Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին (կենսագրություն)

Գրապահարան-ից

Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին (ռուս.՝ Александр Сергеевич Пушкин, (հունիսի 6, (Մայիսի 26) 1799 - Փետրվարի 10(հունվարի 29), 1837) Ռուս բանաստեղծ և գրող, Ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Պուշկինի հիմնական ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն: Ալեքսանդր Պուշկինը ծնվել է Մոսկվայի գերմանական թաղամասում։ Հայրը` Սերգեյ Լվովի Պուշկինը պատկանում էր հին ազնվական տոհմին, իսկ մայրը` Նադիեժդա Օսիպի Հանիբալլը Աբրահամ Պետրոսի Հաննիբալի թոռնուհին էր։