Changes
/* Գլուխ տասը. Սարումանի Ձայնը */
=== Գլուխ տասը. Սարումանի Ձայնը ===
Բարեկամներն անցան քանդված թունելով, բարձրացան քարերի կույտի վրա, և նրանց աչքերի առջև հայտնվեց Օրթհանքի սև զանգվածը, որի պատուհան հրակնատները մռայլ ու սպառնալից հսկում էին ավերված ամրոցը: Ջուրը գրեթե ամբողջովին իջել էր: Այստեղ և այնտեղ դեռևս պղտոր ջրափոս էին մնացել՝ ծածկված փրփուրով և աղբով, բայց հսկայական կաթսայի մեծ մասն արդեն ձերբազատվել էր ջրից: Ամբողջ հատակը ծածկված էր տիղմով, այս այստեղ ու այնտեղ սևին էին տալիս հորանցքերը և ծուռումուռ սյուները: Եզրերը պատված էին ինչ-որ մանր բեկորներով, նման ծովափնյա խճաքարերի: Կաթսայի բերանից կանաչ, խիտ բուսականությամբ ծածկված հովիտ էր սկսվում, որը բարձրանում էր դեպի երկու գագաթների միջև ընկած կիրճը: Հակառակ կողմում բարեկամները հեծյալների նկատեցին, որոնք շարժվում էին դեպի Օրթհանք:
— Գենդալֆն է Թեոդենի և շքախմբի հետ,— ասաց Լեգոլասը: — Եկեք գնանք նրանց ընդառաջ:
Բարեկամները շարժվեցին առաջ՝ զգուշորեն ստուգելով դարպասից դեպի Օրթհանք ձգվող նախկին ճանապարհի յուրաքանչյուր սալաքարը: Հեծյալները նկատեցին նրանց և կանգ առան՝ սպասելով նրանց ժայռի ստվերում: Գենդալֆը շարժվեց առաջ՝ նրանց դիմավորելու:
— Մենք Ծառմորուսի հետ բավականին հետաքրքիր զրույց ունեցանք և ապագայի համար որոշ պլաններ քննարկեցինք,— հասնելով բարեկամներին ասաց նա: — Բացի այդ մենք վերջապես մի փոքր հանգստացանք: Ժամանակն է կրկին ճանապարհ ընկնելընկնելու: Հուսով եմ, բարեկամներս, որ դուք է՞լ եք հանգստացել և սնվել:
— Իհարկե,— պատասխանեց Մերին: — Ի դեպ, մեր զրույցն սկսվեց և ավարտվեց ծխամորճով: Մենք հիմա, կարելի է ասել, Սարումանի վրա այնքան էլ բարկացած չենք:
— Ճշմարի՞տ,— ասաց Գենդալֆը: — Իսկ ես դեռ բարկացած եմ, հատկապես, որ մենք նրա հետ շուտով զրույց ենք ունենալւունենալու: Դա վտանգավոր է, և հնարավոր է նույնիսկ անիմաստ, բայց՝ անխուսափելի: Ով ուզում է, կարող է գալ ինձ հետ, սակայն զգուշության մասին չմոռանաք. Սարումանը կատակել չի սիրում, նկատի ունեցեք:
— Ես կգամ քեզ հետ,— ասաց Ջիմլին: — Ուզում եմ տեսնել Սարումանին և ստուգել՝ իսկապե՞ս դուք այդքան նման եք:
— Ինչպե՞ս ես ստուգելու, թանկագին թզուկ,— հարցրեց Գենդալֆը: — Եթե Սարումանը ցանկանա, ապա հեշտությամբ կնմանվի ինձ: կարծում Կարծում ես կկարողանա՞ս դիմադրել նրա կամքին: Լավ, այնտեղ պարզ կլինի: Գուցե համեստությունը թույլ չտա նրան երևալ այսքան բազմազան հյուրերի աչքին: Թեպետ, էնտերին զգուշացրել եմ, որ տարածքում չերևան, այնպես որ, հուսով եմ, նա ռիսկի կդիմի:
— Իսկ ի՞նչ վտանգավոր բան կա այստեղ,— զարմացավ Փինը: — Նա, ինչ է, կրա՞կ կտեղա մեզ վրա, թե՞ կկախարդի հեռվից:
— Վերջինը, ամենայն հավանականությամբ,— ասաց Գենդալֆը: — Եթե դուք զգույշ չլինեք, նա կօգտվի ձեր թեթևամտությունից: Ոչ ոք չգիտի, թե ինչ զենքեր ունի նա դեռ և ինչ ուժեր կցանկանա գործածել: Ծուղակն ընկած գազանը միշտ էլ վտանգավոր է, իսկ Սարումանն օժտված է այնպիսի զորությամբ, որի մասին դուք չեք էլ կասկածում: Զգուշացե՛ք նրա ձայնից:
Այդպես նրանք մոտեցան Օրթհանքին: Աշտարակն ամբողջությամբ սև էր և փոքր ինչ , փայլուն, ինչպես քարը անձրևից հետո: Այն սրածայր, ասես նոր սրված, եզրեր ուներ: Մի քանի քերծվածքները և ստորոտին թափված մանր բեկորները հիշեցնում էին էնտերի անզոր զայրույթի մասին: Աջ կողմում՝ սյուների միջև, մի մեծ դուռ կար, իսկ դռան գլխին՝ երկաթյա ճաղերով պատշգամբ: Դեպի մուտքը տանող քսանյոթ աստիճանները ինչ-որ անհայտ կերպով կերտված էին նույն սև քարից, որից պատրաստված էր աշտարակը: Այլ մուտքեր չկային, բացառությամբ բարձր ու նեղ պատուհանների՝ թաքնված խորը խորշերում:
Մոտենալով աստիճաններին՝ Գենդալֆն ու Թեոդենը իջան ձիերից:
— Ես կբարձրանամ քեզ հետ,— ասաց թագավորը: — Ես ծեր եմ, և ինձ այլևս ոչինչ չի սարսափեցնում: Ուզում եմ խոսել ինձ այդքան չարություն պատճառած թշնամուս հետ: Էոմերը կգա ինձ հետ. նա կօգնի ինձ, եթե հանկարծ իմ ծեր ոտքերը որոշեն չենթարկվել:
— Թող այդպես լինի,— ասաց Գենդալֆը: — Ինձ հետ կգա Արագորնը: Մուսները Մյուսները թող սպասեն այստեղ: Նրանք այստեղից էլ ամեն ինչ կտեսնեն և կլսեն:
— Ոչ,— առարկեց Ջիմլին,— ես և Լեգոլասը համաձայն չենք լինել ուղղակի դիտորդներ: Մենք այստեղ միակ ներկայացուցիչներն ենք մեր ցեղերի և ուզում ենք ներկա լինել:
Գենդալֆը մոտեցավ Օրթհանքի դռանը և գավազանով բարձր թակեց: Դուռը պատասխանեց խուլ արձագանքով:
— Սարումա՛ն,— բարձր և տիրական կանչեց Գենդալֆը,— դու՛րս արիդուրս արի՛:
Մի քանի վայրկյան ամեն ինչ լուռ էր: Վերջապես պատշգամբում մի պատուհան բացվեց, բայց սև բացվածքում դատարկություն էր:
— Նման է, բայց ոչ այնքան,— քրթմնջաց Ջիմլին:
— Դե ինչ, եկեք խոսենք,— շարունակեց փափուկ ձայնը: — Ձեզանից առնվազն երկուսին ես գիտեմ անունով: Գենդալֆին ես շատ լավ եմ ճանաչում՝ հազիվ թե նա եկած լինի օգնություն կամ խորհուրդ ստանալու: Բայց դու, Թեոդեն, Էորլի փառապանծ տոհմի ազնիվ ժառանգ, եռակի փառաբանված Թենգելի արժանի որդի, ինչու՞ խաղաղությամբ չես եկել: Ես վաղուց էի ցանկանում տեսնել քեզ, օ՛ արևմտյան թագավորներից հզորագույնդ: Երբեք այդքան եռանդագին չեմ ձգտել հանդիպել քեզ, որքան վերջին տարիներին: Հույս ունեի հետ պահել քեզ անխհեմ անխոհեմ խորհուրդներից, որոնց դու այդպես կուրորեն հետևում էիր: Մի՞թե ես ուշացել եմ: Չնայած վիրավորանքներին, որ ավա՜ղ, պատճառել են ինձ ռոհանցիները, ես քեզ օգնություն եմ առաջարկում, քանզի ճանապարհի վերջում, որը դու ընտրել ես, քեզ անխուսափելի մահ է սպասվում: Անկեղծորեն, միայն ես կարող եմ քեզ փրկության ձեռք մեկնել:
Թեոդենը բացեց բերանը, ասես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց բառերը քարացան նրա շուրթերին: Նա բարձրացրեց աչքերը և նայեց Սարումանին, որը կռացել էր ճաղերի վրա և թագավորին հառել իր սև, խորաթափանց աչքերը, ապա նայեց Գենդալֆին: Ըստ երևույթին, թագավորին տանջում էին կասկածները: Գենդալֆը կանգնած էր լուռ, ասես չէր նկատում, թե ինչ է տեղի ունենում: Կարելի էր մտածել, թե նա ինչ-որ ազդանշանի է սպասում, որը դեռ չկա:
Հմայված հեծյալերը ձիերի վրա անհանգիստ շարժումներ արեցին, շշուկով հավանութուն տվեցին Սարումանի խոսքերին և կրկին լռեցին: Դեռ ոչ մի անգամ, մտածում էին նրանք, Գենդալֆը այդպես քաղաքավարի և հարգանքով չէր խոսել իրենց տիրակալի հետ: Ինչպե՞ս էր նա համարձակվում այդպես կոպիտ և անհարգալիր խոսել թագավորի հետ: Այդ հասարակ մարդկանց սրտերը լցվեցին մեծ վախով. իսկ եթե Գենդալֆն իսկապես Ռոհանին սխալ ուղղությա՞մբ է տանում, և բոլորին սպասվում է անփառունակ վերջաբա՞ն: իսկ Իսկ Սարումանը փրկության ճանապարհ է առաջարկում և նրա խոսքերը լցված են լույսով:
Ծանր լռություն տիրեց: Հանկարծակի լռությունը խախտեց թզուկ Ջիմլին:
— Լսի՛ր ինձ, տիրակա՛լ,— գոչեց նա,— ահա և վտանգը, որի մասին զգուշացնում էր Գենդալֆը: Մի՞թե մենք այդքան թանկ գնով հաղթանակ տարանք միայն նրա համար, որ բերաններս բաց լսենք թունավոր լեզվին մեղր քսած այս ծեր խաբեբայի զրույցները: Այսպես կխոսեր շներով շրջապատված գայլը, եթե հանկարծ խոսելու ունակություն ձեռք բերեր: Ախր ինչո՞վ կարող է նա քեզ օգնել: Ուղղակի ուզում է ամեն գնով խուսափել արժանի պատժից, ահա և ամենը: Մի՞թե դու բանակցությունների մեջ կմտնես այս դավաճանի և մարդասպանի հետ: Հիշի՛ր Թեոդրեդին, հիշի՛ր Գետանցումը, հիշի՛ր Համայի գերեզմանը, որ Հելմյան Իջվածքում է:
— Թունավոր լեզվի՞ն: Արդյոք այդ դու՞ չես ուզում խայթել թիկունքից, օձի՛ ճուտ,— չկարողացավ չարությունը զսպել Սարումանը: — Սակայն արի չվիճենք Էոմե՛ր, որդի՛ Էոմունդի: — Սարումանի ձայնը կրկին փափկեց: — Ամեն մեկին մի բան է տրված: Դու քաջարի դյուցազն ես, փառք ու պատիվ քեզ: Տիրակալիդ հրամանով սպանիր առանց խղճալու, դա է քո փառավոր ճակատագիրը, բայց մի խառնվիր պետական գործերին, որոնցից բան չես հասկանում: Բայց եթե քեզ վիճակված է ժառանգել գահը, ապա բարեկամներ ընտրելուց խելամիտ եղիր: Սարումանի բարեկամությունը և Օրթհանքի իշխանությունը մերժելը խելամիտ արարք չէ: Դրանից չի կարելի հրաժարվել, նույնիսկ եթե անցյալում մեր միջև թյուրիմացություններ են եղել: Մեկ ճակատամարտում հաղթանակ տանել դեռ չի նշանակում պատերազմում հաղթել: Այո, դուք հաղթանակ տարաք, բայց շատ կասկածելի դաշնակցի օգնությամբ, որի վրա հույս դնել այլևս չեք կարող: Անտառային այդ արարածները հուսալի դաշնակիցներ չեն: Ի՞նչ իմանաս, գուցե մի օր էլ դուք հայտնվեք անտառի ստվերում, քանզի նրանք ատում են մարդկանց: Թագավոր Թեոդեն, մի՞թե ես մարդասպանի անուն եմ վաստակել միայն այն պատճառով, որ արդար մարտում զոհվել են քո քաջարի ռազմիկները: Երբ պատերազմ է սկսվում, թեև ես պատերազմ չէի ուզում, զոհերն անխուսափելի են: Եթե դու շարունակես ինձ մարդասպան անվանել, ապա ես կպատասխանեմ քեզ, որ այդ դեպքում Էորլի ողջ տոոհմը ոտքից գլուխ թաթախված է արյան մեջ, քանզի ձեր վարած պատերազմների հաշիվը վաղուց խառնվել է, և մեկ անգամ չի եղել, որ դուք եք առաջինը հարձակվել ձեր անհնազանդ ու համարձակ հարևանների վրա: Սակայն հաղթելուց հետո խաղաղություն եք կնքել նրանց հետ, քանզի ավելի լավ է վատ խաղաղություն, քան վեճ ու կռիվ: Եվ այսպես, խոսքը քոնն է, թագավոր Թեոդեն, խաղաղության դաշի՞նք կնքենք և կրկին դառնանք բարեկամնե՞րդառնա՞նք բարեկամներ: Դա միայն մենք կարող ենք որոշել, ուրիշ ոչ մեկ:
— ԱյոԱյո՛, մենք խաղաղություն ենք ուզում,— վերջապես դժվարությամբ և խռպոտ ձայնով խոսեց Թեոդենը: Ռոհանցիները ցնծացին ուրախ բացականչություններով, բայց թագավորը բարձրացրեց ձեռքը և արդեն մաքուր ձայնով շարունակեց. — այո, մենք խաղաղություն ենք ուզում և խաղաղություն կտիրի, երբ ոչնչացնենք այն ամենը, ինչը ստեղծել եք դու և քո Սև Տիրակալը: Դու ստախոս ես, Սարուման, իսկ սուտը սրտեր է ապականում: Դու ինձ օգնության ձեռք ես մեկնում, բայց ձեռքի փոխարեն ես տեսնում եմ մորդորյան ճիրան՝ երկար և սուր: Պատերազմն սկսվել է քո պատճառով. եթե նույնիսկ տասնապատիկ իմաստուն լինիր, դա պատճառ չէ, և դու իրավունք չունես ինձանից և իմ ժողովրդից ստրկական հնազանդություն պահանջելու: Իսկ եթե պատերազմը դու չես սկսել, միևնույնն է, այդ քո օրքերն են հրդեհել Վեսթֆոլդը և խեղդամահ արել երեխաներին, այդ նրանք են կտոր-կտոր արել Համայի անշունչ մարմինը Հորնբուրգի դարպասի տակ: Ո՛չ, խաղաղություն կտիրի միայն այն ժամանակ, երբ քո մարմինը կախված կլինի հենց այդ ճաղերից և համեղ պատառ կդառնա քո իսկ ագռավների համար: Ահա Էորլի տան դատավճիռը: Գուցեև ես արժանի չեմ իմ նախնիներին, սակայն քո ստրուկը երբեք չե՛մ դառնա: Քծնիր և դավաճանիր ուրիշներին, թեպետ, վախենում եմ, որ ձայնդ այլևս նախկին զորությունը չունի:
Ռոհանցիները, ասես արթնանալով քնից, զարմանքով նայեցին Թեոդենին: Սարումանի երգեցիկ ձայնից հետո թագավորի ձայնը նրանց ագռավի կռկռոց էր հիշեցնում: Բայց Սարումանը կորցրեց ինքնատիրապետումը, չկարողացավ զսպել կատաղությունը և, գավազանը մեկնած, կտրուկ առաջ թեքվեց ճաղերի վրայով, ասես ուզում էր հարվածել թագավորին: Շատերին նույնիսկ թվաց, թե նա մի ակնթարթ նմանվեց խայթելու պատրաստ օձի:
— Ա՜խ կախված,— ֆշշացրեց նա, և բոլորը ցնցվեցին նրա զայրույթից աաղավաղված ձայնի փոփոխությունից: — Անմիտ խելագա՛ր: Տեսնում եմ մանկության գիրկն ես ընկել: Ի՞նչ է Էորլի տունը, եթե ոչ ծղոտով ծածկված հեղձուկ խրճիթ, որտեղ քո վայրենիները անասունի պես հարբած կոպիտ երգեր են երգում, իսկ նրանց լակոտները քոսոտ շների հետ սողում են սեղանների տակ: Այդ դու՛ պետք է օրորվես պարանից կախված: Բայց ոչինչ, օղակն արդեն ձգվում է: Նա, ով ձգում է այդ օղակը, չի շտապում, սակայն այն, թեև դանդաղ, բայց ամուր սեղմվում է: Խեղդվե՛ք, եթե դա է քո կամքը: — Սարումանի ձայնը փոխվեց, կախարդը աստիճանաբար տիրապետեց իրեն: — Չգիտեմ, ճիշտն ասած, ինչի համար եմ խոսքեր շռայլում, որտեղի՞ց ինձ այսքան համբերություն: Դու էլ չես ինձ պետք, ձիապան Թեոդեն, դու, և քո վախկոտ զորքը, որը փախչում է մարտի դաշտից նույնքան արագ, որքան հարձակվում է: Շատ ջրեր են հոսել այն պահից, երբ ես առաջին անգամ առաջարկեցի քեզ դառնալ իմ դաշնակիցը, թեև դու արժանի չէիր այդ պատվին ո՛չ խելքով, ո՛չ քաջությամբ: Այսօր ես կրկնեցի իմ առաջարկը, որպեսզի նրանք, ում դու տանում ես մահվան ընդառաջ, հասկանան վերջապես, թե ինչ վտանգավոր ճանապարհի վրա են կանգնած: Դու պատասխանեցիր ինձ պարծենկոտ չարամտությամբ: Ի՜նչ արած, թող այդպե՛ս լինի: Կորե՛ք ձեր խրճիթները:
-Բայց դու՛, Գե՛նդալֆ, ամենից շատ ես վշտանում եմ քո պատճառով և, ներիր, ամաչում եմ քո փոխարեն: Ու՞մ հետ ես դու ինձ մոտ եկել: Չէ՞ որ դու հպարտ ես, Գենդալֆ, և հպարտանալու իրավունք ունես. մտքերդ ազնիվ են, աչքերդ սրատես և խորաթափանց: Կլսե՞ս իմ խորհուրդը:
Գենդալֆը շարժվեց և բարձրացրեց հայացքը:
Սակայն Գենդալֆը միայն ծիծաղեց: Պատրանքը ցրվեց, ինչպես ծխի ամպը:
— Ա՜խ, ՍարումանՍարումա՛ն, ՍարումանՍարումա՛ն,— շարունակելով ծիծաղել ասաց նա: — Ոչ, Սարուման, դու բաց թողեցիր քո հնարավորությունը: Դու պետք է ծաղրածու լինեիր, հարգելիս, վաստակեիր քո հացը կրկնօրինակելով արքայական խորհրդականներին, և մեծ հաջողություն կունենաիր արքունիքում: Հասկանա՞նք, ասում ես, միմյանց: Վախենում եմ, դու ինձ այլևս չես հասկանա, Սարումա՛ն: Դե, իսկ ես քեզ չափազանց լավ եմ հասկանում: Ես հիշում եմ քո խոսքերը շատ ավելի լավ, քան դու կարծում ես, դե, գործերի մասին էլ չխոսեմ: Իմ վերջին այցելության ժամանակ դու Մորդորի բանտապանն էիր, որտեղ էլ ուզում էիր ինձ ուղարկել: Ո՛չ, չես խաբի: Հյուրին, որ մի անգամ փախել է տանիքով, կրկին դռնով մտնել այլևս չես համոզի: Թերևս, ես չեմ բարձրանա: Սակայն դու ևս վերջին անգամ լսիր ինձ, Սարումա՛ն: Գուցե ի՞նքդ իջնես ինձ մոտ: Ինչպես տեսնում ես, քո անմատչելի Իզենգարդը ավերակ է դարձել: Գուցե քո մյուս հույսերը ևս նույն ճակատագրի՞ն արժանանան: Ավելի լավ չէ՞ թողնել դրանք: Սթափվիր և շուրջդ նայիր, Սարումա՛ն: Մի խոսքով, չե՞ս կարծում, որ պետք է իջնես:
Սարումանի դեմքի վրայով ստվեր անցավ, և նա մահացու գունատվեց: Դեմքից կարելի էր գուշակել, որ նրան տանջում են կասկածները. ծանր էր մնալ աշտարակում, բայց և վախենում էր լքել ապաստանը: Մի ակնթարթ նա տատանվում էր, և բոլորը շունչները շնչերը պահած սպասում էին: Վերջապես չարագործը խոսեց, և նրա ձայնը հնչեց սառը ու սուր. հպարտությունը և ատելությունը հաղթեցին:
— Իջնե՞մ, ե՞ս,— ծաղրալից քմծիծաղով հարցրեց նա: — Իջնեմ և անզեն հանձնվեմ զինված ավազակների ողորմածությանը, որ ավելի լա՞վ լսեմ նրանց: Ես այստեղից էլ եմ լավ լսում, շնորհակալ եմ: Ես այնքան էլ հիմար չեմ, որ հավատամ քեզ, Գենդալֆ: Կարծում ես չգիտե՞մ, թե որտեղ են թաքնված անտառային վայրի չարքերը, որ սպաում են քո հրամանին...
— Վատ չի հնչում,— քմծիծաղեց Սարումանը: — Գենդալֆ Մոխրագույնը, ինչպես միշտ, քաղաքավարի է և ներողամիտ: Իհարկե, առանց ինձ Օրթհանքում քեզ ավելի հարմար կզգաս, բայց այդ ինչու՞ ես պետք է հեռանամ սեփական տանից: Եվ ի՞նչ է նշանակում «ազատ ես»: Ազատ եմ որոշակի պայմաններո՞վ:
— Քեզ, երևի, պատուհաններից երևում է, թե ինչու լքես Օրթհանքը,— արձագանքեց Գենդալֆը: — Եթե լավ մտածես, էլի պատճառներ կգտնես. քո հրոսակները ոչնչացված են, հարևաններիդ համար այժմ թշնամի ես, իսկ նոր տիրոջդ խաբել ես, կամ փորձել ես խաբել: Իմացած եղիր, եթե նա հայացքը դարձնի այս կողմ՝ դա կլինի մոխրացնող հայացք: Ասելով «Ազատ ես», ես նկատի ունեմ, որ իսկապես ազատ ես. առանց պարտավորությունների, առանց հսկողության, առանց շղթաների: գնաԳնա, ուր ցանկանում ես, նույնիսկ Մորդոր, եթե ուզում ես, միայն թե մի պայմանով. դու կտաս ինձ Օրթհանքի բանալին և քո գավազանը: հետագայումՀետագայում, եթե արժանի լինես, կրկին հետ կստանաս. դրանք վերցվում վերցնում են որպես երաշխիք:
Սարումանի դեմքը կատաղությունից աղավաղվեց ու սևացավ, աչքերը բոցկլտացին կարմիր կրակով: Նա խելագարի պես հռհռաց:
— Հետագայու՞մ,— ճչաց նա և, չկարողանալով իրեն զսպել, սկսեց ծղրտալ,— հետագայու՞մ: Հետագայում այդ ե՞րբ: Երբ կստանաս Բարադ Դուրի բանալիները, բոլոր յոթ արքաների թագերը և հինգ հրաշագործների գավազաննե՞րը: Ինչպիսի՜ համեստություն: Այդ ժամանակ իմ օգնությունը դժվար թե քեզ պետք լինի: Ո՛չ, ես ավելի՛ կարևոր գործեր ունեմ: Հեռացի՛ր այստեղից, հիմար մի՛ եղիր: Գնա հանգստացի՛րԳնա՛ հանգստացիր, հետո՛ հետո կխոսենք, ժամանակ դեռ կա: Եթե հանկարծ քեզ պետք լինեմ, կարող ես գալ, միայն թե առանց այս ավազակների ամբոխի և այդ խղճուկ արարածների, որ կախված են պոչիցդ: Ցտեսությու՛ն:
Նա շրջվեց և անհետացավ դռան մթին բացվածքում:
— Հիմա կարող ես գնա՛լ,— գոչեց Գենդալֆը:
Սարումանը ճչաց, օրօրվեցօրորվեց, ընկավ և սողալով չքացավ կիսախավարում: Նույն ակնթարթին վերևից նետված ինչ որ ծանր, փայլուն մի բան բախվեց պատշգամբի ճաղերին և, անդրադառնալով, գրեթե Գենդալֆի գլխին դիպչելով, ընկավ աստիճանների վրա: Ճաղերը զրնգացին հարվածից և ծռվեցին, իսկ աստիճանը, կայծեր արձակելով, ճեղքվեց: Սակայն նետված առարկան անվնաս մնաց. այն գլորվեց աստիճաններով վարներքև: Դա ինչ-որ բյուրեղապակյա գունդ էր՝ խորքում բոսորագույն կրակով: Փինը նետվեց առաջ և, մինչ այն կհայտնվեր ջրում, հասցրեց բռնել:
— Վախկոտ սրիկա՛,— ճչաց Էոմերը:
— Իսկ ինչ է, կարծում ես նա չգիտի՞ այդ մասին,— զարմացավ Մերին: — Մի՞թե դու այլ բան էիր սպասում:
— Թերևս, չէի սպասում,— համաձայնեց հրաշագործը: — Չնայած, մի պահ քիչ էր մնում համաձայնվեր... Ես ստպված էի գնալ դրան՝ մասամբ խղճահարությունից դրդված, մասամբ էլ... Հարկավոր էր ցույց տալ Սարումանին, որ նրա ձայնը կորցրել է նախկին ուժը: Չի կարելի միաժամանակ լինել հա՛մ և՛ խորհրդական, հա՛մ և՛ բռնակալ: Եթե գաղտնիքը բացահայտվում է, այն այլևս հնարավոր չէ ստերով թաքցնել: Սարումանը ծուղակն ընկավ. նա փորձեց առանձին-առանձին գայթակղել իր զոհերին միմյանց ներկայությամբ: Նրան ընտրության հնարավորություն տրվեց, և դա արդար ընտրություն էր: Ես առաջարկեցի նրան հրաժարվել Մորդորի հետ համագործակցությունից, հրաժարվել նախկին ծրագրերից և ուղղվել, շտկել իր կատարածը: Նա բոլորից լավ գիտի, թե ինչի կարիք ունենք մենք, և կարող էր մեզ լավ օգնություն ցուցաբերել, սակայն նախընտրեց իր անզոր չարությունը և Օրթհանքի հուսալի պատերը: Չի ցանկանում օգնել, ուզում է միայն հրամայե՛լ: Նրա գլխին արդեն կախվել է Մորդորի սարսափելի ստվերը, իսկ նա դեռ հույս ունի կասեցնել փոթորիկը: Դժբա՛խտ հիմարԴժբախտ հիմա՛ր: Եթե Մորդորից ուժեր ուղարկվեն այստեղ, Իզենգարդը մի ակնթարթում հողին կհավասարվի: Այդ մենք չենք կարողանում քանդել Օրթհանքը, բայց Սաուրոնը... Ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է նա անել:
— Իսկ եթե Սաուրոնը պարտություն կրի, այն ժամանակ ի՞նչ ես պատրաստվում անել Սարումանի հետ,— հարցրեց Փինը:
— Ե՞ս: Ոչինչ էլ չեմ պատրաստվում անել,— պատասխանեց Գենդալֆը: — Ինձ նրա նկատմամբ իշխանություն պետք չէ: Իսկ թե ինչ կկատարվի նրա հետ, դա ես չեմ կարող ասել: Իհարկե, ցավալի է, որ անցյալում բարի և զորեղ ուժը հիմա խեղդվում է այդ աշտարակում... Իսկ այ մեր գործերը վատ չեն ընթանում: Երբեք չես կարող գուշակել, թե ճակատագիրն ինչ անակնկալ կմատուցի. ատելությունն առաջին հերթին ինքն իրեն է խժռում: Նույնիսկ եթե կարողանաինք կարողանայինք թափանցել Օրթհանք, երևի ավելի մեծ գանձ չէինք գտնի, քան գունդը, որը մեզ վրա նետեց Օձալեզուն:
Այդ պահին աշտարակի պատուհանից հուսահատ ճիչ լսվեց և կտրուկ կտրվեց:
— Իմ բարեկամ էլֆ, ասում են, դու հեռվի՞ց ես եկել, Չարքանտառի թավուտների՞ց: Մի ժամանակ դա շատ մեծ անտառ էր:
— Այն հիմա էլ է մեծ,— պատասխանեց Լեգոլասը,— թեև ոչ այնքան, որ մենք՝ բնակիչներս, հոգնենք ծառերի հետ շփվելուց: Ես երազում եմ թափառել Ֆենգորնի անտառում: Չէ՞ որ որ ես միայն անտառեզրին եմ հասցրել լինել և ցավում եմ, որ այդքան արագ լքեցի ձեր անտառը:
Ծառմուրոսի աչքերը փայլեցին հրճվանքից:
— Գուցեև արտասովոր է ինչ-որ մեկի համար,— ասաց Լեգոլասը,— բայց քանի դեռ Ջիմլին ողջ է, առանց նրա ես Ֆենգորն ոտք չեմ դնի: Իմացած եղիր, օ Ֆենգորն, Ֆենգորնյան անտառի տիրակալ, որ իմ ընկերոջ տապարը նախատեսված է ոչ թե ծառ, այլ օրքերի գլուխներ կտրելու համար: Հորնբուրգի մարտի ժամանակ նա քառասուներկու օրք տապալեց:
— Հում, դե լավ,— ասաց Ծառմորուսը,— դա իմ սրտով է, հաճելի է լսել: Լավ, ինչ կլինի կլինի՝ կլինի, պետք չէ շտապել դեպքերին ընդառաջ: Մանավանդ, որ արդեն բաժանվելու ժամանակն է: Օրը թեքվում է դեպի երեկո, իսկ Գենդալֆն ասաց, որ պետք է մինչև մութն ընկնելը ճանապարհ ընկնեք: Ռոհանի թագավորը նույնպես շտապում է իր տուն:
— Այո, մենք պետք է անհապաղ ճամփա ընկնենք,— հաստատեց Գանդալֆը: — Իմիջայլոց, վախենում եմ, որ դռնապաններիդ ստիպված ենք վերցնել մեզ հետ: Դու առանց նրանց էլ յոլա կգնաս:
— Գնալը՝ կգնամ,— հոգոց հանեց Ծառմորուսը,— բայց կկարոտեմ նրանց: Մենք շատ արագ, այսպես ասած՝ շտապելով բարեկամացանք, որը ինձ համար էլ է զարմանալի. երևում է, մանկության գիրկն եմ ընկնում, շտապողական եմ դառնում... Բայց աշխարհում արդեն երկար ժամանակ է ոչ մի նոր բան չի հայտնվել՝ ո՛չ արևի տակ, ո՛չ էլ լուսնի: Եվ հանկարծ ա՛յ քեզ: Ոչ, ով-ով, բայց նրանք իմ հիշողության մեջ կմնան: Ես արդեն ավելացրել եմ նրանց ցուցակում, կկարգադրեմ էնտերին սովորել.
-Այդ երկու ցեղերը այսուհետ բարեկամ կլինեն, և այդպես կլինի, քանի դեռ ծառերիի վրա տերևներ են աճում: Բարի ճանապա՜րհ: Եթե ձեր սքանչելի Հոբիթստանում լուրեր իմանաք, ինձ տեղյակ պահեք: Գլխի եք ընկնում չէ՞ ինչի մասին եմ խոսում: Մեկ էլ տեսար իսկապես հանդիպեցիք մեր կանանց, կամ լսեցիք նրանց մասին: Եվ դուք ինքներդ էլ ժամանակ առ ժամանակ այցելե՛ք:
— Անպայման,— մեկ ձայնով պատասխանեցին Մերին ու Փինը և արագ շրջվեցին:
— Հենց այդ մասին էլ ուզում էի քեզ խնդրել,— ասաց Գենդալֆը: Գոնե մի հոգս կպակասի: Այժմ ես կրող եմ հանգիստ հեռանալ և զբաղվել այլ գործերով: Միայն թե շրջահայաց եղեք: Ջուրը իջել է, և վախենում եմ, որ միայն աշտարակի շուրջը պահապաններ կանգնեցնելը բավարար չէ: Շատ հնարավոր է, որ ամրոցում ստորգետնյա խոր թունելներ լինեն: Սարումանն անկասկած կփորձի օգտվել դրանցից: Երևի արժե ևս մեկ անգամ ջրասույզ անել Իզենգարդը, թող այն վերածվի լճի, քանի դեռ բոլոր անցումները չեք գտել: Հարկավոր է ջրասույզ անել բոլոր ստորգետնյա թունելները, հորերը, քարանձավները: Միայն այդ դեպքում Սարումանը ստիպված կլինի հարմարվել իր ճակատագրին: Թող նստի աշտարակում ու պատուհանից նայի:
— Թող Թո՛ղ այդ գործը էնտերին,— ասաց Ծառմորուսը: -Մենք կսանրենք ամբողջ հովիտը և կնայենք յուրաքանչյուր քարի տակ: Հետո այստեղ Ֆենգորնի խորքերից հինավուրց, վայրի ծառեր կբերենք: Մենք այս վայրը կանվանենք Պահապան Անտառ: Առանց մեր թույլտվության նույնիսկ սկյուռիկը այստեղ չի մտնի, կարող ես հանգիստ լինել: Քանի տարի , որ նա տանջել է էնտերին, յոթ անգամ այդքան տարի մենք կհսկենք նրան և չե՛նք հոգնի:
=== Գլուխ տասնմեկ. Փալանթիր ===