Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուքը */
=== Գլուխ չորորդ. Ծառմորուքը ===
Այդ ընթացքում հոբիթները արագորեն՝ ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին նրա մթին թավուտներում, բարձրանալով Էնտվեյի հոսանքն ի վեր դեպի արևմուտք՝ լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնաց ետևում և հոբիթները դանդաղեցրին ընթացքը: Ինչ որ տարօրինակ զգացում համակեց նրանց, շնչելը դժվարացավ, օդը չէր հերիքում:
Վերջապես Մերին կանգ առավ:
-Այպես մենք հեռու չենք գնա,- ասաց նա շնչահեղձ լինելով,- գոնե մի փոքր թարմ օդ լիներ:
-Կամ ծայրահեղ դեպքում մի կում ջուր,- ասաց Փինը,- կոկորդս չորացել է:
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ կոճղի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և չփչփացնելով ջրին հանգստացնում էին ոտքերի ցավը, նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին: