Changes

/* 2. Ագաթոն և Կոզեռն */
Նման կերպարանավախության ենթարկվել էր նաև Ագաթոնի՝ պատմական իրադարձությունների ազդեցությամբ փոփոխություններ կրած հին գուշակությունների սկզբնագիրը։ Ագաթոնի «ելամացոց» կամ «իսմայելացոց» դեմ պայքարում էին, ինչպես տեսանք, «որմանները» կամ «արմանները»։ XI-XII դարերում «ելամացոց» և «իսմայելացոց» անվան տակ հասկանում էին արդեն ոչ թե «ելամացոց» երկրին տիրացած արաբ «իսմայելացիներին», այլ նույն այդ երկիրը նվաճած սելջուկ «իսմայելացիներին»<ref>Տերմինների նոր այս իմաստավորումը տե՛ս, օրինակ, Լաստիվերտցու մոտ, ն. տ., էջ 69 և հետ., 109 և passim, նաև՝ Մանանդյան և Աճառյան, Հայոց նոր վկաներ, գիտական հրատ., Վաղարշապատ, 1903, էջ 23։</ref>։ Փոխված էր նաև «հռոմայեցիների»=հույների ֆունկցիան։ Հայերին բարեկամ հույների տեղը Ագաթոնի մեզ հասած ձեռագրերում բռնում են հայերին թշնամի հույները, որոնցից վրեժ էր հանելու «Վաղարշակը» կամ «Տրդատը»։
Հույն ազատարարների փոխարեն ասպարեզ են իջնում «ֆրանկ» (որոշ վարիանտներում «ալաման») «ազատարարները», որոնց առաջնորդելու են Հայաստանի փրկումը հաղթանակով պսակող հայ զորավարները։ Նոր այս խմբագրությունը ստանում էր «Ագադրոնի հայրապետին ասացեալ վասն հարուցման առաջիկա թագաւորից ֆրանգաg» ֆրանգաց» վերնագիր։ Մինչդեռ առաջ Ագաթոնի երկը, ինչպես ցույց է տալիս XII-XIII դարերին վերադրվող մի գրչագիր, կոչվում էր «Պատմութիւն վասն զօրանալոյ հայոց ազգին և թագաւորելոյ ի զարմից նոցա և յերկիրն Հոռոմայ (Հոռոմոց) որ և նոր Կոստանդիանոս անուանի, որոյ ի ձեռն փրկութիւն լիցի ամենայն քրիստոնէից»<ref> Տե՛ ս Բ. Սարգիսեան, Ուսումնասիրութիւնք և այլն, էջ 178 և «Մայր ցուցակ Վենետիկի», բ. 803։</ref>։
Այսպիսով, Ագաթոնի անվան հետ կապված գուշակությունները անցել են զարգացման նույն ճանապարհը, որպիսին անցել են նաև ներսիսյան տեսիլները։ Ագաթոնի հին վարիանտների մեջ արտացոլված է հայերի '''հունական''' կողմնորոշումը։ Նորերը՝ դիմուղղված դեպի ֆրանկները՝ դրսևորում են շեշտված '''հակահունական''' տենդենցը, այստեղ ազատարար Արշակունիները նվաճում են Յոթը բլուրների վրա փռված Բյուզանդիոնը։
Վստահելի
199
edits