― Ոչ, Վիտալիյ Նիկիտիչ։ Դուք մերն եք։ Չէ՞ որ մենք ձեզ վերականգնել ենք։
===Վեցորորդ մաս===
===Հյուրանոց «Սոցիալիստական»===
― Այս ո՞ւր ես ինձ բերել, ― հարցրի ես Վասյաին։Վասյային։
― Որտեղ հրամայել են, ― պատասխանեց նա։
― Դուք հիմա այստեղ եք ապրելու։ ― Նա ցույց տվեց ինձ երկար ցածր շենքը ու մինչ ես զննում էի այն, միացրեց շարժիչը և գնաց, ողողելով ինձ գոլորշու քուլաներով։
Երբ գոլորշին ցրվեց, լուսնի լույսի տակ ես տեսա, որ շենքը բարաքի նման մի բան է։ Շենքի բոլոր պատուհանները մութն մութ էին։ Դռան վրա կախված հնացած ցուցանակի վրա, թույլ լույսի տակ դժվարությամբ կարելի էր կարդալ․
'Հյուրանոց «Սոցիալիստական»'
Հյուրանոցի դիմաց դատարկ, անխնամ տարածք էր, իսկ աջ կողմից ձգվում էր բարձր, վերևի մասում փշալարերով պատած երկաթբետոնե պարիսպը։ Ես հասկացա, որ գտնվում եմ Մոսկորեպի ծայրամասում։
Ես ասացի, որ ինձ այստեղ են տեղափոխել «Կոմունիստական» հյուրանոցից։
― Ւնչպե՞ս Ի՞նչ է ազգանունդ։
Ես կարծում էի, որ լսելով ազգանունս, նա կուրախանա և ինքնագիր կխնդրի, բայց ոչ մի նման բան տեղի չունեցավ։ Նա երկար ժամանակ փնտրում էր ազգանունս մի ինչ֊որ կեղտոտ գրքում, ծռված մատը շարժելով տողերի վրա։ Վերջապես գտնելով փնտրածը, սեղանից վերցրեց բանալիների կապը, լամպը և տարավ ինձ ինչ֊որ տեղ միջանցքի խորքը, բացեց համար տասնչորսերորդ դուռը և ասաց․
― Արա՛գ, պետք է փախչել այստեղից, ― ասացի ինքս ինձ և դուրս թռա միջանցք։ Ես իհարկե կասկածում էի, որ կոշիկներս մաքրված կգտնեմ, բայց նրանք ընդհանրապես չկային։
Հերթապահը փոխվել էր։ Նա ենթասպայի կոչում ուներ։ Երբ ես հարցրի կոշիկներիս մասին՝ մի քիչ զարմացավ, հետո բացատրեց, որ միջանցքում թողված թողնված իրերի համար ադմինիստրացիան պատասխանատու չէ։ Դա շատ սպասելի էր։ Ես հարցրի նրան կաբեսոտի տեղը, բայց նա ասաց, որ այս կարգի հյուրանոցներում կաբեսոտ չի լինում, իսկ երկրորդական մթերքի համար նախատեսված կուտակիչը գտնվում է իմ սենյակում։ Նա երևի նկատի ուներ գիշերային սափորը։
Հասկանալի է, որ այդ առարկայից ես այնքան էլ չէի ուզում օգտվել, բայց ստիպված վերադարձա համար։ Հետաքրքիր է, որ այնուամենայնիվ, մի երկուսուկես մետրանոց թերթի կտոր այնտեղ կար։ Բացելով այն ես տեսա խոշոր տառերով տպված այսպիսի վերնագիր․ «Մարդ անցյալից»։
Ես միանգամից գլխի ընկա, որ այնտեղ խոսքը գնում է իմ մասին, չնայած անունս ոչ մի անգամ չէր հիշատակվում։
Իհարկե, ես դեռ անցյալում առիթներ ունեցել էի կարդալ նմանատիպ քննադատական հոդվածներ, բայց այն ժամանակ այդքան զգայուն չէի, և ամեն ինչ սրտիս մոտ չէի ընդունում։ Իսկ հիմա, կարդացածս ինձ ցավոտ խոցեց։ Հոդվածում ասված էր, որ մի ոմն անձնավորություն վաղուց արդեն բռնել է մեզ համար թանկ ամեն ինչի մրոտման ու քննադատության ճանապարհը։ Որ ապրելով զարգացած սոցիալիզմի ժամանակ, նա ոչ մի առաջընթաց չի նկատել նախակոմունիստական ժամանակաշրջանում։ Երրորդ Օղակի հետախուզության պատվերով, ժամանակին զրպարտել է ամեն ինչ։ Իր, եթե կարելի է այդպես անվանել գործունեությամբ, նա արժանի էր խիստ պատժի, բայց այն ժամանակվա սանձարձակ կոռուպցիոնիստների թողտվության պատճառով, կարողացավ խուսափել հատուցումից, և թաքնվելով Երրորդ Օղակում, իր անդրօվկիանոսյան հովանավորներին սպասարկելու համար, ջանասիրաբար ցեխ էր շպրտում այն երկրի վրա, որը նրան մեծացրել, կերակրել, խմեցրել, հագուստով էր ապահովել։ Եվ հիմա նա նորից հայտնվել է մեր մեջ։ Մեր հասարակությունը ներեց նրան նախկին հանցագործությունները։ Մենք հույս ունեինք, որ վաթսուն տարի ապրելով Երրորդ Օղակում, նա ավելի շրջահայաց է դարձել, զղջացել է, հասկացել, թե ինչում որն է կայանում սկզբունքային տարբերությունը կոմունիզմի ու այն աշխարհի միջև, որտեղ աշխատավորները հասել են աղքատության այն աստիճանին, որ նույնիսկ երկրորդական մթերքը ստիպված են ներկրել արտասահմանից։ Այդ հուսյով հույսով Գերագույն Հնգանկյունին որոշում ընդունեց նրան րեաբիլիտացնել։ Մենք նրան գրկաբաց ընդունեցինք, բայց ինչպես ասում են, որքան էլ գայլին կերակրես՝ աչքը անտառում է մնում։ Միջազգային ռեակցիոն ուժերի այդ անխիղճ սպասավորը, մեր հասուն կոմունիզմին նայում էր սև ակնոցների միջով, ամեն ինչ նրան այնքան դուր չէր գալիս, որ նա չէր տարբերում պրեկոմպիտը կաբեսոտից։
Մեր հասարակությունը, ինչպես հայտնի է, աշխարհում ամենահումանիստականն է։ Բայց մենք շատ խիստ ենք վարվում նրանց հետ, ովքեր խախտում են մեր օրենքները և վարքագծի կանոնները։ Հոդվածի վերջում կոչ էր արվում կոմունյաններին ավելի սերտորեն համախմբվել Գերագույն Հնգանկյունի, Խմբագրական կոմիտեի և անձամբ Գենիալիսիմուսի կուսակցության շուրջը և վճռական հակահարված տալ ամեն տեսակի թշնամական հարձակումներին։
Հերթապահը սեղանի մոտ նստած կարկատում էր փայտի կտորի վրա հագցրած գուլպան։ Ես հարցրի նրան, թե որտեղ կարելի է լվացվել։
― Լվացվելու կարիքը մեզ մոտ չի բավարարվում, ― ասաց նա բավական կոպիտ։
― Իսկ նախաճաշային կարիքները ինչ֊որ տեղ բավարարվո՞ւմ են, ― հարցրի ես չարամտորեն։
― Պրեկոմպիտը անկունի այն կողմն է, ― պատասխանեց նա առանց գլուխը բարձրացնելու։
― Ես դուրս եկա փողոց։ Գիշերվա ընթացքում ասֆալտը սառել էր, և իմ նրբացած և բոբիկ ոտքերը մրսում էին։ Բացի դրանից պատահում էին ամեն տեսակ քարեր, պլաստմասե մանր կտորներ և բոբիկ քայլելը շատ ցավոտ էր։ Մատերս ծալելով ես մի կերպ հասա պրեկոմպիտ։ Հերթը այնքան էլ մեծ չէր, մի քառասուն հոգի։ Ինձ զարմացրեց, որ մարդիկ այդքան քիչ են, բայց ես կռահեցի, որ գտնվում եմ Երրորդ Կակայում, որտեղ մեծամասամբ ապրում են ինքնաբավարարվող կոմունյանները։ Ուրեմն սրանք, հերթում կանգնածները, կենտրոնից են եկել։ Միգուցե նրանք նույնիսկ կոմունյաններ չեն, այլ Առաջին Օղակից եկածներ, որովհետև նրանից ոչ ոք ինձ չէր ճանաչում և ինքնագիր չէր խնդրում։
Դռան կողքի պատին կախված էր մենյուն։ Ես կարդացի այն։ Փառք աստծո, բուսական խոզի միս այնտեղ չկար։ Այնտեղ նշված էին միայն երկու ճաշատեսակ․ բրնձով շիլա կորեկից և կաղնու տերևներից թեյ՝ «Դուբրավուշկա»։ Ես մտածեցի, որ միգուցե, դա կարելի է ուտել մեծ ռիսկի չենթարկելով ստամոքս։ ստամոքսը։ Բայց մենյուի կողքին կախված հայտարարությունը ինձ հիշեցրեց, որ կոմունյանները սպասարկվում են միայն երկրորդական մթերքի հանձնումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո։
Ես վերադարձա հյուրանոց։ Բայց իմ սափորը դատարկ էր և նույնիսկ մաքուր լվացած։ Ես ինձ շատ անհարմար էի զգում, բայց կակազելով շփոթմունքից դիմեցի հերթապահին, արդյոք նա չգիտի՞, թե ուր է կորել համարում թողած երկրորդական մթերքը։
― Համարում կորած առարկաների համար, ադմինիստրացիան պատասխանատու չէ, ― ասաց նա, առանց ինձ նայելու, և ես հասկացա, որ երկրորդական մթերքը հենց նա է գողացել։
― Եվ ի՞նչ է ստացվում։ Չունենալով երկրորդական մթերք, ես չեմ կարող ստանալ առաջնային, իսկ չստանալով առաջնային՝ չեմ կարող արտադրել երկրորդական։ Սա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է սովից մեռնե՞մ։
Ես զանգահարելու թույլտվություն խնդրեցի հերթապահից։
― Հեռախոսը միայն ծառայողական կարիքների համար է, ― ասաց նա, առանց վրաս նայելու։
Ես նորից փողոց դուրս եկա, հույս ունենալով զանգահարել ավտոմատից, առավել ևս, որ ավտոմատները Մոսկորեպում անվճար են։ Մուտքի մոտ գտնվող առաջին ավտոմատը չէր աշխատում, երկրորդում՝ պոկված էր դուռը և կտրված խոսափողը։ Անկյունում գտնվող երրորդ ավտոմատում խոսափող կար, բայց ապակիները ջարդված էին և ես ներս չմտա, վախեմալով կտրատել ոտքերս։
Հաջորդ ավտոմատը մոտավորապես մի փողոց այն կողմ էր։ Այն և դուռ ուներ և խոսափող, միայն ձայն չկար։
Փողոցները այստեղ ինչ֊որ հիմար անվանումներ ունեին․ ԾայրամասաինԾայրամասային, Մնացորդային և Ինֆորմացիոն։ Մեքենաները քիչ էին, բայց շատ աղմկոտ էր։ Պատշգամբներում մայում էին ոչխարները, խռխռում խոզերը։ Մի տեղ խոզ էին մորթում, և նա սարսափելի ճչում էր։ Ինֆորմացիոն փողոցով ես հասա մետրոյի Կոմունիստական Վերջնական կայարանին։ Այստեղ ութ հատ ավտոմատ կար։ Նրանցից յոթը չէին աշխատում։ Ութերորդում կանգնած խոսում էր միջին տարիքի մի կին։ Ես կանգնեցի և ակամայից սկսեցի լսել խոսակցությունը։
― Ինչ ես ասում, Դույս, ― ասում էր նա, ― ի՜նչ կյանք։ Ոչ մի կյանք էլ չկա։ Ի՞նչ։ Դե ոչ, ասում եմ, ոչ մի կյանք չկա։ Այո, ոչ մի։ Ահա, հենց այդպես, չկա և վերջ։ Ի՞նչ ես ասում։ Մի՞թե սա կյանք է։ Սա ոչ թե կյանք է, այլ տանջանք։ Իսկ ո՞վ է բողոքում։ Ոչ ոք չի բողոքում։ Դե դու հարցնում ես ինչպես է կյանքը, ես էլ քեզ, պատասխանում եմ, որ ոչ մի կյանք էլ չկա։ Ի՜նչ կյանք, եթե այն չկա։
Կասկած չկար։ Ինձ հետ խաղում են այն խաղը, որի օրենքներին ես լավ ծանոթ եմ անցյալ կյանքից։ Ճիշտ է, ես պետք է ընդունեմ, որ անցած վաթսուն տարիների ընթացքում ԲԵԶՈ֊ն ինչ֊որ բան սովորել է։ Այն ժամանակ, նրանք չէին հասցնում ժամանակին անջատել հեռախոսները, իսկ հիմա հասցնում են։
Փորձը մեծ բան է։ Պտտվելով առանցքիս շուրջը, ես նկատեցի փաթաթված մի զույգ «Մանուկների Ընկեր» (Գենիալիսիմուսը մի աղջնակի հետ ձեռքերին) հուշարձանի մոտ դրված նստարանի վրա։ Ուշարդրություն դարձի նաև ծղոտե գլխարկով տարեց կոմսորի վրա, որը պատի վրա թերթ էր կարդում, վարորդի վրա, որը բաց կապոտի տակ գործ էր անում, և երիտասարդ մայրիկի վրա, որը իմ կողքով գլորեց մանկական սայլակը։ Սայլակը, իմիջաիյլոց իմիջիայլոց (ես հասցրեցի այնտեղ խոթել քիթս), իհարկե, դատարկ էր։ Բայց ի՞նչ անեմ։
===Բոյկոտ (շարունակություն)===
Ասում են, որ մատերիան չի անհետանում։ Իսկ ես տեսնում եմ, որ այն նյութը, որից ես կազմված եմ, այն էլ ոնց է անհետանում։ Մի պատուհանի մոտով անցնելիս ես թռուցիկ հայացք գցեցի իմ արտացոլումին և նույնիսկ վախեցա։ Ինձ կարելի էր օգտագործել, որպես ուսումնական պարագա, անատոմիայի դասերին։
Հետաքրքիրն այն է, որ ոչ ոք ինձ չէր ճանաչում։ Դեռ մի քանի օր առաջ ինձ բոլորը բարևում էին և ինքնագիր խնդրում։ Իսկ հիմա ուղղակի ոչ տեսնում են, ոչ էլ նկատում, կարծես դարձել եմ անտեսանելի։ Իսկ երբ ինչ֊որ մեկին ճանապարհը, կամ ժամն եմ հարցնում, անցնում են, կարծես չեն էլ լսում։ Երբեմն, ինձ հաջողվում է շփվել տարբեր մուտքեր հսկող պահակների հետ։ Սկզբում ես հույս ունեի գտնել Իսկրային և փորձեցի թափանցել «Կոմունիստական» հյուրանոց, բայց պահակը ոչ միայն ներս չթողեց ինձ, այլ շատ կոպիտ հրեց։ Կարելի էր կարծել, որ նա չգիտի, թե ես ով եմ, բայց դեռ վերջերս այդ նույն մարդը ժպտում էր ինձ, խոնարհվում և լայն բացում կաղնյա դռները։ Իմ փորձերը գտնել Սմերչևին կամ Ձերժինին այդպես էլ արդյունք չտվեցին։ Ես գնացի և՛ Բեզբումլիտ, և՛ Բումլիտ։ Բայց երկու հիմնարկում էլ ավտոմատավորները փակում էին ճանապարսճանապարհս, իսկ մեկը քիչ մնաց խփեր ավտոմատի կոթով։ Միայն նրանցից մեկի հետ ինձ հաջողվեց գոնե խոսել։ Ես նրան հարցրի ինչպես Բումլիտ մտնել։ Նա ասաց․ «Պետք է անցագիր»։ ― Որտե՞ղ այն ստանամ։ Անցագրային բաժնում, որը գտնվում է ներսում։ Իսկ ներս կարելի է մտնել միայն անցագրով։ Կարճ ասած, լսում էի դեռ սոցիալիստական ժամանակներից ինձ լավ ծանոթ սպիտակ ցլիկի մասին հեքիաթը։ Միայն մի անգամ հանդիպեցի ծանոթ պաշտոնյաներից մեկին՝ հայր Զվեզդոնիին։
― Տեր իմ, ― նետվեցի ես նրա մոտ։
Երբ տեսավ ինձ, դեմքն այլայլվեց և սկսեց մրթմրթալ․ «Աստված փրկիփրկի», ― կարծես սատանա էր տեսել և անհետացավ Բեզբումլիտում։
Մնացած բոլոր կոմունյանները ինձ չէին նկատում։ Դա ինձ այնքան էր զայրացնում, որ ես պատրաստ էի և՛ ձերբակալվել, և՛ մահապատժի ենթարկվել, միայն թե վրաս ուշադրություն դարձնեն, ընդունեն, որ ես դեռ կամ։ Մի անգամ այնքան էի հուսահատվել, որ մի կտոր աղյուսով խփեցի վնուբեզի պատուհանին։ Եվ ի՞նչ եք կարծում։ Աշխատակիցները դուրս թափեցին փողոց, բայց տեսնելով ինձ շրջվեցին և սկսեցին հավաքել ապակիները, ոչ մի ուշադրություն չդարձնելով ինձ վրա։ Մի ուրիշ անգամ, պառոբուսի կանգառում, ես մոտեցա մի կոմսորի և հարցրի ժամը։ Նա իմ միջով ինչ֊որ տեղ էր նայում, կարծես հնչյունները չէին տատանում նրա ականջի թաղանթը։