Changes

1984

4 bytes removed, 12:20, 14 Մարտի 2018
/* I */
Իսկ երբեմն կարելի էր դառնում սեփական ատելությունը գիտակցաբար ուղղել այս կամ այն առարկային։ Կամքի մի կատաղի ջանքով, ինչպես մղձավանջի ժամանակ գլուխդ կտրում ես բարձից, Ուինսթոնը կատաղությունն էկրանային դեմքից տեղափոխում էր ետևը նստած թխահեր աղջկա վրա։ Երևակայության մեջ առկայծում էին հստակ, գեղեցիկ պատկերները. ինքը նրան կծեծի ռետինե մահակով։ Մերկացրած կկապի սյանը, կխոցոտի նետերով, ինչպես սուրբ Սեբաստիանին։ Կբռնաբարի ու վերջին ջղակծկումներում կկտրի կոկորդը։ Եվ առավել պարզ, քան նախկինում, հասկացավ, թե ինչու է նրան ատում։ Նրա համար, որ ջահել էր, գեղեցիկ և սեռազուրկ, նրա համար, որ ինքն ուզում է նրա հետ քնել ու երբեք չի կարողանա, նրա համար, որ աղջկա բարալիկ, նուրբ, ասես գրկելու համար ստեղծված գոտկատեղին ոչ թե իր ձեռքն է, այլ այդ զզվելի ալ կարմիր գոտու՝ կուսականության մարտնչող խորհրդանիշի։
Ատելությունն ավարտվեց ջղացնցումներով։ Գոլդսթայնի ելույթը վերածվեց իսկական մկկոցի, իսկ դեմքը մի ակնթարթ դարձավ իսկապես ոչխարի դեմք։ Հետո մռութը լուծվեց եվրասիական զինվորի մեջ. հսկայական ու սարսափելի՝ նա գալիս էր նստածների վրա, ինքնաձիգից կրակ թափելով, սպառնալով պատառ-պատառ անել էկրանը, այնպես, որ դիմացի շարքում շատերը վախեցած հետ ընկան աթոռների վրա։ Բայց և անմիջապես թեթևացած շունչ քաշեցին. թշնամու կերպարանքը սահուն փակեց Ս՝եծ Մեծ եղբոր գլուխը՝ սևահեր, սևաբեղ, լեցուն ուժով ու առեղծվածային հանդարտությամբ, այնքան ահռելի, որ բռնեց համարյա ամբողջ էկրանը։ Ոչ ոք չէր լսում՝ ինչ է ասում Մեծ եղբայրը։ Գոտեպնդման ընդամենը մի քանի բառ, ինչպիսիք առաջնորդը նետում է ճակատամարտի դղրդոցի մեջ, որոնք ինքնին թող որ անհասկանալի են, բայց վստահություն ներշնչող հենց միայն նրանով, որ արտասանվել են։ Հետո Մեծ եղբոր դեմքն աղոտացավ, ու հայտնվեց հստակ խոշորատառ մակագրությունը՝ երեք կուսակցական կարգախոսները.
''ինձ կգնդակահարեն ինձ մեկ է թող գնդակահարեն կրակեն ծոծրակիս ինձ համար մեկ է կորչի մեծ եղբայրը միշւր միշտ կրակում են կրակում են ծոծրակին ինձ համար մեկ է կորչի մեծ եղբայրը։''
8
edits