Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 991 բայտ, 21:36, 5 Մարտի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Փինը հետ նայեց: Ի՞նչ է կատարվում: Կամ նոր էնտեր էին ավելացել, կամ... Ձանձրալի, դատարկ լանջը ծածկվել էր ծառերով: Բայց ամենազարմանալին այն էր, որ այդ ծառերը շարժվում էին: Մի՞թե Ֆենգորնն արթնացել է հավերժական քնից և ծառերի զորք է ուղարկում պատերազմ: Փինը տրորեց աչքերը, մտածելով, որ դա տեսողական պատրանք է, բայց բարձր ծառերի մոխրագույն ուրվագծերը շարունակում էին շարժվել: Նրանք գալիս էին էնտերի հետևից: Տարօրինակ աղմուկ էր հասնում Փինի ականջներին՝ նման քամուց սոսափող սաղարթների ձայնի:
 
Լեռան գագաթը մոտենում էր, բոլոր երգերը լռել էին: Սկսվել էր գիշերը, և լեռներում լռություն էր տիրում. միայն հողն էր ցնցվում էնտերի ոտքերի տակ, և ինչ որ շրշյուն էր լսվում հետևից՝ նման բազմաթիվ շշնջացող ձայների: Լեռան գագաթին անտառային զորքը կանգ առավ: Ներքևում սև անդունդ էր, որի հատակին ինչ որ գտնվում էր Սարումանի հովիտը՝ Նան Կուրունիրը:
 
-Գիշերն է տիրում Իզենգարդում,- գոչեց Ծառմորուսը:
 
 
=== Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը ===
 
-Մինչև ոսկորներս սառել եմ,- ատամները չխկչխկացնելով բողոքեց Ջիմլին և սկսեց ոտքերով դոփել գետնին ու ծափ զարկել, որ տաքանա:
Վստահելի
1342
edits