Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 1 բայտ, 10:52, 28 Հուլիսի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
Երեքից ոչ մեկը ձայն չհանեց:
— Իմ փոխարեն մեկ ուրիշը ձեր լռությունը ձեր օգտին չէր գնահատի,— գլուխն օրօրեց ծերունին: — Բարեբախտաբար, ես արդեն որոշ բաներ գիտեմ ձեր մասին: Դուք գնում եք երկու երիտասարդ հոբիթների հետքերով, այդպես չէ՞: Պետք չէ այնպես ինձ վրա նայել, ասես առաջին անգամ եք այդ բառը լսում: Լսե՛լ եք, շա՛տ եք լսելև լսել և ես էլ եմ լսել: Ուրեմն այսպես, նախանցյալ օրը նրանք բարձրացել են այստեղ և անսպասելի հանդիպում ունեցել: Դա ձեզ կհանգստացնի՞: Երևի ուզում եք իմանալ նաև, թե ու՞ր են նրանց տարել: Դե լավ, գուցե ես կարողանամ որոշ լուրեր հաղորդել ձեզ այդ մասին: Բայց ինչու՞ ենք մենք կանգնած: Ինչպես արդեն հասկացաք, առայժմ շտապելու տեղ չունեք, այնպես որ եկեք նստենք և հանգիստ զրուցենք:
Ծերունին շրջվեց և գնաց դեպի ժայռի տակ թափված քարերի կույտը: Եվ անմիջապես, ասես կախարդանքը ցրվեց, երեքն էլ ուշքի եկան ու վերստացան շարժվելու ունակությունը: Ջիմլին հափշտակեց տապարը, Արագորնը մերկացրեց սուրը, Լեգոլասը գետնից բարձրացրեց աղեղը: Ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ծերունին նստեց ցածր և հարթ քարին: Մոխրագույն թիկնոցի ծայրերը բացվեցին, և բոլորը հստակ տեսան, որ անծանոթը ոտից գլուխ սպիտակ է հագած:
Վստահելի
1342
edits