Շատ է սխալվում նա, ով մտածում է, որ որոշում կայացնելիս ինձ վրա ինչ֊որ կերպ ազդեց այն խելահեղ գումարը, որը ես հնարավորություն ստացա աշխատելու։ Չեմ պնդի, որ ես փողի հանդեպ անտարբեր եմ, բայց հստակ կարող եմ ասել, որ միայն փողի համար ես երբեք չէի վտանգի նույնիսկ իմ մի մազը։
Հնարավոր է, որ ես չէի բավարարի Ջոնի խնդրանքը, բայց այստեղ արթնացավ իմ սատանան, որը այն ժամանակվանից, ինչ ապրում է մեջս, միայն մտածում է այն մասին, թե ինչպես դրդի ինձ որևիցե բախտախնդրության։ Երբեմն նա չափը անցնում է, և ես առանց խղճալու ճնշում եմ նրան իմ մեջ։ Որոշ ժամանակ նա լռում է առանց կյանքի նշաններ ցույց տալու։ Այդ ժամանակ, ես ինձ պահում եմ համարյա իդեալական․ խուսափում եմ խմել և ծխել, փողոցը անցնում եմ միայն կանաչ լույսի տակ, մեքենան վարում եմ ` ենթարկվելով ճանապարհային նշաններին, իսկ աշխատածս բոլոր փողերը տալիս եմ կնոջս մինչև վերջին մանրադրամը։ Այդպիսի օրերին, բոլոր ինձ ճանաչողները չեն կարող չուրախանալ։ ուրախանում են։ Լավ հագնված, լվացված, սափրված, խուզած մազերով և, միևնույն ժամանակ բոլորի հետ բացառիկ սիրալիր։
Բայց գալիս է ժամանակը, սատանան արթնանում է և նորից սկսում է․