Ֆրանսիս Ժամ

Գրապահարան-ից

Հեղինակներ Ժ

Ֆրանսիս Ժամ

(1868 - 1938)




Ստեղծագործություններ

Ճաշասենյակում

Կա մի պահարան, փայլն հազիվ պահած
Որ ունկնդրել է ձայներն իմ նախնյաց։
Իմ պապի ձայնն է լսել նա մի օր,
Ինչպես և ձայնը հանգուցյալ իմ հոր։
Հավատարիմ է նա այս հուշերին․
Իզո՜ւր եք կարծում, թե սենյակի մեջ
Նա գիտե այդպես լոկ կանգնել լռին,
Քանզի ես իր հետ խոսում եմ անվերջ։

Այստեղ կա նաև մի փայտե կկու։
Էլ նա չի երգում, չգիտեմ՝ ինչու։
Եվ չեմ էլ ուզում հարցընել նրան։
Ո՜վ գիտի, գուցե խզվել է իսպառ
Ձայնը, որ նրա զսպանակում կար,
Ննջեցյալների ձայների նման։

Եվ դեռ մի ուրիշ դարան կա այստեղ,
Որ մեղրամոմ է բուրում, հաց, պաստեղ,
Միս, անուշեղեն և տանձեր հասուն։
Շատ հավատարիմ մի ծառա է նա,
Որ եկած օրից հասկացավ իսկույն,
Թե մեզնից ոչինչ պետք չէ գողանա։

Ինձ մոտ եկել են բազմաթիվ մարդիկ․
Չեն հավատացել նրանք մանտրտիկ
Այս հոգիների գոյությանն անգամ։

Եվ ժպտում եմ ես, երբ մի այցելու,
Կարծելով, թե լոկ սենյակում ես կամ,
Հարցնում է առանց տարակուսելու․
― Ինչպե՞ս եք զգում, լա՞վ եք, պարոն Ժա՛մ։

թ․Ա․Ալիքյան