Changes
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
-Ինձ էլ այդպես թվաց,- ասաց Արագորնը: -Բայց ես չեմ կարող լուծել այդ հանելուկը, մինչև ձիերը չգտնվեն: Լա՛վ, շուտով արևը կծագի, հանելուկները հետո կլուծենք: Սկսենք հենց մեր ճամբարից, հարկավոր է որքան հնարավոր է ուշադիր հետազոտել տարածքը: Մեր խնդիրը հոբիթների հետքը գտնելն է, գիշերային հյուրի մասին հետո կմտածենք: Եթե նրանց ինչ որ կերպ հաջողվել է փախչել, ապա նրանք կարող էին թաքնվել միայն անտառում: Այլապես նրանց անմիջապես կտեսնեին: Եթե այստեղից մինչև անտառեզր ոչինչ չգտնենք, կվերադառնանք ու կրկին կհետազոտենք մարտադաշտը, իսկ հետո էլ մոխրակույտը: Չնայած դժվար թե մոխիրների մեջ ինչ որ բան գտնենք, ռոհանցիները չափազանց լավ գիտեն իրենց գործը:
Բարեկամները սկսեցին չոքեչոք սողալով հետազոտել հողը, շոշափոլով յուրաքանչյուր ցողուն: Ծառը, որի անշունչ տերևները թեթև սոսափում էին արևելյան սառը քամուց, լուռ թախիծով հետևում էր նրանց: Արագորնը դանդաղ մի հեռացավ մի կողմ: Ետևում թողնելով գետամերձ պահապան կրակից մնացած մոխրակույտը, նա շարժվեց դեպի բլուրը, որտեղ տեղի էր ունեցել մարտը: Հանկարծ նա կանգ առավ և այնքան ցածր կռացավ, որ քիթը քսվեց խոտերին: Հետո նա շրջվեց և ձայնեց ընկերներին: Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին Արագորնի մոտ:
-Վերջապե՛ս,- գոչեց հետքագետը, գետնից բարձրացնելով ճմրթված, կիսաչորացած, մեծ շագանակա-ոսգեգույն տերևը: -Սա լորիենյան մալլորնի տերևն է, վրան փշրանքներ կան, տեսնու՞մ եք: Խոտերի մեջ էլ փշրանքներ կան: Իսկ սա ի՞նչ է: Տեսե՛ք, կտրտված պարաններ:
-Եվ դանակ, որով կտրատել են պարանները,- Ավելացրեց Ջիմլին