Changes
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
Երբ հարավային պատի մեծ մասը վերածվեց մանր քարաբեկորների, կայազորի վերջին մնացորդներն արդեն փախել էին, և Սարումանը մնացել էր միայնակ: Այդ ժամանակ նա ինքն էլ որոշեց ծլկել: Երևի այդ ամբողջ ընթացքում կանգնած էր դարպասի մոտ, ճանապարհում էր իր շքեղ զորքին: Երբ էնտերը թափանցեցին դարպասից ներս, նա ստիպված եղավ խուճապահար փախչել: Սկզբում նրան չէին նկատել, սակայն հետո երկինքը մաքրվեց, փայլեցին աստղերը, իսկ էնտերին աստղերի լույսն էլ բավական է: Արագամիտը նկատեց նրան ու հո չի՛ գոռում. «Ծառասպա՛նը, ծառասպա՛նը»: Նա առհասարակ բարի էնտ է, սակայն կատաղի ատելությամբ ատում է Սարումանին. վերջինիս օրքերը կացիններով տապալել են նրա սիրելի արոսենիները: Այսպես ուրեմն, Արագամիտը նետվեց Սարումանի հետևից՝ իսկ վազում է նա, եթե պետք է, քամուց էլ արագ: Այդ պահին ես էլ հեռվում գունատ կերպարանք նկատեցի. նա վազում էր մի սյունից մյուսը և արդեն հասել էր աշտարակի աստիճաններին, ևս մի ակնթարթ՝ և Արագամիտը կխեղդեր նրան: Սարումանին հաջողվեց սահել դռներից ներս:
Փակվելով Օրթհանքում, նա անմիջապես գործի գցեց իր սիրելի մեքենաները, իսկ այդ ժամանակ Իզենգարդն արդեն լի էր էնտերով: Ոմանք վազել էին Արագամիտի հետևից, մյուսները ներս էին թափանցել երևելքից ու հյուսսիսից՝ հյուսիսից՝ ոչնչացնելով ամեն ինչ: Եվ հանկարծ հորերից ու նկուղներից կրակ ու թունավոր ծուխ ժայթքեց: Մի քանի էնտ ուժեղ այրվածքներ ստացան, և նույնիսկ պատվեցին խանձողներով, իսկ նրանցից մեկը (եթե չեմ սխալվում, Հաճարոսկր էր անունը, բարձրահասակ գեղեցիկ էնտ էր) ընկավ ինչ որ հեղուկ կրակի շիթի տակ մեջ և ջահի պես բոցավառվեց: Ա՛յ թե սարսափելի էր:
Ասես փոթորիկ հարվածեց Իզենգարդին. էնտերը ձողիկների պես պոկեցին պոկում էին սյուները, հորերը մի ակնթարթում լցվեցին արագորեն լցվում էին քարաբեկորներով ու խճաքարերով, իսկ ուղիների քարե սալիկները թռչում էին օդում՝ ինչպես տերևները փոթորկի ժամանակ: Եվ այդ մոլեգնած փոթորկի մեջտեղում, անխորտակելի ժայռի պես, կանգնած էր Օրթհանքի աշտարակը: Երկաթաբեկորների ու քարերի կարկուտը աշտարակին ոչ մի վնաս չէին չէր պատճառում:
Շնորհակալություն, Ծառմորուսը գլուխը չէր կորցրել. իմիջայլոց, բարեբախտաբար, նա նույնիսկ այրվածքներ չէր ստացել: Թվում էր, թե էնտերը, մոռանալով զգուշության մասին, հիմա վնասեն իրենց, իսկ Սարումանն այդ իրարանցումից օգտվելով կծլկի ինչ որ ստորգետնյա գաղտնի անցումով: Էնտերը ամբողջ ուժով հարվածում էին աշտարակի ողորկ պատերին, բայց, իհարկե, ապարդյուն: Երևում է այն կախարդված էր, բայց այդ դեպքում աշտարակը պահպանող հմայախոսքերը Սարումանի կախարդանքից հաստատ ավելի հին էին ու ավելի հզոր: Մի խոսքով էնտերի չհաջողվեց նույնիսկ փոքրիկ ճեղք բացել, միայն ուռուցքներ ստացան: Այդ ժամանակ էլ Ծառմորուսը դուրս եկավ կենտրոն և այնպես բղավեց, որ նրա ձայնը խլացրեց ողջ աղմուկն ու դղրդյունը: Մեռյալ Մեռելային լռություն տիրեց: Այդ պահին աշտարակի վերին պատուհանից չարախինդ ծիծաղ լսվեց, որը էնտերի վրա անդրադարձավ տարօրինակ կերպով. հենց նոր կատաղությունից եռ էին գալիս, և հանկարծ մի ակնթարթում դարձան մռայլ՝ սառնարյուն ու հանգիստ: Վերադարձան դարպասի մոտ, շրջապատեցին Ծառմորուսին ու քարացան: Վերջինս սկսեց ինչ որ բան խոսել իրենց լեզվով և ես այսպես հասկացա, որ նա բացատրում էր իր ծրագիրը, որը, ամենայն հավանականությամբ, վաղուց էր ձևավորվել նրա գլխում: Էնտերը լսեցին նրան, հետո լուռ անհետացան մոխրագույն աղջամուղջում: Արդեն լուսանում էր: Երևի աշտարակի մոտ ժամապահներ էին թողել, բայց նրանք, ըստ երևույթին, թաքնվել էին ստվերում և քարացել, այնպես որ մենք նրանց չէինք նկատում: Մնացած բոլորը գնացին հյուսիս՝ հովտի հեռավոր ծայրը, և ասես չքացան. այդ օրն այլևս նրանց չտեսանք. նրանք զբաղված էին ինչ որ գործով, բայց ինչ գործով՝ անհայտ էր: Մենք մնացինք միայնակ: Երկար, տաղտկալի ու մռայլ օր էր, թափառում էինք կաթսայում՝ աշխատելով հեռու մնալ Օրթհանքի պատուհաններից՝ ախր շատ սպառնալի տեսք ունեին դրանք: