Changes
Եթե մենք, ինչպես Ջոնստոնն է ասում (էջ 223), «այս նոր նահանգների հետ, որտեղից ամեն տարի ցորենի այնպիսի խոշոր առբերումներ են կատարվում դեպի Բուֆֆալո, եթե մենք սովորենք այդ նահանգների հետ շաղկապել բնական մեծ պտղաբերության ու հարուստ հողի անհուն տարածությունների պատկերացումը», ապա այս կախված է ամենից առաջ տնտեսական պայմաններից։ Միչիգանի նման մի երկրի ամբողջ բնակչությունը, օրինակ, սկզբում զբաղվում էր բացառապես գյուղատնտեսությամբ, և հատկապես սրա մասսայական սպառման արդյունքների արտադրությամբ, որոնք միայն կարող էր փոխանակել արդյունաբերական ապրանքների ու արևադարձային արդյունքների հետ։ Ուստի նրա ամբողջ ավելցուկ արդյունքը հանդես է գալիս հացահատկի ձևով։ Այս պարագան հենց այն գլխից տարբերում է արդի համաշխարհային շուկայի պատվանդանի վրա հիմնված գաղութային պետությունները նախկին ու հատկապես անտիկ աշխարհի գաղութային պետություններից։ Արդի գաղութները համաշխարհային շուկայի միջոցով պատրաստի ստանում են այնպիսի արդյունքներ, որ ուրիշ հանգամանքներում հենց իրենք պետք է արտադրեին — հագուստեղեն, գործիքներ և այլն։ Լոկ այսպիսի պատվանդանի վրա հենվելով է, որ Միացյալ Նահանգների Հարավային նահանգները կարողացան բամբակն իրենց գլխավոր արդյունքը դարձնել։ Համաշխարհային շուկայում գոյություն ունեցող աշխատանքի բաժանման շնորհիվ է, որ նրանք ձեռք են բերել այս հնարավորությունը։ Ուստի եթե նրանց երիտասարդությունն ու նրանց բնակչության համեմատաբար փոքր թիվը նկատի ունենալով թվում է, թե նրանք շատ մեծաքանակ ավելցուկ արդյունք են արտադրում, ապա սրա պատճառը ոչ նրանց հողի պտղաբերությունն է, ոչ էլ նրանց աշխատանքի արգասավորությունը, այլ նրանց աշխատանքի և ուրեմն նրանց ավելցուկ արդյունքի միակողմանի ձևը, որի մեջ ներկայանում է այս աշխատանքը։
Բայց, այնուհետև, համեմատաբար ավելի պակաս պտղաբեր վարելահողը, որը սակայն նոր է մշակվում և որին դեռ ոչ մի մշակույթ չի դիպել, քիչ թե շատ նպաստավոր կլիմայական պայմաններում գոնե վերին շերտերի մեջ կուտակված է ունենում դյուրալույծ բուսասննդանյութեր այնքան մեծ քանակությամբ, որ նա երկար ժամանակ բերք է տալիս առանց պարարտացման ու այն էլ՝ բոլորովին մակերեսային մշակման ենթարկվելով։ Արևմտյան պրերիաներում սրան ավելանում է այն, որ նրանց մշակումը բոլորովին աննշան ծախք է պահանջում, քանի որ բնությունն է նրանց մշակելի դարձրել<ref>{Այսպիսի պրերիաների կամ թե տափաստանային վայրերի արագորեն աճող մշակումն է հենց, որ վերջերքս երեխայական կատակի է վերածել Մալթուսի այն մեծահռչակ դրույթը, թե «բնակչությունը ճնշում է գոյության միջոցների վրա», և սրա հակառակ առաջ է բերել հողատերերի տրտունջներն այն մասին, որ երկրագործությունն ու սրա հետ էլ Գերմանիան կկործանվեն, եթե բռնի կերպով չվերացվեն բնակչությանը ճնչող սննդամիջոցները։ Բայց այս տափաստանների, պրերիաների, պամպասների, լիանոսների և այլոց մշակումը նոր է միայն սկսվում. հետևաբար՝ եվրոպական գյուղատնտեսության վրա սրա ունենալիք հեղաշրջող ներգործությունը դեռ շատ ավելի ուժգին կերպով զգալի կդաոնա, քան մինչև հիմա։— Ֆ. Է.}։
* Ամերիկական բուշելը = 36,346 լիտրի։— '''Խմբ.'''։
** Այս առաջին և երկրորդ դեպքերին վերաբերյալ երկու նախադասությունները տալիս ենք համաձայն «Կապիտալի» վերջին ռուս. հրատարակության. տես Մարքս և Էնգելս, Երկեր, ռուս. հրատ., հատ. XIX, մասն II, էջ 246։— '''Խմբ.'''։</ref>։ Այս տեսակի ավելի պակաս պտղաբեր մարզերում ավելցուկն առաջ է գալիս ոչ թե հողի բարձր պտղաբերության հետևանքով, ուրեմն ոչ թե ամեն մի ակրի բարձր բերքի հետևանքով, այլ ակրերի այն մեծ քանակի հետևանքով, որը կարող է մակերեսորեն մշակվել, որովհետև ինքը այս հողը իր մշակողի վրա կամ ոչինչ չի նստում, կամ թե, ավելի հին երկրների հետ համեմատած, չափազանց էժան է նստում։ Օրինակ, որտեղ գոյություն ունի կիսրարական վարձակալություն, ինչպես Նյու-Յորքի, Միչիգանի, Կանադայի և այլոց որոշ մասերում։ Մի ընտանիք մակերեսորեն մշակում է, ասենք, 100 ակր, և չնայած որ ամեն մի ակրի արդյունքը մեծ չէ, 100 ակրի արդյունքը նշանակալից ավելցուկ է թողնում ծախելու համար։ Սրան դեռ ավելանում է գրեթե ձրի անասնապահությունը բնական արոտավայրերում, առանց արհեստական մարգագետինների։ Այստեղ վճռականը հողի ո՛չ թե որակն է, այլ նրա քանակը։ Այս մակերևութային մշակման հնարավորությունը շատ թե քիչ արագությամբ իհարկե սպառվում է,— սպառվում է այնքան ավելի դանդաղ կերպով, որքան ավելի պտղաբեր է նոր հողը, և այնքան ավելի արագ, որքան ավելի մեծ է նրա արդյունքի արտահանությունը։ «Եվ այնուամենայնիվ այսպիսի հողը անդրանիկ գերազանց բերքեր է տալիս, նույնիսկ ցորենի բերքեր, ով որ կքաշի հողի անդրանիկ սերը, նա կարող կլինի ցորենի հարուստ ավելցուկ ուղարկել շուկաները» (ն. տ. էջ 224)։ Ավելի հին կուլտուրա ունեցող երկրներում սեփականության հարաբերությունները, անմշակ հողի գնի որոշումը մշակված հողի գնով և այլն, անհնարին են դարձնում այսպիսի էքստենսիվ տնտեսությունը։
Որ ըստ այսմ ոչ այս հողը պետք է շատ պտղաբեր լինի, ինչպես Ռիկարդոն է պատկերացնում այս, ու ոչ էլ միմիայն հողի նույնահավասար պտղաբերություն ունեցող տեսակները պետք է մշակվեն, տեսնում ենք հետևյալից. Միչիգան նահանգում 1848 թվին ցորեն է ցանված եղել 465 900 ակր, և արտադրվել է 4 739 300 բուշել կամ միջին հաշվով ամեն մի ակրին 10<math>^1/_5</math> բուշել* [''Տես 9 ծան. հետո'']. սերմացուն հանելուց հետո այս անում է ամեն մի ակրին 9 բուշելից էլ պակաս։ Նահանգի 29 շրջանից 2-ը միջին հաշվով ամեն մի ակրին արտադրում էին 7 բուշել, 3-ը՝ 8, 2-ը՝ 9, 7-ը՝ 10, 6-ը՝ 11, 3-ը՝ 12, 4-ը 13 բուշել, և միմիայն մեկը՝ 16, ու մի ուրիշը՝ 18 բուշել (ն. տ., էջ 226)։
I. Եթե ռենտա բերող B, C, D հողատեսակներից որևէ մեկում ներդրված ավելադիր կապիտալն արտադրում է լոկ այնքան, որքան միևնույն կապիտալն A հողում, այսինքն՝ եթե նա արտադրության կարգավորիչ գնի պարագայում տալիս է միմիայն միջին շահույթ, չբերելով ուրեմն ոչ մի գերշահույթ, ապա ռենտայի վրա նրա արած ներգործությունը հավասար է զրոյի։ Ամեն բան մնում է այնպես, ինչպես որ առաջ էր։ Այս միևնույնն է, թե ամենավատ հողի, A որակով հողի, ուզածդ թիվ ակրեր միակցվեին մինչև հիմա մշակված տարածությանը։
II. Ավելադիր կապիտալները հողի տարբեր տեսակներից յուրաքանչյուրում արտադրում են իրենց մեծությանը համամասնական, լրացուցիչ արդյունքներ, այսինքն արտադրանքի մեծությունն աճում է լրացուցիչ կապիտալի մեծության համեմատ, նայած հողի յուրաքանչյուր տեսակի մասնահատուկ պտղաբերությանը։ XXXIX գլխում մեզ համար ելակետ ծառայեց հետևյալ I աղյուսակը.

Հողի
տեսակը

Ակրեր

Կապիտալ

Շահութ

Արտադրության
գին £

Արդյունք
քվարտեր

Վաճառքի
գին £

Ստացույթ

Ռենտա

Գերշահույթի
նորմա

քվարտեր

A

1

2½

½

3

1

3

3

0

0

0

B

1

2½

½

3

2

3

6

1

3

120

C

1

2½

½

3

3

3

9

2

6

240

D

1

2½

½

3

4

3

12

3

9

360

Ամբողջը

4

10

12

10

30

6

18

Սա հիմա փոխարկվում է հետևյալին.

II աղյուսակ

Հողի
տեսակը

Ակրեր

Կապիտալ

Շահութ

Արտադրության
գին £

Արդյունք
քվարտեր

Վաճառքի
գին £

Ստացույթ

Ռենտա

Գերշահույթի
նորմա

քվարտեր

A

1

2½+2½=5

1

6

2

3

6

0

0

0

B

1

2½+2½=5

1

6

4

3

12

2

6

120

C

1

2½+2½=5

1

6

6

3

18

4

12

240

D

1

2½+2½=5

1

6

8

3

24

6

18

360

Ամբողջը

4

20

20

60

12

36

Այստեղ անհրաժեշտ չէ, որ կապիտալի ներդրումը հողի բոլոր տեսակներում կրկնապատկված լինի, ինչպես այդ նշած է աղյուսակում։ Օրենքը միևնույնն է, եթե միայն լրացուցիչ կապիտալը,— ինչ համամասնությամբ էլ որ լինի, կիրառվում է ռենտա բերող հողատեսակներից որևէ մեկում կամ թե մի քանիսում։ Անհրաժեշտ է լոկ այն, որ ամեն մի հողատեսակում արտադրությունը նույն հարաբերությամբ աճի, որով աճում է կապիտալը։ Ռենտան այստեղ բարձրանում է հողում արված ավելի բարձր կապիտալային ներդրման հետևանքով միայն և այս աճին համեմատ։ Արդյունքի ու ռենտայի այս մեծացումը կապիտալի աճած ներդրման հետևանքով ու սրա համեմատ, որչափով խոսքը վերաբերում է արդյունքի քանակին ու ռենտայի մեծությանը, բոլորովին չի տարբերվում այն դեպքից, երբ ռենտա բերող ու հավասար լավորակություն ունեցող հողերի մշակված տարածությունը աճում և մշակման է ենթարկվում կապիտալի այնպիսի նույնահավասար ներդրումով, որ կիրառվում էր առաջ միևնույն որակի հողերում։ II աղյուսակի դեպքում, օրինակ, հետևանքը նույնը կմնար, եթե ամեն մի ակրի 2½ £-անոց լրացուցիչ կապիտալը ներդրվեր B, C ու D հողերի երկրորդ մի ակրում։
Այնուհետև, այս վարկածը չի ենթադրում կապիտալի ավելի պտղաբեր կիրառում, այլ միմիայն ավելի խոշոր կապիտալի կիրառում միևնույն տարածության վրա և նույն հետևանքներով, ինչ որ առաջ էր։
Այստեղ բոլոր համամասնական հարաբերությունները միևնույնն են մնում։ Անշուշտ, եթե նկատի առնենք ոչ թե համամասնական, այլ զուտ թվաբանական տարբերությունները, ապա հողի տարբեր տեսակներից ստացվող դիֆերենցիալ ռենտան կարող է փոփոխվել։ Ենթադրենք, օրինակ, որ լրացուցիչ կապիտալը միմիայն B-ում ու D-ում է ներդրվել։ Այս դեպքում D-ի ու A-ի տարբերությունը = է 7 քվարտերի, առաջ այն = էր 3-ի, B-ինն ու A-ինը = 3 քվարտերի, առաջ = 1. C-ինն ու B-ինը = -1, առաջ = +1 և այլն։ Բայց այս թվաբանական տարբերությունը, որ վճռական նշանակություն ունի I դիֆեբենցիալ ռենտայի նկատմամբ, որչափով որ նրանում արտահայտվում է արտադրողականության տարբերությունը կապիտալի միահավասար ներդրումների դեպքում, այստեղ բոլորովին նշանակություն չունի, որովհետև նա կապիտալի տարբեր ավելադիր ներդրման կամ թև ոչ-ավելադիր ներդրման հետևանք է միայն, ընդ որում տարբեր հողերում գործածված կապիտալի յուրաքանչյուր նույնահավասար մասի տարբերությունն անփոփոխ է մնում։
III. Լրացուցիչ կապիտալները ավելցուկային արդյունք են բերում և ուրեմն գերշահույթներ են գոյացնում, բայց նվազող նորմայով և իրենց մեծացմանը ոչ համեմատ։

III աղյուսակ

Հողի
տեսակը

Ակրեր

Կապիտալ

Շահութ

Արտադրության
գին £

Արդյունք
քվարտեր

Վաճառքի
գին £

Ստացույթ

Ռենտա

Գերշահույթի
նորմա

քվարտեր

A

1

2½

½

3

1

3

3

0

0

0

B

1

2½+2½=5

1

6

2+1½

3½

3

10

½

1

½

4

½

90

C

1

2½+2½=5

1

6

3+2

5

3

15

3

9

180

D

1

2½+2½=5

1

6

4+3½

7½

3

22

½

5

½

16

½

330

Ընդամենը

17½

3½

21

17

51

10

30

Այս երրորդ ենթադրության դեպքում դարձյալ նշանակություն չունի, թե արդյոք կապիտալի լրացուցիչ երկրորդ ներդրումները հավասարաչափ և կամ անհավասարաչափ են բաժին ընկնում տարբեր հողատեսակներին, թե արդյոք գերշահույթի նվազող արտադրությունը հավասա՞ր, թե՞ անհավասար համամասնություններով է կատարվում, թե արդյոք կապիտալի ավելադիր ներդրումները բոլորը բաժին են ընկնում ռենտա բերող միևնո՞ւյն հողատեսակին, թե հավասարապես ու կամ անհավասարապես բաշխվում են տարբեր լավորակություն ունեցող ու ռենտա բերող հողերի վրա։ Այս բոլոր հանգամանքները ոչ մի նշանակություն չունեն քննարկվող օրենքի համար։ Միակ ենթադրությունն այն է, որ ռենտա բերող հողատեսակներից յուրաքանչյուրում արված կապիտալի լրացուցիչ ներդրումները գերշահույթ են տալիս, բայց կապիտալի մեծացման չափի նկատմամբ նվազող համամասնությամբ։ Մեր առջև գտնվող աղյուսակի օրինակներում այս նվազման սահմանները շարժվում են D ամենալավ հողի վրա արված կապիտալի առաջին ներդրման արդյունքի՝ 4 քվարտեր = 12 £-ի ու ամենավատ հողի վրա արված կապիտալի միևնույն ներդրման արդյունքի՝ 1 քվարտեր = 3 £-ի միջև։ I կապիտալի ներդրման ժամանակ ամենալավ հողի արդյունքը կազմում է առավելագույն սահմանը, իսկ ռենտա չբերող, ոչ մի գերշահույթ չտվող A հողի արդյունքը կապիտալի նույնահավասար ներդրման դեպքում կազմում է նվազագույն սահմանն այն արդյունքի, որ գերշահույթ բերող հողատեսակներից որևէ մեկում արված կապիտալի հաջորդական ներդրումները տալիս են կապիտալի հաջորդական ներդրումների նվազող արտադրողականության պարագայում։ Ինչպես որ II ենթադրությունը համապատասխանում է այն դեպքին, երբ ավելի լավ հողատեսակների նույնանման որակի նոր կտորներ են ավելացվում մշակված տարածության վրա, այնպես որ մշակված հողատեսակներից որևէ մեկի քանակը մեծանում է, այնպես էլ III ենթադրությունը համապատասխանում է այն դեպքին, երբ մշակվում են ավելադիր հողակտորներ, որոնց պտղաբերության տարրեր աստիճանները բաշխվում են D-ի ու A-ի միջև, ամենալավ հողի կտորների ու ամենավատ հողի կտորների պտղաբերության աստիճանների միջև։ Եթե կապիտալի հաջորդական ներդրումները կատարվում են բացառապես D հողում, ապա նրանք կարող են ընդգրկել D-ի ու A-ի միջև գոյություն ունեցող տարբերությունները, ապա՝ ու D-ի ու C-ի միջև եղած տարբերությունները, ինչպես և D-ի ու B-ի միջև եղածները։ Եթե նրանք բոլորը տեղի են ունենում C հողում, ապա ընդգրկում են C-ի ու A-ի կամ C-ի ու B-ի միջև եղած տարբերությունները միայն, իսկ եթե B-ում, ապա լոկ B-ի ու A-ի միջև եղած տարբերությունները։
Բայց օրենքն այս է. նշած բոլոր հողատեսակներում ռենտան բացարձակորեն աճում է, թեև լրացուցիչ կերպով ներդրված կապիտալի նկատմամբ ոչ-համամասնորեն։
Գերշահույթի նորման, ինչպես լրացուցիչ կապիտալի, այնպես էլ հողում ներդրված ամբողջ կապիտալի նկատմամբ վերցրած, նվազում է, սակայն գերշահույթի բացարձակ մեծությունը ավելանում է, ճիշտ ինչպես որ կապիտալի շահույթի նվազող նորման ընդհանրապես մեծ մասամբ շաղկապված է շահույթի աճող բացարձակ մասսայի հետ։ Այսպես, B-ում ներդրված կապիտալի գերշահույթի միջին նորման = է 90%-ի՝ կապիտալի վրա հաշված, այնինչ կապիտալի առաջին ներդրման դեպքում = էր 120%-ի։ Բայց ամբողջ գերշահույթն ավելանում է՝ 1 քվարտերից մինչև 1½ քվարտերի ու 3 £-ից՝ 4½-ի։ Ամբողջ ռենտան ըստ ինքյան վերցրած — և ոչ թե կանխավճարած կապիտալի կրկնապատկված մեծության առնչությամբ — բացարձակորեն բարձրացել է։ Տարբեր հողատեսակների ռենտաների տարբերություններն ու նրանց հարաբերությունը միմյանց նկատմամբ կարող են փոխվել, սակայն տարբերությունների այս փոփոխությունը տվյալ դեպքում ոչ թե ռենտաների իրար նկատմամբ աճելու պատճառ է, այլ հետևանք։
IV. Այն դեպքը, երբ ավելի լավ հողերում արված կապիտալի լրացում քիչ ներդրումները ավելի մեծ արդյունք են տալիս, քան սկզբնական ներդրումները, ոչ մի հետագա վերլուծություն չի պահանջում։ Ինքն ըստ ինքյան հասկանալի է, որ այս ենթադրության դեպքում ըստ ակրի ստացվող ռենտաները բարձրանում են ու այն էլ՝ ավելի մեծ համամասնությամբ, քան լրացուցիչ կապիտալը, ինչ հողատեսակում էլ որ տեղի ունեցած լինի նրա ներդրումը։ Կապիտալի լրացուցիչ ներդրումն այս դեպքում զուգորդված է հողի բարելավման հետ։ Նույնը վերաբերում է այն դեպքերին, երբ ավելի փոքր կապիտալի լրացուցիչ ծախսումը միևնույն կամ թե ավելի մեծ ներգործություն է առաջ բերում, քան ավելի խոշոր կապիտալի նախկին լրացուցիչ ծախսումը։ Այս դեպքը լիովին չի նույնանում առաջվանի հետ, և սա մի այնպիսի տարբերություն է, որը կարևոր նշանակություն ունի կապիտալի բոլոր ներդրումների ժամանակ։ Եթե, օրինակ, 100-ը տալիս է 10-անոց շահույթ, իսկ 200-ը որոշ ձևով գործածվելիս՝ 40-անոց շահույթ, ապա շահույթը 10%-ից բարձրացել է 20%-ի, և այս չափով սա միևնույն բանն է, թե 50-ը ավելի նպատակահարմար ձևով կիրառվելով, 5-ի փոխարեն 10-անոց շահույթ է տալիս։ Մենք այստեղ ենթադրում ենք, որ շահույթի մեծությունը շաղկապված է արդյունքի համամասնական շատացման հետ։ Բայց տարբերությունն այն է, որ ես մի դեպքում պիտի կապիտալը կրկնապատկեմ, այնինչ մյուս դեպքում կրկնապատիկ էֆեկտ կստանամ մինչայժմյան կապիտալով։ Միևնույնը չէ ամենևին, թև արդյոք ես 1) կենդանի ու առարկայացած աշխատանքի կես քանակով նույն արդյունքն եմ արտադրում, ինչ որ առաջ, թե 2) միևնույն աշխատանքով՝ առաջվանի համեմատությամբ կրկնակի՞ արդյունք, թե՞ 3) կրկնապատիկ աշխատանքով՝ նախկինի հանդեպ քառապատիկ արդյունք։ Առաջին դեպքում — կենդանի կամ թե առարկայացած ձևով աշխատանք է ազատվում որը կարող է որևէ այլ նպատակի ծառայել. աշխատանքն ու կապիտալը տնօրինելու հնարավորությունն աճում է։ Կապիտալի (ու աշխատանքի) ազատարձակումը հարստության շատացումն է ըստ ինքյան. նա բոլորովին նույն էֆեկտն է առաջ բերում, կարծես թե այս լրացուցիչ կապիտալը կուտակման շնորհիվ է ստացվել, մինչդեռ նա տնտեսում է կուտակման աշխատանքը։
Դիցուք, թե 100-անոց մի կապիտալ արտադրում է 10 մետր արդյունք։ 100-ը պարունակում է ինչպես հաստատուն կապիտալ, այնպես էլ կենդանի աշխատանք ու շահույթ։ Այսպիսով մետրն արժե 10։ Եթե ես 100-անոց միևնույն կապիտալով հիմա կարող եմ 20 մետր արտադրել, ապա մետրը կարժենա 5։ Իսկ եթե ես կարող եմ, ընդհակառակը, 50-անոց կապիտալով 10 մետր արտադրել, ապա մետրը կարժենա դարձյալ 5, իսկ 50-անոց մի կապիտալ կազատվի, եթե ապրանքի նախկին առաջարկը բավարարում է։ Եթե ես պիտի 200-անոց կապիտալ ներդրեմ՝ 40 մետր արտադրելու համար, ապա մետրը կարժենա նույնպես 5։ Արժեքի որոշումը, ինչպես նաև գնի որոշում այստեղ հնարավորություն չի տալիս որևէ տարբերություն հայտարարելու նույնպես, ինչպես այդ հնարավորությունը մեզ չի տալիս նաև կապիտալի կանխավճարմանը համապատասխանող արդյունքների մասսան։ Բայց առաջին դեպքում լրացուցիչ կապիտալ է տնտեսվում, որչափով որ, ասենք, կրկնապատիկ արտադրություն հարկավոր կլիներ. երկրորդ դեպքում կապիտալ է ազատարձակվում** [''Տես 9 ծան. հետո'']. երրորդ դեպքում աճած արդյունքը կարող է լոկ այն պայմանով ստացվել, որ կանխավճարված կապիտալն աճի, թեև աճի ոչ այնպիսի համամասնությամբ, ինչպես կպահանջվեր այն դեպքում, եթե արդյունքի մի ավելի մեծ քանակ պատրաստվելու լիներ մինչ այդ գործող արտադրողական ուժով։ (Վերաբերում է I բաժնին)։
Կապիտալիստական արտադրության տեսակետից քննած, ոչ թե հավելյալ արժեքի մեծացման, այլ արտադրության ծախքերի իջեցման նկատառումով,— իսկ ծախքերի տնտեսումը նաև հավելյալ արժեք ստեղծող տարրի, աշխատանքի վերաբերմամբ՝ նույնպիսի ծառայություն է մատուցում կապիտալիստին և սրա համար շահույթ է գոյացնում, քանի դեռ արտադրության կարգավորիչ գինը միևնույնն է մնում,— հաստատուն կապիտալի կիրառումը միշտ ավելի էժան է, քան փոփոխուն կապիտալինը։ Իրականում սա արտադրության կապիտալիստական եղանակին համապատասխանող վարկի զարգացում և փոխատուական կապիտալի առատություն է ենթադրում։ Մի կողմում ես 100 £ ավելադիր հաստատուն կապիտալ եմ կիրառում, եթե 100 £-ը 5 բանվորի արդյունքն է մի տարվա ընթացքում, մյուս կողմում 100 £ ծախսում եմ փոփոխուն կապիտալի վրա։ Եթե հավելյալ արժեքի նորման = 100%-ի, ապա այն արժեքը, որ ստեղծել են 5 բանվորը, = 200 £-ի. ընդհակառակը, 100 £-անոց հաստատուն կապիտալի արժեքը = 100 £-ի, իսկ իբրև կապիտալ գուցե = 105 £-ի, եթե տոկոսադրույքը = 5%-ի։ Փողի միևնույն գումարները, նայած թե նրանք արտադրության համար կանխավճարվում են իբրև հաստատո՞ւն, թե՞ իբրև փոփոխուն կապիտալի որոշ մեծության արժեքներ, շատ տարբեր արժեքներ են արտահայտում, եթե քննենք ըստ նրանց արդյունքի։ Այնուհետև, ինչ վերաբերում է ապրանքների արտադրության ծախքերին՝ կապիտալիստի տեսակետից, ապա դեռ այն տարբերությունն էլ կա, որ 100£-անոց հաստատուն կապիտալից, որչափով որ սա հիմնական կապիտալի մեջ է ներդրված, միմիայն մաշվածքն է մտնում ապրանքի արժեքի մեջ, այնինչ աշխատավարձի համար տրված 100 £-ը պետք է ամբողջովին վերարտադրված լինի նրանում։
Գաղութականների ու ինքնակա մանր արտադրողների մոտ ընդհանրապես, որոնք ամենևին կապիտալ չունեն կամ թե կարող են իրենց տրամադրության տակ կապիտալ ունենալ բարձր տոկոսով միայն, արդյունքի այն մասը, որ համապատասխանում է աշխատավարձին, նրանց համար եկամուտ է ներկայացնում, մինչդեռ կապիտալիստների համար դա կապիտալի կանխավճարում է։ Ուստի գաղութականը կամ թև մանր արտադրողը իր աշխատանքի այս ծախսումը անխուսափելի նախապայման է նկատում իր աշխատանքի արդյունքի համար, որը և նկատի է առնվում ամենից առաջ։ Իսկ ինչ վերաբերում է նրա հավելութային աշխատանքին, որը մնում է հիշյալ անհրաժեշտ աշխատանքը հանելուց հետո, ապա նա անշուշտ իրանում է մի հավելութային արդյունքի մեջ. և որչափով նա կարող է այս ծախել կամ թե հենց ինքը գործածել, նա այս նկատում է իբրև մի այնպիսի բան, որը նրա վրա ոչինչ չի նստել, որովհետև առարկայացած աշխատանք չի պահանջել։ Նրա աչքում միմիայն սրա ծախսումն է, որ հարստության օտարման նշանակություն ունի։ Նա բնականաբար ձգտում է ըստ կարելույն բարձր գնով ծախել, բայց նույնիսկ արժեքից ցած ու կապիտալիզմին հատուկ արտադրության գնից ցած ծախելն էլ նրա աչքում դեռ շահույթ է ներկայացնում, որչափով որ այս շահույթը կանխակայված չէ պարտաբեռնվածությամբ, հիպոթեքներով և այլն։ Ընդհակառակը, կապիտալիստների համար ինչպես փոփոխուն, այնպես էլ հաստատուն կապիտալի ծախսումը հավասար չափով կապիտալի կանխավճարում է համարվում։ Հաստատուն կապիտալի համեմատաբար ավելի մեծ կանխավճարումմ այլ հավասար հանգամանքներում իջեցնում է արտադրության ծախքերը, ինչպես փաստորեն նաև ապրանքների արժեքը։ Ուստի չնայած որ շահույթը ծագում է սոսկ հավելյալ աշխատանքից, հետևաբար փոփոխուն կապիտալի կիրառումից միայն, այնուամենայնիվ առանձին կապիտալիստին կարող է այնպես թվալ, որ կենդանի աշխատանքը արտադրության իր ծախքերի այն տարրն է, որն ամենաթանկն է և որն ամենից ավելի պետք է կրճատելով մինիմումի հասցնել։ Սա կապիտալիստորեն խեղաթյուրված լոկ մի ձևն է այն ճիշտ դրույթի, թե անցյալ աշխատանքի հարաբերաբար ավելի մեծ կիրառումը, կենդանի աշխատանքի համեմատությամբ, հասարակական աշխատանքի աճած արտադրողականություն ու հասարակական ավելի մեծ հարստություն է նշանակում։ Այսպես կեղծված է ամեն բան և այսպես ամեն ինչ գլխիվայր է ներկայանում մրցման տեսակետից։
Արտադրության անփոփոխ գներ ենթադրելու դեպքում կարող են անփոփոխ, աճող կամ թե նվազող արտադրողականությամբ կապիտալի լրացուցիչ ներդրումներ արվել ավելի լավ հողերում, այսինքն B-ից սկսած բոլոր դեպի վեր եղածներում։ Բուն իսկ A-ում այս բանը մեր ենթադրության համաձայն հնարավոր կլիներ միմիայն կա՛մ անփոփոխ արտադրողականության դեպքում, երբ հողն առաջվա նման ոչ մի ռենտա չի բերում, կամ էլ երբ արտադրողականությունը բարձրանում է. այս պարագայում A հողի մեջ ներդրված կապիտալի մի մասը ռենտա կբերեր, մյուսը չէր բերի։ Բայց A-ի համար այս անհնարին կլիներ նվազող արտադրողական ուժ ենթադրելիս, որովհետև այս դեպքում արտադրության գինը հաստատուն չէր մնա, այլ կբարձրանար։ Բայց այս բոլոր հանգամանքներում, այսինքն արդյոք կապիտալի լրացուցիչ ներդրումների բերած գերարդյունքը համամասնական է այդ ներդրումների մեծությանը, այս համամասնությունից բարձր է, թե ցածր,— հետևաբար արդյոք կապիտալի գերշահույթի նորման կապիտալի աճման դեպքում հաստատուն է մնում, բարձրանում է, թե՞ ընկնում,— աճում է ամեն մի ակրի գերարդյունքն ու սրան համապատասխանող գերշահույթը, ուրեմն աճում է նաև ռենտան, հացահատիկով ռենտան ու փողով ռենտան։ Գերշահույթի, կամ ռենտայի սոսկ մասսայի աճումն, ըստ ակրի հաշված, այսինքն՝ աճող մասսան մի անփոփոխ միավորի, հետևաբար այստեղ որևէ որոշ հողաքանակի, ակրի կամ թե հեկտարի վրա հաշված, արտահայտվում է այստեղ իբրև աճող համամասնություն։ Ուստի ռենտան, ըստ ակրի հաշված, այս պարագաներում աճում է՝ պարզապես հողում ներդրված կապիտալի մեծանալու հետևանքով։ Եվ ընդ սմին այս տեղի է ունենում արտադրության անփոփոխ գների պայմաններում, և այս պատճառով նշանակություն չունի, թե արդյոք լրացուցիչ կապիտալի արտադրողականությունն անփոփո՞խ է, նվազո՞ղ, թե՞ բարձրացող։ Վերջին հանգամանքները կերպափոխում են այն չափերը, որով աճում է ռենտան ամեն մի ակրից, բայց չեն փոխում բուն իսկ այս աճման իրողությունը։ Այս մի երևույթ է, որը հատուկ է II դիֆերենցիալ ռենտային և որը սրան տարբերում է I դիֆերենցիալ ռենտայից։ Եթե կապիտալի ավելադիր ներդրումներն արվեին համապատասխան որակ ունեցող նոր ավելադիր հողերում տարածապես կողք-կողքի՝ միևնույն հողում ժամանակապես իրար ետևից արվելու փոխարեն, ապա կաճեր ռենտայի ընդհանուր մասսան, կաճեր նաև, ինչպես առաջ ենք ցույց տվել, մշակված ամբողջ տարածության միջին ռենտան, բայց ոչ թե ամեն մի ակրից ստացվող ռենտայի բարձրությունը։ Անփոփոխ հետևանքի դեպքում, որչափով որ ամբողջ արտադրության և գերարդյունքի մասսան ու արժեքն են քննության առնվում, կապիտալի համակենտրոնացումն ավելի սահմանափակ հողատարածության վրա բարձրացնում է ամեն մի ակրի ռենտայի մակարդակն այն ժամանակ, երբ միևնույն հանգամանքներում կապիտալի ցրումն ավելի խոշոր տարածությունների վրա՝ այս ներգործությունն առաջ չի բերում։ Բայց որքան ավելի է զարգանում արտադրության կապիտալիստական եղանակը, այնքան էլ ավելի շատ է լինում կապիտալի համակենտրոնացումը միևնույն հողային տարածության վրա, հետևաբար՝ այնքան ավելի վեր է բարձրանում ռենտան, ըստ ակրի հաշված։ Ուստի երկու երկրում, որտեղ արտադրության գները լինեին նույնը, հողի զանազան տեսակների տարբերությունները՝ միատեսակ, և կապիտալի միևնույն մասսան ներդրվեր, բայց մեկում առավելապես հողի սահմանափակ տարածության մեջ արվող հաղորդական ներդրումների ձևով, իսկ մյուսում գլխավորաբար ավելի լայն տարածության մեջ արվող համակարդված ներդրումների ձևով, ապա ամեն մի ակրի ռենտան ու սրա հետ էլ հողի գինն առաջին երկրում ավելի բարձր կլիներ, և երկրորդում՝ ավելի ցածր, թեև ռենտայի մասսան երկու երկրում էլ միևնույնը կլիներ։ Այսպիսով ուրեմն, ռենտայի բարձրության տարբերությունն այստեղ կարելի կլիներ բացատրել ոչ թե հողի տեսակների բնական պտղաբերության տարբերությամբ կամ կիրառված աշխատանքի քանակով, այլ բացառապես կապիտալի ներդրումների տարբեր եղանակով։
Երբ մենք այստեղ խոսում ենք հավելյալ արդյունքի մասին, ապա