Changes
: ― Եթե դա ձեզ համար դժվար չի։
: Հաշտարար դատավորը թոթվեց ուսերը և մեզ ուղեկցեց պարզ կահավորված, ոչնչով աչքի չզարնող իր ննջարանը։ Երբ ուղղվեցինք դեպի պատուհանը, Հոլմսը ետ մնաց, և մենք երկուսով մնացինք վերջում։ Մահճակալի ոտքերի կողմում դրված էր քառակուսի փոքրիկ սեղան, վրան՝ ափսեով նարինջ և ջրամանով ջուր։ Մոտից անցնելով, ի զարմանս ինձ, Հոլմսը հանկարծ խոնարհվեց և հենց աչքիս առաջ դիտմամբ սեղանիկը շուռ տվեց։ Ջրամանը փշուր-փշուր եղավ, իսկ մրգերը գլորվեցին սենյակի անկյունները։
: ― Ա՛յ Ա՜յ թե բան արեցիք, Ուոտսոն, ― ասաց նա առանց մի փոքր իսկ շփոթության, ― այս ինչ դարձրիք գորգը։
: Ես շփոթահար խոնարհվեցի և սկսեցի հավաքել մրգերը, կռահելով, որ ինչ-որ պատճառով ընկերս ցանկացավ, որպեսզի մեղքն ինձ վրա վերցնեմ։ Մնացածները ևս միացան ինձ և փոքր սեղանը նորից կանգնեցրինք ոտքի։
: ― Ա՛յ քեզ բան, ― բացականչեց տեսուչը։ ― Նա ու՞ր չքացավ։