Ես շապկով եմ աշխարհ եկել։
Այս շապիկի մասին թերթերի մեջ տպված է լինում, թե նա վաճառվում է չնչին գնով՝ տասնհինգ գինեով։<ref>Հասարակ անգլիացի ժողովրդի կարծիքով ծովում չի խեղդվի այն մարդը, որ մի մանկական շապիկ է կրում իր վզին իբրև հմայիչ կամ թալիսման։ ― Այս և հետևյալ ծանոթությունները թարգմանչինն են։</ref> Բայց արդյոք այդ միջոցին նավաստիները պատրաստ փող չե՞ն ունեցել, թե՞ շապիկի հրաշագործ զորությանը չհավատալով, լավ են համարել՝ շապիկի փոխարեն մի խցանե գոտի գնել ― չգիտեմ․ ստյուգն ստույգն այս է, որ միայն մի մուշտարի է մեզ մոտ գալիս իմ շապիկը գնելու, և հատկապես մի մակլեր, որ միայն երկու ֆունտ է առաջարկում պատրաստ դրամով, իսկ մնացածը խոստանում է խերեսի գնով վճարել, որովհետև չի կամենում ավելի թանկ գնահատել ջրում խեղդվելուց ապահովող հմայիչը։ Եվ մայրս դադարում է ոչ միայն հայտարարություններ տպել ու նրանց գինը զուր վճարել, այլև ստիպված է լինում ծախելու իր իսկ ունեցած խերեսը։ Տասը տարի անցնելուց հետո իմ շապիկը վիճակ գցեցին հիսուն հոգու մեջ․ տոմսակի գինը երկու շիլինգ էր․ տանողը հինգ շիլինգ պիտի տար։ Ես ինքս վիճակահանության ներկա էի և լավ եմ հիշում, որ շատ շփոթած ու տրտմած էի՝ տեսնելով, թե ինչպե՞ս են վարվում իմ անձնավորության մի մասի հետ։ Չեմ մոռացել, որ շապիկը վիճակվեց մի պառավ կնոջ, որը իր հին քսակից ակամա հինգ շիլինգ հանեց՝ բոլորն էլ սև դրամով, ու երկուևկես պեննի պակաս․ երկար ժամանակ և թվաբանական մեծ հանճար հարկավոր եղավ այս բանը նրան ապացուցելու, սակայն իզուր։ Եղելությունն այս է, և ամեն մարդ զարմանալով կհիշի, որ պառավը ջրահեղձ չեղավ, այլ բախտ ունեցավ իննսուներկուամյա հասակում առոք֊փառոք իր անկողնում մեռնել։ Ես իմացա, որ նա մինչև իր վերջին շունչը պարծեցել է, թե ոչ մի ժամանակ ուրիշ կերպ չի անցկացել ջրից, բայց միայն կամրջով, և թե թեյ խմելիս (որ սաստիկ սիրել է) միշտ բարկացել է այն անբարիշտ նավաստիների և մյուս նավորդների վրա, որոնք հանդգնություն են ունեցել «հեռու տեղեր քարշ գալու»։ Զուր են փորձել բացատրել նրան, որ եթե այդ հեռու տեղեր ու երկրներ քարշ գալու եղեռնական զբաղմունքը չլիներ, մենք կյանքի շատ վայելքներից, գուցե և նույնիսկ թեյից, զուրկ կմնայինք։ Նա միշտ եռանդով և անդրդվելի համոզմունքով պատասխանել է․ «Ոչ, պետք չէ քարշ գալ»։
Եվ դեսուդեն քարշ չգալու համար՝ դարձյալ դառնամ իմ ծննդյան հարցին։
Հայրս, կարծեմ, մի ժամանակ միս Բեթսիի սիրելին էր, բայց միս Բեթսին սաստիկ դժգոհ էր մնացել նրա ամուսնությունից, որովհետև, նրա կարծիքով, մայրս «մի մոմե տիկին» էր ― ուրիշ ոչինչ։ Նա երբեք մորս չէր տեսել, բայց գիտեր, որ մայրս քսան տարեկանից ջահել է։ Այնուհետև հայրս և միս Բեթսին բնավ իրար չեն հանդիպել։ Պսակվելիս իմ հայրը տարիքով երկու անգամ մեծ է եղել մորիցս, և բավական վատառողջ։ Նա մեռել է մի տարուց հետո, իմ ծնվելուց վեց ամիս առաջ, ինչպես արդեն ասել եմ։
Այսպես էր իրերի վիճակն այն՝ հիշատակության արժանի, և թող ներվի ինձ ասել, նշանավոր ուրբաթ գիշերը։ Ես իրավունք ունեմ պնդելու, թե հաստատ գիտեմ այդ գիշերվա դեպքերը և կամ թե իմ անձնական հիշողության վրա է հիմնված այն բոլորը, ինչ որ այսոըհետև այսուհետև պիտի պատմեմ։
Մայրիկս, հիվանդ ու վշտահար, նստած էր վառարանի մոտ և կրակին էր նայում արտասվալիր աչքերով․ նա հուսահատ մտածում էր թե՛ իր և թե՛ անհայր որբի մասին, որի աշխարհ գալը, մինչ այդ աշխարհը առանձին հաճույք չէր զգա նրա գալուց, արդեն ողջունվել էր հարյուրավոր մարգարեական գնդասեղներով,<ref>Անգլիական հին սովորությամբ երեխայի ծնվելուց առաջ գնդասեղներ են ցցում բարձի մեջ, ասելով․ «Բարով եկար փոքրիկ հյուր», և կամ՝ «Աստված օրհնե երեխային»։</ref> որոնք դրված էին պահարանի աչքում։ Եվ ահա մայրս, ինչպես ասացի, նստած էր վառարանի մոտ՝ մարտ ամսի պայծառ ու ցուրտ երեկոյին և տխուր մտածում էր, թե անկարող կլինի դիմանալ իրեն սպասող երկունքին, և իր արտասուքը սրբելիս՝ հանկարծ պատուհանից մի անծանոթ կին տեսավ, որ գալիս էր պարտոզի պարտեզի միջով։
Երկրորդ անգամ դուրս նայելով, մայրիկս պարզ գուշակեց, թե եկվորը միս Բեթսին է։ Մայր մտնող արեգակը պարտեզի ցանկապատի հետևից լուսավորում էր եկվորին, և սա այնպես հաստատ և համարձակ էր առաջ գալիս, ինչպես միս Բեթսին միայն կարող էր առաջ գալ։
― Ինչո՞ւ Րուկրի, ― կրկնեց միս Բեթսին։ ― Եթե ավելի խելք ունենայիք, դու և նա, չէ՞ որ Կուկրի<ref>Կուկրի ― խոհանոց կամ խոհարարության արվեստ։</ref> կանվանեիք սրան, քան Րուկրի։
― Այդ անունը միստր Կոպպերֆիլդն է տվել, ― պատասխանեց մայրիկս։ ― Տունը գնելիս նա սիրով մտածում էր, թե որոներ կլինեն սրա շուրջը։
Հանկարծ, երեկոյան քամին մի սաստիկ մռնչյուն հանեց պարտեզի հին պտղիների մեջ, և մայրիկս ու միս Բեթսին ակամա այն կողմը նայեցին։ Ահագին ծառերը մեկմեկու գաղտնիք հայտնող հսկաների նման հակվում էին դեպի իրար և մի քանի վայրկյան այսպես հանդարտ մնալուց հետո՝ նորից մոլեգնաբար ուղղվում, իրենց հուժկու բազուկները տատանելով, ասես թե լսած բաներից հանգիստ գտնելու անկարող․ մինչ որոների հողմակոծ ու բզկտված հին բները մրրկահույզ ծովի երեսին ծփխփող ջարդված նավի բեկորների պես, ճոճվում էին ամենաբարձր ճյուղերի վրա։
― Լավ է, լա՜վ, ― ասաց միս Բեթսին։ ― Բավ է, մի՛ լար։
― Եվ մենք երբեք չէինք վիճում այդ մասին, միայն երբեմն մր․ Կոպերֆֆիլդը Կոպպերֆիլդը նկատում էր, թե իմ երեքներն ու հինգերը իրար շատ են նմանվում, կամ թե իմ յոթերի ու ինների պոչը շատ երկար է դուրս գալիս, ― ասաց մայրիկս և դարձյալ լաց եղավ։
― Այդքան լալուց դու կհիվանդանաս, ― նկատեց միս Բեթսին, ― և այդ ոչ քեզ օգուտ կբերի, ոչ էլ սանիկիս։ Բավական է, էլ չկրկնես։
Այդ փաստը փոքր֊ինչ հանգստացրեց մայրիկիս, թեև նրա տկարությունը սաստկանում էր։ Այնուհետև բավական երկար կռություն լռություն տիրեց, որ երբեմն ընդհատվում էր կրակի առջև նստած տատիս «ահ, ահ» հառաչանքներով։
― Որքան գիտեմ, Դավիթն իր կարողությունը հասութաբեր բանկում էր դրել, ― ասաց տատս վերջապես։ ― Ի՞նչ թողեց նա քեզ։
Գուցե ասելիքս ցնորք համարվի, բայց ինձ թվում է, թե մեզնից շատերը իրենց մանկության օրերից հիշում են ավելի շատ բան, քան կարծում են, և թե երեխաների դիտողության ձիրքը վերին աստիճանի զորեղ ու ճիշտ է։ Դիտելու ձիրքով հռչակված մարդկանց մասին կարելի է ասել, որ նրանք այդ շնորհքը պահպանել են մանկությունից, և ոչ թե հետո են ստացել․ ես նկատել եմ, որ ընդհանրապես այդ մարդիկ թարմ զգացմունք և զվարթ սիրտ ունեն, որ դարձյալ մանկությունից ժառանգած կլինեն։
Գուցե մեղադրեն ինձ, թե սիրում եմ «քարշ գալ» մտքով, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ վերոհիշյալ նկատողությունը մասամբ իմ անձանկան անձնական փորձի վրա է հաստատված, եթե հետևյալ պատմությունից երևա, որ ես մի սրատես մանչուկ եմ եղել և կամ այրական հասակումս էլ լավ եմ պահպանել իմ մանկության հիշատակները, ապա ուրեմն ես իսկապես իրավունք ունեմ պարծենալու այդ երկու ձիրքերով։
Դեպի մանկութայնս մանկությանս օրերը ետ նայելիս, ինչպես ասացի, տեսնում եմ, որ առարկաների խառնուրդից նախ և առաջ մայրս և Պեգգոտին են որոշակի պատկերանում մտքիս առջև։ Է՞լ ինչ եմ մտաբերում։ Հապա տեսնեմ։
Ահա անցյալի մշուշից որոշակի ջոկվում է մի տուն․ դա մեր տունն է, թեև հին, բայց միշտ հիշելի ինձ համար։ Գետնահարկում տեսնում եմ Պեգգոտիի խոհանոցը՝ դեպի բակը նայող դռնով․ բակի մեջտեղում՝ մի սյուն և դրա վրա մի աղավնաբույն՝ առանց աղավանիների․ դենը մի ընդարձակ շնաբույն՝ առանց շան․ հետո բազմաթիվ վիթխարի հավեր, որոնք ահարկու և ամեհի շարժումներով դեսուդեն են ման գալիս։ Ահա մի աքլոր, որ ձող է որոնում վրան թառելու և առանձին ուշադրությամբ վրաս է նայում, մինչ ես դողալով եմ դիտում նրան խոհանոցի պատուհանից․ ա՛հ, ինչպես չար էր այդ աքլորը։ Ահա երկար֊երկար վզով սագեր, որոնք շտապում են դեպի ինձ, երբ ես անցնում եմ վանդակի մոտով․ երազումս անգամ տեսնում եմ նրանց, ինչպես առյուծ է տեսնում երազում այն մարդը, որ վայրենի գազաններով է շրջապատված։
Ահա մի երկար նրբացնք նրբանցք Պեգգոտիի խոհանոցից մինչև տան ճակատի դուռը․ ի՜նչ անվերջ էր թվում նա ինձ։ Անլույս մառանը նրբանցքի մեջն է, և գիշերվա մթին, եթե ճրագ չունես ձեռքիդ, պետք է վազելով այնտեղից անցնես, որովհետև ով գիտե ինչեր կլինեն այն տակառների, կճուճների ու պուլիկների արանքում, որոնցից սապոնի, թուռշիի, պղպեղի, մոմի և սուրճի խառն հոտ է փչում։ Հետո գալիս է երկու սենյակ ― մեկը այն, ուր երեկոյան նստում ենք մայրիկս, ես և Պեգգոտին, որովհետև Պեգգոտին գրեթե միշտ մեզ հետ է, երբ մենք մենակ ենք և նա ազատ է իր գործից, և մյուսը՝ այն սենյակը, ուր հավաքվում ենք տոն օրերին։ Դա մի լայն դահլիճ է, որ ինձ, սակայն, դուր չի գալիս։ Տխուր բաներ է հիշեցնում ինձ այդ դահլիճը, որովհետև Պեգգոտին ինձ պատմել էր, ― չեմ հիշում ե՞րբ, բայց երևի մի դար առաջ, ― թե հորս թաղման հանդեսին այնտեղ են հավաքված եղել սևեր հագած հյուրերը։ Այդ սենյակում էր, որ մի կիրակի երեկո մայրիկս Ղազարի հարության պատմությունը կարդաց Պեգգոտիին և ինձ, և ես այնպես վախեցա, որ պետք համարեցին անկողնուց դուրս հանել ինձ և պատուհանից ցույց տալ այն լռիկ հանգստարանը, ուր բոլոր ննջեցյալները խաղաղ քնած էին պայծառ լուսնով լուսավորված դամբարաններում։
Ոչ մի տեղ ես չեմ տեսել այդ հանգստարանի դալարի պես կանաչ դալար, նրա ծառերի պես ստվերաշատ ծառեր, նրա շիրիմների պես լուռ շիրիմներ։ Ամեն առավոտ, հենց որ իմ անկողնու մեջ չոքելով դուրս եմ նայում, տեսնում եմ այնտեղ արածող գառներ, տեսնում եմ ինչպես փայլուն լույսը շողշողում է արեգակի ժամացույցի վրա և զարմանալով ասում ինքս ինձ․ «Մի՞թե ժամացույցը գոհ է, որ կարող է ժամանակ ցույց տալ այդ տխուր շրջակայքում»։
Ահա մեր վանդակապատ նստարանը եկեղեցում։ Ինչպե՜ս բարձր է նրա թիկունքը։ Նրա մոտի լուսամուտից կարելի է տեսնել մեր տունը, և առավոտյան ժամերգության ժամանակ Պեգգոտին անդադար աչքը ձգում էր դեպի մեր տունը, որ տեսնի, թե արդյոք գողեր չե՞ն մտել և կամ հրդեհ չի՞ պատահել։ Բայց Պեգգոտին չի ուզում, որ ես էլ նույնն անեմ, և նայելս նկատելուն պես աչքով սաստում է, որ միայն պաստորին մտիկ տամ։ Սակայն ես չեմ կարող շարունակ պաստորին նայել․ ես նրան լավ եմ ճանաչում առանց այն տարօրինակ սպիտակ բանի, որ նա հագած ունի, և վախենում եմ, որ միգուցե իր վրա ակնապիշ նայելս տեսնի և հանկարծ աղոթքն ընդհատելով հարցնի, թե ինչո՞ւ եմ այդպես նայում։ Բայց ի՞նչ անեմ։ Անտարակույս հորանջելը վատ բան է, սակայն չէ՞ որ հարկավոր է մի բան անել։ Ես էլ մորս եմ մտիկ տալիս, իսկ նա կարծես չի տեսնում ինձ։ Մտիկ եմ տալիս մոտիկ կանգնած երեխային, և նա ծամածռում է իր երեսը։ Մտիկ եմ տալիս գավթի միջով ներս թափանցող ճառագայթին և տեսնում մի մոլորված էակ ― չկարծեք թե մի մեղավոր մարդ, այլ մի ոչխար, որ մտադիր է եկեղեցի մտնել։ Դիտում եմ որմերի վրա փորագրված անունները և աշխատում մտածել նոր վախճանված մր․ Բոջերսի մասին և երեևակայելերևակայել, թե արդյոք միստրիս Բոջերսը որքա՞ն լաց եղավ, երբ նրա մարդը զոհ գնաց երկարատև հիվանդության, որի դեմ բժիշկները չէին կարողացել դարման գտնել։ Հարցնում եմ ինձ․ արդյո՞ք դիմել էին մր․ Չիլիպին, և եթե նրա տված դեղն էլ զուր էր անցել, ապա կցանկանայի իմանալ, թե նա ի՞նչ զվարճություն էր զգում մր․ Բոջերսի տապանագիրը ամեն կիրակի կարդալիս։ Մր․ Չիլիպի սպիտակ փողկապը դիտելուց հետո՝ սկսում եմ բեմին մտիկ տալ։ Ի՞նչ լավ խաղալու տեղ կլիներ դա ինձ համար, ինչ լավ բերդ, եթե մի ուրիշ տղա նրա աստիճաններից բարձրանալով ուզենար ինձ պաշարել, և ես թավշե բարձեր ու ծոպեր շպրտեի նրա գլխին։ Այնինչ տոթից ու քահանայի թմրեցուցիչ մրմունջից աչքերս քիչ֊քիչ փակվում են, այլևս ոչինչ չեմ լսում և թրխկալով գլորվում եմ նստարանից։ Երկյուղից համարյա թե մեռած եմ։ Պեգգոտին վերցնում է ինձ ու տուն տանում։
Այժմ տեսնում եմ մեր տան ճակատը․ ննջարանի բաց պատուհաններից բուրավետ օդ է ներս մտնում․ որորների հին բները դեռ ճոճվում են պտղիների գագաթին։ Ահա տան ետևի այգումն եմ՝ այն բակից դուրս, ուր գտնվում է աղավնանոցն ու շան բույնը․ դա կատարելապես թիթեռների աշխարհ է՝ բարձր ցանկապատով և փակ դռնով։ Ծառերը բեռնավորված են առատ ու հասուն պտուղներով, որոնց նմանը ուրիշ ոչ մի այգում չկա․ մայրս քաղում էր մի քանի հատ և քթոցն ածում, մինչ ես նրա մոտ կանգնած, թաքուն թռցնում եմ մի քանի հաղարջ, անշարժ նայում հեռուն։ Քամիները սկսվում են, և ամառը փախչում է։ Ձմեռվա երեկոները մենք խաղում ենք ներքևի հարկում և պար գալիս։ Բազկաթոռի մեջ նստելուց հոգնելով՝ մայրիկս սկսում է մատներին փաթաթել իր ցոլուն մազերը և շտկել ճկուն իրանը, և թե որքան գոհ է այդպես սիրուն լինելուց, ոչ ոք չգիտի այդ՝ ավելի լավ, քան ես։
Երբ մայրիկս շեմքի վրա կանգ առավ ինձ մի համբյուր տալու, պարոնն ասաց, թե թագավորն էլ ինձնից ավելի երջանիկ չէ, և կամ նման մի բան։
― Ի՞նչ են նշանակում այդ խոսքերը, ― հարցրի ես պարոնին մորս ուսերի ետևից։
Նա գլուխս շոյեց, բայց նրա ձայնն ու կերպարանքը, չգիտեմ ինչու, դուր չեկան ինձ, և ես նեղացա, որ ինձ գգվեցիս նա, մորս ականջն էլ շոշափեց։ Ես նրան բոլոր ուժերով ետ հրեցի։
― Այո՛, շատ հաճելի, ― նկատեց մայրս։
Պեգգոտին դարձյալ անշարժ մնաց սենյակում, մայրիկս նորից սկսեց երգել, իսկ իմ վրա քուն եկավ, և ես նիեհեցինիրհեցի, և նիրհիս մեջ ձայներ էի լսում, բայց ոչ այնքան պարզ, որ ասածները հասկանայի։ Եվ երբ սթափվեցի այդ կիսարթուն դրությունից, տեսա, որ Պեգգոտին ու մայրս արտասվել էին։
― Չեմ կարծում, որ մի այդպիսի պարոն դուր գար մր․ Կոպպերֆիլդին, ― ասաց Պեգգոտին, ― երդում եմ անում, որ դուր չէր գա։
― Իսկ այս սիրուն որդյակս, ― գոչեց մայրս, բազկաթոռիս մոտենալով ու գգվելով ինձ։ ― Իմ Դեվիս։ Ո՞ր քարասիրտը կհամարձակվի ակնարկել, թե ես սեր չունեմ այս հրեշտակիս համար, այս անգին գանձիս համար, որի նմանը դեռ չի եղել աշխարհում։
― Այդպիսի ակնանրկ ակնարկ երբեք ոչ ոք չի արել, ― ասաց Պեգգոտին։
― Հենց դու արիր, Պեգգոտի, ― պատասխանեց մայրիկս։ ― Ինքդ էլ գիտես, որ արիր։ Քա խոսքերից ուրիշ ի՞նչ կարելի էր հասկանալ, ա՛յ անսիրտ․ այնինչ դու էլ ինձ նման լավ գիտես, որ ես միայն սրա սիրուն անցյալ ամսին նոր հովանոց չգնեցի ինձ համար, թեև հինը արդեն մաշվել է և շղարշը գզգզվել։ Այս բանը հո լա՞վ գիտես, հո չե՞ս կարող ուրանալ։
Վերջապես մր․ Մեորդստոնը և ես ճանապարհ ընկանք, և ձին թեթևաքայլ առաջ գնաց մարգագետնով։ Պարոնը բռնել էր ինձ մի ձեռքով, և ես թեպետ անհանգիստ տղաներից չէի, բայց և այնպես անդադար ուզում էի ետ նայել նրա երեսը դիտելու համար։ Նա ուներ, եթե կարելի այսպես ասել, սևորակ ծանծառ աչքեր, դժվարանում եմ ավելի հարմար բառ գտնել բնորոշելու այն աչքերը, որոնք այնքան խորություն չունեն, որ հայացքը նրանց մեջ ընկղմես, ― աչքեր, որոնք այս կողմ այն կողմ դառնալիս երբեմն շիլ էին երևում։ Երբ ես թաքուն դիտում էի նրան, վրաս մի տեսակ ահ էր գալիս, և զարմանալով հարցնում էի ինձ՝ թե արդյոք ի՞նչ է նրա մտամոլոր թարթափանքի պատճառը։ Նրա մազերը և մորուքը մոտիկից նայելիս ավելի խիտ և ավելի սև էին երևում։ Դեմքի ստորին մասը բոլորովին քառակուսի էր, իսկ կզակը, որ ամեն օր թրաշվելուց սև֊սև կետերով էր ծածկվել, հիշեցնում էր ինձ ճիշտ այն մոմե պատկերը, որ կես տարի առաջ ցույց էին տվել մեր գյուղում։ Նրա կանոնավոր հոնքերը, երեսի սպիտակ գույնը, սև մազերն ու բծերը ― սատանան տանի այդ բոլորը և նրա հիշատակը ― ստիպում էին չնայելով իմ երկբայության, խոստովանել որ նա գեղեցիկ տղամարդ է։ Հավաստի եմ, որ խեղճ մայրս էլ միևնույն կարծիքին էր։ Մենք հասանք մի ծովեզրյա պանդոկի, ուր երկու պարոն մի առանձին սենյակում սիգար ծխելով փռված էին առնվազն չորս աթոռի վրա․ երկուսն էլ հասարակ ժաքետով էին։ Մի անկյունում խառնիխուռն դիզված էին զանազան շորեր, նավորդի վերարկուներ և մի դրոշակ։
Մեր ներս մտնելուն պես նրանք աշնորհք անշնորհք կերպով տեղերից թռան ու գոչեցին․
― Հե՜յ, Մեորդստոն, կարծում էինք, թե մեռել ես։
― Ո՞ր Դեվին, ― հարցրեց միևնույն պարոնը։ Դեվի Ջոնսը՞։
― Դեվի Կոպպերֆիլդը, ― ասաց մր․Մեորդստոնը։մր․ Մեորդստոնը։
― Ի՞նչ։ Այն հրապուրիչ միստրիս Կոպպերֆիլդի բեռն ու դա՞րդը, ― գոչեց պարոնը, ― այն փոքրիկ ու սիրուն այրիի՞։
― Չեմ կարծում, որ Բրուքսը այդ գործից շատ բան հասկանա, ― պատասխանեց մր․ Մեորդստոնը․ ― բայց երևի թե ընդհանրապես հավան չէ։
Նորից քրքիջ բարձրացավ, և մր․Քինիոնն մր․ Քինիոնն ասաց, թե մի շիշ շերրի կապսպրե Բրունքսի կենացը խմելու համար։ Եվ երբ գինի բերին, նա ինձ էլ մի քիչ առաջարկեց, հետն էլ բիսքվիթ և իմ խմելուց առաջ ոտքի ելավ ու ասաց․ «Կորչի այդ շեֆիլդցի Բրուքսը»։ Բաժակը թունդ ծափահարությամբ և այնպիսի զվարթ ծիծաղով ընդունվեց, որ ես էլ սկսեցի ծիծաղել, իսկ նրանք ավելի քրքջացին։ Մի խոսքով բոլորս էլ շատ ուրախ էինք։
Ծովափի ժայռերում մի պտույտ անելուց հետո, նստեցինք արոտի վրա, սկսեցինք հեռադիտակով աչքի անցնել շրջակայքը։ Երբ դիտակն ինձ էին տալիս, ես ոչ մի բան չէի կարողանում նշմարել, թեև ասում էի, որ լավ եմ տեսնում․ այնուհետև պանդոկ վերադարձանք ճաշելու։ Այն երկու պարոններն անդադար ծխում էին, և ես ժաքետների կծու հոտից հետևացնում էի, թե այդ հագուստների կարելուց ի վեր պարոնները ուրիշ ոչինչ չեն արել, բացի ծխելուց։ Չմոռանամ ասել, որ ճաշից հետո մենք նավ մտանք, ուր նրանք երեքն էլ խցիկն իջան և սկսեցին թղթեր զննել․ նավի հարկից ներքև նայելիս ես նկատեցի, որ նրանք շատ են զբաղված։ Այդ միջոցին ինձ թողել էին մի շիկահեր և զվարճալի մարդու հետ, որ իր ահագին գլխի վրա մի փոքրիկ փայլուն գլխարկ էր կրում, իսկ շերտավոր շապկի կրծքին մեծ տառերով մակագրված էր «Արտուտիկ»։ Կարծեցի թե այդ նրա անունն է, չէ՞ որ միշտ նավի վրա է բնակվում և տուն չունի, որ իր անունը դռան վրա գրի․ երևի այդ պատճառով է լանջին գրել։ Բայց երբ ես նրան «Արտուտիկ» անվանեցի, նա ասաց, թե այդ իր անունը չէ, այլ նավինը։
Երեկոյան դեմ տուն վերադարձանք․ հրաշալի երեկո էր։ Մայրիկս և մր․ Մեորդստոնը դարձյալ մի անգամ զբոսանք արին քսուկի ցանկապատի երկայնքով, մինչ ես թեյ էի խմում։ Պարոնի մեկնելուց հետո, մայրիկս ինձ պատմել տվեց, թե այն օրն ինչպե՞ս անցկացրի և կամ թե նրանք ի՞նչ խոսեցին և արին։ Պատմեցի, ինչ որ լսել էի իր մասին, և նա ծիծաղելով ասաց, թե այն պարոններն անամոթ ու վայրահաչ մարդիկ են․ սակայն ես տեսա և զգացի, որ պատմածս իրեն դուր եկավ։ Ինչպես որ ես գիտեմ այսօր, այնպես էլ ճիշտ այն օրը գիտեի, որ գուշակությունս ուղիղ էր։ Այս առթիվ հարցրի նրան, թե արդյոք ճանաչո՞ւմ է շեֆիլդցի Բրուքսին․ նա պատասխանեց, թե ոչ, միայն կարծում է, թե այդ մարդը մի դանակ շինող կլինի։
Ինչպե՞ս ասեմ, որքան էլ հավաստի լինի, մայրիկիս դեմքն արդեն վաղուց փոխված է, արդեն չկա, այլևս գոյություն չունի, մինչ ես այս րոպեիս էլ պարզ տեսնում եմ նրան ճիշտ այնպես, ինչպես որ փողոցով անցնող յուրաքանչյուր անձի դեմք։ Ինչպե՞ս ասեմ, թե նրա անմեղ ու կուսական գեղեցկությունը թառամած է ու կորած, քանի որ նրա շունչը մինչև այսօր էլ դիպչում է թշիս, ինչպես դիպել էր այն երեկո։ Կարելի՞ է միթե ասել, , թե նա ընդմիշտ փոխված է, մինչ իմ սիրտը, մանկական զգացումներիս հավատարիմ, միայն այդպես է հիշում նրան և այսօր էլ սրբությամբ պահում այն, ինչ֊որ երբեմն սիրել էր։
Մորս մասին գրելիս ես ճիշտ այնպես եմ երևակայում նրա պատկերը, ինչպես որ ես այն երեկո, երբ մեր խոսակցությունը վերջանալուց հետո՝ ես գնացի քնելու, իսկ նա եկավ բարի գիշեր ասելու ինձ։ Նա զվարթ֊զվարթ չոքեց անկողնուս մոտ և կզակը ձեռքերի վրա դնելով ու ժպտալով ասաց․
Կարծեմ հաջորդ օրն էր, այսքան ժամանակ անցնելուց հետո, լավ չեմ հիշում, որ Պեգգոտին ինձ այն զարմանալի ու համարձակ առաջարկությունն արավ, որի մասին այժմ պիտի խոսեմ․ բայց այդ դեպքը գուցե և երկու ամսից հետո էր պատահել։
Առաջվա պես մի երեկո նա ու ես նստած էինք (մայրիկս դարձյսլ տանը չէր) գուլպայի և մետըաչափիմետրաչափի, մեղրամոմի, սուրբ Պողոսի պատկերով կափարիչ ունեցող փոքրիկ տուփի և կոկորդիլոսների գրքի հետ միասին, երբ Պեգգոտին, մի քանի անգամ վրաս նայելուց և բերանը իբր թե խոսելու համար, բայց առանց բան ասելու բանալուց հետո, ― որից հարկավ կվախենայի, եթե չկարծեի, թե նա միայն հորանջում է, ― վերջապես ասաց փաղաքշանքով․
― Մաստր Դեվի, լավ չէ՞ր լինի, որ երկուսս միասին մի երկու շաբաթով Յարմաուտ գնայինք եղբորս մոտ։ Ինչպե՞ս լավ քեֆ կանեինք։