Changes
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
–Մթնում էր, երբ մենք հասանք լեռան գագաթը,- շարունակեց Մերին: –Նան Կուրունիրը փռված էր ներքևում: հենց այդ ժամանակ էլ ինձ առաջին անգամ թվաց, թե Անտառը գալիս է մեր հետևից: Դե, մտածում եմ, քնած եմ ու էնտային երազներ եմ տեսնում: Բայց ոչ, Փինը նույնպես նկատել էր: Մենք երկուսս էլ կարգին վախեցանք, բայց ինչում էր բանը՝ իմացանք հետո:
Պարզվեց դրանք Հվորններ հվորններ էին՝ այդպես են էնտերը կոչում նրանց «կարճ լեզվով»: Ծառմորուսից նրանց մասին ոչինչ չես կորզի, բայց ես կարծում եմ, որ նրանք կարծես թե նույն էնտերն են, միայն թե փայտացած, ծառի նմանված, համենայն դեպս տեսքից չես տարբերի: Նրանց կարելի է հանդիպել որտեղ ասես, նույնիսկ անտառեզրին: Իրենց համար լուռ կանգնած դիտում են, ծառերին հետևում, իսկ անտառի խորքերում՝ ամենամութ թավուտներում, դրանք դրանցից երևի հազարներով կլինեն:
Նրանք սարսափելի ուժ ունեն, և կարողանում են պարուրել իրենց շուրջը խավարով, դրա համար էլ չես նկատի, որ շարժվում են: Բայց նրանք էն էլ ոնց են շարժվում, մանավանդ եթե զայրանան: Կանգնած ես քեզ համար, նայում ես երկնքին, քամու շրշոցն ես լսում, մեկ էլ հո՛պ՝ կանգնած ես անտառում, և բոլոր կողմերից դեպի քեզ են ձգվում հսկայական ճյուղերը... Իմիջայլոց, նրանք խոսել գիտեն և խոսում են էնտերի հետ, այդ պատճառով էլ, ինչպես ասաց Ծառմորուսը, նրանց Հվորն հվորն են անվանում: Բայց առհասարակ նրանք տարօրինակ են ու վայրի: Ես, օրինակ, չեի ցանկանա մենակ՝ առանց իսկական էնտերի, հանդիպել նրանց: Մի խոսքով, կեսգիշերին հյուսիսային կողմից իջնում ենք Կախարդական հովիտ՝ առջևում էնտերն են, հետևում՝ Հվորնների հվորնների մթին պատը: Մենք նրանց, իհարկե, չէինք տեսնում, բայց շուրջը այնպի այնպիսի ճռռոց ու ճայթյուն էր տարածվել, թեկուզ ականջներդ փակիր: Մութ, ամպամած գիշեր էր: Հվորններն արդեն այնքան էին տաքացել, որ աղմկում էին՝ ասես անտառում փոթորիկ լիներ: Լուսինն այդպես էլ ամպերի հետևից չերևաց, և շուտով, կեսգիշերից մի մեկ ժամ անց Հովտի հյուսիսային լանջը պատվեց խիտ անտառով: Մոտակայքում ոչ մեկ չկար՝ ոչ թշնամի, ոչ բարեկամ: Միայն աշտարակի վերին պատուհանն էր լուսարձակում, և վերջ: Ծառմորուսը մի քանի էնտերի հետ առաջացավ դարպասին ավելի մոտու դարան մտավ: Ես ու Փինը նստած էինք նրա ուսերին և զգում էինք, թե ինչպես է նա լարվել: Սակայն էնտերը՝ նրանք, եթե նույնիսկ չափազանց լարված են, միևնույնն է շատ զգույշ ու համբերատար են: Նրանք քարացել էին, ինչպես արձանները, միայն շնչում էին ու ականջ դնում: Հանկարծ շուրջը հո որո՛տ չբարձրացավ: Հնչեցին շեփորները, Իզենգարդի պատերը ցնցվեցինպատերով դող անցավ: Մենք արդեն մտածում էինք. վերջ, մեզ նկատեցին, հիմա կռիվը կսկսվի: Բայց բանը դրանում չէր: այդ Սարումանի զորքն էր դուրս գալիս արշավանքի: Ես գրեթե ոչինչ չգիտեմ ոչ այդ ճակատամարտի մասին, ոչ էլ ռոհանցի հեծյալների մասին, բայց ամեն ինչ պարզ էր. Սարումանն ուզում էր մի հարվածով թագավորի և նրա զորքի հարցը վերջնականապես լուծել: Նա բառիս բուն իմաստով դատարկեց ամրոցը: Ես տեսնում էի , թե ինչպես են օրքերը շարքերով դուրս գալիս. սև պողպատե հրոսակներ, հետո գայդարձյակներին հեծած ջոկատներ: Հետո մարդիկ՝ էլի անթիվ անհամար, ջահերի լույսի տակ երևում էին նրանց դեմքերը: Սովորական մարդիկ էին, բարձրահասակ, թուխ մազերով, մռայլ, բայց ոչ չար: Հետո երևացին մյուսները... Այ դրանք արդեն սարսափելի էին: Հասակով՝ մարդ են, բայց տեսքից գոբլինի են նման. շիլաչք, ժանիքները մերկացրած, իրենք էլ չարացած: Եվ գիտե՞ք ինչ: Աչքերիս առաջ միանգամից այն Լեռնամոտցի հարավցին կանգնեց: Միայն թե նա այնուամենայնիվ այդքան էլ շատ չէր օրքի նման, քան սրանք:
–Ես էլ նրան հիշեցի,– ասաց Արագորնը: –Հելմյան Իջվածքում այդ կիսաօրքերից շատ կային: Այժմ հասկանալի է. այդ հարավցին Սարումանի լրտեսն էր, բայց նա Սև Հեծյալների հետ դավադրության մեջ էր, թե հավատարիմ էր իր տիրոջը՝ դժվար է ասել: Այդ տականքները՝ երբեք չես հասկանա, թե երբ են միմյանց հավատարիմ, և երբ են իրար խաբում...
–Կարճ ասած նրանք բոլորը միասին կլինեին ամենաքիչը տաս հազար,– շարունակեց Մերին: –Մի –Մեկ ժամ պահանջվեց, որ դարպասից դուրս գան: Մի մասը շարժվեց դեպի Գետանցում, մյուսները՝ ուղիղ արևելք. այնտեղ կամուջ կա, այստեղից մեկ լիգ հեռավորության վրա, որտեղ գետը մտնում է խորունկ կիրճը: Եթե ամբողջ հասակով կանգնեք՝ կերևա: Այսպես ուրեմն, զորքը բաժանվեց և ամենքը գնացին իրենց ճանապարհով՝ խռպոտ երգելով ու բարձր հռհռալով: Էհ, մտածեցի ես, ռոհանցիների բանը, թերևս, բուրդ է լինելու: Բայց Ծառմորուսը նույնիսկ մորուքը չշարժեց: Նա ասաց. «Դրանց հետ ես գործ չունեմ, այս գիշեր իմ տեղը Իզենգարդում է: Տեսնենք ամու՞ր են այդոք այստեղի քարերը»:
Անթափանց մթության մեջ ոչինչ զանազանել հնարավոր չեր, բայց ինձ թվաց, թե հենց դարպասը փակվեց, Հվորնները հվորնները շարժվեցին զորքի հետևից: Երևում է նրանց գործը հենց օրքերի հետ էր: Առավոտյան նրանք արդեն բավականին հեռու էին, և միայն հովտի բերանին դեռ ինչ որ մութ ամպ էր երևում:
Հենց որ Սարումանի զորքը հեռացավ, եկավ մեր հերթը: Ծառմորուսը մեզ իջեցրեց գետնին, մոտեցավ դարպասին ու սկսեց հարվածել դռներին՝ թե, է՛յհե՛յ, Սարումա՛ն, դու՛րս արի: Վերևից նետերի ու քարերի կարկուտ տեղաց: Դե, նետերը էնտերի համար ոչինչ են, միայն թեթև ծակում են, են՝ ինչպես ճանճի խայթոցը, և հունից հանում: Էնտին կարելի է ասեղնաբարձիկի պես ծակծկել թունավոր նետերով, իսկ նա իսկի չի էլ նկատի: Թույնը նրանց չի վնասում, դե իսկ կաշին էլ ծառի կեղևից հաստ է: Երևի միայն, եթե ամբողջ ուժով հարվածես կացնով՝ այ կացնով... Այ կացիններ նրանք չեն սիրում: Սակայն շատ փայտահատներ կպահանջվեն մեկ էնտին տապալելու համար, որովհետև մեկ անգամ հարվածելուց հետո ողջ հաստատ չես մնա: Նրանց ձեռքերը այնքան ուժեղ են, որ պողպատը ճկում են, ինչպես բարակ ոստը: Դե, այսպես Այսպես ուրեմն, երբ ծառմորուսին Ծառմորուսին ծակծկեցին առաջին նետերը, նա զայրացավ ու սկսեց մի քիչ «շտապել», ինչպես ինքն է ասում: Այսպես գոռաց. «Հռու՜մ, հու՜մ», և, չգիտես որտեղից, մի դյուժին էնտ հասան նրան օգնության: Իսկ զայրացած էնտը՝ դա արդեն կատակ բան չէ: Նրանք հարձակվեցին ժայռի վրա, ձեռքները խրեցին քարի քարերի մեջ ու սկսեցին շերտ առ շերտ փշրել հա փշրել, ոնց-որ հացի կեղև: Սովորաբար ծառերն այդ աշխատանքը կատարում են հարյուր տարում, իսկ այստեղ՝ այստեղ, աչքներս չթարթած, գործն արդեն ավարտված էր: Էնտերը հրում էին, քաշում, պոկում, ցնցում, հարվածում, և հինգ րոպե անց՝ բու՛մ բա՛խ, թրա՛խ, դարպասի հսկայական դռները փլվեցին գետնին: Հո դղրդյու՛ն չեր բարձրացել... Մյուս էնտերը թափվեցին պատերի վրա ու սկսեցին քանդել՝ ինչպես նապաստակն է բույն փորում ավազի մեջ: Չգիտեմ ինչ էր այդ ամենի մասին մտածում Սարումանը, բայց ամենայն հավանականույամբ, նա չգիտեր ինչ անել: Վերջին ժամանակներս, ինչպես ես հասկացա, նրա մոգական ուժը նվազել է, և հետո կասկածում եմ, որ վախեցել էր: Դե, ո՞վ լինի, որ չվախենա. փախչելու տեղ չկա, ստրուկներ չկան, երկաթյա անիվներն ու սարքերը ոչ ոք չի հսկում, իսկ նա՝ առանց այդ ամենի, ոնց որ առանց ձեռքերի ու ոտքերի... Այո, ծերուկ Գենդալֆը բոլորովին ուրիշ է: Եվ ինչու՞ է Սարումանը այդպես փառաբանված: Ուղղակի ժամանակին նրա խորամանկությունը հերիքել է ամրապնդվել Իզենգարդում, քանի դեռ ուրիշները չեն զբաղեցրել այն, ահա և բոլորը որոշել են, որ նա չափից դուրս խելացի է: –Դա այդպես չէ,– առարկեց Արագորնը: –Կար ժամանակ, երբ Սարումանն իսկապես մեծ իմաստուն էր և արժանի իր փառքին: Նրա գիտելիքները շատ խորն էին, միտքը ճկուն, ձեռքերը հմուտ, և ամենակարևորը՝ կարողանում էր տիրել ուրիշների մտքերին: Նա կարողանում էր համոզել նույնիսկ ամենաիմաստուններին, իսկ սովորական մարդկանց կարող էր առանց դժվարության վախեցնել: Այդ ունակությունը նա չի կորցրել, նույնիսկ հիմա, երբ պարտություն է կրել: Շատ քչերը Միջերկրում կարող են դիմակայել նրա խոսքերին, երբ նրա հետ միայնակ մնան: Գենդալֆը, Էլրոնդը և Գալադրիելն, իհարկե, չէին հնազանդվի նրա կամքին, մանավադ հիմա, երբ նրա չարագործությունները տեսանելի են դարձել բոլորին: Սակայն Միջերկրում քիչ են նրանց նմանները: –Էնտերի մասին կարող եք չանհանգստանալ,– ասաց Փինը: –Մի անգամ Սարումանին հաջողվել է նրանց խաբել, բայց դա նրան այլևս չի հաջողվի: Սարումանն առհասարակ էնտերից բան չի հասկանում, և մեծ սխալ թույլ տվեց, երբ իր ծրագրերում նրանց հաշվի չառավ: Նրա ծրագրերում էնտերը տեղ չունեն, իսկ վերանայելու համար արդեն չափազանց ուշ է, այժմ նրանք գործի են անցել: Վերջը, Երբ մենք հայտնվեցինք Իզենգարդում, ամրոցում մնացած Սարումանյան առնետները փորձեցին ծլկել հանդիպած յուրաքանչյուր անցքով: Էնտերը մարդկանց բռնեցին, հարցաքննեցին ու բաց թողեցին: Նրանք երեք դյուժինից ավելի չէին լինի, համենայն դեպս մենք այդքան հաշվեցինք: Դե, իսկ օրքերից դժվար ինչ որ մեկին հաջողված լինի ծլկել. էնտերից գուցե և հաջողվել է, բայց հվորններից՝ բացառված է: Իսկ նրանք այդ ժամանակ դեռ բոլորը չէ, որ լքել էին հովիտը, և Իզենգարդը դեռ սերտորեն շրջափակված էր: Երբ հարավային պատի մեծ մասը վերածվեց մանր քարաբեկորների, կայազորի վերջին մնացորդներն արդեն փախել էին, և Սարումանը մնացել էր միայնակ: Այդ ժամանակ նա ինքն էլ որոշեց ծլկել: Երևի այդ ամբողջ ընթացքում կանգնած էր դարպասի մոտ, ճանապարհում էր իր շքեղ զորքին: Երբ էնտերը թափանցեցին դարպասից ներս, նա ստիպված եղավ խուճապահար փախչել: Սկզբում նրան չէին նկատել, սակայն հետո երկինքը մաքրվեց, փայլեցին աստղերը, իսկ էնտերին աստղերի լույսն էլ բավական է: Արագամիտը նկատեց նրան ու հո չի՛ գոռում. «Ծառասպա՛նը, ծառասպա՛նը»: Նա առհասարակ բարի էնտ է, սակայն կատաղի ատելությամբ ատում է Սարումանին. վերջինիս օրքերը կացիններով տապալել են նրա սիրելի արոսենիները: Այսպես ուրեմն, Արագամիտը նետվեց Սարումանի հետևից՝ իսկ վազում է նա, եթե պետք է, քամուց էլ արագ: Այդ պահին ես էլ հեռվում գունատ կերպարանք նկատեցի. նա վազում էր մի սյունից մյուսը և արդեն հասել էր աշտարակի աստիճաններին, ևս մի ակնթարթ՝ և Արագամիտը կխեղդեր նրան: Սարումանին հաջողվեց սահել դռներից ներս: Փակվելով Օրթհանքում, նա անմիջապես գործի գցեց իր սիրելի մեքենաները, իսկ այդ ժամանակ Իզենգարդն արդեն լի էր էնտերով: Ոմանք վազել էին Արագամիտի հետևից, մյուսները ներս էին թափանցել երևելքից ու հյուսսիսից՝ ոչնչացնելով ամեն ինչ: Եվ հանկարծ հորերից ու նկուղներից կրակ ու թունավոր ծուխ ժայթքեց: Մի քանի էնտ ուժեղ այրվածքներ ստացան, և նույնիսկ պատվեցին խանձողներով, իսկ նրանցից մեկը (եթե չեմ սխալվում, Հաճարոսկր էր անունը, բարձրահասակ գեղեցիկ էնտ էր) ընկավ ինչ որ հեղուկ կրակի շիթի տակ և ջահի պես բոցավառվեց: Ա՛յ թե սարսափելի էր: Այդտեղ էնտերն իսկապես կատաղությունից խելագարվեցին: Ես էլ՝ հիմարս, մտածում էի, որ նրանք արդեն կարգին կատաղած են, էլ տեղ չկա: Բայց միայն տեսնեիք, թե ինչ կատարվեց: Կաթսան բառիս բուն իմաստով սկսեց եռ գալ: Էնտերն այնպես էին մռնչում, սուլում, գոռում, որ միայն այդ աղմուկից քարերը սկսեցին ճեղքվել ու փուլ գալ: Ես ու Մերին թաքնվել էինք ինչ որ խոռոչում և թիկնոցներով փակել ականջներս: Ասես փոթորիկ հարվածեց Իզենգարդին. էնտերը ձողիկների պես պոկեցին սյուները, հորերը մի ակնթարթում լցվեցին քարաբեկորներով ու խճաքարերով, իսկ ուղիների քարե սալիկները թռչում էին օդում՝ ինչպես տերևները փոթորկի ժամանակ: Եվ այդ մոլեգնած փոթորկի մեջտեղում, անխորտակելի ժայռի պես, կանգնած էր Օրթհանքի աշտարակը: Երկաթաբեկորների ու քարերի կարկուտը աշտարակին ոչ մի վնաս չէին պատճառում: Շնորհակալություն, Ծառմորուսը գլուխը չէր կորցրել. իմիջայլոց, բարեբախտաբար, նա նույնիսկ այրվածքներ չէր ստացել: Թվում էր, թե էնտերը, մոռանալով զգուշության մասին, հիմա վնասեն իրենց, իսկ Սարումանն այդ իրարանցումից օգտվելով կծլկի ինչ որ ստորգետնյա գաղտնի անցումով: Էնտերը ամբողջ ուժով հարվածում էին աշտարակի ողորկ պատերին, բայց, իհարկե, ապարդյուն: Երևում է այն կախարդված էր, բայց այդ դեպքում աշտարակը պահպանող հմայախոսքերը Սարումանի կախարդանքից հաստատ ավելի հին էին ու ավելի հզոր: Մի խոսքով էնտերի չհաջողվեց նույնիսկ փոքրիկ ճեղք բացել, միայն ուռուցքներ ստացան: Այդ ժամանակ էլ Ծառմորուսը դուրս եկավ կենտրոն և այնպես բղավեց, որ նրա ձայնը խլացրեց ողջ աղմուկն ու դղրդյունը: Մեռյալ լռություն տիրեց: