Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4724 բայտ, 16:38, 20 Մարտի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
Թիկնապահներից մեկը վազեց դավաճանի հետևից, իսկ մյուսը գնաց շատրվանի մոտ, սաղավարտով ջուր վերցրեց և վերադառնալով, լվաց Օձի Լեզվի թքից պղծված քարերը:
–Իսկ հիմա , իմ հյուրեր, գնա՛նք,– ասաց Թեոդենը: Գնանք ճաշենք և զրուցենքկարճատև ճաշկերույթի շուրջ: Հյուրերը Թեոդենի հետևից վերադարձան դահլիճ: Ներքևում արդեն լսվում էր մունետիկների ձայները և մարտական եղջերափողերի կանչերը: Թագավորը հրամայել էր ճանապարհ ընկնել, ինչքան հենց որ թույլ հավաքվեն և զինվեն մոտակա տարածքների բոլոր հեծյալները: Թագավորական սեղանին Թեոդենի հետ միասին նստեցին Էոմերը և չորս հյուրերը: Էովինը սպասարկում էր թագավորին: Ճաշում էին արագ և լուռ, միայն Թեոդենն էր հարցուփորձ անում Գենդալֆին Սարումանից: –Ոչ ոք չգիտի, թե երբ նա դավաճան դարձավ,– ասում էր Գենդալֆը: –Սարումանը միշտ չէ սև հոգի ունեցել: Ես չեմ կասկածում, որ ժամանակին նա անկեղծ բարեկամություն է արել Ռոհանի հետ, և նույնիսկ երբ նրա սիրտը կամաց սկսեց լցվել չարությամբ, նա շարունակում էր ձեզ օգտակար բարեկամ համարել: Բայց ամեն դեպքում նա երեկ չէ, որ որոշել է ոչնչացնել ձեզ, թեպետ բարեկամության դիմակը պատռվեց ոչ անմիջապես: Այն ժամանակ Օձի Լեզուն հեշտությամբ էր կատարում իր խնդիրը, և Սարումանը արագորեն իմանում էր այն ամենը, ինչ դու խոսում էիր և անում: Քանզի սահմանները այն ժամանակ բաց էին, և օտարականները հանգիստ թափառում էին ձեր երկրում: Իսկ Օձի Լեզուն անընդհատ քո ականջին խորհուրդներ էր շշնջում, թունավորելով իր թույնով քո մտքերը, սառցնելով սիրտդ և թուլացնելով կամքդ: Քո մերձավորները տեսնում էին այդ ամենը, բայց ոչինչ չէին կարողանում անել, քանզի նա քեզ իր ծուղակն էր գցել, և դու կորորեն հավատում էիր նրան: Հիշո՞մ ես ինչպես էի քեզ զգուշացնում Սարումանի մասին, երբ Օրթհանքից փախչելուց հետո եկել էի այստեղ: Դավաճանը զրկվեց դիմակից, համենայն դեպս այն մարդկանց աչքերում, ովքեր աչք չփակեցին իմ ասածների վրա: Այդ օրվանից Օձի Լեզվի խաղը բավականին վտանգավոր դարձավ, և նա սկսեց ավելի խորամանկորեն գործել: Նա խոչնդոտներ էր հորինում և բաժանում զորքին՝ ուղարկելով նրանց տարբեր կողմեր: Այո՛, նա կարողանում էր խորամանկորեն խաղալ քո զգացմունքների հետ, և, հանգամանքներից ելնելով խթանել քո վախը, կասկածները... Հիշու՞մ ես, թե ինչպես էր նա պնդում, որ բոլորը գնան հյուսիսային սահմաններում վայրի բադեր որսալու, իսկ այդ նույն ժամանակ արևմուտքից ձեզ վտանգ էր սպառնում: Այդ նա պահանջեց, որ դու արգելես Էոմերին հետապնդելու օրքերի ջոկատին, և եթե Էոմերը չհակառակվեր Օձի Լեզվին, որը խոսում էր քո բերանով, և չոչնչացներ օրքերին, թանկագին ավարը հիմա Իզենգարդում կլիներ: Ճիշտ է դա այն ավարը չէ, ինչի մասին երազում է Սարումանը, բայց օրքերը գողացել են մեր ջոկատից երկուսին, որոնք տեղյակ են այն գաղտնիքին, որի վրա հենված է մեր հույսը: Այդ գաղտնիքի մասին ես նույնիսկ քեզ չեմ կարող առայժմ բացեիբաց խոսել, օ՛ թագավոր: Սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ տանջանքների կենթարկվեին գերիները Իզենգարդում, և ինչ կիմանար նրանցից Սարումանը: Մենք բոլորս մեծ վտանգից ենք փրկվել: –Ես պարտական եմ Էոմերին,– ասաց Թեոդենը: –Նրա տաքարյուն և համարձակ զրույցների հետևում հավատարիմ սիրտ է տալիս ժամանակըթաքնված:
Վստահելի
1342
edits