Changes
: ― Իրենց կառապան Ուիլյամ Քերվանի սպանության մեղադրանքով։
: Տեսուչը չռած աչքերը հառեց Հոլմսին։
: ― Օ՛Օ՜, շնորհ արեք, միստր Հոլմս, ― թոթվեց նա վերջապես, ― իհարկե, հավատացած եմ, որ դուք չեք կարծում, թե․․․․
: ― Բավական է, նայեք նրանց դեմքերին, ― զայրացած հրամայեց Հոլմսը։
: Հավատացած եմ, ինձ երբեք չի վիճակվել տեսնել մարդկանց դեմքերին մեղքի խոստովանության այդքան ակնհայտ արտահայտություն։ Ավագը շվարած էր և ճզմված։ Նրա խիստ, կտրուկ դիմագծերը մռայլ վհատություն էին արտահայտում։ Իսկ որդին դեն էր նետել անպարկեշտության ու շինծու անհոգության արտահայտությունը, վտանգավոր գազանի չար կատաղությամբ փայլում էին նրա սև աչքերը և աղավաղում գեղեցիկ դիմագծերը։ Տեսուչը ոչ մի բառ չարտասանեց, բայց մոտեցավ դռանն ու սուլիչով սուլեց։ Անմիջապես հայտնվեցին երկու ոստիկաններ։