Գիտնականները բացահայտել են, որ հիշողությունները կարող են փոխանցվել սերունդներին ԴՆԹ֊ի միջոցով
հեղինակ՝ անհայտ |
Աթլանտայում Էմորիի Բժշկական Դպրոց Համալսարանի նոր հետազոտությունները ցույց են տվել, որոշակի տեղեկատվություն կարող է փոխանվել կենսաբանորեն փոխանցվել ԴՆԹ֊ում քիմիական փոփոխությունների միջոցով։ Թեստերի ընթացքում նրանք տեսան, որ մկները կարող են փոխանցել յուրացված տեղեկատվությունը տրավմատիկ կամ սթրեսային ապրումների մասին, տվյալ դեպքում վախը ծաղկած բալի հոտից, հաջորդ սերունդներին։
Համաձայն հաղորդագրությանը ԲԺ․ Բրայն Դիասը՝ Էմորիի Համալսարանի հոգեբուժության բաժնիից, ասել է․ «Փոխանցման հեռանկարից ելնելով՝ մեր արդյուքները թույլ են տալիս ենթադրել ինչպես է ծնողի փորձը, նույնիսկ մինչև պտղի բեղմնավորումը, նշանակալիորեն ազդում հաջորդ սերունդների նյարդային համակարգի ինչպես կառուցվածքի, այնպես էլ գործառնության վրա։
Նմանատիպ ֆենոմենը կարող է նպաստել այնպիսի նյարդահոգեբուժական խանգարումների առաջացման և հավանական միջսերնդային փոխանցման վտանգին, ինչպիսիք են ֆոբիաները, տագնապը և հետտրավմատիկ սթրեսային խանգարումը։
Այս ենթադրությունը, որ փորձառությունները ինչ֊որ ձևով տեղափոխվում են ուղեղից գենոմի մեջ, թույլ է տալիս դրանց փոխանցել նաև հաջորդ սերունդներին։
Հետազոտողները այժմ հույս ունեն շարունակել աշխատանքը, որպեսզի առաջին հերթին հասկանան, թե ինչպես է տեղեկատվությունը հասնում ԴՆԹ՝ այնտեղ պահվելու համար։
Նրանք նաև ցանկանում են հետազոտել արդյոք նմանատիպ էֆեկտներ կարող են նկատվել մարդկանց գեներում։
Պրոֆեսոր Մարքուս Փեմբրեյը՝ Լոնդոնի Համալսարան Քոլեջի մանկական գենետիկը, ասում է, որ աշխատանքը կապված է հիշողության կենսաբանակն փոխանցման «անժխտելի ապացույցների» հետ։
Նա ավելացրեց․ «Այն ուղղված է կառուցվածքային սարսափի ուսումնասիրմանը, ինչը սերտորեն կապված է ֆոբիաների, տագնապայնության և հետտրավմատիկ սթրեսային խանգարումների հետ, դրան գումարած «հիշողությամբ» սերնդից սերունդ ցեղային փորձի փոխանցման վիճելի հարցը։
Հասարակական առողջության հետազոտողների համար հասունացել է մարդկային միջսերնդային պատասխանները լուրջ ընդունելու պահը։
Ես ակնկալում եմ, որ մենք չենք հասկանա նյարդահոգեբուժական խանգարումների կամ գիրացման, դիաբետների և նյութափոխանակության խանգարումների առաջանալը առանց մի քանի սերունդների ուսումնասիրման»։
Պրոֆեսոր Վոլֆ Ռեյկը՝ Քեմբրիջի Բաբրահամ Ինստիտուտի էպիգենետիկայի բաժնի ղեկավարը, ասեց, որ ինչևէ, դեռևս մեծ աշխատանք պետք է իրականացնել, մինչդեռ նմանատիպ արդյունքներ կարելի կլինի վերագրել մարդկանց։
Նա ասաց․ «Այս տիպի արդյունքները խրախուսող են, ինչքանով որ ենթադրում են, որ միջսերնդային ժառանգումը գոյություն ունիի և փոխանցվում է էպիգենետիկորեն, սակայն անհրաժեշտ է կենդանիների ավելի նրբանկատ մեխանիկական ուսումնասիրություն, նմանատիպ եզրակացությունները մարդկանց վրա տարածելուց առաջ»։
Արդյո՞ք մեր ԴՆԹ֊ն կարող է փոխանցել հոգևոր կամ տիեզերական հիշողություններ սերնդներին մեր նախնիներից։