը փիլիսոփայի հանգստությամբ,— դա այնքան էլ շուտ չի լինի։

— Բարեկամնե՛րս,— ասացի ես,— չպետք է հուսահատվել։ Մենք ավելի մեծ փորձանքներ ենք տեսել։ Բարի եղեք այդքան շուտ չդատափետել այս նավի պետին և մյուս նավորդներին։ Մենք դեռ ժամանակ կունենանք նրանց մասին կարծիք կազմելու։

— Ես արդեն վերջնականապես կարծիք եմ կազմել,– հայտարարեց Նեդը,— դրանք սրիկաներ են։

— Լավ, բայց որտեղացի՞ են,— հանգիստ տոնով հարցրեց Կոնսելը։

— Սրիկաների երկրից։

— Սիրելի Նեդ, այդ երկիրր բավանակաչափ պարզ չի գծված աշխարհագրական քարտեզի վրա, ուստի խոստովանում եմ, որ ինձ համար դժվար է որոշել այդ մարդկանց ազգությունը։ Կարելի է միայն համոզված ասել, որ նրանք ոչ անգլիացիներ են, ոչ էլ ֆրանսիացիներ ու գերմանացիներ։ Ես այսպիսի տպավորություն ստացա, պետը և նրա ուղեկիցը ծնվել են մի երկրում, որը գտնվում է լայնության ցածր սատիճանների տակ, նրանց արտաքինի մեջ ինչ֊որ հարավային բան կա։ Սակայն նրանց ցեղային առանձնահատկությաններն այնքան պարզ չեն արտահայտված, որպեսզի հնարավոր լինի վստահությամբ ասել, թե ովքեր են նրանք,— իսպանացինե՞ր, թուրքե՞ր, արաբնե՞ր, թե՞ հնդիկներ։ Նրանց լեզուն բոլորովին անծանոթ է ինձ։

— Ահա թե որքան վատ բան է բոլոր լեզուները չգիտենալը,— ասաց Կոնսելը,— ինչքան լավ կլիներ, եթե գոյություն ունենար միջազգային մի լեզու։

— Դրանից ոչինչ չէր դուրս գա,— առարկեց Նեդ Լենդը,— մի՞թե դուք չեք տեսնում, որ սրանք ունեն իրենց լեզուն, իսկ ինչի համար է հնարած այդ լեզուն՝ ուտելիք խնդրող մարդկանց հոգին հանելու համար։ Ամբողջ աշխարհում, բոլոր երկրներում մարդիկ հասկանում են, թե ինչ է նշանակում բացված բերանը, ճքճքացող ատամները, շարժվող ծնոտները։ Կվեբեկում, Փարիզում, Պաումոտոյում, հակոտնյաների մեջ,— ամենուրեք այդ բոլորը միայն մի նշանակություն ունի՝ ես քաղցած եմ, ուտելու բան տվեք։

Հանգիստ արձագանքեց Կոնսելը,— կա՛ն այդպիսի անհասկացող մարդիկ․․․

Այդ ժամանակ դուռը բացվեց ու ներս մտավ սպասավորը։ Նա մեզ համար հագուստեղեն կր բերել,— բաճկոն և շալվար, որոնք կարված կին ինձ անծանոթհ ինչ֊որ գործվածքից։ Ես շտապեցի հագնվել։ Ընկերներս հետևեցին իմ օրինակինէ

Աւդ նույն ժամանակ սպասավորը, որ համր էր, գուցե և խուլ, մեզ համար սեղան պատրաստեց։

— Այ քեզ լավ բան,— ուրախացավ Կոնսելը,— չէ, գործը լավ է գնում։

— Տեսնե՛նք,— քրթմնջաց հիշաչար Նեդը,― երևակայում եմ, թե այստեղ ինչով են կերակրում,— երևի ձողաձկան լյարդով, պերկեսի սուկիով կամ ծովաշան մսից պատրաստված բիֆշտեքսով։

— Շուտով մենք այդ կիմանանք,— պատասխանեց Կոնսելը։

Ափսեները ծածկված էին կափարիչներով ու համաչափ դասավորված սփռոցի վրա։ Մենք սեղան նստեցինք։ Կասկած չկար, որ մենք գտնվում էինք քաղաքակիրթ մարդկանց մեջ, և եթե չլիներ էլեկտրական լուսավորությունը, կարելի էր կարծել, որ մենք գտնվում ենք Լիվերպուլի Ադելֆի հյուրանոցի ճաշարանում կամ Փարիզի Գրանդօթելում։

Սակայն հարկավոր է հիշատակել, որ հաց և գինի բոլորովին չկար։ Ջուրը թարմ էր ու հստակ, բայց այդ միայն ջուր էր, որ խիստ տխրեցրեց Նեդին։

Սեղանի վրա գտնվող ուտելեղենների թվում կային ձկնեղեն կերակուրներ, որոնք շատ լավ էին պատրաստված։ Իսկ մյուս կերակուրնե՞րը։ Արդյոք մսեղե՞ն էին, թե՞ բուսեղեն,— այդ ես չէի կարող ասել։

Ճաշի ամանները չափազանց նուրբ էին ու գեղեցիկ։ Յուրաքանչյուր գդալի, պատառաքաղի, ափսեի, անձեռոցի և այլ իրերի վրա գրված էր հետևյալը․

Mobilis in mobile
N

Շարժականը շարժական միջավայրո՛ւմ,— այս նշանաբանը միանգամայն հարմար էր ստորջրյա նավին։ «N» տառն ըստ երևույթին ստորջրյա նավի հանելուկային պետի անվան սկզբնատառն էր։

Նեդ Լենդը և Կոնսելը մտքերով չէին ծանրաբեռնում իրենց։ Նրանք ուտում էին ագահությամբ։ Շուտով ես էլ հետևեցի նրանց օրինակին։ Հիմա մեր դրությունն ինձ չէր անհանգստացնում։ Ինձ համար պարզ էր, որ նավի տերերը մեզ քաղցած չեն թողնի։

Սակայն այս աշխարհում անցնում է ամեն ինչ, նույնիսկ քաղցը այն մարդկանց, որոնք տասնհինգ ժամ ոչինչ չեն կերել։ Մի լավ կշտանալով, մենք զգացինք, որ քունը հաղթահարում է մեզ։ Այդ միանգամայն բնական էր, քանի որ ամբողջ գիշերը մենք մաքառել էինք մահվան դեմ և խիստ հոգնել։

― Հը՛մ, ես հաճույքով կքնեի,— ասաց Կոնսելը։

― Ես արդեն քնում եմ,— հայտարարեց Նեդ Լենդը։ Եմ ուղեկիցները մեկնվեցին հատակին փռված խսիրի վրա և անմիջապես խոր քուն մտան։

Ես չէի կարող այդքան շուտ քնել։ Չափազանց շատ մտքեր էին պաշարել ուղեղս, չափազանց շատ, դեռ չլուծված խնդիրներ էին հուզում ինձ և բազմաթիվ դեմքեր պատկերանում իմ առաջ։ Երկար ժամանակ չէի կարողանում փակել աչքերս։ Որտե՞ղ էինք մենք գտնվում։ Ի՞նչ տարօրինակ ուժ էր իշխում մեզ վրա։ Ես զգում էի, ավելի ճիշտ ինձ թվում էր, որ զգում էի, թե նավը սուզվում է օվկիանոսի խորքերը։ Մղձավանջները հալածում էին ինձ։ Այդ խորհրդավոր անդունդներում, իմ աչքի առջև երևում էր անհայտ կենդանիների մի ամբողջ աշխարհ, կենդանիներ, որոնք կարծես հարազատ էին այդ ստորջրյա նավին, նրա պես վիթխարի էին, նրա պես արագաշարժ և ուժեղ։

Բայց շուտով այդ պատկերներն աղոտացան, ուղեղս ընկղմվեց նիրհի մշուշի մեջ, ու ես քնեցի։


Գլուխ իններորդ։ Նեդ Լենդը վրդովված է

Չգիտեմ որքան տևեց իմ քունը։ Սակայն, ըստ երևույթին երկար էի քնել, որովհետև արթնանալով, ինձ զգացի բոլորովին թարմացած ու կայտառ։

Աոաջինը ես արթնացա։ Իմ ընկերները դեռ խորը քնած էին։

Վեր կենալով իմ բավականաչափ կոշտ տեղից, զգալովդ որ ուղեղս հանգստացել է ու վերստին ընդունակ է կանոնավոր աշխատելու, ես ամենից առաջ զբաղվեցի մեր նավասենյակի ամենաուշադիր ուսումնասիրությամբ։

Մեր քնած ժամանակ այնտեղ ոչինչ չէր փոխվել։ Բանտը մնացել էր բանտ և կալանավորները — կալանավորներ։ Սպասավորը կամացուկ հավաքել էր սեղանը։ Այսպիսով չկար մեր բախտի փոփոխության որևէ նշան, ու ես անհանգստացած հարցնում էի ինձ, թե արդյոք մենք մշտապես չե՞նք արգելափակվել այդ վանդակում։

Այդ հեռանկարն ինձ մռայլ թվաց, մանավանդ որ թեև ուղեղս ազատվել էր երեկվա մղձավանջներից, բայց կուրծքս ինչ-որ բան էր ճնշում։ Դժվար էր շնչել։ Խեղդուկ օդը խանգարում էր թոքերիս նորմալ աշխատանքը։ Չնայելով, որ նավասենյակը փոքր չէր, մենք ըստ երևույթին արդեն կլանել էինք օդում եղած թթվածնի մեծ մասը։ Հիրավի, մի ժամում մարդուս շնչառության համար այնքան թթվածին է ծախսվում, որքան պարունակվում է հարյուր լիտր օդում։ Եվ այդ օդը, հավասարաչափ քանակությամբ ածխաթթվով հագեցած, անպետք է լինում շնչառության համար։

Այսպիսով հարկավոր էր շտապ կարգով թարմացնել մեր բանտի, գուցե և ամբողջ ստորջրյա նավի օդը։

Հարց էր ծագում, թե նման դեպքերում ի՞նչ է անում ստորջրյա նավի հրամանատարը։ Արդյոք նա քիմիական միջոցո՞վ է թթվածին ստանում, շիկացնելով բերտոլետյան աղը։ Այս դեպքում նա իհարկե պետք է կապ պահի ցամաքի հետ, որպեսզի լրացնի աղի պաշարը։ Գուցե նա բավականանում է նրանով, որ օդը խտացնում է հատուկ տեղերում և ապա օգտագործում է հետզհետե։ Սարող է և այդպես լինել։ Գուցե, վերջապես, յուրաքանչյուր քսանչորս ժամը մեկ անգամ նա դուրս է գալիս նավից և օդի պաշար է վերցնում։

Բայց այդ միջոցներից որն էլ որ նա գործադրելիս լիներ, իմ կարծիքով ժամանակն էր թարմացնել մեր բանտի օդը։

Ես արդեն ստիպված էի երկու անգամ ավելի արագ շնչել, որպեսզի ներշնչեի թոքերիս համար անհրաժեշտ օդը։ Հանկարծ նավասենյակը լցվեց թարմ օդի մի հոսանք, որից աղի հոտ էր գալիս։ Այդ ծովային քամի էր, որը զովացուցիչ էր ու յոդով հագեցված։ Ես լայն բաց արի բերանս և ագահությամբ կլանում էի օդը։ Այդ նույն րոպեին նավը սկսեց օրորվել, ճիշտ է, ոչ ուժեղ, սակայն բավականաչափ զգալի։ Պարզ էր, որ ստորջրյա նավը, այդ երկաթե հրեշը կետի նման բարձրացել էր օվկիանոսի մակերևույթը, որպեսզի մաքուր օդ վերցներ։

Այսպիսով միանգամայն պարզվեց, թե նավում ինչպես է տեղի ունենում օդափոխությունը։

Մի լավ ծծելով օդը, ես սկսեցի փնտրել այն անցքը, որտեղից ներս էր լցվել կենսապարար գազը։ Առանց դժվարության ես գտա այդ անցքը, որ գտնվում էր դռան վերևում։

Հենց այդ րոպեին Նեդը և Կոնսելը գրեթե միաժամանակ արթնացան։ Նրանք տրորեցին աչքերը, ձգվեցին ու վեր կացան։

— Ինչպե՞ս քնեց պարոնը,— հարցրեց Կոնսելն իր սովորական քաղաքավարությամբ։

― Շատ լավ, սիրելիս,— պատասխանեցի ես,— իսկ դո՞ւք, Նեդ։

— Մեռածի պես էի քնել, պարոն պրոֆեսոր։ Այս ի՞նչ է, կարծես ծովի շունչն եմ զգում։

Ես պատմեցի կանադացուն, թե ինչ էր կատարվել նրա քնած Ժամանակ։

— Այգպե՜ս,— ասաց նա,— դրանով հրաշալի բացատրվում է այն տարօրինակ բառաչոցը, որ մենք լսեցինք այն ժամանակ, երբ «միաժանին» երևում էր «Աբրահամ Լինկոլնից»։

— Ճիշտ է, Նեդ, այդ նա էր «շնչում»։

— Գիտե՞ք ինչ, պարոն պրոֆեսոր, ես ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե ժամը քանիսն է հիմա։ Ճաշելու ժամանակը չէ՞ արդյոք։

— Ճաշելու ժամանա՞կը։ Երևի դուք ուզում էիք նախաճաշի մասին հարցնել, Նեդ, չէ՞ որ մի ամբողջ օր ու գիշեր մենք քնած ենք եղել։

— Չեմ վիճի ձեզ հետ,— պատասխանեց Նեդ Լենդը,— սակայն ես գրկարաց կընդունեմ սպասավորին, ինչ էլ որ նա բերի, ճաշ, թե նախաճաշ։

— Մանավանդ եթե նա բերի թե մեկը և թե մյուսը,– ավելացրեց Կոնսելը։

— Ճիշտ է,— ասաց կանադացին,— մենք իրավունք ունենք ստանալու թե մեկը և թե մյուսը։ Անձամբ ես դեմ չեմ պատվով ընդունելու թե նախաճաշը և թե ճաշը։

— Կսպասենք, ասացի ես,— պարզ է, որ այդ մարդիկ մտադիր չեն մեզ քաղցած թողնել, այլապես ինչո՞ւ պետք է երեկ ճաշ տային։

— Գուցե նրանք ուզում են մեզ կերակրել, չաղացնել հետո մորթել,— առարկեց Նեդը։

— Ո՛չ, Նեդ, արդարացի եղեք։ Մի՞թե իսկապես դուք կարծում եք, որ մենք սովորական մարդակերների ճանկն ենք ընկել։

— Մի անգամ մարդ ուտելը սովորություն չէ,— լուրջ պատասխանեց կանադացին,— ո՞վ գիտե, գուցե այդ մարդիկ վաղուց թարմ միս չեն կերել... Իսկ այդ դեպքում երեք առողջ, լավ կազմվածքով և գիրուկ մարդ, ինչպես պարոն պրոֆեսորն է, նրա սպասավորն ու ես...

— Բավական է, Նեդ,— ընդհատեցի ես կանադացուն,― հրաժարվեցեք այդ մտքերից։ Գլխավորը՝ չլինի թե այդպես խոսեք մեր տերերի հետ, դրանով կարող է վատթարանալ մեր դրությունը։

— Ինչևիցե,— ասաց Նեդ Լենդը,— բայց ես քաղցած եմ շան պես, իսկ մեզ նախաճաշ կամ ճաշ չեն բերում։

— Սիրելի Նեդ, մենք պետք է ենթարկվենք այստեղ գոյություն ունեցող կարգերին։ Ես կարծում եմ, որ մեր ստամոքսներն ավելի են շտապում, քան նավի խոհարարի ժամացույցը։

— Ի՛նչ արած,— ստամոքսներիս սլաքը հետ կտանենք և ամեն ինչ կարգին կլինի,— հանգիստ ասաց Կոնսելը։

— Դրանով էլ ճանաչիր քեզ, Կոնսել,— ասաց անհամբեր կանադացին,— դուք, ինչպես միշտ, պահպանում եք ձեր ջղերը։ Ի՛նչ հանգիստ մարդ եք եղել։ Դուք պատրաստ եք ավելի շուտ քաղցից մեռնելու, քան բողոքելու։

— Բողոքելս ո՞րն է։ Միևնույն է, դրանից բան չի դուրս գա։

— Ինչպե՛ս թե բան չի դուրս գա։ Չէ՞ որ հենց միայն բողոքը թեթևացնում է մարդու սիրտը։ Իսկ եթե այդ ծովահենները,— ես նրանց ծովահեններ եմ անվանում միմիայն պարոն պրոֆեսորին հարգելու համար, որն արգելում է նրանց մարդակեր անվանել,― եթե, ասում եմ, այդ ծովահենները կարծում են, որ ես լռությամբ թույլ կտամ պահել ինձ այս որջում, ուր ես շնչասպառ եմ լինում, և նույնիսկ չեմ ծանոթացնի նրանց իմ հայհոյանքների ռեպերտուարի հետ, ապա նրանք չարաչար սխալվում են։ Լսեցեք, պարոն պրոֆեսոր, ասացեք անկեղծությամբ, ձեր կարծիքով նրանք մեզ երկա՞ր պիտի պահեն այս վանդակում։

― Ճիշտն ասած, Նեդ, ես այդ մասին գիտեմ այնքանը որքան և դուք։

― Բայց այդ առթիվ դուք ի՞նչ եք մտածում։

― Ես մտածում եմ, որ մենք պատահմամբ իմացել ենք մի կարևոր գաղտնիք։ Եթե ստորջրյա նավի անձնակազմը շահագրգռված է այդ գաղտնիքի պահպանությամբ, և այդ շահագրգռվածությունն ավելի կարևոր է, քան երեք մարդու կյանքը, ապա մեզ լուրջ վտանգ է սպառնում։ Հակառակ դեպքում այս «հրեշը», որ կլանել է մեզ հենց առաջին հարմար դեպքում կվերադարձնի այն աշխարհը, որտեղ մեզ նման մարդիկ են բնակվում։

― Կամ թե չէ մեզ կընդունեն նավախումբը,– ավելացրեց Կոնսելը,― և կթողնեն այստեղ...

― Այնքան ժամանակ,– վերջացրեց նրա նախադասող թյունը Նեդ Լենդը,– մինչև որ «Աբրահամ Լինկոլնից» ավելի արագընթաց և ավելի զորեղ մի մարտանավ կգրավի այս ավազակային բունը և ամբողջ նավակազմը մեզ հետ միասին կբարձրացնի միջնակայմի ծայրը։

― Խելացի դիտողություն ես անում Նեդ,– ասացի ես,– սակայն, որքան հայտնի է ինձ, նման առաջարկներ առայժմ մեզ ոչ ոք չի արել։ Այս պատճառով չարժե քննարկել, թե տվյալ դեպքում մենք ինչպես պիտի վարվենք։ Կրկնում եմ, զինվե՛նք համբերությամբ, սպասենք, հաշվի առնենք հանգա մանքները և առայժմ ոչինչ չանենք, որովհետև միևնույն է, ոչինչ չենք կարող անել։

― Ընդհակառակը,— առարկեց համառ կանադացին, որ չէր ուզում պարտվել,― անհրաժեշտ է որևէ քայլ անել։

― Բայց ի՞նչ քայլ, Նեդ։

― Ազատվե՞լ։

― Խավար բանտից փախչել չափազանց դժվար է, իսկ ստորջրյա բանտից փրկվելը բոլորովին անկարելի,— առարկեցի ես։

― Հը, սիրելի Նեդ,— ասաց Կոնսելը,— իԻ՞նչ կարող եք պատասխանել պարոնի դիտողության։ Ես գիտեմ, որ ամերիկացիք խոսքի տակ չեն մնա։

Նեդ Լենդը լռում էր շփոթված։ Այն պայմաններում, որոնց մեջ մենք գտնվում էինք, իրոք որ անկարելի էր փախչել։ Սակայն կանադացին կիսով չափ ֆրանսիացի է։ Նեդ Լենդն այդ ապացուցեց իր պատասխանով։

― Պարոն պրոֆեսոր,— ասաց նա մի քանի րոպե մտածելուց հետո,— դուք չգիտե՞ք թե ինչ պետք է անեն այն մարդիկ, որոնք չեն կարող փախչել բանտից։

― Ոչ, բարեկամս։

― Բայց չէ՞ որ դա պարզ է միանգամայն։ Նրանք հարմարվում են այնպես, որ բանտում մնալը հաճելի լինի

― Իհարկե։ — ասաց Կոնսելը,— ավելի լավ է գտնվել ստորջրյա բանտի մեջ, քան նրա տակը կամ վրան։

― Սակայն հարկավոր է վաղօրոք դուրս շպրաել բանտապահներին, դռնապաններին ու պահապաններին,— ավելացրեց Նեդ Լենդը։

― Ի՞նչ եք ասում, Նեդ, մի՞թե դուք լուրջ մտածում եք տիրանալ այս նավին։

― Բոլորովին լուրջ,— պատասխանեց կանադացին։

― Այդ անկարելի է։

― Ինչո՞ւ, պրոֆեսոր։ Կարելի է, եթե դրա համար հարմար առիթ լինի։ Եվ ինչո՞ւ չօգտվել այդպիսի առիթից։ Իմ կարծիքով այս նավում քսան հոգուց ավելի չեն լինի։ Այդքան մարդիկ չեն կարող հաղթահարել երկու ֆրանսիացու և մեկ կանադացու։

Ավելի լավ էր լռության մատնել կանադացու առաջարկը, քան թե վեճի բռնվել նրա հետ։ Ուստի ես սահմանափակվեցի հետևյալ խոսքերով.

― Սպասենք այդ առիթին, Նեդ, հետո կտեսնենք։ Իսկ մինչ այդ խնդրում եմ զսպել ձեր անհամբերությունը։ Այստեղ կարելի է գործել միայն խորամանկությամբ, իսկ ձեր տաքարյուն լինելն այնքան էլ չի նպաստում հարմար առիթի երևան գալուն։ Խոստացեք համբերությամբ և առանց բարկանալու սպասել այդ առիթին։

— Ես այd խոստանում եմ ձեզ, պարոն պրոֆեսոր,— պատասխանեց Նեդ Լենդը ոչ այնքան վստահ ձայնով,— դուք ինձանից ոչ մի կոպիտ խոսք չեք լսի, ոչ մի կտրուկ ժեստ չեք տեսնի,— եթե նույնիսկ մեզ ուտելիք չմատուցվի այնպես, ինչպես ցանկալի ենք համարում։

— Հիշեցեք ձեր խոսքը, Նեդ,— պատասխանեցի ես կանադացուն։

Խոսակցությունը դադարեց, և բոլորս մտածմունքի մեջ ընկանք։ Ինչ վերաբերում է ինձ, ես պետք է խոստովանեմ, որ չնայելով եռաժանու վարպետի բոլոր հավաստիացումներին, ոչնչի վրա հույս չէի դնում։ Ես հնարավոր չէի համարում և ոչ մի երջանիկ պատահականություն, որի մասին խոսում էր Նեդ Լենդը։ Կասկած չկար, որ ստորջրյա նավն ուներ բազմաքանակ անձնակազմ, հետևապես, կռվելու դեպքում մենք պետք է գործ ունենայինք բավականաչափ ուժեղ մի թշնամու հետ։ Սակայն Նեդ Լենդի պլանն իրագործելու մասին լուրջ մտածելու համար ամենից առաջ հարկավոր էր, որ մենք ազատ լինեինք, մինչդեռ մենք գերի էինք։ Ես ոչ մի հնարավորություն չէի տեսնում այդ երկաթե, հերմետիկորեն փակված վանդակից ազատվելու համար։ Եվ եթե նավի տարօրինակ պետը ինչ֊որ գաղտնիք էր պահում,— մի բան, որ շատ հավանական էր,— նա չի թույլ տա, որ մենք անարգել շրջենք իր նավի մեջ։ Արդյոք նա շուտով կազատվի՞ մեզնից, թե հետագայում կթողնի մի կտոր անբնակ հողի վրա,– այդ բոլորովին անհայտ էր։ Բոլոր ենթադրություններն ինձ միանգամայն հավանական էին թվում և նման պայմաններում ազատության հույս ունենալու համար հարկավոր էր միայն Նեդ Լենդ լինել։ Ես հասկանում էի, որ Նեդ Լենդն ինչքան շատ մտածի, այնքան շատ կջղայնանա։ Ես արդեն զգում էի, որ նա պատրաստ է թափելու իր բարկությունը և տեսնում էի, որ նրա շարժումները հետզհետե ավելի սպառնական են դառնում։ Նա ետ ու առաջ էր վազում ինչպես վայրի գազանը վանդակում, և ոտներով ու բռունցքներով խփում էր պատերին։ Ժամանակն անցնում էր, քաղցը չարաչար կերպով զգալ էր տալիս իրեն, իսկ սպասավորը դեռ չէր երևում։ Այդ անուշադիր վերաբերմունքը ոչ մի լավ բան չէր խոստանում մեզ, դժբախտ պատահարի ենթարկվածներիս։ Նեդ Լենդը ջղաձգված տանջվում էր սովից և ավելի ու ավելի զայրանում։ Չնայելով նրա խոստումին, ես վախենում էի, որ նավորդներից որևէ մեկի երևալու դեպքում կպայթի նրա բարկությունը։

Հետևյալ երկու ժամվա ընթացքում Նեդ Լենդի ցասումն ավելի սաստկացավ։ Կանադացին կանչում էր, ճչում, բայց իզուր։ Լռում էին երկաթե պատերը։ Ես ոչ մի շշուկ չէի լսում այդ նավի մեջ, որը կարծես բոլորովին մեռած էր։ Նա կանգնած էր միևնույն տեղում, այլապես մենք կզգայինք, որ երերում է պտուտակի շարժումներից։ Ընկղմված լինելով ջրային անդունդը, նավն այլևս չէր պատկանում երկրին։ Զարհուրելի էր այդ լռությունը։

Ես վախենում էի նույնիսկ մտածել, թե մենք որքան Ժամանակ պետք է բանտարկված լինենք այդ երկաթե վանդակում։

Այն հույսերը, որ իմ մեջ ծագել էին նավապետի հետ տեսնվելուց հետո, հետզհետե չքացան։ Փաղաքշական հայացք, դեմքի պարզ արտահայտություն, հիանալի կեցվածք,— այս ամենը ջնջվեց իմ հիշողությունից։ Այդ հանելուկային մարդուն ես պատկերացնում էի այնպես, ինչպես իրոք նա կար,— դաժան և անգութ։ Ես նրան պատկերացնում էի մարդկայնությունից զերծ, կարեկցության զգացումից զուրկ, մարդկանց անհաշտ թշնամի, այնպիսի մեկը, որ երդվել էր մշտապես ատել նրանց։ Սակայն մի՞թե այդ մարդը թույլ կտա, որ մենք քայքայվենք ու մեռնենք այս նեղ բանտում, ենթակա լինելով այդ զարհուրելի գայթակղություններին, որոնք հաղթահարում են սովատանջ մարդուն։ Այս ծանր միտքը մի վայրկյան անգամ հանգիստ չէր տալիս ինձ։ Ես սարսափում էի։ Կոնսելը հանգիստ էր մնում։ Նեդն ավելի և ավելի էր տաքանում։

Այդ վայրկյանին պատի հետևից ձայներ լսվեցին։ Ոտնաձայներն արձագանքվում էին մետաղյա պատերում։ Սողնակի ճռռոց։ Դուռը բացվեց ու երևաց սպասավորը։

Կանադացին հարձակվեց այդ դժբախտի վրա, գցեց հատակին ու բռնեց կոկորդից, այնպես որ ես նույնիսկ չկարողացա միջամտել։ Սպասավորը շնչասպառ էր լինում կանադացու ուժեղ ձեռներում։

Կոնսելը փորձում էր ազատել կանադացու զոհին, որ արդեն խեղդված էր կիսով չափ, ես էլ պատրաստվում էի իմ ջանքերը միացնել Կոնսելի ջանքերին, երբ հանկարծ տեղումս քարացա, լսելով հետևյալ ֆրանսերեն խոսքերը.

― Հանգստացեք, միստր Լենդ, դուք է՛լ, պարոն պրոֆեսոր։ Խնդրեմ լսեք ինձ։


Գլուխ տասներորդ։ Անդունդի մարդը

Այդ ասողը նավապետն էր։

Նեդ Լենդը մի ակնթարթում վեր թռավ։ Սպասավորը, որ քիչ էր մնում խեղդվեր, ենթարկվեց իր տիրոջ հրամանին և օրորվելով դուրս գնաց նավասենյակից։ Եվ չնայելով, որ նավապետն իշխող դեր էր կատարում այնտեղ, ոչնչով չարտահայտեց այն ատելությունը, որ անշուշտ պետք է տածեր դեպի կանադացին։ Ես ու Կոնսելն ապշած սպասում էինք, թե ինչով պիտի վերջանա այդ տեսարանը։

Նավապետը ձեռները կրծքին խաչած, խորին ուշադրությամբ նայում էր մեզ։ Գուցե նա չէ՞ր ցանկանում խոսել։ Գուցե ափսոսո՞ւմ էր, որ ֆրանսերեն մի քանի բառ է արտասանել։ Այդ շատ հավանական էր։

Մի քանի վայրկյան տիրեց լռություն, որը մեզանից ոչ ոք չէր խախտում։

— Պարոննե՛ր,— վերջապես, ասաց նավապետը,— ես բոլորովին ազատ խոսում են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն ու լատիներեն։ Հետևապես, հենց մեր առաջին հանդիպումին կտրող էի պատասխանել ձեզ։ Սակայն ես ուզում էի նախ՝ դիտել ձեզ, մտածել ձեր մասին։ Դուք բոլորդ մեկ-մեկ պատմեցիք ինձ միևնույն բանը, այդ միանգամայն համոզեց ինձ, որ դուք հենց այնպիսի մարդիկ եք, ինչպիսին ցույց եք տալիս ձեզ։ Հիմա ես գիտեմ, որ առիթ եմ ունեցել հանդիպելու պարոն Պյեր Արոնաքսի, Փարիզի թանգարանի բնապատմության պրոֆեսորի հետ, որը գիտական միսիայով ուղարկվել է արտասահման, ապա նրա սպասավոր Կոնսելի և կանադացի Նեդ Լենդի, «Աբրահամ Լինկոլն» մարտանավի եռաժանի նետողի հետ, իսկ այդ մարտանավը մտնում է Հյուսիսային Ամերիկայի Միացյալ նահանգների ռազմական նավատորմիղի կազմի մեջ։

Ես գլխով համաձայնության նշան արի։ Նավապետն ինձ հարց չէր տալիս, հետևապես պատասխան էլ չէր պահանջվում։ Այդ մարդը ֆրանսերեն խոսում էր բոլորովին մաքուր, առանց ամենաչնչին օտար շեշտադրության։ Նրա արտասանությունն անթերի էր, բառերը՝ ճիշտ, խոսվածքը՝ թեթև ու անբռնադատ։ Չնայելով այդ բոլորին, ես չէի զգում, որ նա կարող է իմ հայրենակիցը լինել։

Նա շարունակեց իր ճառը.

— Իհարկե դուք դժգոհ եք, պարոններ, որ մի քիչ ուշացավ իմ երկրորդ այցելությունը։ Սակայն երբ ես իմացա ձեր ով լինելը, պետք է կշռադատեի, թե ինչպես վարվեմ ձեզ հետ։ Երկար ժամանակ ես տատանվում էի։ Վրդովեցուցիչ հանգամանքները մեզ հանդիպեցրին իրար, մինչդեռ ես մի մարդ եմ, որը խզել է իր կապն ամբողջ մարդկության հետ։ Դուք խախտեցիք իմ առանձնությունը...

— Մեր կամքից անկախ,— ասացի ես։

— Ձեր կամքից անկա՞խ,— ձայնը բարձրացնելով կրկնեց անծանոթը,— մի՞թե «Աբրահամ Լինկոլնը» աննպատակ էր որոնում ինձ բոլոր ծովերում։ Մի՞թե ակամա դուք ձեռնարկեցիք ձեր ճանապարհորդությունն այդ մարտանավով։ Մի՞թե ձեր ռումբերն աննպատակ էին խփում իմ նավին։ Հապա Լե՞նդը, նա է՞լ աննպատակ էր խփում ինձ եռաժանիով։

Ես նավապետի խոսքերում զսպված բարկություն զգացի։

Սակայն այդ բոլոր կշտամբանքներին ես ունեի բոլորովին բնական մի պատասխան։

— Պարոն,— ասացի ես,— անկասկած ձեզ հայտնի չեն այն վեճերը, որ դուք առաջացրել եք Ամերիկայում ու Եվրոպայում։ Դուք չգիտեք, որ մի շարք պատահարներ առաջացել են ձեր ստորջրյա նավի և ուրիշ նավերի ընդհարումից և երկու մայր ցամաքներում հուզել են հասարակական կարծիքը։ Ես կարող եմ թվել անհամար ենթադրություններ՝ այս առեղծվածը լուծելու փորձեր, իսկ այդ լուծման հնարավորությունը միայն ձեզ է հայտնի։ Սակայն իմացեք, որ հետապնդելով ձեզ մինչև Խաղաղ օվկիանոսի ամենահեռավոր մասերը, «Աթրահամ Լինկոլնը» հավատացած էր, թե հետապնդում է ինչ-որ մի հզոր ծովային հրեշի, որից պետք է փրկեր ծովերն՝ ինչ գնով էլ լիներ։

Ժպիտի պես մի բան երևաց նավապետի դեմքին։

Նա ավելի հանգիստ տոնով ասաց.

— Պարոն Արոնաքս, արդյոք դուք կհամարձակվե՞ք պնդել, որ ձեր մարտանավը կարող էր չհետապնդել և չռմբակոծել ստորջրյա նավը, ճիշտ այնպես, ինչպես և ծովային հրեշին։

Այս հարցը շփոթեցրեց ինձ, որովհետև նավապետ Ֆարագուտն իրոք որ առանց տատանվելու կաներ այդ։ Նա պարտք կհամարեր ոչնչացնել ստորջրյա նավը, ինչպես և վիթխարի միաժանուն։ Ես ոչինչ չպատասխանեցի։

Նավապետը շարունակեց.

— Այսպե՛ս ուրեմն, դուք հասկանում եք, որ ես իրավունք ունեմ ձեզ հետ վարվել ինչպես թշնամիների հետ։

Ես կրկին լուռ էի, այն էլ բոլորովին գիտակցաբար։ Ի՞նչ կարիք կա քննարկել նման հարցերը, երբ ուժը կարող է ոչնչացնել ձեր լավագույն ապացույցները։

— Երկար ժամանակ ես տատանվում էի,- շարունակեց նավապետը,— ինձ ոչինչ չէր պարտավորեցնում հյուրասեր լինել։ Եթե որոշած լինեի ազատվել ձեզնից, այլևս անիմաստ կլիներ մի անգամ ևս տեսնվել ձեզ հետ։ Ես կարող էի ձեզ դուրս անել նավից, խորասուզել ծովի մեջ ևմոռանալ, որ դուք երբևէ գոյություն եք ունեցել։ Մի՞թե ես այդպիսի իրավունք չէի ունենա։

— Այդ կլիներ վայրենու և ոչ թե կուլտուրական մարդու իրավունք,— պատասխանեցի ես։

— ՊարոՆ պրոֆեսոր,— աշխուժությամբ առարկեց նավապետը,— ես չգիտեմ, թե դուք ինչն եք անվանում «կուլտուրական մարդու իրավունք»։ Հասարակության հետ ես իմ կապերը խզել եմ մի շարք պատճառներով, որոնց լրջության մասին միայն ես իրավունք ունեմ դատելու։ Ես չեմ ենթարկվում նրա օրենքներին և առաջարկում եմ ձեզ դրանց մասին երբեք չհիշեցնել ինձ։

Այդ ասված էր խիստ կտրուկ։ Անհայտ մարդու աչքերը վառվեցին բարկությամբ ու արհամարհանքով։ Այդ ակնթարթում ես մտածեցի, որ անծանոթ մարդու անցյալում ինչ֊որ սարսափելի բան է պատահել։ Իզուր չէ, որ նա իրեն բարձր է դասում օրենքներից, առանձնացել է մարդկությանն անմատչելի տեղերում, անկախ է դարձել այդ բառի ամենալայն իմաստով։

Ո՞Վ կհամարձակվի նրան հետապնդել ծովի խորքերում, երբ նույնիսկ ծովի վրա նա հեշտությամբ ջախջախում էր իրեն դեմ պայքարելու ամեն մի փորձ։ Ո՞ր նավը կարող է դիմադրել նրա ստորջրյա զրահանավին։ Ո՞ր նավի զրահը կլինի այնքան ամուր, որպեսզի դիմանա նրա սարսափելի ժանիքի հարվածներին։ Աշխարհումս ոչ ոք չի կարող նրանից հաշիվ պահանջել իր գործողությունների համար։

Այսպիսի մտքեր էին պաշարել ուղեղս այն ժամանակ, երբ այդ տարօրինակ մարդը ետ ու առաջ էր քայլում, նույնպես մտքերի մեջ խորասուզված։ Հետաքրքրության ու սարսափի խառը զգացմունքով ես նայում էի նրան։

Երկար լռելուց հետո նավապետը սկսեց խոսել։

— Այսպես ուրեմն, ես տատանվում էի,— շարունակեց նա,— սակայն ես մտածեցի, որ իմ շահերը կարելի է համատեղել բնական կարեկցության հետ, որին արժանի է յուրաքանչյուր մարդկային արարած։ Քանի որ դեպքերի բերմամբ դուք ընկել եք այստեղ, կմնաք իմ նավում։ Դուք ազատ կլինեք և այդ ազատության համար,— որ սակայն խիստ սահմանափակ է,— դուք պետք է համաձայնվեք միայն մի պայմանի։ Եթե դուք խոստանում եք ենթարկվել այդ պայմանին, ես միանգամայն բավարարված կլինեմ։

— Խոսեցեք, նավապետ- ասացի ես,— հույս ունեմ ձեզանից լսել այնպիսի մի պայման, որն ընդունելի կլինի ազնիվ մարդու համար։

— Անկասկա՛ծ։ Ահա իմ առաջարկը. հնարավոր է, որ մի քանի չնախատեսնված հանգամանքներ ինձ ստիպեն մեր նավասենյակներում ձեզ փակված պահել մի քանի ժամ, գուցե և մի քանի օր, հիմա այդ դժվար է որոշել։ Չցանկանալով ոչ մի դեպքում դիմել բռնության, ես ուզում եմ ձեզնից խոստում ստանալ, որ դուք անպայման կհնազանդվեք այդպիսի դեպքերում։ Առաջարկելով ձեզ, ես ամբողջովին ազատում եմ ձեզ այն պատասխանատվությունից, որ դուք պիտի կրեիք այս կամ այն դեպքի համար, քանի որ դուք հնարավորություն չեք ունենա տեսնելու այն, ինչ որ չպետք է գիտենաք։ Ընդունո՞ւմ եք այս պայմանը։

Ուրեմն ստորջրյա նավում երբեմն տեղի էին ունենում այնպիսի դեպքեր, որոնք նույնիսկ անհայտ պիտի լինեին մարդկային օրենքներից մեկուսացածներին։ Սպասվող անակնկալներից դա ամենաանհաճելին էր ինձ համար։

— Ընդունում ենք,— պատասխանեցի ես,— միայն թե... թույլ տվեք, նավապետ, մի հարց տալ ձեզ։

— Խնդրեմ։

— Դուք ասացիք, որ մենք նավի մեջ ազատ կլինենք։

— Այո, միանգամայն։

— Ես խնդրում եմ բացատրել, թե այդ ինչպես պիտի հասկանալ։

— Դուք կարող եք շրջել ամբողջ նավում, տեսնել, դիտել այն ամենն, ինչ որ կատարվում է այստեղ, չնչին բացառություններով։ Մի խոսքով, լինել նույնքան ազատ, որքան ես և իմ ուղեկիցները։

Պարզ էր, որ մենք չենք հասկացել իրար։

— Ներեցեք, նավապետ,— ասացի ես,— բայց այդպիսի ազատություն կարող է ունենալ նաև կալանավորը, որին թույլատրվում է քայլել բանտում։ Մենք չենք կարող դրանով բավականանալ։

— Այնուամենայնիվ դուք պետք է բավականանաք դրանով։

— Ինչպե՛ս, մենք այլևս երբեք չենք կարող վերադառնալ հայրենի՞ք, մեր ընտանիքների ու բարեկամների մո՞տ։

— Այո։ Սակայն հրաժարվել այն զզվելի ճնշումից, որ կոչվում է հասարակության օրենք և որը մարդիկ կուրորեն ազատություն են համարում,— այդ այնքան էլ ծանր չէ, որքան կարծում եք դուք։

— Ինչ վերաբերում է ինձ,—բացականչեց Նեդ Լենդը,— ես երբեք չեմ խոստանա, որ այստեղից փախչելու փորձ չեմ անի։

— Ես այդպիսի խոստում չեմ էլ խնդրում ձեզանից, միստեր Լենդ,— սառը պատասխանեց նավապետը։

— Նավապետ,— գոչեցի ես, այլևս չկարողանալով ինձ զսպել,— դուք ի չարն եք գործ դնում մեր վրա ունեցած իշխանությունը։ Այդ դաժանությո՛ւն է։

— Ո՛չ, պարոններ, սա գթություն է։ Դուք ճակատամարտից հետո գերի եք ընկել այստեղ։ Ես ձեզ կյանքից չեմ զրկում, թեպետ կարող էի ձեզ շպրտել օվկիանոսը։ Դուք հարձակվեցիք ինձ վրա։ Դուք իմացաք այն գաղտնիքը, որ չպիտի իմանար ոչ մի մարդ, իմ կեցության գաղտնիքը։ Եվ դուք կարծում եք, որ ես ձեզ թո՞ւյլ կտամ անարգել վերադառնալ այն աշխարհը, որտեղ ոչ ոք չպիտի իմանա իմ գոյության մասին։ Երբեք։ Պահելով ձեզ իմ ստորջրյա նավում, ես մտածում եմ ոչ թե ձեր, այլ իմ սեփական շահերի մասին։

Նավապետի ձայնը հնչում էր այնպես վճռական, որ ես նրան համոզելու փորձերն այլևս աննպատակ համարեցի։

— Այդպե՛ս ուրեմն, նավապետ, դուք մեզ ուղղակի առաջարկում եք կամ գերություն կամ մահ։

— Բոլորովին ճիշտ է։

— Բարեկամնե՛րս,— դիմեցի ես Կոնսելին և Նեդ Լենդին,— քանի որ հարցն այդպես է դրվում, ուրեմն կարիք էլ չկա վիճելու։ Սակայն հիշեցեք, որ մենք և ոչ մի խոստումով կապված չենք այս նավի տիրոջ հետ։

— Ոչ մի խոստումով,— կրկնեց նավապետը։

Ապա ավելի մեղմ նա շարունակեց.

— Հիմա խնդրում եմ լսեք այն, ինչ որ ես դեռ պիտի ասեմ։ Ես ձեզ ճանաչում եմ, պարոն Արոնաքս։ Չգիտեմ ձեր ընկերներն ինչպես կվերաբերվեն դեպի այս ամենը, սակայն անձամբ դուք դժգոհ չեք լինի այն առիթից, որով մենք հանդիպեցինք մեկմեկու։ Այն գրքերի թվում, որոնցով ես միշտ օգտվում եմ, դուք կգտնեք նաև ձեր աշխատությունը ծովի հատակի գաղտնիքների մասին։ Հաճախ ես վերընթերցում եմ այդ աշխատությունը։ Ձեր գրքով դուք հասել եք իմացության այն սահմանը, որը մատչելի է երկրային գիտության։ Սակայն դուք չգիտեք ամեն ինչ, որովհետև քիչ բան եք տեսել։ Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ դուք չեք զղջա այս նավում անցկացվելիք ժամանակի համար։ Դուք կճանապարհորդեք հրաշքների աշխարհում։ Զմայլանքը, խորագույն ու հիացմունքով լի զարմանքը հավանորեն կպարուրեն ձեր միտքը։ Դուք շուտ չեք հագենա այն տեսարաններից, որոնք անընդհատ կպատկերանան ձեր աչքերի առաջ։ Ես որոշել եմ ձեռնարկել մի նոր, ո՞վ գիտե, գուցե վերջին ստորերկրյա ճանապարհորդություն աշխարհի շուրջը, որպեսզի ամփոփեմ այն բոլոր դիտողությունները, որ արել եմ նախկին անհամար ճանապարհորդությունների ժամանակ։ Այդ աշխատանքի ընթացքում դուք պետք է օգնեք ինձ։ Այսօրվանից սկսած դուք ընկնում եք բոլորովին մի նոր աշխարհ։ Դուք կտեսնեք այն, ինչ որ չի տեսել ոչ մի մարդ, չհաշված ինձ և իմ ընկերներին, և մեր մոլորակը ձեր առաջ բաց կանի իր վերջին գաղտնիքները։

Չեմ կարող չխոստովանել, որ նավապետի խոսքերը հսկայական տպավորություն թողեցին ինձ վրա։ Նա շոշափեց իմ էության ամենազգայուն լարը, և ես մի ակնթարթ մոռացա, որ այդ հրաշքները տեսնելը չէր կարող փոխարինել կորցրած ազատության։ Սակայն ես հույս ունեի, որ ապագայում առիթ կունենամ անդրադառնալու այդ կարևոր հարցին։ Այս պատճառով ես տվի հետևյալ պատասխանը.

— Նավապետ, ես հուսով եմ, որ դուք, խզելով ձեր կապը մարդկությունից, պահպանել եք մարդկային զգացումները։ Մենք պատահարի ենթարկված մարդիկ ենք, որոնց դուք գթացիք և ապաստան տվիք ձեր նավում։ Ոչ ես, ոչ էլ իմ ընկերները երբեք այդ չենք մոռանա։ Խոստովանում եմ, որ անձնապես ինձ համար գիտության շահերին ծառայելու հնարավորությունը որոշ չափով փոխարինում է կորցրած ազատության։

Ես կարծում էի, թե նավապետը ձեռքը կմեկնի ինձ, որպեսզի դրանով վավերացնի մեր պայմանը։ Սակայն նա այդպես չարեց։ Ես էլ հոգուս մեջ անկեղծորեն խղճացի նրան։

— Մի հարց ես,— ասացի ես այն րոպեին, երբ այդ տարօրինակ մարդն արդեն հեռանալ էր ուզում։

— Լսում եմ, պարոն պրոֆեսոր։

— Մենք ինչպե՞ս պիտի անվանենք ձեզ։

— Դուք ինձ կանվան եք միայն նավապետ Նեմո, իսկ դուք ինքներդ և ձեր ուղեկիցները ինձ համար կլինեն միայն «Նաուտիլուսի» ճանապարհորդներ։

Նավապետ Նեմոն կանչեց ինչ֊որ մեկին։ Սպասավորը մտավ նախասենյակ։ Նավապետը դարձյալ ինձ անծանոթ լեզվով հրաման տվեց նրան։ Այնուհետև դառնալով դեպի կանադացին և Կոնսելր, նա ասաց.

— Ձեր նավասենյակում նախաճաշը ձեզ է սպասում։ Խնդրում եմ հետևեք այս մարդուն։

— Չեմ հրաժարվի,— ասաց եռաժանու վարպետը։

Կոնսելն ու Նեդ Լենդը դուրս եկան այս վանդակից, որտեղ մենք համարյա թե երեսուն ժամ բանտարկված էինք։

— Հիմա հերթը ձերն է, պրոֆեսոր։ Նախաճաշը սպասում է մեզ։ Թույլ տվեք ձեզ ցույց տալ ճանապարհը։

— Խնդրեմ, նավապետ։

Ես հետևեցի նավապետ Նեմոյին։ Մենք դուրս եկանք էլեկտրականությամբ լուսավորված մի միջանցք, որ նման էր նավերի սովորական միջանցքներին, և անցնելով տասը մետր, կանգ առանք մի փակ դռան առաջ։

Նավապետ նեմոն բաց արեց դուռը և ինձ ճանապարհ տվեց։ Ես մտա մի սեղանատուն, որ նուրբ ճաշակով կահավորված էր ու զարդարված։ Դահլիճի հակադիր ծայրերում տեղավորված էին բարձր, կաղնի ծառից պատրաստված դարակները, որոնք դրվագված էին սև գույնի փայտով։ Դարակներում փայլում ու ճառագում էր բյուրեղապակյա, ճենապակյա ու արծաթե ամանեղենը, որի գեղարվեստական ձևավորումը բարձր էր ամեն մի գնահատությունից։ Սեղանատան պատերի նուրբ արտաքինը մեղմացնում էր առաստաղից տարածվող լույսի անսահման պայծառությունը։

Դահլիճի մեջտեղում ճոխ սեղան էր բացված։ Նավապետ Նեմոն ինձ տեղ ցույց տվեց։

— Նստեցեք և կերեք,— ասաց նա,— երևի դուք մեռնում եք սովից։

Ես չստիպեցի երկրորդ անգամ խնդրել։

Նախաճաշը բաղկացած էր մի քանի ձկնեղեն ուտելիքներից և այնպիսի կերակուրներից, որոնք չգիտեմ թե ինչ մթերքներից էին պատրաստված։ Դրանք բոլորը համեղ էին, թեպետ ինչ֊որ անախորժություն ունեին, որը, սակայն անցնում էր հետզհետե։ Այդ մթերքները հարուստ էին ֆոսֆորով։ Մտածեցի, որ դրանք ձեռք են բերվել ծովում։

Նավապետ Նեմոն անթարթ նայում էր ինձ։ Ես ոչ մի հարց չէի տալիս, բայց նա շտապեց պատասխանել չտրված հարցերին, որոնք, իհարկե, սաստիկ հետաքրքրում էին ինձ։

— Այս կերակուրների մեծ մասն անծանոթ է ձեզ,— ասաց նաայնուամենայնիվ դուք կարող եք ուտել առանց վախենալու։ Դրանք բոլորն առողջարար են և սննդատու։ Վաղուց է, որ ես հրաժարվել եմ ցամաքային մթերքներից և չնայելով դրան, ինձ շատ լավ եմ զգում։ Եմ բոլոր նավորդները, որոնք սնվում են այնպես, ինչպես ես, նախանձելի առողջություն ունեն։

— Ուրեմն այս բոլոր կերակուրները ծովային մթերքների՞ց են։

— Այո, պրոֆեսոր, ծովը բավարարում է իմ բոլոր պահանջները։ Երբեմն ես ծովն եմ նետում ուռկանը և առատ որս անում։ Երբեմն ես որսի եմ գնում դեպի տարերքը, որ անմատչելի է ուրիշ մարդկանց, և որսում եմ իմ ստորջրյա անտառներում ապրող «թռչուններին»։ Իմ հոտերը, ինչպես ծերունի հովիվ Նեպտունի հոտերը, հանգիստ արածում են օվկիանոսային արոտներում։ Իմ կալվածքները մեծ են ու անսահման և նրանցից միայն ես եմ օգտվում։

Ես զարմանքով նայեցի նավապետ Նեմոյին և պատասխանեցի նրան.

— Հասկանում եմ, նավապետ, որ ձեր ուռկանը հիանալի ձկներ է հանում ծովից, որոնցով ճոխանում է ձեր սեղանը։ Հնարավոր եմ համարում նաև այն, որ դուք կարող եք «թռչուններ» որսալ ձեր ստորջրյա անտառներում, թեպետ չգիտեմ թե այդ ինչպես է լինում։ Սակայն մի բան բոլորովին անհասկանալի է ինձ,— որտեղի՞ց է ձեր սեղանի վրա եղած միսը, թեպետ և դուք այն քիչ եք գործածում։

— Բայց ես երբեք չեմ ուտում ցամաքային կենդանիների միսը,— առարկեց նավապետը։

— Իսկ սա՞,— հարցրի ես, ցույց տալով մի ափսե, որի մեջ մի քանի պատառ սուկի կար։

— Այդ ուտելիքը, որ դուք մսի տեղ եք ընդունել, ուրիշ բան չէ, բայց եթե ծովային կրիայի սուկի։ Ահա դելֆինի լյարդից պատրաստված սոուս, որն իր համով ձեզ կթվա խոզի ռագու։ Իմ խոհարարն իսկական արտիստ է իր գործի մեջ և ոչ ոք չի կարող նրա նման ուտելիք պատրաստել ծովային ձկներից ու կենդանիներից։ Ահա ձկնականջից պատրաստված պահածոներ, որ յուրաքանչյուր մալայացի լավագույն կերակուրը կհամարի աշխարհում, ահա կրեմ, որի համար սերն ստացված է կետի կրծքային գեղձից, իսկ շաքարը՝ հյուսիսային ծովի ջրիմուռներից։ Վերջապես, ահա ծափկոտրուկներից եփած քաղցրավենիք, որ իր համով չի զիջում ցամաքային ամենաքաղցր պտուղներին։

Ոչ թե ագահությունից, այլ հետաքրքրությունից դրդված, ես փորձում էի. այդ բոլոր կերակուրները և հրապուրված լսում նավապետ Նեմոյի պատմածը։

— Ծովը ոչ միայն կերակրում, այլև հագցնում է ինձ,— շարունակեց նա,— այն գործվածքը, որից կարված է ձեր հագուստը, հյուսված է ծովային մի շարք խխունջներից։ Այդ հագուստը ներկված է ծիրանի գույնով, որը պատրաստելու գաղտնիքը չքացել է հնադարյան հռոմեացիների և հույների հետ միասին, իսկ այդ ներկը ես ձեռք եմ բերել Միջերկրական ծովում, ջրիմուռներից։ Այն օծանելիքր, որ գտնվում է ձեզ հատկացված նավասենյակի արդուզարդի փոքրիկ սեղանի վրա, սաացվել է ծովային մի քանի բույսերից։ Ներներքնակն օվկիանոսային լավագույն խոտերից է պատրաստված։ Այն գրիչը, որով դուք պետք է գրեք, պատրաստված է կետի բեղից, իսկ թանաքը — թանաքաձկան արտազատումից։ Այն ամենը, ինչով ես օգտվում եմ հիմա, ծովն է հայթայթում ինձ և երբևէ դրանք էլի՛ կվերադառնան ծով։

— Դուք սիրո՞ւմ եք ծովը, նավապետ։

— Այո, այո, սիրում եմ։ Ծովն ամեն ինչ է։ Նա ծածկում է երկրագնդի յոթ տասնորդական մասը։ Նրա գոլորշիացումները թարմ են և կենսաբեր։ Նրա վիթխարի անապատում մարդն իրեն մենակ չի զգում, որովհետև շարունակ իր շուրջը զգում է կյանքի շունչը։ եվ իսկապես, չէ՞ որ ծովում կան բնության երեք թագավորություններր,— հանքային, բուսական ու կենդանական։ Վերջինս բաղկանում է զոոֆիտների չորս խմբերից, հոդվածոտունքների երեք դասից, կակղամորթների հինգ դասից, ողնաշարավորների երեք դասից, կաթնասուններից, սողուններից և անթիվ ձկներից, կենդանիների հսկայական մի խմբից, որի մեջ ավելի քան տասներեք հազար տեսակներ են մտնում, իսկ սրանցից հազիվ մեկ տասներորդ մասն է ապրում անուշահամ ջրերում։ Ծովը բնության վիթխարի ջրամբարն է։ Երկրագնդի վրա կյանքը սկսվել է ծովում և ո՞վ գիտե, արդյոք ծովում չի՞ վերջանալու։ Ծովում տիրում է բարձրագույն անդորրությունը... Ծովը չի պատկանում բռնակալներին։ Սրանք դեռ կարող են ծովի մակերևույթի նկատմամբ իրավունքներ բանեցնել, ճակատամարտել, կլանել մեկ֊մեկու, կրկնել ցամաքային կյանքի, ամբողջ սարսափը։ Սակայն՝ երեսուն ոտնաչափ խորության տակ, վերջանում է նրանց իշխանությունը, չքանում նրանց հզորությունը։ Ա՜խ, պրոֆեսոր, ապրեցեք ծովի խորքերում։ Միայն այնտե՛ղ է լիակատար անկախությունը, միայն այնտե՛ղ է, որ իսկապես ազատ է մարդը, միա՛յն այնտեղ ոչ ոք նրան չի կարող ճնշել։

Նավապետ Նեմոն հանկարծ ընդհատեց իր թունդ ճառը։ Արդյոք չէ՞ր զղջում, որ շեղվել է իր սովորական զսպվածությունից։ Արդյոք չվախեցա՞վ, որ ավելորդ բան է ասել։

Մի քանի րոպեի ընթացքում, դեռևս հուզված, նա հետ ու առաջ էր քայլում սեղանատանը։ Այնուհետև, հանգստացնելով իր ջղերը, վերստին սառը վսեմության արտահայտություն տալով իր դեմքին, նա ինձ դիմեց հետևյալ խոսքերով.

— Իսկ այժմ, պրոֆեսոր, եթե ձեզ համար հաճելի է դիտել «Նաուտիլուսը», ես պատրաստ եմ ձեզ ծառայելու։


Գլուխ տասնմեկերորդ։ «Նաուտիլուսը»

Նավապետ Նեմոն քայլեց դեպի դուռը։ Ես հետևեցի նրան։ Սեղանատան խորքում երկփեղկ դուռը բացվեց, և մենք մտանք հարևան սենյակը, որ ուներ նույն մեծությունը, .ինչ որ այն սենյակը, ուր մենք քիչ առաջ գտնվում էինք։

Այդ գրադարանն էր։ Բազմաքանակ, միատեսակ կազմով գրքերը շարված էին բարձր, մինչև առաստաղը հասնող պահարաններում, որոնք ծիրանափայտից էին և բրոնզով զարդարված։ Պահարանները տեղավորված էին սենյակի բոլոր պատերի երկարությամբ։ Պահարանների տակ դրված էին լայն է կինամոնագույն կաշիով պատած բազմոցներ, որոնք շատ հարմար էին հանգստանալու համար։ Բազմոցների մոտ կային թեթև, շարժական գրակալներ։ Սենյակի մեջտեղում գտնվում էր մի մեծ սեղան, որի վրա գրքեր էին կուտակված։ Նույն տեղում կային մի քանի լրագրեր, որոնք արդեն հնացած էին։

Այս հոյակապ դահլիճը լուսավորվում էր չորս էլեկպրական հսկա լապտերներով, որոնք կիսագնդաձև լուսամփոփներով տեղավորված էին առաստաղում։

Ես հիացմունքով դիտում էի այդ սենյակը, որ այնքա՜ն փարթամ ու գեղեցիկ էր կահավորված։

— Նավապետ Նեմո,— ասացի ես գրադարանի տիրոջը, որ մեկնվել էր բազմոցներից մեկի վրա,— սա մի գրապահեստ է, որով կարող էր հպարտանալ ցամաքի ամեն մի պալատ։ Ես ուղղակի հուզված եմ այն մտքից, որ այս հրաշալի գրադարանը ձեզ ուղեկցում է օվկիանոսների խորքերում։

— Էլ արիշ որտե՞ղ դուք կարող եք այսչափ նպաստավոր պայմաններ գտնել աշխատանքի համար, պրոֆեսոր,— ասաց նավապետը,— մի՞թե թանգարանում եղած ձեր առանձնասենյակը ձեզ այսպիսի անխռով հանգստություն է տալիս։

— Իհարկե ոչ... Ես պետք է խոստովանեմ, որ իմ առանձնասենյակը շատ աղքատ է այս դահլիճի համեմատությամբէ Դուք այստեղ ունեք վեց-յոթ հազարից ոչ պակաս գիրք, այո՞։

— Տասներկու հազար, պարոն Արոնաքս։ Սա միակ բանն է, որ ինձ կապում է երկրի հետ։ Սակայն աշխարհն ինձ համար այլևս գոյություն չունի այն օրից, երբ «Նաուտիլուսն» առաջին անգամ ջրասույզ եղավ։ Այն օրը ես գնեցի վերջին գրքերը, բրոշյուրները և լրագրերի վերջին համարները։ Այն ժամանակներից սկսած մարդկությունն ինձ համար այլևս չի մտածում, չի գրում։ Այս գրքերը գտնվում են ձեր լիակատար տնօրինության տակ, պրոֆեսոր, օգտվեցեք նրանցից, երբ և որքան կուզեք։

Շնորհակալություն հայտնելով նավապետ Նեմոյին, ես մոտեցա գրքերի դարակներին։ Գրքերը բոլոր լեզուներով էին ու վերաբերում էին ստույգ գիտությունների զանազան ճյուղերին, փիլիսոփայության, գրականության։ Իմ աչքով ընկավ հետաքրքիր մի հանգամանք.— գրքերը դասավորված էին այբբենական կարգով, անկախ նրանից, թե ինչ լեզվով էին գրված։ Այդ վկայում էր, որ նավապետ Նեմոն հավասարաչափ տիրապետում է բոլոր լեզուներին։

Գրադարանում ես տեսա հին և ժամանակակից հեղինակների երկերը, այն լավագույնը, ինչ որ մարդկային հանճարը ստեղծել է գիտության, գեղարվեստական արձակի ու պոեզիայի բնագավառում, Հոմերոսից մինչև Վիկտոր Հյուգոն, Քսենոֆոնից մինչև Միշլեն, Ռաբլեից մինչև Ժորժ Սանդը։ Այնուամենայնիվ այս գրադարանում գրքերը գերակշռող թիվ էին կազմում։ Ձգաբանական, ջրաբանական, օդերևութաբանական, աշխարհագրական, երկրաբանական և այլ գրքերը ոչ պակաս տեղ էին գրավում, քան բնագիտական աշխատությունները, իսկ բնագիտությունը, որքան ես հասկացա, նավապետ Նեմոյի գիտական զբաղմունքների գլխավոր առարկան էր։ Դարակներում գրված էին Հումբոլդտի և Արագոյի լրիվ երկերը, Ֆուկոյի, Հանրի Սենի, Կղեր-Դեվիլի, Շասլյայի, Միլն Էդվարսի, Կատրֆաժի, Տինդալի, Ֆարադեյի, Բերտելլոյի, աբբա Սեկկիի, Պետերմանի, Մորիի, Ագասսիսի և այլոց աշխատությունները, գիտությունների ակադեմիայի «Տարեգիրր», զանազան աշխարհագրական ընկերությունների բյուլետենները և այլն։ Նույն տեղում, այդ պատկառելի գրադարանում գտնվում էին այն երկու հատորներր, որոնց համար ես ինձ երախտապարտ զգացի նավապետի հանդեպ։ Ժոզեֆ Բերտրանի «Աստղաբաշխության հիմունքները» գիրքը ինձ հնարավորություն տվեց պարզելու հետևյալը.- ես գիտեի, որ այդ գիրքը լույս է տեսել 1865 թվականի կեսին, հետևապես, «Նաուտիլուսը» դրանից առաջ չէր կարող հեռանալ ցամաքից։ Այդպես ուրեմն, նավապետ Նեմոն ստորջրյա ճանապարհորդ է դարձել ոչ ավելի, քան երեք տարի առաջ։ Ես մտածեցի, որ եթե հաջողվի գտնել էլ ավելի նոր գրքեր, կարելի է ավելի ճիշտ որոշել ստորջրյա նավի ծով մտնելու օրը։ Սակայն այդ անելու համար ես դեռ բավականաչափ ժամանակ ունեի, իսկ առայժմ չէի ուզում հետաձգել «Նաուտիլուսի» հրաշքների հետ ծանոթանալու գործը։

— Շնորհակալ եմ ձեզնից, նավապետ,— ասացի ես,— որ դուք թույլ տվիք օգտվել ձեր գրադարանից։ Սա գիտության իսկական գանձարան է և ես կօգտվեմ այս գանձարանից։

— Այս սենյակը ոչ միայն գրադարան է, այլև ծխարանն է։

— Ծխարա՞ն,— զարմացած բացականչեցի ես,— մի՞թե «Նաուտիլուսում» ծխում են։

— Անշուշտ։

— Այդ դեպքում, նավապետ, ես պետք է ենթադրեմ, որ դուք կապ եք պահում Հավաննայի հետ, այո՞։

— Ոչ մի կապ,— պատասխանեց նավապետ Նեմոն,— փորձեցեք այս սիգարը, պրոֆեսոր։ Թեպետ դա Հավաննայից չէ, բայց թե դուք դիտակ էք ծխախոտի նկատմամբ, այս սիգարը դուր կգա ձեզ։

Ես վերցրի սիգարը, որ իր ձևով հիշեցնում էր Հավաննայի սիգարների լավագույն տեսակները, բայց ավելի բաց գույն ուներ և պատրաստված էր ավելի դեղին տերևներից։ Ես սիգարը վառեցի կանթեղից, որ դրված էր բրոնզե մի նուրբ պատվանդանի վրա, և ծուխը ներս քաշեցի այնպիսի ագահությամբ, ինչպիսին հատուկ է լինում թունդ ծխողին, երբ նա երկու օր ծխած չի լինում։

— Սա հրաշալի սիգար է, բայց... կարծես ծխախոտ չէ։

— Այո,— պատասխանեց նավապետը,— այս ծխախոտը ոչ Հավաննայից է, ոչ էլ Արևելքից։ Սա ծովային ջրիմուռների մի տեսակն է, որը հարուստ է նիկոտինով։ Հիմա դուք արդյոք ափսոսո՞ւմ եք, որ Հավաննայի սիգար չեք ծխում։

— Այս րոպեից սկսած Հավաննայի սիգարներն արհամարհելի են ինձ համար։

— Այդ դեպքում ինչքան ուզում եք ծխեցեք, առանց հարցնելու, թե որտեղից են սիգարները։ Ծխախոտի ոչ մի մենաշնորհով հարկ չի գանձվում դրանց համար, բայց այդպիսով դրանց որակը չի իջել, այնպես չէ՞։

— Իհարկե։

Այդ րոպեին նավապետ Նեմոն բաց արեց մի դուռ, որ գտնվում էր այն դռան դիմաց, որտեղից մենք ներս մտանք գրադարանը։ Ես մտա մի մեծ, հիանալի լուսավորված սրահ։

Այդ մի ընդարձակ, քառանկյունի դահլիճ էր կտրտված անկյուններով, ուներ տասը մետր երկարություն, վեց մետր լայնություն և հինգ մետր բարձրություն։ Առաստաղը զարդարված էր արաբական պարզ և նուրբ նախշերով։ Առաստաղում թաքնված լապտերները պայծառ, բայց ոչ կուրացուցիչ լույս էին սփռել այդ թանգարանում հավաքված հրաշալի իրերի վրա։ Այո, այդ իսկական թանգարան էր... հմուտ և կարող ձեռներն այստեղ հավաքել էին բնության ու արվեստի բոլոր գանձերը և դասավորել այնպիսի գեղարվեստական կարգով, որը հատուկ է նկարչի բնակարանին։ Պատերը ծածկված էին նկարագեղ պաստառներով։ Մեծ վարպետների երեսուն նկարները, որոնք միատեսակ շրջանակներ ունեին, զարդարում էին թանգարանը։ Նկարների միջև գտնվում էին վահաններ ու զենքեր, ինչպես նաև արձաններ, որոնց վրա հարմարեցված էին ասպետական բոլոր զենքերը։ Ես տեսա հսկայական արժեք ունեցող պատկերներ, որոնք եղել էին Եվրոպայի ցուցահանդեսներում և մասնավոր պատկերասրահներում։ Հին վարպետների գործերից այստեղ կային Ռաֆայելի «Մադոննան», Լեոնարդո-դա–Վինչիի «Կույսը»։ Կորեջիոյի «Համրը», Տիցիանի «Կինը», Վերոնեզի «Մոգերի երկրպագութլունը», Մուրիլոյի «Հարությունը», Հոլբեյնի «Դիմանկարը», Վելասկեզի «Վանականը», Ռիբեյրայի «Նահատակը», Տենիրսի «Տոնավաճառը», Ռուբենսի ֆլամանդական երեք բնանկարները, երեք փոքր նկարներ, որոնք պատրաստված էին Ժերարդ-Դոուի, Տերսուի, Պոլ Պոտաերի ժանրով, Ժերիկոյի և Պրուգոնի երկու պատկերները, Բայկուզենի և Վեռնեի մի քանի ծովային տեսարանները։ Ժամանակակից նկարչական գործերի թվում ես տեսա պատկերներ, որոնց վրա գտնվում էին Դելակրուայի, Էնգրի, Դեկանի, Տրուայնի, Մեյսոնեյի, Դոբինյիի և այլոց ստորագրությունները։

Այս փառահեղ թանգարանի անկյուններում, բարձր պատվանդանների վրա դրված էին անտիկ քանդակագործությունների փոքրացրած, մարմարե ու բրոնզե, սքանչելի պատճենները։

Նավապետ Նեմոյի ասածներն իրականանում էին. «Նաուտիլուսը» դիտելու հենց առաջին քայլերից ես ապշած էի մնացել։

— Հույս ունեմ, պրոֆեսոր, որ դուք ինձ կներեք ձեզ ընդունելու համարձակությանս և այն անկարգության համար, որ տիրում է այս սենյակում,- ասաց այդ տարօրինակ մարդը։

— Նավապետ,— պատասխանեցի ես,— պետք է ասեմ, որ դուք իսկական արտիստ եք։

— Օ՜ ոչ, միայն սիրող եմ,— առարկեց նա,— ինձ հաճելի էր հավաքել մ արդկային հանճարի այդ հոյակապ արտադրությունները։ Ես անխոնջ էի իմ որոնումներում և ագահ՝ այս կամ այն իրը ձեռք բերելու մեջ։ Այդ ինձ հնարավորություն տվեց գտնել մի շտրք իսկապես որ բարձրարժեք իրեր։ Դրանք իմ վերջին հուշերն են ինձ համար մեռած երկրի մասին։ Ձեր ժամանակակից նկարիչներն անգամ հին վարպետներ են իմ աչքում։ Ես այնպես եմ դիտում նրանց նկարները, որ կարծես սրանք երկու-երեք հազար տարի առաջ են ստեղծագործված։ Հանճարների համար հասակն այնքան էլ նշանակություն չունի։

— Իսկ այս երաժիշտնե՞րը,— հարցրի ես, ցույց տալով Վեբերի, Ռոսսինիի, Մոցարտի, Բեթհովենի, Հայդնի, Մեյերբերի, Վագների, Օբերի, Գունոյի և այլոց երկերը, որ թափված էին մի մեծ դաշնամուր֊երգեհոնի կափարիչի վրա։ Դաշնամուրն ահագին տեղ էր բռնել սրահում։

— Այս երաժիշտներն Օրփեոսի ժամանակակիցներ են ինձ համար։ Մեռածների հիշողությունից ջնշվում են տարբերությունները, իսկ ես մեռած եմ, պրոֆեսոր, մեռած եմ ճիշտ այնպես, ինչպես և ձեր այն բարեկամները, որոնք նիրհում են վեց ոտնաչափ գետնի տակ։

Նավապետ Նեմոն լռեց և խորը մտածմունքի մեջ ընկավ։ Ամենաջերմ հետաքրքրությամբ ես դիտում էի նրան և լուռ ուսումնասիրում նրա դեմքի առանձնահատկությունները։ Հենված լինելով մի թանկագին, գեղազարդ սեղանի, նա չէր տեսնում ինձ և կարծես բոլորովին մոռացել էր իմ գոյության մասին։

Ես որոշեցի չխանգարել նրա մտորումները և շարունակեցի դիտել սրահում ժողովված հրաշքները։

Արվեստի կոթողների հետ միասին աչքի ընկնող տեղ էին գրավում նաև բնության հազվագյուտ իրերը։ Դրանք գլխավորապես բույսեր էին, և խեցիներ և օվկիանոսի բուսական ու կենդանական աշխարհին պատկանող այլ նմուշներ, որոնք ըստ երևույթին հավաքված էին հենց նավապետ Նեմոյի ձեռքով։ Սրահի մեջտեղում գտնվում էր մի շատրվան, որր ներքևից լուսավորված էր էլեկտրականությամբ։ Ջրի կաթիլները թափվում էին ավազանի մեջ, որ կառուցված էր մի վիթխարի խեցիից։ Խեցիի շրջագիծը հասնում էր վեց մետրի։ Ուրեմն դա գերազանցում էր նույնիսկ այն հռչակավոր խեցիից, որ Վենետիկի հանրապետությունը նվիրել էր թագավոր Ֆրանցիսկ առաջինին։

Ավազանի շուրջը, ապակյա գեղեցիկ փեղկերում, որոնք գեղազարդված էին պղնձով, դասավորված էին ծովային ամենաթանկարժեք և ամենահազվագյուտ իրեր, որոնց նմանը հազիվ թե տեսած լինի մի որևէ բնագետ։ Կարելի է պատկերացնել, թե դրանք որչափ ուրախացրին ինձ։

Կենդանաբույսերի բաժնում գտնվում էին կակղամորթների ու ասղամորթների նմուշները։ Առաջին խմբում գտնվում էին հովհարանման գորգոններ, ծովային օրգանիկներ, սիրիական շրթնիկներ, Մոլուքյան կղզիների կորալներ, այլցիոնի հիանալի մի նմուշ, գրավիչ հովհարատերևներ, Ռեյունյոն կղզու ակնավորներ և մադրեպորների մի ամբողջ հավաքածո, որոնց մեջ առանձնապես ուշադրություն էր գրավում Անթիլյան կղզիների «Նեպտունի կառքը»։ Այստեղ հավաքված էին կորալների ամենատարբեր տեսակները, որոնց գաղութները կազմում են ամբողջ կղղիներ, ո՞վ գիտե, գուցե դարերի ընթացքում նաև ցամաքներ։ Իրենց փշոտ թաղանթով աչքի ընկնող ասղամորթների խմբում գտնվում էին ծովաստղերի, ծովագլանների, ոզնիների, մազաճիճուների, օձաստղերի, տոլբիպորների մի քանի տեսակները։

Եթե իմ տեղը լիներ թույլ ջղերով մի խխունջագետ, զարմանքից կքարանար, տեսնելով հարևան ցուցափեղկերը, ուր տեղավորված էին կակղամորթների հավաքածոներր։ Այդ նմուշները բարձր էին ամեն մի գնահատությունից և կարելի էր մի ամբողջ հատոր նվիրել նրանց նկարագրության։ Ես կսահմանափակվեմ միայն ամենահետաքրքիր նմուշները թվելով։ Այստեղ էին գտնվում Հնդկական օվկիանոսի նրբագեղ ուռնաձուկը, որի կարմիր֊կինամոնագույն մարմնի վրա կանոնավոր դասավորված էին սպիտակ բծերը, այսպես կոչված՝ «կայսերական սպոնդիլը», որ ամբողջովին պատած էր գնդիկներով ու վառ գույն ուներ,— մի կենդանի, որի համար եվրոպական ամեն մի թանգարան չէր խնայի քսան հազար ֆրանկ. ավստրալիական հասարակ ուռնաձուկը, որ համարյա անկարելի է գտնել. սենեգալյան միջուկավորները, որ երկփեղկ էին, սպիտակ, այնպես փխրուն, որ ցնդում են նույնիսկ ամենաթեթև հողմից, ինչպես օճառի պղպջակներ. Ճավայի մի շարք ծովային ցնցուղները, ծալ֊ծալ վերջավորություններ ունեցող կրային փողիկներ, որոնք սիրողների կողմից բարձր են գնահատվում. մի ամբողջ շարք փորոտանիներ, որոնցից դեղին֊կանաչագույնները լինում են ամերիկյան ծովերում, իսկ թուխ֊դարչնագույնները՝ նոր Զելանդիայի ափերի մոտ, Մեքսիկայի ծոցում, և աչքի են ընկնում իրենց կղմինդրաձև խխունջներով․ զարմանալի ծծմբային թելիններ, ցիտրաների թանկագին տեսակներ, ցանցավոր արևուկներ, մարմարե կուբարներ իրենց սադափե բծերով։ Այնուհետև դասավորված էին ճենախխունջների բոլոր տեսակները, որոնք Հնդկաստանում գործ են ածվում դրամների փոխարեն․ «ծովի փառքը»՝ Արևելյան Հնդկաստանի ամենաթանկագին խեցին։ Վերջապես, դափնյաներ, յանտիններ, ձվակերպներ, խույրեր, սաղավարտանմաններ, ծիրանեձկներ, տավիղանմաններ, տրիտոններ, պտերոցերներ, պատելներ, հիալեներ, կղերոդորներ, քնքուշ ու փխրուն խեցիներ, որոնց գիտնականները գեղեցիկ անուններ են տվել։

Առանձին ցուցափեղկերում դրված էին, չտեսնված գեղեցկության մարգարիտների թելեր, որոնք շքեղ առկայծում էին էլեկտրական պայծառ լույսի տակ։ Այնտեղ էր վարդագույն մի մարգարիտ, որը հանվում է Կարմիր ծովի հատակից, այնտեղ էին կանաչ, դեղին, կապույտ ու սև մարգարիտները՝ զանազան կակղամորթների մարմնի, ուռուցքները, որ պատահում են համարյա բոլոր ծովերում և օվկիանոսներում։

Այդ մարգարիտներից մի քանիսն աղավնու ձվից մեծ էին։ Նրանց արժեքը գերազանցում էր այն մարգարիտի արժեքից, որ ճանապարհորդ Տավերնեն երեք միլիոնով ծախել էր պարսից շահին, իսկ գեղեցկությամբ նրանք ավելի բարձր էին Մասկատի իմամի մարգսրտից, որը ես աշխարհում առաջինն էի համարում։

Այսպիսով անկարելի էր որոշել այդ հավաքածոյի արժեքը։ Նավապետ Նեմոն պետք է միլիոններ ծախսած լիներ այն ձեռք բերելու համար։

Ինքս ինձ հարց էի տալիս, թե ո՞րն է այդ չլսված հարրստության աղբյուրը։ Հանկարծ նավապետը դիմեց ինձ։

― Դուք իմ հավաքածոնե՞րն եք դիտում, պրոֆեսոր։ Դրանք իսկապես որ արժանի են բնագետի ուշագրության։ Իսկ ինձ համար նրանց արժեքն առավել բարձր է այն չափով, որչափով նրանցից յուրաքանչյուրը ես իմ սեփական ձեռքերով եմ հավաքել։ Երկրագնդի վրա չկա մի ծով, որն ինձ մի որևէ բան տված չլինի այդ ցուցափեղկերի համար։

— Նավապետ, ինձ միանգամայն հասկանալի է այն բերկրանքը է որ դուք պիտի զգաք այս հարստությունները տեսնելիս։ Եվրոպական ոչ մի թանգարան չունի օվկիանոսի արտագրության այդչափ լրիվ հավաքածո։ Սակայն եթե ես իմ ամբողջ հիացմունքը սպառեմ թանգարանը դիտելով, էլ ի՞նչ կմնա իմ մեջ, նավի մնացած մասը դիտելու համար։ Ես բոլորովին չեմ ուզում անհամեստ լինել ու քրքրել ձեր գաղտնիքները, բայց (խոստովանում եմ, որ ինձ վերին աստիճանի հետաքրքրում է «Նաուտիլուսը», նրան շարժող ուժը, այն կառուցվածքները, որոնց միջոցով նավը կարողանամ է շարժվել մեծ արագությամբ։ Այս սրահի պատերի վրա ես տեսնում եմ այնպիսի պարագաներ, որոնց նպատակը պարզ չէ ինձ համար։ Արդյոք կարո՞ղ եմ հարցնել․․․

— Պարոն Արոնաքս,— ընդհատեց ինձ նավապետը,— ես արդեն ասացի, որ դուք ազատ եք այս նավում, հետևապես «Նաուտիլուսում» չկա մի անկյուն, որի մուտքն արգելված հինի ձեզ համար։ Կարող եք նավը դիտել որքան ուզենաք, իսկ ես պատրաստ եմ լինելու ձեր ուղեկիցը։

— Չգիտեմ ինչպես շնորհակալ լինեմ ձեզնից, նավապետ։ Կաշխատեմ ի չարը չգործադրել ձեր սիրալիրությունը։ Թույլ տվեք միայն իմանալ, ինչի՞ համար են այս ֆիզիկական պարագաները։

— Ճիշտ նույնպիսի պարագաներ կան նաև իմ առանձնասենյակում, պրոֆեսոր, այնտեղ ես ձեզ կբացատրեմ դրանց նշանակությունը։ Սակայն նախ անցնենք ձեզ հատկացված նավասենյակը։ Չէ որ դուք պետք է իմանաք, թե ինչ պայմաններում պետք է ապրեք «Նաուտիլուսում»։

Նեղ միջանցքով ես հետևեցի նավապետին։ Անցնելով նավի առջևի մասը, նավապետ Նեմոն ինձ տարավ շքեղ կահավորված, ընդարձակ մի սենյակ, ուր աչքովս ընկան մահճակալը, արդուզարդի սեղանը, բազկաթոռները և այլն։

Ես շնորհակալության խոսքեր չէի գտնում։

— Ձեր նավասենյակը կից է իմ առանձնասենյակին ասաց նավապետը դուռը բանալով,— իսկ իմ առանձնասենյակն էլ միանում է այն սրահին, ուր մենք քիչ առաջ գտնվում էինք։

Մենք մտանք նավապետի սենյակը, որ ուներ վերին աստիճանի պարզ ու հարմար կահավորություն։ Երկաթե մահճակալ, աշխատանքի սեղան, մի քանի աթոռ, լվացարան՝ ահա այդ սենյակի ամբողջ կահավորանքը։ Միայն անհրաժեշտ իրեր և ոչ մի շքեղություն։

Նավասենյակում կիսախավար էր տիրում։

Նավապետ Նեմոն ցույց տվեց ինձ աթոռը․

— Խնդրեմ նստեցեք։

Ես նստեցի։ Նա մի փոքր լռեց և ապա սկսեց խոսել։


Գլուխ տասներկուերորդ։ Ամեն ինչ էլեկտրականության միջոցով

Նայեցեք, պրոֆեսոր,— սկսեց նավապետ Նեմոն, ցույց տալով պատերից կախված պարագաները,— սրանք այն ապարատներն են, որոնք օգտագործվում են «Նաուտիլուսը» կառավարելու համար։ Ինչպես սրահում, այնպես էլ այստեղ նրանք միշտ իմ աչքերի առաջ են և ինձ ճշգրիտ ցույց են տալիս, թե «Նաուտիլուսն» օվկիանոսի որ կետում է գտնվում և դեպի ուր է գնում։ Այդ պարագաներից մի քանիսը հայտնի են ձեզ։ Ահա ջերմաչափը, որը ցույց է տալիս օդի բարեխառնությունը «Նաուտիլուոում»։ Ահա ծանրաչափը, որը ցույց է տալիս օդի ճնշումը և հենց դրանով նախատեսում եղանակի փոփոխությունը։ Ահա խոնավաչափը, որը ցույց է տալիս խոնավության աստիճանը մթնոլորտում։ Կողմնացույցը որոշում է նավի ուղղությունը։ Ահա անկյունաչափը, որը հնարավորություն է տալիս արևի բարձրությամբ որոշել տեղի լայնությունը։ Սա էլ ժամանակաչափ է, որի միջոցով մենք գտնում ենք արևմտյան կամ արևելյան երկարությունը։ Վերջապես, սրանք էլ ցերեկվա և գիշերվա հեռադիտակներ են, որոնցով ես դիտում եմ հորիզոնն այն ժամանակ, երբ «Նաուտիլուսը» բարձրանում է ջրի երեսը։

— Այդ բոլոր պարագաները,— պատասխանեցի ես,— սովորական են ծովագնացության մեջ և վաղուց ծանոթ են ինձ։ Սակայն այստեղ կան ինձ անհայտ ինչ֊որ պարագաներ։ Ինչպես երևում է, հենց դրանց մեջ են թաքնված «Նաուտիլուսը» կառավարելու առանձնահատկությունները։ Արդյոք խտաչափ չէ՞ այս մեծ թվացույցն իր շարժական սլաքով։

— Իսկապես որ խտաչափ է։ Կապված է ծովի հետ և ցույց է տալիս ջրի ճնշումը, միաժամանակ նաև «Նաուտիլուսի» ընկղմման խորությունը։

— Իսկ սրանք մխաննե՞ր են։

— Այո, միայն թե նոր կառուցվածքի մխաններ։ Դրանք ջերմաչափի դեր են կատարում,— ցույց են տալիս ջրի զանազան շերտերի բարեխառնությունը։

— Իսկ այս պարագանե՞րը։ Ես չեմ պատկերացնում, թե ինչի համար են։

— Այստեղ հարկավոր կլինի մի քանի բացատրություններ տալ ձեզ, պրոֆեսոր,— պատասխանեց նավապետ Նեմոն։

Նա մի փոքր լռեց և ապա շարունակեց.

— Բնության մեջ կա հնազանդ, արագաշարժ և հասարակ ձևով գործադրվող մի ուժ։ Այդ ուժն ամեն ինչ կատարում է իմ նավում, լուսավորում է, տաքացնում, աշխատեցնում մե–քենաները։ Այդ էլեկտրականությունն է։

— Էլեկտրականությո՞ւնը,— զարմացած բացականչեցի ես։

— Այո՛։

— Սակայն, նավապետ, ձեր նավն արտասովոր արագությամբ է շարժվում։ Դա քիչ է կապվում այն ամենի հետ, ինչ որ մեզ հայտնի է էլեկտրականության մասին։ Մինչև այժմ էլեկտրականության մեխանիկական ուժի մասին եղել է այն կարծիքը, թե խիստ սահմանափակ է այդ ուժը։

— Գիտե՞ք ինչ, պրոֆեսոր,— պատասխանեց նավապետ Նեմոն,— էլեկտրականության էներգիան ես չեմ օգտագործում այնպես, ինչպես առհասարակ ընդունված է օգտագործել։ Թույլ տվեք ինձ սահմանափակվելու միայն այս բացատրությամբ։

— Ինչպես կուզեք, նավապետ, թեպետ ես բոլորովին ապշած եմ ձեր հաղորդած տեղեկությունից։ Խնդրում եմ ձեզ պատասխանել միայն մի հարցի, եթե իհարկե այդ հարցը ձեզ անհամեստ չթվա։ Չէ՞ որ այն տարրերը, որոնք աղբյուր են ծառայում այդ զարմանալի ուժն ստանալու համար, պետք է որ շուտով սպառվեն, մանավանդ ցինկը։ Հապա ինչպե՞ս եք լրացնում դրա պաշարը, եթե կապ չեք պահում երկրի հետ։

— Հաճույքով կպատասխանեմ ձեր այդ հարցին,— ասաց նավապետ Նեմոն,— ամենից առաջ իմացեք, որ ծովի հատակում կա ցինկ, երկաթ, արծաթ, ոսկի և այլ մետաղներ, որոնց շահագործումն անպայման հնարավոր է։ Սակայն ես չեմ օդտվում այդ մետաղներից և հենց ծովից եմ ստանում էներգիայի այն քանակը, որ անհրաժեշտ է ինձ։

— Ծովի՞ց։

— Այո, պրոֆեսոր, ծովից։ Այդ կերւդ էներդի ա ստանալու համար կան բազմաթիվ միջոցներ։ Օրինակի ես կարող էի հաղորդիչ մարմինները զանազան խորությամբ ընկղմել ծովը ՚ե ջրի շերտերի բարեխառնության տարբերությունից էլեկտրա~ կան հոսանք ս^ւանալ։ Սակայն ես գերադասեցի ընտրել ՛մի այլ, ավելի գործնական միջոց։

— Այսի՞նքն։

— Դուք գիտե՞ք ծովի ջրի բաղադրությունը։ Դրա հարյուր մասից իննսունվեց և կես մասը մաքուր ջուր է, իսկ մոտ երկու և երկու երրորդ մասը՝ քլորային նատրիում։ Ապա նրա մեջ պարունակվում է քիչ քանակությամբ քլորային մագնիում և քլորային կալցիում, բրոմային մագնիում, ծծմբաթթվուտային մագնիում, ծծմբաթթվուտ և ածխակալցիումային աղ։ Ինչպես տեսնում եք, ծովի ջուրը բավական զգալի քանակությամբ քլորային նատրիում է պարունակում։ Եվ ահա իմ մարտկոցի համար օգտագործվում է հենց այդ քլորային նատրիումը, որը հանվում է ծովից։

— Քլորային նատրիո՞ւմը։

— Այո։ Միանալով սնդիկին, քլորային նատրիումր կազմում է ամալգամ, որը Բունզենի տարրերում փոխարինում է ցինկին։ Սնդիկն տարրերի մեջ չի քայքայվում։ Այսպիսով ծախսվում է միայն նատրիումր, որը ես ձեռք եմ բերում ծովից։ Պետք է նաև ասեմ ձեզ, որ նատրիումի տարրերն առնվազն երկու անգամ ուժեղ են ցինկային տարրերից։

— Նավապետ, ես հասկանում եմ նատրիումի առավելություններն այն պայմաններում, որոնց մեջ գտնվում եք դուք։ Ծովում ինչքան ուզեք նատրիում կգտնեք։ Հրաշալի։ Սակայն չէ՞ որ նատրիումը պետք է զատել իրեն միացած քլորային նյութերից։ Դրա համար դուք ի՞նչ եք անում։ Իհարկե ձեր մարտկոցները կարող էին օգտագործվել քլորային նատրիում մի էլեկտրալ ուծման համար, սակայնդ եթե ես չեմ սխալվում, էլեկտրալուծման համար ավելի շատ նատրիում է հարկավոր, քան այդ էլեկտրալուծումից ստացվող նատրիումը։ Եվ դուք ավելի շատ նատրիում կծախսեք, քան կըստանաք։

— Հենց այդ պատճառով է, պրոֆեսոր, որ ես նատրիումը ձեռք եմ բերում ոչ թե էլեկտրաձուլման միջոցով, այլ քարածխի այրվելուց առաջացող էներգիան օգտագործելու շնորհիվ։

— Քարածխի՞։ Ուրեմն այնուամենայնիվ դուք կապվա՞ծ եք երկրի հետ։

— Ո՛չ։ Եթե ուզում եք, այդ ածուխը կարող եք անվանել ծովային։

— Նշանակում է դուք գտել եք մի միջոց, որով կարելի է շահագործե՞լ ստորջրյա ածխաշերտերը։

— Այդ դուք կտեսնեք ձեր սեփական աչքերով, պրոֆեսոր։ Ես ձեզ խնդրում եմ միայն մի քիչ համբերել, մանավանդ որ ժամանակը միանգամայն թույլ է տալիս ձեզ համբերող լինելու։ Հիշեցեք միայն մի բան, ես բացարձակապես ամեն ինչ ստանում եմ օվկիանոսից։ Նա ինձ տալիս է էլեկտրականություն, իսկ էլեկտրականությունը «Նաուտիլուսին» տալիս է տաքություն, լույս, շարժվելու հնարավորություն, մի խոսքով կյանք։

— Բացի շնչառության համար անհրաժեշտ օդից, այո։

— Օ՜, ես կարող էի հեշտությամբ պատրաստել հարկավոր քանակությամբ օդ, սակայն դա ավելորդ է, որովհետև ես կարող եմ ուզածս ժամանակ դուրս գալ ջրի մակերևույթը։ Սակայն հիմա էլ էլեկտրականությամբ են գործում այն զորեղ պոմպերը, որոնցով օդը հավաքվում է հատուկ պահամաններով։ Այսպիսով ես կարող եմ երկար ժամանակ մնալ ջրի տակ, եթե այդ հարկավոր լինի։

— Նավապետ,— ասացի ես,— կարող եմ միայն խոնարհվել ձեր առաջ։ Ըստ երևույթին ձեզ հաջողվել է հայտնագործել այն, ինչ որ մարդիկ պիտի հայտնագործեն շատ ավելի ուշ՝ էլեկտրականության վիթխարի դինամիկական ուժը։

— Չգիտեմ, երբևէ նրանք կհայտնագործե՞ն այդ,— սառը պատասխանեց նավապետ Նեմոն,— սակայն, այսպես թե այնպես, դուք արդեն գիտեք, թե ես ինչպես եմ գործադրում այդ զարմանալի ուժը։ Այդ ուժն է, որ արևից էլ ավելի կանոնավոր և անընդհատ լուսավորում է նավը։ Հիմա նայեցեք այդ ժամացույցին, դա էլեկտրական է և աշխատում է այնպիսի ճշտությամբ, ինչպես կաշխատեր լավագույն քրոնոմետրը։ Ես թվատախտակը բաժանել եմ քսանչորս ժամի, ինչպես իտալական ժամացույցները, որովհետև ինձ համար գոյություն չունի ոչ ցերեկը, ոչ գիշերը, ոչ արևը, ոչ լուսինը, այլ գոյություն ունի միայն այն արհեստական լույսը, որով ես օգտվում եմ ծովերի խորքերում։ Նայեցեք, հիմա առավոտյան ժամը տասն է։

― Միանգամայն ճիշտ է։

— Ահա ձեզ էլեկտրականության մի այլ գործադրություն։ Այս թվատախտակը, որ փակցված է ձեր աչքերի առաջ, ցույց է տալիս «Նաուտիլուսի» շարժման արագությունը։ Դա էլեկտրալարերով միացած է պտուտակին և սլաքներն ինձ ասում են, թե նավն ինչ արագությամբ է գնում։ Այ, տեսնո՞ւմ եք, հիմա մենք գնում ենք չափավոր արագությամբ, մեկ ժամում տասնհինգ մղոն։

— Ապշեցուցիչ է այդ բոլորը,— բացականչեցի ես,— այժմ ես տեսնում եմ, նավապետ, որ դուք միանգամայն ճիշտ եք վարվել, օգտագործելով բնության հենց այդ ուժը, որ փոխարինում է քամու և գոլորշու ուժին։

— Մենք դեռ չենք վերջացրել մեր դիտումը, պրոֆեսոր,— աթոռից վեր կենալով ասաց նավապետ Նեմոն,— եթե դուք չեք հոգնել, անցնենք «Նաուտիլուսի» հետին մասը։

Հիրավի, ես արդեն ծանոթացել էի ստորջրյա նավի առջևի ամբողջ մասի հետ։ Ահա այն սենյակների ցուցակը, որոնք գտնվում էին նավի այդ մասում, մեջտեղից մինչև առջևի ծայրը․― հինգ մետր երկարությամբ սեղանատունը, որ գրադարանից բաժանված էր անջրանցիկ միջնորմով, նույնքան երկարությամբ գրադարանը, տասը մետրանոց մեծ սրահը, որ նավապետի սենյակից բաժանված էր երկրորդ անջրանցիկ միջնորմով, նավապետի հինգ մետրանոց սենյակը, իմ սենյակը, որի երկարությունը հասնում էր երկու և կես մետրի և վերջապես, օդի պահեստը, որ ուներ յոթ և կես մետր երկարություն և հասնում էր մինչև ցռուկը։

Ընդհանրապես նավի այդ մասի երկարությունը կազմում էր երեսունհինգ մետր։ Անջրանցիկ միջնորմներն ունեին հերմետիկորեն փակվող դռներ և պետք է «Նաուտիլուսն» ապահովեին ջուրը ներս լցվելուց, այն դեպքում, եթե նավի մի որևէ մասից ջուր հոսեր։

Նավի մեջտեղի միջանցքներում ես հետևեցի նավապետ Նեմոյին։ Ես տեսա նեղ ջրհորի նման ինչ-որ մի բան, որ գտնվում էր երկու անջրանցիկ միջնորմների արանքում։ Երկաթե, փոքրիկ մի սանդուղք, որ պտուտակներով ամրացրած էր ջրհորի պատերին, տանում էր դեպի առաստաղը։ Ես հարցրի նավապետին, թե ինչի համար է այդ ջրհորը։

― Այնտեղից կարելի է իջնել դեպի մակույկը,— պատասխանեց նավապետը։

― Ինչպե՞ս, դուք մ ակո՞ւյկ ունեք,— տարակուսանքով հարցրի ես։

― Իհարկե։ Հիանալի մակույկ, որ թեթև է և ջրասույզ չի լինում։ Դա օգտագործվում է զբոսանքի և ձկնորսության համար։

― ԵՎ այդ մակույկը ջուրն իջեցնելու համար դուք բարձրանում եք ծովի երեսը, այո՞։

― Բոլորովին ոչ։ Մակույկը տեղավորվում է «Նաուտիլուսի» տախտակամածում, հատուկ տեղում։ Ղա ունի հերմետիկորեն փակվող, անջրանցիկ կափարիչ, և իր տեղում ամրացավում է հեղույսներով։ Այս սանդուխքը տանում է «Նաուտիլուսի» տախտակամածում գտնվող մի անցք, որը միանում է մակույկի հատակում եղած մի ուրիշ անցքի հետ։ Այդ ճանապարհով ես մտնում եմ մակույկը։ Այնուհետև փակվում է «Նուտիլուսի» անցքը։ Մակույկի անցքն էլ ես եմ փակում հատուկ կափարիչով։ Հետո ես հանում եմ պտուտակները, և մակույկը մեծ արագությամբ դուրս է գալիս ծովի երեսը։ Այդ ժամանակ ես քանդում եմ ծալվող կափարիչը, իր տեղն եմ դնում կայմը, առագաստը, կամ սկսում եմ թիավարել և զբոսնել ծովի վրա։

— Իսկ ինչպե՞ս եք վերադառնում նավը։

— Ես չեմ վերադառնում։ «Նաուտիլուսն» է գալիս ինձ մոտ։

— Ձեր հրամանո՞վ։

— Այո, իմ հրամանով։ Մակույկն էլեկտրալարով միացած է նավին։ Երբ ես ուզում եմ վերադառնալ, հեռագիր եմ տալիս։

— Իսկապե՛ս,— բացականչեցի ես, ապշած լինելով այդ բոլոր հրաշքներից,— ի՛նչ հասարակ բան է եղել այդ բորրը։

Անցնելով դեպի տախտակամածը տանող սանդուղքի մոտից, մենք հասանք երկու մետր երկարությամբ մի նավասենյակ, որտեղ Նեդ Լենդն ու Կոնսելը կուլ էին տվել փառավոր նախաճաշը։ Այնտեղ էր գտնվում խոհանոցը, որ ուներ երեք մետր երկարություն։ Այնտեղ էին գտնվում նաև ընդարձակ մառանները։ Խոհանոցն էլեկտրականությամբ էր տաքացվում։ Պլատինե թիթեղները շիկանում էին իրենց հետ միացած էլեկտրալարերից, պահպանելով այնքան տաքության, որքան անհրաժեշտ էր եփելու, տապակելու կամ թխելու համար։ Էլեկտրականությամբ էր տաքացվում նաև զտիչ մի ապարատ, որը ծովի ջուրը թորելու միջոցով բավականաչափ խմելու ջուր էր մատակարարում նավորդներին։

Խոհանոցի կողքին գտնվում էր վաննան ու լվացարանը՝ տաք և սառը ջրով։

Վաննայից դենը նավորդների սենյակն էր, որն ուներ հինգ մետր երկարություն։ Այս սենյակի դուռը փակ էր, և ես չկարողացա որոշել «Նաուտիլուսի» անձնակազմի քանակը, թեպետ այդ շատ էի ուզում։

Այստեղ էր գտնվում նաև չորրորդ անջրանցիկ միջնորմը, որ նավորդների սենյակը բաժանում էր մեքենաների բաժանմունքից։ Անցնելով միջնորմի դռնից, մենք մտանք մի սրահ, որտեղ նավապետ Նեմոն, այդ առաջնակարգ ինժեները, տեղավորել էր «Նաուտիլուսը» շարժող մեքենաները։

Պայծառ լուսավորված այդ սրահն ուներ առնվազն քսան մետր երկարություն։ Սրահը բաժանվում էր երկու մասի։ Առաջին մասում տեղավորված էին էլեկտրական էներգիա արտադրող տարրերը, երկրորդում — մեքենաները, որոնք շարժում էին նավի պտուտակը։

Ինձ զարմացրեց այդ սրահում տարածված ինչ֊որ տարօրինակ մի հոտ։ Նավապետ Նեմոն նկատեց իմ տարակուսանքը։

— Սա նատրիումի հանուրդից առաջացող գազի հոտն է,— ասաց նա։ Սակայն վերջին հաշվով դա այնքան էլ մեծ անհարմարություն չի ներկայացնում։ Ամեն առավոտ մենք հիմնովին մաքրում ենք նավի օդը։

Ես լարված հետաքրքրությամբ գիտում էի «Նաուտիլուսի» մեքենաները։

— Ինչպես տեսնում եք,— ասաց նավապետ Նեմոն,— ես օգտվում եմ ոչ թե Ռումկորֆի, այլ Բունզենի տարրերով։ Ռումկորֆի տարրերն ինձ չէին կարող տալ անհրաժեշտ քանակությամբ էներգիա։ Բունզենի մարտկոցներից ես շատ չունեմ, սակայն եղածներից յուրաքանչյուրը չափազանց ուժեղ է։ Մարտկոցներում առաջացող էլեկտրականությունը հաղորդվում է սրահի հակադիր ծայրը, այնտեղ ներգործում է հսկայական էլեկտրամոտորների վրա, որոնք մխոցների և շարժանիվների բարդ սիստեմների միջոցով պտտեցնում են թիակավոր գլանը։ Այդ գլանի շառավիղը վեց մետր է, երկարությունը՝ յոթ և կես մետր։ Չնայելով այդ մեծ ծավալին, գլանը մի վայրկյանում հարյուր քսան պտույտ է կատարում։

— Եվ ձեր նավի արագությունը․․․

— Մի ժամում հասնում է հիսուն մղոնի։

Այստեղ ինչ֊որ գաղտնիք էր թաքնված, սակայն ես չէի համարձակվում բացատրություն պահանջել։ Որտեղի՞ց էր էլեկտրականության այդ հսկայական ուժը։ Ո՞րն էր այդ չլսված, դրեթե անսահմանափակ հզորության աղբյուրը։ Գուցե այստեղ օգտագործվում են նոր ձևի կոճեր, որոնք բարձր լարվածություն են ցույց տալիս, կամ գոյություն ունի փոխհաղորդիչների մի առանձնահատուկ համակարգ։ Այդ անհասկանալի էր ինձ համար։

— Նավապետ Նեմո,― ասացի ես,— խոնարհվում եմ այս ամենի առաջ և չեմ էլ փորձում պարզել, թե դուք ինչպես եք հասել նման արդյունքների։ Ես տեսա, թե ինչպես «Նաուտիլուսը» լողում էր «Աբրահամ Լինկոլնի» շուրջը և գիտեմ, թե նա ինչպիսի հրեշավոր արագությամբ է կարողանում ընթանալ։ Սակայն չէ՞ որ միայն արագությունը բավական չէ։ Հարկավոր է նաև տեսնել, թե ուր ես գնում։ Հարկավոր է հնարավորություն ունենալ նավն ուղղելու դեպի վերև, ներքև, աջ և ձախ։ Այդ բոլորը դուք ինչպե՞ս եք հաջողեցնում օվկիանոսի խորքերում, ուր ճնշումը հարյուրավոր մթնոլորտների է հասնում։ Ինչպե՞ս եք բարձրանում օվկիանոսի երեսը։ Վերջապես ի՞նչ միջոցով եք նավին ուղղություն տալիս ձեր ընտրած ջրային շերտերում։ Արդյոք այսչափ հարցեր տալն անհամեստություն չէ՞ իմ կողմից։

— Ամենևին, պրոֆեսոր,— պատասխանեց նավապետը մի փոքր տատանվելուց հետո,— չէ որ դուք երբեք չեք հեռանալու այս ստորջրյա նավից։ Անցնենք սրահ։ Այնտեղ է իմ աշխատասենյակը և այնտեղ դուք կիմանաք այն ամենը, ինչ որ պետք է իմանաք «Նաուտիլուսի» մասին։


Գլուխ տասներեքերորդ։ Մի քանի թվեր

Մի քանի րոպեից հետո մենք արդեն նստել էինք սրահում, բազմոցների վրա, և սիգար էինք ծխում։ Նավապետ Նեմոն ինձ տվեց այն գծագրերր, որոնք պատկերացնում էին «Նաուտիլուսը» երկարության ու լայնության կտրվածքով։ Այնուհետև նա սկսեց իր բացատրությունը։

― Ահա, պարոն պրոֆեսոր, այն նավի ուրվագծերը, որտեղ գտնվում եք դուք։ Սա երկար մի պլան է՝ կոնաձև ծայրերով։ Իր ձևով նա նման է սիգարին, իսկ այդ ձևը Լոնդոնում լավագույնն է համարվում նման նավերի վերաբերմամբ։ Գլանի ամբողջ երկարությունը հավասար է ճիշտ յոթանասուն մետրի, իսկ ամենամեծ լայնությունը (մեջտեղում)՝ ութ մետրի։ Ես չեմ պահպանել այն հարաբերությունը, որ սովորաբար պահպանվում է արագընթաց նավերի երկարության ու լայնության միջև, այսինքն երբ երկարությունը տասն անգամ ավելի է լինում լայնությունից։ Սակայն իմ ընտրած երկարության ու լայնության հարաբերությունն այնպես է, որ նավն առջևից այնքան էլ մեծ դիմադրության չի հանդիպում, և դուրս մղվող ջուրը չի արգելակում նրա ընթացքը։ Այս տվյալներն արդեն ձեզ թույլ են տալիս հաշվելու «Նաուտիլուսի» մակարդակն ու ծավալը։ Նրա մակարդակը կազմում է ճիշտ հազար տասնմեկ ամբողջ քառասունհինգ հարյուրերորդական քառակուսի մետր, ծավալը՝ հազար հինգ հարյուր ամբողջ երկու տասնորդական խորանարդ մետր։ Սրանից հետևում է, որ ամբողջովին ջրասույզ լինելու դեպքում նավը դուրս է մղում հազար հինգ հարյուր խորանարդ մետր կամ նույնքան տոննա ջուր։

Այս սուզանավի պլանը կազմելիս ես հետապնդում էի հետևյալ նպատակը.— այնպես անելէ որ «Նաուտիլուսը» ծովում ինը տասներորդ մասով լինի ջրի տակ և տասներորդ մասով– ջրից դուրս։ Նման պայմաններում նավը պետք է դուրս մղեր իր ծավալի ինը տասներորդ մասի չափ ջուր, կամ հազար երեք հարյուր հիսունվեց ամբողջ քառասունութ հարյուրերորդական խորանադ մետր ջուր և կշռեր նույնքան տոննա։ Ուրեմն ես պետք է այնպես անեի, որ նավի ծանրությունը դրանից ավելի չլիներ։

«Նաուտիլուսն» ունի երկու մաս, ներքին և արտաքին։ Այդ մասերը միացած են երկաթե գերաններով, որոնք ունեն «T» տառի ձևը։ Գերաններն արտասովոր ամրություն են տալիս նավին։ Հիրավի, այդպիսի կառուցվածքի շնորհիվ, «Նաուտիլուսը» դատարկ լինելու դեպքում նույնպիսի դիմադրություն ունի, ինչ որ այն դեպքում, երբ նա ասենք թե լցված լինի ջրով․ նավի կառուցվածքը չափազանց ամուր է և ծովային ոչ մի փոթորիկ և ալեկոծություն սարսափելի չէ նրա համար։

Հիշված երկու մասերը բաղկացած են պողպատյա թերթերից, որոնք չափազանց դիմացկուն են։ Ներքին մասի թերթերի հաստությունը հավասար է մոտավորապես հինգ սանտիմետրի, իսկ այդ մասի ծանրությունը՝ երեք հարյուր իննսունչորս ամբողջ և իննսունվեց հարյուրերորդական տոննայի։ Արտաքին մասը, որ ունի հիսուն սանտիմետր բարձրություն և քսանհինգ սանտիմետր լայնություն և կշռում է վաթսուներկու տոննա, ապա մեքենաները, բեռը, մնացած ամբողջ կահավորանքը, սարքավորումը, ներքին միջնորմներն ու հենարանները․ այս ամենը միասին վերցրած կշռում է ինը հարյուր վաթսունմեկ ամբողջ հիսուներկու հարյուրերերդական տոննա, որ ներքին մասի երեք հարյուր իննսունչորս ամբողջ իննսունվեց հարյուրերորդական տոննայի հետ միասին կազմում է նավի ընդհանուր ծանրությունը՝ հազար երեք հարյուր հիսունվեց ամբողջ քառասունութ հարյուրերորդական տոննա։ Հասկացա՞ ք։

— Հասկացա։

— Այսպես ուրեմն,— շարունակեց նավապետը,— երբ «Նաուտիլուսը» գտնվում է ջրի երեսին, այդչափ բեռնվածության դեպքում ջրից դուրս է գալիս մեկ տասներորդ մասով։ Հետևաբար, եթե նավում լինեին պահամաններ այդ տասներորդ մասի տարողությամբ, այսինքն հարյուր հիսուն ամբողջ յոթանասուներկու հարյուրերորդական տոննա տարողությամբ, և եթե այդ պահամանները լցվեին ջրով, ապա «Նաուտիլուսը», որ դուրս է մղում հազար հինգ հարյուր խորանարդ մետր ջուր, կամ որ միևնույն է, կշռում է հազար հինգ հարյուր յոթ տոննա, ամբողջովին շրասույզ կլիներ։ Հենց այդպես էլ լինում է գործնականում։ «Նաուտիլուսն» ունի պահամաններ, որոնք տեղավորված են նրա ներքին մասում։ Բավական է բաց անել ծորակները, և այդ պահամանները լցվում են ջրով ու նավն ամբողջովին ջրասույզ է լինում, իր վերին մասով հավասարվելով ծովի մակերևույթին։

— Շատ գեղեցիկ, նավապետ։ Բայց իմ կարծիքով հենց այստեղից են սկսվում գլխավոր դժվարությունները։ Անշուշտ դուք կարող եք ջրասույզ լինել այնքան, որ «Նաուտիլուսի» ոչ մի սանտիմետրը ջրից դուրս չմնա։ Սակայն, երբ ձեր նավը խորն է իջնում, մի՞թե ուժեղ դիմադրության չի հանդիպում։ Մի՞թե այդ ճնշումը նավը վարից վեր չի մղում այնպիսի ուժով, որը կազմում է մոտավորապես մեկ մթնոլորտ ջրի յուրաքանչյուր երեսուներկու ոտնաչափ շերտի վրա, կամ այլ կերպ ասած՝ այնպիսի ուժով, որը հավասար է մեկ քառակուսի սանտիմետրի վրա մեկ կիլոգրամի ճնշման։

– Միանգամայն ճիշտ է, պրոֆեսոր։

― Այդ դեպքում, եթե դուք ամբողջ «Նաուտիլուսը» չեք լցնում ջրով, ապա ես չգիտեմ, թե նավն ինչպես է ջրասույզ լինում։

― Պարոն պրոֆեսոր,— ասաց նավապետ Նեմոն,— չպետք է շփոթել ստատիկան և դինամիկան, թե չէ կարող են լուրջ սխալներ լինել։ Օվկիանոսի խորքերը մտնելու համար այնքան էլ բարդ աշխատանք չի պահանջվում։ Հետևեցեք իմ դատողությունների ընթացքին։

― Ես ուշադրությամբ լսում եմ ձեզ։

― Ինչքա՞ն պետք էր ավելացնել «Նաուտիլուսի» ծանրությանը, որպեսզի նա իջներ ծովերի խորքը։ Այդ բանը պարզելու համար ես պետք է հաշիվ անեի, թե ինչքան է ծովի վերին շերտերի ճնշումն այս կամ այն խորության ստորին շերտերի վրա։

― Դա ակներև է, նավապետ։

― Սակայն, թեև չի կարելի ժխտել, որ ջուրը սեղմվելու հատկություն ունի, բայց և այնպես, այդ հատկությունը խիստ սահմանափակ է։ Եվ իսկապես, նորագույն տվյալների համաձայն, ճնշումը մեկ մթնոլորտով ավելանալու դեպքում, այսինքն՝ երեսուն, ոտնաչափ խորությամբ, ջուրը սեղմվում է չորս հարյուր երեսունվեց տասը միլիոներորդ մասով։ Հազար մետը խորությամբ ջրասույզ լինելու, համար պետք է հաշվի առնել հազար մետր բարձրությամբ ջրային սյան ճնշումից, այսինքն հարյուր մթնոլորտ ճնշումից առաջացող՝ ծավալի փոքրացումը։ Այս դեպքում ծավալի փոքրացումն արտահայտվում է չորս հարյուր երեսունվեց հարյուրերորդականով։ Հետևաբար, նավի կշիռը պետք է ավելանա մինչև հազար հինգ հարյուր տասներեք ամբողջ յոթանասունյոթ հարյուրերորդական տոննա՝ հազար հինգ հարյուր յոթ ամբողջ երկու տասնորդական նորմալ կշռի փոխարեն։ Այսպիսով հարկավոր կլինի նավի ծանրությունն ավելացնել ընդամենը վեց ամբողջ հիսունյոթ հարյուրերորդական տոննայով։

— Ընդամե՞նը։

— Այո, պարոն Արոնաքս, իսկ այս հաշիվը դժվար չէ ստուգել։ Հետո, ես ունեմ պահեստի պահամաններ հարյուր տոննա տարողությամբ։ Դրանց շնորհիվ ես կարող եմ ավելի խորը ջրասուզվել։ Ջրի երեսը բարձրանալու համար բավական է, որ ես դատարկեմ այդ լրացուցիչ պահամանների ջուրը։ Իսկ եթե ուզում եմ, որ «Նաուտիլուսի» մեկ տասներորդ մասը դուրս գա ջրից ամբողջովին դատարկում եմ բոլոր ամբարները։

Ես էլ ի՞նչ կարող էի առարկել այդ դատողությունների դեմ, որոնք հիմնվում էին ստույգ թվերի վրա։

— Ես ընդունում եմ ձեր փաստարկումները, նավապետ,― ասացի ես,— և իսկապես, ծիծաղելի կլիներ դրանք վիճելի դարձնել այն ժամանակ, երբ գործնական կյանքն ամեն օր հաստատում է դրանց ճշտությունը։ Սակայն իմ մեջ առաջանում է մի կասկած ևս։

― Ի՞նչ կասկած։

Երբ դուք ջրասուզվում եք հազար մետր խորությամբ, «նաուտիլուսի» պատերի վրա հարյուր մթնոլորտ ճնշում է լինում։ Հետևաբար, եթե դուք, գտնվելով այդչափ խորը, ցանկանաք դատարկել պահամանները, որպեսզի ձեր նավը թեթևանա և բարձրանա ծովի երեսը, ապա պահամաններից ջուրը դատարկող պոմպերի վրա կլինի լրացուցիչ ճնշում, յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա հարյուր կիլոգրամ։ Իսկ դա պոմպերից կպահանջի այնպիսի հզորություն․․․

— Որը կարող է տալ միայն էլեկտրականությունը,— ընդհատեց ինձ նավապետ Նեմոն։— Կրկնում եմ, պրոֆեսոր, իմ մեքենաների հզորությունը համարյա անսահման է։ «Նաուտիլուսի» պոմպերն արտասովոր ուժ ունեն։ Դրանում դուք պետք է համոզվեիք այն ժամանակ, երբ իմ պոմպերի ուժով ջրի սյուները, ինչպես ջրվեժ, թափվեցին «Աբրահամ Լինկոլնի» տախտակամածի վրա։ Սակայն, որպեսզի իմ մարտկոցները չծանրաբեռնեմ լրացուցիչ պահամաններով, ես դրանցով օգտվում եմ միայն այն դեպքերում, երբ ուզում եմ ջրասույզ լինել հազար հինգ հարյուրից մինչև երկու հազար մետր։ Իսկ եթե խելքիս փչում է այցելել օվկիանոսի ամենախորը մասերը՝ ութ֊տասը հազար մետր դեպի ցած, ապա ես դիմում եմ ուրիշ միջոցների, որոնք թերևս ավելի բարդ, սակայն հուսալի են, ինչպես և իմ թված մյուս միջոցները։

— Այսի՞նքն, նավապետ։

— Որպեսզի ձեզ համար այդ հասկանալի լինի, ես պետք է նախ պատմեմ, թե ինչպես եմ կառավարում «Նաուտիլուսը»։

— Ես անհամբերությամբ ուզում եմ իմանալ այդ։

— Նավը դեպի աջ կամ դեպի ձախ տանելու համար, կամ ուրիշ խոսքով, նրան հորիզոնական ընթացք տալու համար ես օգտագործում եմ սովորական մի ղեկ, որ գտնվում է նավախելի մոտ։ Այդ ղեկը գործում է անիվի և պարանի միջոցով։ Սակայն «Նաուտիլուսը» կարելի է ուղղել նաև դեպի վերև ու ներքև, որի համար օգտագործվում են նավի կողքերին, ջրագծի մոտ գտնվող երկու հատուկ մասեր։ Սրանք վերև ու ներքև են շարժվում նավի ներսում գտնվող լծակների միջոցով։ Երբ հիշված մասերը զուգահեռական դիրք են ընդունում ողնուցի հետ, «Նաուտիլուսը» գնում է հորիզոնական ուղղությամբ։ Երբ նրանք թեքված են, «Նաուտիլուսը», նայած այղ թեքման աստիճանին, իջնում է թեք կամ բարձրանում թեք գծով, իսկ այդ գծի երկարությունն ամբողջովին կախված է իմ ցանկությունից։ Դեռ ավելին, եթե ես ուզում եմ արագացնել վերելքը, կանգնեցնում եմ պտուտակը և ջրի ճնշման շնորհիվ «Նաուտիլուսը» բարձրանում է վեր, ինչպես ջրածնով լցված օդապարիկ։

― Կեցցեք, նավապետ,— բացականչեցի ես,— սակայն ջրասույզ եղած «Նաուտիլուսը» կուրորե՞ն է կառավարվում։

— Բոլորովին ոչ։ «Նաուտիլուսի» տախտակամածում, նրա առջևի մասում կառուցված է հատուկ տեղ ղեկավարի համար։ Այնտեղ տեղավորված լուսացույցներն ունեն ոսպնյակներ։

— Եվ այդ ապակիները դիմադրո՞ւմ են ճնշումներին։

— Այո՛։ Բյուրեղապակին, որ կարող է փշրվել վայր ընկնելուց կամ ցնցումից, միևնույն ժամանակ որոշ դեպքերում բավականաչափ ամուր է լինում" 1864 թվականին, երբ Հյուսիսային ծովում էլեկտրական լույսի տակ ձուկ որսալու փորձեր էին կատարվում, յոթ միլիմետր հաստությամբ բյուրեղապակյա թիթեղները դիմացան տասնվեց մթնոլորտ ճնշման։ Իսկ այն ապակիները, որ ես եմ օգտագործում, ունեն մինչև քսանմեկ սանտիմետր հաստություն, այսինքն երեսուն անգամ ավելի հաստ են։

— Ես հասկացա։ Սակայն տեսանելիությունն ապահովելու համար շատ ուժեղ լույս է հարկավոր, այնպես որ, հարց է ծագում, թե ինչպես օվկիանոսի մթին խորքերում․․․

— Ղեկի ձեղնախցիկի հետևում տեղավորված է էլեկտրական մի ուժեղ անդրադարձիչ,— ընդհատեց ինձ նավապետ Նեմոն,— որի ճառագայթները ջուրը լուսավորում են կես մղոն տարածությամբ։

― Կեցցեք, եռակի կեցցեք, նավապետ։ Հիմա ինձ հասկանալի է տխրահռչակ «միաժանու» տարածած էլեկտրական լույսը, այն միաժանու, որ այնքանն շփոթեցրել էր գիտնականներին։ Ի դեպ, թույլ տվեք իմանալ, արդյոք սոսկ պատահականությո՞ւն է եղել «Նաուտիլուսի» և «Շոտլանդիայի» ընդհարումը, որ այնքան աղմուկ հանեց ամբողջ աշխարհում։

— Միմիայն պատահականություն, պրոֆեսոր։ Ընդհարումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ իմ նավն ընթանում էր երկու մետր ջրի տակ։ Սակայն ես իսկույն տեսա, որ ոչ մի փորձանք չի պատահել։

— Միանգամայն ճիշտ է։ «Շոտլանդիան» հաջողությամբ հասավ նավահանգիստ։ Լավ, իսկ ինչո՞վ վերջացավ ձեր հանդիպումն «Աբրահամ Լինկոլնի» հետ։

— Պարոն պրոֆեսոր, ես էլ եմ ցավում ամերիկական քաջարի նավատորմիղի այդ լավագույն նավի համար, սակայն նա հարձակվում էր ինձ վրա և ես պետք է պաշտպանվեի։ Այնուամենայնիվ ես սահմանափակվեցի նրանով, որ մարտանավը զրկեցի ինձ վրա հարձակվելու հնարավորությունից, նրա համար դժվար չի լինի ամենամոտիկ նավահանգստում կարգի բերել վնասված տեղերը։

— Օ, Նավապետ,— բացականչեցի ես,— իսկապես որ սքանչելի նավ է «Նաուտիլուսը»։

— Այո, պրոֆեսոր,— մի փոքր հուզված պատասխանեց նավապետ Նեմոն,— ես սիրում եմ այս նավն ինչպես հարազատ մանկանս։ Օվկիանոսում գտնվող նավերին հազարավոր վտանգներ են սպառնում։ Յուրաքանչյուր պատահականություն կարող է նրանց համար ճակատագրական դառնալ։ Մինչդեռ այստեղ, ծովերի խորքում մարդը ոչնչից չպիտի վախենա։ Կարիք չկա վախենալու, որ նավը կարող է ճզմվել որոշ ճնշումից, քանի որ այն ավելի ամուր է, քան երկաթը։ Այս նավը չունի մաշվող սարքավորում, չունի առագաստներ, որոնց կարող է պոկել քամին։ Չկան այնպիսի կաթսաներ, որոնք կարող են պայթել։ Հրդեհը սարսափելի չէ, քանի որ նավը փայտյա մասեր չունի։ Չկա ածուխ, որի պաշարը սպառվում է արագությամբ, չէ՞ որ «Նաուտիլուսը» միմիայն էլեկտրականությամբ է շարժվում։ Սարսափելի չեն ընդհարումները, որովհետև միայն «Նաուտիլուսն» է, որ ակոսում է օվկիանոսների խորքերը։ Փոթորիկները վտանգավոր չեն, որովհետև օվկիանոսի մակերևույթից մի քանի մետր ցած միշտ տիրում է անդորրություն։ Ահա, պրոֆեսոր, իդեալական մի նավ։ Եվ եթե ճիշտ է այն, որ գյուտարարը միշտ ավելի է հավատում իր նավին, քան կառուցող ինժեները, իսկ վերջինս ավելի է հավատում, քան նավապետը, ապա դուք կհասկանաք, թե ես ինչպիսի անսահման վստահությամբ եմ վերաբերվում դեպի «Նաուտիլուսը», ես, որ միաժամանակ նավի և՛ գյուտարարն եմ, և՛ կառուցողը, և՛ նավապետը։

Նավապետ Նեմոն խոսում էր մեծ ոգևորությամբ։ Նրա աչքերում վառված կրակը, շարժումների աշխուժությունը կերպարանափոխել էին նրան։

Գլխումս մի նոր հարց ծագեց, ու թեև այն կարող էր անհամեստ թվալ, այնուամենայնիվ ես ինձ չկարողացա զսպել և այդ հարցը տվի նավապետ Նեմոյին։

— Ուրեմն դուք ինժեներական կրթությո՞ւն եք ստացել։

— Այո,– պատասխանեց նա,– այն ժամանակ, երբ ես ցամաքի բնակիչ էի, սովորում էի Լոնդոնում, Փարիզում և Նյու֊Յորքում։

— Բայց այս զարմանալի սուզանավը կառուցելիս դուք ինչպե՞ս կարողացաք պահել գաղտնիքը։

— Պարոն պրոֆեսոր, նավի առանձին մասերն արտադրվել են երկրագնդի զանազան վայրերում, իսկ թե ինչի համար էին պատրաստվում դրանք, ես այդ թաքցնում էի գործարաններից։ «Նաուտիլուսի» ողնուցը կոփվել է Ֆրանսիայում, Կրեզոյի գործարաններում, թիակավոր գլանը՝ Լոնդոնում, Պենա և Ընկ․ գործարաններում՝ պտուտակը՝ Գլազգոյում, Սկոտտի գործարանում, պահամանները՝ Փարիզում, Կայլ և Ընկ. ձեռնարկություններում, մեքենան Գերմանիայում, Կրուպպի գործարաններում, բաբանը՝ շվեդացի Մոթանի գործարաններում, ճշգրիտ պարագաները Նյու֊Ցորքում, եղբայրք Հարտերի գործարաններում և այլն և այլն։ Յուրաքանչյուր մատակարար ստացել է իմ գծագրությունները, որոնք ստորագրված են եղել ուրիշ անունով։

— Սակայն,— ասացի ես,— չէ՞ որ բավական չէր ունենալ առանձին մասերը, հարկավոր էր դրանք հավաքել, տեղը գցել, իսկ դա բարդ հարմարեցումներ է պահանջում։

— Հեռո՛ւ օվկիանոսում, ամայի մի կղզու ափին ես ինձ համար նավաշինարան կառուցեցի։ Այնտեղ ինձ մոտ սովորած բանվորները, իմ հավատարիմ ընկերները իմ հսկողությամբ հավաքեցին «Նաուտիլուսը»։ Երբ այդ գործն ավարտվեց, հրդեհը ոչնչացրեց այդ կղզում մեր գտնվելու բոլոր հետքերը։ Եթե հնարավոր լիներ, ես կպայթեցնեի ամբողջ կղզին։

— Պետք է ենթադրել, որ այս նավը հսկայական գումարներ է նստել ձեզ վրա։

— Սովորական երկաթյա նավի յուրաքանչյուր տոննան արժե հազար հարյուն քսանհինգ ֆրանկ։ Իմ «Նաուտիլուսը» կշռում է հազար հինգ հարյուր տոննա։ Հետևաբար նա արժե մոտ երկու միլիոն ֆրանկ, եթե հաշվենք միայն նրա սարքավորման արժեքը, իսկ եթե նկատի ունենանք նաև այստեղ գտնվող հավաքածոները և արվեստի պարագաները, ապա «Նաուտիլուսի» արժեքը կլինի չորս֊հինգ միլիոն ֆրանկ։

― Թույլ տվեք, նավապետ, մի վերջին հարց ևս։

― Ասացեք, պրոֆեսոր։

― Դուք շա՞տ եք հարուստ։

― Ես անսահման հարստություն ունեմ և կարող էի առանց դժվարությունների հանդիպելու և աղքատանալու տասը միլիարդ պարտք վճարել Ֆրանսիային։

Ես զարմացած նայեցի այդ տարօրինակ մարդուն։

Արդյոք նա ի չա՞րն էր գործադրում իմ դյուրահավատությունը։

Այդ պետք է ցույց տար ապագան։


Գլուխ տասնչորսերորդ։ «Սև գետը»

Երկրագնդի վրա ջրի բռնած տարածությունը հավասար է երեք հարյուր վաթսունմեկ միլիոն քառակուսի կիլոմետրի։ Ջրային այդ զանգվածի ծավալը կազմում է երկու միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն խորանարդ մղոն։ Եթե այդ ամբողջ ջուրը կշռվի, դուրս կգա երեք կվինտիլիոն տոննա։ Այդ թվի մասին գաղափար կազմելու համար պետք է գիտենալ, որ կվինտիլիոնը միլիարդին հարաբերական է այնպես, ինչպես միլիարդը — մեկին, կամ այլ կերպ ասած, կվինտիլիոնի մեջ կա այնքան միլիարդ, որքան միավոր կա միլիարդի մեջ։ Այդ զանգվածը մոտավորապես համապատասխանում է ջրի այն քանակին, որ երկրագնդի բոլոր գետերը կարող են ծովերը լցնել քառասուն հազար տարվա ընթացքում։

Երկրագնդի գոյության սկզբնեըում, հրեղեն ժամանակաշրջանին հետևեց ջրային ժամանակաշրջանը։ Սկզբում օվկիանոսը ծածկում էր ամբողջ երկիրը։ Այնուհետև, սիլուրիական դարաշրջանում հետզհետե սկսվեց լեռների առաջացման պրոցեսը։ Օվկիանոսից լեռնագագաթները դուրս եկան։ Այնուհետևերևան եկան կդզիները. սրանք էլի չքացան մասնակի ջրհեղեղներից, հետո էլի երևացին, ամրացան, դարձան մայրցամաքներ։ վերջապես, ցամաքը հասավ այն դրության, որ մենք տեսնում ենք հիմա։ Ցամաքը ջրից նվաճեց հարյուր քառասուն միլիոն վեց հարյուր հազար յոթ քառակուսի կիլոմետր տարածություն։

Մայր ցամաքների դիրքը թույլ է տալիս ջուրը բաժանել հինգ գլխավոր մասերի.

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս։

Հարավային Սառուցյալ օվկիանոս։

Հնդկական օվկիանոս։

Ատլանտյան օվկիանոս և

Խաղաղ օվկիանոս։

Խաղաղ օվկիանոսը տարածված է հյուսիսից հարավ, երկու բևեռային շրջանների միջև, ապա արևմուտքից արևելք։ Ասիայի ու Ամերիկայի միջև՝ հարյուր քառասունհինգ աստիճան երկարության տակ։ Սա ամենահանգիստն է բոլոր օվկիանոսներից։ Նրա հոսանքները լայն են ու դանդաղ, մակընթացություններն ու տեղատվությունները մեծ չեն, հորդ անձրևներ են դալիս։

Այսպես է այն օվկիանոսը, որտեղից սկսվեցին իմ արտասովոր ճանապարհորդությունները։

— Եթե ուզում եք, պրոֆեսոր,— ասաց ինձ նավապետ Նեմոն,— մենք ճշտությամբ կորոշենք այն տեղը, ուր գտնվում ենք։ Ժամը տասներկուսից քառորդ է պակաս։ Հիմա ես կկարգադրեմ «Նաուտիլուսը» բարձրացնել օվկիանոսի մակերեսը։

Այս խոսքերի վրա նավապետը երեք անգամ սեղմեց էլեկտրական զանգի կոճակը։ Պոմպերը սկսեցին ջուրը դուրս մղել պահամաններից։ Խտաչափի սլաքը շարժվեց ու սահեց թվացույցի վրա, ցույց տալով, որ ճնշումը շարունակ պակասում է։ Այդ նշանակում էր, որ «Նաուտիլուսը» վեր էր բարձրանում։ Վերջապես, սլաքն անշարժացավ։

— Մենք բարձրացանք ջրի մակերեսը,— ասաց նավապետ Նեմոն։

Ես քայլեցի դեպի կենտրոնական սանդուղքը, բարձրացա երկաթե աստիճաններով և բացված անցքից դուրս եկա «Նաուտիլուսի» տախտակամածը։

Նավն ընդամենը ութ, տասը սանտիմետր դուրս էր եկել ջրից։ «Նաուտիլուսի» իլիկաձև ուրվագծերն իսկապես որ հիշեցնում էին երկար սիգարի։ Ես ուշադրություն դարձրի այն հանգամանքի վրա, որ նավի արտաքինը նման էր ցամաքային խոշոր սողունների մարմինը ծածկող թեփուկին։ Հիմա ինձ համար հասկանալի դարձավ, թե ինչու բոլոր նավերը «Նաուտիլուսը» ծովային կենդանի էին համարում։

Տախտակամածի մեջտեղում երևում էր մակույկի մի մասը, իսկ մյուս մասը մտնում էր նավի մեջ։ «Նաուտիլուսի» առջևի ու հետեի կողերում ցցված էր երկու ոչ բարձր վանդակ, թեք պատերով, որոնք ծածկված էին ոսպանման, հաստ բյուրեղապակիով։ Առջևի վանդակում տեղավորվում էր ղեկավարը՝ «Նաուտիլուսը» կառավարողը, իսկ հետևի վանդակում՝ էլեկտրական պայծառ մի լուսարձակ, որը լուսավորում էր ճանապարհը։

Ծովը սքանչելի էր, երկինքը՝ պայծառ։ Նավը հազիվ օրորվում էր օվկիանոսի մեծ ալիքներում։

Արևելյան թեթև քամին ալեկոծում էր ջրի մակերևույթը։ Բոլորովին պարզ, անմշուշ հորիզոնը թույլ էր տալիս միանգամայն ճիշտ դիտողություններ կատարել։

Ծովի վրա ոչինչ չէր երևում,— ոչ կղզի, ոչ ժայռ։ «Աբրահամ Լինկոլնը» նույնպես չէր երևում։ Մեզ շրջապատում էր անծայրածիր, վեհաշուք մի անապատ։

Նավապետ Նեմոն սպասեց մինչև կեսօր և սեքստանտը մոտեցնելով աչքերին, որոշեց արևի բարձրությունը, ինչպես նաև լայնության աստիճանը։ Դիտողության ժամանակ նրա դեմքի ոչ մի մկանը չշարժվեց։ Նրա ձեռքերում սեքստանտը չէր դողում, չէր շարժվում, կարծես թե գտնվում էր մարմարյա մի արձանի ձեռքերում։

— Կեսօր է,— ասաց նավապետը,— պրոֆեսոր, արդյոք չէի՞ք ցանկանա մտնել նավը։

Ես մի անգամ էլ դիտեցի ծովը, որի ջուրը մի փոքր դեղնավուն էր, որն անհերքելիորեն ապացուցում էր Ճապոնիայի ափերի մոտիկությունը, և նավապետի հետ իջա սրահ։

Այստեղ նավապետ Նեմոն ժամանակաչափի միջոցով որոշեց մեր գտնված տեղի երկարության աստիճանը, նախորդ անկյունաչափային դիտողությունների հիման վրա ստուգեց իր կատարած հաշիվները և քարտեզի վրա նշանակեց այն կետը, որ գտնվում էր «Նաուտիլուսը»։

— Պարոն Արոնաքս,— ասաց նա,— մենք գտնվում ենք 137° 15′ արևմտյան երկարության տակ։

— Ո՞ր միջօրեականից եք հաշվում,— իսկույն հարցրի ես՝ հույս ունենալով, որ նավապետի պատասխանը որոշ չափով կպարզի նրա ազգությունը։

— Ես ունեմ զան ազան քրոնոմետրեր,— պատասխանեց նա,— որոնք ցույց են տալիս Փարիզի, Գրինվիչի և Վաշինգտոնի ժամանակը։ Սակայն, ի պատիվ ձեր ներկայության, այսօր ես օգտվեցի Փարիզի միջօրեականով։

Այդ պատասխանը ոչինչ չպարզեց ինձ համար։ Ես գլխով շնորհակալության նշան արի։ Նավապետը շարունակեց.

— 137°15′ արևմտյան երկարություն, հաշված Փարիզի միջօրեականից, և 30°7′ հյուսիսային լայնություն։ Այլ կերպ ասած՝ մենք գտնվում ենք ճապոնիայի ափերից մոտավորապես երեք հարյուր մղոն հեռու։ Այսպես ուրեմն, այսօր, նոյեմբերի ութին, կեսօրին մենք սկսում ենք մեր շուրջերկրյա հետազոտական ստորջրյա արշավը։ Իսկ այժմ, պարոն պրոֆեսոր, ես չեմ խանգարի ձեր աշխատանքը։ Ես հրամայեցի ուղևորվել դեպի արևելք — հյուսիս֊արևելք և ընթանալ հիսուն մետր խորությամբ։ Այս մեծ քարտեզի վրա ամեն օր կնշանակվի անցած ճանապարհը։ Սրահն ամբողջովին կլինի ձեր տրամադրության տակ, իսկ ես ձեզնից թույլտվություն եմ խնդրում հեռանալու։

Նավապետ Նեմոն գլուխ տվեց և դուրս գնաց։ Սրահում ես մնացի մենակ և անձնատուր եղա մտքերին։ Այդ մտքերը շարունակ պտտվում էին «Նաուտիլուսի» տիրոջ շուրջը։ Արդյոք մի օր ես կիմանա՞մ, թե ինչ ազգության է պատկանում այդ մարդը, որ հպարտությամբ հայտարարում է, թե հայրենիք չունի։ Ի՞նչը, կամ ո՞վ է նրա մեջ ատելություն առաջ բերել դեպի մարդը։ Արդյոք նա չի՞ եղել այն չճանաչված գիտնականներից մեկը, որոնց «վիրավորել է աշխարհը»,— ինչպես ասում է Կոնսելը,— չի՞ եղել ժամանակակից մի Գալիլեյ, կամ իր երկրից արտաքսված մի հեղավախական գիտնական։ Այդ ես դեռ չգիտեի։ Նա հյուրընկալությամբ ընդունեց ինձ, որ պատահմամբ ընկել էի նրա նավի վրա, սակայն այդ ընդունելության մեջ կար ինչ-որ սառնություն, որը շարունակ մտածել էր տալիս ինձ, թե նա իշխում է իմ կյանքի վրա։ Ոչ մի անգամ նա չսեղմեց իմ ձեռքը, որ ես մեկնում էի իրեն, և ոչ մի անգամ իր ձեռքը չմեկնեց ինձ։

Մի ամբողջ ժամ ես խորասուզված էի այդ մտքերի մեջ, աշխատելով հասկանալ այդ մարդու խորհրդավոր գաղտնիքը։

Հետո աչքովս ընկավ սեղանի վրա բացված քարտեզը, և ես մատս դրի այն կետին, ուր հատվում էին նավապետ Նեմոյի որոշած երկարությունն ու լայնությունը։

Ինչպես մայր ցամաքները, այնպես էլ ծովն ունի իր գետերը։ Դրանք այնպիսի հոսանքներ են, որոնք հեշտությամբ են ճանաչվում, որովհետև իրենց գույնով ու բարեխառնությամբ տարբերվում են մնացած ջրերից։ Ամենից հայտնի օվկիանոսային հոսանքը Գոլֆստրիմն է։ Գիտությունը քարտեզի վրա նշանակել է հինգ ամենագլխավոր հոսանքների ուղղությունը, դրանցից մեկն Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասումն է, մյուսը՝ հարավային մասում, երրորդը՝ Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, չորրորդը՝ հյուսիսային մասում և վերջապես, հինգերորդը՝ Հնդկական օվկիանոսի հարավային մասում։ Միանգամայն հավանական է, որ վաղուց անցած ժամանակներում, երբ Կասպից և Արալյան ծովերն ու ասիական մեծ լճերը միացած էին հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում գոյություն ուներ վեցերորդ հոսանքը։

Քարտեզի այն կետից, ուր նշանակված էր «Նաուտիլուսի» տեղը, անցնում էր այդ հոսանքներից մեկը, ճապոնական Կուրո֊Սիվո հոսանքը, որ նշանակում է «Սև գետ»։ Արևադարձային արևի ուղիղ ճառագայթներից տաքացած ջրերով դուրս գալով Բենգալյան ծոցից, այդ հոսանքն անցնում է Մոլուքյան նեղուցը, գնում է Ասիայի ափերով, անցնում Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասը և հասնում մինչև Ալեության կղզիները։

Այդ հոսանքն իր հետ տանում է կամֆարայի ծառերի և այլ արևադարձային բույսերի բները և իր բաց֊կապույտ գույնով ու բարձր ջերմությամբ խիստ տարբերվում է օվկիանոսի մուգ-կանաչավուն ու սառը ջրերից։

«Նաուտիլուսը» պետք է գնար այդ հոսանքի ուզղությամբ։ Ես քարտեզի վրա հետևում էի հոսանքին, պաակերացնելով, թե ինչպես է նա չքանում Խաղաղ օվկիանոսի անծայրածիր տարածության մեջ։ Ես այնքան հեռու գնացի իրականությունից, որ չնկաաեցի, թե ինչպես Նեդ Լենդը և Կոնսելը մտան դահլիճ։

Իմ պանծալի ուղեկիցներն ուղղակի քարացան, տեսնելով սրահում գտնվող գանձերը։

— Որտե՞ղ ենք մենք գտնվում,— բացականչեց կանադացին,— մի՞թե Կվեբեկի թանգարանում։

— Պարոնի թույլավությամբ,— առարկեց Կոնսելը,— ես ավելի շուտ կկարծեի, որ մենք գտնվում ենք Սոմերար հյուրանոցում։

— Բարեկամներս,— ասացի ես,— դուք ոչ Կանադայում եք, ոչ Ֆրանսիայում, այլ «Նաուտիլուս» նավի մեջ, ծովի մակերևույթից հիսուն մետր ցած։

— Մնում է հավատալ, քանի որ այդ պարոնն է ասում,— պատասխանեց Կոնսելը,— բայց ճիշտն ասած՝ այս սրահը կարող է ապշեցնել նույնիսկ այնպիսի մի ֆլամանդցու, ինչպիսին եմ ես։

— Բարեկամս, կարող ես զարմանալ ինչքան ցանկանում ես։ Բայց միևնույն ժամանակ դիտիր ցուցափեղկերը։ Այնպիսի դասակարգիչը, ինչպիսին դու ես, այնտեղ շաա բան կգտնի անելու։

Կարիք չկար Կոնսելին երկու անգամ խնդրել, որ դասակարգելով զբաղվի։ Թեքվելով դեպի ցուցափեղկերը, նա արդեն բնագետների լեզվով ինչ֊որ բան էր քրթմնջում՝ դաս, ջոկատ, ենթաջոկատ, ընտանիք, ցեղ, տեսակ...

Աայդ ժամանակ Նեդ Լենդը, որին այնքան էլ չէր հետաքրքրում խխունջաբանությունը, ինձ հարց ու փորձ էր անում նավապետ Նեմոյի հետ տեսնվելու մասին, արդյոք ես իմացա՞, թե ով է Նեմոն, որտեղացի՞ է, ո՞ւր է գնում, դեպի ո՞ւր է տանում մեզ։ Նեդը հարցերի տարափ էր թափում, հնարավորություն չտալով պասյասսխանելու դրսանցից որևէ մեկին։ Երբ նա լռեց, ես նրան հաղորդեցի այն ամենը, ինչ որ գիտեի և ինչ որ չգիտեի։ Իմ հերթին հարցրի նրան, թե այդ ժամանակվա ընթացքում ինչ է լսել ու տեսել։

— Ոչինչ չեմ լսել և ոչինչ չեմ տեսել,— պատասխանեց կանադացին։— Ես նույնիսկ անձնակազմից ոչ ոքի չտեսա։

— Գուցե նա է՞լ էլեկտրական է։

— Էլեկտրակա՞ն։

— Ազնիվ խոսք, դրան էլ կարելի է հավատալ... բայց ասացեք, պարոն պրոֆեոոր,— դիմեց ինձ Նեդ Լենդը, նորից նույն մտահղացումով տարված,— քանի հոգի է այստեղի անձնակազմը։ Տա՞սը, քսա՞ն, հիսո՞ւն, հարյո՞ւր։

— Այդ հարցին ոչինչ չեմ կարող պատասխանել, Նեդ։ Հավատացե՛ք ինձ, հրաժարվեցեք «Նաուտիլուսին» տիրանալու կամ նրանից փախչելու մտքից։ Այս նավը ժամանակակից տեխնիկայի հրաշքն է և ես ամբողջ կյանքումս կզղջայի, եթե ինձ չհաջողվեր մի լավ ծանոթանալ նրա հետ։ Շատերը կնախանձեին մեր դրության, թեկուզ այն պատճառով, որ մենք հնարավորություն ունենք ճանապարհորդելու հրաշքների աշխարհում։ Այսպես ուրեմն, ձեզ հանգիստ պահեցեք և եկեք դիտենք այն ամենն, ինչ որ կատարվում է մեր շուրջը։

— Դիտե՞նք,— տաքացավ եռաժանու վարպետը,— ի՞նչ կարող ենք տեսնել այստեղ, այս երկաթյա բանտում։ Չէ՞ որ մենք կուրորեն ենք շարժվում։

Նեդ Լենդը դեռ չէր վերջացրել նախադասությունը, երբ հանկարծ սալոնը բոլորովին մթնեց։ Առաստաղի լույսերը հանգան այնպե՛ս հապճեպ, որ աչքերս՝ նույնիսկ ցավեցին, ճիշտ այնպես, ինչպեո այդ լինում է անթափանց խավարում հանկարծակի պայծառ լույս վառվելիս։

Մենք համրացանք և նույնիսկ չէինք համարձակվում տեղներիցս շարժվել, որովհետև չգիտեինք, թե ինչ անակնկալ է ապասում մեզ՝ հաճելի՞, թե՞ տհաճ։ Բայց այդ վայրկյանին շարժման ձայն լսվեց, կարծես թե բացվում էր «Նաուտիլուսի» երկաթե կեղևը։

— Սա մեր վերջն է,— ասաց Նեդ Լենդը։

Հանկարծ սալոնը լուսավորվեց։ Լույսն անցնում էր երկու կողմից, պատերի միջև եղած ձվաձև անցքերից։ Էլեկտրական լոսւարձակը պայծառ լուսավորել էր ջրի շերտերը։ Երկու հաստ, բյուրեղապակյա պատուհաննեը մեզ բաժանում էին ծովից։ Սկզբում ես ցնցվեցի, մտածելով, որ այդ փխրուն անջրպետը կարող է ջարդվել։ Սակայն, լավ դիտելով լուսամուտների հաստ, պղնձյա պատյանը, ես հանգստացա. պետք է որ այդ ապակիները հսկայական դիմացկունություն ունենային։

Ծովը բոլորովին պարզ երևում էր «Նաուտիլուսից» մի ամբողջ մղոն տարածության վրա։ Ինչպիսի արտասովոր տեսարան։ Ո՞ր գրիչը կկարողանա այն նկարագրել։ Ո՞վ կարող է հաղորդել լույսի այն զմայլելի ցոլքը, որ թափանցել էր ջրի խորը շերտերը, այն մեղմ ելևէջները, որ առաջանում էին լույսերի ու ստվերների փոփոխումից, կիսատոների այն աննկարագրելի հարստությունը։

Բոլորը գիտեն, թե որչափ թափանցիկ է լինում ծովի ջուրը, որ ավելի մաքուր է, քան ամենամաքուր աղբյուրի ջուրը։ Ծովի ջուրն է՛լ ավելի թափանցիկ է դառնում իր մեջ լուծված հանքային աղերի շնորհիվ։ Օվկիանոսի մի քանի տեղերում, օրինակ՝ Անթիլյան կղզիների մոտ, հարյուր քառասունհինգ մետր խորությամբ հատակում պարզ երևում է ավազի յուրաքանչյուր հատիկը։ Որքան մեզ հայտնի է, արևի ճառագայթները երեք հարյուր մետրի չափ թափանցում են ծովի խորքը։

Էլեկտրական լույսը, որ վառվել էր ծովի խորքում, կարծես թե «Նաուտիլուսի» շուրջը գտնվող հեղուկ զանգվածները դարձրել էր բոցերի հսկայական մի հեղեղ։

Եթե ճիշտ համարենք Էրեմբեբգի այն ենթադրությունը, թե ջրի խորը շերտերը ֆոսֆորացվում են, ապա բնությունը սքանչագեղ տեսարաններ է պարգևել ջրի խորքերում ապրող արարածներին։ «Նաուտիլուսի» լուսամուտից դիտելով ջրերում ճառագած լույսի ելևէջները, ես համոզվեցի դրանում։

Սրահի երկու կողմերից էլ մի֊մի լուսամուտ էր բացված դեպի անհայտ ու չհետազոտված աշխարհը։ Սրահում տիրող խավարն ուժեղացնում էր արտաքին լուսավորության տպավորությունը, և մենք դիտում էինք կարծես թե ակվարիումի մի հսկայական ապակու միջից։

Թվում էր, թե «Նաուտիլուսն» անշարժ կանգնած է միևնույն տեղում։ Դա բացատրվում էր նրանով, որ նավից դուրս չկար որևէ անշարժ առարկա, որի հակառակ ընթացքը ցույց տար, թե մենք շարժվում ենք։ Սակայն երբեմն մեր աչքերի աոջևից հսկայական արագությամբ անցնում էին ջրի կոհակները, որոնք առաջանում էին նրանից, որ նավի առջևի սուր ծայրը ճեղքում էր ջուրը։

Մենք կախարդված ու սքանչացած սեղմվել էինք ապակիներին ու խոսք չէինք գտնում մեր զմայլանքն արտահայտելու համար։

Հանկարծ Կոնսելը սկսեց խոսել.

— Հը՛մ, Նեդ, դուք ուզում էիք դիտե՞լ։ Դե, նայեցեք։

— Հետաքրքիր է, հետաքրքիր է,— ասաց կանադացին, այդ հրապուրիչ տեսարանի ազդեցությամբ մոռանալով թե՛ իր բարկությունը և թե՛ փախչելու ցնորքները,— արժեր հեռուներից գալ այստեղ և զմայլվել այս հիանալի ներկայացումով։

— Հիմա ինձ համար հասկանալի է այդ մարդու կյանքը,— գոչեցի ես,— նա իր համար ստեղծել է մի առանձին աշխարհ և այժմ վայելում է այդ աշխարհի ցնցող հրաշքները։

— Բայց ո՞ւր են ձկները,— հարցրեց կանադացին,— ես նրանց չեմ տեսնում։

— Մի՞թե միևնույն չէ ձեզ համար,— պատասխանեց Կոնսելը,— չէ՞ որ ձկներն անծանոթ են ձեզ։

— Ինչպես թե անծանոթ են։ Գիտե՞ք, որ ես ձկնորս եմ,— տաքացավ Նեդ Լենդը։

Երկու բարեկամների միջև վեճ առաջացավ։ Երկուսն էլ ծանոթ էին ձկներին, բայց ամեն մեկը յուրահատուկ կերպով։ Բոլորին հայտնի է, որ ձկները կազմում են ողնաշարավոր կենդանիների չորրորդ և վերջին դասը։ Գիտությունը նրանց միանգամայն ճիշտ բնորոշում է տվել.— «Սառ նարյուն ունեցող ողնաշարավորներ, որոնք քիմուխտներով են շնչում և հարմարվել են ջրում ապրելուն»։ Ձկները բաժանվում են երկու տարբեր ենթադասերի.— ոսկրավորներ, այսինքն այնպիսի ձկներ, որոնց ողնաշարը բաղկացած է ոսկրյա ողներից, և կռճիկավորներ, այսինքն այնպիսիները, որոնց ողնաշարները բաղկացած են կռճիկային ողներից։

Հնարավոր է, որ կանադացին լսած լիներ ձկների այդ ստորաբաժանման մասին, սակայն Կոնսելն անշուշտ ավելի իրազեկ էր տվյալ խնդրում։ Բարեկամանալով Նեդի հետ, նա անկեղծորեն ցանկանում էր իր գիտեցածը հաղորդել կանադացուն, ուստի ասաց.

— Իմ բարեկամ Նեդ, դուք ձկների արհավիրքն եք, դուք ճարպիկ ու խիզախ ձկնորս եք։ Զեր կյանքում դուք քանի-քանի՜ անգամ բռնել եք այդ հետաքրքիր արարածներին։ Բայց ես պատրաստ եմ գրազ գալու, որ դուք գաղափար չունեք, թե նրանց ինչպես կարելի է դասակարգել։

— Բոլորովին ոչ,— կատարյալ լրջությամբ պատասխանեց կանադացին,— ձկները բաժանվում են երկու տեսակի՝ ուտելի և ոչ ուտելի։

— Այդպես դասակարգում են որկրամոլները,— ծիծաղեց Կոնսելը,— բայց ասացեք, գիտե՞ք թե ինչ տարբերություն կա ոսկրավոր ու կռճիկավոր ձկների միջև։

— Գուցե և գիտեմ, Կոնսել։

— Իսկ այդ դասակարգերի ստորաբաժանումները։

— Ոչ, Կոնսել, այդ մասին գաղափար չունեմ։

— Այդ դեպքում լսեցեք, Նեդ, և միտներդ պահեք։ Ոսկրավոր ձկները բաժանվում են վեց ջոկատի։ Առաջին ջոկատը փշափետուր ձկներն են, որոնք ունեն ամբողջական ու շարժուն վերին ծնոտ և սանրի նման քիմուխտներ։ Այս ջոկատի մեջ մտնում է տասնհինգ ընտանիք, այսինքն բոլոր հայտնի ձկների համարյա երեք քառորդ մասը։ Ջոկատի ներկայացուցիչը սովորական պերկեսն է։

— Բավական համեղ ձուկ է,— դիտեց Նեդ Լենդը։

— Երկրորդ ջոկատը,— շարունակեց Կոնսելը,— բաց֊փամփուշտավոր ձկներն են, որոնց որովայնային լողաթևերը գտնվում են փորերի տակ, կրծքային լողաթևերի հետևում, և չեն ամրացված ուսերի ոսկորներին։ Այս ջոկատի մեջ մտնում է հինգ ըն տանիք և գետերում ու լճերում ապրող ձկների մեծ մասը։ Սրանց ներկայացուցիչներն են ծածանը և գայլաձուկը։

— Թո՛ւ,— անտարբեր ասաց կանադացին,— այդպիսի ձկներ չեմ սիրում։

— Երրորդ ջոկատը,— շարունակեց Կոնսելը,— փափկափետուրներն են, որոնց որովայնային լողաթևերը գտնվում են կրծքային լողաթևերի տակ և անմիջականորեն ամրացված են ուսերի ոսկորներին։ Այս ջոկատում կան չորս ընտանիք։ Ջոկատի ներկայացուցիչը փափկաձուկն է։

— Ա՛յ, հրաշալի ձուկ է,— բացականչեց եռաժանու վարպետը, որ համառորեն շարունակում էր ձկները գնահատել միայն խոհարարական տեսակետից։

— Չորրորդ ջոկատը,– առանց նրան լսելու շարունակեց Կոնսելը,— բաղկացած է միայն օձաձկների ընտանիքից։ Սրանք ունեն երկար մարմին, առանց որովայնային լողաթևերի են ու ծածկված են պինդ, հաճախ լորձունքային մաշկով։

— Համեղ չեն,— ավելացրեց Նեդը։

— Հինգերորդ ջոկատը,— շարունակեց Կոնսելը,— փնջաքիմուխտավորներն են, որոնք ունեն ամբողջական ու շարժուն ծնոտ, բայց փոքրիկ փնջերից բաղկացած քիմուխտ, իսկ այդ փնջերը զույգ-զույգ դասավորված են քիմուխտային աղեղների երկայնքով։ Այս ջոկատի մեջ մտնում է միայն փշավորների ընտանիքը։ Սրանց ներկայացուցիչը ծովային ձիուկն է։

— Թո՛ւ, զզվելի բան,— բացականչեց կանադացին։

— Վեցերորդ և վերջին ջոկատը,— այդ ամրածնոտներն են, որոնց ծնոտի ոսկորն անշարժ միացած է ծնոտների միջև եղած ոսկորի հետ, իսկ քիմքատակի կամարը՝ գանգի հետ։ Այս ջոկատն ունի երկու ընտանիք՝ պնդամաշկներ և բաց֊ատամնավորներ։ Սրանց ներկայացուցիչը լուսնյակ –ձուկն է։

— Որը կարող է միայն պղծել կաթսան,— դիտեց կանադացին։

— Դուք ինձ հասկացա՞ք, բարեկամս,— հարցրեց գիտնական Կոնսելը։

— Մազաչափ անգամ չհասկացա, Կոնսել,— պատասխանեց եռաժանու վարպետը,– սակայն շարունակեցեք. այն, ինչ որ դուք ասում եք, շատ հետաքրքիր է։

— Ինչ վերաբերվում է կռճիկային ձկների ենթադասին,— հանգիստ տոնով շարունակեց Կոնսելը,— նա բաժանվում է ընդամենը երեք ջոկատի։

— Որքան քիչ, այնքան լավ,— ասաց Նեդը։

— Առաջինը կլորաբերաններն են, որոնց ծնոտները միացած են ու կազմում են մի օղակ, իսկ քիմուխտների մեջ կան բազմաթիվ անցքեր։ Այս ջոկատում կա միայն մի ընտանիք։ Ներկայացուցիչը քարալեզն է։

— Վատ ձուկ չէ,— արձագանքեց Նեդ Լենդը։

— Երկրորդ ջոկատը շնաձկներն ու կատվաձկներն ենք, որոնց քիմուխտները նման են կլորաբերանների քիմուխտներին, բայց ունեն շարժական ներքին ծնոտ։

— Ինչպե՛ս,— գոչեց Նեդը,— շնաձուկն ու կատվաձուկը պատկանում են միևնույն ջոկատի՞ն։ Է՛հ, սիրելի Կոնսել, եթե դուք ուզում եք, որ կատվաձկները կենդանի մնան, խորհուրդ չեմ տալիս նրանց շնաձկների հետ տեղավորել միևնույն ընտանիքում։

— Երրորդ ջոկատը,— նույնիսկ առանց աչքերը թարթելու շարունակեց Կոնսելը,— թառափներն են, որոնց քիմուխտները բացվում են կափարիչով ծածկվող մի անցքով։ Այս ջոոկատում կա չորս ընտանիք։ Ներկայացուցիչը թառափն է։

— Հը՛մ, Կոնսել, ամենալավերի մասին վերջում եք խոսում։ Վերջացրի՞ք։

— Այո, Նեդ։ Բայց չմոռանաք, որ այն ամենն, ինչ որ իմացաք, շատ քիչ է, քանի որ ջոկատները բաժանվում են ենթաջոկատների, ընտանիքների, ենթաընտանիքների, ցեղերի, տեսակների, փոփոխակների։

— Հրե՛ն, Կոնսել, մի քանի տեսակներ,— ասաց կանադացին, դեմքը դարձնելով դեպի լուսամուտը։

— Այո, դրանք ձկներ են,— բացականչեց Կոնսելը,— կարծես մենք ակվարիումում ենք գտնվում։

— Ո՛չ,— առարկեցի ես,— չէ՞ որ ակվարիումը միայն վանդակ է, իսկ այդ ձկներն ազատ են այնպես, ինչպես թռչունն օդում։

— Դե՞հ, Կոնսել, տվեք այդ ձկների անունները,— խնդրեց Նեդ Լենդը։

— Դրանք իմ մասնագիտությանը չեն վերաբերում,— պատասխանեց Կոնսելը,— դիմեցեք իմ տիրոջը։

Եվ իսկապես, այդ հրաշալի մարդը, կենդանիների այդ մոլեռանդ դասակարգողը բնագետ չէր, և ես չգիտեմ, թե արդյոք նա կարո՞ղ էր թյուննոսին զանազանել մյուս ձկներից։ Այդ տեսակետից նա կատարյալ հակապատկերն էր կանադացու, որն առանց տատանվելու ասում էր բոլոր ձկների անունները։

— Դա թիկնեղջյուրն է,— ասացի ես։

— Ուղղանկյուն թիկնեղջյուր,— ավելացրեց Նեդ Լենդը։

— Թիկնեղջյուրների ցեղից, պնդամաշկների ընտանիքից, ամրածնոտների ջոկատից,— շշնջաց Կոնսելը։

Այո՛, Կոնսելը և Նեդ Լենդը միասին վերցրած կլինեն մի արտասովոր բնագետ։

Կանադացին չսխալվեց։ Բազմաթիվ թիկնեղջյուրներ ուղղանկյուն, կարծես մամլած մարմիններով, թեփուկավոր մաշկով, մեջքի լողաթևի վրա գտնվող բութակով, խաղում էին «Նաուտիլուսի» շուրջը, շարժելով պոչերի քառաշար փշերը։ Դժվար է պատկերացնել մի ավելի գեղեցիկ բան, քան նրանց թեփուկը, որ մեջքի վրա մոխրագույն է, իսկ որովայնի վրա՝ սպիտակ։ Նրանց թեփուկի ոսկեգույն բծերը շողշողում էին մթին ջրերում։ Թիկնեղջյուրների մոտ լողում էին կատվաձկները, որ կարծես հողմից ծածանվող պաստառներ լինեին։ Նրանց մեջ ես նկատեցի չինական կատվաձկանն իր դեղնավուն մեջքհվ, նուրբ֊վարդագույն որովայնով և աչքերի վերևում գտնվող երեք փշերով։ Ձկների այս տեսակը խիստ հազվագյուտ է։ Լասեբեդի ժամանակներում մարդկանց նույնիսկ կասկածելի էր թվում չինական կատվաձկների գոյությունը, քանի որ Լասեբեդը դրանց տեսել էր միայն ճապոնական նկարների մի հավաքածոյի մեջ։

Երկու ժամվա ընթացքում ստորջրյա մի ամբողջ բանակ ուղեկցում էր «Նաուտիլուսին»։ Իրենց գեղեցկությամբ, գունեղությամբ և արագաշարժությամբ մրցող ձկների մեջ ես տեսնում էի հուբանը, արքայաձուկը, որ մեջքի վրա ունի երկու սև գիծ, ճապոնական թյունիկը, որ ունի կապույտ մարմին և արծաթավուն գլուխ, փայլուն կապտաձկները, որոնց միմիայն այդ անունը փոխարինում է մի ամբողջ նկարագրության, զոլավոր ապարները, որ ունեն կապույտ-կանաչավուն լողաթևեր, այլ տեսակի ապարները, որոնց պոչերի շուրջը սև շերտեր են լինում, կամ որոնք շրջապատված են վեց «գոտիներով», բեկասյան ձկները, որոնցից մի քանիսը մի ամբողջ մետր երկարություն ունեին, ճապոնական սալամանդրը, փողոշը, որ ունի վեց ոտնաչափ երկարություն, փոքրիկ, աշխույժ աչքեր և լայն բերան ու ատամներ։

Մենք շարունակում էինք զմայլվել։ Նեդը տալիս էր ձկների անունները, Կոնսելն իսկույն դասակարգում էր նրանց, իսկ ես սքանչանում էի ձկների գեղեցկությամբ և արագաշարժությամբ։ Դեռ ոչ մի տեղ ես չէի տեսել կենդանի, ազատ ձկներին իրենց բնական միջավայրում։

Ես էլ չեմ թվի մեր տեսած ձկների բոլոր տեսակները, Ճապոնական ու Չինական ծովերի այդ ամբողջ հավաքածոն։ Ինչպես երևում է։ Նրանք հրապուրվում էին էլեկտրական պայծառ լույսով, որովհետև ամբողջ վտառներով խմբվում էին նավի շուրջը և ավելի բազմաթիվ էին, քան թռչուններն օդում։

Հանկարծ սրահը լուսավորվեց։ Երկաթյա փեղկերը ծածկվեցին։ Կախարդական տեսարանը չքացավ, սակայն ես դեռ երկար ժամանակ անձնատուր եղա ցնորքներին, մինչև որ պատահմամբ աչքովս ընկան պատերից կախված պարագաները։ Կողմնացույցի սլաքը շարունակում էր ցույց տալ դեպի արևելք֊հյուսիս-արևելք, ծանրաչափը՝ հինգ մթնոլորտ ճնշում, որ համապատասխանում էր հիսուն ոտնաչափ խորության, իսկ էլեկտրական մի այլ պարագա ցույց է տալիս, որ նավը մի ժամում անցնում է տասնհինգ մղոն։

Ես սպասում էի նավապետ Նեմոյին։ Սակայն նա չէր երևում։ Ժամանակաչափը ցույց էր տալիս կեսօրվա ժամը հինգը։

Նեդ Լենդը և Կոնսելը վերադարձան իրենց սենյակը։ Ես էլ գնացի իմ սենյակը։ Ճաշն արդեն դրված էր սեղանիս վրա։ Ինձ մատուցել էին կրիայի մսից պատրաստված ապուր, տապակած արքայաձուկ, որի լյարդն առանձին էր եփած և չափազանց համեղ մի խորտիկ էր, կլորագլուխ ակնափուշ ձկան սուկի, որ ավելի համեղ էր, քան սալմոնը։

Երեկոյան ես կարդում էի, գրում և մտածում։ Երբ քունը հաղթահարեց ինձ, ես պառկեցի մահճակալի վրա և խոր քուն մտա այն ժամանակ, երբ «Նաուտիլուսն» արագ ընթանում էր «Սև գետի» հոսանքով։


Գլուխ տասնհինգերորդ։ Գրավոր հրավեր