Changes
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
— Ոչ, չեմ թողնի,— կտրեց Ֆրոդոն՝ խղճահարությամբ բայց խստորեն նայելով Գոլլումին: — Դու հույս ունես տեսնել և շոշափել ''Այն'', թեև գերազանց գիտես, որ միայն ''Դրա'' տեսքից կկորցնես քեզ: Երդվիր ''Դրանով'', այլ ոչ թե ''Դրա'' վրա, եթե իրոք որոշել ես երդվել: Քանզի դու գիտես, թե որտեղ է ''Այն'': Այո, Սմեագորլ, լավ գիտես: ''Այն''՝ քո առջև է:
Մի ակնթարթ Սեմին թվաց, թե տերը աճեց, իսկ Գոլլումը փոքրացավ ու ավելի խղճալի դարձավ. : Ֆրոդոն՝ ահեղ մի ստվեր հզոր տիրակալի, որը թաքցնում էր իր կուրացուցիչ փայլը մոխրագույն հանդերձանքի տակ, և նրա ոտքերի տակ՝ ինչ-որ խղճուկ շնիկ: Սակայն այդ երկուսը ինչ-որ իմաստով ազգականներ լինեին ասես և առանց բառերի հասկանում էին միմյանց: Հանկարծ Գոլլումը վեր թռավ և շան պես սկսեց ցատկոտել Ֆրոդոյի շուրջը, գրկել նրա ոտքերը:
— Վե՛րջ տուր,— հրամայեց Ֆրոդոն: — Երդվի՛ր: