Changes
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
–Երջանիկ ժամանակ դու վերադարձար մեզ մոտ Գե՛նդալֆ,– բացականչեց թզուկը և ոտքի ցատկելով սկսեց տապարը թափահարելով ինչ որ երգ երգել թզուկների լեզվով: –Սրբազան է այսուհետ Գենդալֆի գլուխը, բայց հաջորդ անգամ ես չեմ վրիպի և իմ հարվածը անողոք կլինի:
Նա կրկին ուսերին գցեց մոխրագույն թիկնոցը և աստիճաններով իջավ ներքև: Մյուսները հետևեցին նրան: Նրանք արագորեն իջան լանջից, հասան էնտվեյի ափը և ափի երկայնքով դուրս եկան անտառեզր: Մինչև հարթավայր ոչ ոք ոչինչ չխոսեց: Ձիերն առաջվա պես չէին երևում:
–Նրանք երե՛քն են,– ուշադիր նայելով հարթավայրին գոչեց Լեգելասը: –Տեսե՛ք, այն մեկը Խասուֆելն է, իսկ նրա ետևում իմ Արոդը: Բայց առջևից սլանում է ևս մեկը. ինչ հսկա՜ է, կյանքումս այդպիսի նժույգ չեմ տեսել:
–Եվ չես էլ տեսնի,– ասաց Գենդալֆը: –Դա Լուսաչն է(Shadowfax կամ Sceadu faex, իրականում Գնեդալֆի նժույգի անունը թարգմանաբար նշանակում է մոխրագույն բաշ, Մոխրաբաշ, բայց քանի որ առաջին գրքում թարգմանված է Լուսաչ-Светозар, այլ ոչ թե Մոխրաբաշ-Серогрив, ավելի լավ է այդպես էլ մնա):Նա Մեարաս ցեղատեսակի ազնվազարմ նժույգների առաջնորդն է: Այսպիսի մեկ այլ նժույգ չի տեսել նույնիսկ Թեոդենը՝ Ռոհանի թագավորը: Տեսե՛ք, նրա մազը փայլում է ինչպես արծաթը, և վարգում է նա այնքան սահուն, ասես ջրի հոսանք լինի: Նա եկել է իր սպիտակ հեծյալի ետևից, և այսուհետ մենք անբաժան կլինենք: Մինչ ծեր հրաշագործը խոսում էր, ներքևում երևաց հսկայական նժույգը և արծաթափայլ բաշը քամուն տված, լայն վարգերով սկսեց բարձրանալ լանջն ի վեր: Նրա ետևից վազող մյուս երկուսը բավականին ետ էին մնացել: Գենդալֆին տեսնելով Լուսաչը դանդաղեցրեց ընթացքը, բարձր խրխնջաց և տիրոջը մոտենալով դրեց իր հպարտ գլուխը նրա ուսին: Վերջինս քնքշորեն շոյեց նժույգի պարանոցը: –Հեռու է այստեղից Ռիվենդելը, ընկեր իմ,– ասաց նա,– բայց դու հասար ճի՛շտ ժամանակին: Այժմ մենք կարշավենք միասին, և աշխարհում ոչինչ այլևս մեզ չի՛ բաժանի: Շուտով մյուս երկու նժույգներն էլ հասան ճանապարհորդներին և ասես հրամանի սպասելով լուռ կանգնեցին մի կողք: –Մենք ուղևորվում ենք Մեդուսելդ, ձեր տիրակալի արքունիքը,– ասաց նրանց Գենդալֆը: Նժույգները կախեցին գլուխները: -Մենք քիչ ժամանակ ունենք բարեկամներս և ձեր թույլտվությամբ կգնանք ձեզ հեծած: Սլացե՛ք ամբողջ ուժով: Խասուֆելը կտանի Արագորնին, Արոդը՝ Լեգելասին: Ջիմլին կգա ինձ հետ. հուսով էմ Լուսաչի համար ծանր չի լինի կրկնակի բեռը: Իսկ հիմա ջուր խմեք և ճանապարհ ընկնենք: –Ես սկսում եմ հասկանալ ինչ պատահեց գիշերը,– ասաց Լեգոլասը, թեթևորեն թռչելով Արոդի մեջքին: –Եթե նույնիսկ ինչ որ մեկը վախեցրել էր մեր ձիերին, միևնույնն է նրանք ուրախությունից էին խրխնջում, որովհետև հանդիպել էին իրենց առաջնորդ Լուսաչին: Դու գիտեի՞ր որ նա մոտակայքում է, Գենդալֆ: –Գիտեի,– պատասխանեց հրաշագործը: –Ես մտքումս կանչում էի նրան և հորդորում ինչքան հնարավոր է շուտ գալ այստեղ: Չէ՞ որ դեռ երեկ նա Ռոհանի հեռավոր հարավում էր: Իսկ այժմ նորից կսլանա ետ արծաթե նետի պես: Գենդալֆը ինչ որ բան շշնջաց Լուսաչի ականջին: === Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում ===