Changes
/* Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը */
Նա ծնկաչոք հեկեկում էր՝ բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Ջիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ, ինչպես որսորդները, եկել-հասել մարտի դաշտ: Ջիմլին ձեռքի մեջ սեղմում էր կացինը, իսկ Լեգոլասը՝ երկար դաշույնը. նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ՝ երկուսն էլ քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան և դառնությամբ լցված՝ կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
— Ավա՜ղ,— բացականչեց նա,— մենք բազմաթիվ օրքերի հետապնդեցինք ու ոչնչացրեցինք ոչնչացրինք անտառում, բայց ինչպես երևում է այստեղ ավելի էինք պետք: Մենք լսեցինք փողի ձայնը և շտապեցինք ձայնին ընդառաջ, բայց ինչպես երևում է ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել, իսկ դո՞ւ:
— Նա մեռած է,— պատասխանեց Արագորնը: — Ես՝ քերծվածք անգամ չունեմ: Ես, ինչպես դուք, չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ ես գագաթին էի: