Երկրորդ Բաժին: Կապիտալի Պտույտը

Գրապահարան-ից
Երկրորդ հատոր: Գիրք երկրորդ - Կապիտալի Շրջանառության Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ Թադ. Ավդալբեգյան (գերմաներենից)
աղբյուր՝ «Կապիտալ»


Բովանդակություն

ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԿԱՊԻՏԱԼԻ ՊՏՈՒՅՏԸ

ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՊՏՈՒՏԱԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ՊՏՈՒՏԱԹԻՎԸ

Մենք տեսել ենք, որ տվյալ մի կապիտալի շրջանառության ամբողջ ժամանակը հավասար է յուր շրջանառության ժամանակի ու յուր արտադրաժամանակի գումարին։ Այս՝ այն ժամանակամիջոցն է, որը տևում է մի որոշ ձև ունեցող կապիտալարժեքը կանխավճարելու վայրկյանից մինչև ընթացարարող կապիտալարժեքի՝ միևնույն ձևով պարուրված վերադառնալը։

Կապիտալիստական արտադրության որոշիչ նպատակը կանխավճարված արժեքի արժեմեծացումն է միշտ,— ուզում է՝ այս արժեքը հիմա կանխավճարված լինի յուր ինքնակա ձևով, այսինքն դրամաձևով, թե իբրև ապրանք, այնպես որ նրա արժեձևը կանխավճարված ապրանքների գնի մեջ լոկ իդեական ինքնակայություն ունենա, միևնույն է։ Երկու դեպքում էլ այս կապիտալարժեքը յուր շրջապտույտի ժամանակ տարբեր գոյաձևերով է անցնում։ Նրա հենց յուր հետ ունեցած նույնությունը հավաստվում է կապիտալիստի մատյաններում կամ հաշվեդրամի ձևով։

Արդյոք մենք Փ .... Փ՛ ձևն ենք վերցնում, թե Արտ ... Արտ ձևը, միևնույն է, երկու ձևի էլ բովանդակությունն այն է, 1) որ կանխավճարված արժեքը գործել է իբրև կապիտալարժեք և արժեմեծացել է. 2) որ նա յուր ընթացքը ծրագծելուց հետո վերադարձել է նույն այն ձևին, որով պարուրված սկսել էր յուր պրոցեսը։ Կանխավճարված Փ արժեքի արժեմեծացումն ու միաժամանակ կապիտալի՝ այս ձևին (դրամաձևին) վերադառնալն ակներև տեսանելի է Փ ... Փ՛-ում։ Բայց նույնը տեղի է ունենում երկրորդ ձևում էլ։ Որովհետև Արտ-ի ելակետն արտադրատարրերի, տվյալ արժեքն ունեցող ապրանքների առկայությունն է։ Ձևը պարունակում է այս արժեքի արժեմեծացումը (Ա՛ ու Փ՛) և սկզբնական ձևին վերադառնալը, որովհետև կանխավճարված արժեքը երկրորդ Արտ-ում էլի ունենում է այն արտադրատարրերի ձևը, որով նա սկզբնապես կանխավճարվել էր։

Մենք առաջ տեսել ենք. «Եթե արտադրությունը կապիտալիստական ձև ունի, վերարտադրությունն էլ նույն ձևն ունի։ Ինչպես որ արտադրության կապիտալիստական եղանակի ժամանակ աշխատապրոցեսը ներկայանում է լոկ իբրև մեկ միջոց արժեմեծացման պրոցեսի համար, այնպես էլ վերարտադրությունը միմիայն մեկ միջոց է՝ կանխավճարված արժեքն իբրև կապիտալ, այսինքն իբրև արժեմեծացող արժեք վերարտադրելու, համար» (I գիրք, գլ. XXI, էջ 588[1]

I) Փ ... Փ՛, II) Արտ ... Արտ ու III) Ա՛ ... Ա՛ երեք ձևն իրարից տարբերվում են հետևյալով. II (Արտ ... Արտ) ձևում պրոցեսի վերանորոգումը, վերարտադրապրոցեսն արտահայտված է իբրև իրական պրոցես, իսկ I ձևում՝ լոկ հնարավորապես։ Բայց երկուսն էլ III ձևից տարբերվում են նրանով, որ կանխավճարված կապիտալարժեքը — լինի սա փող, թե հանդես գա նյութական արտադրատարրերի կերպարանքով, միևնույն է — կազմում է ելակետը և ուրեմն նաև վերադարձի կետը։ Փ ... Փ՛-ում վերադարձն է՝ Փ՛ = Փ + փ։ Եթե պրոցեսը միևնույն մասշտաբով է նորոգվում, ապա Փ–ն էլի ելակետն է կազմում, իսկ փ-ն չի մտնում պրոցեսի մեջ, այլ մեզ ցույց է տալիս լոկ այն, թե Փ-ն իբրև կապիտալ արժեմեծացել է, ուստի և մի հավելարժեք՝ փ է արտադրել, բայց իրենից շպրտել է հեռու։ Արտ ... Արտ ձևում նույնպես ելակետը կազմում է արտադրատարրերի ձևով կանխավճարված Արտ կապիտալարժեքը։ Ձևն իրեն մեջ պարփակում է յուր կապիտալարժեքի արժեմեծացումը։ Եթե պարզ վերարտադրություն է տեղի ունենում, այն ժամանակ միևնույն կապիտալարժեքր, նույն Արտ ձևով, նորից է սկսում յուր ընթացքը։ Եթե կուտակումն է տեղի ունենում, այն ժամանակ Արտ-ը (որ արժեմեծությամբ = Փ՛ = Ա՛) հիմա պրոցեսն սկսում է իբրև մեծացած կապիտալարժեք։ Բայց նա սկսում է էլի սկզբնական ձևն ունեցող կանխավճարված կապիտալարժեքով, թեև առաջվանից ավելի մեծ կապիտալարժեքով։ Ընդհակառակը, III ձևում կապիտալարժեքը պրոցեսն սկսում է ոչ թե իբրև կանխավճարված, այլ իբրև արդեն արժեմեծացած, որպես ապարանքների ձևում գտնվող ամբողջ հարստություն, որի լոկ մեկ մասն է կանխավճարված կապիտալարժեքը։ Վերջին ձևը կարևոր է այս գրքի երրորդ բաժնի համար, որտեղ առանձին կապիտալների շարժումը վերցվում է հասարակական ամբողջ կապիտալի շարժման հետ կապակցված։ Նույն այս ձևն, ընդհակառակը, կարիք չկա օգտագործելու կապիտալի պտույտի համար, որը միշտ սկսվում է կապիտալարժեքի կանխավճարումով, լինի սա փողի կամ թե ապրանքի ձևով, միևնույն է, և որը շրջան գործող կապիտալարժեքի վերադարձը միշտ պայմանավորում է հենց այն ձևով, որով կանխավճարվել էր նա։ I ու II շրջապտույտներից առաջինը պետք է վերցնել այն ժամանակ, երբ ուշադրության առնվում է պտույտի ազդեցությունը գլխավորապես հավելարժեքի գոյացման վրա, իսկ երկրորդն՝ այն ժամանակ, երբ ուշադրության առնվում է նրա արած ազդեցությունն արդյունագոյացման վրա։

Տնտեսագետները որքան քիչ են իրարից զատել շրջապտույտի տարբեր ձևերը, այնքան քիչ են հիշյալ ձևերը կապիտալի պտույտի առնչությամբ իրարից անջատ քննել։ Սովորաբար վերցվում է Փ ... Փ՛ ձևը, որովհետև սա տիրապետող է առանձին կապիտալիստի համար և սրան ծառայություն է մատուցում սրա հաշվի ժամանակ, նույնիսկ երբ փողը ելակետ է կազմում լոկ հաշվեդրամի կերպարանքով։ Ուրիշները չվում են արտադրատարրերի ձևով արվող ծախսումից մինչև այն կետը, երբ հաջորդում է հետհոսումը, ընդվորում ամենևին խոսք չի լինում հետհոսման ձևի մասին, լինի սա ապրանքի կամ թե փողի ձևով, միևնույն է։ Օրինակ. «Տնտեսական ցիկլը ... այսինքն արտադրության ամբողջ ընթացքը, ծախսում անելու ժամանակից մինչև այն կետը, երբ հաջորդում է հետհոսումը։ Երկրագործության մեջ ցանքի ժամանակը ցիկլի սկիզբն է, հնձի ժամանակը՝ վերջն է։ (Economic Cycle... the whole course of production, from the time that outlays are made till returns are received, in agriculture seedtime is its commencement, and harvesting its ending.— S. P. Newman. «Elements of Pol. Econ.» Andover and New York, p. 81)։ Ուրիշներն սկսում են Ա՛-ով (III ձև). «Կարելի է համարել, թե արտադրափոխանակության աշխարհը թավալվում է մի շրջագծի մեջ, որը մենք կանվանենք մի տնտեսական ցիկլ և որում նա մի պտույտն ավարտած է լինում, հենց որ ձեռնարկությունը յուր հաջորդական գործարքները կատարելուց հետո էլի գալիս հասնում է այն կետին, որից չվել էր։ Սկիզբը կարող է թվագրվել այն կետից, երբ կապիտալիստն ստացել է այն եկամուտները, որոնց միջոցով հետ է հոսում նրա կապիտալը. որպիսի կետից նա նորից դիմում է յուր բանվորներին հավաքագրելու և սրանց ապրուստը կամ թե, ավելի շուտ, վերջինս հայթայթելու զորությունն աշխատավարձի ձևով նրանց միջև բաշխելու, այն առարկաները, որոնցով նա գործ է անում, բանվորներից արդեն պատրաստի ստանալու, այս առարկաները շուկա բերելու և այնտեղ սրանց շրջապտույտը մի շարք շարժումներով ավարտին հասցնելու, այն ընթացքում, երբ նա ծախում է և ապրանքից գանձած ստացույթով յուր ամբողջ կապիտալածախսման մի վերահատուցում է ձեռք բերում»։ (Th. Chalmers, «On Pol. Econ.», 2-nd ed., London 1832, p. 84. seq.)։

Հենց որ այն ամբողջ կապիտալարժեքը, որ մի անհատական կապիտալիստ ներդրում է ուզածդ մի որևէ արտադրաճյուղի մեջ, ծրագծած պրծած է լինում յուր շարժման շրջապտույտը, նա էլի յուր սկզբնաձևումն է գտնվում և հիմա կարող է կրկնել միևնույն պրոցեսը։ Նա պետք է պրոցեսը կրկնի, որպեսզի արժեքն իբրև կապիտալարժեք հավերժանա և արժեմեծանա։ Առանձին շրջապտույտը կապիտալի կյանքում կազմում է մեկ հատված միայն, որը կրկնվում է մշտապես, ուրեմն կազմում է մի պարբերաշրջան։ Փ ... Փ՛ պարբերաշրջանի վերջում կապիտալը գտնվում է էլի դրամակապիտալի ձևում, և այս դրամակապիտալը նորից անցնում է այն ձևափոխությունների շարքով, որոնք ընդգրկում են նրա վերարտադրապրոցեսը, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] արժեմեծացման պրոցեսը։ Արտ ... Արտ պարբերաշրջանի վերջում կապիտալը գտնվում է էլի այն արտադրատարրերի ձևում, որոնք նրա նորոգվող շրջապտույտի նախադրյալն են կազմում։ Կապիտալի այն շրջապտույտը, որը որոշվում է ոչ թե որպես մեկուսացած իրադարձություն, այլ իբրև պարբերական պրոցես, կոչվում է կապիտալի պտույտ։ Այս պտույտի տևողությունը տրված է լինում նրա արտադրաժամանակի ու նրա շրջանառության ժամանակի գումարով։ Այս ժամանակագումարը կազմում է կապիտալի պտուտաժամանակը։ Ուստի նա ընդգրկում է ամբողջ կապիտալարժեքի շրջապտույտի մի պարբերաշրջանի ու հաջորդ պարբերաշրջանի արանքում ընկած ժամանակամիջոցը, կապիտալի կյանքի պրոցեսի պարբերականությունը, կամ եթե կուզեք, միևնույն կապիտալարժեքի արժեմեծացման պրոցեսի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] արտադրապրոցեսի նորոգվելու, կրկնվելու ժամանակը։

Մի կողմ թողնելով այն անհատական պատահարները, որոնք կարող են առանձին կապիտալի համար արագացնել կամ թե կարճացնել պտուտաժամանակը կապիտալների պտուտաժամանակը տարբեր է լինում, նայած նրանց ներդրման տարբեր ոլորտներին։

Ինչպես որ աշխատօրը չափի բնական միավոր է աշխատույժի ֆունկցիայի համար, այնպես էլ տարին չափի բնական միավոր է ընթացարարող կապիտալի պտույտների համար։ Չափի այս միավորի բնապատվանդանն այն է, որ բարեխառն գոտում, որը կապիտալիստական արտադրության օրորանն է, հողի ամենակարևոր պտուղները տարեկան արդյունքներ են։

Եթե մենք տարին իբրև պտուտաժանանակի չափի միավոր անվանենք U, մի որոշ կապիտալի պտուտաժամանակը՝ u, նրա պտույտների թիվը՝ n ապա n = ։ Հետևաբար եթե u պտուտաժամանակն անում է, օրինակ, 3 ամիս, ապա n = = 4. կապիտալը տարվա մեջ 4 պտույտ է կատարում կամ շրջանառում է չորս անգամ։ Եթե u = 18 ամիս, ապա n = = կամ կապիտալը մի տարում կտրում-անցնում է յուր պտուտաժամանակի -ը միայն։ Եթե նրա պտուտաժամանակն անում է միքանի տարի, ապա ուրեմն նա հաշվվում է մի տարվա բազմապատիկը վերցնելով։

Կապիտալիստի համար յուր կապիտալի պտուտաժամանակն այն ժամանակն է, որի ընթացքում նա պետք է կանխավճարի յուր կապիտալը՝ այս արժեմեծացնելու է սկզբնական կերպարանքով հետ ստանալու նպատակով։

Նախքան այն ազդեցությունն ավելի մոտից հետազոտելը, որ պտույտն և անում արտադրապրոցեսի ու արժեմեծացման պրոցեսի վրա, մենք պիտի քննենք այն երկու նոր ձևը, որոնք շրջանառության պրոցեսից են կպչում կապիտալին և ներգործում են նրա պտույտի ձևի վրա։

ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՈՒ ԿԱՊԻՏԱԼ

I. ՁԵՎԱՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

I Գրքի VI գլխում տեսել ենք.— հաստատուն կապիտալի մի մասն այն արդյունքների հակառակ, որոնց գոյացմանը նա գործակցում է, պահպանում է այն որոշ սպառաձևը, որով մտած է լինում արտադրապրոցեսի մեջ։ Հետևաբար նա ավելի կարճ կամ թե ավելի երկար պարբերաշրջաններում միշտ կրկնվող աշխատապրոցեսի մեջ կատարում է միշտ էլի միևնույն ֆունկցիաները։ Այսպես են, օրինակ, աշխատաշենքերը, մեքենաները և այլն, կարճ ասած՝ այն բոլորը, ինչ որ մենք միացնում ենք աշխատամիջոցներ անվան տակ, հաստատուն կապիտալի այս մասն արդյունքին արժեք է փոխանցում այն համամասնությամբ, որով նա յուր սեփական սպառարժեքի հետ կորցնում է յուր սեփական փոխանակարժեքը։ Մի այսպիսի արտադրամիջոցի այս արժեհանձնումը կամ արժեքի փոխանցվելն այն արդյունքին, որի գոյացմանը նա մասնակցում է, որոշվում է մեկ միջին հաշվով. հիշյալ արժեհանձնումը չափվում է արտադրամիջոցի գործունեության միջին տևողությամբ, սկսած այն ակնթարթից, երբ արտադրամիջոցը մտնում է արտադրապրոցեսի մեջ, մինչև այն վայրկյանը, երբ նա բոլորովին մաշված, բանից պրծած է լինում և պետք է փոխարինվի միևնույն տեսակի մի նոր նմուշահատով կամ վերարտադրվի։

Ուրեմն հաստատուն կապիտալի այս մասի — բուն աշխատամիջոցների — յուրահատուկ գիծն այս է։

Կապիտալի մի մասը կանխավճարվել է հաստատուն կապիտալի, այսինքն այն արտադրամիջոցների ձևով, որոնք հիմա գործում են իբրև աշխատապրոցեսի գործոններ այնքան ժամանակ, քանի դեռ հարատևում է այն ինքնակա սպասակերպարանքը, որով նրանք մտել էին հիշյալ պրոցեսի մեջ։ Պատրաստի արդյունքը, հետևաբար արդյունակազմիչներն էլ, որչափով որ սրանք արդյունքի են փոխարկվեր դուրս են շպրտվում արտադրապրոցեսից, որպեսզի իբրև ապրանք արտադրության ոլորտից անցնեն շրջանառության ոլորտը։ Իսկ աշխատամիջոցները, ընդհակառակը, երբեք չեն լքում արտադրության ոլորտն այն բանից հետո, երբ մի անգամ արդեն մտել են նրա մեջ։ Նրանց ֆունկցիան իրենց պինդ կաշկանդում, պահում է արտադրության ոլորտում։ Կանխավճարված կապիտալարժեքի մի մասը սևեռված է մնում է այս ձևում, որը որոշվում է աշխատամիջոցների պրոցեսում ունեցած ֆունկցիայով։ Աշխատամիջոցի գործելու և ուրեմն մաշվելու հետ նրա արժեքի մի մասը փոխանցվում է արդյունքին, մի ուրիշ մասը սևեռված մնում է աշխատամիջոցների մեջ և հետևաբար արտադրապրոցեսում։ Այսպես սևեռված արժեքը նվազում է շարունակ, մինչև որ աշխատամիջոցը ծառայում, բանից պրծնում է և ուրեմն յուր արժեքն էլ մի ավելի երկար կամ թե ավելի կարճ պարբերաշրջանում բաշխած է լինում այն արդյունքների մեկ մասսայի վրա, որոնք առաջ են գալիս մշտապես կրկնվող աշխատապրոցեսների մի շարքից։ Բայց քանի դեռ աշխատամիջոցը գործում է իբրև աշխատամիջոց, ուրեմն չպետք է փոխարինվի միևնույն տեսակի մի նոր նմուշահատով, հաստատուն կապիտալարժեքը միշտ սևեռված է մնում նրա մեջ, այնինչ սկզբնապես նրանում սևեռված արժեքի մի ուրիշ մասը փոխանցվում է արդյունքին և հետևաբար շրջանառում է որպես ապրանքապաշարի բաղադրամաս։ Որքան ավելի երկար է հարատևում աշխատամիջոցը, որքան ավելի դանդաղ է մաշվում, հաստատուն կապիտալարժեքն այնքան ավելի երկար է սևեռված մնում այս սպառաձևի մեջ։ Բայց որքան էլ որ լինի նրա դիմացկունության աստիճանը, այն համամասնությունը, որով նա արժեք է փոխհանձնում, միշտ հակառակ հարաբերական է նրա գործունեության ամբողջ ժամանակի նկատմամբ։ Եթե հավասար արժեք ունեցող երկու մեքենայից մեկը մաշվում է հինգ տարում, մյուսը՝ տաս տարում, ապա հավասար ժամանակամիջոցում առաջինը կրկնակի շատ արժեք է փոխհանձնում, քան երկրորդը։

Կապիտալարժեքի այս մասը, որ սևեռված է աշխատամիջոցի մեջ, շրջանառում է այնպես, ինչպես և ամեն մի ուրիշ մաս։ Մենք տեսել ենք ընդհանրապես, որ ամբողջ կապիտալարժեքն ընդգրկվում է մշտական շրջանառության մեջ, և այս իմաստով ուրեմն ամեն կապիտալ էլ շրջանառու կապիտալ է։ Բայց այստեղ քննարկվող կապիտալամասի շրջանառությունը յուրահատուկ է։ Նախ՝ նա յուր սպառաձևով չի շրջանառում, այլ շրջանառում է նրա արժեքը միայն և այն էլ՝ աստիճանաբար, մաս-մաս, այն չափով, որով արժեքն աշխատամիջոցից փոխանցվում է արդյունքին, որը շրջանառում է իբրև ապրանք։ Նրա գործունեության ամբողջ տևողության ժամանակ նրա արժեքի մի մասը միշտ սևեռված, ինքնակա է մնում նրա մեջ, հակառակ այն ապրանքների, որոնց արտադրվելուն նա օժանդակում է։ Այս առանձնահատկության շնորհիվ հաստատուն կապիտալի այս մասն ընդունում է հետևյալ ձևը, որ է՝ հիմնական կապիտալ։ Իսկ սրա հակառակ՝ արտադրապրոցեսի համար կանխավճարված կապիտալի մյուս բոլոր նյութական բաղադրամասերը կազմում են շրջանառու կամ հոսուն կապիտալ։

Արտադրամիջոցների մի մասը — հատկապես այնպիսի օժանդակ նյութեր, որոնք հենց աշխատամիջոցների կողմից են սպառվում սրանց գործունեության ժամանակ, ինչպես, օրինակ, ածուխը՝ շոգեմեքենայի կողմից, կամ թե միմիայն նպաստում են գործընթացքին, ինչպես լուսավորման գազը, և այլն,— նյութապես չի մտնում արդյունքի մեջ։ Նրա լոկ արժեքն է կազմում արդյունարժեքի մի մասը։ Յուր սեփական շրջանառությամբ արդյունքը շրջանառության մեջ է դնում նրանց արժեքը։ Այս հանգամանքն ընդհանուր է հիշյալ արտադրամիջոցների ու հիմնական կապիտալի համար։ Բայց ամեն մի աշխատապրոցեսում, որի մեջ մտնում են, նրանք ամբողջովին են սպառվում և ուրեմն յուրաքանչյուր նոր աշխատապրոցեսի համար պետք է ամբողջովին փոխարինվեն միևնույն տեսակի նոր նմուշահատերով։ Նրանք իրենց ֆունկցիայի ժամանակ չեն պահպանում իրենց ինքնակա սպառակերպարանքը։ Հետևաբար նրանց ֆունկցիայի ժամանակ կապիտալարժեքի ոչ մի մաս էլ սևեռված չի մնում յուր հին սպառակերպարանքում, յուր բնաձևում։ Այն պարագան, որ օժանդակ նյութերի այս մասը ոչ թե նյութապես է մտնում արդյունքի մեջ, այլ յուր արժեքով միայն, իբրև արժեմաս է մտնում արդյունարժեքի մեջ, այլև սրա հետ կապված այն հանգամանքը, որ այս նյութերի գործունեությունը պինդ կաշկանդված է արտադրության ոլորտի շրջանակներում, այնպիսի տնտեսագետների, ինչպիսին է, օրինակ, Ռամսեյը, հրապուրել է դեպի այն, որ (միաժամանակ շփոթելով հիմնական ու հաստատուն կապիտալը) նրանք հիմնական կապիտալի կատեգորիան կիրառեն հիշյալ նյութերի նկատմամբ էլ։

Արտադրամիջոցների այն մասը, որը նյութապես մտնում է արդյունքի մեջ, ուրեմն հումքը և այլն, սրանով ընդունում է մասամբ այնպիսի ձևեր, որոնցով նա հետո կարող է իբրև սպառամիջոց մտնել անհատական սպառման մեջ։ Բուն աշխատամիջոցները, հիմնական կապիտալի նյութական կրիչները, միմիայն արտադրողաբար են սպառվում և չեն կարող անհատական սպառման մեջ մտնել, որովհետև նրանք չեն մտնում արդյունքի մեջ կամ թե այն սպառարժեքի մեջ, որի գոյանալուն նրանք օգնում են, այլ ընդհակառակը, մինչև իրենց լիովին մաշվելը պահպանում են արդյունքի հանդեպ ունեցած իրենց ինքնակա կերպարանքը։ Մի բացառություն կազմում են փոխադրամիջոցները։ Այն օգտակար էֆֆեկտը, որ նրանք տալիս են իրենց արտադրողական գործունեության ընթացքում, ուրեմն իրենց՝ արտադրության ոլորտում մնալու ժամանակ, այն է՝ տեղափոխումը, միաժամանակ մտնում է, օրինակ, ճանապարհորդի անհատական սպառման մեջ։ Այս դեպքում էլ ճանապարհորդը վճարահատուցում է գործածությունը, ինչպես վճարահատուցում է մյուս սպառամիջոցների գործածությունը։ Մենք տեսել ենք, որ, օրինակ, քիմիական արտադրության մեջ հումքն ու օժանդակ նյութերը խառնվում են իրար հետ։ Նույնպես էլ աշխատամիջոցները և օժանդակ նյութն ու հումքը։ Այսպես, օրինակ, երկրագործության մեջ հողալավումների վրա գործադրված նյութերն իբրև արդյունակազմիչներ մասամբ մտնում են բուսարդյունքի մեջ։ Մի կողմից՝ նրանց ներգործությունը բաշխվում է մի ավելի երկար պարբերաշրջանի, օրինակ, 4—5 տարվա վրա։ Ուստի նրանց մի մասը նյութապես մտնում է արդյունքի մեջ և հենց սրանով միաժամանակ յուր արժեքն է փոխանցում արդյունքին, այնինչ մյուս մասը յուր արժեքը սևեռում է յուր հենց հին սպառաձևում։ Նա հարատևում է իբրև արտադրամիջոց, ուստի և ընդունում է հիմնական կապիտալի ձևը։ Եզն իբրև բանող անասուն հիմնական կապիտալ է։ Եթե նա մորթվում, ուտվում է, այս դեպքում նա չի գործում իբրև աշխատամիջոց, ուրեմն ոչ էլ իբրև հիմնական կապիտալ։

Այն նախանշումը, որն արտադրամիջոցների վրա ծախսված կապիտալարժեքի մի մասին հիմնական կապիտալի բնույթ է տալիս, պայմանավորված է բացառապես այն յուրահատուկ եղանակով, որով շրջանառում է այս արժեքը։ Շրջանառության յուրահատուկ այս եղանակը բղխում է այն առանձնահատուկ եղանակից, որով աշխատամիջոցը յուր արժեքը փոխհանձնում է արդյունքին կամ մասնակցում է արտադրապրոցեսին իբրև արժեկազմիչ։ Իսկ հենց ինքն այս մասնակցությունը յուր հերթին բղխում է այն հատուկ կերպից, որով աշխատամիջոցը գործում է աշխատապրոցեսում։

Հայտնի է, թե նույն այն սպառարժեքը, որն իբրև արդյունք ելնում է մի աշխատապրոցեսից, որպես արտադրամիջոց մտնում է մի ուրիշ աշխատապրոցեսի մեջ։ Մի արդյունքի՝ արտադրապրոցեսում իբրև աշխատամիջոց գործելն է միայն, որ նրան դարձնում է հիմնական կապիտալ։ Իսկ, ընդհակառակը, որչափով որ նա հենց ինքը նոր է դուրս գալիս մի պրոցեսից, նա հիմնական կապիտալ չի ամենևին։ Օրինակ, մի մեքենա, որ արդյունք է, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] մեքենագործարանատիրոջ ապրանք, սրա ապրանքակապիտալին է պատկանում։ Նա հիմնական կապիտալ դառնում է լոկ յուր գնորդի, այն կապիտալիստի ձեռին, որը մեքենան արտադրողաբար է կիրառում։

Մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելով՝ հիմնականության աստիճանը մեծանում է աշխատամիջոցի տևականության հետ միասին։ Հենց այս տևականությունից է կախված աշխատամիջոցում հիմնականացված կապիտալարժեքի ու այս արժեմեծության այն մասի միջև եղած տարբերությունը, որ նա կրկնվող աշխատապրոցեսների մեջ արդյունքին է փոխհանձնում։ Որքան ավելի դանդաղ է տեղի ունենում այս արժեհանձնումը,— իսկ արժեքն աշխատամիջոցից փոխհանձնվում է նույն աշխատապրոցեսի ամեն մի կրկնության ժամանակ — այնքան ավելի մեծ է հիմնականացված կապիտալը, այնքան ավելի մեծ է արտադրապրոցեսում կիրառվող ու նրանում սպառվող կապիտալի միջև եղած տարբերությունը։ Հենց որ այս տարբերությունը չքանում է, ապա ուրեմն աշխատամիջոցն ավարտել-պրծել է յուր կենսընթացքը և յուր սպառարժեքի հետ կորցրել է յուր արժեքն էլ։ Նա դադարել է արժեկրիչ լինելուց։ Որովհետև աշխատամիջոցը, ինչպես և հաստատուն կապիտալի նյութական ամեն մի այլ կրիչ, արդյունքին արժեք փոխհանձնում է այն չափով միայն, որով նա յուր արժեքը կորցնում է յուր սպառարժեքի հետ, ուստի պարզ է, թե որքան ավելի դանդաղ է կորչում նրա սպառարժեքը, որքան ավելի երկար է հարատևում նա արտադրապրոցեսում, այնքան ավելի երկար է այն պարբերաշրջանը, երբ հաստատուն կապիտալարժեքը հիմնականացված է մնում նրա մեջ։

Եթե մի արտադրամիջոց, որն աշխատամիջոց չի իսկական իմաստով, օրինակ, օժանդակ նյութը, հումքը, կիսաֆաբրիկատը և այլն, արժեհանձնման և ուրեմն յուր արժեքի շրջանառության եղանակի տեսակետից նույն դերն է կատարում, ինչ որ աշխատամիջոցը, ապա նա էլ հիմնական կապիտալի նյութական կրիչ, նրա գոյաձև է նմանապես։ Այս պատահում է, արդեն հիշատակված այն տեսակ հողալավումների դեպքում, որոնք հողին քիմիական այնպիսի բաղադրամասեր են միակցում, որոնց ներգործությունը տարածվում է բազմաթիվ արտադրապարբերաշրջանների կամ թե տարիների վրա։ Այստեղ արժեքի մի մասը դեռ շարունակում է արդյունքի կողքին գոյություն ունենալ յուր ինքնակա կերպարանքով կամ հիմնական կապիտալի կերպարանքով, այնինչ մյուս արժեմասը փոխհանձնվել է արդյունքին, ուստի և շրջանառում է սրա հետ։ Այս դեպքում հիմնական կապիտալի մեկ արժեմասը չի միայն, որ մտնում է արդյունքի մեջ, այլև այն սպառարժեքը, սուբստանցը, որում գոյություն ունի այս արժեմասը։

Մի կողմ թողնելով հիմնական մոլորությունը — հիմնական ու շրջանառու կապիտալ կատեգորիաները հաստատուն ու փոփոխուն կապիտալ կատեգորիաների հետ շփոթելը — տնտեսագետների մոտ գաղափարների մինչայժմյան որոշման խառնաշփոթությունը խարսխվում է ամենից առաջ հետևյալ կետերի վրա.

Այն որոշ հատկությունները, որոնք նյութապես պատկանում են աշխատամիջոցներին, տնտեսագետները դարձնում են հիմնական կապիտալի անմիջական հատկություններ, օրինակ, ասենք, մի տան ֆիզիկական անշարժությունը։ Բայց այս դեպքում միշտ էլ հեշտ է ապացուցելը, թե ուրիշ աշխատամիջոքներ, որոնք իբրև այսպիսիք նույնպես հիմնական կապիտալ են, հակադիր հատկություն ունեն. օրինակ, ասենք մի նավի ֆիզիկական շարժունությունը։

Կամ թե տնտեսական այն ձևորոշվածությունը, որն արժեքի շրջանառությունից է առաջ գալիս, շփոթում են իրային մի հատկության հետ. որ պես թե իրերը, որոնք ըստինքյան կապիտալ չեն առհասարակ, այլ այսպիսին դառնում են հասարակական որոշ հարաբերությունների ժամանակ միայն, ըստինքյան ու հենց արդեն ի բնե կարող են մի որոշ ձևում պարուրված, հիմնական կամ թե շրջանառու, կապիտալ լինել։ Մենք տեսանք I գրքի V գլխում, որ ամեն մի աշխատապրոցեսում, հասարակական ինչ պայմաններում էլ որ սա կատարվելիս լինի, միևնույն է, արտադրամիջոցները բաժանվում են աշխատամիջոցների ու աշխատառարկայի։ Բայց այս երկուսն էլ արտադրության միմիայն կապիտալիստական եղանակի շրջանակներում են դառնում կապիտալ ու այն էլ «արտադրողական կապիտալ», ինչպես նախընթաց բաժնում սահմանված է այս։ Ընդսմին աշխատամիջոցի ու աշխատառարկայի այն տարբերությունը, որ հիմնված էր աշխատապրոցեսի բնության վրա, հիմա արտացոլում է հիմնական կապիտալի ու շրջանառու կապիտալի տարբերության նոր ձևում։ Այս ժամանակվանից է միայն, որ իբրև աշխատամիջոց գործող մի իր դառնում է հիմնական կապիտալ։ Եթե նա յուր նյութական հատկությունների համաձայն, կարող է, բացի աշխատամիջոցի ֆունկցիայից, ուրիշ ֆունկցիաներում էլ ծառայել, ապա նրա՝ հիմնական կապիտալ լինելը կամ թե չլինելը կախված է նրա ֆունկցիայի տարբերությունից։ Անասունն իբրև բանող անասուն՝ հիմնական կապիտալ է, որպես բտելու անասուն՝ հումք է, որը վերջիվերջո մտնում է շրջանառության մեջ իբրև արդյունք, հետևաբար նա ոչ թե հիմնական, այլ շրջանառու կապիտալ է։

Մի արտադրամիջոցի՝ ավելի երկար ժամանակ սոսկ սևեռված լինելը կրկնվող աշխատապրոցեսներում, որոնք սակայն կապակցված, հաջորդական են, ուստի և կազմում են մի արտադրապարբերաշրջան, այսինքն կազմում են այն ամբողջ արտադրաժամանակը, որ հարկավոր է արդյունքը պատրաստելու համար,— հիշյալ սևեռվածությունը հիմնական կապիտալի նման պայմանավորում է ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակով կանխավճարում կապիտալիստի կողմից, բայց նրա կապիտալը հիմնական կապիտալ չի դարձնում։ Օրինակ, սերմը հիմնական կապիտալ չի ամենևին, այլ հումք միայն, որը մոտ մի տարի սևեռված է մնում արտադրապրոցեսում։ Ամեն կապիտալ, քանի դեռ նա գործում է իբրև արտադրողական կապիտալ, սևեռվում է արտադրապրոցեսում, հետևաբար սևեռվում են արտադրողական կապիտալի բոլոր տարրերն էլ, ինչ էլ որ լինի նրանց նյութական կերպարանքը, նրանց ֆունկցիան ու նրանց արժեքի շրջանառության եղանակը։ Արդյոք այս սևեռվածությունը, նայած արտադրապրոցեսի տեսակին կամ թե նպատակադրված օգտակար էֆֆեկտին, ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակ է հարատևում, միևնույն է,— նա չի հիմնական կամ թե շրջանառու կապիտալի տարբերություն առաջ բերողը։[2]

Աշխատամիջոցների մի մասը, որի մեջ ներառված են ընդհանրական աշխատապայմաններն էլ, կամ տեղապես է ամրակցվում, հենց որ իբրև աշխատամիջոց մտնում է արտադրապրոցեսի մեջ, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] հենց որ պատրաստվում, սարքվում է արտադրողական ֆունկցիայի համար, ինչպես, օրինակ, մեքենաները։ Կամ թե չէ՝ նա հենց այն գլխից արտադրվում է այս կանգնած, տեղի հետ կապակցված ձևով, ինչպես են, օրինակ, հողալավումները, գործարանաշենքերը, հալոցավառարանները, հրանցքները, երկաթուղիները և այլն։ Աշխատամիջոցի՝ շարունակաբար կապակցված լինելն այն արտադրապրոցեսի հետ, որի մեջ նա պետք է գործի, այստեղ միաժամանակ պայմանավորված է նրա զգայական գոյաձևով։ Մյուս կողմից՝ մի աշխատամիջոց կարող է ֆիզիկապես միշտ յուր տեղը փոխել, շարժվել, և այնուամենայնիվ միշտ էլ արտադրապրոցեսում գտնվել, ինչպես, օրինակ, մի շոգեկառք, մի նավ, բանող անասուն և այլն։ Մի դեպքում ոչ անշարժությունն է նրան հիմնական կապիտալի բնույթ տալիս, ոչ էլ շարժունությունն է մյուս դեպքում նրանից խլում այս բնույթը։ Այն հանգամանքը սակայն, որ աշխատամիջոցները տեղապես սևեռված են, իրենց արմատներով ամուր հաստատված են հողի ու գետնի մեջ, հիմնական կապիտալի այս մասին մի հատուկ դեր է հատկացնում ազգերի տնտեսության մեջ։ Այսպիսի աշխատամիջեցները չեն կարող արտասահման ուղարկվել, ոչ էլ համաշխարհաշուկայում շրջանառել իբրև ապրանքներ։ Այս հիմնական կապիտալի գույքատիտղոսները կարող են փոխվել, հիմնական կապիտալը կարող է գնվել ու ծախվել և այդ չափով էլ շրջանառել իդեապես։ Այս գույքատիտղոսները կարող են մինչև անգամ օտարերկրյա շուկաներում շրջանառել, օրինակ, բաժնետոմսերի ձևով։ Բայց այն անձերի փոխվելու հետևանքով, որոնք հիմնական կապիտալի այս տեսակի գույքատերերն են, չի փոխվում այն հարաբերությունը, որ հարստության անշարժ կանգնած, նյութապես սևեռված մասը մի երկրում ունի նույն հարստության շարժական մասի նկատմամբ։[3]

Հիմնական կապիտալի յուրահատուկ շրջանառությունն առաջ է բերում մի յուրահատուկ պտույտ։ Այն արժեմասը, որ նա մաշվելու հետևանքով կորցնում է յուր բնաձևից, շրջանառում է իբրև արդյունքի արժեմաս։ Արդյունքը յուր շրջանառության շնորհիվ ապրանքից փոխարկվում է դրամի, հետևաբար դրամի փոխարկվում է աշխատամիջոցի այն արժեմասն էլ, որը շրջանառում է արդյունքի շրջանառելու հետ, և ընդսմին նրա արժեքը շրջանառության պրոցեսից իբրև դրամ կաթկաթում է ցած նույն համամասնությամբ, որով այս աշխատամիջոցը դադարում է արտադրապրոցեսում արժեկրիչ լինելուց։ Այսպիսով ուրեմն նրա արժեքը հիմա երկակի գոյություն է ստանում։ Նրա արժեքի մի մասը մնում է նրա՝ արտադրապրոցեսին պատկանող սպառաձևին կամ թե բնաձևին շաղկապված, մյուս մասը պոկվում, անջատվում է նրանից իբրև փող։ Աշխատամիջոցի գործունեության ընթացքում մշտապես նվազում է նրա այն արժեմասը, որը գոյություն ունի բնաձևում, այնինչ նրա՝ դրամաձևի փոխարկված արժեմասը միշտ շատանում է, մինչև որ աշխատամիջոցը վերջապես մաշվում պրծնում է, և նրա ամբողջ արժեքը, նրա դիակից անջատված, փոխարկվում է դրամի։ Այստեղ երևան է գալիս արտադրողական կապիտալի այս տարրի յուրահատկությունը պտույտի ընթացքում։ Նրա արժեքի՝ դրամի փոխարկվելը համաքայլ է ընթանում այն ապրանքի դրամափոխակերպության հետ, որը նրա արժեկրիչն է։ Բայց նրա՝ դրամաձևից սպառաձևի հետփոխարկվելն անջատվում է ապրանքի՝ յուր այլ արտադրատարրերին հետփոխարկվելուց և, ընդհակառակը, որոշվում է աշխատամիջոցի սեփական վերարտադրապարբերաշրջանով, այսինքն այն ժամանակով, որի ընթացքում աշխատամիջոցն անց է կացրած լինում յուր դարը և պետք է փոխարինվի միևնույն տեսակի մի նոր նմուշահատով։ Եթե, ասենք, 10 000 £ արժեք ունեցող մի մեքենայի գործունեության տևողությունն անում է, օրինակ, 10 տարի, ապա սկզբից նրա համար կանխավճարված արժեքի պտուտաժամանակն էլ անում է 10 տարի։ Քանի դեռ չի լրացել այս ժամանակը, ապա կարիք չկա աշխատամիջոցը նորով փոխարինելու, այլ նա շարունակում է գործել յուր բնաձևով։ Այնինչ նրա արժեքը մաս-մաս շրջանառում է իբրև այն ապրանքների արժեմաս, որոնց շարունակական արտադրությանը նա ինքը ծառայում է և այսպիսով հետզհետե փոխարկվում է դրամի, մինչև որ վերջապես 10 տարին լրանալիս ամբողջովին փոխարկված է լինում դրամի և դրամից էլ հետփոխարկված է լինում մի մեքենայի, ուրեմն ավարտած է լինում յուր պտույտը։ Մինչև այս վերարտադրաժամանակի հասնելը նրա արժեքը կամաց-կամաց նախ կուտակվում է մի դրամապահեստաֆոնդի ձևով։

Արտադրողական կապիտալի մնացած տարրերը մասամբ կազմված են հաստատուն կապիտալի այն տարրերից, որոնք գոյություն ունեն իբրև օժանդակ նյութեր ու հումքեր, մասամբ էլ աշխատույժի վրա ծախսված փոփոխուն կապիտալից։

Աշխատապրոցեսի ու արժեմեծացման պրոցեսի վերլուծությունը (I գիրք, V գլուխ) ցույց տվեց, որ այս տարբեր բաղադրամասերը բոլորովին տարբեր դեր են կատարում իբրև արդյունակազմիչներ ու արժեկազմիչներ։ Հաստատուն կապիտալի՝ օժանդակ նյութերից ու հումքերից կազմված մասի արժեքը — ճիշտ այնպես, ինչպես նրա՝ աշխատամիջոցներից կազմված մասի արժեքը — վերահայտնվում է արդյունքի արժեքի մեջ որպես լոկ փոխանցված արժեք, մինչդեռ աշխատույժն աշխատապրոցեսի միջոցով յուր արժեքի մի համարժեք է միակցում արդյունքին կամ իրոք վերարտադրում է յուր արժեքը։ Այնուհետև. օժանդակ նյութերի, վառելու ածխի, լուսավորման գազի և այլոց մի մասն սպառվում է աշխատապրոցեսում՝ առանց նյութապես արդյունքի մեջ մտնելու, այնինչ նրանց մի ուրիշ մասը մարմնապես մտնում է արդյունքի մեջ և սրա սուբստանցի նյութեղենն է կազմում։ Սակայն այս բոլոր տարբերությունները նշանակություն չունեն շրջանառության համար, ուրեմն և պտույտի եղանակի համար։ Որչափով որ օժանդակ նյութերն ու հումքերն ամբողջովին են սպառվում իրենց արդյունքի գոյանալու ժամանակ, այնչափով էլ նրանք իրենց ամբողջ արժեքն են փոխանցում արդյունքին։ Հետևաբար նրանց արժեքն էլ յուր ամբողջությամբ շրջանառում է արդյունքի շրջանառելու միջոցով, փոխարկվում է դրամի ու դրամից էլ հետ է փոխարկվում ապրանքի արտադրատարրերի։ Նրա պտույտը չի ընդհատվում, ինչպես որ լինում է հիմնական կապիտալինը, այլ նա կատարում է շարունակաբար յուր ձևերի ամբողջ շրջապտույտը, այնպես որ արտադրողական կապիտալի այս տարրերը միշտ նորացվում են in natura [բնեղեն կերպարանքով]։

Գալով արտադրողական կապիտալի փոփոխուն բաղադրամասին, որը ծախսվում է աշխատույժի վրա, ապա աշխատույժը գնվում է մի որոշ ժամկետի համար։ Երբ կապիտալիստը գնել և արտադրապրոցեսին է միացրել աշխատույժը, սա արդեն կազմում է նրա կապիտալի մի բաղադրամասն ու այն էլ նույնի փոփոխուն բաղադրամասը։ Աշխատույժն ամեն օր գործում է մի ժամանակամիջոցի ընթացքում, երբ նա արդյունքին միակցում է ոչ միայն յուր ամբողջ օրարժեքը, այլև մի հավելութային հավելարժեք էլ, որը մենք այստեղ դեռ մի կողմ ենք թողնում։ Այն բանից հետո, երբ աշխատույժը գնվել է, օրինակ, մի շաբաթվա համար և գործել է, նրա գնումը միշտ պետք է նորոգվի սովորական ժամկետներում։ Յուր արժեքի համարժեքը, որ աշխատույժը յուր գործունեության ժամանակ արդյունքին է միակցում և որն արդյունքի շրջանառելու հետ դրամի է փոխարկվում, միշտ պետք է դրամից աշխատույժի հետփոխարկվի կամ յուր ձևերի լրիվ շրջապտույտը ծրագծի միշտ, այսինքն պտույտ գործի, եթե շարունակական արտադրության շրջապտույտը չպետք է ընդհատվի։

Այսպիսով ուրեմն արտադրողական կապիտալի՝ աշխատույժի համար կանխավճարված արժեմասն ամբողջովին փոխանցվում է արդյունքին (մենք այնտեղ շարունակ մի կողմ ենք թողնում հավելարժեքը), արդյունքի հետ ծրագծում է շրջանառության ոլորտին պատկանող երկու փոխակերպությունն էլ և այս մշտական նորացման հետևանքով միշտ արտադրապրոցեսին միացած է մնում։ Ուստի աշխատույժը որքան էլ որ ուրիշ կողմից, արժեգոյացման առնչությամբ, տարբերվում է հաստատուն կապիտալի այն բաղադրամասերից, որոնք հիմնական կապիտալ չեն կազմում ամենևին, նրա արժեքի պտույտի այս եղանակը նման է հիշյալ բաղադրամասերի պտույտի եղանակին՝ հակադրվելով հիմնական կապիտալին։ Արտադրողական կապիտալի այս բաղադրամասերը — նրա այն արժեմասերը, որոնք ծախսվում են աշխատույժի վրա ու հիմնական կապիտալ չկազմող արտադրամիջոցների վրա — պտույտի իրենց այս ընդհանուր բնույթի հետևանքով իբրև շրջանառու կամ հոսուն կապիտալ հակադրվում են հիմնական կապիտալին։

Ինչպես առաջ տեսանք, այն փողը, որ կապիտալիստը վճարում է բանվորին աչխատույժը բանեցնելու դիմաց, բանվորի անհրաժեշտ կենսամիջոցների լոկ ընդհանրական համարժեձևն է իրոք։ Այսչափով էլ փոփոխուն կապիտալը նյութապես կազմված է կենսամիջոցներից։ Բայց այստեղ, պտույտի քննության ժամանակ, խոսքը վերաբերում է ձևին։ Կապիտալիստը բանվորի ոչ թե կենսամիջոցներն է գնում այլ նրա հենց աշխատույժը։ Նրա կապիտալի փոփոխուն մասը կազմում են բանվորի ոչ թե կենսամիջոցները, այլ նրա բանող աշխատույժը։ Կապիտալիստն աշխատապրոցեսում արտադրողաբար սպառում է բուն իսկ աշխատույժը և ոչ թև բանվորի կենսամիջոցները։ Բանվորը հենց ինքն է յուր աշխատույժի դիմաց ստացած դրամը կենսամիջոցների փոխարկում, որ սրանք հետփոխարկի աշխատույժի, որ յուր կյանքը պահպանի, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, կապիտալիստն այն ապրանքի հավելարժեքի մի մասը, որ նա ծախում է դրամով, կենսամիջոցների է փոխարկում հենց յուր համար, իսկ այս մասին հո չի կարելի ասել, թե նրա ապրանքի գնորդը կենսամիջոցներ է վճարում նրան։ Նույնիսկ այն դեպքում, երբ բանվորին յուր վարձի մի մասը վճարվում է կենսամիջոցներով, in natura [բնեղենով], այս արդեն մի երկրորդ գործարք է հիմա։ Նա յուր աշխատույժը ծախում է մի որոշ գնով, և ընդսմին պայմանավորվում ենք որ նա այս գնի մեկ մասը կենսամիջոցներով ստանա։ Այս փոխում է վճարի ձևը միայն, բայց ոչ թե այն իրողությունը, որ նրա իրոք ծախածը յուր աշխատույժն է։ Հիշյալը մի երկրորդ գործարք է, որն այլևս բանվորի ու կապիտալիստի միջև չի, որ կատարվում է, այլ բանվորի որպես ապրանք գնողի ու կապիտալիստի իբրև ապրանք ծախողի միջև. այնինչ առաջին գործարքի ժամանակ բանվորն ապրանքի (յուր աշխատույժի) վաճառորդն է, իսկ կապիտալիստը՝ նրա գնորդը։ Ճիշտ այնպես, երբ կապիտալիստը յուր ապրանքը փոխարինում է ապրանքով, օրինակ, այն մեքենան, որ նա ծախում է երկաթագործարանին, փոխարինում է երկաթով։ Հետևաբար բանվորի կենսամիջոցները չեն, որ հակադրվելով հիմնական կապիտալին՝ հոսուն կապիտալի որոշումն են ստանում։ Ոչ էլ նրա աշխատույժը, այլ արտադրողական կապիտալի՝ աշխատույժի վրա ծախսված արժեմասն է, որ յուր պտույտի ձևի շնորհիվ հոսուն կապիտալի այս բնույթն է ստանում՝ նմանվելով հաստատուն կապիտալամասի մի քանի բաղադրամասերին և հակադրվելով նրա ուրիշ բաղադրամասերին։

Հոսուն կապիտալի — աշխատույժի ու արտադրամիջոցների մեջ եղած — արժեքը կանխավճարվում է այն ժամանակի համար միայն, որի ընթացքում արդյունքը պատրաստվում, պրծնում է, նայած արտադրության մասշտաբին, որը տրված է լինում հիմնական կապիտալի չափերի հետ։ Այս արժեքն ամբողջովին մտնում է արդյունքի մեջ, ուրեմն արդյունքի ծախվելու հետևանքով ամբողջովին էլի վերադառնում է շրջանառությունից և կարող է նորից կանխավճարվել։ Աշխատույժն ու այն արտադրամիջոցները, որոնցում գոյություն ունի հոսուն կապիտալաբաղադրամասը, կորզվում, հանվում են շրջանառությունից այն չափով, որքան հարկավոր է պատրաստի արդյունք գոյացնելու, և ծախելու համար, բայց նրանք հետգնման միջոցով, դրամաձևից արտադրատարրերի հետփոխարկվելու միջոցով միշտ պետք է փոխարինվեն և նորացվեն։ Նրանք ավելի փոքր քանակներով են շուկայից կորզվում, հանվում մի անգամից, քան հիմնական կապիտալի տարրերը, բայց է՛լ ավելի հաճախակի պետք է նորից կորզվեն, հանվեն շուկայից, և նրանց վրա ծախսված կապիտալի կանխավճարումը նորոգվում և ավելի կարճ պարբերաշրջաններում։ Այս մշտական նորացումը միջնորդագործվում է արդյունքի մշտական վաճառահանությամբ, որը շրջանառության մեջ է դնում նրանց ամբողջ արժեքը։ Վերջապես նրանք շարունակ ծրագծում են փոխակերպությունների ամբողջ շրջապտույտը ոչ միայն իրենց արժեքով, այլ իրենց նյութական ձևով էլ. նրանք ապրանքից միշտ հետ են փոխարկվում նույն ապրանքի արտադրատարրերի։

Աշխատույժը յուր սեփական արժեքի հետ միշտ հավելարժեք, անվճար աշխատանքի մարմնացումն է միակցում արդյունքին։ Հետևաբար այս հավելարժեքն էլ է միշտ շրջանառության մեջ դրվում պատրաստի արդյունքի կողմից և դրամի փոխարկվում՝ նրա մնացած արժետարրերի նման։ Սակայն այստեղ, որտեղ խոսքն ամենից առաջ կապիտալարժեքի պտույտի մասին է, ոչ թե միաժամանակ նրա հետ շրջանառող հավելարժեքի պտույտի մասին, վերջինս առայժմ մի կողմ ենք թողնում։

Մինչև հիմա ասածից բղխում է հետևյալը.

1) Հիմնական ու հոսուն կապիտալի ձևորոշվածությունները ծագում են արտադրապրոցեսում գործող կապիտալարժեքի կամ արտադրողական կապիտալի տարբեր պտույտից միայն։ Պտույտի այս տարբերությունը յուր հերթին առաջ է գալիս այն տարբեր եղանակից, որով արտադրողական կապիտալի տարբեր բաղադրամասերն իրենց արժեքը փոխանցում են արդյունքին, բայց ոչ թե արդյունարժեքի արտադրության մեջ նրանց ունեցած տարբեր մասնակցությունից կամ արժեմեծացման պրոցեսում նրանց խաղացած բնորոշ դերից։ Վերջապես արժեքի՝ արդյունքին փոխհանձնվելու տարբերությունը — ուստի և այն տարբեր եղանակն էլ, որով այս արժեքը շրջանառության մեջ է դրվում արդյունքի շնորհիվ և սրա փոխակերպությունների հետևանքով նորացվելով դառնում է յուր սկզբնական բնաձևին — առաջ է գալիս այն նյութական կերպարանքների տարբերությունից, որով գոյություն է ունենում արտադրողական կապիտալը, և սրա մի մասն ամբողջովին է սպառվում առանձին արդյունք գոյացնելու ժամանակ, իսկ մյուս մասը լոկ աստիճանաբար է օգտագործվում։ Այսպիսով ուրեմն միմիայն արտադրողական կապիտալը կարող է տրոհվել հիմնական ու հոսուն կապիտալի։ Այս հակադրությունն, ընդհակառակը, գոյություն չունի, արդյունաբերական կապիտալի մյուս երկու գոյաձևի համար, ուրեմն ո՛չ ապրանքակապիտալի համար, ո՛չ դրամակապիտալի համար, ո՛չ էլ իբրև այս երկսի հակադրություն ընդդեմ արտադրողական կապիտալի։ Հիշյալ հակադրությունը գոյություն ունի միմիայն արտադրողական կապիտալի համար ու սրա ներսում։ Դրամակապիտալն ու ապրանքակապիտալն ինչքան էլ որ շատ գործեն իբրև կապիտալ և որքան էլ արագահոս ընթացքով շրջանառեն, նրանք կարող են, ի հակադրություն հիմնական կապիտալի, հոսուն կապիտալ դառնալ այն ժամանակ միայն, երբ արտադրողական կապիտալի հոսուն բաղադրամասերի փոխակերպվեն։ Բայց որովհետև կապիտալի այս երկու ձևը շրջանառության ոլորտում են օթևանում, ուստի տնտեսագիտությունը, ինչպես կտեսնենք, Ա. Սմիթի ժամանակվանից սկսած հրապուրվել է այն փորձությամբ, որով նա այս երկու ձևը շրջանառու կապիտալ կատեգորիայի տակ քաշելով՝ խառնաշփոթել է արտադրողական կապիտալի հոսուն մասի հետ։ Նրանք իրոք որ շրջանառության կապիտալ են՝ հակադրվելով արտադրողական կապիտալին, բայց նրանք շրջանառու կապիտալ չեն ի հակադրություն հիմնական կապիտալի։

2) Հիմնական կապիտալաբաղադրամասի պտույտը, ուրեմն և սրա համար հարկավոր պտուտաժամանակը հոսուն կապիտալաբաղադրամասերի մի քանի պտույտներ է ընդգրկում։ Միևնույն ժամանակում, երբ հիմնական կապիտալը մի անգամ է պտույտ գործում, հոսուն կապիտալը պտույտ գործում է շատ անգամ։ Արտադրողական կապիտալի մի արժեբաղադրամասը հիմնական կապիտալի ձևորոշվածություն է ընդունում այնչափով միայն, որչափով որ այն արտադրամիջոցը, որում գոյություն ունի հիմնական կապիտալը, չի մաշվում, պրծնում այն ժամանակամիջոցում, երբ արդյունքը պատրաստվում և արտադրապրոցեսից դուրս է շպրտվում իբրև ապրանք։ Նրա արժեքի մի մասը պետք է հարատևող հին սպառաձևին կպած մնա, այնինչ մյուս մասը շրջանառության մեջ է դրվում պատրաստի արդյունքի կողմից, որի շրջանառությունը սակայն միաժամանակ շրջանառության մեջ է նետում հոսուն կապիտալաբաղադրամասերի ամբողջ արժեքը։

3) Արտադրողական կապիտալի այն արժեմասը, որը ծախսված է հիմնական կապիտալի վրա, մի անգամից է կանխավճարվել արտադրամիջոցների այն մասի գործունեության տևողության ամբողջ ժամանակաշրջանի համար, որից կազմված է հիմնական կապիտալը։ Հետևաբար այս արժեքը մի անգամից է շրջանառության մեջ նետվում կապիտալիստի կողմից. բայց նա լոկ մաս-մաս ու աստիճանաբար է շրջանառությունից կորզվում, հանվում այն արժեմասերի իրացման հետևանքով, որ հիմնական կապիտալը միակցում է ապրանքներին մաս-մաս։ Մյուս կողմից. հենց այն արտադրամիջոցներն իրենք, որոնցում հիմնականացված է լինում արտադրողական կապիտալի մի բաղադրամասը, մի անգամից են կորզվում, հանվում շրջանառությունից, որպեսզի արտադրապրոցեսին միացվեն իրենց գործունեության տևողության ամբողջ շրջանում, բայց նրանք կարիք չունեն միևնույն ժամանակվա համար նույն տեսակի նոր նմուշահատերով փոխարինվելու, կարիք չունեն վերարտադրվելու։ Նրանք շարունակում են ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակվա ընթացքում մասնակցել շրջանառության մեջ նետվող ապրանքների գոյացմանը, առանց սակայն շրջանառությունից կորզելու իրենց սեփական նորացման տարրերը։ Այսպիսով ուրեմն այս ժամանակվա ընթացքում նրանք իրենց հերթին կանխավճարման էլ ոչ մի նորոգում չեն պահանջում կապիտալիստի կողմից։ Վերջապես հետևյալը.— հիմնական կապիտալի վրա ծախսված կապիտալարժեքն այն արտադրամիջոցների գործունեության տևողության ամբողջ ընթացքում, որոնց մեջ գոյություն ունի հիշյալ կապիտալը, յուր ձևերի շրջապտույտը ծրագծում, անցնում է ոչ թե նյութապես, այլ յուր արժեքով միայն, և այն էլ՝ մաս-մաս ու աստիճանաբար։ Այսինքն՝ նրա արժեքի մի մասը շարունակ շրջանառում է իբրև ապրանքի արժեմաս և դրամի է փոխարկվում, բայց դրամից հետ չի փոխարկվում յուր սկզբնական բնաձևին։ Դրամի այս հետփոխարկումն արտադրամիջոցի բնաձևին՝ տեղի է ունենում արտադրամիջոցի գործունեության պարբերաշրջանի վերջում միայն, երբ արտադրամիջոցն ամբողջովին օգտագործվել, պրծել է արդեն։

4) Հոսուն կապիտալի տարրերն էլ հիմնական կապիտալի տարրերի նման նույնպես միշտ սևեռվում են արտադրապրոցեսում, որպեսզի հիշյալ պրոցեսը շարունակական լինի։ Բայց առաջնի այսպես սևեռված տարրերը միշտ պետք է նորացվեն in natura [բնեղեն կերպարանքով] (արտադրամիջոցները՝ նույն տեսակի նոր նմուշահատերի միջոցով, աչխատույժը՝ միշտ նորոգվող գնումով), մինչդեռ հիմնական կապիտալի տարրերի դեպքում սրանք իրենց ամբողջ տևողության ժամանակ ոչ իրենք են նորացվում, և ոչ էլ իրենց գնումը պետք է նորոգվի։ Հումքերն ու օժանդակ նյութերը միշտ գտնվում են արտադրապրոցեսում, բայց վերջինիս մեջ միշտ էլ գտնվում են սրանց նույն տեսակի նոր նմուշահատերը, այն բանից հետո, երբ հներն արդեն սպառվել են պատրաստի արդյունք գոյացնելում։ Աշխատույժն էլ նմանապես միշտ գտնվում է արտադրապրոցեսում, բայց յուր գնումը միշտ նորոգելու հետևանքով միայն ու հաճախ՝ անձերի փոփոխմամբ։ Իսկ ընդհակառակը, միևնույն շենքերը, մեքենաները և այլն հոսուն կապիտալի կրկնվող պտույտների ժամանակ շարունակում են գործել կրկնվող միևնույն արտադրապրոցեսներում։

II. ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ, ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ, ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ, ԿՈՒՏԱԿՈՒՄԸ

Միևնույն կապիտալաներդրման մեջ հիմնական կապիտալի առանձին տարրերը մի տարբեր կենսաժամանակ, ուրեմն և տարբեր պտուտաժամանակներ ունեն։ Օրինակ, մի երկաթուղում ռելսերը, կոճափայտերը, հողաշխատանքները, կայարանաշենքերը, կամուրջները, գետնանցքները, շոգեկառքերն ու վագոնները գործունեության տարբեր տևողություն ու տարբեր վերարտադրաժամանակ ունեն, ուրեմն սրանց համար կանխավճարված կապիտալն էլ տարբեր պտուտաժամանակներ ունի։ Երկար շարք տարիների ընթացքում շենքերը, կառամատույցները, ջրամբարները, ուղանցքները, գետնանցքները, հողափորվածքներն ու թմբերը, կարճ ասած՝ այն բոլորը, ինչ որ անգլիական երկաթուղային գործում works of art [արվեստի կերտվածքներ] է կոչվում, ոչ մի նորացման կարիք չունեն։ Մաշվող գլխավոր առարկաներն են ռելսուղին ու փոխադրիչ նյութեղենը (rolling stoc [շարժական կազմ])։

Սկզբում, արդի երկաթուղիները հիմնադրելիս, ամենանշանավոր գործնական ճարտարագետներից ջատագովված այն իշխող կարծիքը կար, թե մի երկաթուղու տևողությունը դարավոր է իբր, և ռելսերի մաշվածքն այնքան աննշմարելի է, որ ֆինանսական ու գործնական ամեն նպատակի տեսակետից կարող է ուշադրության չառնվել. 100—150 տարին լավորակ ռելսերի կենսաժամանակ էր նկատվում։ Բայց շուտով երևաց, թե մի ռելսի կենսատևողությունը, որ բնականաբար կախված է շոգեկառքերի արագությունից, գնացքների կշռից ու թվից, բուն իսկ ռելսերի հաստությունից ու կողմնակի այլ հանգամանքների մի բազմությունից,— միջին հաշվով չի գերազանցում 20 տարուց։ Առանձին կայարաններում, մեծ երթևեկության կենտրոններում, ռելսերը մաշվում են նույնիսկ ամեն տարի։ 1867 թվականի մոտերքն սկսեցին պողպատառելսեր մտցնել, որոնք գրեթե կրկնակի թանգ արժեին, քան երկաթառելսերը, բայց փոխարենը կրկնակիից էլ ավելի երկար են հարատևում։ Կոճափայտերի կենսատևողությունը 12—15 տարի էր քաշում։ Գալով փոխադրիչ նյութեղենին՝ երևաց, որ մի շատ ավելի մեծ մաշվածք ունենում են ապրանքավագոնները, քան մարդատար վագոնները։ Մի շոգեկառքի կենսատևողությունը 1867 թվականին հաշվվում էր 10—12 տարի։

Մաշվածքն առաջ է գալիս նախ հենց գործածությունից։ Ընդհանրապես ռելսերը մաշվում են գնացքների թվի համեմատ (R. C. № 17, 645)[4]։ Շատացած արագության դեպքում մաշվածքն աճում էր մի ավելի մեծ համամասնությամբ, քան արագության քառակուսին, այսինքն գնացքների կրկնապատկված արագության ժամանակ մաշվածքը շատանում էր քառապատկից էլ ավելի։ (R. C. № 17, 046.)

Մի հետագա մաշվածք էլ առաջանում է բնության ույժերի ներգործության հետևանքով։ Այսպես, օրինակ, ռելսերը վնասվում են ոչ միայն իսկական մաշվածքից, այլ նաև փտելուց։ «Ճանապարհը սարքին պահելու ծախքերը կապված են ոչ այնքան այն մաշվածքից, որ յուր հետ բերում է ուղեշարժումը, որքան փայտի, երկաթի ու շինանյութերի որակից, որոնք մթնոլորտի ազդեցության են ենթակա։ Ձմեռվա մի հատիկ խիստ ամիսն ավելի շատ վնասներ կհասցնի բուն ճանապարհին, քան մի ամբողջ տարվա ուղեշարժումը»։ (R. P. Williams «On the Maintenance of Permanent Way». Զեկուցում Institute of Civil Engineers-ում, 1867 թվականի աշնանը)։

Ի վերջո, ինչպես ամենուրեք խոշոր արդյունաբերության մեջ, բարոյական մաշվածքն էլ և յուր դերը խաղում այստեղ.— տաս տարին անցնելուց հետո վագոնների ու շոգեկառքերի նույն այն քանակը, որ առաջ արժեր 40 000 £, սովորաբար կարելի է գնել 30 000 £-ով։ Նույն կերպ էլ պետք է շուկայագնի 25%-անոց մի ցածացում հաշվի առնել, եթե մինչև անգամ սպառարժեքի ոչ մի ցածացում չի էլ տեղի ունենում։ (Lardner «Raylway Economy»)։

«Խողովակյա կամուրջներն իրենց այժմյան ձևով չեն նորացվում»։ (Որովհետև հիմա այսպիսի կամուրջների համար ավելի լավ ձևեր կան)։ «Նրանց սովորական վերանորոգումները, առանձին մասերի հեռացումն ու փոխարինումը ձեռնտու չեն»։ (W. P. Adams «Roads and Rails». London 1862)։ Աշխատամիջոցները մեծ մասամբ միշտ հեղաշրջվում են արդյունաբերության առաջադիմության շնորհիվ։ Ուստի նրանք փոխարինվում են իրենց ոչ թե սկզբնական ձևով, այլ հեղաշրջված ձևով։ Մի կողմից՝ հիմնական կապիտալի մասսան, որ ներդրված է մի որոշ բնաձևով և սրանում պետք է հարատևի մի որոշ միջին կենսաժամանակվա ընթացքում, նոր մեքենաների և այլոց լոկ աստիճանական մուծման մեկ պատճառ է, ուստի և մի արգելք է կատարելագործված աշխատամիջոցների արագ, ընդհանրական մուծման հանդեպ։ Մյուս կողմից՝ մրցակռիվը, վճռական հեղաշրջումների դեպքում հատկապես, ստիպում է հին աշխատամիջոցները նորերով փոխարինելու՝ նրանց կյանքի բնական վախճանից առաջ էլ։ Գլխավորապես աղետները, ճգնաժամերն են, որ բռնադատում են արտադրության պատկանելիքներն այսպես ժամկետից առաջ նորացնել հասարակական մի ավելի խոշոր մասշտաբով։

Մաշվածքը (մի կողմ թողնելով բարոյական մաշվածքը) այն արժեմասն է, որ հիմնական կապիտալը յուր օգտագործման շնորհիվ աստիճանաբար արդյունքին է փոխհանձնում այն միջին չափով, որով նա կորցնում է յուր սպառարժեքը։

Մասամբ այս գործամաշումն այնպես է լինում, որ հիմնական կապիտալը մի որոշ միջին կենսաժամանակ է ունենում. այս ժամանակի համար նա ամբողջովին է կանխավճարվում. սրա անցնելուց հետո նա պետք է ամբողջովին փոխարինվի նորով։ Կենդանի աշխատամիջոցների, օրինակ, ձիերի համար հենց ինքը բնությունն է նախանշել նրանց վերարտադրաժամանակը։ Նրանց, իբրև աշխատամիջոցների, միջին կենսաժամանակը բնական օրենքներն են որոշում։ Հենց որ այս ժամկետն անցնում է, գործամաշված նմուշահատերը պետք է նորերով փոխարինվեն։ Մի ձի չի կարող մաս-մաս փոխարինվել, այլ մեկ ուրիշ ձիով միայն։

Հիմնական կապիտալի ուրիշ տարրեր թուլատրում են պարբերական կամ մասնակի նորացում։ Մասնակի կամ պարբերական փոխարինումն այստեղ պետք է տարբերել ձեռնարկության արտադրությունն աստիճանաբար ընդարձակելուց։

Հիմնական կապիտալը մասամբ կազմված է նույնատեսակ բաղադրամասերից, որոնք սակայն հավասարապես երկար չեն հարատևում, այլ մաս-մաս նորացվում են տարբեր ժամանակամիջոցներում։ Այսպես են, օրինակ, կայարանների ռելսերը, որոնք պետք է ավելի հաճախակի փոխարինվեն, քան մնացած ուղեմասում։ Նույնպես էլ կոճափայտերը, որոնցից, ըստ Լարդների, բելգիական երկաթուղագծերում 50-ական թվականներին նորացվում էր տարեկան 8%-ը, հետևաբար 12 տարվա ընթացքում բոլոր կոճափայտերը նորացվում էին։ Այստեղ ուրեմն այսպես է լինում դրությունը.— մի գումար կանխավճարվում է հիմնական կապիտալի մեկ որոշ տեսակի համար, օրինակ, տաս տարի տևողությամբ։ Այս ծախսումը կատարվում է մի անգամից։ Բայց այս հիմնական կապիտալի մի որոշ մասը, որի արժեքը մտել է արդյունքի արժեքի մեջ և արդյունքի հետ միասին փոխարկվել է դրամի, ամեն տարի է փոխարինվում in natura [բնեղեն կերպարանքով], այնինչ մյուս մասը շարունակում է գոյություն ունենալ յուր սկզբնական բնաձևով։ Հենց մի անգամից արվող ծախսումն ու բնաձևով լոկ մաս-մաս վերարտադրվելն է, որ այս կապիտալն իբրև հիմնական կապիտալ տարբերում է հոսուն կապիտալից։

Հիմնական կապիտալի ուրիշ մասեր կազմված են լինում այնպիսի ոչ-նույնանման բաղադրամասերից, որոնք անհավասար ժամանակամիջոցներում են մաշվում, պրծնում, ուստի և պետք է փոխարինվեն։ Այս տեղի է ունենում հատկապես մեքենաների վերաբերմամբ։ Ինչ որ մենք հենց նոր նկատեցինք մի հիմնական կապիտալի տարբեր բաղադրամասերի տարբեր կենսաժամանակի մասին, նույնն այստեղ վերաբերում է իբրև այս հիմնական կապիտալի մաս գործող միևնույն մեքենայի տարբեր բաղադրամասերի կենսաժամանակին էլ։

Մասնակի նորացման ընթացքում ձեռնարկության աստիճանաբար ընդարձակվելու վերաբերմամբ մենք նկատում ենք հետևյալը։ Ինչպես տեսանք, թեև հիմնական կապիտալը շարունակում է արտադրապրոցեսում գործել in natura [բնեղեն կերպարանքով], բայց նրա արժեքի մի մասը, միջին մաշվածքի համեմատ, շրջանառել է արդյունքի հետ միասին, դրամի է փոխակերպվել, կապիտալի փոխհատուցման նպատակով դրամապահեստաֆոնդի տարր է կազմում՝ հիմնական կապիտալն in natura [բնեղեն կերպարանքով] վերարտադրելու ժամկետի համար։ Հիմնական կապիտալարժեքի այս մասը, որը հիշյալ կերպով դրամի է փոխարկվել, կարող է ծառայել այն բանին, որ ձեռնարկությունն ընդլայնվի, կամ թե մեքենաների մեջ այնպիսի բարելավումներ մտցվեն, որոնք շատացնում են նրանք ներգործունությունը։ Այսպիսով, ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամանակամիջոցներում, տեղի է ունենում վերարտադրություն ու այն էլ — եթե քննենք հասարակության տեսակետից — վերարտադրություն ընդլայնված մասշտաբով, այն է՝ տարածունորեն, եթե արտադրադաշտն է ընդարձակվում, լարունորեն, եթե արտադրամիջոցն է ավելի ներգործուն դարձվում։ Ընդլայնված մասշտաբ ունեցող այս վերարտադրությունն առաջ է գալիս ոչ թե կուտակումից — հավելարժեքը կապիտալ դարձնելուց — այլ նրանից, որ այն արժեքը, որն իբրև ճյուղ ընձյուղել է հիմնական կապիտալի բնից և դրամաձևով անջատվել է նրանից, հիմա հետ է փոխարկվում միևնույն տեսակի մի նոր, կամ ավելադիր և կամ է՛լ ավելի ներգործուն հիմնական կապիտալի։ Բնականաբար մասամբ ձեռնարկության արտադրության մասնահատուկ բնությունից է կախված այն, թե արդյոք նա որքան ու ինչ չափերով է ընդունակ այսպիսի աստիճանական ավելադրման, ուրեմն և ինչ չափերով պետք է մի պահեստաֆոնդ հավաքված լինի, որ հնարավոր լինի այս եղանակով այն հետներդրել նույն ձեռնարկության մեջ, այլև ինչ ժամանակամիջոցներում կարող է կատարվել այս։ Թե, մյուս կողմից, առկա մեքենաների մեջ մասնական ինչքան բարելավումներ կարող են մտցվել, այս, իհարկե, կախված է բարելավման բնույթից ու բուն իսկ մեքենաների կառուցվածքից։ Բայց թե, օրինակ, երկաթուղային ներդրումների ժամանակ այս կետը որքան շատ է նկատի առնվում հենց այն գլխից, ցույց է տալիս Ադամսը. «Ամբողջ կառուցվածքը պետք է հարմարեցված լիներ այն սկզբունքին, որն իշխում է մեղվափեթակում, այն է՝ անսահմանորեն ընդարձակվելու ունակությանը։ Բոլոր գերմեծալուրջ ու հենց գլխից սիմմետրիկ կառուցումները չարիք են, ընդարձակման դեպքում նրանք պետք է հիմնահատակ արվեն» (p.123)։

Այս մեծ մասամբ կախված է տրամադրության տակ եղած տարածությունից։ Մի քանի շենքերում կարելի է բարձրից ավելացնել հարկերը, մյուսների դեպքում՝ անհրաժեշտ է կողքից ընդարձակել, ուրեմն ավելի շատ գետին է հարկավոր։ Կապիտալիստական արտադրության մեջ ձեռնարկության աստիճանական ընդարձակման ժամանակ մի կողմից շատ միջոցներ են շռայլվում, ոչնչանում, մյուս կողմից՝ այս տեսակի շատ աննպատակահրմար ընդարձակումներ են լինում կողքից (մասամբ ի վնաս ախատույժի). պատճառն այն է, որ ոչ մի բան հասարակական պլանով չի կատարվում, այլ ամեն ինչ կախված է անհունորեն տարբեր այն հանգամանքներից, միջոցներից և այլն որոնցով, գործում է առանձին կապիտալիստը։ Այստեղից էլ հենց առաջ է գալիս արտադրույժերի խոշոր վատնում։

Դրամապահեստաֆոնդի (այսինքն հիմնական կապիտալի՝ դրամի հետփոխարկված մասի) այս մաս-մաս վերաներդրումն ամենից հեշտ է լինում երկրագործության մեջ։ Այստեղ տարածապես տրված որոշ արտադրադաշտ ընդունակ է ամենախոշոր չափով ու աստիճանաբար կապիտալ կլանելու։ Նույնն է նաև այնտեղ, որտեղ բնական վերարտադրություն է լինում, ինչպես, օրինակ, անասնաբուծության մեջ։

Հիմնական կապիտալը հատուկ պահելածախքեր է պատճառում։ Պահպանման մի մասը գլուխ է գալիս բուն իսկ աշխատապրոցեսի միջոցով. հիմնական կապիտալը փչանում է, եթե նա չի գործում աշխատապրոցեսում։ (Տես I գիրք, VI գլուխ, էջ 196 ու XIII գլուխ, էջ 423.— մեքենաների այն մաշվածքը, որ նրանց չգործածվելուց է առաջանում։* [Տես 4 ծան. հետո] Ուստի անգլիական օրենքը հենց որոշակի վնասատրում (waste) է համարում, եթե վարձակալած հողամասերը չեն մշակվում այն եղանակով, որ ընդունված է երկրում։ (W. A. Holdsworth, Barrister at Law, «The Law of Landlord and Tenants» London 1857, p. 96)։ Այս պահպանումը, որ առաջ է գալիս աշխատամիջոցներն աշխատապրոցեսում գործածելուց, մի ձրի պարգև է, որով բնությունն օժտել է կենդանի աշխատանքին։ Եվ ընդսմին աշխատանքի այս պահպանող ույժը երկակի տեսակի է։ Մի կողմից՝ նա պահպանում է աշխատանյութեղենների արժեքը նրանով, որ այս արժեքը փոխանցում է արդյունքին, մյուս կողմից՝ նա պահպանում է աշխատամիջոցների արժեքը նաև այն չափով, որչափով որ սրանց արժեքը չի փոխանցում արդյունքին, այն է՝ նրանց սպառարժեքը պահպանելով, արտադրապրոցեսում նրանց գործելու միջոցով։

Բայց հիմնական կապիտալն իրեն սարքին պահելու համար դրական աշխատածախսում էլ է պահանջում։ Մեքենաները պետք է ժամանակ առ ժամանակ մաքրվեն։ Այստեղ խոսքը վերաբերում է այն ավելադիր աշխատանքին, առանց որի մեքենաներն անգործածունակ են դառնում, վերաբերում է այն տարերային վնասակար ազդեցություններից պարզապես պաշտպանելուն, որոնք անբաժանելի են արտադրապրոցեսից, ուրեմն վերաբերում է բառացի իմաստով գործունակ վիճակում պահելուն։ Ինքնըստինքյան հասկանալի է, հիմնական կապիտալի նորմալ կենսաժամանակը հաշվվում է այն նկատառումով, թե կիրագործվեն այն պայմանները, որոնցում նա կարող է այս ժամանակվա ընթացքում նորմալ գործել, ճիշտ այնպես, ինչպես ենթադրվում է, թե երբ մի մարդ ապրում է միջին հաշվով 30 տարի, նա աճում էլ է։ Այստեղ խոսքը չի վերաբերում մեքենայի մեջ պարունակված աշխատանքն էլ փոխհատուցելուն, այլ այն մշտական ավելադիր աշխատանքին, որն անհրաժեշտ դարձնողը մեքենայի գործածությունն է։ Խոսքը ոչ թե այն աշխատանքի մասին է, որ մեքենան է կատարում, այլ այն աշխատանքի, որ թափվում է մեքենայի վրա, այն աշխատանքի, որում մեքենան արտադրագործակալ չի, այլ հումք է։ Այս աշխատանքի վրա ծախսված կապիտալը, թեև չի մտնում հենց բուն աշխատապրոցեսի մեջ, որին պարտական է արդյունքը յուր ծագումով,— պատկանում է հոսուն կապիտալի շարքին։ Այս աշխատանքը մշտապես պետք է ծախսվի արտադրության վրա, ուրեմն նրա արժեքն էլ նույնպես միշտ պետք է փոխհատուցվի արդյունքի արժեքի միջոցով։ Նրա վրա ծախսված կապիտալը պատկանում է հոսուն կապիտալի այն մասին, որը պետք է ծածկի ընդհանրական վրածախսերը և որը տարեկան մեկ միջին հաշվի համաձայն բաշխվելու է արժեքային արդյունքի վրա։ Մենք տեսել ենք, որ բուն արդյունաբերության մեջ մաքրման այս աշխատանքը բանվորների կողմից ձրի է կատարվում հանգստի ընդմիջումների ժամանակ և հենց այս պատճառով էլ՝ հաճախ հենց բուն արտադրապրոցեսի ընթացքում, որտեղ նա դժբախտ պատահարների մեծամասնության աղբյուր է դառնում։ Այս աշխատանքը չի վճարահատուցվում արդյունքի գնով։ Ըստ այսմ սպառորդը ձրի է ստանում այն։ Մյուս կողմից՝ կապիտալիստն այսպիսով յուր մեքենայի համար արվող հատուկ պահելածախքեր չի ունենում։ Այս հենց անձամբ բանվորն ինքն է վճարում, և այս հանգամանքը կազմում է կապիտալի ինքնապահպանման այն խորհրդավորություններից մեկը, որոնք փաստորեն հիմնավորում են բանվորի մի իրավական պահանջը մեքենաների նկատմամբ և նրան հենց նույնիսկ բուրժուական իրավունքի տեսակետից դարձնում են մեքենայի գույքատիրակից։ Սակայն տարբեր արտադրաճյուղերում, որտեղ մեքենաներն իրենց մաքրման համար պետք է հեռացվեն արտադրապրոցեսից, և հետևաբար մաքրումը չի կարող ձեռաց կատարվել, ինչպես, օրինակ, շոգեկառքերի դեպքում, պահպանման այս աշխատանքը հաշվվում է ընթացիկ ծախքերի մեջ, ուրեմն համարվում է հոսուն կապիտալի տարր։ Մեկ շոգեկառք պետք է ամենաշատը երեք օրվա աշխատանքից հետո բերվի դեպո և այստեղ մաքրվի. կաթսան պետք է նախ սառեցվի, որ առանց վնասելու լվացման ենթարկվի հետո։ (R. C. № 17, 823)։

Բուն վերանորոգումներն ու կարկատելու աշխատանքները պահանջում են կապիտալի ու աշխատանքի այնպիսի ծախսումներ, որոնք չեն պարունակվում սկզբնապես կանխավճարված կապիտալի մեջ, հետևաբար չեն էլ կարող — համենայն դեպս ոչ միշտ կարող են — փոխհատուցվել ու ծածկվել հիմնական կապիտալի աստիճանական արժեփոխհատուցմամբ։ Եթե, օրինակ, հիմնական կապիտալի արժեքը = 10 000 £, և նրա ամբողջ կենսաժամանակը = 10 տարի, ապա այս 10 000 £-ը տաս տարին անցնելուց հետո ամբողջովին դրամի փոխարկվելով փոխհատուցում է սկզբնապես ներդրված կապիտալի արժեքը միայն, բայց նա չի փոխհատուցում վերանորոգումների ժամանակ նոր միակցված կապիտալը, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] աշխատանքը։ Այս մի ավելադիր արժեբաղադրամաս է, որը նույնպես մի անգամից չի կանխավճարվում, այլ կարիք եղած չափով, և որի կանխավճարման տարբեր ժամանակները գործի բնության համեմատ պատահական են։ Ամեն հիմնական կապիտալ պահանջում է աշխատամիջոցների ու աշխատույժի ձևով արվող այսպիսի հետագա, մաս-մաս ավելադիր կապիտալածախսումներ։

Այն վնասվածքները, որոնց ենթակա են մեքենաների և այլոց առանձին մասերը, պատահական են գործի բնության համեմատ, ուստի և պատահական են նրանց հետևանքով պահանջվող վերանորոգումներն էլ։ Սակայն այս բազմությունից ջոկնվում են վերանորոգման աշխատանքների երկու տեսակը, որոնք մի ավելի կամ թե պակաս կայուն բնույթ ունեն և ընկնում, պատահում են հիմնական կապիտալի կենսաժամանակի տարբեր պարբերաշրջաններում — մանուկ հասակի հիվանդություններ ու միջին կենսաժամանակից դենն անցած հասակի շատ ավելի բազմաթիվ հիվանդություններ։ Օրինակ, ինչքան էլ կատարյալ կառուցվածք ունենա այն մեքենան, որ մտնում է արտադրապրոցեսի մեջ, իրական գործածության ժամանակ երևան են գալիս պակասություններ, որոնք պետք է շտկվեն լրացուցիչ աշխատանքի միջոցով։ Մյուս կողմից՝ որքան ավելի է մեքենան թևակոխում յուր միջին ժամանակից դենը, ուրեմն որքան ավելի է կուտակված լինում նորմալ մաշվածքը, օգտագործվում և զառամում այն նյութեղենը, որից կազմված է նա, այնքան ավելի բազմաթիվ ու նշանավոր են դառնում վերանորոգման աշխատանքները, որոնք հարկավոր են՝ մինչև յուր միջին կենսապարբերաշրջանի վերջը մեքենայի շունչը վրան պահելու համար. ճիշտ այնպես, ինչպես մի ծերունի մարդ ժամանակից առաջ չմեռնելու համար բուժական ավելի շատ ծախսերի կարիք ունի, քան մի քաջառողջ երիտասարդ։ Հետևաբար վերանորոգման աշխատանքները, չնայած իրենց պատահական բնույթին, անհավասար քանակներով են բաշխվում հիմնական կապիտալի տարբեր կենսապարբերաշրջանների վրա։

Ինչպես սրանից, այնպես էլ մեքենայի վերանորոգման աշխատանքների ընդհանրապես պատահական բնույթից բղխում է հետևյալը.

Մի կողմից՝ աշխատույժի ու աշխատամիջոցների այն իրական ծախսումը, որ կատարվում է վերանորոգման աշխատանքների համար, պատահական է, ինչպես պատահական են հենց այն հանգամանքներն էլ, որոնք անհրաժեշտ են դարձնում այս վերանորոգումները. անհրաժեշտ վերանորոգումների քանակը տարբեր կերպով է բաշխվում հիմնական կապիտալի տարբեր կենսապարբերաշրջանների վրա։ Մյուս կողմից՝ հիմնական կապիտալի միջին կենսապարբերաշրջանը որոշելիս ենթադրվում է, որ նա գործուն վիճակում է պահպանվում միշտ՝ մասամբ մաքրման միջոցով (սրա մեջ մտնում է զետեղարաններն էլ մաքուր պահելը), մասամբ վերանորոգման միջոցով, որքան էլ որ հաճախ պահանջվի այս։ Հիմնական կապիտալի մաշվելու հետևանքով կատարվող արժեփոխանցումը հաշվի է առնվում նույն այս կապիտալի միջին կենսապարբերաշրջանի համեմատ, բայց այս միջին կենսապարբերաշրջանն ինքն էլ հաշվի է առնվում՝ հիմք ընդունելով այն, թե սարքին պահելու համար պահանջվող ավելադիր կապիտալը կանխավճարվում է շարունակ։

Մյուս կողմից պարզ է նմանապես, որ կապիտալի ու աշխատանքի այս ավելադիր ծախսման միջոցով միակցված արժեքը չի կարող ապրանքների գնի մեջ մտնել իսկական ծախսման հետ միաժամանակ։ Օրինակ, մի մանածագործարանատեր չի կարող այս շաբաթ յուր մանվածքը նախընթաց շաբաթվանից թանգ ծախել այն պատճառով, որ այս շաբաթ նրա մեկ անիվը կոտրվել է, կամ թե մի կաշեփոկն է կտրվել։ Մանելու ընդհանրական ծախքերն ամենևին չեն փոխվել մի առանձին գործարանում տեղի ունեցած այս դժբախտ պատահարի հետևանքով։ Այստեղ, ինչպես և արժեքի ամեն որոշման ժամանակ, որոշողը միջինն է։ Փորձն է, որ ցույց է տալիս մի որոշ ձեռնարկաճյուղում ներդրված հիմնական կապիտալի միջին կենսապարբերաշրջանի ընթացքում եղած այսպիսի դժբախտ պատահարների և պահպանման ու վերանորոգման անհրաժեշտ աշխատանքների միջին չափը։ Այս միջին ծախսը բաշխվում է միջին կենսապարբերաշրջանի վրա և համապատասխան պատկական մասերով ավելացվում արդյունքի գնի վրա և ուրեմն փոխհատուցվում սրա վաճառքի միջոցով։

Այն լրացուցիչ կապիտալը, որ փոխհատուցվում է այսպես, պատկանում է հոսուն կապիտալին, թեև ծախսման եղանակն անկանոն է լինում։ Որովհետև մեքենաների ամեն մի վնասվածքն իսկույն բուժելը վերին աստիճանի կարևորություն ունի, ուստի յուրաքանչյուր խոշոր գործարանում բուն գործարանարանվորներին կցված՝ ճարտարագետների, հյուսների, մեքենագետների, փականագործների և այլոց մի անձնակազմ է գտնվում։ Նրանց վարձը փոփոխուն կապիտալի մասն է կազմում, և նրանց աշխատանքի արժեքը բաշխվում է արդյունքի վրա։ Մյուս կողմից՝ արտադրամիջոցների համար պահանջվող ծախսերը որոշվում են ըստ հիշյալ միջին հաշվարկման և այս հաշվարկման համաձայն միշտ էլ կազմում են արդյունքի արժեմասը, չնայած որ նրանք փաստորեն կանխավճարում են անկանոն պարբերաշրջաններում և հետևաբար արդյունքի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] հիմնական կապիտալի մեջ մտնում են նույնպես անկանոն պարբերաշրջաններում։ Բուն վերանորոգումների վրա ծախսված այս կապիտալը միքանի նկատառումով կազմում է հատուկ տեսակի մի կապիտալ, որը ո՛չ հոսուն ու ո՛չ էլ հիմնական կապիտալի կատեգորիայի տակ կարելի է դնել, բայց իբրև ընթացիկ ծախսերին պատկանող՝ նա ավելի հաճախ առաջինի մեջ է հաշվվում։

Մատենավարման եղանակն, իհարկե, ամենևին չի փոխում իրական կապակցությունն այն իրերի, որոնց վերաբերմամբ որ վարվում է մատյանը։ Բայց կարևոր է նշել, որ շատ ձեռնարկաճյուղերում սովորություն է՝ վերանորոգման ծախքերը հիմնական կապիտալի իսկական մաշվածքի հետ միասին հաշվել հետևյալ եղանակով։ Ասենք թե կանխավճարված հիմնական կապիտալը 10 000 £ է, նրա կենսապարբերաշրջանը 15 տարի. այս դեպքում տարեկան մաշվածքն անում է 666 £։ Բայց մաշվածքը հաշվվում է տաս տարվա վրա միայն, այսինքն հիմնական կապիտալի մաշվելու համար տարեկան 1 000 £ են ավելացնում արտադրված ապրանքների գնի վրա՝ փոխանակ 666 £ ավելացնելու. այսինքն 333 £ պահեստացվում է վերանորոգիան աշխատանքի համար։ (10 ու 15 թվերը լոկ իբրև օրինակ են վերցված)։ Ուրեմն վերանորոգման վրա միջին հաշվով այսքան ծախսվել է, որ հիմնական կապիտալը 15 տարի հարատևի։ Այս հաշվարկումն իհարկե, չի խանգարում, որ հիմնական կապիտալն ու վերանորոգումների վրա ծախսվող լրացուցիչ կապիտալը տարբեր կատեգորիաներ կազմեն։ Հաշվարկման այս եղանակի հիման վրա ընդունվում էր, որ, օրինակ, շոգենավերի պահպանման ու փոխհատուցման համար եղող ծախսերի ամենացած հավելուրդը տարեկան 15% է, ուրեմն վերարտադրաժամանակը = 6 տարի։ 60-ական թվականներին Peninsular and Oriental Co-ի անգլիական վարչությունը հիշյալ ծախսերին տարեկան հատկացնում էր 16%, որը հետևաբար համապատասխանում է 6 տարի տևող մի վերարտադրաժամանակի։ Երկաթուղիներում մեկ շոգեկառքի միջին կենսատևողությունը 10 տարի է, բայց, վերանորոգումները մեջը հաշված, մաշվածքն ընդունվում է 12½%, որը կենսատևողությունը քչացնելով հասցնում է 8 տարվա։ Մարդատար ու ապրանքատար վագոնների համար հաշվվում է 9%, ուրեմն ընդունվում է 11% տարվա մի կենսաժամանակ։

Օրենսդրությունն ամենուրեք տների և ուրիշ այնպիսի իրերի վարձման պայմանագրությունների ժամանակ, որոնք իրենց սեփականատերերի համար հիմնական կապիտալ են և իբրև այսպիսիք են վարձու տրվում, ընդունում է տարբերությունը հետևյալների միջև.— նորմալ մաշվածք, որ առաջ է գալիս ժամանակի հետևանքով, տարերքի ազդեցությամբ ու բուն իսկ նորմալ օգտագործմամբ, և դիպվածական վերանորոգումներ, որոնք աննորմալ կենսատևողության ու նրա նորմալ օգտագործման ընթացքում ժամանակ առ ժամանակ պահանջվում են հիշյալը սարքին պահելու համար։ Իբրև ընդհանուր կանոն՝ առաջինները սեփականատիրոջ վրա են ընկնում, երկրորդները՝ վարձողի վրա։ Այնուհետև, վերանորոգումները բաժանվում են սովորական ու արմատական վերանորոգումների։ Վերջիններս հիմնական կապիտալի նորացումն են մասամբ՝ յուր բնաձևով և նույնպես սեփականատիրոջ վրա են ընկնում, եթե միայն պայմանագիրը որոշակի հակառակը չի ասում։ Այսպես, օրինակ, անգլիական իրավունքի համաձայն՝

«Մի վարձակալ պարտավոր է տարեցտարի շենքերը քամուց ու ջրից անթափանց պահելու միայն, որչափով որ այս կարող է գլուխ գալ առանց արմատական վերանորոգումների, և ընդհանրապես հոգալու այնպիսի վերանորոգումների մասին, որոնք կարող են սովորական անվանվել։ Եվ նույնիսկ հենց այս առնչությամբ պետք է ուշադրության առնվի շենքի համապատասխան մասերի հնությունն ու ընդհանուր վիճակն այն ժամանակվա մեջ, երբ վարձակալն ընդունել է այն, որովհետև նա պարտավոր չի ո՛չ հին ու մաշված նյութեղենը նորով փոխարինելու, ո՛չ էլ ժամանակի սահել-անցնելու է նորմալ գործառության հետևանքով առաջացած անխուսափելի արժեզրկումը փոխհատուցելու։» (Holdsworth «Law of Landlord and Tenant», p. 90, 91.)

Ինչպես մաշվածքի փոխհատուցումից, այնպես էլ պահպանման ու վերանորոգման աշխատանքներից բոլորովին տարբեր է ապահովագրումը, որը վերաբերում է բնության արտակարգ պատահարների, հրդեհի, հեղեղումների և այլոց հետևանքով առաջացող կործանմանը։ Սա պետք է հավելարժեքից փոխհատուցվի և կազմում է մի հանուրդ հավելարժեքից։ Կամ թե, ամբողջ հասարակության տեսակետից քննարկելով, պետք է մի մշտական գերարտադրություն տեղի ունենա, այսինքն ավելի մեծ մասշտաբով արտադրություն, քան հարկավոր է առկա հարստության պարզ փոխարինման ու վերարտադրության համար — բոլորովին մի կողմ թողած դեռ բնակչության ավելանալը — որպեսզի տրամադրության տակ արտադրամիջոցներ լինեն այն արտակարգ կործանումը հարդարելու համար, որ պատճառում են պատահարներն ու բնության ույժերը։

Իրականում՝ փոխհհատուցման համար անհրաժեշտ կապիտալի ամենափոքրիկ մասն է դրամապահեստաֆոնդ կազմում։ Ամենակարևոր մասը գնում է բուն իսկ արտադրամասշտաբն ընդարձակելու վրա, որը մասամբ իսկական ընդլայնում է լինում, մասամբ էլ վերաբերում է այն արտադրաճյուղերի նորմալ ծավալին, որոնք հիմնական կապիտալ են արտադրում։ Այսպես, օրինակ, մի մեքենայագործարան հիմնվում է այն հաշվով, որ տարվա մեջ թե՛ նրա արդյունքները գնողների գործարանները կընդլայնվեն և թե՛ գործարանի մի մասն ամբողջական, կամ թե մասնակի վերարտադրման կարիք կունենա մշտապես։

Մաշվածքը, ինչպես և վերանորոգման ծախքերն, ըստ հասարակական միջինի որոշելիս անհրաժեշտորեն ստացվում են մեծ տարբերություններ նույնիսկ միևնույն արտադրաճյուղում եղած հավասարամեծ ու նաև միևնույն հանգամանքներում գտնվող կապիտալաներդրումների համար։ Գործնականում մեկ մեքենա և այլն մի կապիտալիստի համար հարատևում է միջին պարբերաշրջանից ավելի, մի ուրիշ կապիտալիստի մոտ՝ ոչ այնքան երկար։ Վերանորոգման ծախքերը մեկի համար միջինից բարձր են, մյուսի համար՝ ցածր է այլն։ Բայց ապրանքի այն գնահավելուրդը, որը որոշվում է մաշվածքով, ինչպես և վերանորոգման ծախքերով, միևնույնն է և որոշվում է միջինի համեմատ։ Այսպիսով ուրեմն այս գնահավելադրման հետևանքով մեկն ստանում է իրապես միակցածից ավելի շատ, մյուսն՝ ավելի քիչ։ Այս պարագան, ինչպես և այն բոլոր հանգամանքները, որոնք աշխատույժի նույնահավասար շահագործման ժամանակ տարբեր կապիտալիստների շահույթը տարբեր են դարձնում միևնույն ձեռնարկաճյուղում, նպաստում է հավելարժեքի ճիշտ բնության ըմբռնման դժվարանալուն։

Բուն վերանորոգման ու փոխարինման միջև, պահելածախքերի ու նորացման ծախքերի միջև եղած սահմանն ավելի շատ կամ թե ավելի պակաս հոսանուտ մի սահման է։ Այստեղից էլ առաջ է գալիս, օրինակ, երկաթուղիների գործում այն հավիտենական վեճը, թե արդյոք հայտնի ծախսեր վերանորոգումն են, թե փոխարինումն, արդյոք նրանք պետք է ընթածախսերից գոցվեն, թե հիմնակապիտալից։ Վերանորոգման ծախսերը հասութահաշվի փոխարեն կապիտալահաշվին փոխանցելը մի ծանոթ միջոց է, որով երկաթուղիների վարչություններն իրենց շահութաբաժիններն արհեստականորեն ուռցնելով դեպի վեր են մղում։ Սակայն փորձն այստեղ էլ ամենից էական հենակետեր է մատակարարում արդեն։ Օրինակ, երկաթուղու առաջին կենսապարբերաշրջանի ժամանակ լրացուցիչ աշխատանքները «վերնորոգումներ չեն ամենևին, այլ պետք է ուղեշինարարության էական բաղադրամաս նկատվեն և ուրեմն պետք է բարդվեն կապիտալահաշվի վրա, որովհետև նրանք մաշվելուց կամ թե հաղորդակցության նորմալ ներգործությունից չեն առաջ գալիս, այլ իրենց ծագումը պարտական են ուղեշինարարության սկզբնական ու անխուսափելի անկատարելությանը։» (Lardner, l. c., p. 40.) «Ընդհակառակը, միակ ճիշտ մեթոդն է՝ ամեն մի տարվա հասույթի վրա բարդել այն արժեզրկումը, որ անհրաժեշտորեն հանդես է գալիս նրա համար, որ հնարավոր լիներ այս հասույթը վաստակել, միևնույն է՝ արժեզրկման հիշյալ գումարն իսկապես ծախսվել է, թե ոչ։» (Captain Fitzmaurice, Committee of Inquiry on Caledonian Railway, վերատպված է Money Market Review-ում, 1867)։

Հիմնական կապիտալի փոխարինումն ու պահպանումն իրարից բաժանելը գործնականորեն անհնարին ու աննպատակ բան է գյուղատնտեսության մեջ, գոնե այն չափով, որչափով որ նա դեռ շոգիով չի աշխատում։ «Գործիք-կահույքի (երկրագործական պիտույքների և ամեն տեսակի այլ աշխատագործիքների ու տնտեսական կահույքի) մի լրիվ, բայց ոչ թե գերազանցորեն դիմացկուն կազմի ժամանակ գործիք-կահույքի տարեկան մաշվածքն ու սարքին պահելը միջին հաշվով ընդհանրապես, նայած առկա հանգամանքների տարբերությանը, սովորաբար հաշվում են գործածվող կապիտալի 15—25%-ի չափով։» (Kirchhof «Handbuch der landwirtschaftlichen Betriebslehre». Berlin 1862, p. 137.)

Մի երկաթուղու փոխադրիչ նյութեղենի նկատմամբ ամենևին չի կարելի միմյանցից բաժանել վերանորոգումն ու փոխարինումը։ «Մենք մեր փոխադրիչ նյութեղենն ըստ թվի պահում ենք հաստատուն։ Թվով որքան շոգեկառք էլ որ ունենանք, այս թիվը մենք հաստատուն ենք պահում։ Եթե ժամանակի ընթացքում մեկ շոգեկառք անգործածական է դառնում, այնպես որ ավելի ձեռնտու է լինում մի նորը շինելը, ապա մենք այն շինում ենք հասույթի հաշվին, ընդվորում հին մեքենայի մնացած նյութեղենների արժեքը մենք, իհարկե, հասույթի օգտին ենք գրանցում։ ... Միշտ էլ բավական շատ է մնում։ ... Անիվները, սռնիները, կաթսաները և այլն, կարճ ասած՝ հին շոգեկառքի մի զգալի մասը դեռ մնում է։» (T. Gooch, Chairman of Great Western Railway Co, R. C. № 17, 327—29)։— «Վերանորոգել՝ նշանակում է նորացնել. «փոխարինում» բառը գոյություն չունի ինձ համար... մի անգամ որ երկաթուղային մեկ ընկերություն գնել է մի վագոն կամ թե մեկ շոգեկառք, ապա նա պետք է այն վերանորոգի, որ հիշյալը կարողանա հավիտյան շարունակել յուր վազքը։ (17, 784.) Մենք անգլիական ամեն մի վազքամղոնին շոգեկառքի ծախքեր հաշվում ենք պեննի։ Այս 8½ պեննիով մենք շոգեկառքերը սարքին ենք պահում միշտ։ Մենք նորացնում ենք մեր մեքենաները։ Եթե Դուք ուզում եք մի մեքենա նոր գնել, ապա Դուք փող ավելի եք ծախսում, քան հարկավոր է... Հին մեքենայի մեջ միշտ գտնվում է մի զույգ անիվ, մի սռնի կամ թե մեկ ուրիշ մաս, որ գործադրելի է, և այս օգնում է ավելի էժան պատրաստելու մի մեքենա, որ նույնպես լավն է, ինչպես կլիներ մի բոլորովին նորը։ (17, 790.) Ես հիմա ամեն շաբաթ արտադրում եմ մի նոր շոգեկառք, այսինքն այնպիսին, որ նորի նման լավ է, որովհետև կաթսան, գլանն ու հենասարքը նոր են։» (17, 823. և Archibald Sturrock, Locomotive Superintendent of Great Northern Railway, R. C.-ում, 1867.)

Նույնն է վագոնների վերաբերմամբ, շոգեկառքերի ու վագոնների պաշարը ժամանակի ընթացքում նորացվում է շարունակ. մի անգամ նոր անիվներ են հագցվում, մյուս անգամ մեկ նոր հենասարք է շինվում։ Այն մասերը, որոնց վրա է հիմնվում շարժումը, և որոնք ամենից ավելի են մաշվելու ենթակա, աստիճանաբար նորացվում են. այս պարագայում մեքենաներն ու վագոնները կարող են մի շարք այնպիսի վերանորոգումների ենթարկվել, որ նրանցից շատերի մեջ հին նյութեղենի մի հետք էլ չմնա... Մինչև անգամ եթե նրանք միանգամայն անպետք են վերանորոգվելու համար, այնուամենայնիվ հին վագոնների ու շոգեկառքերի մասերը ջոկվում, վերամշակվում են և այսպիսով նրանք երբեք ճանապարհի համար ամբողջովին կորած չեն լինում։ Ուստի շարժական կապիտալը հարատև վերարտադրության մեջ է լինում. այն, ինչ որ ուղեգծի համար պետք է մի որոշ ժամանակվա մեջ կատարվի մեկ անգամ, երբ ամբողջ ճանապարհը նոր է գցվում, փոխադրիչ նյութեղենի համար կատարվում է աստիճանաբար, տարեցտարի։ Նրա գոյությունը բազմամյա է, հարատև երիտասարդացման է ենթարկվում։» (Lardner, p. 116.)

Այս պրոցեսը, ինչպես այստեղ ներկայացրել է Լարդները երկաթուղու վերաբերմամբ, հարմար չի գալիս մի առանձին գործարանի, բայց լավ է իբրև պատկեր հիմնական կապիտալի մշտական, մասնակի, վերանորոգման հետ միախառնվող վերարտադրության, որ տեղի է ունենում արդյունաբերության մի ամբողջ ճյուղում կամ թե ընդհանրապես ամբողջ արտադրության մեջ, վերջինս հասարակական մասշտաբով քննած։

Այստեղ ահա մի ապացույց, թե ճարպիկ վարչություններն ինչ լայնածավալ սահմաններում կարող են վերանորոգման ու փոխարինման գաղափարների հետ խաղալով տնտեսարարել՝ հասութաբաժիններ դուրս բերելու համար։ Ռ. Բ. Ուիլիամսի՝ վերևում մեջբերված զեկուցման համաձայն անգլիական երկաթուղային տարբեր ընկերություններ մի շարք տարիներում ուղեգծի ու շենքերի վերանորոգման ու սարքին պահելու ծախքերի համար միջին հաշվով դուրս էին գրում հասութահաշվից հետևյալ գումարները (ճանապարհի երկարության ամեն մի անգլիական մղոնին տարեկան).

London and North Western 370 £
Midland 225 »
London and South Western 257 »
Great Northern 360 »
Lancashire and Yorkshire 377 »
South Eastern 263 »
Brighton 266 »
Manchester and Sheffield 200 »

Այս տարբերությունները լոկ ամենաչնչին մասով են բղխում իրական ծախսերի զանազանությունից. նրանք առաջ են գալիս գրեթե բացառապես հաշվարկման տարբեր եղանակից, նայած՝ ծախսահոդվածները կապիտալահաշվի վրա են բարդվում, թե հասութահաշվի վրա։ Ուիլիամսն ուղղակի ասում է. «Ավելի փոքր ծախսաբարդումն է ընդունվում, որովհետև այս անհրաժեշտ է մի լավ շահութաբաժնի համար, իսկ ավելի մեծ ծախսաբարդումն արվում է այն պատճառով, որ առկա է մի ավելի չաղ հասույթ, որը կարող է դիմանալ այս ծախսաբարդմանը։»

Հայտնի դեպքերում մաշվածքը, ուրեմն և նրա փոխհատուցումը դառնում է մի գործնականորեն աննշմարելի մեծություն, այնպես որ միմիայն վերանորոգման ծախքերն են հաշվի առնվում։ Լարդները ներքևում ինչ որ ասում է երկաթուղիների works of art-ի [արվեստի կերտվածքների] մասին, այն վերաբերում է ընդհանրապես ամեն այսպիսի դիմացկուն կառուցումների, ջրանցքների, նավաշինարանների, երկաթե ու քարե կամուրջների և այլն։— «Այն մաշվածքը, որ ավելի մեծալուրջ կառուցումներում գոյանում է ժամանակի դանդաղ ներգործության հետևանքով, ավելի կարճ ժամանակամիջոցում գրեթե աննկատելի հետք է թողնում. սակայն մի երկար ժամանակամիջոց, օրինակ, դարեր անցնելուց հետո նա պատճառ է լինելու մինչև անգամ ամենամեծալուրջ կառուցվածքների ամբողջական կամ թե մասնակի նորացման։ Այս աննկատելի մաշվածքը, ճանապարհի մյուս մասերի զգալի մաշվածքի հետ համեմատած, կարելի է բաղդատել տիեզերական մարմինների դարավոր ու պարբերական անկանոնությունների հետ։ Այն ներգործությունը, որ ժամանակն անում է ճանապարհի ավելի մեծազանգված կառուցումների, կամուրջների, գետնանցքների, խրամակամուրթների և այլոց վրա, օրինակներ է տալիս այն բանի, որը կարելի է դարավոր մաշվածք անվանել։ Ավելի արագ ու ավելի տեսանելի արժեզրկումը, որ ավելի կարճ ժամանակամիջոցներում շտկվում է վերանորոգումների ու փոխարինման միջոցով, համանման է պարբերական անկանոնություններին։ Վերանորոգման տարեկան ծախքերի մեջ մտնում է նաև փոխարինումն այն պատահական վնասվածքի, որ ժամանակ առ ժամանակ կրում է ավելի դիմացկուն կառուցումների նաև արտաքին կողմը, բայց այս վերանորոգումներից անկախ էլ տարիքը նրանց համար չի անցնում առանց ներգործելու և, որքան էլ հեռավոր ապագայում լինի, այնուամենայնիվ պետք է գա այն ժամանակը, երբ նրանց վիճակն անհրաժեշտ է դարձնում մի նոր շինարարությունը։ Ֆինանսական ու տնտեսական կողմից այս ժամանակը համենայն դեպս կարող է այնքան շատ հեռու լինել, որ գործնական հաշվարկման ընթացքում ուշադրության չառնվի։» (Lardner, l. c., p. 38, 39.)

Այս վերաբերում է դարավոր դիմացկունություն ունեցող բոլոր այնպիսի կառուցումներին, որոնց համար կանխավճարված կապիտալը ոչ թե պետք է աստիճանաբար փոխհատուցվի նրանց մաշվածքի համեմատ, այլ միմիայն սարքին պահելու է վերանորոգման տարեկան միջին ծախքերը պետք է փոխանցվելով ավելանան արդյունքի գնի վրա։

Թեև, ինչպես տեսել ենք, փողի այն մի ավելի մեծ մասը, որ տարեցտարի կամ թե նույնիսկ ավելի կարճ ժամանակամիջոցներում հետ է հոսում հիմնական կապիտալի մաշվածքը փոխհատուցելու համար, էլի կապիտալի բնաձևին է հետ փոխարկվում, սակայն ամեն մի առանձին կապիտալիստի անհրաժեշտ է շիջուցման մեկ ֆոնդ՝ հիմնական կապիտալի այն մասի համար, որը միմիայն տարիներ անցնելուց հետո է մեկ անգամից թևակոխում յուր վերարտադրության ժամկետը և այս ժամանակ պետք է ամբողջովին փոխարինվի։ Հիմնական կապիտալի մի նշանավոր բաղադրամասը յուր հատկության շնորհիվ բացասում է մասնակի վերարտադրությունը։ Բացի սրանից, որտեղ վերարտադրությունը մաս-մաս է կատարվում այն եղանակով, որ արժեզրկված կազմին նոր մաս է միակցվում կարճ ժամանակամիջոցներում այնտեղ, նայած արտադրաճյուղի մասնահատուկ բնույթին, նախքան այն, որ այս փոխարինումը տեղի ունենալ կարողանա, ավելի մեծ կամ թե ավելի փոքր ծավալ ունեցող մի նախընթաց դրամակուտակումն է անհրաժեշտ։ Սրա համար բավական չի ամեն մի ուզածդ դրամագումար. որոշ մեծության մի դրամագումար է պահանջվում սրա համար։

Եթե մենք այս քննենք պարզ դրամաշրջանառություն ենթադրելով միայն, ամենևին նկատի չառնելով վարկասիստեմը, որը շարադրելու ենք լոկ հետագայում, ապա շարժման մեխանիզմն այս է.— առաջին գրքում (III գլուխ, 3 a) ցույց ենք տվել, որ երբ մի հասարակության մեջ առկա փողի մեկ մասը միշտ պարապ ընկած է մնում իբրև գանձ, այնինչ մյուս մասը գործում է որպես շրջանառության միջոց, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] որպես անմիջաբար շրջանակող դրամի անմիջական պահեստաֆոնդ, ապա միշտ փոփոխվում է այն համամասնությունը, որով փողի ամբողջ մասսան տրոհվում է գանձի ու շրջանառության միջոցի։ Մեր դեպքում հիմա այն փողը, որ մի ավելի խոշոր կապիտալիստի ձեռին պետք է իբրև գանձ կուտակված լինի ավելի մեծ չափով, հիմնական կապիտալի գնման ժամանակ մի անգամից է նետվել շրջանառության մեջ։ Այս փողն ինքն էլ հասարակության մեջ դարձյալ բաշխվում է իբրև շրջանառության միջոց ու որպես գանձ։ Շիջուցման ֆոնդի շնորհիվ, որի մեջ, իբրև յուր ելակետի մեջ, հետհոսելով լցվում է հիմնական կապիտալի արժեքը նրա մաշվածքի չափի համեմատ, շրջանառու փողի մի մասն — ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակվա ճամար — էլի գանձ է կազմում նույն այն կապիտալիստի ձեռին, որի գանձը շրջանառության միջոց էր դարձել հիմնական կապիտալը գնելիս ու նրանից հեռացել։ Այս՝ մշտապես փոփոխվող մի բաշխումն է հասարակության մեջ գոյություն ունեցող գանձի, որը փոփոխակի գործում է իբրև շրջանառության միջոց ու հետո էլ որպես գանձ դարձյալ անջատվում է շրջանառող դրամի մասսայից։ Վարկասիստեմի զարգանալու հետ, որը խոշոր արդյունաբերության ու կապիտալիստական արտադրության զարգացմանը զուգահեռ է ընթանում անհրաժեշտորեն, այս փողը գործում է ոչ իբրև գանձ, այլ որպես կապիտալ, բայց ոչ թե յուր սեփականատիրոջ ձեռին, այլ ուրիշ կապիտալիստի ձեռքում, որի տրամադրության տակ նա դրվում է։

ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՆԽԱՎՃԱՐՎԱԾ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊՏՈՒՅՏԸ։ ՊՏՈՒՏԱԴԱՐՁԱՇՐՋԱՆՆԵՐԸ

Մենք տեսել ենք, որ արտադրողական կապիտալի հիմնական ու հոսուն բաղադրամասերը տարբեր կերպով ու տարբեր պարբերաշրջաններում են պտույտ գործում, այլև որ հիմնական կապիտալի տարբեր բաղադրամասերը միևնույն ձեռնարկության մեջ, նայած իրենց տարբեր կենսաժամանակին, ուրեմն և վերարտադրաժամանակին, դարձյալ տարբեր պտուտապարբերաշրջաններ ունեն։ (Միևնույն ձեռնարկության մեջ հոսուն կապիտալի տարբեր բաղադրամասերի պտույտի իրական կամ թե երևութական տարբերության մասին տես այս գլխի վերջում 6-րդ համարի տակ։)

1) Կանխավճարված կապիտալի ամբողջական պտույտը նրա տարբեր բաղադրամասերի միջին պտույտն է. հաշվելու եղանակը՝ ներքևում։ Որչափով որ խոսքը վերաբերում է տարբեր ժամանակաշրջաններին միայն, ավելի հասարակ բան չկա իհարկե, քան նրանց միջին թիվը հանելը. բայց

2) այստեղ ոչ միայն քանակային, այլև որակական տարբերություն է լինում։

Արտադրապրոցեսի մեջ մտնող հոսուն կապիտալը յուր ամբողջ արժեքն է փոխանցում արդյունքին, ուստի և արդյունքը ծախելու միջոցով միշտ պետք փոխարինվի in natura [բնեղեն կերպարանքով], որպեսզի արտադրապրոցեսն առանց ընդհատման առաջ գնա։ Արտադրապրոցեսի մեջ մտնող հիմնական կապիտալն արդյունքին փոխանցում է յուր արժեքի մի մասը միայն (մաշվածքը) և, չնայած մաշվելուն, շարունակում է արտադրապրոցեսում գործել. հետևաբար նա ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամանակամիջոցներից հետո միայն կարիք ունի in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվելու, համենայն դեպս ոչ այնպես հաճախ, ինչպես հոսուն կապիտալը։ Փոխարինման այս անհրաժեշտությունը, վերարտադրաժամկետը միմիայն քանակապես չի, որ տարբեր է հիմնական կապիտալի տարբեր բաղադրամասերի համար, այլ ավելի երկար հարատևող, բազմամյա հիմնական կապիտալի մի մասը, ինչպես տեսել ենք, կարող է ամեն տարի կամ թե ավելի կարճ ժամանակամիջոցներում փոխարինվել ու in natura [բնեղեն կերպարանքով] միակցվել հին հիմնական կապիտալին. ուրիշ հատկություն ունեցող հիմնական կապիտալի դեպքում փոխարինումը կարող է նրա կենսաժամանակի վերջանալուց հետո միայն ու մեկ անգամից տեղի ունենալ։

Ուստի հարկավոր է հիմնական կապիտալի տարբեր մասերի առանձին պտույտները վերածել պտույտի նույնատեսակ ձևի, այնպես որ նրանք, արդեն միմիայն քանակապես, պտուտատևողությամբ տարբեր լինեն իրարից։

Այս որակական նույնությունը չի ստացվում, եթե մենք ելակետ ընդունում ենք Արտ ... Արտ-ը, այսինքն շարունակական արտադրապրոցեսի ձևը։ Որովհետև Արտ-ի որոշ մասեր միշտ պետք է in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվեն, ուրիշ մասեր՝ ոչ միշտ։ Իսկ Փ ... Փ՛ ձևը լավ է տալիս պտույտի այս նույնությունը։ Վերցնենք, օրինակ, 10 000 £-անոց արժեքով մի մեքենա, որը տաս տարի է հարատևում, որից ուրեմն տարեկան = 1 000 £-ն է հետփոխարկվում դրամի։ Այս 1 000 £-ը մի տարվա ընթացքում դրամակապիտալից հետ է փոխարկվել արտադրողական կապիտալի ու ապրանքակապիտալի և սրանից էլ հետ է փոխարկվել դրամակապիտալի։ Նա վերադարձել է յուր սկզբնական դրամաձևին, ինչպես է հոսուն կապիտալը, եթե մենք այս ձևի տակ քննենք այն. և ընդսմին նշանակություն չունի, թե արդյոք 1 000 £-անոց դրամակապիտալը տարվա վերջում էլի հետ կփոխարկվի՞ մի մեքենայի բնաձևին, թե՞ ոչ։ Ուստի կանխավճարված արտադրողական կապիտալի ամբողջական պտույտը հաշվելիս մենք նրա բոլոր տարրերը սևեռում ենք դրամաձևի մեջ, այնպես որ դրամաձևին վերադառնալը եզրափակում է պտույտը։ Մենք արժեքը միշտ իբրև դրամով կանխավճարված ենք նկատի ունենում, նույնիսկ շարունակական արտադրապրոցեսի դեպքում, որտեղ արժեքի այս դրամաձևը լոկ հաշվեդրամի նշանակություն ունի։ Այսպիսով ահա մենք կարող ենք միջին թիվը դուրս բերել։

3) Սրանից հետևում է, թե նույնիսկ երբ կանխավճարված արտադրողական կապիտալի շատ ավելի մեծ մասն է հիմնական կապիտալից բաղկացած, որի վերարտադրաժամանակը, ուրեմն և շրջապտույտի ժամանակը բազմամյա մի դարաշրջան է ընդգրկում, այնուամենայնիվ տարվա ընթացքում պտույտ գործած կապիտալարժեքը կարող է հոսուն կապիտալ՝ տարվա մեջ կրկնված պտույտների հետևանքով ավելի մեծ լինել, քան կանխավճարված կապիտալի ամբողջ արժեքը։

Թող հիմնական կապիտալը լինի = 80 000 £, նրա վերարտադրաժամանակը = 10 տարի, այնպես որ նրանից 8 000 £-ն ամեն տարի վերադառնա յուր դրամաձևին, կամ հիշյալ կապիտալը կատարի յուր պտույտի -ը։ Թող հոսուն կապիտալը լինի = 20 000 £ և տարվա մեջ հինգ անգամ պտույտ գործի։ Այս դեպքում ամբողջ կապիտալը = 100 000 £։ Պտույտ գործած հիմնական կապիտալը = է 8 000 £. պտույտ գործած հոսուն կապիտալը = է 5 × 20 000 = 100 000 £։ Ուրեմն տարվա ընթացքում պտույտ գործած կապիտալը = 108 000 £, կանխավճարված կապիտալից 8 000 £-ով ավելի մեծ։ Կապիտալի 1 + -ն է պտույտ գործել։

4) Այսպիսով ուրեմն կանխավճարված կապիտալի արժեպտույտն անջատվում է կապիտալի իսկական վերարտադրաժամանակից կամ թե նրա բաղադրամասերի իրական պտուտաժամանակից։ Ասենք, թե 4 000 £-անոց մի կապիտալ տարվա մեջ պտույտ գործում է հինգ անգամ։ Պտույտ գործած կապիտալն այս դեպքում լինում է 5 × 4 000 = 20 000 £։ Բայց էլի նորից կանխավճարվելու համար ամեն մի պտույտի վերջում վերադարձողն սկզբնապես կանխավճարված 4000 £-անոց կապիտալն է։ Սրա մեծությունը չի փոփոխվում այն պտուտապարբերաշրջանների թվի հետևանքով, որոնց ժամանակ նա նորից գործում է իբրև կապիտալ։ (Հավելարժեքը մի կողմ թողած)։

3-րդ համարի տակ բերված օրինակում, ենթադրածի համաձայն, տարվա վերջում կապիտալիստի ձեռը վերադարձած է լինում ա) 20 000 £-անոց մի արժեգումար, որը նա նորից ծախսում է կապիտալի հոսուն բաղադրամասերի վրա, և բ) 8 000 £-անոց մի գումար, որը կանխավճարված հիմնական կապիտալի արժեքից պոկվել, գոյացել է մաշվածքի շնորհիվ, ընդսմին միևնույն հիմնական կապիտալը շարունակում է առաջվա պես գոյություն ունենալ արտադրապրոցեսում, բայց 80 000 £-ի փոխարեն արդեն քչացած՝ 72 000 £-անոց արժեքով։ Հետևաբար արտադրապրոցեսի դեռ իննամյա շարունակման կարիք կար, մինչև որ կանխավճարված հիմնական կապիտալը յուր կենսաժամկետն ապրեր-վերջացներ և թե՛ որպես արդյունակազմիչ ու թե՛ իբրև արժեկազմիչ գործեր–պրծներ և ստիպված լիներ փոխարինվելու։ Այսպիսով ուրեմն կանխավճարված կապիտալարժեքը պետք է պտույտների մի դարձաշրջան ծրագծի — տվյալ դեպքում տասն ամենամյա պտույտների մի դարձաշրջան — իսկ այս դարձաշրջանն էլ որոշվում է կիրառված հիմնական կապիտալի կենսաժամանակով, ուրեմն և վերարտադրաժամանակով կամ պտուտաժամանակով։

Հետևաբար որ չափով որ արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ զարգանում է կիրառված հիմնական կապիտալի արժեծավալն ու կենսատևողությունը, միևնույն չափով էլ զարգանում է արդյունաբերության կյանքն ու ամեն մի առանձին ներդրման մեջ եղած արդյունաբերական կապիտալի կյանքը՝ վերածվելով մի բազմամյա, միջին հաշվով, ասենք, տասնամյա կյանքի։ Եթե հիմնական կապիտալի զարգացումը մի կողմից երկարաձգում է այս կյանքը, ապա մյուս կողմից սա կարճանում է արտադրամիջոցների մշտական հեղաշրջման շնորհիվ, որն արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ նույնպես սաստկանում է։ Ուստի սրան զուգահեռ առաջ է գալիս նաև արտադրամիջոցների փոփոխում ու նրանց մշտական փոխարինման անհրաժեշտություն՝ բարոյական մաշվածքի հետևանքով, շատ ավելի առաջ, քան նրանք իրենց կենսաժամկետը ֆիզիկապես ապրում-պրծնում են։ Կարելի է ընդունել, որ խոշոր արդյունաբերության ամենավճռական ճյուղերի համար այս կենսադարձաշրջանը հիմա միջին հաշվով մի տասնամյա շրջան է։ Սակայն այստեղ բանը որոշակի թիվը չի։ Այսքանը հենց պարզ է.— իրար հետ կապակցված այն պտույտների դարձաշրջանը, որոնցում ներփակված է կապիտալը յուր հիմնական բաղադրամասով, ընդգրկում է տարիների մի շարք. այս դարձաշրջանի հետևանքով գոյանում է պարբերական ճգնաժամերի մի նյութական հիմք, ընդվորում ձեռնարկությունն անցնում է ուժաթափության, միջին կենդանության, տենդասլացության, ճգնաժամի՝ իրար հաջորդող պարբերաշրջաններով։ Ճիշտ է, այն պարբերաշրջանները, երբ կապիտալը ներդրվում է, շատ տարբեր ու անզուգադեպ են լինում։ Բայց և այնպես ճգնաժամը մի նոր խոշոր ներդրման ելակետն է կազմում միշտ։ Ուրեմն — ամբողջ հասարակությունը նկատի ունենալիս — ճգնաժամն ավելի կամ թե պակաս չափով կազմում է նյութական մի նոր հիմք հաջորդ պտուտադարձաշրջանի համար։[5]

5) Պտույտը հաշվելու եղանակի մասին թողնենք, որ մի ամերիկյան տնտեսագետ խոսի։

«Կանխավճարված ամբողջ կապիտալը միքանի ձեռնարկաճյուղերում մեկ տարվա մեջ պտտվում կամ շրջանառում է միքանի անգամ. ուրիշ միքանի ճյուղերում մեկ մասը մի տարում պտույտ է գործում մեկ անգամից ավելի, մի այլ մասը՝ ոչ այսքան հաճախակի։ Մի կապիտալիստ յուր շահույթը պետք է հաշվի այն միջին պարբերաշրջանի համաձայն, որի կարիքն ունի նրա ամբողջ կապիտալը՝ նրա ձեռքով անցնելու և մի անգամ պտույտ գործելու համար։ Ընդունենք, որ մի ոմն մեկ որոշ ձեռնարկության մեջ եղած յուր կապիտալի կեսը ներդրել է շենքերի ու մեքենաների մեջ, որոնք տաս տարում մի անգամ են նորացվում. մի քառորդը ներդրել է գործիքների և այլոց մեջ, որոնք երկու տարում են նորացվում. վերջին քառորդը, որ ծախսվել է աշխատավարձերի ու հումքերի վրա, թող տարվա մեջ երկու անգամ պտույտ գործի։ Ասենք, թե նրա ամբողջ կապիտալը 50 000 դոլլար է։ Այն ժամանակ նրա տարեծախսումը կլինի՝

դոլլար 10 տարում = 2 500 դոլլար 1 տարում,
» 2 » = 6 250 » » »
» ½ » = 25 000 » » »
1 տարում = 33 750 դոլլար։

Հետևաբար այն միջին ժամանակը, որում նրա ամբողջ կապիտալը պտտվում է մի անգամ, 16 ամիս է... Վերցնենք մի ուրիշ դեպք. 50 000 դոլլարանոց ամբողջ կապիտալի մի քառորդը շրջանառում է 10 տարում, մի քառորդը՝ 1 տարում, մնացած կեսը 1 տարում երկու անգամ։ Այս դեպքում տարեկան ծախսումը կլինի՝

1 250 դոլլար
12 500 = 12 500 »
25 000 ∙ 2 = 50 000 »
1 տարում պտույտ գործածը = 63 750 դոլլար։»

(Scrope «Pol. Econ.», edit. Alonzo Potter. New York 1841, p. 141, 142)։

6) Կապիտալի տարբեր մասերի պտույտի մեջ եղած իրական ու երևութական տարբերությունները։— Նույն Սկրոպն ասում է միևնույն տեղում. «Այն կապիտալը, որ մի գործարանատեր, գյուղական տնտեսատեր կամ թե վաճառական ծախսում է աշխատավարձեր վճարելու վրա, ամենից արագ է շրջանառում, որովհետև հիշյալ կապիտալը շաբաթվա մեջ, եթե նրա գործավորները շաբաթը մի անգամ են վարձատրվում, գուցե մի անգամ է պտտվում շաբաթական այն եկամուտների հետևանքով, որ նա ստանում է յուր գնորդներից կամ թե իրեն վճարած ապրանքահաշիվներից։ Հումքերի կամ թե պատրաստի պաշարների վրա ծախսածն ավելի պակաս արագությամբ է շրջանառում. սա կարող է տարվա մեջ երկու անգամ կամ թե չորս անգամ պտույտ գործել, նայած այն ժամանակին, որ ընկնում է առաջինների գնման ու վերջինների վաճառքի միջև, ենթադրելով, որ նա թե առնում և թե ծախում է հավասար վարկաժամկետով։ Գործիքների ու մեքենաների մեջ պարունակվող կապիտալը շրջանառում է է՛լ ավելի դանդաղ, որովհետև սա հինգ կամ թե տաս տարում միջին հաշվով գուցե միմիայն մեկ անգամ է պտտվում, այսինքն սպառվում և նորացվում, չնայած որ միքանի գործիքներ գործառնությունների մի եզակի շարքում բանեցվում-վերջացվում են արդեն։ Թվում է, թե շենքերի, օրինակ, գործարանների, խանութների, պահեստանոցների, ամբարների, փողոցների, ոռոգման կառուցումների և այլոց վրա ծախսված կապիտալն ընդհանրապես չի շրջանառում։ Բայց այս կառուցումները վերևում հիշատակվածների նման նույնպես լիովին օգտագործվում–պրծնում են իրոք, երբ օժանդակում են արտադրությանը, և պետք է վերարտադրվեն, որպեսզի արտադրողը կարենա յուր գործառնությունները շարունակել։ Այն տարբերությամբ միայն, որ նրանք ավելի դանդաղ են սպառվում և վերարտադրվում, քան մնացածները... Նրանց մեջ ներդրված կապիտալը պտույտ գործում է գուցե 20 կամ թե 50 տարում միայն։»

Այստեղ Սկրոպը հոսուն կապիտալի որոշ մասերի շարժման մեջ եղած այն տարբերությունը, որ առաջ է գալիս անհատական կապիտալիստի համար գոյություն ունեցող վճարաժամկետների ու վարկահարաբերությունների հետևանքով, շփոթում է կապիտալի բնությունից բղխող պտույտների հետ։ Նա ասում է, թե աշխատավարձը պետք է շաբթե շաբաթ վճարվի շաբաթական այն եկամուտներով, որոնք ստացվում են վճարահատուցված վաճառքներից ու ապրանքահաշիվներից։ Նախ՝ այստեղ պետք է նշել, որ մինչև անգամ աշխատավարձի վերաբերմամբ տարբերություններ են հանդես գալիս, նայած վճարաժամկետի երկարությանը, այսինքն այն ժամանակի երկարությանը, որի համար որ բանվորը պետք է վարկ տա կապիտալիստին, հետևաբար նայած թե վարձի վճարաժամկետը շաբաթական է, միամսյա, եռամսյա, կիսամյա է այլն։ Այս կետին է հենց վերաբերում առաջներում շարադրածս օրենքը, թե «վճարամիջոցի (ուրեմն և մի անգամից կանխավճարելի դրամակապիտալի) անհրաժեշտ քանակը վճարապարբերաշրջանների երկարությանը հակառակ հարաբերական է։» (I գիրք, III գլուխ, 3 b, էջ 124* [Տես 5 ծան. հետո

Երկրորդ. շաբաթական արդյունքի մեջ ամբողջությամբ մտնում է ոչ թե լոկ այն նորարժեքը, որ նրա արտադրությանը միակցվել է շաբաթական աշխատանքի հետևանքով, այլև շաբաթարդյունքի վրա գործադրված հումքերի ու օժանդակ նյութերի արժեքը նմանապես։ Արդյունքի հետ շրջանառում է նրա մեջ պարունակված այս արժեքն էլ։ Սա հիշյալ արդյունքի ծախվելու հետևանքով դրամաձև է ընդունում և պետք է նորից միևնույն արտադրատարրերին փոխարկվի։ Այս վերաբերում է ինչպես աշխատույժին, այնպես էլ հումքերին ու օժանդակ նյութերին։ Բայց մենք արդեն տեսել ենք (VI գլուխ, 2, A), որ արտադրության շարունակականությունը պահանջում է արտադրամիջոցների մի պաշար, որը տարբեր է զանազան ձեռնարկաճյուղերի համար և միևնույն ձեռնարկաճյուղում դարձյալ տարբեր է հոսուն կապիտալի այս տարրի զանազան բաղադրամասերի համար, օրինակ, ածխի ու բամբակի համար։ Ուստի թեև այս նյութերը միշտ պետք է in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվեն, սակայն կարիք չկա, որ նրանք նոր գնվեն միշտ։ Թե որքան հաճախ է նորոգվում գնումը, այս կախված է մթերված պաշարի մեծությունից, նրանից, թե նա որքան երկար ժամանակ կբավի մինչև սպառվելը։ Աշխատույժի դեպքում պաշարի այսպիսի մթերում տեղի ունենում։ Աշխատանքի վրա ծախսված կապիտալամասի հետփոխարկումը դրամի՝ ձեռ ձեռի տված է ընթանում օժանդակ նյութի ու հումքի վրա ծախսված կապիտալամասի հետ։ Բայց դրամի հետփոխարկումը մի կողմից՝ աշխատույժի ու մյուս կողմից՝ հումքերի՝ ջոկ-ջոկ է կատարվում շնորհիվ այն հանգամանքի, որ այս երկու բաղադրամասը,— որոնցից մեկն իբրև արտադրողական պաշար գնվում է ավելի երկար ժամկետներում մյուսը, աշխատույժը, ավելի կարճ ժամկետներում, օրինակ, շաբթե շաբաթ,— առանձին առքաժամկետներ ու վճարաժամկետներ ունեն։ Մյուս կողմից՝ կապիտալիստն արտադրապաշարի կողքին պատրաստի ապրանքի մի պաշար պետք է պահի։ Մի կողմ թողած ծախելու և այլ դժվարությունները, պետք է մի որոշ քանակ արտադրվի, օրինակ, պատվերի դիմաց։ Նույն այն միջոցին, երբ արտադրվում է սրա վերջին մասը, արդեն պատրաստի մասը պահեստանոցում սպասում է մինչև այն ժամանակ, երբ պատվերը կարողանա ամբողջապես կատարվել։ Հոսուն կապիտալի պտույտի ուրիշ տարբերություններ էլ ծագում են, երբ նրա առանձին տարրերը պետք է արտադրապրոցեսի մի նախընթաց ստադիայում (փայտի չորացում և այլն) ավելի երկար հարամնան, քան մյուսները։

Վարկի գործը, որ այստեղ վկայակոչում է Սկրոպը, ինչպես և առևտրակապիտալը, կերպափոխում է պտույտն առանձին կապիտալիստի համար։ Հասարակական մասշտաբով վերցրած՝ վարկը կերպափոխում է պտույտը լոկ այն չափով, որչափով որ նա արագացնում է ոչ միայն արտադրությունը, այլև սպառումը։

ՏԱՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՈՐԻԱՆԵՐ։ ՖԻԶԻՈԿՐԱՏՆԵՐՆ ՈՒ ԱԴԱՄ ՍՄԻԹԸ

Հինական ու շրջանառու կապիտալի տարբերությունը Քենեյի մոտ avances primitives [սկզբնական կանխավճարումներ] ու avances annuelles [տարեկան կանխավճարումներ]։ Նա այս տարբերությունը ճիշտ է ներկայացնում որպես մի տարբերություն, որ գոյություն ունի արտադրողական, այսինքն անմիջաբար արտադրապրոցեսի մեջ դրած կապիտալի ներսում։ Որովհետև երկրագործության մեջ կիրառվող կապիտալը, ուրեմն ֆերմերի կապիտալը նրա աչքում միակ իսկապես արտադրողական կապիտալն է, ուստի նաև այս տարբերություններն ստացվում են ֆերմերի կապիտալի համար միայն։ Այստեղից էլ առաջ և գալիս կապիտալի մի մասի տարեկան պտուտաժամանակն ու մյուսի՝ տարուց ավելի տևող (տասնամյա) պտուտաժամանակը։ Քննարկման ընթացքում ֆիզիոկրատներն այս տարբերությունները դեպք եկած ժամանակ փոխանցում, տարածում էին կապիտալի ուրիշ տեսակների, ընդհանրապես արդյունաբերական կապիտալի վրա էլ։ Ամենամյա ու բազմամյա կանխավճարումների միջև եղած տարբերությունը շարունակում է այնքան կարևոր հանդիսանալ հասարակության համար, որ բազմաթիվ տնտեսագետներ, նույնիսկ Ադամ Սմիթից հետո, վերադառնում են այս որոշմանը։

Կանխավճարումների երկու տեսակի միջև գոյություն ունեցող տարբերությունը ծագում է հենց այն ժամանակ միայն, երբ կանխավճարված դրամը փոխարկված է լինում արտադրողական կապիտալի տարրերի։ Այս մի տարբերություն է, որ մենակ ու միմիայն արտադրողական կապիտալի ներսում գոյություն ունի։ Այս պատճառով Քենեն չի էլ մտածում փողը կանխավճարում հաշվելու, լինի սկզբնական, թե ամենամյա կանխավճարում, միևնույն է։ Սրանք երկուսն էլ իբրև արտադրության կանխավճարումներ — այսինքն որպես արտադրողական կապիտալ — հանդիպակայում են ինչպես դրամին, այնպես էլ շուկայում գտնվող ապրանքներին։ Այնուհետև, արտադրողական կապիտալի այս երկու տարրի տարբերությունը Քենեի մոտ իրավամբ հանգում է այն տարբեր եղանակներին, որով նրանք մտնում են պատրաստի արդյունքի մեջ, հետևաբար այն տարբեր եղանակներին, որոնցով նրանց արժեքը շրջանառում է արդյունարժեքի հետ, և ուրեմն հանգում է նրանց փոխարինման կամ թե վերարտադրության տարբեր եղանակներին, երբ մեկի արժեքն ամեն տարի ամբողջովին է փոխհատուցվում մյուսինը՝ ավելի երկար պարբերաշրջաններում մաս-մաս։[6]

Միակ առաջադիմությունը, որ անում է Ա. Սմիթը, կատեգորիաների ընդհանրացում է։ Նա հիշյալները վերագրում է այլևս ոչ թե կապիտալի մի մասնահատուկ ձևին, ֆերմերական կապիտալին, այլ արտադրողական կապիտալի յուրաքանչյուր ձևին։ Այստեղից հետևում է ինքնըստինքյան, որ ամենամյա ու բազմամյա պտույտի միջև եղած տարբերության փոխարեն, որը վերցրած է հողագործությունից, հանդես է գալիս այլաժամանակյա պտույտի ընդհանրական տարբերությունը, այնպես որ հիմնական կապիտալի մի պտույտը շրջանառու կապիտալի մեկից ավելի պտույտներ է ընդգրկում միշտ, ինչ էլ որ լինի շրջանառու կապիտալի այս պտույտների տևողությունը, տարեկան, տարվանից շատ, թե տարվանից քիչ, միևնույն է։ Այսպիսով ուրեմն avances annuelles-ն [տարեկան կանխավճարումներն] Սմիթի մոտ դառնում են շրջանառու կապիտալ, իսկ avances primitives-ը՝ [սկզբնական կանխավճարումները] հիմնական կապիտալ։ Բայց նրա առաջադիմությունը սահմանափակվում է կատեգորիաների այս ընդհանրացմամբ։ Գործադրման ասպարեզում նա Քենեից շատ հետ է մնում։

Հենց այն բիրտ էմպիրիկ եղանակը, որով Սմիթն սկսում է հետազոտությունը, հետևյալ անպարզությունն է մտցնում. «There are two different ways in which a capital may be employed so as to yield a revenue or profit to its employer.» [«Երկու տարբեր եղանակ կա կապիտալն այնպես գործադրելու, որ նա յուր գործադրողին հասույթ կամ թե շահույթ բերի։»](«Wealth of Nations». Book II, chap. I, p. 189. Edit. Aberdeen, 1848).

Այն եղանակները, որով կարող է արժեք ներդրվել որպես կապիտալ գործելու համար, յուր սեփականատիրոջը մի հավելարժեք տալու համար, նույնքան տարբեր են, նույնքան բազմազան, որքան կապիտալի ներդրման ոլորաները։ Այս՝ մի հարց է այն տարբեր արտադրաճյուդերի վերաբերյալ որտեղ կարող է կապիտալ ներդրվել։ Բայց հարցը, այսպես ձևակերպած, է՛լ ավելի հեռու է գնում։ Նա յուր մեջ պարփակում է այն հարցը, թե ինչպես արժեքը, եթե նույնիսկ ներդրված է ոչ իբրև արտադրողական կապիտալ, կարող է յուր սեփականատիրոջ համար գործել որպես կապիտալ, օրինակ, իբրև տոկոսաբեր կապիտալ, վաճառականական կապիտալ և այլն։ Այսպիսով մենք այստեղ սար ու ձոր հեռու ենք մնում վերլուծության իսկական առարկայից, այսինքն այն հարցից, թե արտադրողական կապիտալի՝ յուր տարբեր տարրերին տրոհվելը, մի կողմ թողած նրա ներդրման տարբեր ոլորտները, ինչպես է ներգործում նրա պտույտի վրա։

Ա. Սմիթը հետո իսկույն շարունակում է. «First, it may he employed in raising, manufacturing, or purchasing goods, and selling them again with a profit.» [«Ամենից առաջ նա պետք է գործադրվի հողամշակման, բարիքներ արդյունաբերելու և գնելու վրա ու հետո էլ շահույթով ծախելու վրա։»] Սմիթը մեզ այստեղ ուրիշ բան չի ասում բացի նրանից, որ կապիտալը կարող է կիրառվել հողագործության, մանուֆակտուրայի առևտրի մեջ։ Հետևաբար նա խոսում է կապիտալի ներդրման տարբեր ոլորտների մասին միայն ու այն էլ այնպիսիների, որտեղ, ինչպես, օրինակ, առևտրում, կապիտալը չի մտցվում անմիջական արտադրապրոցեսի մեջ, ուրեմն չի գործում իբրև արտադրողական կապիտալ։ Սրանով նա արդեն լքում է այն պատվանդանը, որի վրա հիմնվելով ֆիզիոկրատները ցուցադրում էին արտադրողական կապիտալի տարբերություններն ու նրանց՝ պտույտի վրա արած ազդեցությունը։ Այո՛, չէ՞ որ նա իսկույն հենց վաճառականական կապիտալն է օրինակ բերում մի հարցում, որտեղ խոսքը վերաբերում է բացառապես արտադրողական կապիտալի՝ արդյունագոյացման ու արժեգոյացման պրոցեսում ունեցած տարբերություններին, որոնք իրենք իրենց հերթին տարբերություններ են առաջացնում կապիտալի պտույտի ու նրա վերարտադրության մեջ։

Նա շարունակում է. «The capital employed in this manner yields no revenue or profit to its employer, while it either remains in his possesion or continues in the same shape.» [«Կապիտալը, որ այս կերպ է գործադրվում, յուր տիրոջը հասույթ կամ թե շահույթ չի տալիս, քանի դեռ նրա ձեռին է մնում կամ թե միևնույն ձևն է պահպանում։»] — The capital employed in this manner! Բայց չէ՞ որ Սմիթը խոսում է ա՜յն կապիտալի մասին, որը երկրագործության, արդյունաբերության մեջ է ներդրված, և նա հետագայո՜ւմն է մեզ ասում, թե այս կերպ ներդրված կապիտալը տրոհվում է հիմնական ու շրջանառու կապիտալի։ Հետևաբար կապիտալի այս կերպ ներդրումը չի կարող կապիտալը ո՛չ հիմնական ու ո՛չ էլ շրջանառու դարձնել։

Կամ թե կարծո՞ւմ էր նա, որ կապիտալը, գործադրվելով ապրանքներ արտադրելու և այս ապրանքները մի շահույթով ծախելու համար, յուր՝ ապրանքների փոխարկվելուց հետո պետք է ծախվի ու ծախվելով էլ նախ՝ վաճառորդի տիրությունից անցնի գնորդի տիրության տակ, երկրորդ՝ յուր իբրև ապրանքի բնաձևից փոխարկվի յուր դրամաձևին, ուստի և յուր տիրոջ համար անօգտակար է, քանի դեռ կամ գտնվում է նրա տիրության տակ կամ էլ — նրա տեսակետից — մնում է միևնույն ձևում։ Բայց այս դեպքում բանը հանգում է հետևյալին.— միևնույն կապիտալարժեքը, որ առաջ գործում էր արտադրողական կապիտալի ձևով, արտադրապրոցեսին պատկանող մի ձևով, հիմա գործում է իբրև ապրանքակապիտալ ու դրամակապիտալ, շրջանառության պրոցեսին պատկանող յուր ձևերով, ուրեմն ո՛չ հիմնական ու ո՛չ էլ հոսուն կապիտալ է այլևս։ Եվ այս ճիշտ է ինչպես այն արժետարրերի վերաբերմամբ, որոնք միակցվում են հումքերի ու օժանդակ նյութերի, ուրեմն հոսուն կապիտալի միջոցով, այնպես էլ այն արժետարրերի վերաբերմամբ, որոնք միակցվում են աշխատամիջոցների, ուրեմն հիմնական կապիտալի գործադրության հետևանքով։ Մենք այսպիսով էլ մի քայլ անգամ չենք մոտենում հիմնական ու հոսուն կապիտալի տարբերությանը։

Այնուհետև. «The goods of the merchant yield him no revenue or profit till he sells them for money, and the money yields him as little till it is again exchanged for goods. His capital is continually going from him in one shape, and returning to him in another, and it is only by means of such circulation, or successive exchanges, that it can yield him any profit. Such capitals, therefore, may very properly be called circulating capitals.» [«Առևտրական ապրանքները նրան հասույթ կամ թե շահույթ չեն տալիս, քանի դեռ նա հիշյալները չի ծախում փողով, բայց փողն էլ նրան մի բան չի տալիս, քանի դեռ փողատերն այն նորից չի փոխանակում ապրանքների հետ։ Նրա կապիտալը շարունակ հեռանում է նրանից՝ պարուրված մի ձևում ու վերադառնում է նրա մոտ՝ մի ուրիշ ձևում պարուրված, և կապիտալը միմիայն այսպիսի շրջանառության ու մի շարք հաջորդական փոխանակությունների միջոցով կարող է որոշ շահույթ տալ նրան։ Ուստի այսպիսի կապիտալներին շատ ու շատ հարմար է գալիս «շրջանառու կապիտալներ» անունը։»]

Ինչ որ Ա. Սմիթն այստեղ սահմանում է իբրև շրջանառու կապիտալ, այն է, ինչ որ ես ուզում եմ անվանել շրջանառության կապիտալ, կապիտալ, որ հանդես է գալիս այնպիսի ձևով, որը պատկանում է շրջանառության պրոցեսին, փոխանակության (նյութափոխության ու անձնափոխության) միջոցով կատարվող ձևափոխությանը, ուրեմն հանդես է գալիս իբրև ապրանքակապիտալ ու դրամակապիտալի հակադրվելով արտադրապրոցեսին պատկանող յուր ձևին, արտադրողական կապիտալի ձևին։ Սրանք ոչ թե առանձին տեսակներ են, որոնց որ տրոհում է արդյունաբերական կապիտալիստը յուր կապիտալը, այլ այն տարբեր ձևերն են, որ միևնույն կանխավճարված կապիտալարժեքը յուր curriculum vitae-ի [կենսընթացքի] ժամանակ հաջորդաբար միշտ ընդունում է նորից և թոթափում իրենից։ Ա. Սմիթն այս շփոթում է այն ձևատարբերությունների հետ — իսկ սա մի խոշոր հետադիմություն է ֆիզիոկրատների համեմատությամբ — որոնք ծագում են կապիատլարժեքի շրջանառության ոլորտում, նրա շրջապտույտի մեջ՝ յուր հաջորդական ձևերով անցնելու հետևանքով, երբ կապիտալարժեքը գտնվում է արտադրողական կապիտալի ձևում, և ընդսմին ծագում են հենց այն տարբեր եղանակներից, որով արտադրողական կապիտալի տարբեր տարրերը մասնակցում են արժեգոյացման պրոցեսին և իրենց արժեքն արդյունքին փոխանցում։ Մենք ներքևում դեռ կտեսնենք մի կողմից՝ արտադրողական կապիտալի ու շրջանառության ոլորտում գտնվող կապիտալի (ապրանքակապիտալ ու դրամակապիտալ), իսկ մյուս կողմից՝ հիմնական ու հոսուն կապիտալի այս հիմնական շփոթման հետևանքները։ Հիմնական կապիտալի համար կանխավճարված կապիտալարժեքը շրջանառում է արդյունքի շնորհիվ նույնպես, ինչպես և հոսուն կապիտալի համար կանխավճարվածը, և նա ապրանքակապիտալի շրջանառության հետևանքով դրամակապիտալի է փոխարկվում նույն չափով, ինչ չափով որ մյուսն է փոխարկվում։ Տարբերությունն առաջ է գալիս միմիայն նրանից, որ հիմնական կապիտալի արժեքը մաս-մաս է շրջանառում, ուստի է հենց մաս-մաս էլ պետք է փոխհատուցվի, բնաձևով վերարտադրվի ավելի կարճ կամ թե ավելի երկար պարբերաշրջաններում։

Որ Ս. Սմիթն այստեղ շրջանառու կապիտալ ասելով ուրիշ բան չի հասկանում, քան շրջանառության կապիտալը, այսինքն կապիտալարժեքը շրջանառության պրոցեսին պատկանող յուր ձևերով (իբրև ապրանքակապիտալ ու դրամակապիտալ), այս ապացուցում է նրա կողմից հատուկ անհաջողությամբ ընտրված օրինակը։ Նա որպես օրինակ վերցնում է մի կապիտալատեսակ, որն արտադրապրոցեսին չի պատկանում ամենևին, այլ բունակալում է միմիայն շրջանառության ոլորտում, կազմված է լոկ շրջանառության կապիտալից, վաճառականական կապիտալից։

Թե որքան անհամ բան է մի այնպիսի օրինակով սկսելը, որում կապիտալն ընդհանրապես կերպակայում է ոչ իբրև արտադրողական կապիտալ, այս իսկույն երևում է նրա ասածից, թե «The capital of a merchant is altogether a circulating capital. [«Առևտրականի կապիտալն ամբողջովին կազմված է շրջանառու կապիտալից։»] Բայց չէ՞ որ, ինչպես մեզ հետագայում ասվելու է, շրջանառու և հիմնական կապիտալի տարբերությունը պետք է արտադրողական կապիտալի ներսում եղած էական տարբերություններից ծագող մի տարբերություն լինի։ Մի կողմից՝ Ա. Սմիթի մտքինը ֆիզիոկրատական տարբերությունն է, մյուս կողմից՝ այն ձևատարբերությունները, որ կաոպիտալարժեքն ստանում է յուր շրջապտույտի ժամանակ։ Եվ երկուսն էլ ռանգ-ռանգ խառնվում են իրար հետ։

Բայց թե ինչպես կարող է մի շահույթ ծագել դրամի ու ապրանքի ձևափոխության հետևանքով, արժեքի՝ պարզապես այս ձևերից մեկից մի ուրիշ ձևի փոխարկվելու հետևանքով, այս անհասկանալի է մնում բացարձակորեն։ Եվ հենց պարզաբանումն էլ բացարձակապես անհնարին է, որովհետև նա այստեղ սկսում է վաճառականական կապիտալով, որը միմիայն շրջանառության ոլորտում է շարժվում։ Մենք սրան կվերադառնանք. ամենից առաջ դեռ լսենք, թե հիմնական կապիտալի մասին Ա. Սմիթն ինչ է ասում.

«Secondly, it (capital) may be employed in the improvement of land, in the purchase of useful machines and instruments of trade, or in such like things as yield a revenue or profit without changing masters, or circulating any further. Such capitals, therefore, may very properly be called fixed capitals. Different occupations require very different proportions between the fixed and circulating capitals employed in them.... Some part of the capital of every master artificer or manufacturer must be fixed in the instruments of his trade. This part, however, is very small in some, and very great in others.... The far greater part of the capital of all such master artificers (ինչպես դերձակներինը, կոշկակարներինը, ջուլհակներինը) however is circulated, either in the wages of their workmen, or in the price of their materials, and to be repaid with a profit by the price of the work.» [«Երկրորդ՝ նա (կապիտալը) կարող է գործադրվել հողի բարելավման վրա, օգտակար մեքենաներ ու աշխատանքի գործիքներ և սրանց նման այնպիսի իրեր գնելու վրա, որոնք հասույթ կամ թե շահույթ են բերում՝ իրենց սեփականատերը չփոխելով, հետագա շրջանառության մեջ չմտնելով։ Ուստի այսպիսի կապիտալների համար ամենահարմարն է հիմնական կապիտալներ անունը։ Տարբեր զբաղմունքները պահանջում են, որ նրանցում ներդրված կապիտալներն անչափ տարբեր համամասնությամբ տրոհված լինեն հիմնական ու շրջանառու կապիտալների։ Ամեն մի արհեստավոր վարպետի կամ թե մանուֆակտուրիստի կապիտալի մի հայտնի մաս պետք է սևեռվի աշխատանքի գործիքների մեջ... Այս մասը սակայն շատ փոքր է լինում դեպքերից ոմանց մեջ, շատ մեծ է լինում ուրիշ դեպքերում... Բոլոր այս տեսակի վարպետների (դերձակների, կոշկակարների, ջուլհակների) կապիտալի շատ ավելի նշանավոր մասը գտնվում է շրջանառության մեջ, լինի՝ գործավորների աշխատավարձի կերպարանքով, կամ թե նրանց նյութեղենների կերպարանքով, միևնույն է, և պետք է շահույթով հանդերձ փոխհատուցվի արդյունքների գնի միջոցով։»]

Մի կողմ թողնելով շահույթի աղբյուրի վերաբերյալ մանկամիտ որոշումը՝ թուլությունն ու խառնաշփոթումը հանդես է գալիս հենց հետևյալում.— օրինակ, մի մեքենագործարանատիրոջ համար մեքենան այնպիսի արդյունք է, որը շրջանառում է իբրև ապրանքակապիտալ, ուրեմն Ա. Սմիթի խոսքերով ասած՝ «is parted with, changes masters, circulates further.» [«Զատվում է, փոխում է տիրոջը, շրջանառում է ավելի դենը։»] Հետևաբար նրա սեփական որոշման համաձայն մեքենան կլիներ ոչ թե հիմնական, այլ շրջանառու կապիտալ։ Այս խառնաշփոթությունը ծագում է դարձյալ նրանից, որ Սմիթը հիմնական ու հոսուն կապիտալի տարբերությունը, որն առաջ է գալիս արտադրողական կապիտալի տարբեր տարրերի տարատեսակ շրջանառությունից, շփոթում է այն ձևատարբերությունների հետ, որ կրում է միևնույն կապիտալը, որչափով որ սա գործում է արտադրապրոցեսի սահմաններում իբրև արտադրողական կապիտալ, իսկ, ընդհակառակը, շրջանառության պրոցեսում՝ որպես շրջանառության կապիտալ, այսինքն իբրև ապրանքակապիտալ կամ թե որպես դրամակապիտալ։ Ուստի միևնույն իրերը, նայած այն տեղին, որ նրանք գրավում են կապիտալի կյանքի պրոցեսում, Սմիթի ասելով գործում են իբրև հիմնական կապիտալ (որպես աշխատամիջոցներ, արտադրողական կապիտալի տարրեր) ու իբրև «շրջանառու» կապիտալ, ապրանքակապիտալ (որպես արդյունք, որն արտադրության ոլորտից հրվում, նետվում է շրջանառության ոլորտը)։

Բայց Ա. Սմիթը հենց մի անգամից շփոթում է բաժանման ամբողջ հիմունքը և հակասում է այն դրույթին, որով նա մի-երկու տող առաջ սկսել էր ամբողջ հետազոտությունը։ Այս պատահում է հենց հետևյալ նախադասության մեջ.— «There are two different ways in which a capital may be employed so as to yield a revenue or a profit to its employer» [«Որպեսզի կապիտալը յուր տիրոջը հասույթ կամ թե շահույթ տա, նրան գործադրելու երկու տարբեր եղանակ կա։»], այն է՝ գործադրել իբրև շրջանառու կամ թե որպես հիմնական կապիտալ։ Այնուհետև ուրեմն իբրև այսպիսիք կներկայանային կիրառման տարբեր եղանակները միմյանցից անկախ այնպիսի տարբեր կապիտալների, որոնք կարող են որպես կապիտալ գործադրվել, օրինակ, կամ արդյունաբերության և կամ երկրագործության մեջ։ Բայց հիմա էլ ասվում է, թե «Different occapation require very different proportion between the fixed and circulating capitals employed in them.» [«Տարբեր զբաղմունքները պահանջում են, որ նրանցում ներդրված կապիտալներն անչափ տարբեր համամասնությամբ տրոհված լինեն հիմնական ու շրջանառու կապիտալների։»] Հիմնական ու շրջանառու կապիտալները հիմա այլևս ոչ թե տարբեր, ինքնակա կապիտալաներդրումներ են, այլ միևնույն արտադրողական կապիտալի տարբեր բաժնեմասեր, որոնք ներդրման տարբեր ոլորտներում այս կապիտալի ամբողջական արժեքի տարբեր մասերն են կազմում։ Հետևաբար սրանք այնպիսի տարբերություններ են, որոնք առաջ են գալիս բուն իսկ արտադրողական կապիտալի՝ գործի էության համեմատ տրոհվելուց և որոնք ուրեմն առնչություն ունեն սրա հետ միայն։ Բայց այս դրույթին էլի հակասում է այն, որ առևտրակապիտալն իբրև սոսկ շրջանառու կապիտալ հակադրվում է հիմնական կապիտալին, որովհետև հենց ինքն Սմիթն ասում է. «Մի վաճառականի կապիտալ շրջանառու կապիտալ է ամբողջովին ու միանգամայն»։ Սա միմիայն շրջանառության ոլորտում գործող մի կապիտալ է իրոք և իբրև այսպիսին հակադրվում է արտադրողական կապիտալին, ընդհանրապես արտադրապրոցեսին միացված կապիտալին, բայց հենց այս պատճառով չի կարող արտադրողական կապիտալի հիմնական բաղադրամասին հակադրվել իբրև արտադրողական կապիտալի հոսուն (շրջանառու) բաղադրամաս։

— Այն օրինակներում, որ Սմիթն է տալիս, նա instruments of trade-ը [աշխատանքի գործիքները] որոշում է որպես հիմնական կապիտալ, իսկ իբրև շրջանառու կապիտալի այն կապիտալաբաժինը, որը ծախսվել է աշխատավարձերի ու հումքերի վրա, օժանդակ նյութերն էլ մեջը հաշված (repaid with a profit by the price of the work։ [«Որոնք արդյունքների գնի միջոցով փոխհատուցվում են շահույթով։»]

Այսպիսով ուրեմն ամենից առաջ լոկ ելակետ ընդունվել են աշխատապրոցեսի տարբեր բաղադրամասերը, աշխատույժը (աշխատանքը) և հումքերը մի կողմից, աշխատագործիքները՝ մյուս կողմից։ Բայց սրանք կապիտալաբաղադրամասեր են այն պատճառով, որ նրանց վրա ծախսված է մի արժեգումար, որն իբրև կապիտալ է գործելու։ Այս չափով են նրանք արտադրողական կապիտալի, այսինքն արտադրապրոցեսում գործող կապիտալի նյութական տարրեր, գոյեղանակներ։ Հապա ինչո՞ւ է մի մասը հիմնական կոչվում։ Որովհետև some parts of the capital must be fixed capital in the instruments of trade. [«Կապիտալի մի որոշ մասը պետք է իբրև հիմնական կապիտալ սևեռվի աշխատանքի գործիքների մեջ։»] Բայց մյուս մասս էլ սևեռվում է աշխատավարձի ու հումքերի մեջ։ Միաժամանակ մեքենաները և instruments of trade... such like things... yield a revenue or profit without changing masters, or circulating any further. Such capitals, therefore, may very properly be called fixed capitals. [«Աշխատանքի գործիքներ... և սրանց նման իրեր... հասույթ կամ թև շահույթ են բերում՝ իրենց սեփականատերը չփոխելով, հետագա շրջանառության մեջ չմտնելով։ Ուստի այսպիսի կապիտալների համար ամենահարմարն է հիմնական կապիտալներ անունը։»]

Վերցնենք, օրինակ, լեռնագործությունը։ Այստեղ հումք բոլորովին չի գործածվում, որովհետև աշխատառարկան, օրինակ պղինձը, բնության մի արդյունք է, որը պետք է յուրացվի աշխատանքով միայն։ Իսկ այն պղինձը, որ դեռ պետք է ստացվի, պրոցեսի արդյունքը, որը հետագայում շրջանառում է որպես ապրանք, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] ապրանքակապիտալ, արտադրողական կապիտալի տարրը չի կազմում ամենևին։ Նրա արժեքի ոչ մի մասը դեռ չի ծախսված արտադրության վրա։ Մյուս կողմից՝ արտադրապրոցեսի մյուս տարրերը, աշխատույժն ու օժանդակ նյութերը, ինչպես, օրինակ, ածուխը, ջուրը և այլն, նյութապես էլի ամենևին չեն մտնում արդյունքի մեջ։ Ածուխն ամբողջովին է սպառվում, և արդյունքի մեջ մտնում է նրա արժեքը միայն, ճիշտ այնպես, ինչպես մեքենայի և այլոց մի արժեմասն է մտնում արդյունքի մեջ։ Վերջապես բանվորն արդյունքի, պղնձի հանդեպ նույնպես ինքնակայորեն է կանգնած մնում, ինչպես և մեքենան։ Այն արժեքը միայն, որ նա արտադրում է յուր աշխատանքով, պղնձարժեքի բաղադրամասն է հիմա։ Ուրեմն այս օրինակում արտադրողական կապիտալի ոչ մի հատ բաղադրամասը յուր սեփականատիրոջը (masters) չի փոխում, կամ թե հիշյալներից ոչ մեկը չի շրջանառում ավելի դենը, որովհետև նրանցից ոչ մեկը նյութապես չի մտնում արդյունքի մեջ։ Հետևաբար էլ ո՞ւր է այստեղ շրջանառու կապիտալ։ Ա. Ամիթի սեփական որոշման համաձայն՝ մի պղնձահանքագործարանում կիրառվող ամբողջ կապիտալը կազմված կլիներ միմիայն հիմնական կապիտալից։

Վերցնենք, ընդհակառակը, մի ուրիշ արդյունաբերություն, որը գործ է ածում հումքեր, որոնք արդյունքի սուբստանցն են կազմում, այլև օժանդակ նյութեր, որոնք մարմնապես էլ են մտնում արդյունքի մեջ ու ոչ թե միմիայն արժեքով, ինչպես, ասենք, քարածուխը։ Արդյունքի հետ, օրինակ, մանվածքի հետ, հումքն էլ, այն բամբակն էլ, որից կազմված է նա, փոխում է յուր սեփականատիրոջը և արտադրապրոցեսից ելնելով՝ մտնում սպառապրոցեսի մեջ։ Բայց քանի դեռ բամբակը գործում է որ պես արտադրողական կապիտալի տարր, սեփականատերը չի ծախում այն, այլ վերամշակում է, նրանից մանվածք է պատրաստել տալիս։ Նա բամբակը դուրս չի տալիս յուր ձեռից։ Կամ, Սմիթի բրտորեն սխալ ու ծամծմված արտահայտությունը գործածելով, նա ոչ մի շահույթ չի կորզում by parting with it, by its changing masters, or by circulating it. [«Իրենից հեռացնելով արդյունքը, հարկադրելով, որ փոխի սեփականատիրոջը, մտնի շրջանառության մեջ։»] Նա յուր նյութեղենները շրջանառության մեջ չի նետում այնպես, ինչպես և յուր մեքենաները։ Նրա նյութեղենները սևեռված են արտադրապրոցեսում նույնպես ապահովաբար, ինչպես մանամեքենաներն ու գործարանաշենքերը։ Այո՛, արտադրողական կապիտալի մի մասը նույնպես պետք է միշտ սևեռված լինի ածխի, բամբակի և այլոց ձևով, ինչպես է աշխատամիջոցների ձևով։ Տարբերությունը լոկ այն է, որ, օրինակ, մանվածքի շաբաթական արտադրության համար անհրաժեշտ բամբակը, ածուխը և այլն, շաբաթարդյունքի արտադրման ժամանակ ամբողջովին է սպառվում միշտ, հետևաբար պետք է փոխարինվի բամբակի, ածխի և այլոց նոր նմուշահատերով. ուրեմն արտադրողական կապիտալի այս տարրերը, թեև ըստ տեսակի մնում են նույնը, միշտ կազմված են լինում միևնույն տեսակի նմուշահատերից, այնինչ միևնույն անհատ մանամեքենան, միևնույն անհատ գործարանաշենքը շարունակում է մասնակցել մի ամբողջ շարք շաբաթական արտադրությունների՝ չփոխարինվելով յուր տեսակի նոր նմուշահատերով։ Նրանք բոլորն իբրև արտադրողական կապիտալի տարրեր միշտ սևեռված են լինում արտադրապրոցեսում, որովհետև սա չի կարող առանց նրանց կատարվել։ Եվ արտադրողական կապիտալի բոլոր տարրերը, հիմնական, թե հոսուն, իբրև արտադրողական կապիտալ հավասարապես հակադրվում են շրջանառության կապիտալին, այսինքն ապրանքակապիտալին ու դրամակապիտալին։

Բանը նույնն է աշխատույժի վերաբերմամբ էլ։ Արտադրողական կապիտալի մի մասը միշտ պետք է սևեռված լինի աշխատույժի մեջ, և հենց իսկը միևնույն աշխատույժերն են, ինչպես և միևնույն մեքենաներն են, որոնք ամենուրեք երկար ժամանակով են գործածվում միևնույն կապիտալիստի կողմից։ Աշխատուժերի ու մեքենաների միջև եղած տարբերությունն այստեղ այն չի, որ մեքենան մի անգամ ընդմիշտ է գնվում (մի բան, որ չի էլ տեղի ունենում այն դեպքում, երբ մեքենան, օրինակ, ժամկետ առ ժամկետ է վճարահատուցվում), իսկ բանվորը ոչ, այլ տարբերությունն այն է, որ այն աշխատանքը, որ բանվորն է ծախսում, ամբողջովին է մտնում արդյունքի արժեքի մեջ, իսկ մեքենայի արժեքն, ընդհակառակը, մաս-մաս միայն։

Սմիթը շփոթում է տարբեր որոշումները, երբ նա շրջանառու կապիտալի մասին հետևյալն է ասում՝ հակադրելով հիմնականին. «The capital employed in this manner yields no revenue or profit to its employer, while it either remains in his possession or continues in the same shape.» [«Կապիտալը, որ այս կերպ է գործադրվում, յուր տիրոջը հասույթ կամ թե շահույթ չի տալիս, քանի դեռ նրա ձեռին է մնում կամ թե միևնույն ձևն է պահպանում։»] Ապրանքի լոկ ձևական այն փոխակերպությունը, որ արդյունքը, ապրանքակապիտալը կրում է շրջանառության ոլորտում և որը միջնորդագործում է ապրանքների տիրափոխությունը, Սմիթը մի մակարդակի վրա է դնում մարմնական այն փոխակերպության հետ, որ արտադրողական կապիտալի տարբեր տարրերը կրում են արտադրապրոցեսի ժամանակ։ Ապրանքի՝ փող դառնալն ու փողի՝ ապրանք դառնալը, առուծախը, նա առանց այլևայլության խառնում է արտադրատարրերը արդյունք դառնալու հետ։ Շրջանառու կապիտալի համար բերած նրա օրինակը վաճառականական կապիտալն է, որն ապրանքից դրամի ու դրամից ապրանքի է փոխարկվում, այսինքն՝ ապրանքաշրջանառությանը պատկանող Ա—Փ—Ա ձևափոխությունն է։ Բայց շրջանառության սահմաններում կատարվող այս ձևափոխությունն այն նշանակությունն ունի գործող արդյունաբերական կապիտալի համար, որ այն ապրանքները, որոնք որ դրամի են հետփոխարկվել, արտադրատարրեր (աշխատամիջոց ու աշխատույժ) են, որ ուրեմն հիշյալ ձևափոխությունը միջնորդագործում է արդյունաբերական կապիտալի ֆունկցիայի շարունակականությունը, արտադրապրոցեսն իբրև շարունակական պրոցես կամ որպես վերարտադրապրոցես։ Այս ամբողջ ձևափոխությունը շրջանառության ոլորտում է կատարվում. այս ձևափոխությունն է, որ միջնորդագործում է ապրանքների իրական անցումը մի ձեռից մեկ ուրիշ ձեռ։ Իսկ ընդհակառակն, այն փոխակերպությունները, որ արտադրողական կապիտալը կրում է յուր արտադրապրոցեսի սահմաններում, աշխատապրոցեսին պատկանող փոխակերպություններ են, որոնք անհրաժեշտ են արտադրատարրերը նպատակադրված արդյունքին փոխարկելու համար։ Ա. Ամիթը կանգ առնում է այն բանի վրա, որ արտադրամիջոցների մի մասը (բուն աշխատամիջոցը) ծառայում է աշխատապրոցեսում (մի բան, որ նա սխալվելով արտահայտում է yield a profit to their master [«Շահույթ է բերում յուր տիրոջը։»] բառերով) ընդորում հիշյալ մասը չի փոխում յուր բնաձևը, լոկ աստիճանաբար է մաշվում. այնինչ մյուս մասը, նյութեղենները, փոխվում է և հենց յուր փոխվելու շնորհիվ է կատարում յուր, իբրև արտադրամիջոցի, նախանշումը։ Սակայն արտադրողական կապիտալի տարրերի այս տարբեր առնչությունն աշխատապրոցեսի վերաբերմամբ՝ կազմում է հիմնական ու ոչ-հիմնական կապիտալի միջև եղած տարբերության ելակետը միայն, բայց ոչ թե բուն իսկ այս տարբերությունը, իսկ այս հենց նրանից է երևում, որ նա հավասարապես գոյություն ունի արտադրության բոլոր, կապիտալիստական ու ոչ-կապիտալիստական, եղանակների համար։ Բայց նյութական այս տարբեր առնչությանը համապատասխանում է այն արժեփոխանցումն արդյունքին, որին հենց էլի համապատասխանում է արդյունքի վաճառքի միջոցով կատարվող արժեփոխհատուցումը. և միմիայն սա է կազմում այն տարբերությունը։ Հետևաբար կապիտալը հիմնական է ոչ այն պատճառով, որ նա աշխատամիջոցների մեջ է սևեռված, այլ այն պատճառով, որ աշխատամիջոցների վրա ծախսված նրա արժեքի մի մասը սևեռված մնում է նրանց մեջ, այնինչ մյուս մասը շրջանառում է իբրև արդյունքի արժեբաղադրամաս։

«If it (the stock) is employed in procuring future profit, it most procure this profit by staving with him (the employer), or by going from him. In the one case it is a fixed, in the other it is a circulating capital.» [«Եթե նա (կապիտալը) գործածվում է ապագայում շահույթ ստանալու համար, նա պետք է այս շահույթը ձեռք բերի կամ յուր տիրոջ մոտ մնալով կամ թե նրանից հեռանալով։ Առաջին դեպքում նա հիմնական կապիտալ է, երկրորդ դեպքում՝ շրջանառու կապիտալ։»] (p. 189).

Այստեղ ամենից առաջ աչքի է ընկնում շահույթի մասին այն բիրտ էմպիրիկ պատկերացումը, որ փոխ է առնված սովորական կապիտալիստի մտահայեցողության եղանակից և որը միանգամայն հակասում է Ա. Սմիթի ներհատուկ ավելի լավ հայացքին։ Հանձին արդյունքի գնի փոխհատուցվում է թե՛ նյութեղենների ու թե՛ աշխատույժի գինը, բայց և մաշվելու հետևանքով աշխատագործիքներից արդյունքին փոխանցված արժեմասը։ Այս փոխհատուցումից ոչ մի դեպքում շահույթ չի բղխում։ Թե արդյունքի արտադրության համար կանխավճարված արժեքն արդյոք ամբողջովի՞ն է փոխհատուցվում ծախվելու հետևանքով, թե՞ մաս-մաս, մի անգամի՞ց, թե աստիճանաբար, այս հանգամանքը կարող է փոխհատուցման լոկ եղանակն ու ժամանակը փոփոխել, բայց ոչ մի դեպքում նա չի կարող երկսի համար էլ ընդհանուր երևույթը — արժեփոխհատուցումը — դարձնել հավելարժեքի ստեղծում։ Այստեղ իբրև հիմք ծառայում է այն սովորական պատկերացումը, թե որովհետև հավելարժեքն իրացվում է արդյունքի ծախվելով, նրա շրջանառությամբ միայն, ապա նա իբր թե լոկ վաճառքից, շրջանառությունից է ծագում։ Շահույթի ծագման տարբեր եղանակն այստեղ իրոք լոկ սխալ ֆրազ է այն մասին, որ արտադրողական կապիտալի տարբեր տարրերը տարբեր ծառայություն են մատուցում, որպես արտադրողական տարրեր աշխատապրոցեսում տարբեր կերպ են գործում։ Վերջապես տարբերությունը ոչ թե բղխեցվում է աշխատապրոցեսից, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] արժեմեծացման պրոցեսից, բուն իսկ արտադրողական կապիտալի ֆունկցիայից, այլ իբր թե նա լոկ սուբյեկտիվ նշանակություն ունի առանձին կապիտալիստի համար, որին օգտակար է իբր թե մի կապիտալամասն այս է եղանակով, մյուսը՝ այլ եղանակով։

Ընդհակառակը, Քենեն տարբերությունները բղխեցրել է հենց վերարտադրապրոցեսից ու սրա անհրաժեշտություններից։ Նրա ասելով՝ որպեսզի այս պրոցեսը շարունակական լինի, տարեկան կանխավճարումների արժեքը պետք է ամեն տարի ամբողջովին փոխհատուցվի տարեկան արդյունքի արժեքից, իսկ ներդրված կապիտալի արժեքը պետք է փոխհատուցվի մաս-մաս միայն, այնպես որ սա միմիայն մի շարք տարիների, օրինակ, տաս տարվա ընթացքում պետք է ամբողջովին փոխհատուցվի և ուրեմն վերարտադրվի (միևնույն տեսակի նոր նմուշահատերով փոխարինվի)։ Այսպիսով ուրեմն Ա. Սմիթը Քենեից շատ ու շատ հետ է ընկրկում։

Հիմնական կապիտալի որոշման համար այսպիսով Ա. Սմիթին ուրիշ ոչինչ չի մնում բոլորովին, քան ասելը, թե հիմնական կապիտալն աշխատամիջոցներն են, որոնք արտադրապրոցեսում իրենց կերպարանքը չեն փոխում և շարունակում են մինչև իրենց մաշվել-պրծնելն արտադրության մեջ ծառայել հակադրվելով այն արդյունքներին, որոնց գոյանալուն նրանք գործակցում են։ Նա մոռանում է, որ արտադրողական կապիտալի բոլոր տարրերն իրենց բնաձևով (իբրև աշխատամիջոցներ, նյութեղեններ ու աշխատույժ) միշտ հանդիպակայում են արդյունքին ու որպես ապրանք շրջանառող արդյունքին, և որ նյութեղեններից ու աշխատույժից կազմված մասի ու աշխատամիջոցներից կազմված մասի տարբերությունը լոկ այն է — աշխատույժի կողմից — որ սա միշտ նորից է գնվում (ոչ թե յուր ամբողջ կենսատևողությամբ է գնվում, ինչպես որ գնվում են աշխատամիջոցները), իսկ նյութեղենների կողմից տարբերությունն այն է, որ սրանք աշխատապրոցեսում գործում են՝ հանդես գալով ոչ թե հենց միևնույն նմուշահատերով, այլ նույն տեսակի միշտ նոր նմուշահատերով։ Միաժամանակ այն կեղծ երևութքն է ստեղծվում, որ հիմնական կապիտալի արժեքն իբր թե չի շրջանառում նմանապես, չնայած որ Ա. Սմիթը հիմնական կապիտալի մաշվածքն առաջ իհարկե շարադրել էր՝ իբրև արդյունագնի մաս նշելով։

Շրջանառու կապիտալն իբրև հիմնականի հակադրություն ներկայացնելիս նա առաջ չի մղել այն դրույթը, թե շրջանառու կապիտալն այս հակադրությունն ունի իբրև արտադրողական կապիտալի այնպիսի բաղադրամաս միայն, որը պետք է ամբողջովին փոխհատուցվի արդյունքի արժեքից և ուրեմն ամբողջովին մասնակցի արդյունքի փոխակերպություններին, այնինչ հիմնական կապիտալի դեպքում այս բանը տեղի չի ունենում։ Ընդհակառակը, նա շրջանառու կապիտալը խառնում է այն ձևերի հետ, որ կապիտալն ընդունում է արտադրության ոլորտից շրջանառության ոլորտն անցնելիս՝ հանդես գալով իբրև ապրանքակապիտալ ու դրամակապիտալ։ Բայց այս երկու ձևն էլ, ապրանքակապիտալն ու դրամակապիտալը, արտադրողական կապիտալի թե՛ հիմնական ու թե՛ հոսուն բաղադրամասերի արժեքի կրիչներն են։ Երկուսն էլ շրջանառության կապիտալ են՝ հակադրվելով արտադրողական կապիտալին, բայց ոչ թե շրջանառու (հոսուն) կապիտալ՝ ի հակադրություն հիմնական կապիտալի։

Վերջապես, ամբողջովին ծուռումուռ այն շարադրանքով, թե շահույթ ստացվում է հիմնական կապիտալի միջոցով, երբ սա մնում է արտադրապրոցեսում, շրջանառու կապիտալի միջոցով, երբ սա լքում է արտադրապրոցեսը և շրջանառում,— սքողվում է նրանց էական տարբերությունն արժեմեծացման պրոցեսում ու հավելարժեքի գոյացման մեջ, սքողվում է այն ձևերի նույնությամբ, որ ունեն փոփոխուն կապիտալն ու հաստատուն կապիտալի հոսուն բաղադրամասը պտույտի մեջ, ուրեմն էլ ավելի է մթագնվում կապիտալիստական արտադրության ամբողջ գաղտնիքը. «շրջանառու կապիտալի ընդհանուր անվանումով վերացվում է այս էական տարբերությունը, մի բան, որում է՛լ ավելի էր մճճվում հետագա տնտեսագիտությունը, երբ իբրև էական ու միակ վճռական նա սահմանում էր ոչ թե փոփոխուն ու հաստատուն կապիտալի հակադրությունը, այլ հիմնական ու շրջանառու կապիտալի հակադրությունը։

Այն բանից հետո, երբ Ա. Սմիթը նախ նշել է հիմնական ու շրջանառու կապիտալն իբրև կապիտալի ներդրման երկու առանձին տեսակ, որոնք, յուրաքանչյուրն ըստինքյան քննած, մի շահույթ են տալիս,— նա ասում է. «No fixed capital can yield any revenue but by means of a circulating capital. The most useful machines and instruments of trade will produce nothing without the circulating capital which affords the materials they are employed upon, and the maintenance of the workmen who employ them.» [«Ոչ մի հիմնական կապիտալ ուրիշ կերպ հասույթ տալ չի կարող, քան շրջանառու կապիտալի օգնությամբ։ Ամենից օգտակար մեքենաներն ու աշխատանքի գործիքները ոչինչ չեն արտադրի առանց շրջանառու, կապիտալի, որը նրանց մշակելի նյութեղեններն է հասցնում և հիշյալները գործածող բանվորներին ապրուստ է տալիս։»] (p. 188)

Այստեղից պարզվում է, որ առաջվա արտահայտությունները, թե yield a revenue, make a profit [«հասույթ է տալիս, շահույթ է բերում»] և այլն, հենց այն են նշանակում, որ երկու կապիտալամասն էլ իբրև արդյունակազմիչներ են ծառայում։

Ա. Սմիթը հիմա հետևյալ օրինակն է բերում «That part of the capital of the farmer which is employed in the implements of agriculture is a fixed, that which is employed in the wages and maintenance of his labouring servants is a circulating capital. (Այստեղ հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերությունն իրավամբ ուրեմն վերադրվում է արտադրողական կապիտալի տարբեր բաղադրամասերի տարբեր շրջանառությանը, պտույտին է միայն)։ He makes a profit of the one by keeping it in his own possession, and of the other by parting with it. The price or value of his labouring cattle is a fixed capital (այստեղ ճիշտն այն է դարձյալ, որ տարբերությունը վերագրվում է արժեքին ու ոչ թե նյութական տարրին), in the same manner as that of the instruments of husbandry; their (բանող անասունի) maintenance is a circulating capital, in the same way as that of the labouring servants. The farmer makes his profit, by keeping the labouring cattle, and by parting with their maintenance. (Ֆերմերն անասունի կերը պահում է, չի ծախում այն։ Նա հիշյալը գործ է ածում իբրև անասունի կեր, երբ հենց անասունը որպես աշխատագործիք է բանեցնում։ Տարբերությունը լոկ հետևյալն է. անասունի կերը, որ մտնում է բանող անասունի ապրուստի մեջ, ամբողջովին է սպառվում և միշտ պետք է փոխարինվի անասունի նոր կերով՝ ձեռք բերվելով երկրագործական արդյունքից կամ թե սրա վաճառքից. իսկ անասուններն իրենք փոխարինվում են այն չափով, որով նրանցից ամեն մեկը հաջորդաբար անաշխատունակ է դառնում)։ Both the price and the maintenance of the cattle which are bought in and fattened, not for labour but for sale, are a circulating capital. The farmer makes his profit by parting with them. (Յուրաքանչյուր ապրանքարտադրող, ուրեմն և կապիտալիստական ապրանքարտադրող, ծախում է յուր արդյունքը, յուր արտադրապրոցեսի արգասիքը, բայց սրա հետևանքով այս արդյունքը նրա արտադրողական կապիտալի ո՛չ հիմնական ու ո՛չ էլ հոսուն բաղադրամասն է կազմում։ Ընդհակառակը, հիմա արդյունքը գտնվում է մի այնպիսի ձևում, որով նա դուրս է նետվել արտադրապրոցեսից և պետք է իբրև ապրանքակապիտալ գործի։ Բտելու անասունն արտադրապրոցեսում որպես հումք է գործում, ոչ թե բանող անասունի նման իբրև գործիք։ Ուստի նա որպես սուբստանց մտնում է արդյունքի մեջ, և նրա ամբողջ արժեքն էլ մտնում է նույնի մեջ, ինչպես օժանդակ նյութերի [նրա կերի] արժեքը։ Հենց այս պատճառով է նա արտադրողական կապիտալի հոսուն մաս և ոչ թե այն պատճառով, որ ծախված արդյունքը — բտված անասունը — նույն բնաձևն ունի այստեղ, ինչ ձև որ ունի հումքը, դեռ չբտված անասունը։ Իսկ այս պատահական է։ Բայց Սմիթն այս օրինակից կարող էր տեսնել միաժամանակ, որ արտադրատարրի մեջ պարունակվող արժեքին հիմնական կամ թե հոսուն կապիտալի կոչում տվողը ոչ թե արտադրատարրի իրեղեն կերպարանքն է, այլ այն ֆունկցիան, որ արտադրատարրը կատարում է արտադրապրոցեսում)։ The whole value of the seed too is a fixed capital. Though it goes backwards and forwards between the ground and the granary, it never changes masters, and therefore it does not properly circulate. The farmer makes his profit not by its sale, but by its increase.» [«Ֆերմերի կապիտալի այն մասը, որը ներդրված է հողագործական գործիքների մեջ, հիմնական կապիտալ է, իսկ այն մասը, որ ներդրված է բանող ծառաների աշխատավարձի ու ապրուստի մեջ, շրջանառու կապիտալ է»։ Նա առաջինից շահույթ ստանում է յուր տիրության տակ պահելով, իսկ երկրորդից ստանում է՝ նրանից բաժանվելով։ Բանող անասունի գինը կամ արժեքը հիմնական կապիտալ է ճիշտ այնպես, ինչպես գյուղատնտեսական գործիքների արժեքը. իսկ նրա (բանող անասունի. Կ. Մ.) ապրուստը շրջանառու կապիտալ է ճիշտ այնպես, ինչպես բանող ծառաների ապրուստը։ Ֆերմերը շահույթ ստանում է՝ բանող անասունը յուր տիրության տակ պահելով ու բաժանվելով բանող անասունի ապրուստը կազմող արդյունքներից։ Ոչ թե բանեցնելու, բտելու համար գնած անասունի թե՛ գինն ու թե՛ արժեքը հիմնական կապիտալ են։ Ֆերմերը շահույթն ստանում է՝ նրանցից բաժանվելով։ Սերմերի ամբողջ արժեքը նույնպես հիմնական կապիտալ է։ Թեև սերմերը միշտ հողից անցնում են ամբարները, և ընդհակառակը, բայց նրանք երբեք տիրոջը չեն փոխում, ուստի և չեն շրջանառում այս բառի իսկական իմաստով։ Ֆերմերը շահույթ ստանում է ոչ թե սերմերը ծախելով, այլ սրանց քանակապես շատանալու չնորհիվ։»]

Այստեղ դուրս է ցայտում Սմիթի սահմանած տարբերության ամբողջ անմտությունը։ Նրա ասելով՝ սերմացուն հիմնական կապիտալ կլիներ, եթե ոչ մի change of masters [տիրոջ փոփոխություն] տեղի չունենար, այսինքն եթե սերմացուն ուղղակի տարեկան արդյունքից փոխարինվեր, նրանից վերցվեր։ Իսկ ընդհակառակը, նա շրջանառու կապիտալ կլիներ, եթե ամբողջ արդյունքը ծախվեր, և սրա մի արժեմասով ուրիշից սերմացու գնվեր։ Մի դեպքում change of masters [տիրոջ փոփոխություն] լինում է, մյուս դեպքում՝ ոչ։ Սմիթն այստեղ էլի շփոթում է հոսուն կապիտալն ու ապրանքակապիտալը։ Արդյունքն ապրանքակապիտալի նյութական կրիչն է։ Բայց այսպիսին է իհարկե նրա այն մասը միայն, որն իրոք մտնում է շրջանառության մեջ և չի մտնում ուղղակի այն արտադրապրոցեսի մեջ դարձյալ, որից նա դուրս էր եկել իբրև արդյունք։

Արդյոք սերմացուն ուղղակի արդյունքի՞ց է հանվում որպես մաս, թե՞ ամբողջ արդյունքը ծախվում է, և սրա արժեքի մի մասն է սերմացուի փոխարկվում՝ ուրիշից սերմ գնելով, միևնույն է,— երկու դեպքում էլ միմիայն փոխարինումն է տեղի ունենում, և այս փոխարինման միջոցով ոչ մի շահույթ չի ստացվում։ Մի դեպքում սերմացուն արդյունքի մնացած մասի հետ իբրև ապրանք մանում է շրջանառության մեջ, մյուս դեպքում նա լոկ կերպակայում է տոմարակալության մեջ որպես կանխավճարված կապիտալի արժեբաղադրամաս։ Բայց երկու դեպքում էլ նա արտադրողական կապիտալի հոսուն բաղադրամաս է մնում։ Նա ամբողջովին է սպառվում, որպեսզի արդյունք պատրաստվի, և պետք է ամբողջովին փոխարինվի՝ արդյունքից ստացվելով, որպեսզի հնարավոր լինի վերարտադրությունը։

«Հումքերն ու օժանդակ նյութերը կորցնում են այն ինքնակա կերպարանքը, որով նրանք մտել էին աշխատապրոցեսի մեջ իբրև սպառարժեքներ։ Ուրիշ է բուն աշխատամիջոցների բանը։ Մի գործիք, մեկ մեքենա, մի գործարանաշենք, մեկ աման և այլն ծառայում են աշխատապրոցեսում այնքան ժամանակ միայն, քանի դեռ նրանք պահպանում են իրենց սկզբնական կերպարանքը և վաղն էլի աշխատապրոցեսի մեջ են մտնում հենց ճիշտ նույն ձևով, ինչպես երեկ։ Ինչպես որ իրենց կյանքի ընթացքում աշխատապրոցեսի ընթացքում նրանք արդյունքի հանդեպ պահպանում են իրենց ինքնակա կերպարանքը, այնպես էլ այս պահպանում են իրենց մահվանից հետո։ Մեքենաների, գործանոցների, աշխատաշենքերի դիակները դեռ շարունակում են գոյություն ունենալ անջատ այն արդյունքներից, որոնց առաջ գալուն նրանք աջակցել էին։» (Buch I, Kap. VI, S. 192.)* [Տես 6 ծան. հետո]

Արդյունք պատրաստելու համար արտադրամիջոցների օգտագործվելու այս տարբեր եղանակները, երբ սրանցից ոմանք արդյունքի հանդեպ պահպանում են իրենց ինքնակա կերպարանքը, մյուսներն այս փոխում են կամ թե ամբողջովին կորցնում,— աշխատապրոցեսին իբրև այսպիսուն պատկանող այս տարբերությունը, որն ուրեմն վերաբերում է այն աշխատապրոցեսին էլ, որը նախանշված է, օրինակ, նահապետական գերդաստանի սոսկ ինքնաբավարարման համար, առանց որևէ փոխանակության, առանց ապրանքարտադրության,— Ա. Ամիթը սխալ է ներկայացնում, որովհետև 1) նա այստեղ ներխցկում է շահույթի՝ այս խնդրին բոլորովին չվերաբերող այն որոշումը, թե արտադրամիջոցներից ոմանք սեփականատիրոջը շահույթ տալիս են՝ իրենց կերպարանքը պահելով, մյուսներն՝ այս կորցնելով. 2) որովհետև արտադրատարրերի մի մասի՝ աշխատապրոցեսում կրած փոփոխությունները նա շփոթում է արդյունքների փոխանակությանը, ապրանքաշրջանառությանը պատկանող ձևափոխության (առուծախի) հետ, որը միաժամանակ յուր մեջ պարփակում է շրջանառող ապրանքների սեփականության փոփոխությունն էլ։

Պտույտը ենթադրում է վերարտադրությունն իբրև շրջանառությամբ միջնորդագործված, ուրեմն արդյունքը ծախելու միջոցով, արդյունքը դրամի փոխարկելով ու դրամից էլ հետփոխարկելով արդյունքի արտադրատարրերի։ Բայց որչափով որ յուր սեփական արդյունքի մի մասը հենց կապիտալիստական արտադրողին իրեն դարձյալ որպես արտադրամիջոց է ծառայում անմիջաբար, արտադրողը հանդես է գալիս իբրև հիշյալը հենց իրեն ծախող, և բանն այսպես էլ հենց կերպակայում է նրա հաշվապահության մեջ։ Այս դեպքում վերարտադրության այս մասը շրջանառությամբ չի միջնորդագործվում, այլ կատարվում է անմիջաբար։ Բայց արդյունքի այն մասը, որն այսպիսով էլի որպես արտադրամիջոց է ծառայում, փոխհատուցում է ոչ թե հիմնական, այլ հոսուն կապիտալը, քանի որ 1) նրա արժեքն ամբողջովին մտնում է արդյունքի մեջ և 2) նա ինքն ամբողջովին in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվել է նոր արդյունքից վերցրած մի նոր նմուշահատով։

Արդ, Ա. Սմիթը մեզ ասում է, թե ինչից է կազմված շրջանառու և հիմնական կապիտալը։ Նա թվարկում է այն իրերը, նյութական տարրերը, որոնք հիմնական կապիտալ են կազմում, ու նրանք, որոնք շրջանառու կապիտալ են կազմում. կարծես թե այս նախանշումն այս իրերին հենց նյութապես, բնությունից է հատուկ և ոչ թե, ընդհակառակը, ծագում է կապիտալիստական արտադրապրոցեսում նրանց ունեցած որոշ ֆունկցիայից։ Եվ սակայն նա միևնույն գլխում (Book II, chap. I) այն դիտողությունն է անում, թե չնայած մի որոշ իր, ինչպես օրինակ, մի բնակատուն, որ անմիջական սպառման համար է պահված, may yield a revenue to its proprietor, and thereby serve in the function of a capital to him, it cannot yield any to the public, nor serve in the function of a capital to it, and the revenue of the whole body of the people can never be in the smallest degree increased by it.» [«Կարող է հասույթ բերել յուր տիրոջը և ուրեմն ծառայել նրան՝ գործելով իբրև կապիտալ, բայց նա չի կարող հասույթ բերել հասարակությանը է սրան ծառայել որպես կապիտալ. այսպիսով նա երբեք չի կարող շատացնել ամբողջ հասարակության հասույթը։»] (S. 186). Այստեղ Ա. Սմիթը պարզորոշ արտահայտում է, թե կապիտալահատկությունն իրերին ոչ թե իբրև այսպիսիների ու ամեն պարագայում է պատկանում, այլ մի ֆունկցիա է, որով, նայած հանգամանքներին, նրանք օժտվում են կամ թե չեն օժտվում։ Իսկ ինչ որ ճիշտ է կապիտալի վերաբերմամբ ընդհանրապես, ճիշտ է նրա ստորաբաժանումների վերաբերմամբ էլ։

Միևնույն իրերը կազմում են հոսուն կամ թե հիմնական կապիտալի բաղադրամասը, նայած թե նրանք ի՛նչ տարբեր ֆունկցիա են կատարում աշխատապրոցեսում։ Օրինակ, մի անասուն, իբրև բանող անասուն (աշխատամիջոց) կազմում է ֆերմերի հիմնական կապիտալի նյութական գոյեղանակը, իսկ ընդհակառակը, որպես բտելու անասուն (հումք) կազմում է նրա շրջանառու կապիտալի բաղադրամասը։ Մյուս կողմից՝ միևնույն իրը կարող է մերթ գործել իբրև արտադրողական կապիտալի բաղադրամաս, մերթ էլ պատկանել անմիջական սպառաֆոնդին։ Օրինակ, եթե մի տուն գործում է իբրև աշխատավայր, արտադրողական կապիտալի հիմնական բաղադրամաս է, եթե բնակատուն է, ապա ամենևին կապիտալի ձև չունի qua [որպես, իբրև] բնակատուն։ Միևնույն աշխատամիջոցները կարող են շատ դեպքերում երբեմն որպես արտադրամիջոց գործել, երբեմն էլ ինչպես սպառամիջոց։

Սա էր այն մոլորություններից մեկը, որոնք բղխում են Սմիթի այն հայացքից, ըստ որի հիմնական ու շրջանառու կապիտալի բնույթներն ըմբռնվում են իբրև իրերին պատկանող բնույթներ։ Արդեն աշխատապրոցեսի վերլուծությունը (I գիրք, V գլուխ) ցույց է տալիս, թե ինչպես աշխատամիջոցի, աշխատանյութեղենի, արդյունքի կոչումները փոխվում են, նայած այն տարբեր դերին, որ միևնույն իրն ստանձնում է պրոցեսում։ Բայց հիմնական ու ոչ-հիմնական կապիտալի կոչումներն էլ իրենց հերթին հիմնված են այն որոշակի դերերի վրա, որ այս տարրերը խաղում են աշխատապրոցեսում և ուրեմն նաև արժեգոյացման պրոցեսում։

Իսկ երկրորդ՝ այն իրերը թվարկելիս, որոնցից կազմված են հիմնական կապիտալն ու հոսուն կապիտալը, միանգամայն պարզ երևան է գալիս, թե Սմիթը կապիտալի հիմնական ու հոսուն բաղադրամասերի այն տարբերությունը, որ ույժ ու իմաստ ունի միմիայն արտադրողական կապիտալի (յուր արտադրողական ձևով հանդես եկող կապիտալի) վերաբերմամբ, շփոթում է այն տարբերության հետ, որ կա մի կողմից՝ արտադրողական կապիտալի ու մյուս կողմից՝ սրա շրջանառության պրոցեսում կապիտալին պատկանող ձևերի — ապրանքակապիտալի ու դրամակապիտալի միջև։ Միևնույն տեղում (p. p. 187, 188) նա ասում է. «The circulating capital consists... of the provisions, materials, and finished work of all kinds that are in the hands of their respective dealers, and of the money that is necessary for circulating and distributing them» և այլն։ [«Շրջանառու կապիտալը կազմված է... ամեն տեսակի պաշարներից, նյութեղեններից ու պատրաստի արդյունքներից, որոնք գտնվում են նրանցով առուտուր անող մարդկանց ձեռին, ու այն փողից, որն անհրաժեշտ է նրանց շրջանառության ու բաշխման համար։»] — Իրապես, եթե մենք ավելի մոտիկից ենք նայում, ապա տեսնում ենք, որ այստեղ, առաջվանի հակառակ, շրջանառու կապիտալը դարձյալ նույնացվում է ապրանքակապիտալի ու դրամակապիտալի հետ, ուրեմն կապիտալի այն երկու ձևի հետ, որոնք ամենևին արտադրապրոցեսին չեն պատկանում, որոնք ոչ թե շրջանառու (հոսունի կապիտալ են ի հակադրություն հիմնական կապիտալի, այլ շրջանառության կապիտալ են՝ հակադրվելով արտադրողական կապիտալին։ Սրանց կողքին է միայն, որ այնուհետև դարձյալ կերպակայում են արտադրողական կապիտալի այն բաղադրամասերը, որոնք կանխավճարված են իբրև նյութեղեններ (հումք կամ թե կիսաֆաբրիկատներ) և իսկապես մուծվել են արտադրապրոցեսի մեջ։ Նա ասում է.

«... The third and last of the three portions into which the general stock of the society naturally divides itself, is the circulating capital, of which of the characteristic is, that is affords a revenue only by circulating or changing masters. This it composed likewise of four parts: first, of the money... (Բայց փողն արտադրողական կապիտալի, արտադրապրոցեսում գործող կապիտալի մի ձևը չի երբեք։ Նա միշտ այն ձևերից մեկն է լոկ, որ կապիտալն ընդունում է յուր շրջանառության պրոցեսում) — secondly, of the stock of provisions which are in the possession of the butcher, the grazier, the farmer... and from the sale of which they expect to derive a profit... Fourthly and lastly, of the work which is made up and completed, but which is still in the hands of the merchant and manufacturer.— Եվ` thirdly, of the materials, whether altogether rude or more or less manufactured, of clothes, furniture, and building, which are not yet made up into any of those three shapes but which remain in the hands of the growers, the manufacturers, the mercers and drapers, the timber-merchants, the carpenters and joiners, the bookmakers» և այլն։» [«Այն երեք մասից երրորդն ու վերջինը, որոնց որ բնականորեն տրոհվում է հասարակության ամբողջ կապիտալը, շրջանառու կապիտալն է, որը բնորոշվում է նրանով, որ նա հասույթ բերում է միմիայն շրջանառելով ու տիրոջը փոխելով։ Նա կազմված է նույնպես չորս մասից. առաջին՝ փողից, երկրորդ՝ այն պաշարից, որը գտնվում է մսագործի, անասնարդյունաբերողի, ֆերմերի տիրության տակ և որի ծախվելուց են նրանք ակնկալում շահույթ ստանալ... Չորրորդ ու վերջապես՝ այն արդյունքից, որը լիովին ավարտված է, բայց դեռ գտնվում է առևտրականի կամ թե գործարանատիրոջ ձեռին։— Երրորդ՝ այն նյութեղեններից, որոնք կամ բոլորովին անմշակ են և կամ շատ թե քիչ մշակված, այն հագուստեղենից, կահից, շենքերից, որոնք դեռ չեն ավարտված, բայց մնում են ոչխարաբույծների, գործարանատերերի, մետաքսավաճառների, մահուդավաճառների, շինափայտավաճառների, ատաղձագործների ու հյուսների, քարտաշների և այլոց ձեռին։»]

№ 2-ն ու 4-ն ուրիշ ոչինչ չեն պարունակում, քան արդյունքներ, որոնք իբրև այսպիսիք դուրս են նետված արտադրապրոցեսից և պետք է ծախվեն. կարճ ասած՝ նրանք հիմա գործում են որպես ապրանքներ, ուրեմն resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] իբրև ապրանքակապիտալ, հետևաբար մի այնպիսի ձև ունեն և պրոցեսում մի այնպիսի տեղ են բռնում, որով նրանք արտադրողական կապիտալի ոչ մի տարր չեն կազմում, ինչ էլ որ լինի իրենց վերջնական նախանշումը, այսինքն նրանք, ըստ իրենց նպատակի (սպառարժեքի), վերջիվերջո անհատակա՞ն սպառման մեջ մտնեն արդյոք, թե արտադրողական սպառման մեջ, միևնույն է։ № 2-ում այս արդյունքները սննդամիջոցներ են, № 4-ում՝ մյուս բոլոր պատրաստի արդյունքները, որոնք իրենք այսպիսով ուրեմն իրենց հերթին կազմված են պատրաստի աշխատամիջոցներից կամ թե պատրաստի սպառամիջոցներից միայն (ուրիշ սպառամիջոցներից, քան № 2-ում պարունակվող սննդամիջոցներն են)։

Որ Սմիթն էլի վաճառականի մասին է խոսում ընդսմին, ցույց է տալիս նրա խառնաշփոթումը։ Քանի որ արտադրողը վաճառականին է ծախել յուր արդյունքը, սա ընդհանրապես նրա կապիտալի ոչ մի ձևը չի կազմում այլևս։ Հանրորեն քննած՝ հիշյալ արդյունքն անշուշտ դեռ էլի ապրանքակապիտալ է, եթե նույնիսկ ուրիշ ձեռքերում է գտնվում և ոչ թե յուր արտադրողի ձեռին. բայց որովհետև նա ապրանքակապիտալ է, հենց այս պատճառով էլ նա ո՛չ հիմնական կապիտալ է ու ոչ էլ հոսուն կապիտալ։

Յուրաքանչյուր արտադրության մեջ, որի անմիջական նպատակն ինքնաբավարարումը չի, արդյունքը պետք է իբրև ապրանք շրջանառի, այսինքն ծախվի ոչ թե նրա համար, որ նրանից մի շահույթ ստացվի, այլ նրա համար, որ արտադրողն ընդհանրապես ապրել կարողանա։ Կապիտալիստական արտադրության ժամանակ հիշյալին ավելանում է այն, որ ապրանքի ծախվելով իրանում է նրա մեջ պարունակված հավելարժեքն էլ։ Արդյունքն իբրև ապրանք արդեն դուրս է ելնում արտադրապրոցեսից, ուրեմն սրա ոչ հիմնական ու ոչ էլ հոսուն տարրն է։

Սակայն Սմիթը հենց ինքն այստեղ ջրում է յուր ասածը։ Պատրաստի արդյունքները, ինչ էլ որ լինի նրանց նյութական կերպարանքը կամ նրանց սպառարժեքը, նրանց օգտակար էֆֆեկտը, այստեղ բոլորն էլ ապրանքակապիտալ են, ուրեմն կապիտալ են շրջանառության պրոցեսին պատկանող ձևով։ Որպես այս ձևում գտնվողներ՝ նրանք իրենց սեփականատիրոջ որևէ արտադրողական կապիտալի ոչ մի մասը չեն կազմում, մի բան, որն ամենևին չի խանգարում, որ նրանք հենց որ ծախվեն, իրենց գնորդի ձեռին դառնան արտադրողական կապիտալի բաղադրամասեր, հոսուն կամ թե հիմնական, միևնույն է։ Այստեղից երևում է, որ միևնույն իրերը, որոնք մի ժամանակ շուկայում հանդես են գալիս իբրև ապրանքակապիտալ հակադրվելով արտադրողական կապիտալին — հենց որ շուկայից հանվում են, կարող են գործել որպես արտադրողական կապիտալի հոսուն կամ թե հիմնական բաղադրամասեր և կամ չգործել էլ։

Բամբակի մանագործարանատիրոջ արդյունքը — մանվածքը — նրա կապիտալի ապրանքաձևն է, նրա համար ապրանքակապիտալ է։ Մանվածքը չի կարող դարձյալ գործել իբրև նրա արտադրողական կապիտալի բաղադրամաս, ոչ իբրև աշխատանյութեղեն, ոչ էլ որպես աշխատամիջոց։ Բայց այն մանածագործարանատիրոջ ձեռին, որը գնում է մանվածքը, սա միակցվում է նրա արտադրողական կապիտալին իբրև սրա հոսուն բաղադրամասերից մեկը։ Սակայն մանագործարանատիրոջ համար մանվածքը նրա ինչպես հիմնական, այնպես էլ հոսուն կապիտալի մի մասի արժեքի կրիչն է (հավելարժեքը մի կողմ թողած)։ Այսպես էլ մի մեքենա, իբրև մեքենա գործարանատիրոջ արդյունք, նրա կապիտալի ապրանքաձևն է, ապրանքակապիտալ է նրա համար. և քանի դեռ նա հարամնում է այս ձևում, նա ո՛չ հոսուն ու ոչ էլ հիմնական կապիտալ է։ Ծախվելով մեքենա բանեցնող մի գործարանատիրոջ՝ նա դառնում է մի արտադրողական կապիտալի հիմնական բաղադրամաս։ Նույնիսկ այն դեպքում, երբ արդյունքը յուր սպառաձևի համեմատ մասամբ էլի կարող է իբրև արտադրամիջոց մտնել այն պրոցեսի մեջ, որից դուրս էր եկել, ինչպես, օրինակ, ածուխը կարող է մտնել ածխարտադրության մեջ,— ածխարդյունքի հենց այն մասն էլ, որը նախանշված է ծախելու համար, ո՛չ հոսուն կապիտալ է ու ոչ էլ հիմնական կապիտալ, այլ ապրանքակապիտալ է։

Մյուս կողմից՝ արդյունքն ըստ յուր սպառաձևի կարող է բոլորովին անընդունակ լինել արտադրողական կապիտալի որևէ մի տարրը կազմելու, լինի որպես աշխատանյութեղեն, թե աշխատամիջոց, միևնույն է։ Օրինակ, որևէ մի կենսամիջոց։ Այնուամենայնիվ նա ապրանքակապիտալ է յուր արտադրողի համար, ինչպես հիմնական, այնպես էլ հոսուն կապիտալի արժեկրիչն է, և նա մեկի կամ թե մյուսի արժեկրիչն է, նայած թե արդյունքի արտադրության մեջ կիրառված կապիտալն արդյոք ամբողջովի՞ն, թե՞ մասամբ պետք է փոխարինվի, նրա արժեքն արդյոք ամբողջովի՞ն, թե՞ մասամբ է փոխանցվել։

Սմիթի մոտ № 3-ի տակ հում նյութեղենը (հումք, կիսաֆաբրիկատ, օժանդակ նյութ) կերպակայում է մի կողմից՝ ոչ որպես մի բաղադրամաս, որն արդեն միակցվել է արտադրողական կապիտալին, այլ իրապես լոկ իբրև մի առանձին տեսակն այն սպառարժեքների, որոնցից կազմված է հասարակական արդյունքն ընդհանրապես, որպես ապրանքամասսայի մի առանձին տեսակը՝ № 2-ի ու № 4-ի տակ թվարկված մյուս նյութական բաղադրամասերի, կենսամիջոցների է այլոց կողքին։ Մյուս կողմից՝ նրանք անտարակույս մեջ են բերվում որպես արտադրողական կապիտալին միակցված և ուրեմն իբրև սրա տարրեր, որոնք գտնվում են արտադրողի ձեռին։ Խառնաշփոթումը երևում է նրանից, որ նրանք ըմբռնվում են իբրև արտադրողի ձեռքում գործողներ (in the hands of the growers, the manufacturers և այլև [ոչխարաբույծների, գործարանատերերի ձեռին] մյուս կողմից էլ՝ իբրև վաճառականների (mercers, drapers, timber-merchants [մետաքսավաճառների, մահուդավաճառների, շինափայտավաճառների] ձեռին գործողներ, որտեղ նրանք սոսկական ապրանքակապիտալ են, ոչ թե արտադրողական կապիտալի բաղադրամասեր։

Իրականում Ա. Սմիթն այստեղ շրջանառու կապիտալի տարրերը թվարկելիս բոլորովին մոռանում է հիմնական ու հոսուն կապիտալի տարբերությունը, որն ույժ ունի արտադրողական կապիտալի վերաբերմամբ միայն։ Նա, ընդհակառակը, ապրանքակապիտալն ու դրամակապիտալը, այսինքն կապիտալի այն երկու ձևը, որոնք շրջանառության պրոցեսին են պատկանում, հակադրում է արտադրողական կապիտալին, բայց այս էլ հենց անգիտակցորեն է անում լոկ։

Ակնբախ է վերջապես այն, որ Ա. Սմիթը շրջանառու կապիտալի բաղադրամասերը թվարկելիս մոռանում է աշխատույժը։ Եվ այս էլ պատահում է հատկապես երկու պատճառով։

Մենք հենց նոր տեսանք, որ, դրամակապիտալը մի կողմ թողած, շրջանառու կապիտալն ապրանքակապիտալի մի ուրիշ անունն է միայն։ Բայց քանի դեռ աշխատույժը շրջանառում է շուկայում, նա կապիտալ չի, ապրանքակապիտալի ոչ մի ձև չի։ Նա ընդհանրապես ոչ-կապիտալ է. բանվորը կապիտալիստ չի, թեև նա շուկա է բերում մի ապրանք, այն է՝ յուր սեփական կաշին։ Այն ժամանակ միայն, հենց որ աշխատույժը ծախվում է, մուծվում արտադրապրոցեսի մեջ, ուրեմն այն բանից հետո, երբ նա դադարել է իբրև ապրանք շրջանառելուց, նա դառնում է արտադրողական կապիտալի բաղադրամաս, այսինքն՝ փոփոխուն կապիտալ՝ իբրև հավելարժեքի աղբյուր, ու արտադրողական կապիտալի հոսուն բաղադրամաս՝ աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքի պտույտի առնչությամբ։ Որովհետև Սմիթն այստեղ հոսուն կապիտալը շփոթում է ապրանքակապիտալի հետ, ուստի նա չի կարող աշխատույժը մտցնել շրջանառու կապիտալի յուր ռուբրիկայի տակ։ Այս պատճառով էլ այստեղ փոփոխուն կապիտալը հանդես է գալիս այն ապրանքների ձևով, որ բանվորը գնում է յուր աշխատավարձով, այն է՝ կենսամիջոցների ձևով։ Այս ձևով պատկերացվելիս՝ աշխատավարձի վրա ծախսված կապիտալարժեքը պետք է շրջանառու կապիտալին պատկանի։ Արտադրապրոցեսին միակցվողն աշխատույժն է, հենց ինքը բանվորն է, ոչ թե այն կենսամիջոցները, որոնցով բանվորը պահպանում է յուր գոյությունր։ Սակայն մենք տեսել ենք (I գիրք, XXI գլուխ), որ հանրորեն քննած, բուն իսկ բանվորի վերարտադրությունը, որը կատարվում է նրա անհատական սպառման միջոցով, հասարակական կապիտալի վերարտադրության պրոցեսին է պատկանում։ Բայց այս չի վերաբերում ինքնապարփակ առանձին արտադրապրոցեսին, որը քննում ենք այստեղ։ Acquired and useful abilities [ձեռք բերած ու օգտակար ունակությունները] (p. 187), որ Սմիթը մեջ է բերում հիմնական կապիտալի ռուբրիկայի տակ, ընդհակառակը, կազմում են հոսուն կապիտալի բաղադրամասերը, երբ նրանք վարձու բանվորի abilities-ն [ունակություններն] են, և սա յուր աշխատանքի հետ միասին ծախել է յուր abilities-ն [ունակություններն] էլ։

Սմիթի մի մեծ սխալն այս է, որ նա հասարակական ամբողջ հարստությունը տրոհում է 1) անմիջական սպառաֆոնդի, 2) հիմնական կապիտալի, 3) շրջանառու կապիտալի։ Վերոգրյալի համաձայն հարստությունը պետք է տրոհվեր 1) սպառաֆոնդի, որը հասարակական գործող կապիտալի ոչ մի մասը չի կազմում, չնայած որ նրա մասերը միշտ կարող են իբրև կապիտալ գործել, ու 2) կապիտալի։ Ըստ այսմ հարստության մի մասը գործում է որպես կապիտալ, մյուս մասն՝ իբրև ոչ-կապիտալ կամ սպառաֆոնդ։ Եվ այստեղ ամեն կապիտալի համար մի անճողոպրելի անհրաժեշտություն է ներկայացնում կամ հիմնական և կամ հոսուն կապիտալ լինելը, ինչպես, ասենք, մի կաթնասուն կենդանու համար բնական անհրաժեշտություն է կամ որձ կամ թե էգ լինելը։ Բայց մենք տեսել ենք, որ հիմնականի ու հոսունի հակադրությունը կիրառելի է միմիայն արտադրողական կապիտալի տարրերի վերաբերմամբ, և որ ուրեմն սրանց կողքին կապիտալի մի շատ նշանավոր քանակ — ապրանքակապիտալ ու դրամակապիտալ — էլ կա, որը գտնվում է մի այնպիսի ձևում, որում պարուրված նա ո՛չ հիմնական ու ոչ էլ հոսուն կապիտալ կարող է լինել։

Որովհետև, արդյունքների այն մասի բացառությամբ, որը հենց իրենց՝ կապիտալիստական առանձին արտադրողների կողմից ուղղակի, առանց ծախելու կամ թե գնելու, դարձյալ իբրև արտադրամիջոց է գործածում յուր բնաձևով, հասարակական արտադրության ամբողջ մասսան — կապիտալիստական պատվանդանի վրա — իբրև ապրանքակապիտալ շրջանառում է շուկայում, ուստի պարզ է, որ ապրանքակապիտալից են վերցվում ինչպես արտադրողական կապիտալի հիմնական ու հոսուն տարրերը, այնպես էլ սպառաֆոնդի բոլոր տարրերը. մի բան, որ ուրիշ ոչինչ չի նշանակում իրոք, քան այն, որ արտադրամիջոցները, ինչպես և սպառամիջոցները, կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա նախ և առաջ հանդես են գալիս որպես ապրանքակապիտալ, եթե հենց կոչում ունենում էլ են հետագայում իբրև սպառամիջոցներ կամ թե որպես արտադրամիջոցներ ծառայելու. նմանապես հենց ինքն աշխատույժն էլ իբրև ապրանք, թեպետ ոչ իբրև ապրանքակապիտալ, նախապես շուկայումն է գտնվում։

Այստեղից էլ առաջ է գալիս Սմիթի նոր խառնաշփոթումը։ Նա ասում է.

«Of these four parts (circulating capital-ի [շրջանառու կապիտալի], այսինքն այն կապիտալի, որը հանդես է գալիս շրջանառության պրոցեսին պատկանող յուր ձևերով իբրև ապրանքակապիտալ ու դրամակապիտալ — երկու մաս, որոնք չորս են դառնում այն պատճառով, որ Սմիթն ապրանքակապիտալի բաղադրամասերը նյութապես էլի է զանազանում իրարից) three—provisions, materials, and finished work, are either annually or in a longer or shorter period, regularly withdrawn from it, and placed either in the fixed capital, or in the stock reserved for immediate consumption. Every fixed capital is both originally derived from, and requires to be continually supported be, a circulating capital. All useful machines and instruments of trade are originally derived from a circulating capital, which furnishes the materials of which they are made and the maintenance of the workmen who make them. They require, too, a capital of the same kind to keep them in constant repair.» [|| Շրջանառու կապիտալի || «Այս չորս մասից երեքը — պաշարները, նյութեղեններն ու պատրաստի արդյունքները — ամեն տարի և կամ ուրիշ ավելի կամ թե պակաս կարճ պարբերաշրջաններում հանվում են շրջանառությունից և դրվում են կամ հիմնական կապիտալի մեջ, կամ էլ անմիջական սպառման համար նախանշված ֆոնդի մեջ։ Ամեն հիմնական կապիտալ սկզբնապես ծագել է շրջանառու կապիտալից և այս վերջինիս անընդհատ օժանդակությունն է պահանջում։ Բոլոր օգտակար մեքենաներն ու աշխատանքի գործիքներն սկզբում առաջ են եկել հիմնական կապիտալից, որը մատակարարել է այն նյութեղենները, որոնցից շինված են նրանք, և տվել է ապրուստն այն բանվորների, որոնք շինել են հիշյալները։ Նրանք պահանջում են նմանապես, որ նշված տեսակի կապիտալն իրենց օժանդակի միշտ սարքին լինելու։»] (p. 188.)

Բացառությամբ արդյունքի այն մասի, որ սրա արտադրողներն անմիջաբար էլի իրենք են գործածում իբրև արտադրամիջոցներ, կապիտալիստական արտադրության համար ճիշտ է հետևյալ ընդհանրական դրույթը.— բոլոր արդյունքները որպես ապրանքներ շուկա են գալիս և ուրեմն կապիտալիստի համար շրջանառում են որպես նրա կապիտալի ապրանքաձև, իբրև ապրանքակապիտալ, ուզում է՝ այս արդյունքները հիմա գործելու լինեն և կամ կարողանան գործել իրենց բնաձևի, իրենց սպառարժեքի համեմատ որպես արտադրողական կապիտալի (արտադրապրոցեսի) տարրե՞ր, որպես արտադրամիջոցնե՞ր, և հետևաբար իբրև արտադրողական կապիտալի հիմնական կամ թե հոսուն տարրեր, թե՞ նրանք կարողանան ծառայել միմիայն որպես անհատական, ոչ-արտադրողական սպառման միջոցներ, միևնույն է։ Բոլոր արդյունքներն իբրև ապրանքներ շուկա են նետվում. ուստի բոլոր արտադրամիջոցներն ու սպառամիջոցները, արտադրողական ու անհատական սպառման բոլոր տարրերը պետք է գնման միջոցով էլի շուկայից կորզվեն որպես ապրանքներ։ Այս ծամծմված դրույթը (տրյուիզմն) իհարկե ճիշտ է։ Ուստի սա վերաբերում է արտադրողական կապիտալի թե՛ հիմնական ու թե հոսուն տարրերին էլ, ինչպես ամեն ձևի աշխատամիջոցներին, այնպես և ամեն ձևի աշխատանյութեղեններին։ (Ընդսմին մենք դեռ մտահան ենք անում այն, որ կան արտադրողական կապիտալի այնպիսի տարրեր, որոնք բնությունից են տրված, արդյունքներ չեն ամենևին)։ Մեքենան նույնպես է շուկայում գնվում, ինչպես և բամբակը։ Բայց սրանից բոլորովին չի հետևում, թե յուրաքանչյուր հիմնական կապիտալ սկզբնապես ծագում է մի հոսուն կապիտալից,— այս հետևում է Սմիթյան այն շփոթումից միայն, որով նա շրջանառության կապիտալը խառնում է շրջանառու կամ հոսուն, այսինքն ոչ-հիմնական կապիտալի հետ։ Եվ վրադիր՝ Սմիթը հենց ինքն է ջրում յուր ասածը։ Նրա ասելով հենց՝ մեքենաներն իբրև ապրանք կազմում են շրջանառու կապիտալի № 4-ի մասը։ Որ նրանք շրջանառու կապիտալից են ծագում, լոկ այն է նշանակում ուրեմն, որ նրանք նախքան իրենց որպես մեքենաներ գործելը գործել են իբրև ապրանքակապիտալ և որ նյութապես սակայն հենց իրենցից են ծագում, նմանապես բամբակն էլ, որպես մանագործարանատիրոջ կապիտալի հոսուն տարր, շուկայում գտնվող բամբակից է ծագում։ Իսկ եթե Սմիթը յուր հետագա շարադրանքի մեջ հիմնական կապիտալը հոսուն կապիտալից է բղխեցնում հենց այն պատճառով, որ մեքենաներ շինելու համար աշխատանք ու հումք է հարկավոր, ապա նախ՝ մեքենաներ շինելու համար դեռ աշխատամիջոցներ, ուրեմն հիմնական կապիտալ էլ է հարկավոր, և երկրորդ՝ հումքեր պատրաստելու համար նույնպես հիմնական կապիտալ — մեքենաներ և այլն — է հարկավոր, որովհետև արտադրողական կապիտալը յուր մեջ միշտ պարփակում է աշխատամիջոցներ, իսկ աշխատանյութեղեն միշտ չի պարփակում։ Սմիթը հենց ինքն անմիջապես հետո ասում է. «Lands, mines, and fisheries, require all both a fixed and circulating capital to cultivate them; (ուրեմն նա խոստովանում է, որ հումք արտադրելու համար ոչ միայն հոսուն, այլև հիմնական կապիտալ է հարկավոր) and (այստեղ մի նոր մոլորություն) their produce replaces with a profit, not only those capitals, but all the others in society. (p. 188) [«Հողերը, հանքարաններն ու ձկնորսարանները թե՛ հիմնական ու թե՛ շրջանառու կապիտալ են պահանջում իրենց մշակման համար, և նրանց արդյունքը շահույթով հանդերձ փոխհատուցում է ոչ միայն այս կապիտալները, այլև հասարակության մեջ եղած մյուս բոլոր կապիտալները։»] Այս ամբողջովին աղավաղ դրույթ է։ Նրանց արդյունքը հումք, օժանդակ նյութեր և այլն մատակարարում է մյուս բոլոր արդյունաբերաճյուղերի համար։ Բայց նրանց արժեքը չի փոխհատուցում հասարակական մյուս բոլոր կապիտալների արժեքը. նա փոխհատուցում է միմիայն յուր սեփական կապիտալարժեքը (+ հավելարժեքը)։ Այստեղ Ա. Սմիթը դարձյալ տոգորված է ֆիզիոկրատների հուշերով։

Հանրորեն քննած՝ ճիշտ է, որ ապրանքակապիտալի այն մասը, որը կազմված է այնպիսի արդյունքներից, որոնք կարող են միմիայն իբրև աշխատամիջոցներ ծառայել, վաղ թե ուշ գործում են հենց որպես աշխատամիջոցներ — եթե նրանք ընդհանրապես անօգուտ չեն արտադրված լինում, անվաճառելի չեն — այսինքն կապիտալիստական արտադրության հիմքի վրա նրանք հենց որ դադարել են ապրանքներ լինելուց, պետք է հասարակական արտադրողական կապիտալի հիմնական մասի իրական, առաջուց արդեն նախատեսված տարրերը կազմեն։

Այստեղ գոյանում է մի տարբերություն, որն արդյունքի բնաձևից է առաջ գալիս։

Օրինակ, մեկ մանամեքենա ոչ մի սպառարժեք չունի, եթե նա չի օգտագործվում մանելու համար, հետևաբար չի գործում իբրև արտադրատարր, ուրեմն կապիտալիստական տեսակետից՝ որպես մի արտադրողական կապիտալի հիմնական բաղադրամաս։ Բայց մանամեքենան շարժական է։ Այն երկրից, որտեղ արտադրվել է, նա կարող է արտահանվել և օտար երկրում ուղղակի կամ թե անուղղակի ծախվել, լինի՝ հումքերի և այլոց դիմաց, լինի շամպայնի դիմաց, միևնույն է։ Այն երկրում, որտեղ արտադրվել է, նա այս դեպքում լոկ իբրև ապրանքակապիտալ է գործում, բայց երբեք, նույնիսկ ոչ էլ յուր ծախվելուց հետո, չի գործում որպես հիմնական կապիտալ։

Ընդհակառակն, այն արդյունքները, որոնք հողին միակցվելով տեղափակված են և ուրեմն միմիայն տեղում էլ կարող են օգտագործվել, օրինակ, գործարանաշենքերը, երկաթուղիները, կամուրջները, գետնանցքները, նավաշինարանները և այլն, հողալավումները և այլն, չեն կարող մարմնապես, ոտով-գլխով արտահանվել։ Նրանք շարժական չեն։ Նրանք կամ անօգտակար են, կամ էլ, հենց որ ծախվում են, պետք է իբրև հիմնական կապիտալ գործեն այն երկրում, որտեղ նրանք արտադրված են։ Իրենց կապիտալիստական արտադրողի աչքում, որը չարաշահության դիտումով գործարաններ է շինում կամ թե հողեր է բարելավում, որ ծախի, այս իրերը նրա ապրանքակապիտալի ձևն են, ուրեմն Սմիթի ասածի համաձայն՝ շրջանառու կապիտալի ձև են։ Բայց հանրորեն քննած՝ այս իրերը — որպեսզի անօգտակար չլինեն — վերջիվերջո պետք է հենց նույն երկրում իբրև հիմնական կապիտալ գործեն մի արտադրապրոցեսում, որը սևեռված և յուր սեփական տեղափակման հետևանքով, որից ամենևին չի հետևում, որ անշարժ իրերն իբրև այսպիսիք առանց այլևայլության հիմնական կապիտալ են. նրանք կարող են իբրև բնակատներ և այլն սպառաֆոնդին պատկանել և հետևաբար հասարակական կապիտալին չպատկանել առհասարակ, չնայած որ նրանք կազմում են մի տարրը հասարակական հարստության, որի լոկ մի մասն է կապիտալը։ Այս իրերն արտադրողը, Սմիթի արտահայտությամբ ասած, հիշյալները ծախելով է մի շահույթ ձեռք բերում։ Ուրեմն շրջանառո՜ւ կապիտալ։ Նրանց օգտագործողը, նրանց վերջնական գնորդը հիշյալները լոկ այն ժամանակ կարող է օգտագործել, եթե արտադրապրոցեսում գործածի նրանք։ Ուրեմն հիմնակա՜ն կապիտալ։

Գույքատիտղոսները, օրինակ, մի երկաթուղունը, կարող են ամեն օր ձեռից ձեռ անցնել, և նրանց տերերը կարող են մի շահույթ ձեռք բերել՝ այս տիտղոսը նույնիսկ արտասահմանում ծախելով — քանի որ գույքատիտղոսն արտահանելի է, թեև ինքը երկաթուղին՝ ոչ։ Բայց այնուամենայնիվ այս իրերը բուն իսկ այն երկրում, որտեղ նրանք տեղափակված են, պետք է կամ պարապ ընկած մնան, կամ էլ գործեն իբրև մի արտադրողական կապիտալի հիմնական բաղադրամաս։ Նմանապես էլ A գործարանատերը կարող է շահույթ ձեռք բերել յուր գործարանը B գործարանատիրոջը ծախելով, իսկ այս չի խանգարում, որ գործարանն առաջվա պես իբրև հիմնական կապիտալ գործի։

Ուստի եթե տեղապես սևեռված, հողից անբաժանելի աշխատամիջոցները չնայած որ իրենց արտադրողի համար կարող են իբրև ապրանքակապիտալ գործել և նրա հիմնական կապիտալի ոչ մի մաս չեն կազմում (նրա հիմնական կապիտալը բաղկացած է այն աշխատամիջոցներից, որ նա բանեցնում է շենքեր, երկաթուղիներ և այլն շինելիս), այնուամենայնիվ անհրաժեշտորեն նախատեսված կերպով պետք է հենց նույն երկրում որպես հիմնական կապիտալ գործեն, ապա սրանից ամենևին չի հետևում հակառակը, թե հիմնական կապիտալն անհրաժեշտորեն կազմված է լինում անշարժ իրերից։ Մեկ նավ ու մի շոգեկառք գործում են իրենց շարժվելով միայն. և սակայն նրանք ոչ թե իրենց արտադրողի համար, այլ իրենց կիրառողի համար են որպես հիմնական կապիտալ գործում։ Մյուս կողմից՝ այնպիսի իրեր, որոնք ամենահավաստի կերպով սևեռված են արտադրապրոցեսում, սրա մեջ են ապրում ու մեռնում, սրա մեջ մտնելուց հետո այլևս երբեք չեն լքում այն,— կազմում են արտադրողական կապիտալի հոսուն բաղադրամասերը։ Օրինակ, այն ածուխը, որ գործ է ածվում արտադրապրոցեսում մեքենան բանեցնելու համար, գազը՝ գործարանաշենքի լուսավորման համար և այլն։ Նրանք հոսուն կապիտալ են ոչ թե այն պատճառով, որ արդյունքի հետ միասին մարմնապես լքում են արտադրապրոցեսը և շրջանառում իբրև ապրանք, այլ այն պատճառով, որ նրանց արժեքն ամբողջովին է մտնում այն ապրանքի արժեքի մեջ, որի արտադրմանը նրանք օժանդակում են, ուրեմն ամբողջովին էլ պետք է ապրանքի ծախվելուց փոխհատուցվի։

Ա. Սմիթի՝ հենց նոր մեջբերված հատվածում դեռ պետք է նշել հետևյալ ֆրազն էլ. «A circulating capital which furnishes... the maintenance of the workmen who make them» [Շրջանառու կապիտալ, որն ապրուստ է տալիս բանվորներին, որոնք շինում են այն։»](մեքենաները և այլն)։

Ֆիզիոկրատների մոտ աշխատավարձի համար կանխավճարված կապիտալամասը ճիշտ է կերպակայում avances annuelles [տարեկան կանխավճարումներ] կատեգորիայի տակ՝ հակադրվելով avances primitives [սկզբնական կանխավճարումներ] կատեգորիային։ Մյուս կողմից՝ նրանց մոտ որպես ֆերմերի կողմից կիրառվող արտադրողական կապիտալի բաղադրամաս հանդես է գալիս ոչ թե աշխատույժն ինքը, այլ գյուղատնտեսական բանվորներին տրվող կենսամիջոցները (ինչպես Սմիթն է ասում՝ the maitenance of the workmen [բանվորների ապրուստը]։ Այս սերտորեն կապված է նրանց մասնահատուկ ուսմունքի հետ։ Այն արժեմասը, որ աշխատանքը միակցում է արդյունքին (ճիշտ ինչպես այն արժեմասը, որ հումքը, աշխատագործիքները և այլն, կարճ՝ հաստատուն կապիտալի նյութական բաղադրամասերը միակցում են արդյունքին) նրանց մոտ լոկ հավասար է այն կենսամիջոցների արժեքին, որոնք վճարվում են բանվորներին և որոնք պետք է սպառվեն բանվորների, որպես աշխատույժերի, գործունեությունը հարատև պահելու համար։ Հենց ինքը նրանց ուսմունքը նրանց խանգարում է հայտագործել հաստատուն կապիտալի ու փոփոխուն կապիտալի տարբերությունը։ Եթե աշխատանքն է, որ հավելարժեք է արտադրում (բացի յուր սեփական գինը վերարտադրելուց), ապա նա արդյունաբերության մեջ էլ է հավելարժեք արտադրում ճիշտ այնպես, ինչպես երկրագործության մեջ։ Բայց որովհետև նրանց սիստեմի համաձայն աշխատանքը հավելարժեք արտադրում է միմիայն մեկ արտադրաճյուղում, երկրագործության մեջ, ուստի հավելարժեքը ծագում է ոչ թե աշխատանքից, այլ բնության՝ այս ճյուղում ունեցած հատուկ գործունեությունից (օժանդակությունից)։ Եվ միմիայն այս պատճառով է, որ ֆիզիոկրատների աչքում երկրագործական աշխատանքն է արտադրողական աշխատանք՝ տարբերվելով մյուս աշխատատեսակներից։

Ա. Սմիթը բանվորների կենսամիջոցները որոշում է իբրև շրջանառու կապիտալ՝ հակադրելով հիմնականին,

1) որովհետև նա հիմնական կապիտալին հակադրվող հոսուն կապիտալը շփոթում է կապիտալի՝ շրջանառության ոլորտին պատկանող ձևերի հետ, շրջանառության կապիտալի հետ, մի շփոթում, որ նրանից հետո անքննադատորեն ժառանգել են ուրիշ տնտեսագետներ։ Ուստի նա ապրանքակապիտալը շփոթում է արտադրողական կապիտալի հոսուն բաղադրամասի հետ, և այս դեպքում ինքնըստինքյան հասկանալի է, թե որտեղ հասարակական արդյունքն ընդունում է ապրանքի ձև, այնտեղ ինչպես բանվորի, այնպես էլ ոչ-բանվորի կենսամիջոցները, ինչպես նյութեղեններն, այնպես էլ բուն իսկ աշխատամիջոցները, պետք է ապրանքակապիտալից մատակարարվեն։

2) Բայց Սմիթի մոտ տականց սողոսկում է ֆիզիոկրատական պատկերացումն էլ, թեև սա հակասում է նրա սեփական համակարգության ինքնահատուկ — իրոք գիտական — մասին։

Կանխավճարված կապիտալն ընդհանրապես փոխարկվում է արտադրողական կապիտալի, այսինքն նա ընդունում է արտադրատարրերի կերպարանք, որոնք հենց իրենք նախկին աշխատանքի արդյունք են։ (Նրանց մեջ հաշվվում է աշխատույժն էլ)։ Միմիայն այս ձևում նա կարող է գործել արտադրապրոցեսի մեջ։ Եթե բուն իսկ աշխատույժի տեղակ, որին փոխարկվել է կապիտալի փոփոխուն մասը, դրվում են բանվորի կենսամիջոցները, ապա պարզ է, որ այս կենսամիջոցներն իբրև այսպիսիք արժեգոյացման տեսակետից չեն տարբերվում արտադրողական կապիտալի մյուս տարրերից, հումքերից, այլև բանող անասունի կենսամիջոցներից, որոնց հետ էլ հենց այս պատճառով մի աստիճանի վրա է դնում Սմիթը նաև բանվորի կենսամիջոցները վերևում մեջբերած մի հատվածում՝ հետևելով ֆիզիոկրատների օրինակին։ Կենսամիջոցներն իրենք չեն կարող արժեմեծացնել իրենց արժեքը կամ մի հավելարժեք միակցել նրան։ Նրանց արժեքը, ինչպես և արտադրողական կապիտալի մյուս տարրերինը, կարող է արդյունքի արժեքի մեջ վերահայտնվել միայն։ Նրանք չեն կարող ավելի արժեք միակցել արդյունքին, քան հենց իրենք ունեն։ Նրանք, ինչպես և հումքը, կիսաֆաբրիկատը և այլն, միմիայն նրանով են տարբերվում աշխատամիջոցներից կազմված հիմնական կապիտալից, որ նրանք, կենսամիջոցները (գոնե կապիտալիստի համար, որը վճարահատուցում է կենսամիջոցները) ամբողջովին են կլանվում այն արդյունքի մեջ, որի գոյանալուն մասնակցում են նրանք, ուստի նրանց արժեքն ամբողջովին պետք է փոխհատուցվի, մի բան, որ հիմնական կապիտալի դեպքում լոկ աստիճանաբար, մաս-մաս է տեղի ունենում։ Այսպիսով ուրեմն արտադրողական կապիտալի այն մասը, որը կանխավճարված է աշխատույժի համար (resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] բանվորի կենսամիջոցների համար), արտադրողական կապիտալի մնացած նյութական տարրերից հիմա տարբերվում է լոկ նյութապես, ոչ թե աշխատապրոցեսի կամ թե արժեմեծացման պրոցեսի տեսակետից։ Նա տարբեր է նրանով միայն, որ օբյեկտիվ արդյունակազմիչների (Սմիթն ընդհանրապես ասում է՝ materials [նյութեղեններ]) մի մասի հետ մտնում է շրջանառու կապիտալի կատեգորիայի մեջ՝ հակադրվելով օբյեկտիվ արդյունակազմիչների մյուս մասին, որը մտնում է հիմնական կապիտալի կատեգորիայի մեջ։

Որ կապիտալի այն մասը, որը ծախսվել է աշխատավարձի վրա, արտադրողական կապիտալի հոսուն մասին է պատկանում, առհասարակ հոսունություն ունի առարկայական արդյունակազմիչների մի մասի, հումքերի և այլոց հետ միասին՝ հակադրվելով արտադրողական կապիտալի հիմնական բաղադրամասին, այս հանգամանքը բացարձակորեն ոչ մի գործ չունի այն դերի հետ, որ կապիտալի այս փոփոխուն մասն արժեմեծացման պրոցեսում խաղում է ի հակադրություն հաստատուն կապիտալամասի։ Բանը վերաբերում է այն խնդրին միայն, թե կանխավճարված կապիտալարժեքի այս մասն ինչպես պետք է շրջանառության միջոցով փոխհատուցվի արդյունքի արժեքից, նորացվի և վերարտադրվի։ Աշխատույժի գնումն ու վերագնումը շրջանառության պրոցեսին է պատկանում։ Բայց միմիայն արտադրապրոցեսի մեջ է, որ աշխատույժի վրա ծախսված արժեքը մի որոշակի, հաստատուն մեծությունից (ոչ թե բանվորի, այլ կապիտալիստի համար) փոխարկվում է մի փոփոխուն մեծության, և կանխավճարված արժեքն ընդհանրապես հենց սրա շնորհիվ է միայն փոխարկվում կապիտալարժեքի, կապիտալի, արժեպես ինքնամեծացող արժեքի։ Բայց այն հանգամանքի հետևանքով, որ Սմիթի արածի պես ոչ թե աշխատույժի վրա ծախսված արժեքն է որոշվում իբրև արտադրողական կապիտալի հոսուն բաղադրամաս, այլ բանվորի կենսամիջոցների վրա ծախսված արժեքը,— անհնարին է դարձվում փոփոխուն ու հաստատուն կապիտալի տարբերությունը հասկանալը, ուրեմն կապիտալիստական արտադրապրոցեսի ըմբռնումն ընդհանրապես։ Այս կապիտալամասի՝ փոփոխուն կապիտալ լինելու որոշումը, որով նա հակադրվում է առարկայական արդյունակազմիչների վրա ծախսված, հաստատուն կապիտալին, թաղվում է այն որոշման տակ, թե աշխատույժի վրա ծախսված կապիտալամասը պտույտի առնչությամբ վերցրած՝ պատկանում է արտադրողական կապիտալի հոսուն մասին։ Թաղումը լիակատար է դարձվում նրանով, որ աշխատույժի փոխարեն բանվորի կենսամիջոցներն են թվարկվում որպես արտադրողական կապիտալի տարր։ Այս խնդրում նշանակություն չունի, թե արդյոք աշխատույժի արժեքը փողո՞վ, թե՞ ուղղակի կենսամիջոցներով է կանխավճարվում։ Թեև վերջինս կապիտալիստական արտադրության հիմքի վրա իհարկե լոկ բացառություն կարող է լինել։[7]

Այն հանգամանքի շնորհիվ, որ Ա. Սմիթի կողմից շրջանառու կապիտալի որոշումը սևեռվեց իբրև աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքի համար վճռական դրույթ — սա ֆիզիոկրատական որոշում էր առանց ֆիզիոկրատների նախադրյալի — Սմիթը յուր հետևորդների համար փառավորապես անհնարին դարձրեց աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքը որպես փոփոխուն կապիտալ ճանաչելը։ Հաղթող դուրս եկան ոչ թե այն խոր ու ճիշտ դրույթները, որ նա տվել է ուրիշ տեղերում, այլ նրա հենց այս վրիպումը։ Այո՛, հետագա հեղինակներն էլ ավելի հեռու գնացին այս սխալ ուղղությամբ. նրանք աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքի համար ոչ միայն վճռական որոշում դարձրին այն, թե նա շրջանառու կապիտալ է ի հակադրություն հիմնական կապիտալի, այլ և շրջանառու կապիտալի համար էական որոշում դարձրին այն, որ նա ծախսվում է բանվորների կենսամիջոցների վրա։ Այստեղից էլ բնականորեն բղխեցվում էր ուսմունքն անհրաժեշտ կենսամիջոցներից կազմված աշխատաֆոնդի մասին, իբրև մի տվյալ մեծության, որը մի կողմից՝ ֆիզիկապես սահմանափակում է բանվորների հասարակական արդյունքի մեջ ունենալիք բաժնի չափերը, իսկ մյուս կողմից՝ հենց յուր ամբողջ ծավալով էլ պետք է ծախսվի աշխատույժ գնելու վրա։

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՈՒ ԿԱՊԻՏԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՈՐԻԱՆԵՐ։ ՌԻԿԱՐԴՈ

Ռիկարդոն հիմնական ու շրջանառու կապիտալի միջև եղած տարբերությունը մեջ է բերում լոկ նրա համար, որ ներկայացնի արժեքի կանոնի բացառությունները, այսինքն այնպիսի դեպքերը, երբ աշխատավարձի նորման ներգործում է գների վրա։ Սրա մասին խոսելուն մենք կդիմենք III գրքում միայն։

Բայց սկզբնական անպարզությունը հենց այն գլխից երևան է գալիս հետևյալ նույնանիշ առադրության մեջ. «Հիմնական կապիտալի տևականության աստիճանի այս տարբերությունն ու այս փոփոխությունն այն համամասնության, որով երկու կապիտալատեսակ կարող են համակցված լինել։»[8]

Եթե հարցնենք հիմա, թե որոնք են երկու կապիտալատեսակը, ապա կլսենք. «Տարբեր կերպով կարող են համակցված լինել նմանապես այն համամասնությունները, որ ունենում են աշխատանքն ապրեցնելու համար նախանշված կապիտալը և գործիքների, մեքենաների ու շենքերի վրա ծախսված կապիտալը։»[9] Ուրեմն հիմնական կապիտալ = աշխատամիջոցներ, իսկ շրջանառու կապիտալ = աշխատանքի վրա ծախսված կապիտալ։ Աշխատանքին ապրուստ տալու համար նախանշված կապիտալը մի անհամ, Ա. Սմիթից փոխ առնված արտահայտություն է արդեն։ Այստեղ մի կողմից՝ շրջանառու կապիտալը շփոթվում է փոփոխուն կապիտալի հետ, այսինքն արտադրողական կապիտալի այն մասի հետ, որը ծախսվել է աշխատանքի վրա։ Իսկ մյուս կողմից՝ որովհետև հակադրությունը վերցված է ոչ թե արժեմեծացման պրոցեսից — հաստատուն ու փոփոխուն կապիտալ,— այլ շրջանառության պրոցեսից (Սմիթյան հին խառնաշփոթում), ուստի ստացվում են երկակի սխալ որոշումներ։

Առաջին. հիմնական կապիտալի տևականության աստիճանի տարբերությունները և հաստատուն ու փոփոխուն կապիտալից բաղկացած կապիտալակազմի զանազանություններն իբրև նույնարժեք են հասկացվում։ Բայց վերջին զանազանությամբ որոշվում է հավելարժեքի արտադրության մեջ եղած տարբերությունը. իսկ առաջինը, որչափով որ արժեմեծացման պրոցեսն է նկատի առնվում, վերաբերում է այն ձևին ու եղանակին միայն, որով մի տվյալ արժեք արտադրամիջոցներից փոխանցվում է արդյունքին. որչափով որ շրջանառության պրոցեսն է նկատի առնվում, հիշյալ առաջին տարբերությունը վերաբերում է ծախսված կապիտալի նորացման պարբերաշրջանին միայն, կամ թե այլ կերպ քննած՝ այն ժամանակին, որի համար կանխավճարված է կապիտալը։ Եթե մարդ կապիտալիստական արտադրապրոցեսի ներքին շարժընթացքի մեջ ներթափանցելու փոխարեն կանգնի պատրաստի երևույթների տեսակետի վրա, ապա այս տարբերությունները կհամընկնեն իրոք։ Երբ հասարակական հավելարժեքը բաշխվում է տարբեր արտադրաճյուղերում ներդրված կապիտալների միջև, այն ժամանակ ընդհանրական շահութանորման հավասարեցնելում ու արժեքներն արտադրագներ դարձնելիս հավասարապես գործակցում են թե այն զանազան ժամանակամիջոցների տարբերությունները, որոնց համար կանխավճարվում է կապիտալը (ուրեմն, օրինակ, հիմնական կապիտալի տարբեր կենսատևողությունը) և թե՛ կապիտալի օրգանական տարբեր կազմերը (հետևաբար հաստատուն ու փոփոխուն կապիտալի տարբեր շրջանառությունն էլ)։

Երկրորդ. շրջանառության պրոցեսի տեսակետից մի կողմում կանգնած են աշխատամիջոցները — հիմնական կապիտալը, մյուս կողմում՝ աշխատանյութեղենն ու աշխատավարձը — հոսուն կապիտալը։ Իսկ ընդհակառակը, աշխատապրոցեսի ու արժեմեծացման պրոցեսի տեսակետից մի կողմում կանգնած է արտադրամիջոցը (աշխատամիջոցն ու աշխատանյութեղենը), հաստատուն կապիտալը, մյուս կողմում՝ աշխատույժը, փոփոխուն կապիտալը։ Կապիտալի օրգանական կազմի համար (I գիրք, XXIII գլուխ, 2, էջ 647* [Տես 9 ծան. հետո]) բոլորովին նշանակություն չունի, թե արդյոք միևնույն արժեքանակը պարունակող հաստատուն կապիտալը շատ աշխատամիջոցներից ու քիչ աշխատանյութեղենից է կազմված, թե՞ շատ աշխատանյութեղենից ու ֊քիչ աշխատամիջոցներից, մինչդեռ, ամեն ինչ կախված է արտադրամիջոցների վրա ծախսված կապիտալի ու աշխատույժի վրա ծախսված կապիտալի հարաբերությունից։ Ընդհակառակը, շրջանառության պրոցեսի, հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերության տեսակետից նույնպես նշանակություն չունի, թե շրջանառու կապիտալի մի տվյալ արժեքանակ ինչ հարաբերությամբ է բաժանվում աշխատանյութեղենի ու աշխատավարձի։ Մի տեսակետից՝ աշխատանյութեղենը դասվում է աշխատամիջոցների հետ միևնույն կատեգորիայի տակ՝ հակադրվելով աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքին։ Մյուս տեսակետից՝ աշխատույժի վրա ծախսված կապիտալամասը դասվում է աշխատանյութեղենի վրա ծախսված կապիտալամասի հետ միասին՝ հակադրվելով աշխատամիջոցների վրա ծախսված կապիտալամասին։

Այս պատճառով էլ կապիտալի այն արժեմասը, որը ծախսված է աշխատանյութեղենի (հումքերի ու օժանդակ նյութերի) վրա, Ռիկարդոյի մոտ ոչ մի կողմում էլ երևան չի գալիս։ Նա բոլորովին չքանում է։ Նա հարմար չի գալիս հենց հիմնական կապիտալի կողմում դրվելու, որովհետև յուր շրջանառելու եղանակով նա ամբողջովին համընկնում է աշխատույժի վրա ծախսված կապիտալամասի հետ։ Իսկ մյուս կողմից՝ նա չպետք է դրվի շրջանառու կապիտալի կողմում, որովհետև սրանով ինքն իրեն կվերանար հիմնական ու շրջանառու կապիտալի հակադրության և հաստատուն ու փոփոխուն կապիտալի հակադրության այն նույնացումը, որ փոխ է առնված Ա. Սմիթից և լռելյայն ներծծվում է։ Ռիկարդոն տրամաբանական բնազդ այնքան շատ ունի, որ չէր կարող հիշյալը չզգալ, ուստի և նրա շարադրանքում այս կապիտալամասը չքանում է իսպառ ու միանգամայն։

Այստեղ պետք է նշել, որ կապիտալիստն աշխատավարձի վրա ծախսած կապիտալը, քաղաքատնտեսության արտահայտությամբ ասած, կանխավճարում է տարբեր ժամկետներում, նայած թե նա այս վարձն, օրինակ, շաբթե շաբաթ, ամսե ամիս է վճարում, թե՞ երեք ամիսը մեկ։ Իրականում բանը հենց հակառակն է լինում։ Բանվորն է կապիտալիստին կանխավճարում յուր աշխատանքը մի շաբաթով, մեկ ամսով կամ թե երեք ամսով, նայած թե նրան վճարում են շաբթե շաբաթ, ամսե ամիս, թե՞ երեք ամիսը մեկ։ Եթե կապիտալիստը գներ աշխատույժը՝ փոխանակ վճարահատուցելու, ուրեմն եթե նա բանվորին առաջուց վճարեր աշխատավարձն ըստ օրվա, շաբաթվա, ամսվա կամ թե երեք ամսի, ապա կարող էր խոսք լինել այս ժամկետների համար արված մի կանխավճարման մասին։ Բայց որովհետև նա վճարահատուցում է այն բանից հետո, երբ աշխատանքն արդեն տևել է օրեր, շաբաթներ, ամիսներ, փոխանակ գնելու և վճարելու այն ժամկետի համար, որքան աշխատանքը պետք է տևի, ուստի այս ամբողջը մի կապիտալիստական qui pro quo [փոխանակում] է, և այն կանխավճարումը, որ բանվորը տալիս է կապիտալիստին աշխատանքով, փոխարկվում է մի կանխավճարման, որ կապիտալիստն է տալիս բանվորին դրամով։ Բանի էությունն ամենևին չի փոխվում նրանից, որ կապիտալիստը բուն իսկ արդյունքը կամ թե սրա արժեքը (նրան միակցված հավելարժեքի հետ միասին) շրջանառությունից կորզում է հետ կամ իրացնում է ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամկետներում միայն,— նայած ժամանակի այն տարբեր տևողությանը, որ արդյունքի պատրաստուկն է պահանջում, կամ էլ նայած նրա շրջանառության համար պահանջվող ժամանակի տարբեր տևողությանը։ Թե մի ապրանքի գնորդն ի՞նչ է ուզում սկսել նրանով, այս բոլորովին միևնույն է վաճառորդի համար։ Կապիտալիստը մի մեքենա ավելի էժան չի ստանում այն պատճառով, որ նրա ամբողջ արժեքը միանգամից պետք է կանխավճարի, այնինչ նույն արժեքը շրջանառությունից լոկ աստիճանաբար ու մաս-մաս է հետհոսում նրա մոտ. ոչ էլ բամբակին է նա ավելի թանգ վճարում այն պատճառով, որ սրա արժեքն ամբողջովին է մտնում բամբակից պատրաստված արդյունքի արժեքի մեջ, ուստի և ամբողջովին ու մի անգամից է փոխհատուցվում արդյունքը ծախելու միջոցով։

Վերադառնանք Ռիկարդոյին։

1) Փոփոխուն կապիտալի համար բնորոշն այն է, որ մի որոշ, տվյալ (ուրեմն իբրև այսպիսին հաստատուն) կապիտալամաս, մի տվյալ արժեգումար (ընդունելով, որ սա հավասար է աշխատույժի արժեքին, թեև այստեղ նշանակություն չունի, թե արդյոք աշխատավարձը հավասա՞ր է, ավելի մե՞ծ է, թե՞ ավելի փոքր է աշխատույժի արժեքից) փոխանակվում է արժեպես ինքնամեծացող, արժեստեղծ մի ույժի հետ — աշխատույժի հետ, որը ոչ թե կապիտալիստի կողմից վճարված յուր արժեքն է միայն վերարտադրում, այլև միաժամանակ արտադրում է մի հավելարժեք, մեկ արժեք, որ առաջ չկար և որը ոչ մի համարժեքով չի գնված։ Աշխատավարձի վրա ծախսված կապիտալամասի այս բնորոշ առանձնահատկությունը, որով հիշյալ կապիտալամասն իբրև փոփոխուն կապիտալ toto coelo [ամեն կողմից] տարբերվում է հաստատուն կապիտալից, չքանում է իսկույն, հենց որ աշխատավարձի վրա ծախսված կապիտալամասը սոսկ շրջանառության պրոցեսի տեսակետից է քննվում և այսպիսով իբրև շրջանառու կապիտալ է հանդես գալիս աշխատամիջոցների վրա ծախսված հիմնական կապիտալի հանդեպ։ Այս առաջանում է նրանից արդեն, որ այս դեպքում այս կապիտալամասը, որը ծախսվում է աշխատավարձի վրա, հաստատուն կապիտալի այն բաղադրամասի հետ միասին, որր ծախսվել է աշխատանյութեղենի վրա, դրվում է մի ռուբրիկայի — շրջանառու կապիտալի ռուբրիկայի — տակ՝ հակադրվելով հաստատուն կապիտալի մի ուրիշ բաղադրամասին, որը ծախսված է աշխատամիջոցների վրա։ Ընդսմին բոլորովին անտեսվում է հավելարժեքը, ուրեմն ճիշտ հենց այն պարագան, որի շնորհիվ է, որ ծախսված արժեգումարը կապիտալի է փոխարկվում։ Անտեսվում է նմանապես այն պարագան էլ, որ այն արժեմասը, որ աշխատավարձի վրա ծախսված կապիտալը միակցում է արդյունքին, նոր է արտադրվում (ուրեմն իսկապես հենց վերարտադրվում է), մինչդեռ այն արժեմասը, որ հումքն է միակցում արդյունքին, նոր չի արտադրվում, իսկապես չի վերարտադրվում, այլ միմիայն պահպանվում է արդյունարժեքի մեջ, պահածոյվում է և հետևաբար որպես արդյունքի արժեբաղադրամաս վերահայտնվում է այն։ Տարբերությունը, ինչպես որ հիմա ներկայանում է հոսուն ու հիմնական կապիտալի հակադրության տեսակետից, լոկ հետևյալն է. մի ապրանքի արտադրության համար կիրառված աշխատամիջոցի արժեքը միմիայն մաս-մաս է մտնում ապրանքի արժեքի մեջ և ուրեմն լոկ մաս-մուս է փոխհատուցվում ապրանքի ծախվելու միջոցով, հետևապես միմիայն մաս-մաս ու աստիճանաբար է փոխհատուցվում ընդհանրապես։ Մյուս կողմից՝ մի ապրանքի արտադրության համար կիրառված աշխատույժի ու աշխատառարկաների (հումքերի և այլոց) արժեքն ամբողջովին է մտնում ապրանքի մեջ և ուրեմն ամբողջովին է փոխհատուցվում ապրանքի ծախվելու միջոցով։ Ըստ այսմ էլ շրջանառության պրոցեսի առնչությամբ կապիտալի մի մասը ներկայանում է որպես հիմնական, մյուսն՝ իբրև հոսուն կամ շրջանառու։ Երկու դեպքումն էլ բանը վերաբերում է տվյալ, կանխավճարված արժեքներն արդյունքին փոխանցելուն և արդյունքի վաճառքի միջոցով հիշյալ արժեքը վերափոխհատուցելուն։ Տարբերությունը հիմա լոկ այն է, թե արդյոք արժեփոխանցումը և ուրեմն արժեփոխհատուցումը մաս-մաս ու աստիճանաբար է կատարվում, թե՞ միանգամից։ Սրանով ջնջվում է փոփոխուն ու հաստատուն կապիտալի միջև եղած ու ամեն ինչ վճռող տարբերությունը, հետևաբար հավելարժեքի գոյացման ու կապիտալիստական արտադրության ամբողջ գաղտնիքն էլ. ջնջվում, մեջտեղից հանվում են այն հանգամանքներն էլ, որոնք կապիտալ են դարձնում հայտնի արժեքներն ու իրերը, որոնց մեջ ներկայացված են հիշյալ արժեքները։ Կապիտալի բոլոր բաղադրամասերն իրարից տարբերվում են այլևս շրջանառության եղանակով միայն (իսկ ապրանքի շրջանառությունն իհարկե գործ ունի արդեն գոյություն ունեցող տվյալ արժեքների հետ միայն). և աշխատավարձի վրա ծախսված կապիտալը հումքերի, կիսաֆաբրիկատների, օժանդակ նյութերի վրա ծախսված կապիտալամասի հետ միասին շրջանառության մի առանձնահատուկ եղանակ ունի՝ հակադրվելով աշխատամիջոցների վրա ծախսված կապիտալամասին։

Ուստի հասկանալի է, թե ինչու բուրժուական քաղաքատնտեսությունը բնազդորեն պինդ կառչում էր «հաստատուն ու փոփոխուն կապիտալ» և «հիմնական ու շրջանառու կապիտալ» կատեգորիաների Սմիթյան խառնաշփոթումից և մի ամբողջ դար սերնդե սերունդ անքննադատորեն բարբանջում էր նրա հետևողակությամբ։ Բուրժուական քաղաքատնտեսության ասելով՝ աշխատավարձի վրա ծախսված կապիտալամասն այլևս բոլորովին չի զանազանվում հումքի վրա ծախսված կապիտալամասից և հաստատուն կապիտալից տարբերվում է լոկ ձևականորեն — արդյոք մաս-մա՞ս, թե՞ ամբողջովին է շրջանառում արդյունքի միջոցով։ Այսպիսով հենց մի հարվածով թաղվում, ծածկվում է կապիտալիստական արտադրության, ուրեմն և կապիտալիստական շահագործման իրական շարժումը հասկանալու հիմքը։ Խոսքը կանխավճարված արժեքների վերահայտնվելու մասին է լինում միայն։

Սմիթյան խառնաշփոթումն անքննադատորեն յուրացնելը Ռիկարդոյի մոտ ավելի խանգարող ներգործություն է ունենում, քան ոչ միայն հետագա ջատագովների մոտ, որոնց համար ըմբռնումների խառնաշփոթումն, ընդհակառակը, չարգելակող հանգամանք է, այլև հենց իրեն՝ Սմիթի մոտ, որովհետև Ռիկարդոն, ի հակադրություն Սմիթի, ավելի հետևողական կերպով ու ավելի սրամտորեն է զարգացնում, շարադրում արժեքն ու հավելարժեքը՝ իրապես հաստատելով էզոտերիկ Ա. Սմիթի ասածներն ընդդեմ էկզոտերիկ Ա. Սմիթի։

Ֆիզիոկրատների մոտ այս խառնաշփոթման նշույլն էլ չկա։ Avances annuelles-ի [տարեկան կանխավճարումների] ու avances primitives-ի [սկզբնական կանխավճարումների] միջև եղած տարբերությունը վերաբերում է կապիտալի տարբեր բաղադրամասերի տարբեր վերարտադրած պարբերաշրջաններին միայն, հատկապես՝ երկրագործական կապիտալին, այնինչ հավելարժեքի արտադրության վերաբերյալ նրանց հայացքները կազմում են նրանց թեորիայի՝ այս տարբերություններից անկախ մասը և ընդսմին հենց այն մասը, որ նրանք ցուցադրում են իբրև թեորիայի հիմնակետ։ Հավելարժեքի գոյացումը բացատրվում է ոչ թե կապիտալից, իբրև այսպիսուց, այլ վերագրվում է կապիտալի արտադրության մի որոշակի ոլորտին, երկրագործությանը։

2) Փոփոխուն կապիտալը որոշելիս — և ուրեմն ուզածդ մի որևէ արժեգումարը կապիտալի փոխարկելու համար — էականն այն է, որ կապիտալիստը մի որոշ, տվյալ (ու այս իմաստով հաստատուն) արժեմեծություն փոխանակում է արժեստեղծ ույժի հետ, մի արժեմեծություն՝ արժեքի արտադրման հետ, արժեպես ինքնամեծանալու հետ։ Արդյոք կապիտալիստը բանվորին փողո՞վ է վճարում, թե՞ կենսամիջոցներով, այս ամենևին չի փոխում վերոհիշյալ էական որոշումը։ Լոկ գոյեղանակն է փոխվում նրա կանխավճարած արժեքի, որը մի անգամ գոյություն է ունենում փողի ձևով, որով բանվորն ինքն է շուկայում գնում յուր կենսամիջոցները, մյուս անգամ էլ՝ այն կենսամիջոցների ձևով, որ բանվորն սպառում է անմիջաբար։ Զարգացած կապիտալիստական արտադրությունը ենթադրում է իրոք, որ բանվորին դրամով են վճարում, ինչպես և ենթադրում է ընդհանրապես շրջանառության պրոցեսով միջնորդագործված արտադրապրոցես, ուրեմն դրամատնտեսություն։ Բայց հավելարժեքի ստեղծումը — ուրեմն կանխավճարված արժեգումարի կապիտալացումը — աշխատավարձի կամ աշխատույժը գնելու վրա ծախսված կապիտալի ո՛չ դրամաձևից է առաջ գալիս և ո՛չ էլ բնաձևից։ Նա առաջ է գալիս արժեքն արժեստեղծ ույժի հետ փոխանակելուց, մի հաստատուն մեծություն մեկ փոփոխուն մեծության փոխարկելուց։—

Աշխատամիջոցների ավելի շատ կամ թե ավելի քիչ սևեռվածությունը կախված է նրանց դիմացկունության աստիճանից, ուրեմն մի ֆիզիկական հատկությունից։ Նայած նրանց դիմացկունության աստիճանին, նրանք, այլ հավասար պայմաններում, ավելի արագ կամ թե ավելի դանդաղ են մաշվում, հետևաբար ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակ են գործում իբրև հիմնական կապիտալ։ Բայց միմիայն դիմացկունության այս ֆիզիկական հատկության հետևանքով չի ամենևին, որ նրանք գործում են որպես հիմնական կապիտալ։ Մետաղագործարաններում բանեցվող հումքը նույնպես դիմացկուն է, ինչպես այն մեքենաները, որոնցով մշակվում է նա, և ավելի դիմացկուն է, քան այս մեքենաների շատ բաղադրամասեր, կաշին, փայտը և այլն։ Այնուամենայնիվ իբրև հումք ծառայող մետաղը կազմում է շրջանառու կապիտալի մի մասը, իսկ գործող աշխատամիջոցը, որը գուցե միևնույն մետաղից է շինված, կազմում է հիմնական կապիտալի մի մասը։ Այսպիսով ուրեմն, մետաղի նյութական ֆիզիկական բնության, նրա ավելի մեծ կամ թե ավելի փոքր չափով վաղանցուկ լինելու հետևանքով չի, որ միևնույն մետաղը մի անգամ դասվում է հիմնական կապիտալի ռուբրիկայի տակ, մյուս անգամ՝ շրջանառու կապիտալի ռուբրիկայի տակ։ Այս տարբերությունը բղխում է, ընդհակառակը, այն դերից, որ նա խաղում է արտադրապրոցեսում, մի անգամ իբրև աշխատառարկա, մյուս անգամ՝ որպես աշխատամիջոց։

Աշխատամիջոցի՝ արտադրապրոցեսում ունեցած ֆունկցիան առհասարակ պահանջում է, որ նա ավելի երկար կամ թե ավելի կարճ պարբերաշրջանում միշտ նորից ծառայի կրկնվող աշխատապրոցեսներում։ Հետևաբար հենց նրա ֆունկցիան է նախորոշում, որ նրա նյութն ավելի մեծ կամ թե ավելի փոքր չափով դիմացկուն լինի։ Բայց այն նյութի դիմացկունությունը, որից շինված է աշխատամիջոցը, սրան դեռ ինքնըստինքյան չի դարձնում հիմնական կապիտալ։ Միևնույն նյութը, եթե հումք է, լինում է շրջանառու կապիտալ, և հենց այն տնտեսագետների մոտ էլ, որոնք ապրանքակապիտալի ու արտադրողական կապիտալի տարբերությունը շփոթում են շրջանառու և հիմնական կապիտալի տարբերության հետ, միևնույն նյութը, միևնույն մեքենան իբրև արդյունք շրջանառու կապիտալ է, որպես աշխատամիջոց՝ հիմնական կապիտալ։

Արդ, թեև աշխատամիջոցը հիմնական կապիտալ դառնում է ոչ թե այն դիմացկուն նյութի շնորհիվ, որից նա շինված է, սակայն և այնպես նրա, որպես աշխատամիջոցի դերը պահանջում է, որ նա համեմատաբար դիմացկուն նյութեղենից կազմված լինի։ Հետևաբար նրա նյութի դիմացկունությունը նրա, որպես աշխատամիջոցի, ֆունկցիայի մի պայմանն է, ուրեմն և նյութական պատվանդանը շրջանառության այն եղանակի, որը նրան հիմնական կապիտալ է դարձնում։ Նրա նյութի ավելի շատ կամ թե քիչ վաղանցուկ լինելն այլ հավասար պայմաններում ավելի մեծ կամ թե ավելի փոքր չափով է նրա վրա դրոշմվում սևեռվածության կնիքը, հետևաբար էությամբ մեծապես սերտաճված է նրա, որպես հիմնական կապիտալի, որակի հետ։

<՞> աշխատույժի վրա ծախսված կապիտալամասը քննվում է բացառապես շրջանառու կապիտալի տեսակետից, ուրեմն հակադրվելով հիմնական կապիտալին, ուստի և հաստատուն ու փոփոխուն կապիտալի տարբերությունն էլ խառնաշփաթվում է հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերության հետ, ապա բնական է թե՛ այն, որ աշխատամիջոցի նյութական իրականությունը կազմելիս լինի նրա, իբրև հիմնական կապիտալի, բնույթի մի էական պատվանդանը, և թե՛ այն, որ սրա հակառակ՝ աշխատույժի վրա ծախսված կապիտալի նյութական իրականությունից բղխեցվի նրա, որպես շրջանառու կապիտալի, բնույթը, և հետո էլ շրջանառու կապիտալը դարձյալ որոշվի փոփոխուն կապիտալի նյութական իրականության միջոցով։

Աշխատավարձի վրա ծախսված կապիտալի իրական նյութը հենց աշխատանքն ինքն է, ինքնագործուն, արժեստեղծ աշխատանքը, կենդանի աշխատանքը, որ կապիտալիստը փոխանակել է մեռյալ, առարկայացած աշխատանքի հետ և միակցել յուր կապիտալին, որի հետևանքով է միայն, որ նրա ձեռին գտնվող արժեքը փոխարկվում է արժեպես ինքնաճող արժեքի։ Բայց արժեպես ինքնամեծանալու այս ույժը կապիտալիստը չի ծախում։ Նա միշտ կազմում է նրա միմիայն արտադրողական կապիտալի բաղադրամասը նրա աշխատամիջոցների նման, բայց ոչ երբեք նրա ապրանքակապիտալի բաղադրամասը, օրինակ, այն պատրաստի արդյունքի նման, որը ծախում է նա։ Արտադրապրոցեսի մեջ աշխատամիջոցները որպես արտադրողական կապիտալի բաղադրամասեր աշխատույժին հանդիպակայում են ոչ իբրև հիմնական կապիտալ, ինչպես և աշխատանյութեղենն ու օժանդակ նյութերը չեն համընկնում նրա հետ որպես շրջանառու կապիտալ. երկսին էլ հանդիպակայում է աշխատույժն իբրև անձնական գործոն, այնինչ նրանք իրեղեն գործոններն են.— այս՝ աշխատապրոցեսի տեսակետից։ Երկուսն էլ աշխատույժին, փոփոխուն կապիտալին հանդիպակայում են որպես հաստատուն կապիտալ.— այս էլ՝ արժեմեծացման պրոցեսի տեսակետից։ Կամ, եթե այստեղ խոսքը պետք է մի նյութական տարբերության մասին լինի, որչափով որ սա ներգործում է շրջանառության պրոցեսի վրա, ապա բանը միմիայն այս է.— արժեքի բնությունից, որը ոչ այլ ինչ է, քան առարկայացած աշխատանք, ու ինքնագործուն աշխատույժի բնությունից, որն ուրիշ բան չի, քան առարկայացվող աշխատանք, հետևում է, որ աշխատույժը յուր ֆունկցիայի տևողության ժամանակ միշտ արժեք ու հավելարժեք է ստեղծում, որ այն, ինչ որ աշխատույժի կողմում իբրև շարժում, իբրև արժեստեղծումն է ներկայանում, նրա արդյունքի կողմում ներկայանում է հանգստացող ձևով, իբրև ստեղծված արժեք։ Եթե աշխատույժը գործել է արդեն, ապա կապիտալն այլևս կազմված չի մի կողմում աշխատույժից ու մյուս կողմում՝ արտադրամիջոցներից։ Այն կապիտալարժեքը, որ ծախսված էր աշխատույժի վրա, հիմա միարժեք է, որը (+ հավելարժեքը) միակցվել է արդյունքին։ Պրոցեսը կրկնելու համար պետք է արդյունքը ծախվի, և նրանից ստացված փողով նորից աշխատույժ գնվի միշտ և արտադրողական կապիտալին կցվի։ Այս հանգամանքն աշխատույժի վրա ծախսված կապիտալամասին, նույնպես և աշխատանյութեղենի և այլոց վրա ծախսված կապիտալամասին այս դեպքում տալիս է շրջանառու կապիտալի բնույթ՝ հակադրելով աշխատամիջոցների մեջ սևեռված մնացող հիմնական կապիտալին։

Իսկ եթե, ընդհակառակը, շրջանառու կապիտալի այն որոշումը, որը երկրորդական է և ընդհանուր է աշխատույժի վրա հախսված կապիտալամասի ու հաստատուն կապիտալի մի մասի (հումքերի ու օժանդակ նյութերի) համար, դարձվում է աշխատույժի վրա ծախսված կապիտալի էական որոշում — այսինքն այն իմաստով, որ նրա վրա ծախսված արժեքն ամնողջովին է փոխանցվում այն արդյունքին, որի արտադրության մեջ նա բանեցվում է, և ոչ թե աստիճանաբար ու մաս-մաս՝ հիմնական կապիտալի ժամանակվա նման, որ հետևաբար հիշյալ արժեքը հենց ամբողջովին էլ պետք է փոխհատուցվի արդյունքը ծախելու միջոցով,— ապա աշխատավարձի վրա ծախսված կապիտալամասն էլ պետք է նյութապես կազմված լինի ոչ թե բանող աշխատույժից, այլ այն նյութական տարրերից, որ բանվորը գնում է յուր աշխատավարձով, ուրեմն հասարակական ապրանքակապիտալի այն մասից, որը մտնում է բանվորի սպառման մեջ, այսինքն կենսամիջոցներից։ Այս դեպքում հիմնական կապիտալը կազմված է լինում ավելի դանդաղ ոչնչացող և ուրեմն ավելի դանդաղ փոխարինելի աշխատամիջոցներից, իսկ աշխատույժի վրա ծախսված կապիտալն՝ ավելի արագ փոխարինելի կենսամիջոցներից։

Սակայն ավելի արագ կամ թե ավելի դանդաղ կերպով ոչնչացող լինելու սահմանները ջնջվում են։

«Այն սնունդն ու հագուստեղենը, որ բանվորն սպառում է, այս շենքը, որում նա աշխատում է, այն գործիքները, որոնք օժանդակում են նրա աշխատանքի ժամանակ, բոլորն էլ անցողիկ բնություն ունեն։ Բայց մի հուժկու տարբերություն կա այն ժամանակի մեջ, որի ընթացքում պահպանվում, դիմանում են այս տարբեր կապիտալները, մի շոգեմեքենա ավելի երկար է հարատևում, քան մի նավ, մեկ նավ՝ ավելի երկար, քան բանվորի հագուստեղենը, բանվորի հագուստեղենն էլ դարձյալ ավելի երկար, քան այն սնունդը, որ սպառում է նա։» [10]

Ընդսմին Ռիկարդոն մոռանում է, որ այն տունը, որում բանվորն ապրում է, նրա կահը, նրա սպառագործիքները, որպիսիք են դանակները, պատառաքաղները, ամանեղենը և այլն, սրանք բոլորն էլ դիմացկունության միևնույն բնույթն ունեն, ինչպիսին ունեն աշխատամիջոցները։ Միևնույն իրերը, իրերի միևնույն դասակարգերն այստեղ հանդես են գայիս իբրև սպառամիջոցներ, այնտեղ որպես աշխատամիջոցներ։

Տարբերությունը, ինչպես Ռիկարդոն է արտահայտում այն, հետևյալն է. նայած թե կապիտալն արագ է պրծնում և պետք է հաճախակի վերարտադրվի, և կամ նայած թե նա դանդաղ է սպառվում, սրա համեմատ էլ նա դասակարգվում է շրջանառու կամ թե հիմնական կապիտալի տակ։»[11]

Սրա վերաբերմամբ Ռիկարդոն հետևյալ նկատողությունն է անում. մի անէական բաժանում, որի ժամանակ, բացի սրանից, չի կարելի անջատման գիծը ճիշտ քաշել։[12]

Ուրեմն այսպիսով մենք բարեհաջող կերպով վերադարձած ենք լինում ֆիզիոկրատների մոտ, ըստ որոնց avances annuelles-ի [տարեկան կանխավճարումների] ու avances primitives-ի [սկզբնական կանխավճարումների] միջև եղած տարբերությունը կիրառվող կապիտալի բանեցման և ուրեմն սրա տարբեր վերարտադրաժամանակի միջև եղած մի տարբերություն էր։ Միայն թե այն, ինչ որ նրանց մոտ հասարակական արտադրության համար կարևոր մի երևույթ է արտահայտում և Tableau economique-ի մեջ էլ ներկայացված է շրջանառության պրոցեսի հետ կապակցված, այստեղ դառնում է մի սուբյեկտիվ ու, ինչպես Ռիկարդոն ինքն է ասում, ավելորդ զանազանում։

Հենց որ աշխատանքի վրա ծախսված կապիտալամասն աշխատամիջոցների վրա ծախսված կապիտալամասից տարբերվում է վերարտադրապարբերաշրջանով և հետևաբար յուր շրջանառության ժամկետով միայն, հենց որ մի մասը կազմվում է կենսամիջոցներից, ինչպես և մյուս մասն՝ աշխատամիջոցներից, այնպես որ վերջիններս առաջիններից տարբերվում են անցողիկ լինելու ավելի արագ աստիճանով միայն, ճիշտ ինչպես որ հենց առաջիններն իրենք անցողիկ լինելու տարբեր աստիճաններ են ունենում անշուշտ,— ապա աշխատույժի ու արտադրամիջոցների վրա ծախսված կապիտալների ամեն differentia specifica [մասնահատուկ տարբերություն, տարբերիչ հատկանիշ] ջնջվում է իհարկե։

Այս ամբողջովին հակասում է Ռիկարդոյին արժեքի ուսմունքին, ինչպես և նրա շահույթի թեորիային, որը հավելարժեքի թեորիա է փաստորեն։ Նա հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերությունն ընդհանրապես քննում է լոկ այն չափով, որչափով որ երկսի էլ տարբեր համամասնությունները տարբեր ձեռնարկաճյուղերում հավասարամեծ կապիտալների ժամանակ ազդում են արժեքի օրենքի վրա և այս էլ այն իմաստով, թե աշխատավարձի մի բարձրացում կամ թե անկում այս հանգամանքների հետևանքով որքան է ներգործում գների վրա։ Սակայն մինչև անգամ այս սահմանափակ հետազոտման շրջանակներում նա հիմնական ու շրջանառու կապիտալը հաստատուն ու փոփոխուն կապիտալի հետ շփոթելու հետևանքով մեծագույն սխալներն է անում և հետազոտման մի բոլորովին սխալ հիմքից է չվում փաստորեն։ Հետևաբար 1) որչափով որ կապիտալի՝ աշխատույժի վրա ծախսված արժեմասը դասվելու է շրջանառու կապիտալի ռուբրիկայի տակ, սխալ են սահմանվում բուն իսկ շրջանառու կապիտալի որոշումները, և հատկապես այն հանգամանքները, որոնք աշխատույժի վրա ծախսված կապիտալամասը մտցնում են այս ռուբրիկայի տակ։ 2) Իրար հետ շփոթվում են այն որոշումն, ըստ որի աշխատույժի վրա ծախսված կապիտալամասը փոփոխուն է, ու մյուս որոշումն, ըստ որի նա շրջանառու է՝ հակադրվելով հիմնական կապիտալին։

Հենց գլխից պարզ է, թե աշխատույժի վրա ծախսված կապիտալն իբրև շրջանառու կամ հոսուն որոշելը մի երկրորդական որոշումն է, որով արտադրապրոցեսում նրա ունեցած differentia specitica-ն [մասնահատուկ տարբերություն, տարբերիչ հատկանիշ] ջնջված է լինում. որովհետև մի կողմից՝ այս որոշման մեջ նույնանիշ են դառնում աշխատանքի ու հումքերի և այլոց վրա ծախսված կապիտալները.— մի ռուբրիկա, որը հաստատուն կապիտալի մի մասը նույնացնում է փոփոխուն կապիտալի հետ, ոչ մի գործ չունի փոփոխուն կապիտալի այն differentia specifica-յի [մասնահատուկ տարբերություն, տարբերիչ հատկանիշ] հետ, որով նա հակադրվում է հիմնական կապիտալին։ Մյուս կողմից՝ թեև աշխատանքի ու աշխատամիջոցների վրա ծախսված կապիտալամասերը հակադրվում են իրար, բայց ոչ երբեք այն իմաստով, թե նրանք բոլորովին տարբեր եղանակով են մտնում արժեքի արտադրության մեջ, այլ այն իմաստով, թե երկսի էլ տվյալ արժեքը փոխանցվում է արդյունքին, միայն թե տարբեր ժամանակամիջոցներում։

Այս բոլոր դեպքերում բանը վերաբերում է նրան, թե մի տվյալ արժեք, որը ծախսվում է ապրանքի արտադրապրոցեսի վրա, լինի հիշյալ արժեքն աշխատավարձ, հումքի գին կամ թե աշխատամիջոցների գին, միևնույն է,— ինչպես է փոխանցվում արդյունքին, ուրեմն շրջանառում արդյունքի հետ միասին և սրա ծախվելու միջոցով յուր ելակետին վերադարձվում կամ թե փոխհատուցվում։ Այստեղ միակ տարբերությունն այս «ինչպես»-ն է, այս արժեքի փոխանցման, ուրեմն և նրա շրջանառության յուրահատուկ կերպն ու եղանակը։

Թե արդյոք աշխատույժի՝ յուրաքանչյուր դեպքում առաջուց պայմանագրորեն որոշված գինը փողով կամ թե կենսամիջոցներով է վճարվում, այս ամենևին չի փոխում մի որոշ տվյալ գին լինելու նրա բնույթը։ Սակայն փողով վճարված աշխատավարձի դեպքում ակներև է, որ ինքը փողը չի մտնում արտադրապրոցեսի մեջ նույնպես, ինչպես ակներև է այն էլ, որ արտադրապրոցեսի մեջ մտնում է արտադրամիջոցների ոչ թե մենակ արժեքը, այլև սրանց նյութը։ Իսկ եթե այն կենսամիջոցները, որ բանվորը գնում է յուր աշխատավարձով, իբրև շրջանառու կապիտալի նյութական կերպարանք հումքերի և այլոց հետ ուղղակի դասվում են մի ռուբրիկայի տակ և հակադրվում աշխատամիջոցներին, ապա սա մի ուրիշ երևութք է տալիս բանին։ Եթե այս իրերի, արտադրամիջոցների, արժեքն արտադրապրոցեսում փոխանցվում է արդյունքին, ապա այն մյուս իրերի, կենսամիջոցների, արժեքը վերահայտնվում է այն աշխատույժի մեջ, որն սպառում է հիշյալ կենսամիջոցները, և աշխատույժի գործելու հետևանքով նույնպես փոխանցվում է արդյունքին։ Այս բոլորի դեպքում հավասարապես խոսքն արտադրության ժամանակ կանխավճարված արժեքների՝ արդյունքի մեջ սոսկ վերահայտնվելու մասին է։ (Ֆիզիոկրատներն այս լուրջ էին ընդունում է ուստի ժխտում էին արդյունաբերական աշխատանքի՝ հավելարժեք ստեղծելը)։ Այսպես, Վեյլենդից արդեն մեջբերած հատվածում ասված է. «Բանն այն չի, թե կապիտալն ինչ ձևում պարուրված է վերահայտնվում... սննդի, հագուստեղենի ու բնակարանի տարբեր տեսակները, որոնք հարկավոր են մարդկանց գոյության ու բարօրության համար, նույնպես փոփոխվում են։ Նրանք գործածվում են ժամանակի ընթացքում և նրանց արժեքը վերահայտնվում է և այլն»։ («Elements of Pol. Econ.», p. 31, 32). Այստեղ արտադրության համար արտադրամիջոցների ու կենսամիջոցների կերպարանքով կանխավճարված կապիտալարժեքները միակերպ վերահայտնվում են արդյունքի արժեքի մեջ։ Սրանով էլ հենց բարեհաջող կերպով գլուխ է բերված լինում կապիտալիստական արտադրապրոցեսի փոխարկումը մի լիակատար խորհրդածեսի, և հայացքից բոլորովին թաքցվում է արդյունքի մեջ առկա հավելարժեքի ծագումը։

Այնուհետև, սրանով յուր ավարտին է հասնում բուրժուական տնտեսությանը հատուկ ֆետիշիզմը, որը հասարակական, տնտեսական այն բնույթը, որ իրերը հասարակական արտադրապրոցեսում կրում են իրենց վրա դրոշմված, փոխարկում է մի բնական, այս իրերի նյութական բնությունից ծագող բնույթի։ Օրինակ, աշխատամիջոցները հիմնական կապիտալ են,— սա մի սխոլաստիկ որոշում է, որ բերում, հակասությունների ու խառնաշփոթման է հասցնում։ Ճիշտ ինչպես որ աշխատապրոցեսի ժամանակ (I գիրք, V գլուխ) ցույց տվինք, թե առարկայական բաղադրամասերն արդյոք իբրև աշխատամիջոցներ, աշխատանյութեղեն կամ թե արդյունք են գործում, այս ամբողջովին կախված է յուրաքանչյուր անգամվա այն դերից, որ հիշյալ առարկայական բաղադրամասերը խաղում են մի որոշ աշխատապրոցեսում, կախված է նրանց ֆունկցիայից,— բոլորովին նույն կերպ էլ աշխատամիջոցները հիմնական կապիտալ են այնտեղ միայն, որտեղ արտադրապրոցեսն ընդհանրապես կապիտալիստական արտադրապրոցես է, և ուրեմն արտադրամիջոցներն էլ ընդհանրապես կապիտալ են, կապիտալի տնտեսական որոշվածություն, կապիտալի հասարակական բնույթ ունեն. այլև երկրորդ՝ նրանք հիմնական կապիտալ են լոկ այն դեպքում, եթե իրենց արժեքը մի առանձին եղանակով են փոխանցում արդյունքին։ Եթե ոչ, նրանք աշխատամիջոցներ են մնում՝ առանց հիմնական կապիտալ լինելու։ Նույնպես էլ օժանդակ նյութերը, ինչպես, օրինակ, պարարտանյութերը, եթե միևնույն առանձնահատուկ եղանակով են արժեք փոխհանձնում, ինչպես աշխատամիջոցների մեծագույն մասը, ապա նրանք հիմնական կապիտալ են դառնում, չնայած որ ամենևին աշխատամիջոցներ չեն։ Այստեղ խոսքն այն սահմանումների մասին չի, որոնց տակ կարող են դասվել իրերը։ Բանը վերաբերում է այն որոշակի ֆունկցիաներին, որոնք արտահայտվում են որոշ կատեգորիաների մեջ։

Եթե աշխատավարձի վրա ծախսված կապիտալ լինելը վերագրվում է կենսամիջոցներից որևէ մեկին իբրև մի որպիսություն, որը նրան հատուկ է ինքնըստինքյան, բոլոր պարագաներում, ապա այս «շրջանառու» կապիտալի բնույթ է դառնում նաև «աշխատանքը պահպանելը», to support labour [Ricardo, p. 25]։ Եթե կենսամիջոցները «կապիտալ» չլինեին, ապա ուրեմն նրանք աշխատույժը չէին ապրեցնի, պահպանի. այնինչ նրանց ունեցած հենց կապիտալաբնույթն է այն հատկությունը տալիս նրանց, որով նրանք ուրիշի աշխատանքի միջոցով կապիտալ են պահպանում։

Եթե կենսամիջոցներն ինքնին շրջանառու կապիտալ են — այն բանից հետո, երբ սա աշխատավարձի է փոխարկվել — ապա սրանից բղխում է այնուհետև, որ աշխատավարձի մեծությունը կախված է այն հարաբերությունից, որ բանվորաքանակն ունի շրջանառու կապիտալի տվյալ մասսայի նկատմամբ — սա տնտեսագիտական մի սիրված դրույթ է — այնինչ իրականում կենսամիջոցների այն մասսան, որ բանվորն է կորզում շուկայից, ու կենսամիջոցների այն մասսան, որ կապիտալիստն է տրամադրության տակ ունենում յուր սպառման համար, կախված է հավելարժեքի՝ աշխատանքի գնի նկատմամբ ունեցած հարաբերությունից։

Ռիկարդոն, ինչպես և Բարտոնը,[13] փոփոխուն կապիտալի՝ հաստատունի նկատմամբ ունեցած հարաբերությունն ամենուրեք շփոթում է շրջանառու կապիտալի՝ հիմնականի նկատմամբ ունեցած հարաբերության հետ։ Մենք հետո կտեսնենք, թե այս հանգամանքն ինչպես է նրան մոլորեցնում շահութանորմային վերաբերող յուր հետազոտության ժամանակ։

Այնուհետև Ռիկարդոն այն տարբերությունները, որոնք պտույտի մեջ ուրիշ պատճառներից են ծագում է ոչ թե հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերությունից, նույնացնում է այս վերջինիս հետ. «Հետո պետք է նշել, որ շրջանառու կապիտալը շատ անհավասար ժամանակամիջոցներում կարող է շրջանառել կամ թե հետհոսել յուր կիրառողի ձեռքը։ Մի ֆերմերի կողմից ցանքի համար գնված ցորենը մի հիմնական կապիտալ է համեմատած այն ցորենի հետ, որ մեկ հացթուխ գնել է հաց դարձնելու համար։ Մեկը ցորենը թողնում է հողի մեջ և մի տարուց հետո միայն կարող է մի հետհոսում ձեռք գցել. մյուսը կարող է այն աղալ տալ ու ալյուր դարձնել է որպես հաց ծախել յուր հաճախորդներին, այնպես որ մի շաբաթվա ընթացքում նա յուր կապիտալն էլի ազատ կունենա ձեռին՝ միևնույն գործառնությունը նորից կամ թե նրանով մի որևէ ուրիշ գործառնություն սկսելու համար։»[14]

Այստեղ բնորոշն այն է, որ ցորենը, թեև սա սերմացու լինելիս ոչ թե իբրև կենսամիջոց, այլ որպես հումք է ծառայում, նախ՝ շրջանառու կապիտալ է, որովհետև ինքնըստինքյան կենսամիջոց է, և երկրորդ՝ հիմնական կապիտալ է, որովհետև նրա հետհոսումը հետաձգվում է մի տարուց դենը։ Բայց ոչ թե ավելի դանդաղ և կամ ավելի արագ հետհոսումն է լոկ, որը մի արտադրամիջոց հիմնական կապիտալ է դարձնում, այլ արդյունքին արժեք հանձնելու որոշ կերպն ու եղանակը։

Սմիթի մտցրած խառնաշփոթությունը հասցրել է հաջորդ հետևանքներին.

1) Հիմնական ու հոսուն կապիտալի միջև եղած տարբերությունը շփոթվում է արտադրողական կապիտալի ու ապրանքակապիտալի տարբերության հետ։ Այսպես, օրինակ, միևնույն մեքենան շրջանառու կապիտալ է, եթե իբրև ապրանք շուկայումն է գտնվում, և հիմնական կապիտալ է, եթե միակցված է արտադրապրոցեսին։ Ընդսմին բացարձակապես թաքուն ու անտեսանելի է մնում, թե ինչու կապիտալի մի որոշ տեսակ պետք է ավելի շատ՝ հիմնական կամ թե ավելի շատ՝ շրջանառու լինի, քան ուրիշ տեսակը։

2) Շրջանառու ամեն կապիտալ նույնացվում է աշխատավարձի վրա ծախսված կամ թե ծախսելի կապիտալի հետ։ Այսպես է Ջ. Ստ. Միլլի և այլոց մոտ։

3) Փոփոխուն ու հաստատուն կապիտալի միջև եղած տարբերությունը, որ արդեն Բարտոնը, Ռիկարդոն և ուրիշները շփոթել են շրջանառու և հիմնական կապիտալի տարբերության հետ, վերջիվերջո ամբողջովին հանգեցվում է այս վերջինին, ինչպես և, օրինակ, Ռամսեյի գրածներում, որտեղ բոլոր արտադրամիջոցները, հումքերը և այլն, այլև աշխատամիջոցները հիմնական կապիտալ են, և միմիայն աշխատավարձի վրա ծախսված կապիտալն է շրջանառու կապիտալ։ Բայց որովհետև հանգեցումն այս ձևով է կատարվում, ուստի հաստատուն ու փոփոխուն կապիտալի միջև եղած տարբերությունը չհասկացված է մնում։

4) Նորագույն անգլիական, մանավանդ շոտլանդական տնտեսագետների մոտ, ինչպիսիք են Մակլեոդը, Պատտերսոնը է ուրիշները, որոնք ամեն ինչ քննում են բանկիրի գործակատարի անասելի նեղմիտ տեսակետից, հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերությունը փոխարկվում է money at call ու money not at call-ի միջև եղած տարբերության (առաջինն այնպիսի ավանդադրում է, որ կարող է հետ վերցվել առանց նախածանուցման, իսկ երկրորդը՝ նախապես ծանուցելուց հետո միայն)։

ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԸ

Վերցնենք երկու ձեռնարկաճյուղ, որտեղ հավասարամեծ աշխատօր, ասենք՝ տասժամյա աշխատապրոցես կա, օրինակ, բամբակամանությանն ու շոգեկառքերի արտադրությունը։ Մեկ ճյուղի մեջ օրական, շաբաթական մատակարարվում է մի որոշ քանակով պատրաստի արդյունք, բամբակամանվածք. մյուսում աշխատապրոցեսը պետք է կրկնվի գուցե երեք ամիս շարունակ, որ մի պատրաստի արդյունք, մեկ շոգեկառք արտադրվի։ Մի դեպքում արդյունքը բաժանելի բնություն ունի, և օրվա կամ թե շաբաթվա մեջ միևնույն աշխատանքը նորից է սկսվում։ Մյուս դեպքում աշխատապրոցեսը շարունակական է, ընդգրկում է մի երկար թիվ օրական աշխատապրոցեսների, որոնք իրենց միացմամբ, իրենց գործառնության շարունակականությամբ տալիս են մի պատրաստի արդյունք ավելի երկար ժամկետից հետո միայն։ Թեև օրական աշխատապրոցեսի տևողությունն այստեղ միևնույնն է, բայց մի շատ նշանավոր տարբերություն է լինում արտադրական ակտի տևողության մեջ, այսինքն կրկնվող այն աշխատապրոցեսների տևողության մեջ, որոնք անհրաժեշտ են արդյունքը պատրաստի մատակարարելու, իբրև ապրանք շուկա ուղարկելու, հետևաբար արտադրողական կապիտալից ապրանքակապիտալի փոխարկելու համար։ Հիմնական ու շրջանառու կապիտալի միջև եղած տարբերությունն այստեղ, որ ասես, գործ չունի։ Տվյալ տարբերությունը կլիներ նույն իսկ այն դեպքում էլ, եթե երկու ձեռնարկաճյուղում հիմնական ու շրջանառու կապիտալի հենց ճիշտ միևնույն համամասնությունները կիրառվեին։

Արտադրական ակտի տևողության այս տարբերությունները լինում են արտադրության ոչ միայն տարբեր ոլորտների միջև, այլև արտադրության հենց միևնույն ոլորտի շրջանակներում, նայած մատակարարելիք արդյունքի չափերին։ Մի սովորական բնակատուն ավելի կարճ ժամանակում է շինվում, քան մի խոշոր գործարան, ուստի և շարունակական աշխատապրոցեսների մի ավելի փոքր թիվ է պահանջում։ Եթե մեկ շոգեկառք շինելը երեք ամիս է նստում, մի զրահանավ շինելը նստում է մեկ կամ թե մի քանի տարի։ Հացահատկի արտադրությունը մոտավորապես մեկ տարի է պահանջում, եղջերավոր անասունի արտադրությունը՝ մի քանի տարի, անտառաբուծությունը կարող է ընդգրկել 12-ից մինչև 100 տարի. մի գետնուղի շինվում է գուցե մի քանի ամսում, այնինչ մեկ երկաթուղի տարիներ է ուզում, մի սովորական կարպետ գործվում է գուցե մի շաբաթում, գոբելենե գորգը՝ տարիների ընթացքում և այլն։ Այսպիսով ուրեմն արտադրական ակտի տևողության տարբերություններն անհունորեն բազմազան են։

Արտադրական ակտի տևողության տարբերությունը հավասարամեծ կապիտալածախսման ժամանակ ակներևաբար պետք է առաջ բերի պտույտի արագության տարբերություն, ուրեմն այն ժամանակամիջոցների տարբերություն, որոնց համար կանխավճարված է մի տվյալ կապիտալ։ Դնենք թե մեքենայական մանագործարանն ու շոգեկառքի գործարանը հավասարամեծ կապիտալ էին կիրառում, հաստատուն ու փոփոխուն կապիտալի միջի եղած բաժանումը միևնույնն է եղել, ինչպես և կապիտալի հիմնական ու հոսուն բաղադրամասերի միջև եղած բաժանումը, վերջապես աշխատօրը հավասարամեծ է եղել, և նրա տրոհումն անհրաժեշտ աշխատանքի ու հավելաշխատանքի՝ միևնույնը։ Այնուհետև, շրջանառության պրոցեսից ծագող հանգամանքներն ու այս դեպքում արտաքին հանգամանքները մի կողմ թողնելու նպատակով մենք ընդունում ենք, որ երկուսն էլ, թե՛ մանվածքն ու թե՛ շոգեկառքը, պատվերով են պատրաստվում և պատրաստի արդյունքը հանձնելիս են վճարահատուցվում։ Շաբաթվա վերջանալուց հետո մանագործարանատերը պատրաստի մանվածքը հանձնելիս հետ է ստանում ծախված շրջանառու կապիտալը (մենք այստեղ անտեսում ենք հավելարժեքը) և հիմնական կապիտալի մաշվածքը նմանապես, որը պարունակվում է մանվածարժեքի մեջ։ Ուրեմն նա կարող է միևնույն կապիտալով նորից կրկնել միևնույն շրջապտույտը։ Նրա կապիտալն ավարտել է յուր պտույտը։ Իսկ շոգեկառքի գործարանատերն, ընդհակառակը, պետք է երեք ամսվա ընթացքում ամեն շաբաթվա համար միշտ նոր կապիտալ ծախսի աշխատավարձի ու հումքի վրա, և երեք ամիս անց միայն, շոգեկառքը հանձնելուց հետո այն շրջանառու կապիտալը, որ հետզհետե ծախսվել է այս ժամանակվա ընթացքում միևնույն արտադրական ակտի վրա, միևնույն ապրանքը պատրաստելու համար, դարձյալ գտնվում է մի այնպիսի ձևում, որով նա կարող է յուր շրջապտույտը նորից սկսել. նմանապես հիմա է միայն, որ այս երեք ամսվա ընթացքում մեքենաների ունեցած մաշվածքը փոխհատուցվում է նրան։ Մեկի ծախսումը մի շաբաթվա է, մյուսինը՝ շաբաթածախսումն է 12-ով բազմապատկած։ Մյուս բոլոր հանգամանքները հավասար ենթադրելով՝ մեկը պետք է տասներկու անգամ ավելի մեծաքանակ շրջանառու կապիտալ ունենա յուր տրամադրության տակ, քան մյուսը։

Սակայն շաբաթվա մեջ կանխավճարվող կապիտալների հավասար լինելը նշանակություն չունեցող մի հանգամանք է այստեղ։ Ինչ էլ որ լինի կանխավճարված կապիտալի մեծությունը, մի դեպքում սա կանխավճարվում է լոկ մի շաբաթվա համար, մյուս դեպքում՝ տասներկու շաբաթվա համար, նախքան հիշյալ կապիտալով նորից գործառել, միևնույն գործառնությունը նրանով կրկնել կամ թե նրանով մի ուրիշ տեսակի գործառնություն սկսել կարողանալը։

Պտույտի արագության կամ թե այն ժամանակամիջոցի տարբերությունը, որի համար պետք է կանխավճարվի առանձին կապիտալը նախքան միևնույն կապիտալարժեքի՝ դարձյալ մի նոր աշխատապրոցեսում կամ թե արժեմեծացման պրոցեսում ծառայել կարողանալը, այստեղ ծագում է հետևյալից.—

Ընդունենք, որ շոգեկառք կամ թե որևէ մի մեքենա շինելը նստում է 100 աշխատօր։ Մանագործության ու մեքենայաշինության մեջ զբաղված բանվորների տեսակետից հիշյալ 100 օրը մի ոչ-շարունակական (բաժանելի) մեծություն են կազմում՝ ենթադրելով, որ նրանք բաղկացած են 100 միմյանց հաջորդող, անջատ, տասժամյա աշխատապրոցեսից։ Բայց արդյունքի — մեքենայի — տեսակետից 100 աշխատօրը կազմում են մի շարունակական մեծություն, 1 000 աշխատաժամից բաղկացած մի աշխատօր, հարակցված մեկ միասնական արտադրական ակտ։ Մի այսպիսի աշխատօրը, որը կազմված է ավելի կամ թե պակաս բազմաքանակ ու հարակցված աշխատօրերի հաջորդականությամբ, ես անվանում եմ մեկ աշխատապարբրերարջան։ Երբ մենք խոսում ենք աշխատօրվա մասին, ապա սրա տակ հասկանում ենք այն աշխատաժամանակի երկարությունը, որի ընթացքում բանվորը պետք է յուր աշխատույժը ծախսի ամեն օր, աշխատի ամեն օր։ Իսկ եթե մենք խոսում ենք, ընդհակառակը, աշխատապարբերաշրջանի մասին, ապա սա ցույց է տալիս այն հարակցված աշխատօրերի թիվը, որ մի որոշ ձեռնարկաճյուղում պահանջվում է մեկ պատրաստի արդյունք մատակարարելու համար։ Ամեն մի աշխատօրվա արդյունքն այստեղ մեկ մասնական արդյունք է լոկ, որն օրեցօր շարունակում է պատրաստվել է աշխատաժամանակի մի ավելի երկար կամ թե ավելի կարճ պարբերաշրջանի վերջումն է միայն յուր պատրաստի կերպարանքն ստանում, մի պատրաստի սպառարժեք լինում։

Ուստի հասարակական արտադրապրոցեսի ընդհատումները, խափանումները, որոնք լինում են, օրինակ, ճգնաժամերի հետևանքով, շատ տարբեր են ներգործում թե՛ այն աշխատարդյունքների վրա, որոնք բաժանելի բնություն ունենք ու թե այնպիսիների վրա, որոնք իրենց արտադրության համար մի ավելի երկար, հարակցված պարբերաշրջան են պահանջում։ Մանվածքի, ածխի և այլոց մեկ որոշ մասսայի այսօրվա արտադրությանը մի դեպքում կարող է մանվածքի, ածխի և այլոց նոր արտադրություն չհետևել վաղը։ Բայց նավերի, շենքերի, երկաթուղիների և այլոց բանն ուրիշ է։ Միմիայն աշխատանքը չի, որ ընդհատվում է. մի հարակցված արտադրական ակտ է ընդհատվում։ Եթե կառուցումը չի շարունակվում, ապա նրա արտադրության համար արդեն բանեցրած արտադրամիջոցներն ու աշխատանքն անօգուտ են ծախսված։ Նույնիսկ եթե կառուցումն էլի վերսկսվում է, միջնակա ժամանակվա ընթացքում վնասվածքներ են տեղի ունեցած լինում միշտ։

Աշխատապարբերաշրջանի ամբողջ տևողության ժամանակ շերտ-շերտ կուտակվում է այն արժեմասը, որ հիմնական կապիտալն ամեն օր փոխանցում է արդյունքին՝ մինչև սրա հասունանալը։ Եվ այստեղ միաժամանակ երևան է գալիս հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերությունը յուր գործնական կարևորությամբ։ Հիմնական կապիտալն արտադրապրոցեսի ավելի երկարատև ժամանակի համար է կանխավճարված, նա կարիք չունի յուր այս, գուցե և բազմամյա, ժամկետի անցնելուց առաջ նորացվելու։ Այն հանգամանքը, թե արդյոք շոգեմեքենան յուր արժեքն ամեն օր մաս-մաս փոխանցում է մանվածքի՞ն, մի բաժանելի աշխատապրոցեսի արդյունքին, թե՞ երեք ամսում՝ մի շոգեկառքի, այն է՝ մի շարունակական արտադրական ակտի արդյունքին,— ամենևին չի փոխում շոգեմեքենան գնելու համար հարկավոր կապիտալի ծախսումը։ Մի դեպքում նրա արժեքը հետ է հոսում մանր բաժնեմասերով, օրինակ, շաբթե շաբաթ, մյուս դեպքում՝ խոշոր մասսաներով, օրինակ, երեք ամիսը մեկ։ Բայց երկու դեպքում էլ շոգեմեքենայի նորացումը տեղի է ունենում գուցե 20 տարի հետո միայն։ Քանի դեռ յուրաքանչյուր առանձին պարբերաշրջան, որի ժամանակ շոգեմեքենայի արժեքը մաս-մաս է հետ հոսում արդյունքի ծախվելու հետևանքով, ավելի կարճ է, քան շոգեմեքենայի սեփական գոյապարբերաշրջանը, միևնույն շոգեմեքենան շարունակում է արտադրապրոցեսում գործել մի քանի աշխատապարբերաշրջանի ընթացքում։

Ընդհակառակը, բանն ուրիշ է կանխավճարված կապիտալի շրջանառու բաղադրամասի վերաբերմամբ։ Այս շաբաթվա համար գնված աշխատույժը ծախսվել է այս շաբաթվա ընթացքում և առարկայացել է արդյունքի մեջ։ Նա պետք է այս շաբաթվա վերջում վճարահատուցվի։ Եվ աշխատույժի վրա արված այս կապիտալածախսումը շաբթե շաբաթ կրկնվում է երեք ամսվա ընթացքում, և այս կապիտալամասից մի շաբաթվա մեջ արված ծախսումը կապիտալիստին ունակ չի դարձնում հետագա շաբաթվա ընթացքում աշխատանքի գնում չկատարելու։ Ամեն շաբաթ պետք է նոր ավելադիր կապիտալ ծախսվի աշխատույժի վճարահատուցման համար և, եթե մենք մի կողմ ենք թողնում բոլոր վարկահարաբերությունները, կապիտալիստը պետք է ունակ լինի եռամսյա ժամանակի համար աշխատավարձ հատկացնելու, չնայած որ նա աշխատավարձ վճարում է շաբաթական բաժնեմասերով միայն։ Բանը նույնն է շրջանառու կապիտալի մյուս մասի, հումքերի ու օժանդակ նյութերի, վերաբերմամբ էլ։ Աշխատանքի մի շերտ մյուսի հետևից դարսվում է արդյունքի վրա։ Աշխատապրոցեսի ժամանակ ոչ միայն ծախսված աշխատույժի արժեքը, այլև հավելարժեք է միշտ փոխանցվում արդյունքին, բայց անպատրաստ արդյունքին, որը պատրաստի ապրանքի կերպարանք դեռ չունի, ուրեմն շրջանառունակ չի։ Այս միևնույնը ճիշտ է նաև հումքերից ու օժանդակ նյութերից արդյունքին շերտ-շերտ փոխանցված կապիտալարժեքի վերաբերմամբ։

Նայած աշխատապարբերաշրջանի ավելի երկար կամ թե ավելի կարճ այն տևողությանը, որ արդյունքի պատրաստման համար պահանջում է սրա մասնահատուկ բնությունը և կամ ձեռք բերելի օգտակար էֆֆեկտը, մի մշտական, ավելադիր ծախսումն է պահանջվում շրջանառու կապիտալի (աշխատավարձ, հումքեր ու օժանդակ նյութեր), որի ոչ մեկ մասը մի շրջանառունակ ձևի մեջ չի գտնվում, ուստի և չէր կարող միևնույն գործառնությունը վերսկսելուն ծառայել. ընդհակառակը, յուրաքանչյուր մաս իբրև գոյացող արդյունքի բաղադրամաս հաջորդաբար ամրակայվում է արտադրական ոլորտի շրջանակներում, կցակապում է արտադրողական կապիտալի ձևով։ Բայց պտուտաժամանակը հավասար է կապիտալի արտադրաժամանակի ու շրջանառության ժամանակի գումարին։ Հետևաբար արտադրաժամանակի մի երկարացումը նույնքան է պակասեցնում պտույտի արագությունը, որքան և շրջանառության ժամանակի մի երկարացումը։ Սակայն առկա դեպքում պետք է նշել երկու կետ.—

Առաջին. արտադրության ոլորտում ավելի երկար մնալը։ Օրինակ, առաջին շաբաթում աշխատանքի, հումքի և այլոց համար կանխավճարված կապիտալը, ինչպես և հիմնական կապիտալից արդյունքին փոխհանձնված արժեմասերը եռամսյա ամբողջ ժամկետում կցակապված են մնում արտադրության ոլորտում և որպես լոկ գոյացող, դեռ անպատրաստ մեկ արդյունքին միակցված արժեմասեր չեն կարող շրջանառության մեջ մտնել իբրև ապրանք։

Երկրորդ. որովհետև արտադրական ակտի համար հարկավոր աշխատապարբերաշրջանը տևում է երեք ամիս, իրապես կազմում է մի հարակցված աշխատապրոցես միայն, ուստի շաբաթական միշտ պետք է շրջանառու կապիտալի մի նոր բաժնեմաս ավելացվի նախընթացների վրա։ Այսպիսով ուրեմն հաջորդաբար կանխավճարված, ավելադիր կապիտալի քանակն աճում է աշխատապարբերաշրջանի երկարելու հետ։

Մենք ենթադրել ենք, որ մանագործության ու մեքենայի արտադրության մեջ հավասարամեծ կապիտալներ են ներդրված, որ այս կապիտալները հավասարամեծ համամասնություններով են տրոհված հաստատուն ու փոփոխուն կապիտալի, ditto [այնպես էլ, նույնպես և] հիմնական ու շրջանառու կապիտալի, որ աշխատօրերը հավասար երկարություն ունեն, կարճ ասած՝ բոլոր հանգամանքները միևնույնն են, բացի աշխատապարբերաշրջանի տևողությունից։ Առաջին շաբաթվա մեջ ծախսումը երկսի համար էլ հավասար մեծություն ունի, բայց մանագործարանատիրոջ արդյունքը կարող է ծախվել, և ստացույթով կարող են նոր աշխատույժ ու նոր հումքեր և այլն գնվել, կարճ ասած՝ արտադրությունը կարող է միևնույն մասշտաբով շարունակվել։ Իսկ մեքենայագործարանի տերն, ընդհակառակը, առաջին շաբաթում ծախսված շրջանառու կապիտալը կարող է երեք ամիս հետո, յուր արդյունքի պատրաստվելուց հետո միայն հետփոխարկել դրամի և սրանով նորից գործառել։ Հետևաբար, նախ՝ տարբերությունը ծախսված միևնույն կապիտալաքանակի հետհոսման տարբերությունն է։ Իսկ երկրորդ. երեք ամսվա ընթացքում մանագործության ու մեքենայաշինության մեջ արտադրողական կապիտալ կիրառվել է հավասար մեծությամբ, բայց կապիտալածախսման մեծությունը մանագործարանատիրոջ ու մեքենայակառույց գործարանատիրոջ համար բոլորովին տարբեր են, որովհետև մեկ դեպքում միևնույն կապիտալն արագ է նորացվում և հետևաբար կարող է միևնույն գործառնությունը նորից կրկնել. մյուս դեպքում նա համեմատաբար դանդաղ է միայն նորացվում և ուրեմն մինչև յուր նորացման ժամկետը միշտ պետք է նոր կապիտալաքանակներ ավելացվեն հների վրա։ Հետևաբար թե՛ այն ժամանակամիջոցներն են տարբեր, երբ նորացվում են կապիտալի որոշ բաժնեմասեր, ուրիշ խոսքով՝ տարբեր է կանխավճարման ժամանակի երկարությունը, և թե՛ կապիտալի այն մասսան է տարբեր, որը պետք է կանխավճարվի աշխատապրոցեսի երկարության համեմատ (չնայած որ օրական կամ թե շաբաթական կիրառվող կապիտալը միևնույնն է)։ Այս պարագան պետք է նշել այն պատճառով, որ կանխավճարման ժամկետի երկարությունը կարող է աճել, ինչպես տեսնելու ենք հաջորդ գլխի մեջ զննելի դեպքերում, իսկ կանխավճարելի կապիտալի մասսան հիշյալի հետևանքով անպատճառ չաճի այս ժամանակամիջոցի երկարության համեմատ։ Կապիտալը պետք է ավելի երկար ժամկետի համար կանխավճարվի, և մի ավելի մեծաքանակ կապիտալ է կցակապվում արտադրողական կապիտալի ձևով։

Կապիտալիստական արտադրության անզարգացած աստիճանների ժամանակ այն ձեռնարկությունները, որոնք մի երկար աշխատապարբերաշրջան, ուրեմն ավելի երկար ժամանակվա համար խոշոր կապիտալածախսումն են պայմանավորում, հատկապես երբ միմիայն խոշոր մասշտաբով կարող են գլուխ բերվել,— կա՛մ բոլոբովին ոչ-կապիտալիստորեն են վարում, ինչպիսիք են, օրինակ, պողոտաները, ջրանցքները և այլն համայնքի ու կամ պետության հաշվին (ավելի հին ժամանակ սրանք մեծ մասամբ կատարվում էին բռնաշխատանքով, որչափով որ աշխատույժն է նկատի առնվում), կամ էլ այնպիսի արդյունքներ, որոնց պատրաստումը պայմանավորված է մի ավելի երկար աշխատապարբերաշրջանով, լոկ ամենաչնչին մասով են պատրաստվում բուն իսկ կապիտալիստի նյութական կարողությամբ։ Օրինակ, տնաշինարարության ժամանակ այն մասնավոր անձը, որի համար որ շինվում է տունը, մաս-մաս կանխավճարումներ է անում կառուցող ձեռնարկուին։ Այսպիսով ուրեմն, նա մաս-մաս իրոք վճարահատուցում է տունն այն չափով, որքանով որ առաջ է գնում տան արտադրապրոցեսը։ Իսկ, ընդհակառակը, զարգացած կապիտալիստական դարաշրջանում, երբ մի կողմից՝ մեծազանգված կապիտալներ են համակենտրոնացված առանձին անհատների ձեռին, մյուս կողմից՝ անհատ կապիտալիստների կողքին հանդես է գալիս ընկերակցված կապիտալիստը (բաժնետիրական ընկերությունները), և միաժամանակ զարգացած է վարկային գործը, մի կապիտալիստական կառուցող ձեռնարկու դեռ լոկ իբրև բացառություն է պատվերով տուն շինում առանձին մասնավոր անձերի համար։ Նա յուր բան ու գործ դարձնում է շուկայում ծախելու համար տների շարքեր ու քաղաքամասեր շինելը, ինչպես որ առանձին կապիտալիստներ իրենց բան ու գործ դարձնում ենք իբրև կապալառուներ, երկաթուղիներ շինելը։

Թե կապիտալիստական արտադրությունն ինչպես է հեղաշրջել տնաշինարարությունը Լոնդոնում, այս մասին մեզ տեղեկացնում են այն վկայությունները, որ մի կառուցող ձեռնարկու տվել է 1857 թվականի բանկային կոմիտեի առջև։ Յուր երիտասարդ ժամանակ,— ասել է նա,— տները մեծ մասամբ պատվերով էին շինվում, և կառուցման ժամանակ գումարը մաս-մաս էր վճարվում ձեռնարկուին՝ շինարարության հայտնի փուլերն ավարտելու պահին։ Չարաշահության համար լոկ քիչ էր շինվում. ձեռնարկուներն այսպիսի կառուցման կպչում էին գլխավորապես նրա համար միայն, որ իրենց բանվորներին մշտական գործ տան և այսպիսով միատեղ պահելով՝ չթողնեն ցրվելու։ Վերջին 40 տարուց դեսն ամեն ինչ փոխվել է, հիմա արդեն շատ քիչ են շինում պատվերով։ Եթե մեկը մի նոր տան կարիք է ունենում, ջոկում է այն տներից մեկը, որոնք շինված են չարաշահության նպատակով կամ թե դեռ շինվելու փուլի մեջ են։ Ձեռնարկուն այլևս պատվիրատուների համար չի աշխատում, այլ շուկայի համար. ճիշտ ինչպես ուրիշ ամեն մի արդյունաբերող, նա էլ ստիպված է պատրաստի ապրանք ունենալու շուկայում։ Մինչդեռ առաջ մի ձեռնարկու չարաշահության նպատակով գուցե երեք կամ թե չորս տուն էր շինում միաժամանակ, հիմա նա հարկադրված է մի ընդարձակ հողամաս գնելու (այսինքն՝ մայր-ցամաքի արտահայտությամբ ասած՝ սովորաբար 99 տարով վարձակալելու), նրա վրա մինչև 100 կամ թե 200 տուն կանգնեցնելու և այսպիսով կպչելու մի այնպիսի ձեռնարկության, որը նրա նյութական կարողությունից գերազանցում է քսանից մինչև հիսուն անգամ։ Ֆոնդերը ճարվում են կայքադրությամբ վարկ վերցնելով, և փողը ձեռնարկուի տրամադրության տակ դրվում է այն չափով, որով առանձին տների շինարարությունն առաջ է գնում։ Եթե այս ժամանակ մի ճգնաժամ է վրա գալիս, որը դադարեցնում է կանխավճարման բաժնեմասերի բացթողումը, ապա սովորաբար կործանվում է ամբողջ ձեռնարկությունը, լավագույն դեպքում տներն անավարտ մնում են մինչև ավելի լավ ժամանակների հասնելը, վատագույն դեպքում նրանք աճուրդի են հանվում և ծախծխվում են կիսագին։ Այսօր ոչ մի ձեռնարկու այլևս չի կարող ապրվել առանց չարաշահական շինարարության, և սա էլ պիտի վարվի խոշոր մասշտաբով։ Բուն շինարարությունից ստացվող շահույթը փոքր է արտակարգորեն. նրա գլխավոր շահույթը գոյանում է հողառենտայի բարձրանալուց, կառուցման հողամասի ճարտար ընտրությունից ու օգտագործումից։ Տների նկատմամբ եղած պահանջարկը կանխակայող չարաշահության այս եղանակով են կառուցվել գրեթե ամբողջ Բելգրավիան ու Տիբուրնիան և Լոնդոնի շրջակայքի դղյակներից շատ ու շատ հազարավորները։ (Համառոտված է «Report from the select Committee on Bank Acts»-ից. Part I, 1857. Evidence, 5413—18, 5535—36 հարցերը)։

Մեծապես երկար աշխատապարբերաշըջան ու խոշոր մասշտաբ ունեցող գործերի կատարումը կապիտալիստական արտադրությանը լիովին բաժին է ընկնում այն ժամանակ միայն, երբ կապիտալի համակենտրոնացումը շատ նշանավոր է արդեն, մյուս կողմից՝ վարկասիստեմի զարգացումը կապիտալիստին հարմար ելք է ընձեռում՝ յուր սեփական կապիտալի փոխարեն ուրիշի կապիտալը կանխավճարելու և ուրեմն ռիսկ էլ անելու։ Սակայն հասկանալի է ինքնըստինքյան, որ այն պարագան, թե արտադրության համար կանխվճարված կապիտալն արդյոք պատկանո՞ւմ է յուր կիրառողին, թե՞ չի պատկանում,— ոչ մի ազդեցություն չի ունենում պտույտի արագության ու պտուտաժամանակի վրա։

Այն հանգամանքները, որոնք առանձին աշխատօրվա արդյունքը շատացնում են, ինչպես, օրինակ, համագործությունները, աշխատանքի բաժանումը, մեքենաների կիրառումը, միաժամանակ կարճացնում են աշխատապարբերաշրջանը հարակցված արտադրական ակտերի ժամանակ։ Այսպես, մեքենաները կարճացնում են տների, կամուրջների և այլոց կառուցման ժամանակը. հնձի ու կալսիչ մեքենաները և այլն կարճացնում են այն աշխատապարբերաշրջանը, որ պահանջվում է հասած հացահատիկը պատրաստի ապրանք դարձնելու համար։ Կատարելագործված նավաշինարարությունը մեծացած արագության միջոցով կրճատում է նավագնացության մեջ ներդրված կապիտալի պտույտաժամանակը։ Սակայն այս բարելավումները, որոնք կարճացնում են աշխատապարբերաշրջանը և ուրեմն այն ժամանակը, որի համար պետք է կանխավճարված լինի շրջանառու կապիտալը, սովորաբար շաղկապված են հիմնական կապիտալի մեծացրած ծախսման հետ։ Մյուս կողմից՝ որոշ ճյուղերում աշխատապարբերաշրջանը կարող է կարճացվել համագործության սոսկական ընդարձակմամբ. մի երկաթուղու պատրաստումը նրանով է կարճացվում, որ ոտքի են հանվում խոշոր բանվորաբանակներ և հետևաբար կառուցմանը ձեռք են զարկում շատ կետերից։ Պտուտաժամանակն այստեղ կրճատվում է կանխավճարված կապիտալի աճման շնորհիվ։ Ավելի շատ արտադրամիջոցներ ու ավելի շատ աշխատույժ պետք է միացվեն և դրվեն կապիտալիստի հրամանատարության տակ։

Ուստի եթե աշխատապարբեբաշրջանի կարճացումը մեծ մասամբ շաղկապված է ավելի կարճ ժամանակի համար կանխավճարվող կապիտալի մեծացման հետ, այնպես որ կանխավճարման ժամանակի կարճացման չափի համեմատ մեծացվում է այն քանակն էլ, որով կանխավճարվում է կապիտալը,— ապա այստեղ պետք է հիշեցնել, որ, դեռ մի կողմ թողած հասարակական կապիտալի առկա քանակը, բանն այն է, թե արտադրամիջոցներն ու կենսամիջոցները, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] սրանց տնօրինությունը ո՛ր աստիճան են բաժան-բաժան եղած կամ թե միացած անհատական կապիտալիստների ձեռին, հետևաբար կապիտալների համակենտրոնացումն արդեն ի՛նչ ծավալի է հասել։ Որչափով որ վարկը միջնորդագործում է կապիտալի՝ մի ձեռքում համակենտրոնանալը, արագացնում է այս կամ թե շատացնում, նա նպաստում է աշխատապարբերաշրջանն ու սրանով էլ պտուտաժամանակը կարճացնելուն։

Այն արտադրաճյուղերում, որտեղ աշխատապարբերաշրջանը,— լինի սա շարունակական, թե ընդհատվող, միևնույն է — նախանշված է բնական որոշ պայմանների շնորհիվ, վերևում նշված միջոցներով ոչ մի կարճացում չի կարող լինել։ «Հացահատկի բերքի նկատմամբ չի կարող կիրառվել «ավելի արագ պտույտ» արտահայտությունը, որովհետև այստեղ տարեկան միմիայն մեկ պտույտ է հնարավոր։ Ինչ վերաբերում է անասնաբուծությանը, ապա մենք պարզապես ուզում ենք հարցնել, թե ի՞նչպես կարելի է երկու է երեք տարեկան ոչխարների ու չորս և հինգ տարեկան եզների պտույտն արագացնել։» (W. Walter Good «Political, Agricultural and Commercial Fallacies.» London 1866, p. 325)։

Ավելի վաղ (օրինակ, ժամկետակայուն պարտույթների, ինչպես հարկերի, հողասռենտայի է այլոց վճարման համար) հոսուն կերպարանքով դրամ ունենալու անհրաժեշտությունն այս հարցը լուծում է նրանով, որ, օրինակ, անասունը ծախում և մորթում են՝ նախքան սրա տնտեսապես նորմալ տարիքին հասնելը, մեծ վնաս պատճառելով երկրագործությանը. վերջիվերջո այս առաջ է բերում մսագնի մի բարձրացում էլ. «Այն մարդիկ, որոնք առաջ գլխավորապես անասուն էին բուծում՝ ամռանը Midland counties-ի արոտավայրերից ու ձմռանն արևելյան կոմսությունների գոմերից օգտվելով... հացահատիկի գնի տատանումների ու անկումների հետևանքով այն ցած աստիճանին են հասցվել, որ նրանք ուրախ են լինում, որ գոնե յուղի ու պանրի բարձր գներից կարող են օգուտ հանել. առաջինը շաբթե շաբաթ նրանք շուկա են բերում՝ ընթացիկ ծախսերը գոցելու նպատակով, իսկ վերջինի դիմաց նրանք կանխավճարներ են առնում մի մեծագնորդից, որը պանիրը վերցնում է, հենց որ սա փոխադրունակ է դառնում, իսկ մեծագնորդն, իհարկե, յուր սեփական գինն է նշանակում։ Այս պատճառով, այլև որովհետև գյուղատնտեսությունը կառավարվում է քաղաքատնտեսության օրենքներով, այն հորթերը, որոնք առաջներում կաթնատնտեսական մարզերից գալիս էին հարավում բուծվելու, հիմա մասսայորեն մորթոտվում են Բիրմինգհամի, Մանչեստրի, Լիվերպուլի ու հարևան մյուս մեծ քաղաքների սպանդանոցներում, հաճախ լոկ ութից մինչև տաս օրական հասակում։ Իսկ եթե ածիկը հարկված չլիներ, ապա ոչ միայն ֆերմերներն ավելի շատ շահույթ կստանային և այսպիսով կկարողանային իրենց մատղաշ անասունը պահել, մինչև որ սա ավելի տարիքավոր ու ավելի ծանր դառնար, այլև հորթեր բուծելու համար կաթի փոխարեն ածիկ կբանեցնեին այն մարդիկ, որոնք կով չունեն, և սրանով մեծ մասամբ կվերացվեր մատղաշ անասունի հիմիկվա սոսկալի պակասությունը։ Եթե այս մանր տնտեսատերերին այժմ հանձնարարում եք հորթեր բուծել, նրանք ասում են. «Մենք շատ լավ գիտենք, որ կաթով բուծելը լավ կվարձատրվեր, բայց առաջին՝ մենք պետք է փող ծախսեինք, իսկ ծախսել չենք կարող, և երկրորդ՝ մենք պիտի երկար սպասեինք, մինչև որ մեր փողը հետ ստանայինք, այնինչ կաթնատնտեսությամբ մենք իսկույն մեր փողը հետ ենք ստանում։» (Ibid., p. 12, 13.)

Եթե պտույտի երկարելն այսպիսի հետևանքներ է արդեն ունենում անգլիական մանր ֆերմերների մոտ, ապա հեշտ է հասկանալը, թե նա ինչպիսի ավերածություններ պիտի առաջ բերի մայր ցամաքի մանր գյուղացիների շրջանում։

Աշխատապարբերաշրջանի, ուրեմն և այն ժամանակաշրջանի տևողության համապատասխան, որը հարկավոր է շրջանառունակ ապրանք պատրաստելու համար, կուտակվում է այն արժեմասը, որ հիմնական կապիտալը շերտ-շերտ փոխհանձնում է արդյունքին, և այս արժեմասի հետհոսումը դանդաղում է։ Բայց այս դանդաղումը հիմնական կապիտալի նորանոր ծախսում առաջ չի բերում։ Մեքենան շարունակում է գործել արտադրապրոցեսում անկախ նրանից, թե նրա մաշվածքի փոխհատուցումն ավելի դանդա՞ղ, թե՞ ավելի արագ է հետհոսում դրամաձևով։ Բանն ուրիշ է շրջանառու կապիտալի վերաբերմամբ։ Ավելի երկար ժամանակվա համար կապիտալ պետք է ամրակցվի ո՛չ միայն աշխատապարբերաշրջանի տևողության համեմատ, այլև միշտ պետք է նոր կապիտալ կանխավճարվի աշխատավարձի, հումքերի ու օժանդակ նյութերի համար։ Ուստի դանդաղած հետհոսումը տարբեր կերպով է ներգործում երկսի վրա։ Հետհոսումը դանդաղ լինի, թե արագ, միևնույն է, հիմնական կապիտալը շարունակում է գործել։ Իսկ շրջանառու կապիտալն, ընդհակառակն, անգործունակ է դառնում դանդաղած հետհոսման դեպքում, եթե ամրակցված է չծախված կամ թե անպատրաստ, դեռ անվաճառելի արդյունքի ձևով, և ավելադիր կապիտալ էլ չկա՝ շրջանառու կապիտալն in natura [բնեղեն կերպարանքով] նորացնելու համար։ «Մինչդեռ գյուղացին սովահար է լինում, նրա անասունը պարարվում է։ Կարգին անձրևներ են եղել, և կերախոտը բարձրացել է փարթամ։ Հնդիկ գյուղացին սովամահ կլինի յուր պարարտ եզան կողքին։ Սնահավատության պատվիրանները դաժան են թվում անհատների վերաբերմամբ, բայց նրանք կենսատու են հասարակության համար, բանող անասունի պահպանությունն ապահովում է երկրագործության առաջխաղացությունն ու սրանով էլ՝ ապագա ապրուստի ու հարստության աղբյուրները։ Սա գուցե խիստ ու տխրալի է հնչում, բայց այսպես է.— Հնդկաստանում ավելի հեշտ է մի մարդի փոխարինել, քան մի եզան։» (Return, East India. Madras and Orissa Famine, Nr. 4, p. 4). Սրա հետ համեմատեցեք Մանարա-Դհարմա-Սաստրայի ասույթը, Cap. X, p. 862. «Մի քուրմ կամ թե մի կով ապրեցնելու համար յուր կյանքն անվարձ նվիրաբերելը... կարող է երանություն ապահովել այս ստորասերված տոհմերի համար։»

Հինգ տարին վերջանալուց առաջ մի հինգ տարեկան կենդանի հասցնելն ու մատակարարելն անհնարին բան է իհարկե։ Բայց հայտնի սահմաններում հնարավոր է կենդանիները բուծելու փոփոխված եղանակով մի ավելի կարճ ժամանակում հիշյալները պատրաստել իրենց նախանշման համար։ Հենց այս է արել հատկապես Բեքվելլը։ Առաջ անգլիական ոչխարները, ինչպես և ֆրանսականները դեռ 1855-ին, չորս կամ թե հինգ տարուց առաջ պատրաստ չէին լինում մորթելու համար։ Բեքվելլի սիստեմով կարող է արդեն մեկ միամյա ոչխար բուծվել և համենայն դեպս երկրորդ տարին դեռ չվերջացած՝ լիովին աճած-պրծած լինել։ Բեքվելլը, Դիշլեյ Գրենջի մի ֆերմեր, բուծման ջանադիր ընտրությամբ ոչխարների ոսկրակմախքը հասցրեց նրանց գոյության համար անհրաժեշտ մինիմումի։ Նրա ոչխարները կոչվում են Նյու-Լայչեստերի ոչխար։ «Բուծողը հիմա կարող է երեք ոչխար մատակարարել շուկային նույն այն ժամանակվա ընթացքում, երբ առաջ մեկն էր պատրաստում, և ոչխարի մարմնի ամենից շատ միս տվող մասերը զարգանալով հիմա ավելի լայն, ավելի կլորացած ու ավելի խոշոր են դարձել։ Ոչխարների համարյա ամբողջ քաշը զուտ միս է»։ (Lavergne «The rural Economy of England etc.», 1855. p. 22).

Այն մեթոդները, որոնք կարճացնում են աշխատապարբերւսշրջանը, տարբեր արդյունաբերաճյուղերում լոկ շատ տարբեր աստիճանով են կիրառելի և տարբեր աշխատապարբերաշրջանների երկարատևության տարբերությունները չեն հավասարեցնում։ Մեր բերած օրինակով խոսելով՝ պետք է ասենք, որ նոր գործիք-մեքենաներ կիրառելով կարելի է մի շոգեկառք պատրաստելու համար անհրաժեշտ աշխատապարրերաշրջանը բացարձակապես կարճացնել։ Բայց եթե մանագործության մեջ կատարելագործված պրոցեսների շնորհիվ անհամեմատ ավելի արագ է շատացվում օրական կամ թե շաբաթական մատակարարվող պատրաստի արդյունքը, այնուամենայնիվ մեքենայակառուցման մեջ աշխատապարբերաշրջանի երկարությունը մանածագործության համեմատությամբ պետք է հարաբերաբար ավելանա։

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՐՏԱԴՐԱԺԱՄԱՆԱԿԸ

Աշխատաժամանակը միշտ արտադրաժամանակ է, այսինքն այնպիսի ժամանակ, երբ կապիտալը կցակապված է արտադրության ոլորտում։ Բայց ընդհակառակը, ո՛չ ամեն ժամանակ, որի ընթացքում կապիտալն արտադրապրոցեսումն է գտնվում, հենց այս պատճառով նաև աշխատաժամանակ է անհրաժեշտորեն։

Այստեղ խոսքը վերաբերում է աշխատապրոցեսի ոչ այն ընդհատումներին, որոնք պայմանավորված են հենց աշխատույժի բնական սահմաններով, թեև մենք ցույց ենք տվել, թե հենց այն հասարակ հանգամանքը, որ հիմնական կապիտալը, գործարանաշենքերը, մեքենաները և այլն աշխատապրոցեսի դադարների ժամանակ պարապ կանգնած են մնում, ինչ մեծ չափով է աշխատապրոցեսի անբնական երկարացման և ցերեկային ու գիշերային աշխատանքի դրդապատճառներից մեկը հանդիսացել։ Բանն այստեղ վերաբերում է աշխատապրոցեսի երկարությունից անկախ, արդյունքի բնությամբ ու հենց նրա պատրաստմամբ պայմանավորված մի ընդհատմանը, որի ժամանակ աշխատառարկան ենթակա է ավելի կարճ կամ թե ավելի երկար տևող բնական պրոցեսներին, նա պետք է ֆիզիկական, քիմիական, բնախոսական փոփոխություններ կրի — մի այնպիսի ընդհատմանը, որի ժամանակ աշխատապրոցեսը կախակայվում է ամբողջովին կամ թե մասամբ։

Այսպես, նոր մզված գինին նախ պետք է մի առ ժամանակ խմորման ենթարկվի և ապա էլի մի առ ժամանակ ամանում մնա, որպեսզի կատարելության մի որոշ աստիճանի հասնի։ Բազմաթիվ արդյունաբերաճյուղերում արդյունքը պետք է չորացման ենթարկվի, ինչպես է բրուտագործության մեջ, կամ թե հայտնի հանգամանքների մեջ դրվի՝ յուր քիմիական հատկությունը փոխելու համար, ինչպես է, օրինակ, ճերմականերկման մեջ։ Աշնացան հացահատիկը գուցե ինն ամսվա կարիք ունի հասունանալու համար։ Ցանքի ու հնձի ժամանակվա արանքում աշխատապրոցեսը գրեթե բոլորովին ընդհատված է լինում։ Անտառաբուծության մեջ ցանքի ու սրա համար հարկավոր նախապատրաստական աշխատանքների վերջանալուց հետո սերմը գուցե 100 տարվա կարիք ունի՝ պատրաստի արդյունք դառնալու համար, այնինչ այս ամբողջ ժամանակվա ընթացքում նա աշխատանքի համեմատաբար լոկ շատ աննշան ներգործության կարիք է ունենում։

Այս բոլոր դեպքերում արտադրաժամանակի մի խոշոր մասի պահին է միայն, որ ավելադիր աշխատանք է միակցվում տեղ-տեղ։ Նախընթաց գլխում նկարագրված հարաբերությունը, երբ արդեն արտադրապրոցեսում ամրակցված կապիտալին պետք է ավելադիր կապիտալ ու աշխատանք միակցվի, լոկ ավելի երկար կամ թե ավելի կարճ ընդհատումներով է պատահում այստեղ։

Այս բոլոր դեպքերում ուրեմն կանխավճարված կապիտալի արտադրաժամանակը կազմված է երկու պարբերաշրջանից.— մի պարբերաշրջան, երբ կապիտալն արտադրապրոցեսումն է գտնվում, ու մի երկրորդ պարբերաշրջան, երբ նրա գոյաձևը — անպատրաստ արդյունքի գոյաձևը — թողնվում է բնական պրոցեսի ներգործությանը ենթարկվելու, չնայած որ նա աշխատապրոցեսի մեջ չի գտնվում։ Այն հանգամանքը, որ այս երկու ժամանակամիջոցը տեղ-տեղ խաչաձևվում են, միմյանց արանք խցկվում, բանի էությունը չի փոխում։ Այստեղ աշխատապարբերաշրջանն ու արտադրապարբերաշրջանը չեն ծածկում իրար։ Արտադրապարբերաշրջանն ավելի մեծ է, քան աշխատապարբերաշրջանը։ Բայց միմիայն արտադրապարբերաշրջանն ավարտելուց հետո է արդյունքը պատրաստ, հասունացած լինում, ուրեմն արտադրողական կապիտալի ձևից ապրանքակապիտալի ձևին փոխարկելի լինում։ Հետևաբար երկարությունն արտադրաժամանակի, որը կազմված է ոչ մենակ աշխատաժամանակից, երկարացնում է արդյունքի պտուտապարբերաշրջանն էլ։ Որչափով որ աշխատաժամանակից դենն անցնող ավելադիր արտադրաժամանակը բնության մի անգամ ընդմիշտ տրված օրենքներով որոշվում, ինչպես որ է հացահատկի հասունանալու, կաղնու աճելու և այլոց ժամանակ, պտուտապարբերաշրջանը հաճախ կարող է ավելի կամ թե պակաս չափով կարճացվել արտադրաժամանակն արհեստականորեն կարճացնելու միջոցով։ Այսպես է լինում, օրինակ, մարգագետիններում ճերմակացնելու փոխարեն քիմիական ճերմակացում մտցնելով, չորացման պրոցեսներում ավելի ազդու չորացման ապարատներ գործածելով։ Այսպես էլ աղաղագործության մեջ, որտեղ աղաղաթթվի՝ կաշիների մեջ թափանցելը հին մեթոդներով 6—18 ամիս էր քաշում, նոր մեթոդներով, երբ օդամղոց է կիրառվում, տևում է մեկ ու կես կամ թե երկու ամիս միայն։ (J. G. Courcelle-Seneuil «Traité théorique et pratique des Entreprises industrielles etc.» Paris 1857. 2éd.)։ Բնական պրոցեսներից բռնված, սրանցով լցված սոսկական արտադրաժամանակն արհեստականորեն կարճացնելու ամենամեծ օրինակը տալիս է երկաթարտադրության պատմությունն ու հատկապես թուջը պողպատի փոխարկելը վերջին 100 տարում, 1780 թվականին հայտնագործված պուդլինգացումից սկսած մինչև արդի բեսսեմերյան պրոցեսն ու այն ժամանակվանից դեսը մուծված նորագույն եղանակները։ Արտադրաժամանակը կրճատվել է արտակարգորեն, բայց միևնույն չափով մեծացել և հիմնական կապիտալի ներդրումն էլ։

Արտադրաժամանակի՝ աշխատաժամանակից շեղվելու, մի յուրահատուկ օրինակ տալիս է կոշկի կաղապարների ամերիկյան արտադրությունը։ Վրածախսերի մի նշանավոր մասն այստեղ առաջ է գալիս նրանից, որ փայտը մինչև 18 ամիս պետք է պառկած մնա չորանալու համար, որպեսզի պատրաստի կաղապարը չծռմռվի, յուր ձևը չփոխի։ Այս ժամանակվա ընթացքում փայտն ուրիշ ոչ մի աշխատապրոցեսի չի ենթարկվում։ Այսպիսով ուրեմն, ներդրված կապիտալի պտուտապարբերաշրջանը որոշվում է ո՛չ միայն բուն իսկ կաղապարարտադրության համար պահանջված ժամանակով, այլ և այն ժամանակով, որի ընթացքում կապիտալը պառկած է մնում չորացող փայտի մեջ։ Փայտը նախքան բուն աշխատապրոցեսի մեջ մտնել կարողանալը 18 ամիս գտնվում է արտադրապրոցեսում։ Այս օրինակը միաժամամանակ ցույց է տալիս, թե ինչպես շրջանառու ամբողջ կապիտալի տարբեր մասերի պտուտաժամանակները կարող են տարբեր լինել այնպիսի պարագաների հետևանքով, որոնք առաջ են գալիս ոչ թե շրջանառության ոլորտում, այլ արտադրապրոցեսից։

Արտադրաժամանակի ու աշխատաժամանակի տարբերությունն առանձնապես ցայտուն երևան է գալիս գյուղատնտեսության մեջ։ Մեր բարեխառն կլիմաներում հողը տարեկան մի անգամ է հացահատիկ տալիս։ Արտադրապարբերաշրջանի (սա աշնավարի համար միջին հաշվով ինն ամիս է) կարճացումն ու երկարացումը յուր հերթին կախված է լավ կամ թե վատ տարիների հերթափոխությունից, հետևաբար չի կարող առաջուց ճշտորեն որոշվել ու վերահսկվել այնպես, ինչպես որ լինում է բուն արդյունաբերության մեջ։ Միմիայն օժանդակ արդյունքները, կաթը, պանիրը և այլն կարող են շարունակաբար արտադրվել ու ծախվել ավելի կարճ պարբերաշրջաններում։ Իսկ աշխատաժամանակի վերաբերմամբ այսպես է բանը. «Գերմանիայի տարբեր վայրերում կլիմայական ու այլ ներգործող պայմանների տեսակետից՝ աշխատօրերի թիվը երեք գլխավոր աշխատապարբերաշրջանների համար կարող է ընդունվել հետևյալը, գարնան պարբերաշրջանի համար մարտի կեսերից կամ թե ապրիլի սկզբից մինչև մայիսի կեսերը՝ 50—60, ամառվա պարբերաշրջանի համար հունիսի սկզբից մինչև օգոստոսի վերջը՝ 65—80 ու աշնան պարբերաշրջանի համար սեպտեմբերի սկզբից մինչև հոկտեմբերի վերջը կամ թե չէ նոյեմբերի կեսերն ու կամ վերջը՝ 55—75 աշխատօր։ Ձմեռվա համար նշելի են սոսկ այն աշխատանքները, որոնք պետք է այս ժամանակ կատարվեն, ինչպես, օրինակ, պարարտանյութ, փայտ, շինանյութ կրելը, շուկա բան տանելը և այլն։» (F. Kirchhof «Handbuch der landwirthschaftlichen Betriebslehre». Dresden 1852, S. 160).

Որքան ավելի անբարենպաստ է կլիման, գյուղատնտեսության աշխատապարբերաշրջանը և ուրեմն կապիտալի ու աշխատանքի ծախսումն այնքան ավելի կարճ ժամանակաշրջանի մեջ է սեղմվում։ Օրինակ՝ Ռուսաստանը։ Այնտեղ հյուսիսային միքանի մարզերում դաշտային աշխատանքը տարվա մեջ հնարավոր է միմիայն 130—150 օրվա ընթացքում։ Հասկանալի է, թե Ռուսաստանն ինչպիսի կորուստ կունենար, եթե նրա եվրոպական բնակչության 65 միլիոնից 50 միլիոնն առանց զբաղմունքի մնար ձմեռվա վեց կամ թե ութ ամսվա ընթացքում, երբ դաշտային ամեն աշխատանք պետք է դադարի։ Բացի այն 200 000 գյուղացիներից, որոնք բանում են Ռուսաստանի 10 500 գործարանում, գյուղերում ամեն տեղ սեփական տնարդյունաբերություններ են զարգացել։ Այսպես, կան գյուղեր, որտեղ բոլոր գյուղացիները սերնդե սերունդ ջուլհակներ են, կաշեգործներ, կոշկակարներ, փականագործներ, դանակագործներ և այլն, այս հատկապես պատահում է Մոսկվայի, Վլադիմիրի, Կալուգայի, Կոստրոմայի ու Պետերբուրգի նահանգներում։ Ի դեպ, այս տնարդյունաբերությունն արդեն ավելի ու ավելի է ստիպվում կապիտալիստական արտադրությանը ծառայելու. օրինակ, ջուլհակներին հենք ու միջնաթել մատակարարում են վաճառականներն անմիջաբար կամ թե գործակատարների միջոցով։ (Համառոտված է՝ քաղելով հետևյալ հրատարակությունից. «Reports by H. M. Secretaries of Embassy and Legation, on the Manufactures, Commerce etc.» № 8, 1865, p. 86, 87)։ Այստեղից երևում է, թե ինչպես անզուգադիպումն արտադրապարբերաշրջանի ու աշխատապարբերաշրջանի — վերջինս հանդիսանում է առաջինի մեկ մասը միայն — կազմում է երկրագործության ու գյուղական օժանդակ արդյունաբերության միացման բնական պատվանդանը, մյուս կողմից՝ թե ինչպես գյուղական օժանդակ արդյունաբերությունը յուր հերթին դառնում է հենակետ կապիտալիստի համար, որը նախ և առաջ իբրև վաճառական է ներխցկվում։ Երբ կապիտալիստական արտադրությունը հետագայում ավարտին է հասցնում մանուֆակտուրայի ու հողագործության միջև եղած բաժանումը, գյուղական բանվորն ավելի ու ավելի է կախումն ունենում սոսկ պատահական օժանդակ զբաղմունքից, և նրա դրությունը վատանում է այս հանգամանքի հետևանքով։ Ինչպես հետո կտեսնենք, կապիտալի համար ջնջվում են շրջապտույտի մեջ եղած բոլոր տարբերությունները։ Բանվորի համար՝ ոչ։

Մինչդեռ բուն արդյունաբերության ճյուղերի մեծամասնության մեջ, հանքագործության, փոխադրանքի և այլոց մեջ, արտադրությունը համաչափ է լինում, տարեցտարի հավասարաչափ աշխատաժամանակ է գործադրվում և, մի կողմ թողած գնատատանումները, գործի խափանումներն իբրև աննորմալ ընդհատումներ, այն ծախսերը, որոնք օրական շրջանառության պրոցեսի մեջ մտնող կապիտալի համար են արվում, հավասարաչափ են բաշխվում, այլև մինչդեռ, շրջանառու կապիտալի հետհոսումը կամ թե նրա նորացումն էլ, այլ անփոփոխ շուկայապայմաններում, տարվա մեջ բաշխվում է հավասարաչափ պարբերաշրջանների վրա,— այն կապիտալածախսումների դեպքում, երբ աշխատաժամանակն արտադրաժամանակի լոկ մի մասն է կազմում, տարվա տարբեր պարբերաշրջաններում շրջանառու կապիտալի ծախսման մեծագույն անհավասարաչափությունն է տեղի ունենում, այնինչ հետհոսումը կատարվում է մեկ անգամ միայն, բնական պայմանների կողմից հաստատապես նախորոշված ժամանակին։ Ուստի ձեռնարկության նույնահավասար մասշտաբի դեպքում, այսինքն կանխավճարված շրջանառու կապիտալի նույնահավասար մեծության դեպքում պետք է այս կապիտալն ավելի մեծ քանակով կանխավճարվի մի անգամից ու ավելի երկար ժամանակվա համար, քան շարունակական աշխատապարբեբաշրջաններ ունեցող ձեռնարկություններում։ Հիմնական կապիտալի էլ կենսատևողությունն այստեղ ավելի շատ է տարբերվում այն ժամանակից, երբ նա իսկապես արտադրողաբար է գործում։ Աշխատաժամանակի ու արտադրաժամանակի տարբերության հետ բնականաբար ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակով. ընդհատվում է կիրառվող հիմնական կապիտալի գործադրաժամանակն էլ, ինչպես, օրինակ, երկրագործության մեջ՝ բանող անասունինը, գործիքներինն ու մեքենաներինը։ Որչափով որ այս հինական կապիտալը կազմված է լինում բանող անասուններից, սա կերի ու այլոց միևնույն կամ թե համարյա միևնույն ծախսումներն է շարունակ պահանջում թե՛ այն ժամանակ, երբ նա բանում է, ու թե այն ժամանակ, երբ նա չի բանում։ Մեռյալ աշխատամիջոցների վերաբերմամբ պետք է ասել, որ չգործածվելն էլ մի հայտնի արժեզրկումն է պատճառում։ Այսպիսով ուրեմն արդյունքի թանգացումն է տեղի ունենում առհասարակ, քանի որ արժեքի փոխանցումն արդյունքին հաշվվում է ոչ թե մենակ այն ժամանակի համաձայն, երբ հիմնական կապիտալը գործում է, այլ և այն ժամանակի համաձայն, երբ նա արժեք է կորցնում։ Հիմնական կապիտալի պարապ ընկած մնալն այս արտադրաճյուղերում,— սա կապված է ընթացիկ ծախսերի հետ, թե ոչ, միևնույն է,— նրա նորմալ կիրառման մի պայման է նմանապես, ինչպես, օրինակ, բամբակի մի հայտնի քանակի կորուստը մանագործության մեջ. և նույն կերպ էլ յուրաքանչյուր աշխատապրոցեսի ժամանակ նորմալ տեխնիկական պայմաններում նա անարտադրողաբար, բայց անխուսափելիորեն ծախսված աշխատույժը վճարահատուցում է ճիշտ այնպես, ինչպես է արտադրողաբար ծախսվածը։ Ամեն մի բարելավում, որ քչացնում է աշխատամիջոցների, հումքի ու աշխատույժի անարտադրողական ծախսումը, քչացնում է արդյունքի արժեքն էլ։

Գյուղատնտեսության մեջ միանում են երկուսն էլ, աշխատապարբերաշրջանի ավելի երկար տևողությունը և աշխատաժամանակի ու արտադրաժամանակի միջի եղած մեծ տարբերությունը։ Հոդսկինն այս մասին նկատում է իրավացիորեն. «Տարբերությունն այն ժամանակի» [թեև նա այստեղ տարբերություն չի դնում աշխատաժամանակի ու արտադրաժամանակի միջև], «որ պահանջվում է գյուղատնտեսության մեջ արդյունքները պատրաստելու համար ու այն ժամանակի, որ պահանջվում է մյուս աշխատաճյուղերում, գյուղական տնտեսատերերի մեծ կախման գլխավոր պատճառն է։ Նրանք չեն կարող իրենց ապրանքները շուկա բերել ավելի կարճ ժամանակում, քան մի տարին է։ Այս ամբողջ ժամանակամիջոցում նրանք պետք է պարտքով գնումներ անեն կոշկակարից, դերձակից, դարբնից, սայլագործից ու զանազան ուրիշ արտադրողներից, որոնց արդյունքների կարիքն ունեն նրանք և որոնք արդյունքները պատրաստում, պրծնում են քիչ օրում կամ թե քիչ շաբաթվա մեջ։ Այս բնական պարագայի հետևանքով ու մյուս աշխատաճյուղերում հարստության ավելի արագ շատանալու հետևանքով՝ հողատերերի որոնք մենաշնորհացրել են ամբողջ պետության հողը, չնայած որ նրանք, բացի սրանից, տիրացել են օրենսդրության մենաշնորհին էլ, այնուամենայնիվ անկարող են իրենց ու իրանց ծառաներին, ֆերմերներին երկրում ամենից ավելի կախումն ունեցող մարդկանց վիճակից ազատելու։» (Thomas Hodgskin «Popular Political Economy». London 1827, p. 147, ծանոթագրությունը։)

Այն բոլոր մեթոդները, որոնցով երկրագործության մեջ աշխատավարձի ու աշխատամիջոցների վրա արվող ծախսումները մասամբ հավասարաչափ են բաշխվում ամբողջ տարվա վրա, մասամբ էլ պտույտն է կարճացվում, երբ տարբեր տեսակի արդյունքներ են արտադրվում և այսպիսով հնարավոր է լինում մի տարվա մեջ միքանի տարբեր հունձ ստանալ,— արտադրության համար կանխավճարվող, աշխատավարձի, պարարտանյութի, սերմացուի և այլոց վրա ծախսվող շրջանառու կապիտալի մեծացումն են պահանջում։ Այսպես է լինում եռադաշտյան հարոսավոր տնտեսությունից պտղափոխական անհարոս տնտեսության անցնելիս։ Այսպես է Ֆլանդրիայում cultures dérobées-ի ժամանակ։ «Cultures dérobées-ում մշակելու վերցնում են արմատապտուղները. միևնույն դաշտը նախ տալիս է հացահատիկ, վուշ, գոնգեղ՝ մարդկանց պահանջմունքների համար, իսկ հնձից հետո արմտիքներ են ցանվում՝ անասունները պահելու համար։ Այս սիստեմը, որի ժամանակ եղջերավոր անասունը կարող է շարունակ գոմում մնալ, պարարտանյութի նշանավոր կուտակումն է տալիս և այսպիսով դառնում է պտղափոխական տնտեսության առանցքը։ Մշակվող տարածության մեկ երրորդից ավելին ավազոտ վայրերում դարձրած է cultures dérobées. այս միևնույն է, թե մշակված հողի ընդարձակումը մեկ երրորդով շատացվեր։» Արմատապտուղների կողքին այստեղ մշակվում են առվույտ ու այլ կերախոտեր էլ։ «Հողագործությունը, որն այսպիսով հասցվում է մի կետի, երբ նա փոխարկվում է պարտիզամշակության, հասկանալիորեն պահանջում է մի համեմատաբար նշանավոր ներդրվող կապիտալ։ Անգլիայում հեկտարին հաշվում են 250 ֆրանկ ներդրվող կապիտալ։ Ֆլանդրիայում հեկտարին 500 ֆրանկանոց ներդրվող կապիտալը մեր գյուղացիները հավանորեն շատ ցած աստիճանի կհամարեին։» («Essais sur l’Economie Rurale de la Belgique» par Emile de Laveleye. Paris 1863, p. 59, 60, 63.)

Վերջապես վեր առնենք անտառաբուծությունը։ «Անտառարտադրությունը մնացյալ արտադրությունների մեծամասնությունից էապես նրանով է տարբերվում, որ նրանում բնության ույժն ինքնակայորեն է գործում, և բնական մատղաշացման դեպքում մարդի ու կապիտալի ույժի կարիքը չեն զգում։ Սակայն հենց այնտեղ էլ, որտեղ անտառներն արհեստականորեն են մատղաշացվում, մարդի ու կապիտալի ույժի կիրառությունը բնության ույժերի ներգործության կողքին շատ փոքր է միայն։ Բացի սրանից, անտառն աճում է այնպիսի գետիններում ու վայրերում էլ, որտեղ հացահատիկ այլևս չի բուսնում, կամ թե սրա արտադրությունն այլևս ձեռնտու չի վարձատրվում։ Բայց անտառամշակությունն իբրև մի կանոնավոր տնտեսություն վարելու համար նաև մեկ ավելի մեծ տարածություն է պահանջում, քան հացահատիկների մշակույթը, որովհետև մանր հողաճոթերի դեպքում անտառատնտեսական բաժնեհատում կատարել չի լինում, օժանդակ օգտագործման հասույթները մեծ մասամբ կորզում են, անտառապաշտպանությունն ավելի դժվար է լինում և այլն։ Իսկ արտադրապրոցեսն էլ շաղկապված է այնքան երկար ժամանակամիջոցի հետ, որ նա գերազանցում է մի մասնավոր տնտեսության պլաններից, առանձին դեպքերում նույնիսկ անցնում է մարդկային մի կյանքի ժամանակից էլ դենը։ Հող ձեռք բերելու համար դրված կապիտալը» [համայնական արտադրության դեպքում այս կապիտալի կարիքը վերանում է, և հարցը լոկ այն է մնում, թե համայնքը որքան կարող է վարելահողերից ու արոտավայրերից պոկել անտառարտադրության համար] «շահավետ պտուղներ տալիս է հատկապես երկար ժամանակից հետո միայն և պտույտ է գործում լոկ մաս-մաս, իսկ լիովին՝ անտառների միքանի ծառատեսակների համար մինչև 150 տարի անց։ Բացի սրանից, հենց տևական անտառարտադրությունն ինքը պահանջում է կենդանի ծառի այնպիսի մի պաշար, որը տարեկան օգտագործման տասից մինչև քառասնապատիկն է կազմում։ Ուստի նա, ով էլ ուրիշ հասույթ չունի և անտառային նշանավոր տարածությունների տեր է, չի կարող կանոնավոր անտառատնտեսություն վարել։» (Kirchhof, p. 58).

Երկար արտադրաժամանակը (որ աշխատաժամանակի համեմատաբար լոկ փոքր մաս է պարունակում), ուրեմն նրա պտուտապարբերաշրջանների երկարությունն անտառաբուծությունը դարձնում է մի աննպաստ մասնավոր և ուրեմն աննպաստ կապիտալիստական արտադրաճյուղ, որն էապես մասնավոր արտադրություն է նույնիսկ այն դեպքում, երբ առանձին կապիտալիստի տեղ հանդես է գալիս ընկերակցված կապիտալիստը։ Կուլտուրայի ու արդյունաբերության զարգացումն ընդհանրապես այնքան գործունյա է հանդիսացել անտառաստանները ոչնչացնելու ասպարեզում, որ սրա դիմաց այն ամենը, ինչ որ արվել է, ընդհակառակը, նրանց պահպանման ու արտադրության համար, մի լիովին աննշմարելի մեծություն է։

Կիրխհոֆից բերած քաղվածքում հատկապես նշելու արժանի է հետևյալ հատվածը. «Բացի սրանից, հենց տևական անտառարտադրությունն ինքը պահանջում է կենդանի ծառի այնպիսի մի պաշար, որը տարեկան օգտագործման տասից մինչև քառասնապատիկն է կազմում։» Հետևաբար մի անգամվա պտույտ տասից մինչև քառասուն ու ավելի տարում։

Նույնն է նաև անասնաբուծության ժամանակ։ Հոտի մի մասը (անասնապաշարը) մնում է արտադրապրոցեսում, այնինչ նրա մյուս մասը ծախվում է իբրև տարեկան արդյունք։ Այստեղ կապիտալի մեկ մասն է միայն պտույտ գործում ամեն տարի, ճիշտ այնպես, ինչպես հիմնական կապիտալի — մեքենաների, բանող անասունի և այլոց դեպքում։ Թեև այս կապիտալն արտադրապրոցեսում երկար ժամանակվա համար սևեռված կապիտալ է և այսպիսով երկարաձգում է ամբողջ կապիտալի պտույտը, բայց և այնպես նա հիմնական կապիտալ չի կատեգորիկ իմաստով։

Այն, ինչ որ այստեղ կոչվում է պաշար — կենդանի ծառի կամ թե անասունի մի որոշ քանակ — հարաբերաբար է գտնվում արտադրապրոցեսում (միաժամանակ թե՛ իբրև աշխատամիջոց ու թե որպես աշխատանյութեղենի յուր վերարտադրության բնապայմանների համաձայն, կանոնաորված տնտեսության ժամանակ, մի նշանավոր մասը միշտ պետք է այս ձևում գտնվի։

Պտույտի վրա համանման կերպով ներգործում է պաշարի մի ուրիշ տեսակը, որը լոկ պոտենցիալ արտադրողական կապիտալ է, բայց տնտեսության հենց բնության հետևանքով պետք է կուտակված լինի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մասսաներով, հետևաբար պետք է կանխավճարված լինի արտադրության ավելի երկար ժամանակի համար, չնայած որ նա լոկ հետզհետե է մտնում գործուն արտադրապրոցեսի մեջ։ Այս շարքին է պատկանում, օրինակ, պարարտանյութը նախքան այն, երբ նա դաչա է տարվում, ինչպես և հացահատիկը, խոտը և այլն ու կենսամիջոցների այնպիսի պաշարներ, որոնք մտնում են անասունի արտադրության մեջ։ «Արտադրակապիտալի մի նշանավոր մասը պարունակվում է տնտեսության պաշարների մեջ։ Բայց սրանք կարող են ավելի կամ թե պակաս չափով կորցնել իրենց արժեքից, հենց որ նրանց լավ պահպանման համար պահանջվող նախազգուշացման միջոցները պատշաճորեն չկիրառվեն. վերահսկման պակասության հետևանքով արդյունապաշարների մի մասը կարող է տնտեսության համար հենց ամբողջովին կորչել էլ։ Ուստի առավելապես այս կողմից մի հոգատար վերահսկություն է պահանջվում ամբարների, կերանոցների և շտեմարանների ու մառանների վերաբերմամբ, ինչպես և անհրաժեշտ է պաշարանոցները միշտ կարգին փակել, իսկ բացի սրանից՝ մաքուր պահել, օդափոխել և այլն, հացահատիկն ու պահպանման հանձնված պտուղները պետք է ժամանակ առ ժամանակ շուռումուռ տրվեն, կարտոֆիլներն ու ճակնդեղները պաշտպանվեն թե ցրտից եթե ջրից ու կրակից։» (Kirchhof, p. 292). «Սեփական կարիքը հաշվելիս, մանավանդ այն, որ հարկավոր է անասուն պահելու համար, ընդվորում բաշխումը կատարվում է արդյունքի ու նպատակի չափերի համաձայն, պետք է նկատի ունենալ ոչ թե պահանջմունքի բավարարումը միայն, այլ բացի սրանից, նաև այն, որ մի համեմատական պաշար էլ դեռ մնա չնախատեսված դեպքերի համար։ Ընդսմին հենց որ երևում է, որ կարիքը լիովին չի կարող ծածկվել սեփական արդյունքով, ապա պետք է ամենից առաջ նկատի առնվի այն, թե արդյոք այս թերին չի կարելի ուրիշ արդյունքով (փոխմիջոցներով) ծածկել կամ թե պակասողների փոխարեն ավելի էժան ճարել հիշյալները։ Եթե, օրինակ, խոտի պակասություն երևան գա, ապա սա կարող է ծածկվել արմտիքով ու ծղոտի հավելուրդով։ Այստեղ ընդհանրապես պետք է միշտ աչքի առջև ունենալ տարբեր արդյունքների իրական արժեքն ու շուկայագինը և սրա համաձայն էլ որոշումներ կայացնել սպառման համար. եթե, օրինակ, վարսակն ավելի թանգ է, այնինչ սիսեռի ու հաճարի գները համեմատաբար ցածր են, ապա ձիեր պահելիս վարսակի մի մասն օգտավետ կերպով կարելի է փոխարինել սիսեռով ու հաճարով և սրա հետևանքով մնացած վարսակը ծախել։» (Ibidem, p. 300).

Պաշարագոյացումը քննելիս առաջ արդեն նշել ենք, որ պահանջվում է պոտենցիալ արտադրողական կապիտալի, այսինքն արտադրության համար նախանշված արտադրամիջոցների մի որոշ, ավելի մեծ կամ թե ավելի փոքր քանակ, որոնք պետք է ավելի մեծ կամ թե ավելի փոքր մասսաներով գոյություն ունենան իբրև պաշար և հետզհետե մտնեն արտադրապրոցեսի մեջ։ Ընդսմին նշել ենք, թե որոշ ծավալ ունեցող տվյալ մի ձեռնարկության կամ թե կապիտալիստական արտադրության մեջ այս արտադրապաշարի մեծությունը կախված է նրա նորացման ավելի մեծ կամ թե ավելի փոքր դժվարությունից, վաճառահանման շուկաների հարաբերական մոտիկությունից, փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացումից և այլն։ Այս բոլոր հանգամանքները ներգործում են կապիտալի այն մինիմումի վրա, որը պետք է առկա լինի արտադրողական պաշարի ձևով, հետևաբար այն ժամանակի երկարության վրա, որի համար պետք է արվեն կապիտալականխավճարումները, այլև ազդում են մի անգամից կանխավճարելի կապիտալամասսայի ծավալի վրա։ Այս ծավալը, որ ուրեմն ներգործում է պտույտի վրա էլ, պայմանավորված է ավելի երկար կամ թե ավելի կարճ այն ժամանակով, որի համար ամրակցվում է շրջանառու կապիտալի արտադրողական պաշարի ձևով իբրև սոսկ պոտենցիալ արտադրողական կապիտալ։ Մյուս կողմից՝ որչափով որ այս կանգառումը կախված է արագ փոխարինման ավելի մեծ կամ թե ավելի փոքր հնարավորությունից, շուկայահարաբերություններից և այլն, նա ինքը յուր հերթին ծագում է պտուտաժամանակից, այնպիսի պարագաներից, որոնք շրջանառության ոլորտին են պատկանում։ «Այնուհետև կահույքի բոլոր այսպիսի առարկաները կամ պատկանելիքները, ինչպես ձեռնաշխատանքի գործիքները, մաղերը, կողովները, պարանները, սայլի քսուքը, մեխերը և այլն, այնքան ավելի պետք է նույն վայրկյանում փոխարինելու համար առկա լինեն իբրև պաշար, որքան ավելի քիչ հարմարություն կա մոտակայքում հիշյալները շուտ ճարել կարողանալու համար։ Վերջապես ամեն տարի գործիքների ամբողջ կահույքը ձմռանը պետք է ուշադրությամբ զննվի, և ընդսմին անհրաժեշտ դարձած լրացումն ու սարքինացումն անմիջապես հոգացվի։ Բայց թե ընդհանրապես որքան ավելի մեծ կամ թե ավելի փոքր պաշարներ պետք է պահվեն արդյոք կահույքի կարիքը լրացնելու համար, այս որոշողը գլխավորապես տեղական պայմաններն են։ Որտեղ որ մոտակայքում արհեստավորներ ու կրպակներ չկան, այնտեղ պետք է ձեռքի տակ ավելի մեծ պաշարներ պահվեն, քան այնտեղ, ուր մարդ տեղում կամ թե շատ մոտիկ վայրում այսպիսիները կարող է գտնել։ Իսկ երբ այլ հավասար պայմաններում մարդ կարիք եղած պաշարներն ավելի մեծ քանակությամբ ու մի անգամից է ձեռք բերում, նա էժան գնման օգուտ է շահում ընդհանրապես, մանավանդ երբ սրա համար մի բարենպաստ ժամկետ է ընտրում. բայց իհարկե սրանով նաև մեկ այնպիսի մեծ գումար է միանգամից պոկվում շրջանառող արտադրակապիտալից, առանց որի միշտ չի կարող լավ կառավարվել տնտեսությունը։» (Kirchhof, p. 301).

Արտադրաժամանակի ու աշխատաժամանակի տարբերությունը, ինչպես տեսել ենք, շատ տարբեր դեպքեր է թուլատրում։ Շրջանառու կապիտալը կարող է արտադրաժամանակում գտնվել, նախքան բուն աշխատապրոցեսի մեջ մտնելը (կաղապարարտադրություն). կամ թե նա գտնում է արտադրաժամանակում՝ բուն աշխատապրոցեսից անցնելուց հետո (գինի, ցանած սերմացու). և կամ արտադրաժամանակը տեղ-տեղ կտրատվում է աշխատաժամանակով (հողագործություն, անտառաբուծություն). շրջանառունակ արդյունքի մի ավելի խոշոր մասը մնում է գործուն արտադրապրոցեսին միակցված, այնինչ մի շատ ավելի փոքրիկ մասը մտնում է տարեկան շրջանառությւսն մեջ (անտառաբուծություն ու անասնաբուծություն). այն ժամանակի ավելի մեծ կամ թե ավելի փոքր երկարությունը, որի համար կանխավճարվում է շրջանառու կապիտալը պոտենցիալ արտադրողական կապիտալի ձևով, հետևաբար նաև ավելի մեծ կամ թե ավելի փոքր այն մասսան, որով պետք է ծախսվի այս կապիտալը մի անգամից,— բղխում է մասամբ արտադրապրոցեսի տեսակից (երկրագործություն) և մասամբ էլ կախված է շուկաների մոտիկությունից կարճ ասած՝ այնպիսի հանգամանքներից, որոնք շրջանառության ոլորտին են պատկանում։

Մենք հետո կտեսնենք (III գիրք), թե Մակ-Կուլլոխի, Ջեմս Միլլի և այլոց մոտ ինչպիսի անհեթեթ թեորիաներ է ծնել այն փորձը, որով աշխատաժամանակից շեղվող արտադրաժամանակը նույնացվել է առաջնի հետ, փորձ, որ ինքն էլ յուր հերթին ծագում է արժեթեորիայի սխալ կիրառումից։



Պտուտադարձաշրջանը, որ մենք քննել ենք առաջ, տրված է լինում արտադրապրոցեսի համար կանխավճարված հիմնական կապիտալի տևողությամբ։ Որովհետև սա ընդգրկում է տարիների մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր շարք, ապա նա յուր մեջ պարփակում է հիմնական կապիտալի նաև տարեկան պտույտների, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] տարվա ընթացքում կրկնվող պտույտների մի շարք։

Երկրագործության մեջ մի այսպիսի պտուտադարձաշրջան առաջ է գալիս պտղափոխության սիստեմից։ «Վարձակալման ժամանակի տևողությունը պետք է համենայն դեպս ավելի կարճ վերցված չլինի, քան կիրառվող պտղափոխական ցանքի շրջանառության ժամանակն է, ուստի եռադաշտային տնտեսության դեպքում միշտ հաշվվում է 3, 6, 9 թվերով։ Բայց ընդունված զուտ հարոսավոր եռադաշտային տնտեսության ժամանակ արտը վեց տարում լոկ չորս անգամ է մշակվում, և մշակման տարիներում աշնավար կամ թե գարնավար է ցանվում, իսկ եթե հողի հատկությունը պահանջում է և կամ թույլ է տալիս, ցանվում է ցորեն ու հաճար, գարի ու վարսակ էլ։ Հացահատկի յուրաքանչյուր տեսակ միևնույն հողում ավելի շատ կամ թե ավելի քիչ բերք է տալիս, քան մյուսները, ամեն մեկը մի ուրիշ արժեք ունի և ծախվում էլ է մի ուրիշ գնով։ Ուստի եթե մշակման յուրաքանչյուր տարում հողից ստացածը տարբեր է լինում, ապա շրջանառության առաջին կեսում (առաջին երեք տարում) էլ այլ է լինում, երկրորդ կեսում՝ այլ։ Շրջանառության ժամանակում նույնիսկ միջին ստացածը հավասարամեծ չի լինում մեկի ու մյուսի համար, որովհետև պտղաբերությունը կախված է ոչ միայն հողի լավորակությունից, այլև տարվա եղանակից, ինչպես և գները կախված են բազմատեսակ պայմաններից։ Հիմա, եթե հաշվենք հողից ստացածն ամբողջ շրջանառության ժամանակի պտղաբերության միջին տարվա համաձայն՝ նկատի ունենալով վեց տարվա շրջանն ու նրա միջին գների համաձայն, ապա մենք գտած կլինենք մի տարվա մեջ ամբողջ ստացածը շրջանառության թե՛ մեկ ու թե՛ մյուս ժամանակի համար։ Սակայն այս բանը տեղի չի ունենում, եթե ստացույթը հաշվվում է շրջանառության ժամանակի կեսի համար միայն, ուրեմն երեք տարվա համար, որովհետև այս դեպքում ամբողջ ստացույթն անհավասար դուրս կգա։ Այստեղից հետևում է, որ եռադաշտային տնտեսության դեպքում վարձակալման ժամանակի տևողությունը պետք է սահմանվի առնվազն վեց տարի։ Բայց վարձակալի ու վարձու տվողի համար միշտ էլ ավելի ցանկալի ու ավելի ձեռնտու է լինում, եթե վարձակալման ժամանակը կազմում է վարձակալման ժամանակի [sic!] բազմապատիկը և հետևաբար եռադաշտային տնտեսության դեպքում 6-ի փոխարեն սահմանվում է 12, 18 ու է՛լ ավելի տարի, իսկ յոթնադաշտային տնտեսության դեպքում՝ 7-ի փոխարեն 14, 28 տարի։» (Kirchhof, p. 117, 118).

[Ձեռագրում այստեղ գրված է. «Անգլիական պտղափոխական տնտեսությունը։ Այստեղ պետք է ծանոթագրություն դնել։»]

ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Մինչև հիմա քննած բոլոր հանգամանքները, որոնք տարբեր են դարձնում տարբեր ձեռնարկաճյուղերում ներդրված տարբեր կապիտալների շրջանառության պարբերաշրջանները, ուրեմն և այն ժամանակները, որոնց համար պետք է կանխավճարվի կապիտալը, ծագում են բուն իսկ արտադրապրոցեսի ներսում, ինչպիսիք են՝ հիմնական ու հոսուն կապիտալների տարբերությունը, աշխատապարբերաշրջանների տարբերությունը և այլն։ Սակայն կապիտալի պտուտաժամանակը հավասար է նրա արտադրաժամանակի ու նրա շրջանառության կամ ցիրկուլացիայի ժամանակի գումարին։ Ուստի հասկանալի է ինքնըստինքյան, որ շրջանառության ժամանակի տարբեր երկարությունը տարբեր է դարձնում պտուտաժամանակը և հետևաբար պտուտապարբերաշրջանի երկարությունն էլ։ Ամենաշոշափելի կերպով այս ակներև է դառնում կամ այն ժամանակ, երբ համեմատում ենք երկու տարբեր կապիտալաներդրում, որոնցում պտույտը կերպափոխող բոլոր հանգամանքները նույնն են, իսկ տարբեր են շրջանառության ժամանակները միայն, կամ թե այն ժամանակ, երբ վերցնում ենք տվյալ մի կապիտալ, որ ունի հիմնական ու հոսուն կապիտալից գոյացող տվյալ կազմ, տվյալ աշխատապարբերաշրջան և այլն, և վարկածորեն փոփոխում ենք նրա շրջանառության ժամանակները միայն։

Շրջանառության ժամանակի մի հատվածը — և համեմատաբար ամենավճռական հատվածը — կազմված է վաճառաժամանակից, այն ժամանակաշրջանից, երբ կապիտալն ապրանքակապիտալի վիճակում է գտնվում։ Այս ժամկետի հարաբերական մեծության համեմատ երկարում կամ թե կարճանում է շրջանառության ժամանակը և ուրեմն պտուտապարբերաշրջանն ընդհանրապես։ Նաև պահելածախքերի և այլոց հետևանքով կարող է կապիտալի ավելադիր ծախսում անհրաժեշտ լիներ հենց այն գլխից պարզ է, որ նրա պատրաստի ապրանքները ծախելու համար պահանջվող ժամանակը կարող է առանձին կապիտալիստների համար շատ տարբեր լինել միևնույն ձեռնարկաճյուղում, ուրեմն կարող է շատ տարբեր լինել ոչ թե մենակ այն կապիտալամասսաների համար, որոնք տարբեր արտադրաճյուղերում են ներդրված, այլ և այն ինքնակա ու տարբեր կապիտալների համար, որոնք արտադրության միևնույն ոլորտում ներդրված ամբողջ կապիտալի լոկ ինքնակայացած կտորներն են իրոք։ Միևնույն անհատական կապիտալի վաճառապարբերաշրջանն այլ անփոփոխ հանգամանքներում կփոփոխվի շուկայահարաբերությունների ընդհանրական տատանումների կամ թե նրանց՝ առանձին ձեռնարկաճյուղում կրած տատանումների հետ։ Մենք հիմա երկար կանգ չենք առնի սրա վրա։ Մենք լոկ հավաստում ենք հետևյալ հասարակ իրողությունը. այն բոլոր պարագաները, որոնք ընդհանրապես առաջ են բերում տարբեր ձեռնարկաճյուղերում ներդրված կապիտալների պտուտապարբերաշրջանների տարբերություն, եթե նրանք անհատաբար են ներգործում (օրինակ, եթե մի կապիտալիստ հնարավորություն ունի յուր մրցակցից ավելի արագ ծախելու, եթե մեկը մյուսից ավելի շատ է կիրառում այնպիսի մեթոդներ, որոնք կարճացնում են աշխատապարբերաշրջանները),— ապա նրանց հետևանքը լինում է միևնույն ձեռնարկաճյուղում բունակալած տարբեր առանձին կապիտալների պտույտի տարբերությունը նմանապես։

Վաճառաժամանակի, ուրեմն և ընդհանրապես պտուտաժամանակի տարբերացման մշտապես ներգործող պատճառն ապրանքի վաճառավայրից այն շուկայի հեռավորությունն է, որտեղ նա ծախվում է։ Մինչև շուկան կատարվող յուր ճանապարհորդության ամբողջ ժամանակվա ընթացքում կապիտալն ամրակցված մնում է ապրանքակապիտալի վիճակում.— եթե պատվերով է արտադրվում, մնում է մինչև հանձնման րոպեն, եթե արտադրում է ոչ պատվերով, ապա մինչև շուկան կատարվող ճանապարհորդության ժամանակի վրա ավելանում է այն ժամանակն էլ, երբ ապրանքը ծախվելու համար շուկայումն է գտնվում։ Հաղորդակցության միջոցների ու փոխադրամիջոցների կատարելագործումը բացարձակորեն կարճացնում է ապրանքների թափառապարբերաշրջանը, բայց չի վերացնում թափառումից ծագող այն հարաբերական տարբերությունը, որ լինում է տարբեր ապրանքակապիտալների կամ էլ միևնույն ապրանքակապիտալի՝ տարբեր շուկաներում թափառող տարբեր կտորների շրջանառության ժամանակի միջև։ Օրինակ, կատարելագործված առագաստանավերն ու շոգենավերը, որոնք կարճացնում են ճանապարհը, այս կարճացնում են ինչպես մոտիկ ընկած, այնպես և հեռավոր նավահանգիստների համար։ Հարաբերական տարբերությունը մնում է, թեև հաճախ փոքրացած։ Բայց հարաբերական տարբերությունները փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացման հետևանքով կարող են փոփոխվել մի այնպիսի եղանակով, որը չի համապատասխանում բնական հեռավորություններին։ Օրինակ, մի երկաթուղի, որն արտադրավայրից տանում է դեպի բնակչության՝ երկրի ներսում գտնվող գլխավոր կենտրոնը, կարող է երկրի ներսում եղած մի այնպիսի կետի հեռավորությունը, ուր ոչ մի երկաթուղի չի գնում, բացարձակորեն կամ թե հարաբերաբար երկարացնել բնականորեն ավելի հեռու եղող կետի համեմատությամբ. միևնույն հանգամանքի հետևանքով բուն իսկ արտադրավայրերի՝ ավելի խոշոր վաճառաշուկաներից ունեցած հարաբերական հեռավորությունը կարող է փոփոխվել, որով բացատրվում է հին արտադրակենտրոնների անկումն ու նորերի բարձրանալը փոխադրանքի ու հաղորդակցության փոփոխված միջոցների հետ միասին։ (Սրան ավելանում է դեռ այն էլ, որ փոխադրանքը հարաբերաբար շատ ավելի էժան է երկար հեռակայությունների, քան կարճերի համար)։ Փոխադրամիջոցների զարգացման հետ միաժամանակ երթևեկության արագությունը չի միայն, որ սաստկանում է, և սրանով էլ տարածական հեռավորությունը ժամանակապես կարճանում։ Հաղորդակցության միջոցների ոչ միայն մասսան է զարգանում, այնպես որ, օրինակ, շատ նավեր են միաժամանակ չվում դեպի միևնույն նավահանգիստը, մի քանի գնացքներ են միաժամանակ տարբեր երկաթգծերի վրա երթևեկում միևնույն երկու կետի միջև, այլև, օրինակ, շաբաթվա մեջ տարբեր հաջորդական օրերում են փոխադրանավեր գնում Լիվերպուլից Նյու-Յորկ, կամ թե օրվա տարբեր ժամերում են ապրանքագնացքներ մեկնում Մանչեստրից Լոնդոն։ Թեև այս վերջին հանգամանքի հետևանքով, փոխադրամիջոցների տվյալ բեռնունակության ժամանակ բացարձակ արագությունը — ուրեմն և շրջանառության ժամանակի այս մասը — չի փոխվում, բայց և այնպես ապրանքների հաջորդական քանակներ կարող են իրար հաջորդող ավելի կարճ ժամանակամիջոցներում ճանապարհ ընկնել և այսպիսով հաջորդաբար շուկա գալ ու չկուտակվել իբրև պոտենցիալ ապրանքակապիտալ մինչև իրենց իսկական առաքումն ավելի մեծ քանակներով։ Ուստի հետհոսումն էլ է բաշխվում հաջորդական ավելի կարճ ժամանակաշրջանների վրա, այնպես որ միշտ մեկ մասը փոխարկում է դրամակապիտալի, այնինչ մյուսը շրջանառում է իբրև ապրանքակապիտալ։ Հետհոսումը մի քանի հաջորդական պարբերաշրջանների վրա բաշխելու շնորհիվ կարճացվում է շրջանառության ընդհանուր ժամանակը, ուրեմն և պտույտը։ Ամենից առաջ զարգանում է ավելի մեծ կամ թե ավելի փոքր այն հաճախականությունը, որով գործում են փոխադրամիջոցները, օրինակ, մի երկաթուղու գնացքների թիվը։ Իսկ այս լինում է մի կողմից՝ այն աստիճանին զուգահեռ, որով մի արտադրավայր ավելի շատ է արտադրում, մեկ ավելի խոշոր արտադրակենտրոն դառնում, ու այն էլ արդեն առկա վաճառաշուկայի ուղղությամբ, հետևաբար արտադրության ու բնակչության ավելի խոշոր կենտրոնների ուղղությամբ, արտահանման նավահանգիստների ուղղությամբ և այլն։ Իսկ մյուս կողմից՝ երթևեկության այս առանձին հեշտությունը, ուրեմն և սրա հետևանքով արագացած կապիտալապտույտը (որչափով որ սա պայմանավորված է շրջանառության ժամմանակով), ընդհակառակն, առաջ է բերում մի կողմից արտադրակենտրոնի ու մյուս կողմից շուկայավայրի մի արագացրած համակենտրոնացում։ Մարդկային բազմությունների ու կապիտալամասսաների՝ տվյալ կետերում այսպիսով արագորեն համակենտրոնանալու հետ առաջ է ընթանում այս կապիտալամասսաների համակենտրոնացումը սակավաթիվ ձեռքերում։ Արտադրավայրերի ու շուկայավայրերի հարաբերական տեղադրության հետևանքով, որը փոխվում է հաղորդակցության փոփոխված միջոցների հետ, միաժամանակ դարձյալ կատարվում է նրանց տեղաշարժ ու տեղափոխություն էլ։ Մի արտադրավայր, որը պողոտայի վրա կամ թե ջրանցքի մոտ ընկած լինելու յուր տեղադրությամբ դիրքի առանձին առավելություններ ուներ, հիմա գտնվում է այն մի հատիկ երկաթուղու մոտերքում, որը գործում է համեմատաբար մեծ ընդմիջումներով, այնինչ մի ուրիշ կետ, որը բոլորովին հեռու էր ընկած հաղորդակցության գլխավոր ուղիներից, այժմ գտնվում է մի քանի ճանապարհների խաչմերուկում։ Երկրորդ վայրը բարձրանում է, զարգանում, առաջինն՝ ընկնում, հետադիմում։ Այսպիսով ուրեմն փոխադրամիջոցների փոփոխման շնորհիվ առաջ է գալիս ապրանքների շրջանառության ժամանակի, գնելու, ծախելու է այլոց հնարավորությունների մի տեղային տարբերություն, կամ թե արդեն գոյություն ունեցող տեղային տարբերությունն ուրիշ կերպ է բաշխվում։ Այն կարևորությունը, որ ունի այս հանգամանքը կապիտալի պտույտի համար, երևան է գալիս տարբեր վայրերի վաճառականական ու արդյունաբերական ներկայացուցիչների այն պայքարներում, որ նրանք մղում են երկաթուղային վարչությունների հետ։ (Տես, օրինակ, Railway Committee-ի՝ վերևում մեջբերված Կապույտ գիրքը)։

Ուստի այն բոլոր արտադրաճյուղերը, որոնք իրենց արդյունքի բնության համեմատ նախանշված են գլխավորապես տեղական վաճառահանման համար, ինչպես, օրինակ, գարեջրագործարանները, ամենամեծ չափերով զարգանում են բնակչության գլխավոր կենտրոններում։ Կապիտալի ավելի արագ պտույտն այստեղ մասամբ հավասարակշռում է մի շարք արտադրապայմանների, շինավայրի և այլոց թանգացումը։

Եթե մի կողմից՝ կապիտալիստական արտադրության առաջադիմության հետ փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացումը կարճացնում է շրջանառության ժամանակն ապրանքների մի տվյալ քանակի համար, ապա միևնույն առաջադիմությունը և փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացման հետ տրված հնարավորությունն, ընդհակառակը, բերում, հասցնում է ավելի ու ավելի հեռավոր շուկաների համար, մի խոսքով՝ համաշխարհաշուկայի համար աշխատելու անհրաժեշտությանը։ Ճանապարհին գտնվող ու դեպի հեռավոր կետերն ուղևորվող ապրանքների մասսան աճում է արտակարգորեն, ուստի և բացարձակորեն ու հարաբերաբար աճում է հասարակական կապիտալի այն մասն էլ, որն ավելի երկար ժամկետներով միշտ գտնվում է ապրանքակապիտալի փուլում, շրջանառության ժամանակի սահմաններում։ Սրանով միաժամանակ աճում է հասարակական հարստության նաև այն մասը, որը փոխանակ իբրև անմիջական արտադրամիջոց ծառայելու՝ ծախսվում է փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների վրա և նրանց արտադրության համար պահանջված հիմնական ու շրջանառու կապիտալի վրա։

Ապրանքի՝ արտադրավայրից մինչև վաճառավայրը կատարած ճանապարհորդության սոսկ հարաբերական երկարությունն առաջ է բերում շրջանառության ժամանակի ոչ միայն առաջին մասի, վաճառաժամանակի մի տարբերություն, այլև երկրորդ մասի, դրամն արտադրողական տարրերի հետփոխարկելու, գնելաժամանակի տարբերություն։ Օրինակ, ապրանքն ուղարկվում է Հնդկաստան։ Այս տևում է, օրինակ, չորս ամիս։ Դնենք, թե վաճառաժամանակը = 0-ի, այսինքն ապրանքն, ասենք թե, ուղարկվում է պատվերով է վճարահատուցվում է արտադրողի գործակալին հանձնելիս։ Փողի հետառաքումը (այստեղ նշանակություն չունի այն ձևը, որով հետ է առաքվում փողը) տևում է դարձյալ չորս ամիս։ Ուրեմն ընդհանուր առմամբ ութ ամիս է քաշում նախքան այն, որ միևնույն կապիտալը կարողանա էլի որպես արտադրողական կապիտալ գործել, հետևաբար միևնույն գործառնությունը նորից կատարել։ Պտույտի՝ այս կերպով առաջացող տարբերությունները կազմում են տարբեր վարկաժամկետների նյութական հիմքը, ինչպես որ անդրծովյան առևտուրն, օրինակ, Վենետիկում ու Ճենովայում բուն վարկային գործի մի աղբյուրն է կազմում առհասարակ։ «1847 թվականի ճգնաժամը հնարավորություն տվեց այն ժամանակվա բանկային ու առևտրային ձեռնարկություններին, որ սրանք հնդկական ու չինական սովորական ժամկետները (որ գոյություն ունեին այս երկիրների ու Եվրոպայի միջև փոխանակվող մուրհակների ընթացաժամանակի համար) թվագրման տասն ամսից վերածեն ներկայման 6 ամսվա, իսկ հիմա, 20 տարի անց, ուղեգնացության արագացման ու հեռագրության հիմնվելու հետ անհրաժեշտ է դառնում, մի հետագա կրճատում կատարել՝ ներկայման վեց ամսից իջեցնելով թվագրման չորս ամսի, և այս էլ իբրև առաջին քայլ՝ ներկայման չորս ամսվան հասցնելու համար։ Մի առագաստանավի՝ Կալկաթայից Կապի երկրով պտտվելով դեպի Լոնդոն կատարվող ուղեգնացությունը միջին հաշվով տևում է 90 օրից պակաս։ Ներկայման քառամսյա մի ժամկետը համանիշ կլիներ, ասենք, 150-օրյա մի ընթացաժամանակի։ Ներկայման վեցամսյա այժմյան ժամկետը հավասար կգար, ասենք, 210-օրյա մի ընթացաժամանակի։»(«London Economist», 16. Juni 1866).— Ընդհակառակը, «Բրազիլյան ժամկետը դեռ էլի ներկայման երկու և երեք ամսվա վրա է կանգնած։ Անտվերպենից (Լոնդոնի հասցեին) մուրհակներ քաշվում են թվագրման երեք ամսով, և նույնիսկ Մանչեստրն ու Բրեդֆորդը Լոնդոնի վրա մուրհակ են տալիս երեք ամսով ու ավելի երկար ժամկետներով։ Լռելյայն համաձայնությամբ վաճառականին այսպիսով մի բավարար հնարավորություն է տրվում յուր ապրանքն իրացնելու եթե ոչ ավելի վաղ, գոնե այն ժամանակվա մոտերքը, երբ նրա վրա քաշված մուրհակների ժամկետները հասնում են։ Ուստի հնդկական մուրհակի ժամկետը չափազանց չի։ Հնդկական արդյունքները, որոնք Լոնդոնում ծախվում են մեծ մասամբ երեք ամսվա ժամկետով, չեն կարող հինգ ամսից շատ ավելի կարճ ժամանակում իրացվել, եթե մենք սրա մեջ մի որոշ ժամանակ էլ հաշվենք ծախելու համար. այնինչ միջին հաշվով մի հինգ ամիս էլ անցնում է Հնդկաստանում գնելու և անգլիական պահեսաանոցներին հանձնելու արանքում։ Այս դեպքում մենք ունենում ենք տասնամսյա մի պարբերաշրջան, մինչդեռ ապրանքների դիմաց տրված մուրհակների ժամանակը յոթ ամսից ավելի չի լինում։» (Ibid., 30. Juni 1866). «1866 թվականի հուլիսի 2-ին Լոնդոնի հինգ խոշոր բանկ, որոնք հարաբերություն պահպանում էին գլխավորապես Հնդկաստանի ու Չինաստանի հետ, ինչպես է Փարիզի Comptoir d’Escomte-ն ազդարարեցին, որ իրենց բանկային ճյուղերն ու գործակալություններն Արևելքում 1867 թվականի հունվարի 1-ից սկսած գնելու և ծախելու են այնպիսի մուրհակներ միայն, որոնք տրված կլինեն ներկայման չորս ամսից ոչ ավելի ժամկետով»։ (Ibidem, 7. Juli 1866.) Սակայն այս իջեցումը չհաջողվեց, և հարկ եղավ այն նորից վերացնելու։ [Այն ժամանակվանից դեսը Սուեզի ջրանցքը հեղափոխել է այս բոլորը։]

Հասկանալի է, որ ապրանքների շրջանառության ավելի երկար ժամանակի հետ մեծանում է վաճառաշուկայում կատարվող գնափոփոխության ռիսկը, որովհետև երկարում է այն պարբերաշրջանը, որի ընթացքում կարող են գնափոփոխություններ տեղի ունենալ։

Շրջանառության ժամանակի մի տարբերություն, որը միևնույն ձեռնարկաճյուղի տարբեր առանձին կապիտալների միջև եղած անհատական տարբերություն է մասամբ, մասամբ էլ տարբեր ձեռնարկաճյուղերի միջև տարբեր ժամկետներից բղխող զանազանություն է այն պատճառով, որ սրանցում կանխիկ չի վճարահատուցվում հավասարապես,— առաջ է գալիս առուծախի ժամանակ տեղի ունեցող վճարման տարբեր ժամկետներից։ Մենք այստեղ այլևս երկար կանգ չենք առնի վարկային գործի համար կարևոր այս կետի վրա։

Պտուտաժամանակի տարբերություններ ծագում են նաև մատակարարման պայմանագրությունների ծավալից, իսկ սա աճում է կապիտալիստական արտադրության ծավալի ու մասշտաբի հետ։ Մատակարարման պայմանադրությունն, իբրև գնորդի ու վաճառորդի միջև կատարվող մի գործարք, շուկային, շրջանառության ոլորտին պատկանող մի գործառնություն է։ Հետևաբար պտուտաժամանակի՝ այս տեղից ծագող տարբերություններն առաջ են գալիս շրջանառության ոլորտից, բայց անմիջաբար անդրադառնում են արտադրության ոլորտի վրա և այն էլ բոլոր վճարաժամկետներից ու վարկահարաբերություններից անկախ, ուրեմն կանխիկ վճարման դեպքում էլ։ Օրինակ, ածուխը, բամբակը, մանվածքը և այլն բաժանելի արդյունքներ են։ Ամեն մի օր տալիս է պատրաստի արդյունքի յուր քանակը։ Իսկ եթե մանագործարանատերը կամ թե հանքարանատերն ստանձնում է այնպիսի արդյունամասսաների մատակարարումներ, որոնք, ասենք, չորս կամ թե վեցշաբաթյա մի պարբերաշրջանում իրար հետևից հաջորդող աշխատօրեր են պահանջում, ապա այն ժամանակի երկարության տեսակետից, որի համար կանխավճարվել է կապիտալը, բոլորովին նույնն է, թե չորս կամ թե վեց շաբաթից կազմված մի շարունակական աշխատապարբերաշրջան մտցված լիներ այս աշխատապրոցեսի մեջ։ Այստեղ իհարկե ենթադրվում է, որ արդյունքի ամբողջ պատվիրված մասսան մի անգամից է մատակարարվելու, կամ թե չէ՝ նա վճարահատուցվելու է այն բանից հետո միայն, երբ ամբողջովին մատակարարվեի պրծել է։ Այսպիսով յուրաքանչյուր օր, առանձին քննած, պատրաստի արդյունքի մի որոշ քանակ է տվել։ Բայց այս պատրաստի արդյունքը պայմանագրորեն մատակարարելի քանակի լոկ մի մասն է միշտ։ Այս դեպքում եթե պատնվիրված ապրանքների արդեն պատրաստի մասն այլևս արտադրապրոցեսում չի գտնվում, ապա նա այնուամենայնիվ պահեստանոցում է ընկած լինում իբրև լոկ պոտենցիալ կապիտալ։

Հիմա մենք գանք շրջանառության ժամանակի երկրորդ շրջանին — գնելաժամանակին կամ այն ժամանակաշրջանին, երբ կապիտալը դրամաձևից հետ է փոխարկվում արտադրողական կապիտալի տարրերի։ Այս ժամանակաշրջանում նա ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամանակ պետք է յուր իբրև դրամակապիտալի վիճակում հարամնա, ուրեմն կանխավճարված ամբողջ կապիտալի մի հայտնի մասը պետք է դրամակապիտալի վիճակում գտնվի շարունակ, թեև այս մասը միշտ հերթափոխվող տարրերից է կազմված լինում։ Մի որոշ ձեռնարկության մեջ, օրինակ, կանխավճարված ամբողջ կապիտալից n × 100 £-ը պետք է առկա լինի դրամակապիտալի ձևով, այնպես որ այն ժամանակ, երբ այս n × 100 £-ի բոլոր բաղադրամասերը շարունակաբար փոխարկվում են արտադրողական կապիտալի, այս գումարն այնուամենայնիվ նույնպես միշտ էլի լրացվում է շրջանառությունից եկող, իրացված ապրանքակապիտալից եկող առհոսումով։ Հետևաբար կանխավճարված կապիտալի մի որոշ արժեմասը միշտ գտնվում է դրամակապիտալի վիճակում, ուրեմն ոչ թե յուր արտադրության ոլորտին, այլ յուր շրջանառության ոլորտին պատկանող մի ձևի մեջ։

Մենք արդեն տեսել ենք, թե շուկայի հեռավորության հետևանքով առաջացած երկարացումն այն ժամանակ, երբ կապիտալը կցակապված է լինում ապրանքակապիտալի ձևի մեջ, ուղղակի առաջ է բերում փողի ուշացած հետհոսում, ուրեմն ձգձգում է կապիտալի՝ դրամակապիտալից արտադրողական կապիտալի փոխարկվելն էլ։

Այնուհետև մենք ապրանքներ գնելու առնչությամբ տեսել ենք (VI գլուխ), թե ինչպես հումքի գնելաժամանակը, հումքի հայթայթման գլխավոր աղբյուրների ավելի մեծ կամ թե ավելի փոքր հեռավորությունը, անհրաժեշտ է դարձնում ավելի երկար պարբերաշրջանի համար հումք գնելն և այնպես պահելը, որ սա կիրառելի լինի արտադրողական պաշարի, ներթաքուն կամ պոտենցիալ արտադրողական կապիտալի ձևով։ Հետևաբար տեսել ենք, որ այս հանգամանքն արտադրության նույնահավասար մասշտաբի դեպքում մեծացնում է թե՛ այն կապիտալի մասսան, որը պետք է մի անգամից կանխավճարվի, ու թե՛ այն ժամանակը, որի համար կանխավճարվելու է նա։

Տարբեր ձեռնարկաճյուղերում նույն կերպ են ներգործում այն — ավելի կարճ կամ թե ավելի երկար — պարբերաշրջանները, երբ հումքի ավելի խոշոր մասսաներ են շուկա նետվում։ Այսպես, օրինակ, Լոնդոնում ամեն երեք ամիսը մեկ անգամ բրդի մեծ աճուրդներ են լինում, որոնք գերիշխում են բրդի շուկայի վրա, այնինչ բամբակի շուկան ընդհանրապես շարունակաբար, թեև ոչ միշտ հավասարաչափ, նորոգվում է բամբակահավաքից բամբակահավաք։ Այսպիսի պարբերաշրջաններն են որոշում այս հումքերի գլխավոր գնելաժամկետները և ներգործում հատկապես այն չարաշահական գնումների վրա էլ, որոնք պայմանավորում են այս արտադրատարրերի համար արվող ավելի երկարատև կամ թե կարճատև կանխավճարումները,— ճիշտ ինչպես որ արտադրված ապրանքների բնությունը ներգործում է արդյունքը պոտենցիալ ապրանքակապիտալի ձևով չարաշահորեն, դիտմամբ, ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակով հետ պահելու վրա։ «Այսպիսով ուրեմն գյուղական տնտեսատերն էլ պետք է մի որոշ աստիճան չարաշահորդ լինի է հետևաբար իրեն զսպի յուր արդյունքները ծախելուց՝ ժամանակի պայմանների համեմատ շարժվելով։»... Սրան հաղորդում են միքանի ընդհանուր կանոններ։ ...«Սակայն արդյունքները վաճառահանելիս գլխավոր բանն անձնավորությունն է, բուն իսկ արդյունքն ու վայրը։ Ով որ շնորհքի ու բախտի (!) հետ օժտված է բավարար արտադրակապիտալով, նրան չեն պախարակի, եթե նա յուր ձեռք բերած բերքն անսովոր ցածր գների դեպքում մոտ մեկ տարի պառկեցնի, իսկ ում որ, ընդհակառակը, պակասում է արտադրակապիտալ ու ընդհանրապես (!) չարաշահության ոգի, նա կտքնի ընթացիկ միջին գներ ձեռք գցելու և ուրեմն պետք է վաճառահանի, հենց որ և քանի անգամ որ սրա առիթն ունենա։ Բուրդը մի տարուց ավելի պառկեցնելը գրեթե միշտ վնասներ միայն կբերի, այնինչ հացահատիկների բերքն ու յուղատու սերմերը կարող են երկու տարի պահվել՝ առանց վնաս հասցնելու նրանց հատկությանն ու լավորակությանը։ Այնպիսի արդյունքները, որոնք սովորաբար ենթակա են կարճ ժամանակամիջոցներում գների մի մեծ բարձրացման կամ թե անկման, ինչպիսիք են, օրինակ, յուղատու սերմերը, գայլուկն, ուղտափուշը և այլն, իրավամբ պառկեցնում են այն տարիներում, երբ գինն արտադրագներից շատ ցած է լինում։ Ամենից քիչ պետք է ձգձգել այնպիսի առարկաների վաճառքը, որոնք ամենօրյա պահելածախքեր են պատճառում, ինչպես, օրինակ, բտած անասունը, կամ որոնք փչանալու են ենթակա, ինչպես պտուղը, կարտոֆիլը և այլն։ Միքանի վայրերում մեկ արդյունք տարվա որոշ եղանակներին միջին հաշվով յուր ամենացած գինն է ունենում, ուրիշ ժամանակներում էլ, ընդհակառակը, յուր ամենաբարձր գինը. այսպես, օրինակ, միքանի տեղ Մարտինի տոներին միջին հաշվով ավելի ցած գին է ունենում, քան ծննդյան ու Զատկի արանքում։ Այնուհետև, կան միքանի արդյունքներ, որ այս կամ այն վայրում կարելի է որոշ ժամանակներում միայն լավ ծախել, ինչպես, օրինակ, բուրդն այնպիսի մարզերի բրդի տոնավաճառներում, որտեղ, սրանցից դուրս, բրդի առևտուրը սովորաբար կանգ առած է լինում և այլն»։ (Kirchhof, p. 302).

Շրջանառության ժամանակի այն երկրորդ կեսը քննելիս, երբ դրամը հետ է փոխարկվում արտադրողական կապիտալի տարրերի, ուշադրության առնվում է ոչ թե մենակ ինքն այս փոխարկությունն ըստինքյան վերցրած, ոչ թե լոկ այն ժամանակը, երբ դրամը հետ է հոսում, նայած այն շուկայի հեռավորությանը, որտեղ ծախվում է արդյունքը, այլ ամենից առաջ ուշադրության է առնվում նաև այն ծավալը, որով որ կանխավճարված կապիտալի մի մասը միշտ պետք է դրամաձևում, դրամակապիտալի վիճակում գտնվի։

Մի կողմ թողած ամեն չարաշահություն՝ այն ապրանքների գնումների ծավալը, որոնք միշտ պետք է առկա լինեն իբրև արտադրողական պաշար, կախված է այս պաշարի նորացման ժամանակներից, ուրեմն այն հանգամանքներից, որոնք իրենց հերթին շուկայապայմաններից կախում ունեն, ուստի տարբեր հումքերի և այլոց համար տարբեր են. հետևաբար այստեղ ժամանակ առ ժամանակ պետք է փողի ավելի խոշոր քանակներ կանխավճարվեն մի անգամից։ Բայց փողը, նայած կապիտալի պտույտին, ավելի արագ կամ թե ավելի դանդաղ, միշտ հետ է հոսում մաս-մաս։ Նրա մի մասը, այն է՝ աշխատավարձի հետփոխարկված մասը, նույնպես էլի միշտ ծախսվում է ավելի կարճ ժամանակամիջոցներում։ Իսկ մյուս մասը, հումքի և այլոց հետփոխարկվող մասը, պետք է կուտակվի ավելի երկար ժամանակամիջոցներում որպես պահեստաֆոնդ, լինի սա գնումների, թե վճարումների համար, միևնույն է։ Ուստի նա գոյություն է ունենում դրամակապիտալի ձևով, թեև փոխվում է այն ծավալը, որով նա գոյություն է ունենում իբրև այսպիսին։

Հաջորդ գլխում մենք կտեսնենք, թե ինչպես ուրիշ հանգամանքներ — արտադրապրոցեսից ծագելիս լինեն սրանք, թե շրջանառության պրոցեսից, միևնույն է — անհրաժեշտ են դարձնում կանխավճարված կապիտալի մի որոշ բաժնեմասի այս առկայությունը դրամաձևով։ Իսկ ընդհանրապես պետք է նշել, թե տնտեսագետները մեծապես հակված են մոռանալու, որ ձեռնարկության մեջ հարկավոր կապիտալի ոչ թե լոկ մի մասն է միշտ դրամակապիտալի, արտադրողական կապիտալի ու ապրանքակապիտալի երեք ձևով անցնում փոխեփոխ, այլ նույնի տարբեր բաժնեմասերն էլ միշտ այս ձևերն են ունենում իրար կողքի, թեև այս բաժնեմասերի հարաբերական մեծությունը փոփոխվում է միշտ։ Տնտեսագետները հատկապես մոռանում են այն մասը, որը միշտ առկա է որպես դրամակապիտալ, չնայած որ հենց այս հանգամանքը շատ անհրաժեշտ է բուրժուական տնտեսությունը հասկանալու համար և այս պատճառով էլ գործնականում իրեն շատ զգալի է դարձնում իբրև այսպիսին։

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՊՏՈՒՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԻՏԱԼԱԿԱՆԽԱՎՃԱՐՄԱՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Այս ու հաջորդ տասնվեցերորդ գլխում մենք հետազոտում ենք պտուտաժամանակի ներգործությունը կապիտալի արժեմեծացման վրա։

Վերցնենք այն ապրանքակապիտալը, որը մի աշխատապարբերաշրջանի, օրինակ, ինը շաբաթվա արդյունք է։ Եթե մենք առայժմ մի կողմ թողնենք ինչպես արդյունքի այն արժեմասը, որ նրան միակցված է հիմնական կապիտալի միջին մաշվածքի հետևանքով, այնպես և հավելարժեքը, որ նրան միակցված է արտադրապրոցեսի ժամանակ, ապա այս արդյունքի արժեքը հավասար կլինի նրա արտադրության համար կանխավճարված հոսուն կապիտալի արժեքին, այսինքն աշխատավարձի և հիշյալ արդյունքի արտադրության վրա գործադրված հումքերի ու օժանդակ նյութերի արժեքին։ Ասենք, թե այս արժեքը = 900 £-ի, այնպես որ շաբաթածախսումն անում է 100 £։ Ուրեմն պարբերական արտադրաժամանակը, որն այստեղ համընկնում է աշխատապարբերաշրջանի հետ, անում է 9 շաբաթ։ Ընդսմին նշանակություն չունի, թե արդյոք ընդունում ենք, որ այստեղ բանը վերաբերում է մեկ ամբողջակա՞ն արդյունքի մի աշխատապարբերաշրջանին, թե՞ մեկ բաժանելի արդյունքի մի շարունակական աշխատապարբերաշրջանին, միայն թե բաժանելի արդյունքի այն քանակը, որ մի անգամից շուկա է հասցվում, 9 շաբաթվա աշխատանք արժենա։ Դնենք, թե շրջանառության ժամանակը տևում է 3 շաբաթ։ Հետևաբար ամբողջ պտուտապարբերաշրջանը տևում է 12 շաբաթ։ Կանխավճարված արտադրողական կապիտալն 9 շաբաթ անց փոխարկվել է ապրանքակապիտալի, բայց սա հիմա երեք շաբաթ բունակալում է շրջանառության պարբերաշրջանում։ Այսպիսով ուրեմն նոր արտադրաժամկետը կարող է վերսկսվել 13-րդ շաբաթվա սկզբին միայն, և արտադրությունը կանգ առած կլիներ երեք շաբաթ կամ ամբողջ պտուտապարբերաշրջանի մի քառորդի չափով։ Նշանակություն չունի դարձյալ, թե արդյոք ենթադրում ենք, որ միջին հաշվով այսքան երկար կտևեր, մինչև որ ապրանքը ծախվեր, այս ժամանակը պայմանավորված է շուկայի հեռավորությամբ կամ թե ծախված ապրանքի համար սահմանված վճարաժամկետներով։ Եթե յուրաքանչյուր 3 ամսում արտադրությունը կանգ առնի 3 շաբաթ, ապա տարվա ընթացքում կանգ կառնի 4 × 3 = 12 շաբաթ = 3 ամիս = տարեկան պտուտապարբերաշրջանի ¼-ի չափով։ Ուստի եթե արտադրությունը պետք է շարունակական լինի և շաբթե շաբաթ վարվի միևնույն մասշտաբով, ապա այս հնարավոր է երկու կերպ միայն։

Կամ պետք է արտադրության մասշտաբը կրճատվի, այնպես որ 900 £-ը բավարար լինի ուրեմն առաջին պտույտի թե՛ աշխատապարբերաշրջանի ու թե շրջանառության ժամանակի ընթացքում աշխատանքը գործարկած պահելու համար։ Այս դեպքում 10-րդ շաբաթվա սկսվելով մի երկրորդ աշխատապարբերաշրջան, հետևաբար նաև նոր պտուտապարբերաշրջան է սկսվում նախքան առաջին պտուտապարբերաշրջանի վերջանալը, որովհետև պտուտապարբերաշրջանը տասներկուշաբաթյա է, աշխատապարբերաշրջանը՝ ինը շաբաթյա։ 900 £-ը բաժանած 12 շաբաթվա վրա՝ տալիս է շաբաթական 75 £։ Ամենից առաջ պարզ է, որ ձեռնարկության մի այսպիսի կրճատված մասշտաբը կփոփոխեր հիմնական կապիտալի չափերը, հետևաբար մի կրճատված ձեռնարկաներդրումն է ենթադրում ընդհանրապես։ Երկրորդ՝ հարցական է, թե արդյոք այս կրճատումը կարո՞ղ է տեղի ունենալ ընդհանրապես, քանի որ տարբեր ձեռնարկություններում կատարվող արտադրության զարգացման համեմատ՝ կապիտալաներդրման մի նորմալ մինիմում կա, որից ցած արդեն անմրցունակ է դառնում առանձին ձեռնարկությունը։ Այս նորմալ մինիմումն ինքը միշտ աճում է արտադրության կապիտալիստական զարգացման հետ, ուրեմն սևեռուն չի ամենևին։ Բայց յուրաքանչյուր անգամ տրված նորմալ մինիմումի ու մշտապես ընդարձակվող նորմալ մաքսիմումի միջև բազմաթիվ միջնաստիճաններ են լինում — մի արանք, որը կապիտալաներդրման շատ տարբեր աստիճաններ է թուլատրում։ Ուստի այո արանքի սահմաններում կարող է կրճատում էլ տեղի ունենալ, որի սահմանը հենց ինքը յուրաքանչյուր անգամվա նորմալ մինիմումն է։ Արտադրության արգելակման, շուկաների գերալցման, հումքի թանգանալու և այլոց ժամանակ տեղի է ունենում շրջանառու կապիտալի նորմալ ծախսման սահմանափակում հիմնական կապիտալի տվյալ պատվանդանի դեպքում աշխատաժամանակը սահմանափակելով, երբ, օրինակ, միմիայն կես օր են աշխատում. ճիշտ նույն կերպ էլ հիմնական կապիտալի տվյալ պատվանդանի վրա առաջացող ծաղկման ժամանակներում տեղի է ունենում շրջանառու կապիտալի արտակարգ ընդարձակում մասամբ աշխատաժամանակը երկարացնելու, մասամբ էլ սրա լարունացման միջոցով։ Այն ձեռնարկություններում, որտեղ հենց այն գլխից հաշվի են առնվում այսպիսի տատանումները, մարդիկ գործին օգնում են մասամբ վերևի միջոցներով, մասամբ էլ միաժամանակ մեկ ավելի մեծ բանվորաթիվ բանեցնելով, որը շաղկապված է պահեստի հիմնական կապիտալ, օրինակ, երկաթուղիներում պահեստի շոգեկառք գործածելու հետ է այլն։ Բայց այստեղ, որտեղ մենք նորմալ հարաբերություններ ենք ենթադրում, այսպիսի աննորմալ տատանումները մնում են մեր քննարկումից դուրս։

Այսպիսով ուրեմն արտադրությունը շարունակական դարձնելու համար միևնույն շրջանառու կապիտալի ծախսումն այստեղ բաշխվում է մի ավելի երկար ժամանակամիջոցի վրա, 9 շաբաթվա փոխարեն 12 շաբաթվա վրա։ Հետևաբար ամեն մի տվյալ ժամանակահատվածում գործում է մի արտադրողական կրճատ կապիտալ. արտադրողական կապիտալի հոսուն մասը 100-ից կրճատվում է 75-ի կամ մի քառորդի չափով։ Այն ամբողջ գումարը, որով կրճատվում է 9 շաբաթվա աչխատապարբերաշրջանում գործող արտադրողական կապիտալը, = է 9 × 25 = 225 £ կամ 900 £-ի ¼-ին։ Բայց շրջանառության ժամանակի՝ պտուտաժամանակի նկատմամբ ունեցած հարաբերությունը նույնպես = ¼ է։ Սրանից հետևում է՝ որպեսզի արտադրությունը չընդհատվի ապրանքակապիտալի փոխարկված արտադրողական կապիտալի շրջանառության ժամանակի ընթացքում, որպեսզի նա, ընդհակառակը, համաժամանակ ու անընդհատորեն շարունակվի շաբթե շաբաթ, իսկ սրա համար հատուկ շրջանառու կապիտալ տրված չի, ապա այս բանին կարելի է հասնել արտադրավարումը քչացնելով միայն, գործող արտադրողական կապիտալի հոսուն բաղադրամասը կրճատելով։ Շրջանառության ժամանակի ընթացքում արտադրության համար այս եղանակով ազատ արձակված հոսուն կապիտալամասն ամբողջ կանխավճարված հոսուն կապիտալին հարաբերում է այնպես, ինչպես շրջանառության ժամանակը՝ պտուտապարբերաշրջանին։ Ինչպես արդեն նշել ենք, այս վերաբերում է այն արտադրաճյուղերին միայն, որոնցում արտադրապրոցեսը շաբթե շաբաթ կատարվում է միևնույն մասշտաբով, որոնցում ուրեմն կարիք չի լինում տարբեր աշխատապարբերաշրջաններում փոփոխվող կապիտալագումարներ ծախսելու, ինչպես որ լինում է երկրագործության մեջ։

Իսկ եթե ընդունենք հակառակը, թե ձեռնարկության դրվածքը բացառում է արտադրության մասշտաբի ու հետևաբար նաև ամեն շաբաթ կանխավճարելի հոսուն կապիտալի մի կրճատում, ապա արտադրության շարունակականությունը կարող է ապահովվել մի ավելադիր հոսուն կապիտալով միայն, վերևի օրինակում՝ 300 £-ով միայն։ 12-շաբաթյա պտուտապարբերաշրջանի ընթացքում հաջորդաբար կկանխավճարվի 1 200 £, որից 300-ը մի քառորդ մասն է կազմում, ինչպես 3 շաբաթը՝ 12-ինը։ 9-շաբաթյա աշխատապարբերաշրջանից հետո 900 £-անոց կապիտալարժեքն արտադրողական կապիտալի ձևից փոխարկվել է ապրանքակապիտալի ձևին։ Նրա աշխատապարբերաշրջանն ավարտվել է, բայց նա չի կարող միևնույն կապիտալով վերսկսվել։ Այն երեք շաբաթվա ընթացքում, երբ նա բունակալում է շրջանառության ոլորտում, գործում իբրև ապրանքակապիտալ, նա արտադրապրոցեսի վերաբերմամբ գտնվում է նույնպիսի մի վիճակում, որպես թե նա ընդհանրապես գոյություն չունենար։ Այստեղ մենք մի կողմ ենք թողնում ամեն վարկահարաբերություն և ուրեմն ենթադրում, որ կապիտալիստը միմիայն յուր սեփական կապիտալով է տնտեսագործում։ Բայց երբ առաջին աչխատապարբերաշրջանի համար կանխավճարված կապիտալն արտադրապրոցեսն ավարտելուց հետո 3 շաբաթ հարամնում է շրջանառության պրոցեսում, մի ավելադրաբար ծախսված 300 £-անոց կապիտալ է գործում, այնպես որ արտադրության շարունակականությունը չի ընդհատվում։

Հիմա պետք է այստեղ նշել հետևյալը.—

Առաջին. սկզբում կանխավճարված 900 £-անոց կապիտալի աշխատապարբերաշրջանը վերջանում է 9 շաբաթից հետո, և նա հետ է հոսում 3 շաբաթից ոչ վաղ, ուրեմն 13-րդ շաբաթվա սկզբին միայն։ Բայց մի նոր աշխատապարբերաշրջան է իսկույն վերսկսվում ավելադիր 300 £-անոց կապիտալով։ Հենց սրանով է կենսագործվում արտադրության շարունակականությունը։

Երկրորդ. սկզբնական 900 £-անոց կապիտալի ու 9-շաբաթյա առաջին աշխատապարբերաշրջանի վերջում նոր կանխավճարված 300 £-անոց այն կապիտալի ֆունկցիաները, որն առաջնի վերջանալուց հետո երկրորդ աշխատապարբերաշրջանն է սկսում առանց ընդհատման, առաջին պտուտապարբերաշրջանում ստույգ ջոկնված են իրարից կամ համենայն դեպս կարող են ջոկնվել, այնինչ երկրորդ պտուտապարբերաշրջանի ընթացքում, ընդհակառակը, խաչաձևվում են իրար հետ։

Բանը պատկերացնենք ավելի ակնառու.—

Առաջին պտուտապարբերաշրջանը 12 շաբաթից է։ Առաջին աշխատապարբերաշրջանը՝ 9-շաբաթյա. կանխավճարված կապիտալն այս դեպքում պտույտն ավարտած է լինում 13-րդ շաբաթվա սկզբին։ Վերջին 3 շաբաթվա մեջ գործում է ավելադիր 300 £-անոց կապիտալը և սա սկսում է 9-շաբաթյա երկրորդ աշխատապարբերաշրջանը։

Երկրորդ պտուտապարբերաշրջան։ 13-րդ շաբաթվա սկզբին 900 £-ը հետ է հոսել և ունակ է մի նոր պտույտ սկսելու։ Բայց երկրորդ աշխատապարբերաշրջանն արդեն 10-րդ շաբաթում է սկսվել ավելադիր 300 £-ի միջոցով. սրա շնորհիվ 13-րդ շաբաթվա սկզբին աշխատապարբերաշրջանի մի երրորդն արդեն ավարտվել է, 300 £-ն արտադրողական կապիտալից փոխարկվել է արդյունքի։ Որովհետև երկրորդ աշխատապարբերաշրջանը վերջացնելու համար միմիայն 6 շաբաթ է դեռ հարկավոր, ապա երկրորդ աշխատապարբերաշրջանի արտադրապրոցեսի մեջ կարող է մտնել հետհոսած 900 £-անոց կապիտալի լոկ երկու երրորդը, այն է՝ 600 £-ը միայն։ Սկզբնական 900 £-ից 300 £-ն ազատարձակված է նույն այն դերը խաղալու համար, որ ավելադրված 300 £-ը խաղաց առաջին աշխատապարբերաշրջանում։ Երկրորդ պտուտապարբերաշրջանի 6-րդ շաբաթվա վերջում յուր վախճանին է հասնում երկրորդ աշխատապարբերաշրջանը։ Սրա վրա ծախսված 900 £-անոց կապիտալը հետ հոսում է 3 շաբաթից հետո, ուրեմն տասներկուշաբաթյա երկրորդ պտուտապարբերաշրջանի 9-րդ շաբաթվա վերջում։ Նրա շրջանառության ժամանակի 3 շաբաթվա ընթացքում հանդես է գալիս ազատարձակված 300 £-անոց մի կապիտալ։ Սրանով սկսվում է 500 £-անոց մի կապիտալի երրորդ աշխատապարբերաշրջանը երկրորդ պտուտապարբերաշրջանի 7-րդ շաբաթում կամ տարվա 19-րդ շաբաթվա մեջ։

Երրորդ պտուտապարբերաշրջան։ Երկրորդ պտուտապարբերաշրջանի 9-րդ շաբաթվա վերջում 900 £-ի նոր հետհոսում։ Բայց երրորդ աշխատապարբերաշրջանն արդեն սկսվել է նախորդ պտուտապարբերաշրջանի 7-րդ շաբաթում, և 6 շաբաթն արդեն անցել, գնացել է։ Հետևաբար նա դեռ էլի տևում է 3 շաբաթ միայն։ Ուրեմն հետհոսած 900 £-ից միմիայն 300 £-ն է մտնում արտադրապրոցեսի մեջ։ Չորրորդ աշխատապարբերաշրջանը լցնում–բռնում է այս պտուտապարբերաշրջանի մնացած 9 շաբաթը, և այսպիսով տարվա 37-րդ շաբաթվա հետ միաժամանակ սկսվում է չորրորդ պտուտապարբերաշրջանն ու հինգերորդ աշխատապարբերաշրջանը։

Հաշվելու համար դեպքը պարզացնելու նպատակով ընդունենք հետևյալը.— աշխատապարբերաշրջան՝ 5 շաբաթ, շրջանառության ժամանակ՝ 5 շաբաթ, ուրեմն պտուտապարբերաշրջան՝ 10 շաբաթ. տարին 50 շաբաթ հաշվելով՝ շաբաթական կապիտալածախսում ընդունենք 100 £։ Հետևաբար աշխատապարբերաշրջանը պահանջում է 500 £-անոց մի հոսուն կապիտալ, իսկ շրջանառության ժամանակն էլ՝ ուրիշ 500 £-անոց մեկ ավելադիր կապիտալ։ Այս դեպքում աշխատապարբերաշրջաններն ու պտուտաժամւսնսւկները պատկերանում են հետևյալ կերպով

I աշխ. պարբ. շրջան 1— 5-րդ շբթ. (500 £ ապրանք ) վերադառնում է 10-րդ շբթ. վերջում
II » 6— 10-րդ » (500 £ » ) » » 15-րդ » »
III » 11— 15-րդ » (500 £ » ) » » 20-րդ » »
IV » 16— 20-րդ » (500 £ » ) » » 25-րդ » »
V » 21— 25-րդ » (500 £ » ) » » 30-րդ » »
և այլն։

Եթե շրջանառության ժամանակը = 0, ուրեմն պտուտապտրբերտշրջանը հավասար է աշխատապարբերաշրջանին, ապա տարվա մեջ պտույտների թիվը հավասար է աշխատապարբերաշրջանների թվին։ Հետևաբար հինգշաբաթյա աշխատապարբերաշրջանի դեպքում նա հավասար կլիներ շաբաթվա = 10, իսկ պտույտ գործող կապիտալարժեքը = 500 × 10 = 5 000։ Աղյուսակում, որտեղ շրջանառության մի ժամանակն ընդունված է 5 շաբաթ, տարվա մեջ նույնպես 5 000 £-ի արժեք ունեցող ապրանքներ են արտադրվում, բայց սրա -ը = 500 £-ը միշտ ապրանքակապիտալի կերպարանք է ունենում է հետհոսում է 5 շաբաթից հետո միայն։ Այս դեպքում տասերորդ աշխատապարբերաշրջանի (40—50-րդ աշխատաշաբաթվա) արդյունքը տարվա վերջում յուր պտուտաժամանակը լոկ կիսով չափ է ավարտած լինում, որովհետև նրա շրջանառության ժամանակն ընկնում է հաջորդ տարվա առաջին 5 շաբաթին։

Վերցնենք դեռ մի երրորդ օրինակ էլ. աշխատապարբերաշրջանը 6 շաբաթ, շրջանառության ժամանակը՝ 3 շաբաթ, աշխատապրոցեսի վրա արվող շաբաթական կանխավճարումը՝ 100 £։

I աշխատապարբերաշրջան. 1—6-րդ շաբաթ։ 6-րդ շաբաթվա վերջում 600 £-անոց մի ապրանքակապիտալ. վերադառնում է 9-րդ շաբաթվա վերջում։
II աշխատապարբերաշրջան. 7—12-րդ շաբաթ։ 7—9-րդ շաբաթվա ընթացքում 300 £-անոց ավելադիր կապիտալ է կանխավճարվում։ 9-րդ շաբաթվա վերջում՝ 600 £-ի հետհոսում։ Սրանից 300 £ կանխավճարվում է 10—12-րդ շաբաթվա մեջ. ուրեմն 12-րդ շաբաթվա վերջում՝ 300 £ ազատարձակված, 600 £ առկա է իբրև ապրանքակապիտալ. վերադառնում է 15-րդ շաբաթվա վերջում։
III աշխատապարբերաշրջան. 13—18-րդ շաբաթ։ 13—15-րդ շաբաթում՝ վերևի 300 £-ի կանխավճարում, հետո՝ 600 £-ի հետհոսում, որից 300 £-ը կանխավճարվում է 16—18-րդ շաբաթվա համար։ 18-րդ շաբաթվա վերջում 300 £-ն ազատարձակված իբրև դրամ. 600 £-ն առկա է որպես ապրանքակապիտալ, հետհոսում է 21-րդ շաբաթվա վերջում։ (Այս դեպքի մանրամասն շարադրանքը տես ներքևում II դրվագի տակ)։

Այսպիսով ուրեմն 9 աշխատապարբերաշրջանում ( = 54 շաբաթում) արտադրվում է 600 × 9 = 5 400 £-ի ապրանք։ Իններորդ աշխատապարբերաշրջանի վերջում կապիտալիստը ձեռին ունենում է 300 £ դրամով ու 600 £ ապրանքով, որը դեռ չի անցել-պրծել յուր շրջանառության ժամանակը։

Այս երեք օրինակը համեմատելիս մենք գտնում ենք նախ, որ միմիայն երկրորդ օրինակի դեպքումն է 500 £-անոց I կապիտալի ու նույնպես 500 £-անոց ավելադիր II կապիտալի մի հաջորդական հերթափոխություն տեղի ունենում, այնպես որ այս երկու կապիտալամասն իրարից անջատ են շարժվում, և այս էլ լոկ այն պատճառով, որ լիովին բացառիկ այն ենթադրությունն է արված այստեղ, թե աշխատապարբերաշրջանն ու շրջանառության ժամանակը պտուտապարբերաշրջանի երկու նույնահավասար կեսն են կազմում։ Մյուս բոլոր դեպքերում, ինչպիսին էլ որ լինի պտուտապարբերաշրջանի երկու պարբերաշրջանի միջև եղած տարբերությունը, երկու կապիտալի շարժումները, ինչպես I ու III օրինակումն է, հենց երկրորդ պտուտապարբերաշրջանից արդեն խաչաձևվում են իրար հետ։ Այսպիսի դեպքում ահա ավելադիր II կապիտալն I կապիտալի մեկ մասի հետ միասին կազմում է երկրորդ պտուտապարբերաշրջանում գործող կապիտալ, այնինչ՝ I կապիտալի մնացորդն ազատարձակվում է II կապիտալի սկզբնական ֆունկցիան կատարելու համար։ Ապրանքակապիտալի շրջանառության ժամանակի ընթացքում գործող կապիտալն այստեղ նույնը չի, ինչ որ այս նպատակի համար սկզբնապես կանխավճարված II կապիտալն է, բայց նա արժեքով սրան հավասար է և կանխավճարված ամբողջ կապիտալի միևնույն բաժնեմասն է կազմում։

Երկրորդ. այն կապիտալը, որը գործել է աշխատապարբերաշրջանում, շրջանառության ժամանակի ընթացքում պարապ ընկած է մնում։ Երկրորդ օրինակի մեջ կապիտալը գործում է աշխատապարբերաշրջանի 5 շաբաթում և պարապ պառկում է շրջանառության ժամանակի 5 շաբաթվա ընթացքում։ Հետևաբար այն ամբողջ ժամանակը, երբ I կապիտալն այստեղ պարապ ընկած է մնում տարվա ընթացքում, կազմում է կես տարի։ Եվ ահա այս ժամանակվա համար հանդես է գալիս ավելադիր II կապիտալը, որն ուրեմն առկա դեպքում յուր հերթին պարապ պառկում է նույնպես կես տարի։ Բայց այն ավելադիր կապիտալը, որը պահանջվում է շրջանառության ժամանակի ընթացքում արտադրության շարունակականությունը կենսագործելու համար, որոշվում է ոչ թե տարվա ընթացքում անհրաժեշտ շրջանառության ժամանակների ամբողջ ծավալով, resp. [համապաաասխանորեն, համապատասխան դեպքում] նրանց գումարով, այլ շրջանառության ժամանակի՝ պտուտապարբերաշրջանի նկատմամբ ունեցած հարաբերությամբ միայն։ (Այստեղ իհարկե ենթադրվում է, որ բոլոր պտույտները միևնույն պայմաններում են կատարվում։) Ուստի II օրինակում հարկավոր է ոչ թե 2 500 £-անոց ավելադիր կապիտալ, այլ 500 £-անոց։ Այս պարզապես առաջ է գալիս նրանից, որ ավելադիր կապիտալը նույն եղանակով է ոտք դնում պտույտի մեջ, ինչպես սկզբում կանխավճարված կապիտալը և ուրեմն բոլորովին նույն կերպ, ինչպես և սա, յուր պտույտների թվով փոխարինում է յուր քանակին։

Երրորդ. արտադրաժամանակի՝ աշխատաժամանակից ավելի երկար լինելն ամենևին չի փոխում այստեղ քննարկած հանգամանքները։ Սրանով անշուշտ երկարում են պտուտապարբերաշրջանները միասին վերցրած, բայց երկարացված պտույտի պատճառով ոչ մի ավելադիր կապիտալ չի պահանջվում աշխատապրոցեսի համար։ Ավելադիր կապիտալն այն նպատակն ունի լոկ, որ շրջանառության ժամանակի հետևանքով առաջացած բացերը լցնի աշխատապրոցեսում. հետևաբար նա պետք է արտադրությունը պաշտպանի այն խափանումներից միայն, որոնք շրջանառության ժամանակից են ծագում. այն խափանումները, որոնք ծագում են արտադրության սեփական պայմաններից, վերացվում են ուրիշ եղանակով, որն այստեղ չենք քննելու։ Կան, ընդհակառակն, այնպիսի ձեռնարկություններ, որտեղ գործ արվում է հրումներով միայն, պատվերով, որտեղ ուրեմն աշխատապարբերաշրջանների միջև ընդհատումներ կարող են հանդես գալ։ Այսպիսի ձեռնարկություններում pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] վերանում է ավելադիր կապիտալի անհրաժեշտությունը։ Մյուս կոզմից՝ սեզոնաշխատանքի դեպքերի մեծամասնության մեջ մի որոշ սահման տրված է հետհոսման ժամանակի համար էլ։ Միևնույն կապիտալով նույն աշխատանքը չի կարող վերսկսվել հաջորդ տարում, եթե այս կապիտալի շրջանառության ժամանակը մինչ այդ չի անցել-պրծել։ Ընդհակառակը, շրջանառության ժամանակը կարող է ավելի կարճ էլ լինել, քան մի արտադրապարբերաշրջանի հեռավորությունը հաջորդից։ Այս դեպքում կապիտալը պարապ պառկած է մնում, եթե միջնաժամանակում ուրիշ կերպ չի կիրառվում։

Չորրորդ. մի աշխատապարբերաշրջանի համար կանխավճարված կապիտալը, ինչպես 600 £-ը III օրինակում, մասամբ ծախսվում է հումքերի ու օժանդակ նյութերի վրա, աշխատապարբերաշըջանի համար նախանշված արտադրողական պաշարի վրա, հաստատուն շրջանառու կապիտալի վրա, մասամբ էլ փոփոխուն շրջանառու կապիտալի վրա, բուն իսկ աշխատանքը վճարահատուցելու վրա։ Հաստատուն շրջանառու կապիտալի վրա ծախսված մասը կարող է արտադրողական պաշարի ձևով գոյություն ունենալ ոչ միապես երկարատև ժամանակի համար, օրինակ, հումքը կարող է մթերվել ոչ ամբողջ աշխատապարբերաշրջանի համար, ածուխ կարող է ձեռք բերվել ամեն երկու շաբաթը մեկ միայն։ Սակայն որովհետև վարկը դեռ բացառված է այստեղ — կապիտալի այս մասը, որչափով որ սա տրամադրելի չի արտադրողական պաշարի ձևով, պետք է տրամադրելի լինի փողի ձևով՝ կարիք եղած չափով արտադրողական պաշարի փոխարկվելու համար։ Այս ամենևին չի փոխում 6 շաբաթվա համար կանխավճարված հաստատուն շրջանառու կապիտալարժեքի մեծությունը։ Մի կողմ թողած այն դրամապաշարը, որ պահվում է չնախատեսված ծախսերի համար, բուն պահեստաֆոնդը, որ նախանշված է խափանումները վերացնելու համար, ընդհակառակն, աշխատավարձը, վճարվում է ավելի կարճ պարբերաշրջաններում, մեծ մասամբ՝ շաբթե շաբաթ։ Հետևաբար այն դեպքում, երբ կապիտալիստը բանվորին չի բռնադատում յուր աշխատանքի ավելի երկարատև կանխավճարումներ անելու, աշխատավարձի համար անհրաժեշտ կապիտալը պետք է առկա լինի դրամաձևով։ Այսպիսով ուրեմն կապիտալի հետհոսման դեպքում մի մասը պետք է դրամաձևով պահվի աշխատանքի վճարահատուցման համար, այնինչ մյուս մասը կարող է փոխարկվել արտադրողական պաշարի։

Ավելադիր կապիտալը տրոհվում է բոլորովին նույն կերպ, ինչպես սկզբնականը։ Բայց նա (մի կողմ թողած վարկահարաբերությունները) I կապիտալից տարբերվում է նրանով, որ նա, որպեսզի տրամադրելի լինի յուր սեփական աշխատապարբերաշրջանի համար, պետք է արդեն կանխավճարված լինի I կապիտալի առաջին աշխատապարբերաշրջանի ամբողջ տևողության ընթացքում, այն I կապիտալի, որի մեջ նա չի մտնում։ Այս ժամանակի ընթացքում արդեն նա, գոնե մասամբ, կարող է փոխարկվել հաստատուն շրջանառու կապիտալի, որը կանխավճարված է լինում ամբողջ պտուտապարբերաշրջանի համար։ Թե ինչ չափով է նա այս ձևն ընդունում կամ թե որքան է հարամնում ավելադիր դրամակապիտալի ձևում մինչև այն րոպեն, երբ այս փոխարկումն անհրաժեշտ է դառնում, այս մասամբ կախված է որոշ ձեռնարկաճյուղերի առանձնահատուկ արտադրապայմաններից, մասամբ տեղական հանգամանքներից, մասամբ էլ հումքերի և այլոց գնատատանումներից։ Ամողջ հասարակական կապիտալի տեսանկյունից քննելով՝ այս ավելադիր կապիտալի շատ կամ թե քիչ նշանավոր մասը միշտ պետք է ավելի երկար ժամանակի համար դրամակապիտալի վիճակում գտնվի։ Ինչ վերաբերում է II կապիտալի՝ աշխատավարձի համար կանխավճարելի մասին, ապա սա, ընդհակառակը, միշտ կամաց-կամաց է աշխատույժի փոխարկվում այն չափով, որով ավելի փոքր աշխատապարբերաշրջաններն են անցնում և վճարահատուցվում։ Հետևաբար II կապիտալի այս մասը դրամակապիտալի ձևով առկա է լինում աշխատապարբերաշրջանի ամբողջ տևողության ընթացքում, մինչև որ նա աշխատույժի փոխարկվելով մտնում է արտադրողական կապիտալի ֆունկցիայի մեջ։

Ուրեմն այս միջամտությունն ավելադիր կապիտալի, որն անհրաժեշտ է I կապիտալի շրջանառության ժամանակն արտադրաժամանակի փոխարկելու համար, շատացնում է ոչ թե կանխավճարված կապիտալի լոկ մեծությունն ու այն ժամանակի երկարությունը, որի համար կանխավճարվում է ամբողջ կապիտալն անհրաժեշտորեն, այլ և շատացնում է կանխավճարված կապիտալի հատկապես այն մասը, որը գոյություն ունի որպես դրամապաշար, հետևաբար գտնվում է դրամակապիտալի վիճակում և պոտենցիալ դրամակապիտալի ձև ունի։

Այս նմանապես տեղի է ունենում այն ժամանակ — մի բան, որ վերաբերում է թե՛ արտադրողական պաշարի ձևով ու թե՛ դրամապաշարի ձևով արվող կանխավճարմանը — երբ կապիտալի՝ շրջանառության ժամանակի հետևանքով անհրաժեշտ դարձած տրոհումը երկու մասի — առաջին աշխատապարբերաշրջանի համար հատկացված կապիտալի ու շրջանառության ժամանակի համար նախանշված փոխկապիտալի — առաջ է գալիս ոչ թե ծախսված կապիտալի մեծացման շնորհիվ, այլ արտադրության մասշտաբի փոքրացման շնորհիվ։ Դրամաձևում կցակապված կապիտալի ավելացումն այստեղ ավելի արագ է կատարվում արտադրության մասշտաբի համեմատությամբ։

Որ կապիտալը տրոհվում է սկզբնական արտադրողական կապիտալի ու ավելադիր կապիտալի, սրանով այն հետևանքին են հասնում ընդհանրապես, որ կենսագործվում է աշխատապարբերաշրջանների անընդհատ հաջորդականությունը, կանխավճարված կապիտալի մի հավասարամեծ մասի, իբրև արտադրողական կապիտալի, մշտատև ֆունկցիան։

Զննենք II օրինակը։ Մշտապես արտադրապրոցեսում գտնվող կապիտալը 500 £ է։ Որովհետև աշխատապարբերաշրջանը = 5 շաբաթվա, ուստի նա 50 շաբաթվա ընթացքում (այս հաշվելով մի տարի) գործում է տաս անգամ։ Արդյունքն էլ — մի կողմ թողած հավելարժեքը — անում է 10 × 500 = 5 000 £։ Այսպիսով ուրեմն արտադրապոցեսում անմիջաբար ու անընդհատ աշխատող կապիտալի տեսակետից — 500 £-անոց մի կապիտալարժեքի տեսակետից — շրջանառության ժամանակն ամբողջովին վերացած է ներկայանում։ Պտուտապարբերաշրջանը համընկնում է աշխատապարբերաշրջանի հետ. շրջանառության ժամանակը = է դրվում 0-ի։

Իսկ եթե 500 £-անոց կապիտալի արտադրողական գործունեությունն, ընդհակառակը, կանոնավորապես արգելակվեր շրջանառության 5-շաբաթյա ժամանակի պատճառով, այնպես որ նա նորից արտադրունակ լիներ 10-շաբաթյա ամբողջ պտուտապարբերաշրջանի վերջանալուց հետո միայն, ապա մենք տարվա 50 շաբաթվա մեջ կունենայինք տասշաբաթյա 5 պտույտ. սրա մեջ կլինեին՝ հինգշաբաթյա 5 արտադրապարբերաշրջան, ուրեմն ընդամենը 25 արտադրաշաբաթ՝ 5 × 500 = 2 500 £-անոց մի ընդհանուր արդյունքով, այլև շրջանառության հինգշաբաթյա 5 պարբերաշրջան, հետևաբար շրջանառության ամբողջ ժամանակը՝ նույնպես 25 շաբաթ։ Եթե մենք այստեղ ասում ենք, թե 500 £-անոց կապիտալը տարվա մեջ հինգ անգամ է պտույտ գործել, ապա ակնառու և պարզ է, որ յուրաքանչյուր պտուտապարբերաշրջանի կեսի ընթացքում 500 £-անոց այս կապիտալն ամենևին չի գործել իբրև արտադրողական կապիտալ, և որ բոլորը միասին հաշված՝ նա տարվա լոկ մի կեսի ընթացքում է գործել, այնինչ մյուս կիսամյակում բոլորովին չի գործել։

Մեր օրինակում շրջանառության այս հինգ ժամանակի էլ տևողության ընթացքում մեջ տեղ է գալիս 500 £-անոց փոխկապիտալը, և սրա հետևանքով պտույտը 2 500 £-ից բարձրացվում է 5 000 £-ի։ Բայց կանխավճարված կապիտալը հիմա արդեն 1 000 £ է 500 £-ի փոխարեն։ 5 000-ը բաժանած 1 000-ով՝ հավասար է 5-ի։ Ուրեմն տասի փոխարեն հինգ պտույտ։ Իրականում հենց այսպես էլ հաշվում են։ Սակայն երբ այս դեպքում ասվում է, թե 1 000 £-անոց կապիտալը տարվա մեջ պտույտ է գործել հինգ անգամ, ապա կապիտալիստի դատարկ խելապատակից չքանում է շրջանառության ժամանակի մասին հիշողությունը և կազմվում է մի խառնաշփոթ պատկերացում, որ իբր թե հաջորդական հինգ պտույտի ընթացքում այս կապիտալը միշտ էլ արտադրապրոցեսում է գործելիս եղել։ Իսկ մենք երբ ասում ենք, թե 1 000 £-անոց այս կապիտալը պտույտ է գործել հինգ անգամ, ապա սրա մեջ մտնում է թե՛ շրջանառության ժամանակն ու թե՛ արտադրաժամանակը։ Իսկապես էլ, եթե 1 000 £-ն իրոք արտադրապրոցեսում գործեր շարունակ, ապա մեր ենթադրությունների դեպքում արդյունքը պետք է 10 000 £ լիներ 5 000-ի փոխարեն։ Բայց արտադրապրոցեսում շարունակ 1 000 £ ունենալու համար պետք է արդեն հենց 2 000 £ կանխավճարվեր ընդհանրապես։ Տնտեսագետները, որոնց մոտ առհասարակ ոչ մի պարզորոշ բան չի կարելի գտնել պտույտի մեխանիզմի վերաբերմամբ, շարունակ անտեսում են այս գլխավոր մոմենտը, որ փաստորեն արտադրապրոցեսին միշտ լծվել կարող է արդյունաբերական կապիտալի մեկ մասը միայն, եթե արտադրությունը պետք է անընդհատ կատարվի։ Երբ մի մասը գտնվում է արտադրապարբերաշրջանում, միշտ մյուս մասը պետք է շրջանառության պարբերաշրջանում գտնվի։ Կամ, ուրիշ խոսքով ասած, մի մասը կարող է իբրև արտադրողական կապիտալ գործել այն պայմանով միայն, որ մյուս մասն ապրանքակապիտալի կամ թե դրամակապիտալի ձևով դուրս հանված է մնում բուն արտադրությունից։ Երբ այս կետն անտեսվում է, ապա անտեսվում է դրամակապիտալի նշանակությունն ու դերն ընդհանրապես։

Հիմա մենք պետք է հետազոտենք, թե պտույտի մեջ ինչ տարբերություն է առաջ գալիս, նայած այն հանգամանքին, թե արդյոք պտուտապարբերաշրջանի երկու հատվածը — աշխատապարբերաշրջանն ու շրջանառության պարբերաշրջանը — հավասար են իրար, և կամ աշխատապարբերաշրջանն ավելի մեծ կամ թե ավելի փոքր է շրջանառության պարբերաշրջանից, իսկ հետո էլ, թե այս բանն ինչպես է ներգործում կապիտալին դրամակապիտալի ձևով կցակապվելու վրա։

Ընդունենք, որ շաբաթական կանխավճարելի կապիտալը բոլոր դեպքերում էլ 100 £ է, իսկ շրջանառության պարբերաշրջանը 9 շաբաթ է. ուրեմն յուրաքանչյուր պտուտապարբերաշրջանի համար կանխավճարելի կապիտալը = 900 £։

I. ԱՇԽԱՏԱՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ Է ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԻՆ

Այս դեպքը, չնայած որ իրականում լոկ պատահական բացառություն է, պետք է ելակետ ծառայի քննարկման համար, որովհետև հարաբերություններն այստեղ ներկայանում են ամենապարզ ու ամենաշոշափելի կերպարանքով։

Երկու կապիտալը (I կապիտալը, որ կանխավճարված է առաջին աշխատապարբերաշրջանի համար, ու ավելադիր II կապիտալը, որը գործում է I կապիտալի շրջանառության պարբերաշրջանի ընթացքում) իրենց շարժումների ժամանակ հերթափոխվում են առանց խաչաձևվելու։ Ուստի, բացառությամբ առաջին պարբերաշրջանի, երկու կապիտալից ամեն մեկն էլ կանխավճարվում է յուր սեփական պտուտապարբերաշրջանի համար միայն։ Թող պտուտապարբերաշբջանը, ինչպես հաջորդ օրինակներումն է, լինի 9 շաբաթ, հետևաբար աշխատապարբերաշրջանն ու շրջանառության պարբերաշրջանն էլ յուրաքանչյուրը 4½ շաբաթ։ Այն ժամանակ մենք ունենում ենք հետևյալ տարեսխեման.

I ԱՂՅՈՒՍԱԿ
I կապիտալ
Պտուտապարբերա-
շրջաններ։
Աշխատապարբերա-
շրջաններ։
Կանխավճարում։ Շրջանառության
պարբերաշրջաններ։
I. 1 9-րդ շաբաթ 1 շաբաթ 450 £ 9-րդ շաբաթ
II. 10 18-րդ » 10 13½ » 450 » 13½ 18-րդ »
III. 19 27-րդ » 19 22½ » 450 » 22½ 27-րդ »
IV. 28 36-րդ » 28 31½ » 450 » 31½ 36-րդ »
V. 37 45-րդ » 37 40½ » 450 » 40½ 45-րդ »
VI. 46 [54-րդ] » 46 49½ » 450 » 49½ [54-րդ] »[15]
II կապիտալ
Պտուտապարբերա-
շրջաններ։
Աշխատապարբերա-
շրջաններ։
Կանխավճարում։ Շրջանառության
պարբերաշրջաններ։
I. 13½-րդ շաբ. 9-րդ շաբաթ 450 £ 10 13½-րդ շաբ.
II. 13½ 22½-րդ » 13½ 18-րդ » 450 » 19 22½-րդ »
III. 22½ 31½-րդ » 22½ 27-րդ » 450 » 28 31½-րդ »
IV. 31½ 40½-րդ » 31½ 36-րդ » 450 » 37 40½-րդ »
V. 40½ 49½-րդ » 40½ 45-րդ » 450 » 46 49½-րդ »
VI. 49½ [58½-րդ] » 49½ [54-րդ] » 450 » [55 58½-րդ] »

50 շաբաթվա մեջ, որ մենք այստեղ իբրև տարի ենք ընդունում, I կապիտալն ավարտել է վեց լրիվ աշխատապարբերաշրջան, ուրեմն արտադրել է 6 × 450 = 2 700 £-ի ապրանք, իսկ II կապիտալը հինգ լրիվ աշխատապարբերաշրջանում՝ 5 × 450 = 2 250 £-ի։ Բացի սրանից, II կապիտալը տարվա վերջին 1½ շաբաթում (50-րդ շաբաթվա կեսից մինչև 51-րդ շաբաթվա վերջը) դեռ էլի արտադրել է 150 £-ի ապրանք.— 51 շաբաթվա մեջ ընդհանուր արդյունքը՝ 5 100 £։ Ինչ վերաբերում է հավելարժեքի անմիջական արտադրությանը, որն արտադրվում է աշխատապարբերաշրջանում միայն, ապա 900 £-անոց ամբողջ կապիտալն այսպիսով պտույտ կգործեր 5 անգամ (5 × 900 = 5 100 £)։ Բայց եթե մենք իրական պտույտն ենք քննում, ապա I կապիտալը պտույտ գործել է 5 անգամ, որովհետև 51-րդ շաբաթվա վերջում դեռ 3 շաբաթ էլ կա, մինչև որ նա ավարտի յուր վեցերորդ պտուտապարբերաշրջանը, ուրեմն 5 × 450 = 2 550 £. իսկ II կապիտալը պտույտ գործել է 5 անգամ, որովհետև սա յուր վեցերորդ պտուտապարբերաշրջանից ավարտել է 1½ շաբաթը միայն, հետևաբար հիշյալից 7½ շաբաթ էլ դեռ հաջորդ տարուն է բաժին ընկնում. ուրեմն 5 × 450 = 2 325 £. իրական ամբողջ պտույտը = 4875 £։

Մենք I կապիտալն ու II կապիտալը քննում ենք իբրև միմյանցից բոլորովին անկախ կապիտալներ։ Իրենց շարժումների մեջ նրանք լիովին ինքնակա են. այս շարժումներն իրար լրացնում են լոկ այն պատճառով, որ նրանց աշխատապարբերաշրջաններն ու շրջանառության պարբերաշրջաններն անմիջաբար հերթափոխում են միմյանց։ Նրանք կարող են քննարկվել իբրև տարբեր կապիտալիստների պատկանող երկու միանգամայն անկախ կապիտալ։

I կապիտալն անցել է յուր հինգ լրիվ պտուտապարբերաշրջանն ու վեցերորդի էլ երկու երրորդը։ Տարվա վերջում նա գտնվում է ապրանքակապիտալի ձևի մեջ, որի նորմալ իրացման համար պահանջվում է դեռ էլի 3 շաբաթ։ Այս ժամանակվա ընթացքում նա չի կարող արտադրապրոցես մտնել։ Նա որպես ապրանքակապիտալ է գործում. նա շրջանառում է։ Յուր վերջին պտուտապարբերաշրջանից նա անցել է -ը միայն։ Այս կարելի է արտահայտել այսպես. նա պտույտ գործել է լոկ անգամ. նրա ամբողջ արժեքի -ն է միայն յուր լրիվ պտույտը կատարել-պրծել։ Մենք ասում ենք. 450 £-ը յուր պտույտը կատարում է 9 շաբաթվա մեջ, ուրեմն 300 £-ը՝ 6 շաբաթում։ Արտահայտման այս եղանակի դեպքում անուշադրության են մատնվում պտուտաժամանակի երկու առանձնապես տարբեր բաղադրամասերի միջև եղած օրգանական հարաբերությունները։ Որ կանխավճարված 450 £-անոց կապիտալը 5 պտույտ է արել, այս արտահայտության ստույգ իմաստը լոկ այն է, թե նա կատարել է հինգ պտույտը լրիվ ու վեցերորդից էլ՝ -ը միայն։ Ընդհակառակը, որ պտույտ գործած կապիտալը = կանխավճարված կապիտալի 5 անգամին, ուրեմն վերևի դեպքում = է 5 × 450 £ = 2 550 £,— այս արտահայտության մեջ ճիշտը լոկ այն է, որ եթե 450 £-անոց այս կապիտալը իրացվեր 450 £-անոց մի ուրիշ կապիտալով, ապա նրա մի մասը պետք է իրոք արտադրապրոցեսում գտնվեր, մյուսը՝ շրջանառության պրոցեսում։ Եթե պտուտաժամանակը պետք է արտահայտվի պտույտ գործած կապիտալի մասսայով, ապա նա կարող է միմիայն առկա արժեքի (իրոք պատրաստի արդյունքի) մի մասսայով արտահայտվել միշտ։ Այն պարագան, որ կանխավճարված կապիտալը չի գտնվում մի այնպիսի վիճակում, որով նա կարող լինի արտադրապրոցեսը նորից սկսել, արտահայտվում է այն իրողության մեջ, որ նրա լոկ մի մասն է արտադրունակ վիճակում գտնվում, կամ որ շարունակական արտադրության վիճակում գտնվելու համար կապիտալը պետք է տրոհված լիներ մի այնպիսի մասի, որը միշտ գտնվեր արտադրապարբերաշրջանում, ու մի ուրիշ մասի, որը միշտ գտնվեր շրջանառության պարբերաշրջանում, նայած այս պարբերաշրջանների՝ իրար նկատմամբ ունեցած հարաբերությանը։ Այս նույն այն օրենքն է, ըստ որի մշտապես գործող արտադրողական կապիտալի մասսան որոշվում է շրջանառության ժամանակի՝ պտուտաժամանակի նկատմամբ ունեցած հարաբերությամբ։

Տարվա 51-րդ շաբաթվա վերջում, որը մենք այստեղ իբրև տարեվերջ ենք ընդունում, II կապիտալից 150 £ կանխավճարված է անպատրաստ արդյունքի արտադրության համար։ Հետագա մի մասը գտնվում է հոսուն հաստատուն կապիտալի — հումքի և այլոց — ձևով, այսինքն մեկ այնպիսի ձևով, որով նա չի կարող արտադրապրոցեսում գործել իբրև արտադրողա կան կապիտալ։ Իսկ երրորդ մի մասն էլ գտնվում է դրամաձևի մեջ, այսինքն՝ առնվազն այն գումարի չափով, որ աշխատապարբերաշրջանի մնացած մասի (3 շաբաթվա) աշխատավարձն է, որը սակայն յուրաքանչյուր շաբաթվա վերջումն է միայն վճարվում։ Արդ, թեև կապիտալի այս մասը նոր տարվա, ուրեմն մի նոր պտուտադարձաշրջանի սկզբին գտնվում է ոչ թե արտադրողական կապիտալի ձևի, այլ դրամակապիտալի ձևի մեջ, որով նա չի կարող լծվել արտադրապրոցեսին, սակայն և այնպես երբ սկսվում է նոր պտույտը, հոսուն փոփոխուն կապիտալը, այսինքն կենդանի աշխատույժը գործում է արտադրապոցեսում։ Այս երևույթն առաջ է գալիս նրանից, որ աշխատույժը թեև աշխատապարբերաշրջանի սկզբին, ասենք, շաբթե շաբաթ է գնվում և գործածվում, բայց վճարահատուցվում է շաբաթվա վերջում միայն։ Փողն այստեղ իբրև վճարամիջոց է գործում։ Ուստի նա մի կողմից իբրև փող դեռ կապիտալիստի ձեռին է գտնվում, այնինչ մյուս կողմից աշխատույժը, այն ապրանքը, որին փոխարկվում և դրամը, արդեն գործունորեն գտնվում է արտադրապրոցեսում, հետևաբար միևնույն կապիտալարժեքն այստեղ հանդես է գալիս երկակի։

Եթե մենք քննենք սոսկ աշխատապարբերաշրջանները, ապա

I կապիտալն արտադրել է 6 × 450 = 2 700 £
II » » 5 × 450 = 2 400 £
ուրեմն ընդամենը 5 × 900 = 5 100 £

Հետևաբար կանխավճարված 500 £-անոց ամբողջ կապիտալը տարվա մեջ 5 անգամ է գործել իբրև արտադրողական կապիտալ։ Արդյոք 450 £-ը միշտ արտադրապրոցեսում ու 450 £-ը միշտ շրջանառության պրոցեսո՞ւմ են գործում փոփոխակի, թե՞ 900 £-ն էլ յուրաքանչյուր 4½ շաբաթվա ընթացքում գործում է արտադրապրոցեսում, իսկ հաջորդ յուրաքանչյուր 4 շաբաթվա մեջ՝ շրջանառության պրոցեսում,— հավելարժեքի արտադրության համար միևնույնն է այս։

Իսկ եթե քննում ենք, ընդհակառակը, պտուտապարբերաշրջանները, ապա՝

I կապիտալն պտույտ է գործել 5 × 450 = 2 550 £
II » » » 5 × 450 = 2 325 £
ուրեմն ամբողջ կապիտալը՝ 5 × 900 = 4 875 £ ։

Որովհետև ամբողջ կապիտալի պտույտը հավասար է I-ի ու II-ի պտույտ գործած քանակների գումարին, բաժանած I ու II կապիտալների գումարով։

Պետք է նշել, որ I ու II կապիտալը, եթե միմյանց հանդեպ ինքնակա էլ լինեին, կարող էին արտադրության միևնույն ոլորտում կանխավճարված հասարակական կապիտալի տարբեր ինքնակա մասերը միայն կազմել։ Հետևաբար եթե հասարակական կապիտալն արտադրության այս ոլորտում միմիայն I-ից ու II-ից բաղկացած լիներ, ապա այս ոլորտում հասարակական կապիտալի պտույտի վերաբերմամբ նույն հաշվարկումը կկիրառվեր, ինչ որ այստեղ կիրառվում է միևնույն մասնավոր կապիտալի երկու բաղադրամասի՝ I-ի ու II-ի վերաբերմամբ։ Այնուհետև պետք է ասել, որ հասարակական ամբողջ կապիտալի յուրաքանչյուր մաս, որը ներդրված է արտադրության մի առանձին ոլորտում, կարող է այսպես հաշվարկվել։ Իսկ վերջիվերջո էլ հասարակական ամբողջ կապիտալի պտուտաքանակը հավասար է արտադրության տարբեր ոլորտներում պտույտ գործած կապիտալի գումարին, բաժանած արտադրության այս ոլորտներում կանխավճարված կապիտալի գումարով։

Այնուհետև պետք է նկատել, թե ինչպես որ միևնույն մասնավոր ձեռնարկության մեջ I ու II կապիտալները, ճիշտն ասած, տարբեր պտուտատարիներ ունեն (որովհետև II կապիտալի պտուտադարձաշրջանը 4½ շաբաթ ավելի ուշ է սկսվում, քան I-ինը, ուստի I-ի տարին էլ 4½ շաբաթ ավելի շուտ է անցնում, քան II-ինը),— այնպես էլ տարբեր մասնավոր կապիտալներն արտադրության միևնույն ոլորտում իրենց գործն սկսում են բոլորովին տարբեր ժամանակահատվածներում է այս պատճառով իրենց տարեպտույտն էլ ավարտում են տարվա մեջ տարբեր ժամանակներում։ Միևնույն միջին հաշվարկումը, որ մենք վերևում կիրառեցինք I-ի ու II-ի վերաբերմամբ, այստեղ էլ բավական է՝ հասարակական կապիտալի տարբեր ինքնակա մասերի պտուտատարիները մեկ միասնական պտուտատարվա վերածելու համար։

II. ԱՇԽԱՏԱՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է, ՔԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԸ

I ու II կապիտալների աշխտապարբերաշրջաններն ու պտուտապարբերաշրջանները խաչաձևում են իրար՝ փոխանակ միմյանց հերթափոխելու։ Միաժամանակ այստեղ կապիտալի ազատարձակումն է տեղի ունենում, մի բան, որ մինչև հիմա քննարկվող դեպքում չէր լինում։

Բայց այս ամենևին չի փոփոխում այն իրողությունը, որ ինչպես առաջ, այնպես էլ հիմա 1) կանխավճարված ամբողջ կապիտալի աշխատապարբերաշրջանների թիվը հավասար է կանխավճարված երկու կապիտալամասերի տարեկան արդյունքի արժեքի գումարին, բաժանած ամբողջ կանխավճարած կապիտալով, և 2) ամբողջ կապիտալի պտուտաքանակը հավասար է պտույտ գործած երկու կապիտալաքանակի գումարին, բաժանած երկու կանխավճարած կապիտալի գումարով։ Այստեղ էլ մենք պետք է երկու կապիտալամասն այնպես քննարկենք, որպես թե նրանք միմյանցից բոլորովին անկախ պտուտաշարժումներ են կատարում։



Այսպես ուրեմն, մենք դարձյալ ընդունենք, որ աշխատապրոցեսի համար պետք է կանխավճարվի շաբաթական 100 £։ Թող աշխատապարբերաշրջանը տևի 6 շաբաթ, ուրեմն ամեն մի անգամ պահանջվի 600 £ կանխավճարում (I կապիտալ)։ Շրջանառության պարբերաշրջանը՝ 3 շաբաթ. ուրեմն պտուտապարբերաշրջանը վերևինի նման 9 շաբաթ։ Թող I կապիտալի շրջանառության երեքշաբաթյա պարբերաշրջանի ընթացքում հանդես գա 300 £-անոց մի II կապիտալ։ Եթե մենք երկուսն էլ քննարկենք իբրև միմյանցից անկախ կապիտալներ, ապա տարեպտույտի սխեման կներկայանա հետևյալ կերպարանքով.

II ԱՂՅՈՒՍԱԿ
I կապիտալ 600 £
Պտուտապարբերա-
շրջաններ։
Աշխատապարբերա-
շրջաններ։
Կանխավճարում։ Շրջանառության
պարբերաշրջաններ։
I. 1 9-րդ շաբաթ 1 6-րդ շաբաթ 600 £ 7 9-րդ շաբաթ
II. 10 18-րդ » 10 15-րդ » 600 » 16 18-րդ »
III. 19 27-րդ » 16 24-րդ » 600 » 25 27-րդ »
IV. 28 36-րդ » 28 33-րդ » 600 » 34 36-րդ »
V. 37 45-րդ » 37 42-րդ » 600 » 43 45-րդ »
VI. 46 [54-րդ] » 46 51-րդ » 600 » [52 54-րդ] »
Ավելադիր II կապիտալ, 300 £
Պտուտապարբերա-
շրջաններ։
Աշխատապարբերա-
շրջաններ։
Կանխավճարում։ Շրջանառության
պարբերաշրջաններ։
I. 7 15-րդ շաբաթ 7 9-րդ շաբաթ 300 £ 10 15-րդ շաբաթ
II. 16 24-րդ » 16 18-րդ » 300 » 19 24-րդ »
III. 25 33-րդ » 25 27-րդ » 300 » 28 33-րդ »
IV. 34 42-րդ » 34 36-րդ » 300 » 37 42-րդ »
V. 43 51-րդ » 43 45-րդ » 300 » 46 51-րդ »

Արտադրապրոցեսն ամբողջ տարում ընթանում է միևնույն մասշտաբով անընդհատ։ Երկու կապիտալը՝ I-ն ու II-ն էլ լիովին անջատված են մնում։ Բայց սրանք այսպես անջատված ներկայացնելու համար մենք ստիպված ենք եղել նրանց իրական խաչաձևումներն ու խառնահյուսումները զատզատել և սրանով էլ պտուտաքանակը փոխել։ Այսինքն՝ վերևի աղյուսակի համաձայն պտույտ կգործեին

I կապիտալը 5 × 600 = 3 400 £, և
II » 5 × 300 = 1 500 £
ուրեմն ամբողջ կապիտալը պտույտ կգործեր 5 × 900 = 4 900 £։

Բայց այս ճիշտ չի, որովհետև, ինչպես մենք կտեսնենք, իրական արտադրապարբերաշրջաններն ու շրջանառության պարբերաշրջանները բացարձակորեն չեն համընկնում վերևի սխեմայինների հետ, սխեմայի, որտեղ գլխավոր խնդիրը եղել է երկու կապիտալը՝ I-ն ու II-ը միմյանցից անկախ ներկայացնելը։

Բանն այն է, որ իրականում II կապիտալն I կապիտալից անջատ, հատուկ աշխատապարբերաշրջան ու շրջանառության պարբերաշրջան չունի ամենևին։ Աշխատապարբերաշրջանը 6 շաբաթ է, շրջանառության պարբերաշրջանը՝ 3 շաբաթ։ Որովհետև II կապիտալը = է միմիայն 300 £-ի, ուստի նա կարող է մի աշխատապարբերաշրջանի լոկ որևէ մասը լինել։ Այսպես էլ հենց լինում է։ 6-րդ շաբաթվա վերջում 600 = £-անոց մի արդյունարժեք մտնում է շրջանառության մեջ և 9-րդ շաբաթվա վերջում հետ է հոսում իբրև փող։ Ընդսմին 7-րդ շաբաթվա սկզբին գործունեության մեջ է մտնում II կապիտալը և բավարարում է հաջորդ աշխատապարբերաշրջանի պահանջմունքները 7—9-րդ շաբաթվա ընթացքում։ Բայց արդ, մեր ենթադրության համաձայն 9-րդ շաբաթվա վերջում անցած–պրծած է լինում աշխատապարբերաշրջանի կեսը միայն։ Հետևաբար 10-րդ շաբաթվա սկզբին դարձյալ գործունեության մեջ է մտնում հենց նոր հետհոսած 600 £-անոց I կապիտալը և 300 £-ով կատարում է 10—12-րդ շաբաթվա համար անհրաժեշտ կանխավճարումները։ Սրանով ավարտվում է երկրորդ աշխատապարբերաշրջանը։ Շրջանառության մեջ գտնվում է 600 £-անոց մի արդյունարժեք, և սա պետք է 15-րդ շաբաթվա վերջում հետհոսի. բայց սրա կողքին ազատարձակվել է 300 £-ը, սկզբնական II կապիտալի գումարը և կարող է գործել հաջորդ աշխատապարբերաշրջանի առաջին կեսում, ուրեմն 13—15-րդ շաբաթում։ Երբ անցնում են այս շաբաթները, այն ժամանակ էլի հետ է հոսում 600 £-ը, որից 300 £-ը բավական է լինում մինչև աշխատապարբերաշրջանի ավարտվելը, 300 £ էլ ազատարձակված է մնում հաջորդ աշխատապարբերաշրջանի համար։

Այսպիսով ուրեմն բանն ընթանում է հետևյալ կարգով.

I պտուտապարբերաշրջան՝ 1—9-րդ շաբաթ.

1-ին աշխատապարբերաշրջան՝ 1—6-րդ շաբաթ։ Գործում է I կապիտալը, 600 £.
1-ին շրջանառության պարբերաշրջան։ 7—9-րդ շաբաթ։ 9-րդ շաբաթվա վերջում 600 £-ը հոսում է հետ։

II պտուտապարբերաշրջան՝ 7—15-րդ շաբաթ։

2-րդ աշխատապարբերաշրջան՝ 7—12-րդ շաբաթ։
Առաջին կեսը՝ 7—9 շաբաթ։ Գործում է II կապիտալը, 300 £։
9-րդ շաբաթվա վերջում իբրև փող հետ է հոսում 600 £ (I կապիտալը)։
Երկրորդ կեսը՝ 10—12-րդ շաբաթ։ Գործում է I կապիտալի 300 £-ը։ I կապիտալի մնացյալ 300 £-ն ազատարձակված է մնում։
2-րդ շրջանառության պարբերաշրջան՝ 13—15-րդ շաբաթ։
15-րդ շաբաթվա վերջում իբրև փող հետ է հոսում 600 £ (սա կիսով չափ կազմված է I կապիտալից, կիսով չափ էլ՝ II կապիտալից)։

III պտուտապարբերաշրջան՝ 13—21-րդ շաբաթ։

3-րդ աշխատապարբերաշրջան՝ 13—18-րդ շաբաթ։
Առաջին կեսը՝ 13—15-րդ շաբաթ։ Ազատարձակված 300 £-ը մտնում է գործունեության մեջ։ 15-րդ շաբաթվա վերջում իբրև փող հետ է հոսում 600 £։
Երկրորդ կեսը՝ 16—18-րդ շաբաթ։ Հետհոսած 600 £-ից գործում է 300 £-ը, մյուս 300 £-ն էլի ազատարձակված է մնում։
3-րդ շրջանառության պարբերաշրջան՝ 19—21-րդ շաբաթ, որի վերջում իբրև փող էլի հետ է հոսում 600 £. հիմա արդեն այս 600 £-ի մեջ անզանազանելիորեն միաձուլված են I կապիտալն ու II կապիտալը։

Այսպիսով մինչև 51-րդ շաբաթվա վերջն ստացվում են 600 £-անոց մի կապիտալի ութ լրիվ պտուտապարբերաշրջան (I՝ 1—9-րդ շաբաթ, II՝ 7—15-րդ, III՝ 13—21-րդ, IV՝ 19—27-րդ, V՝ 25—33-րդ, VI՝ 31—39-րդ, VII՝ 37—45-րդ, VIII՝ 43—51-րդ)։ Բայց որովհետև 49-51-րդ շաբաթը շրջանառության ութերորդ պարբերաշրջանին են բաժին ընկնում, ուստի նրանց ընթացքում պետք է ազատարձակված 300 £-անոց կապիտալը հանդես գա և արտադրությունը գործարկված պահի։ Ընդսմին տարվա վերջում պտույտը ներկայանում է այս կերպարանքով. 600 £-ը յուր շրջապտույտն ավարտած է լինում ութ անգամ, որ անում է 4 800 £։ Սրան ավելանում է վերջին 3 շաբաթվա (49—51-րդի) արդյունքը, որը սակայն 9-շաբաթյա յուր շրջապտույտի մեկ երրորդն է անցած լինում, ուրեմն պտուտագումարի վրա ավելացնում է յուր քանակի մեկ երրորդի չափով միայն, որ անում է 100 £։ Հետևաբար եթե 51 շաբաթվա տարեկան արդյունքը = 5 100 £, ապա պտույտ գործած կապիտալը լոկ 4 800 + 100 = 4 900 £. ուրեմն կանխավճարված 900 £-անոց ամբողջ կապիտալը պտույտ է գործել 5 անգամ, այսինքն մի պստլիկ ավելի, քան I դեպքում։

Մեջբերած այս օրինակում ենթադրել ենք մի այնպիսի դեպք, երբ աշխատաժամանակը = է պտուտապարբերաշրջանի -ին, շրջանառության ժամանակը՝ -ին, ուրեմն աշխատաժամանակը շրջանառության ժամանակի մի պարզ բազմապատիկն է։ Հարց է առաջ գալիս, թե երբ այս դեպքը չի, այլ ուրիշ դեպք է, արդյոք կապիտալի՝ վերևում հավաստված ազատարձակումն էլի տեղի ունենո՞ւմ է։

Ընդունենք՝ աշխատապարբերաշրջանը = 5 շաբաթ, շրջանառության ժամանակը՝ 4 շաբաթ, շաբաթական կապիտալականխավճարումը՝ 100 £։

I պտույտապարբերաշրջան՝ 1—9–րդ շաբաթ։

1-ին աշխատապարբերաշրջան՝ 1—5-րդ շաբաթ։ Գործում է I կապիտալը = 500 £։
1-ին շրջանառության պարբերաշրջան՝ 6—9-րդ շաբաթ։ 9-րդ շաբաթվա վերջում իբրև դրամ հետ է հոսում 500 £։

II պտուտապարբերաշրջան՝ 6—14-րդ շաբաթ։

2-րդ աշխատապարբերաշրջան՝ 6—10-րդ շաբաթ։
Առաջին հատված՝ 6—9-րդ շաբաթ։ Գործում է II կապիտալը = 400 £։ 9-րդ շաբաթվա վերջում իբրև դրամ հետ է հոսում I կապիտալը = 500 £։
Երկրորդ հատված՝ 10-րդ շաբաթ։ Հետհոսած 500 £-ից գործում է 100 £։ Մնացյալ 400 £-ն ազատարձակված է մնում հաջորդ աշխատապարբերաշրջանի համար։
2-րդ շրջանառության պարբերաշրջան՝ 11—14-րդ շաբաթ։ 14-րդ շաբաթվա վերջում իբրև փող հետ է հոսում 500 £։

Մինչև 14-րդ շաբաթվա (11—14-րդի) վերջը գործում է վերևում ազատարձակված 400 £-ը. այն միջոցին հետհոսած 500 £-ից 100 £-ը բավարարում է երրորդ աշխատապարբերաշրջանի (11—15-րդ շաբաթվա) կարիքը, այնպես որ դարձյալ 400 £ է ազատարձակվում չորրորդ աշխատապարբերաշրջանի համար։ Միևնույն երևույթը կրկնվում է ամեն մի աշխատապարբերաշրջանում. սրա սկսվելիս առկա գտնվում է 400 £, որ բավական է լինում առաջին 4 շաբաթվա համար։ 4-րդ շաբաթվա վերջում իբրև փող հետ է հոսում 500 £, որից միմիայն 100 £-ն է հարկավոր վերջին շաբաթվա համար. մնացյալ 400 £-ն ազատարձակված մնում է հաջորդ աշխատապարբերաշրջանի համար։

Այնուհետև ընդունենք 7-շաբաթյա մի աշխատապարբերաշրջան 700 £-անոց I կապիտալով, 2-շաբաթյա շրջանառության մի ժամանակաշրջան 200 £-անոց II կապիտալով։

Այն ժամանակ առաջին պտուտապարբերաշրջանը տևում է 1—9-րդ շաբաթը, որից 1—7-րդ շաբաթը՝ առաջին աշխատապարբեբաշրջան 700 £-անոց կանխավճարումով, և 8—9-րդ շաբաթը՝ առաջին շրջանառության պարբերաշրջան։ 9-րդ շաբաթվա վերջում իբրև փող հետ է հոսում 700 £–ը։

Երկրորդ պտուտապարբերաշրջանը, 8—16-րդ շաբաթ, ընդգրկում է երկրորդ աշխատապարբերաշրջանը՝ 8—14-րդ շաբաթ։ Սրանից 8 ու 9-րդ շաբաթվա կարիքը գոցվում է II կապիտալով։ 9-րդ շաբաթվա վերջում վերևի 700 £-ը հոսում է հետ. սրանից 500 £-ը բանեցվում է մինչև աշխատապարբերաշրջանի (10—14-րդ շաբաթվա) ավարտվելը։ 200 £ ազատարձակված է մնում անմիջապես հաջորդող աշխատապարբերաշրջանի համար։ Երկրորդ պտուտապարբերաշրջանը տևում է 15—16-րդ շաբաթն էլ. 16-րդ շաբաթվա վերջում հետ է հոսում էլի 700 £։ Այսուհետև արդեն ամեն մի աշխատապարբերաշրջանում կրկնվում է միևնույն երևույթը։ Առաջին երկու շաբաթվա կապիտալակարիքը գոցվում է նախընթաց աշխատապարբերաշրջանի վերջում ազատարձակված 200 £-ով. 2-րդ շաբաթվա վերջում հետ է հոսում 700, բայց աշխատապարբերաշրջանից դեռ անցնելու մնում է 5 շաբաթ միայն, այնպես որ նա կարող է միմիայն 500 £ բանեցնել, հետևաբար միշտ 200 £ ազատարձակված է մնում հաջորդ աշխատապարբերաշրջանի համար։

Այսպիսով ուրեմն բանից դուրս է գալիս, որ մեր դեպքում, որտեղ աշխատապարբերաշրջանն ավելի մեծ ենք ընդունել, քան շրջանառության պարբերաշրջանը, բոլոր հանգամանքներում էլ ամեն մեկ աշխատապարբերաշրջանի վերջում ազատարձակված է լինում մի դրամակապիտալ, որը նույն մեծությունն է ունենում, ինչ որ ունի շրջանառության պարբերաշրջանի համար կանխավճարված կապիտալը։ Մեր երեք օրինակում II կապիտալն առաջինում = էր 300 £, երկրորդում = 400 £, երրորդում = 200 £. սրա համապատասխան էլ աշխատապարբերաշրջանի վերջում ազատարձակված կապիտալը 300, 400, 200-ական £ էր։

III. ԱՇԽԱՏԱՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԻ ԱՎԵԼԻ ՓՈՔՐ Է, ՔԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԸ

Ամենից առաջ էլի ընդունենք 9-շաբաթյա մի պտուտապարբերաշրջան. սրանից 3 շաբաթն՝ աշխատապարբերաշրջան, որի համար տրամադրելի I կապիտալը = 300 £։ Թող շրջանառության պարբերաշրջանը լինի 6 շաբաթ։ Այս 6 շաբաթվա համար անհրաժեշտ է 600 £-անոց մի ավելադիր կապիտալ, որը սակայն մենք էլի կարող ենք 300-ական £-անոց երկու կապիտալի բաժանել, որոնցից յուրաքանչյուրը մի աշխատապարբերաշրջան է բռնում։ Այն ժամանակ մենք ունենում ենք 300-ական £-անոց երեք կապիտալ, որոնցից 300 £-ը միշտ զբաղված է լինում արտադրության մեջ, այնինչ 600 £-ը շրջանառում է։

III ԱՂՅՈՒՍԱԿ
I կապիտալ
Պտուտապարբերա-
շրջաններ։
Աշխատապարբերա-
շրջաններ։
Շրջանառության
պարբերաշրջաններ։
I. 1 9-րդ շաբաթ 1 3-րդ շաբաթ 4 9-րդ շաբաթ
II. 10 18-րդ » 10 12-րդ » 13 18-րդ »
III. 19 27-րդ » 19 21-րդ » 22 27-րդ »
IV. 28 36-րդ » 28 30-րդ » 31 36-րդ »
V. 37 45-րդ » 37 39-րդ » 40 45-րդ »
VI. 46 [54-րդ] » 46 48-րդ » 49 [54-րդ] »
II կապիտալ
Պտուտապարբերա-
շրջաններ։
Աշխատապարբերա-
շրջաններ։
Շրջանառության
պարբերաշրջաններ։
I. 4 12-րդ շաբաթ 4 6-րդ շաբաթ 7 12-րդ շաբաթ
II. 13 21-րդ » 13 15-րդ » 16 21-րդ »
III. 22 30-րդ » 22 24-րդ » 25 30-րդ »
IV. 31 39-րդ » 31 33-րդ » 34 39-րդ »
V. 40 48-րդ » 40 42-րդ » 43 48-րդ »
VI. 49 [57-րդ] » 49 51-րդ » [52 57-րդ] »
III կապիտալ
Պտուտապարբերա-
շրջաններ։
Աշխատապարբերա-
շրջաններ։
Շրջանառության
պարբերաշրջաններ։
I. 7 15-րդ շաբաթ 7 9-րդ շաբաթ 10 15-րդ շաբաթ
II. 16 24-րդ » 16 18-րդ » 19 24-րդ »
III. 25 33-րդ » 25 27-րդ » 28 33-րդ »
IV. 34 42-րդ » 34 36-րդ » 37 42-րդ »
V. 43 51-րդ » 43 45-րդ » 46 51-րդ »

Այստեղ մենք ունենք I դեպքի ճիշտ պատճենը, այն տարբերությամբ միայն, որ հիմա երկսի փոխարեն երեք կապիտալ են հերթափոխում իրար։ Կապիտալների խաչաձևում ու խառնահյուսում տեղի չի ունենում. յուրաքանչյուր առանձին կապիտալ կարող է մինչև տարեվերջն անջատ հետազոտվել, հետևաբար ինչպես I դեպքում, այնպես էլ այստեղ մեկ աշխատապարբերաշրջանի վերջում կապիտալի մի ազատարձակում տեղի չի ունենում։ I կապիտալն ամբողջովին ծախսված, պրծած է լինում 3-րդ շաբաթվա վերջում ամբողջովին հետ է հոսում 9-րդ շաբաթվա վերջում և էլի գործունեության մեջ է մտնում 10-րդ շաբաթվա սկզբին։ Նույնն է լինում II ու III կապիտալի վերաբերմամբ էլ։ Կանոնավոր ու լիակատար հերթափոխությունը բացառում է ամեն մի ազատարձակում։

Ամբողջ պտույտը հաշվվում է հետևյալ կերպով.

I կապիտալ 300 £ × 5 = 1 700 £
II » 300 £ × 5 = 1 600 »
III » 300 £ × 5 = 1 500 »
ամբողջ կապիտալը 900 £ × 5 = 4 800 £։

Հիմա մենք վերցնենք մի օրինակ էլ, որտեղ շրջանառության պարբերաշրջանն աշխատապարբերաշրջանի մի ճիշտ բազմապատիկը չի. օրինակ, աշխատապարբերաշրջանը 4 շաբաթ, շրջանառության պարբերաշրջանը՝ 5 շաբաթ. ուրեմն համապատասխան կապիտալագումարները կլինեին՝ I կապիտալ = 400 £, II կապիտալ = 400 £, III կապիտալ = 100 £։ Մենք տալիս ենք առաջին երեք պտույտը միայն։

IV ԱՂՅՈՒՍԱԿ
I կապիտալ
Պտուտապարբերա-
շրջաններ։
Աշխատապարբերա-
շրջաններ։
Շրջանառության
պարբերաշրջաններ։
I. 1 9-րդ շաբաթ 1 4-րդ շաբաթ 5 9-րդ շաբաթ
II. 9 17-րդ » 9-րդ, 10 12-րդ » 13 17-րդ »
III. 17 25-րդ » 17-րդ, 18 20-րդ » 21 25-րդ »
II կապիտալ
Պտուտապարբերա-
շրջաններ։
Աշխատապարբերա-
շրջաններ։
Շրջանառության
պարբերաշրջաններ։
I. 5 13-րդ շաբաթ 5 8-րդ շաբաթ 9 13-րդ շաբաթ
II. 13 21-րդ » 13-րդ, 14 16-րդ » 17 21-րդ »
III. 21 29-րդ » 21-րդ, 22 24-րդ » 25 29-րդ »
III կապիտալ
Պտուտապարբերա-
շրջաններ։
Աշխատապարբերա-
շրջաններ։
Շրջանառության
պարբերաշրջաններ։
I. 9 17-րդ շաբաթ 9-րդ շաբաթ 10 17-րդ շաբաթ
II. 17 25-րդ » 17-րդ » 18 25-րդ »
III. 25 33-րդ » 25-րդ » 26 33-րդ »

Այստեղ կապիտալների խառնահյուսում տեղի է ունենում լոկ այն չափով, որչափով որ աշխատապարբերաշրջանը III կապիտալի, որը ոչ մի ինքնակա աշխատապարբերաշրջան չունի, որովհետև նա բավական է լինում մեկ շաբաթվա համար միայն,— համընկնում է I կապիտալի առաջին աշխատաշաբաթվա հետ։ Բայց սրա փոխարեն ինչպես I կապիտալի, այնպես էլ II կապիտալի աշխատապարբերաշրջանի վերջում ազատարձակվում է III կապիտալին հավասար 100 £-անոց մի գումար։ Իսկապես էլ, եթե III կապիտալը բռնում, լեցնում է I կապիտալի երկրորդ ու բոլոր հետագա աշխատապարբերաշրջանների առաջին շաբաթը, և այս առաջին շաբաթվա վերջում հետ է հոսում ամբողջ I կապիտալը, 400 £, ապա I կապիտալի աշխատապարբերաշրջանի մնացորդի համար մնում է 3-շաբաթյա մեկ ժամանակ միայն ու սրան համապատասխան 300 £-անոց մի կապիտալածախսում։ Այն ժամանակ այսպիսով ազատարձակված 100 £-ը բավական է լինում II կապիտալի՝ անմիջապես հարակցվող աշխատապարբերաշրջանի առաջին շաբաթվա համար. այս շաբաթվա վերջում 400 £-անոց ամբողջ II կապիտալը հետ է հոսում. բայց որովհետև վերահաս աշխատապարբերաշրջանը դեռ կարող է միմիայն 300 £ կլանել, ապա նրա վերջում ազատարձակված է մնում էլի 100 £, և այլն։ Այսպիսով ուրեմն աշխատապարբերաշրջանի վերջում կապիտալի ազատարձակում տեղի է ունենում այն դեպքում, երբ շրջանառության ժամանակն աշխատապարբերաշրջանի պարզ բազմապատիկը չի, և վրադիր այն էլ կա, որ ազատարձակված կապիտալը հավասար է լինում այն կապիտալամասին, որը բռնել, լեցրել էր շրջանառության պարբերաշրջանի՝ մեկ աշխատապարբերաշրջանի նկատմամբ կամ թե աշխատապարբերաշրջանների մի բազմապատկի նկատմամբ հավելույթ կազմող ժամանակը։

Հետազոտված բոլոր դեպքերում ընդունել ենք, որ ինչպես աշխատապարբերաշրջանը, այնպես էլ շրջանառության ժամանակը տարին բոլոր միևնույնն են մնում այստեղ քննարկված որևէ ուզածդ ձեռնարկության մեջ։ Այս ենթադրությունը հարկավոր էր, եթե մենք ուզում էինք հավաստել այն ներգործությունը, որ շրջանառության ժամանակն անում է պտույտի ու կապիտալականխավճարման վրա։ Բանի էությունն ամենևին չի փոխվում նրանից, որ իրականում հիշյալը տեղի չի ունենում այս անպայմանությամբ է հաճախ բոլորովին էլ նշանակություն չունի։

Այս ամբողջ բաժնում մենք քննարկել ենք ոչ թե հիմնական, այլ շրջանառու կապիտալի պտույտները։ Եվ այս էլ այն պարզ պատճառով, որ քննարկվող հարցը ոչ մի առնչություն չունի հիմնական կապիտալի հետ։ Արտադրապրոցեսում կիրառվող աշխատամիջոցները և այլն հիմնական կապիտալ են այն չափով միայն, որչափով որ նրանց գործածության ժամանակն ավելի երկար է տևում, քան հոսուն կապիտալի պտուտապարբերաշրջանը,— որչափով որ այն ժամանակը, որի ընթացքում այս աշխատամիջոցները շարունակում են ծառայել մշտապես կրկնվող աշխատապրոցեսներում, ավելի մեծ է, քան հոսուն կապիտալի պտուտապարբերաշրջանը, հետևաբար = է հոսուն կապիտալի n պտուտապարբերաշրջաններին։ Թե արդյոք ավելի երկար կամ թե ավելի կարճ է այն ամբողջ ժամանակը, որը գոյանում է հոսուն կապիտալի այս n պտուտապարբերաշրջաններից, միևնույն է,— արտադրողական կապիտալի այն մասը, որ հիմնական կապիտալի ձևով կանխավճարվել էր այս ժամանակի համար, սրա ընթացքում նորից չի կանխավճարվում։ Նա շարունակում է յուր հին սպառաձևում պարուրված գործել։ Տարբերությունը լոկ հետևյալն է. նայած հոսուն կապիտալի յուրաքանչյուր պտուտապարբերաշրջանի առանձին աշխատապարբերաշրջանի տարբեր երկարությանը հիմնական կապիտալը յուր սկզբնարժեքի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մասն է փոխանցում այս աշխաաապարբերաշրջանի արդյունքին, և նայած ամեն մի պտուտապարբերաշրջանի շրջանառության ժամանակի տևողությանը՝ հիմնական կապիտալի այս արժեմասը, որ փոխանցված է արդյունքին, ավելի արագ կամ թե ավելի դանդաղ է հետհոսում դրամաձևով։ Այն առարկայի բնությունը, որը մենք այս բաժնում քննում ենք — արտադրողական կապիտալի շրջանառու մասի պտույտը — բղխում է բուն իսկ այս կապիտալամասի բնությունից։ Մեկ աշխատապարբերաշրջանում կիրառված հոսուն կապիտալը չի կարող մի նոր աշխատապարբերաշրջանում կիրառվել, քանի դեռ չի ավարտել յուր պտույտը, չի փոխարկվել ապրանքակապիտալի, սրանից էլ՝ դրամակապիտալի ու վերջինիցս էլ՝ դարձյալ արտադրողական կապիտալի։ Ուստի որպեսզի առաջին աշխատապարբերաշրջանին իսկույն մի երկրորդը հարակցվի, պետք է նորից կապիտալ կանխավճարվի և արտադրողական կապիտալի հոսուն տարրերի վերածվի ու այն էլ բավարար քանակով, որպեսզի գոցվեն, լեցվեն այն ծակերը, որոնք առաջ են գալիս առաջին աշխատապարբերաշրջանի համար կանխավճարված հոսուն կապիտալի շրջանառության պարբերաշրջանի հետևանքով։ Այստեղից էլ ծագում է հոսուն կապիտալի աշխատապարբերաշրջանի երկարության այն ներգործությունը, որ նա անում է աշխատապրոցեսի արտադրամասշտաբի վրա ու կանխավճարված կապիտալի բաշխման վրա, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] նոր կապիտալաբաժինների ավելադրման վրա։ Բայց սա հենց այն է, որ մենք պետք է քննարկեինք այս բաժնում։

IV. ՀԻՏԵՎԱՆՔՆԵՐ

Մինչայժմյան հետազոտությունից ստացվում է հետևյալը.

A. Այն տարբեր բաժնեմասերը, որոնց որ պետք է տրոհվի կապիտալը, որպեսզի սրա մի մասը կարողանա միշտ աշխատապարբերաշրջանում գտնվել, այնինչ մյուս մասը՝ շրջանառության պարբերաշրջանում գտնվել,— ինչպես տարբեր ինքնակա մասնավոր կապիտալներ իրար հերթափոխում են երկու դեպքում։ 1) Եթե աշխատապարբերաշրջանը հավասար է շրջանառության պարբերաշրջանին, ուրեմն պտուտապարբերաշրջանը բաժանված է երկու նույնահավասար հատվածի։ 2) Եթե շրջանառության պարբերաշրջանն ավելի երկար է, քան աշխատապարբերաշրջանը, բայց միևնույն ժամանակ աշխատապարբերաշրջանի մի պարզ բազմապատիկն է կազմում, այնպես որ շրջանառության մի պարբերաշրջանը = է n աշխատապարբերաշրջանի, ընդվորում n-ը պետք է մի ամբողջ թիվ լինի։ Հաջորդաբար կանխավճարված կապիտալի ոչ մեկ մաս չի ազատարձակվում այս դեպքերում։

B. Իսկ ընդհակառակը, այն բոլոր դեպքերում, երբ 1) շրջանառության պարբերաշրջանը մեծ է աշխատապարբերաշրջանից՝ առանց սրա մի պարզ բազմապատիկը կազմելու է 2) երբ աշխատապարբերաշրջանը մեծ է շրջանառության պարբերաշրջանից,— երկրորդ պտույտից սկսած միշտ ու պարբերապես յուրաքանչյուր աշխատապարբերաշրջանի վերջում ազատարձակվում է ամբողջ հոսուն կապիտալի մի մասը։ Եվ ընդսմին այս ազատարձակված կապիտալը հավասար է ամբողջ կապիտալի՝ շրջանառության պարբերաշրջանի համար կանխավճարված մասին, եթե աշխատապարբերաշրջանն ավելի մեծ է, քան շրջանառության պարբերաշրջանը. իսկ եթե շրջանառության պարբերաշրջանն է աշխատապարբերաշրջանից մեծ, ապա հիշյալ ազատարձակված կապիտալը հավասար է այն կապիտալամասին, որը բռնել, լեցրել է շրջանառության պարբերաշրջանի՝ մեկ աշխատապարբերաշրջանի նկատմամբ կամ թե աշխատապարբերաշրջանների մի բազմապատկի նկատմամբ հավելույթ կազմող ժամանակը։

C. Սրանից հետևում է, որ հասարակական ամբողջ կապիտալի համար, եթե այս քննում ենք յուր հոսուն մասի կողմից, կապիտալի ազատարձակումը պետք է ընդհանուր կանոն լինի, իսկ արտադրապրոցեսում հաջորդաբար գործող կապիտալամասերի սոսկական հերթափոխությունը՝ բացառություն։ Որովհետև աշխատապարբերաշրջանի ու շրջանառության պարբերաշրջանի հավասարությունը կամ թե շրջանառության պարբերաշրջանի՝ աշխատապարբերաշրջանի մի պարզ բազմապատկին հավասար լինելը, պտուտապարբերաշրջանի երկու բաղադրամասի այս կանոնավոր համամասնականությունը գործի էության հետ առնչություն չունի ամենևին, ուստի և կարող է տեղի ունենալ ընդհանրապես ու ամբողջությամբ վերցրած իբրև բացառություն միայն։

Այսպիսով ուրեմն տարվա մեջ շատ անգամ պտույտ գործող հասարակական շրջանառու կապիտալի մի շատ նշանավոր մասը տարեկան պտուտադարձաշրջանի ժամանակ պարբերաբար գտնվելու է ազատարձակված կապիտալի ձևում։

Այնուհետև պարզ է, որ մյուս բոլոր հանգամանքները նույնը ենթադրելով՝ այս ազատարձակված կապիտալի մեծությունն աճում է աշխատապրոցեսի ծավալի հետ կամ արտադրության մասշտաբի հետ, ուրեմն կապիտալիստական արտադրության զարգացման հետ ընդհանրապես։ Եվ այս լինում է B. 2) դրվագի տակ հիշված դեպքում այն պատճառով, որ կանխավճարված ամբողջ կապիտալն է աճում, B. 1) դրվագի տակ հիշված դեպքում այն պատճառով, որ կապիտալիստական արտադրության զարգացման հետ աճում է շրջանառության պարբերաշրջանի երկարությունը, հետևաբար նաև պտուտապարբերաշրջանն այն դեպքերում, երբ աճում է աշխատապարբերաշրջանն էլ, բայց առանց երկու պարբերաշրջանի կանոնավոր համամասնության։

Առաջին դեպքում մենք պետք է ծախսեինք, օրինակ, շաբաթական 100 £։ Վեցշաբաթյա աշխատապարբերաշրջանի համար 600 £, շրջանառության երեքշաբաթյա պարբերաշրջանի համար՝ 300 £, ընդամենը՝ 900 £։ Այստեղ միշտ ազատարձակվում է 300 £։ Իսկ ընդհակառակը, եթե շաբաթական ծախսվում է 300 £, ապա մենք աշխատապարբերաշրջանի համար ունենում ենք 1 800 £, շրջանառության պարբերաշրջանի համար՝ 900 £ ուրեմն պարբերաբար էլ կազատարձակվի 300 £-ի փոխարեն 900 £։

D. Ամբողջ կապիտալը, օրինակ, 900 £-անոց կապիտալը պետք է տրոհվի երկու մասի, ինչպես որ վերևումն է, 600 £-ն՝ աշխատապարբերաշրջանի համար ու 300 £-ն էլ՝ շրջանառության պարբերաշրջանի համար։ Սրա հետևանքով այն մասը, որն իրոք աշխատապրոցեսումն է ծախսվում, մեկ երրորդով քչանում է, 900 £-ից իջնում է 600 £-ի, ուստի է արտադրամասշտաբը կրճատվում է մեկ երրորդով։ Մյուս կողմից՝ 300 £-ը գործում է լոկ այն նպատակով, որ աշխատապարբերաշրջանը շարունակական դարձնի, այնպես որ տարվա ամեն մի շաբաթվա մեջ կարող է 100 £ ծախսվել աշխատապրոցեսի վրա։

Վերացականորեն առած՝ միևնույն բանն է, թե արդյոք 600 £ գործում է 6 × 8 = 48 շաբաթվա ընթացքում (արդյունքը = 4 800 £), թե՞ 900 £-անոց ամբողջ կապիտալն աշխատապրոցեսում ծախսվում է 6 շաբաթվա մեջ և հետո էլ շրջանառության 3-շաբաթյա պարբերաշրջանում պարապ ընկած է մնում. վերջին դեպքում 900 £-ը 48 շաբաթվա ընթացքում կգործեր 5 × 6 = 32 շաբաթ (արդյունքը = 5 × 900 = 4 800 £) և 16 շաբաթ պարապ կքներ։ Բայց մի կողմ թողած հիմնական կապիտալի ավելի մեծ փչացումը 16 շաբաթ պարապ ընկած մնալու ընթացքում ու այն աշխատանքի թանգացումը, որը պետք է ամբողջ տարում վճարահատուցվի, թեև նա գործում է տարվա մեկ մասում միայն,— արտադրապրոցեսի մի այսպիսի կանոնավոր ընդհատումն առհասարակ անհամատեղելի է արդի խոշոր արդյունաբերության ընթացավարման հետ։ Այս շարունակականությունը հենց ինքն աշխատանքի մի արտադրողական ույժն է։

Արդ, եթե մենք ավելի մոտից նայենք ազատարձակված, իրականում կախակայված կապիտալին, ապա բանից կերևա, որ կապիտալի մի նշանավոր մասը պետք է միշտ դրամակապիտալի ձև ունենա։ Կանգնենք հետևյալ օրինակի վրա. աշխատապարբերաշրջան՝ 6 շաբաթ, շրջանառության պարբերաշրջան՝ 3 շաբաթ, շաբաթական ծախսում՝ 100 £։ Երկրորդ աշխատապարբերաշրջանի միջինքին, 9-րդ շաբաթվա վերջում, հետ է հոսում 600 £-ը, որից միմիայն 300 £-ը պետք է ծախսվի աշխատապարբերաշրջանի մնացորդի ընթացքում։ Հետևաբար երկրորդ աշխատապարբերաշրջանի վերջում 600 £-ից ազատարձակվում է 300 £-ը։ Ի՞նչ վիճակ է ունենում այս 300 £-ը։ Ընդունենք, որ սրա -ը ծախսվելու է աշխատավարձի համար, -ը՝ հումքերի ու օժանդակ նյութերի համար։ Այսպիսով ուրեմն, հետհոսած 600 £-ից 200 £-ը, որ աշխատավարձի համար է, գտնվում է դրամաձևի մեջ, իսկ 400 £-ը՝ արտադրողական պաշարի ձևում, հաստատուն հոսուն արտադրողական կապիտալի տարրերի ձևում։ Բայց որովհետև II աշխատապարբերաշրջանի երկրորդ կեսի համար այս արտադրողական պաշարի միմիայն կեսն է պահանջվում, ուստի մյուս կեսը 3 շաբաթվա ընթացքում գտնվում է հավելութային, այսինքն մի աշխատապարբերաշրջանից դենն անցնող հավելութային արտադրողական պաշարի ձևում։ Սակայն կապիտալիստը գիտե, որ հետհոսած կապիտալի այս մասից (= 400 £) միմիայն կեսի (= 200 £-ի) կարիքն ունի ընթացիկ աշխատապարբերաշրջանի համար։ Ուրեմն շուկայահարաբերություններից կախված կլինի, թե արդյոք նա այս 200 £-ն իսկույն էլի ամբողջովին կամ թե լոկ մասամբ կփոխարկի հավելութային արտադրողական պաշարի՞, թե՞ ավելի նպաստավոր շուկայապայմանների ակնկալությամբ հիշյալ 200 £-ն ամբողջովին կամ թե մասամբ կպահի դրամակապիտալի կերպարանքով։ Մյուս կողմից՝ հասկանալի է ինքնըստինքյան, որ աշխատավարձի վրա ծախսվելիք մասը, որ = 500 £, պահվում է դրամաձևով։ Կապիտալիստն աշխատույժը գնելուց հետո չի կարող վերջինս հումքի նման ապրանքապահեստանոցում մթերել։ Նա պետք է աշխատույժն արտադրապրոցեսին միակցի, և նրան վճարահատուցում է շաբաթվա վերջում։ Ուրեմն ազատարձակված 300 £-անոց կապիտալից համենայն դեպս այս 100 £-ը կունենա ազատարձակված դրամակապիտալի, այսինքն աշխատապարբերաշրջանի համար ոչ-անհրաժեշտ դրամակապիտալի ձև։ Հետևաբար դրամակապիտալի ձևով ազատարձակված կապիտալը պետք է առնվազը հավասար լինի փոփոխուն, աշխատավարձի վրա ծախսված կապիտալամասին. ամենաշատը նա կարող է ընդգրկել ամբողջ ազատարձակված կապիտալը։ Իրականում նա մշտապես տատանվում է այս մինիմումի ու մաքսիմումի արանքում։

Պտուտաշարժման սոսկական մեխանիզմի հետևանքով այս կերպ ազատարձակված դրամակապիտալը (հիմնական կապիտալի հաղորդական հետհոսման հետևանքով գոյացած ու ամեն մեկ աշխատապրոցեսում փոփոխուն կապիտալի համար անհրաժեշտ դրամակապիտալի կողքին) պետք է մի նշանավոր դեր խաղա այն ժամանակ, հենց որ զարգանում է վարկասիստեմը, և միաժամանակ պիտի սրա պատվանդաններից մեկը կազմի։

Մեր օրինակում ընդունենք, թե շրջանառության ժամանակը 3 շաբաթից կրճատվում է 2-ի։ Ասենք, թե այս նորմալ երևույթ չի, այլ գործի նպաստավոր ժամանակի, կարճացած վճարաժամկետների և այլոց հետևանք է։ 600 £-անոց կապիտալը, որ ծախսվել է աշխատապարբերաշրջանի ընթացքում, մի շաբաթով ավելի վաղ է հետհոսում, քան անհրաժեշտ էր, հետևաբար նա ազատարձակված է այս շաբաթվա համար։ Այնուհետև աչխատապարբերաշրջանի միջինքին առաջվա նման ազատարձակվում է 300 £ (հիշյալ 600 £-ի մի մասը), բայց ազատարձակվում է 3 շաբաթվա փոխարեն 4 շաբաթվա համար։ Այսպիսով ուրեմն դրամաշուկայում գտնվում է մի շաբաթվա ընթացքում 600 £ ու 3-ի փոխարեն 4 շաբաթվա ընթացքում 300 £։ Որովհետև այս բանը մենակ մի կապիտալիստի վերաբերմամբ չի կատարվում, այլ շատերի, և տեղի է ունենում զանազան պարբերաշրջանների ընթացքում տարբեր ձեռնարկաճյուղերի մեջ, ուստի սրա շնորհիվ ավելի մեծ քանակությամբ տրամադրելի դրամակապիտալ է հայտնվում շուկայում։ Եթե այս վիճակը երկար տևի, արտադրությունը կընդլայնվի, որտեղ որ այս հնարավոր է. այն կապիտալիստները, որոնք պարտք վերցրած կապիտալով են գործ անում, ավելի քիչ պահանջարկներ կառաջադրեն դրամաշուկայում, իսկ այս հանգամանքը դրամաշուկայի դրությունը կթեթևացնի, ինչպես որ անում է շատացած առաջարկը. կամ թե վերջապես այն գումարները, որոնք մեխանիզմի համար ավելորդ են դարձել, վերջնականապես դրամաշուկա կշպրտվեն։

Պտուտաժամանակի՝ կրճատվելով 3 շաբաթից 2-ի իջնելու և ուրեմն պտուտապարբերաշրջանի՝ 9 շաբաթից 8-ի իջնելու հետևանքով ավելորդ է դառնում կանխավճարված ամբողջ կապիտալի -ը. վեցշաբաթյա աշխատապարբերաշրջանը հիմա կարելի է 500 £-ով նույնպես միշտ գործարկված պահել, ինչպես առաջ 900 £-ով։ Ուստի ապրանքակապիտալի մեկ արժեմասը, որ = 100 £, մի անգամ արդեն հետփոխարկվելով դրամի՝ այս վիճակում հարամնում է իբրև դրամակապիտալ առանց այլևս գործելու. որպես արտադրապրոցեսի համար կանխավճարված կապիտալի մաս։ Մինչդեռ արտադրությունն առաջ է տարվում միևնույն մասշտաբով ու այլ անփոփոխ մնացած պայմաններում, ինչպիսիք են գները և այլն, կանխավճարված կապիտալի արժեգումարը 900 £-ից քչանալով իջնում է 800 £-ի։ սկզբնապես կանխավճարված արժեքի 100 £-անոց մնացորդն անջատվում է դրամակապիտալի ձևով։ Իբրև այսպիսին նա ոտք է դնում դրամաշուկա և կազմում է այստեղ գործող կապիտալների ավելադիր մասը։

Այստեղից երևում է, թե ինչպես դրամակապիտալի մի գերառատություն կարող է առաջ գալ, ու այն էլ ոչ թե լոկ այն իմաստով, որ դրամակապիտալի առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը,— սա լոկ հարաբերական մի գերառատություն է միշտ, որը պատահում է, օրինակ, «մելամաղձոտ պարբերաշրջանում», որով նոր դարձաշրջանն է սկսվում ճգնաժամի վերջանալուց հետո,— այլ այն իմաստով, որ ամբողջ հասարակական վերարտադրապրոցեսը (որը յուր մեջ պարփակում է շրջանառության պրոցեսն էլ) վարելու համար ավելորդ է լինում կանխավճարված կապիտալարժեքի մի որոշ մասը, ուստի և անջատվում է դրամակապիտալի ձևով. մի գերառատություն, որն արտադրության միևնույն մասշտաբի ու անփոփոխ մնացած գների դեպքում ծագում է պտուտապարբերաշրջանի սոսկական կրճատման հետևանքով։ Այս պարագայում ամենաչնչին ներգործություն անգամ ունեցած չի լինում շրջանառության մեջ գտնվող դրամի — ավելի մեծ կամ թե ավելի փոքր — քանակը։

Ընդունենք հակառակը, որ շրջանառության պարբերաշրջանը երկարել է, ասենք, երեք շաբաթից դառնալով 5։ Այս դեպքում ահա կանխավճարված կապիտալի հետհոսումն արդեն հաջորդ պտույտի ժամանակ 2 շաբաթով ուշ է տեղի ունենում։ Այս աշխատապարբերաշրջանի արտադրապրոցեսի վերջին մասը չի կարող կատարվել բուն իսկ կանխավճարված կապիտալի պտույտի մեխանիզմի միջոցով։ Եթե այս վիճակը երկար տևեր, ապա կարող էր ինչպես նախորդ դեպքում ընդլայնում, այնպես էլ այստեղ արտադրապրոցեսի — այն ծավալի կրճատում տեղի ունենար, որով վարվում է հիշյալ արտադրապրոցեսը։ Բայց պրոցեսը միևնույն մասշտաբով առաջ տանելու համար պետք է կանխավճարված կապիտալը -ով = 200 £-ով շատացվեր շրջանառության պարբերաշրջանի այս երկարացման ամբողջ տևողությանը բավարարելու համար։ Այս ավելադիր կապիտալը միմիայն դրամաշուկայից կարող է կորզվել։ Եթե շրջանառության պարբերաշրջանի երկարացումը վերաբերում է մեկ կամ թե միքանի խոշոր ձեռնարկաճյուղի, ապա ուրեմն նա կարող է մի ճնշում գործել դրամաշուկայի վրա, եթե այս ներգործությունը չի ջնջվում ուրիշ կողմի հականերգործությամբ։ Այս դեպքում էլ նկատելի և շոշափելի է, որ այս ճնշումը, ինչպես և առաջվա այն գերառատությունը, ամենափոքրիկ առնչություն անգամ չունի ոչ ապրանքների գների, ոչ էլ շրջանառության առկա միջոցների քանակի մի փոփոխության հետ։

[Այս գլուխը տպագրության համար պատրաստելը փոքր դժվարություններ չի պատճառել։ Որքան էլ որ Մարքսն ուժեղ էր իբրև հանրահաշվագետ, այնուամենայնիվ նա դեմ էր ընկնում թվերը, հատկապես վաճառականական թվերը հաշվելիս, չնայած որ տետրակների մի հաստ կապոց կա, որտեղ նա վաճառականական հաշվարկման բոլոր տեսակները բազմաթիվ օրինակներով արել, փորձել է։ Բայց հաշվարկման առանձին տեսակներն իմանալն ու վաճառականի ամենօրյա պրակտիկ հաշվարկման մեջ վարժվելը միևնույնը չի բոլորովին, և այսպիսով Մարքսը խճճվել է պտուտահաշվումների մեջ, այնպես որ անավարտության կողքին վերջիվերջո ստացվել է ինչ-ինչ անճշտություն ու հակասություն էլ։ Վերևում տպագրված աղյուսակներում ես պահել եմ ամենապարզն ու թվաբանորեն ճիշտը, և այն էլ գլխավորապես հետևյալ հիմունքով։

Այս տքնաջան հաշվարկման անստույգ հետևանքները Մարքսին դրդել են մի — իմ հայացքով — փաստորեն քիչ կարևոր հանգամանքի վերագրել մեկ այնպիսի կարևորություն, որին սա արժանի չի։ Իմ խոսքն այն մասին է, ինչ որ նա դրամակապիտալի «ազատարձակումն» է անվանում։ Բանի իսկական էությունը, վերևում արած ենթադրությունների դեպքում, այս է.—

Ինչ էլ որ լինի աշխատապարբերաշրջանի ու շրջանառության ժմանակի, ուրեմն և I կապիտալի ու II կապիտալի քանակային հարաբերությունը, միևնույն է,— առաջին պտույտի անցնել-վերջանալուց հետո աշխատապարբերաշրջանի տևողության կանոնավոր արանքներում դրամաձևով կապիտալիստին է վերադառնում որևէ մի աշխատապարբերաշրջանի համար անհրաժեշտ կապիտալը, հետևաբար I կապիտալին հավասար մի գումար։

Եթե աշխատապարբերաշրջանը = է 5 շաբաթվա, շրջանառության ժամանակը = է 4 շաբաթվա, I կապիտալը = 500 £, ապա յուրաքանչյուր անգամ հետ է հոսում 500 £-անոց մի դրամագումար — 9-րդ շաբաթվա, 14-րդի, 19-րդի, 24-րդի, 29-րդի վերջում և այլն։

Եթե աշխատապարբերաշրջանը = է 6 շաբաթվա, շրջանառության ժամանակը = է 3 շաբաթվա, I կապիտալը = 600 £, ապա 600-ական £ հետ է հոսում՝ 9-րդ շաբաթվա, 15-րդի, 21-րդի, 27-րդի, 33-րդի վերջում և այլն։

Վերջապես եթե աշխատապարբերաշրջանը = է 4 շաբաթվա, շրջանառության ժամանակը = է 5 շաբաթվա, I կապիտալը =400 £, ապա 400-ական £-ի հետհոսումը տեղի է ունենում՝ 9-րդ շաբաթվա, 13-րդի, 17-րդի, 21-րդի, 25-րդի վերջում և այլն։

Արդյոք այս հետհոսած փողն ընթացիկ աշխատապարբերաշրջանի համար ավելորդ, ուրեմն և ազատ արձակված լինո՞ւմ է և ո՞րչափով, այս տարբերազուրկ հանգամանք է։ Ենթադրվում է, որ արտադրությունն անընդհատ տեղի է ունենում ընթացիկ մասշտաբով, և որպեսզի այս բանը կատարվի, պետք է փողն առկա լինի, ուրեմն հետհոսի, ուզում է՝ «ազատարձակված» լինի, թե ոչ, միևնույն է։ Եթե արտադրությունն ընդհատվում է, ապա դադարում է ազատարձակումն էլ։

Ուրիշ խոսքով. փողի ազատարձակում, ուրեմն և ներթաքունն, լոկ պոտենցիալ կապիլիտալի՝ դրամաձևով գոյացում անշուշտ տեղի է ունենում, բայց ամեն պարագայում և ոչ թե մենակ այն մասնահատուկ պայմաններում, որոնք ավելի որոշակի նշված են բնագրում. և հիշյալը տեղի է ունենում ավելի մեծ մասշտաբով, քան բնագրումն է ընդունված։ Շրջանառու I կապիտալի առնչությամբ արդյունաբերական կապիտալիստն ամեն մի պտույտի վերջում գտնվում է նույն դրության մեջ, ինչպես ձեռնարկությունը հիմնելիս. նա այս կապիտալն էլի ամբողջովին ու մի անգամից է յուր ձեռին ունենում, այնինչ նա կարող է հիշյալը միմիայն աստիճանաբար հետփոխարկել դարձյալ արտադրողական կապիտալի։

Բնագրում գլխավոր բանն այն նշումն է, թե մի կողմից՝ արդյունաբերական կապիտալի մեկ նշանավոր մասը միշտ պետք է առկա լինի դրամաձևով, մյուս կողմից՝ մի է՛լ ավելի նշանավոր մասը պետք է ժամանակավորապես դրամաձև ընդունի։ Իմ այս լրացուցիչ նկատողությունների անելիքն ուրիշ բան չի, բայց եթե ամրապնդել Մարքսի այս նշումը։— Ֆ. Է.]։

V. ԳՆԱՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Մենք հենց նոր ենթադրեցինք մի կողմում՝ անփոփոխ գներ, արտադրության նույնը մնացող մասշտաբ, մյուս կողմում՝ շրջանառության ժամանակի կրճատում կամ թե ընդարձակում։ Հիմա ենթադրենք, ընդհակառակը, պտուտապարբերաշրջանի անփոփոխ մեծություն, արտադրության նույնը մնացող մասշտաբ, իսկ մյուս կողմում՝ գնափոփոխություն, այսինքն հումքերի, օժանդակ նյութերի ու աշխատանքի կամ թե այս տարրերից առաջին երկսի գնի անկում է կամ բարձրացում։ Դնենք, թե հումքերի ու օժանդակ նյութերի գինը, ինչպես և աշխատավարձն ընկնում է կիսով չափ։ Այն ժամանակ ուրեմն մեր օրինակում շաբաթական 100 £-ի փոխարեն հարկավոր կլիներ 50 £, իսկ իննշաբաթյա պտուտապարբերաշրջանի համար՝ կանխավճարված կապիտալի 900 £-ի տեղակ 450 £։ Կանխավճարված կապիտալարժեքի 450 £-ն ամենից առաջ կանջատվեր իբրև դրամակապիտալ, բայց արտադրապրոցեսը կշարունակվեր միևնույն մասշտաբով ու միևնույն պտուտապարբերաշրջանով և սրա առաջվա տրոհումով։ Տարեկան արդյունամասսան էլ միևնույնն է մնում, բայց նրա արժեքը կիսով չափ ընկած է լինում։ Այս փոփոխությունը, որին ուղեկցում է դրամակապիտալի առաջարկի ու պահանջարկի մի փոփոխություն էլ, առաջ է եկել ո՛չ շրջանառության արագացմամբ ու ո՛չ էլ շրջանառու դրամի քանակի մեկ փոփոխությամբ։ Ընդհակառակը։ Արտադրողական կապիտալի տարրերի արժեքի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] գնի՝ կիսով չափ ընկնելն ամենից առաջ այն ներգործությունը կունենար, որ առաջվա նման միևնույն մասշտաբով վարվող X ձեռնարկության համար կիսով չափ քչացած մի կապիտալարժեք կկանխավճարվեր, հետևաբար X ձեռնարկության կողմից լոկ կիսով չափ էլ փող կնետվեր շուկա, որովհետև X ձեռնարկությունն այս կապիտալարժեքն ամենից առաջ դրամի ձևով, այսինքն իբրև դրամակապիտալ է կանխավճարում։ Շրջանառության մեջ նետված դրամամասսան կքչանար, որովհետև արտադրատարրերի գները կընկնեին։ Այս կլիներ առաջին ներգործությունը։

Իսկ երկրորդ.— սկզբնապես կանխավճարվտծ 900 £-անոց կապիտալարժեքի կեսը, որ = 450 £ և որն ա) փոփոխակիորեն դրամակապիտալի, արտադրողական կապիտալի ու ապրանքակապիտալի ձև էր ընդունում, բ) միաժամանակ իրար կողքի միշտ գտնվում էր մասամբ դրամակապիտալի, մասամբ՝ արտադրողական կապիտալի ու մասամբ էլ ապրանքակապիտալի ձևում,— կանջատվեր X ձեռնարկության շրջապտույտից և ուրեմն դրամաշուկայում հանդես կգար իբրև հավելութային դրամակապիտալ, դրամաշուկայի վրա կներգործեր որպես հավելութային բաղադրամաս։ Ազատարձակված այս 450 £ փողն իբրև դրամակապիտալ ներգործում է ոչ թե այն պատճառով, որ նա X ձեռնարկությունը վարելու տեսակետից ավելորդ դարձած փող է, այլ այն պատճառով, որ նա սկզբնակապիտալարժեքի բաղադրամասն է, հետևաբար պիտի շարունակի գործել իբրև կապիտալ և չպետք է որպես սոսկական շրջանառության միջոց ծախսվի։ Հիշյալին իբրև կապիտալ գործել տալու ամենից առաջին ձևն այն է, որ նա որպես դրամակապիտալ դրամաշուկա նետվի։ Մյուս կողմից՝ կարող էր արտադրության մասշտաբն էլ կրկնապատկվել (հիմնական կապիտալը դեռ անտեսում ենք)։ Կանխավճարված միևնույն 900 £-անոց կապիտալով այն ժամանակ կարելի էր վարել կրկնակի ծավալով մի արտադրապրոցես։

Մյուս կողմից՝ եթե արտադրողական կապիտալի հոսուն տարրերի գները բարձրանային կիսով չափ, ապա 100 £-ի փոխարեն շաբաթական հարկավոր կլիներ 150 £, ուրեմն 900 £-ի տեղակ՝ արդեն 1 350 £։ Ձեռնարկությունը միևնույն մասշտաբով վարելու համար անհրաժեշտ կլիներ 450 £ ավելադիր կապիտալ, և սա, նայած դրամաշուկայի կացությանը, pro tanto [այնքանի համեմատ, այնքանով էլ] մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր ճնշում կգործեր դրամաշուկայի վրա։ Եթե դրամաշուկայում տրամադրելի ամբողջ կապիտալի նկատմամբ պահանջարկ արվեր, ապա տրամադրելի կապիտալի համար մի սաստկացած մրցում կառաջանար։ Եթե նրա մի մասը պարապ քնելիս լիներ, ապա նա pro tanto [այնքանի համեմատ, այնքանով էլ] գործունության կկոչվեր։

Իսկ երրորդ էլ՝ կարող է արտադրության տվյալ մասշտաբի, պտույտի միևնույն արագության ու հոսուն արտադրողական կապիտալի անփոփոխ գների դեպքում ընկնել կամ թե բարձրանալ X ձեռնարկության արդյունքների գինը։ Եթե X ձեռնարկության մատակարարած ապրանքների գինն ընկնում է, ապա նրա 600 £-անոց այն ապրանքակապիտալի գինն էլ, որ նա միշտ շրջանառության մեջ է նետած լինում, իջնում է, օրինակ, 500 £-ի։ Հետևաբար կանխավճարված կապիտալի արժեքի մեկ վեցերորդը հետ չի հոսում շրջանառությունից (ապրանքակապիտալում պարունակվող հավելարժեքն այստեղ քննարկությունից դուրս է մնում). նա կորչում է շրջանառության մեջ։ Բայց որովհետև արտադրատարրերը արժեքը, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] գինը միևնույնն է մնում, ուստի 500 £-ի այս հետհոսումը բավական է լինում միմիայն նրա համար, որ փոխարինի մշտապես արտադրապրոցեսում զբաղված 600 £-անոց կապիտալի -ը միայն։ Այսպիսով ուրեմն պետք է 100 £ ավելադիր դրամակապիտալ ծախսվեր՝ արտադրությունը միևնույն մասշտաբով շարունակելու համար։

Ընդհակառակը, եթե X ձեռնարկության արդյունքների գինը բարձրանում է, ապա ապրանքակապիտալի գինն էլ 600 £-ից բարձրանում է, օրինակ, 700 £-ի։ Նրա գնի մեկ յոթերորդը, որ = 200 £-ի, արտադրապրոցեսից չի ծագում, կանխավճարված չի եղել սրա համար, այլ հոսում, գալիս է շրջանառությունից։ Բայց արտադրողական տարրերի փոխարինման համար միմիայն 600 £ է հարկավոր. ուրեմն 100 £-ի ազատարձակումն է կատարվում։

Հետազոտությունն այն պատճառների, թե ինչու առաջին դեպքում պտուտապարբերաշրջանն է կարճանում կամ թե երկարում, երկրորդ դեպքում հումքի ու աշխատանքի գներն են բարձրանում կամ թե ընկնում, երրորդ դեպքում՝ մատակարարված արդյունքների գները,— մինչայժմյան ուսումնասիրության շրջանակի մեկ չի մտնում։

Բայց այն, ինչ որ սրան վերաբերում է իհարկե, հետևյալն է.

I ԴԵՊՔ։ ԱՆՓՈՓՈԽ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՇՏԱԲ, ԱՐՏԱԴՐԱՏԱՐՐԵՐԻ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԸ ՄՆԱՑՈՂ ԳՆԵՐ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԻ, ՈՒՐԵՄՆ ԵՎ ՊՐՈՒՏԱՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ։

Մեր օրինակի ենթադրության համաձայն շրջանառության պարբերաշրջանի կարճանալու հետևանքով՝ կանխավճարված ամբողջ կապիտալ -ով ավելի քիչ հարկավոր կլինի, ուրեմն հիշյալ կապիտալը 900 £-ից կրճատվելով կհասնի 800 £-ի, և 100 £ դրամակապիտալ կանջատվի։

X ձեռնարկությունն առաջվա պես միևնույն վեցշաբաթյա արդյունք էե մատակարարում 600 £-անոց միևնույն արժեքով, և որովհետև նա տարին բոլոր աշխատում է անընդհատ, ուստի 51 շաբաթում միևնույն քանակով արդյունք է տալիս 5 100 £ արժեքով։ Հետևաբար ոչ մի փոփոխություն չի լինում ոչ այն արդյունքի քանակների ու գնի վերաբերմամբ, որ ձեռնարկությունը նետում է շրջանառության մեջ, ոչ էլ այն ժամկետների վերաբերմամբ, երբ նա արդյունքը շուկա է նետում։ Բայց 100 £ անջատված է այն պատճառով, որ շրջանառության պարբերաշրջանի կարճանալու հետևանքով պրոցեսը, որ առաջ 900 £-ով էր հագենում, հիմա հագեցած է լոկ 800 £-անոց կանխավճարվող կապիտալով։ Անջատված 100 £ կապիտալը գոյություն ունի դրամակապիտալի ձևով։ Բայց նա ամենևին չի ներկայացնում մեկ մասն այն կանխավճարված կապիտալի, որը միշտ պետք է դրամակապիտալի ձևով գործեր։ Ենթադրենք, թե 600 £-ին = եղող կանխավճարված հոսուն I կապիտալի -ը, որ = 480 £-ի, միշտ ծախսվում է արտադրանյութերի վրա, -ը որ = 120 £-ի, ծախսվում է աշխատավարձի վրա։ Ուրեմն շաբաթական 80 £՝ արտադրանյութերի վրա, 20 £՝ աշխատավարձի վրա։ Հետևաբար 300 £-ին = եղող II կապիտալը նմանապես պետք է տրոհված լինի լին֊ի -ի որ = 240 £ արտադրանյութերի համար, ու -ի, որ = 60 £ աշխատավարձի համար։ Աշխատավարձի վրա ծախսվող կապիտալը միշտ պետք է դրամաձևով կանխավճարված լինի։ Հենց որ 500 £ արժեգումար ունեցող ապրանքարդյունքը հետ է փոխարկվում դրամաձևի, ծախվում է, նրանից 480 £-ը կարող են վերածվել արտադրանյութերի (արտադրողական պաշարի), իսկ 120 £-ը յուր դրամաձևը պահում է, որ 6 շաբաթվա աշխատավարձի վճարման համար ծառայի։ Այս 120 £-ը հետհոսող 600 £-անոց կապիտալի այն մինիմումն է, որը միշտ նորացվում և փոխարինվում է դրամակապիտալի ձևով, ուստի և միշտ պետք է առկա լինի կանխավճարված կապիտալի գործող մասի դրամաձևով։

Արդ, եթե այն 300 £-ից, որը պարբերաբար ազատարձակվում է 3 շաբաթվա համար և նույնպես տրոհելի է 240 £-անոց արտադրողական պաշարի ու 60 £ աշխատավարձի, շրջանառության ժամանակի կարճանալու հետևանքով 100 £-ն անջատվում է դրամակապիտալի ձևով, ամբողջովին նետվում պտույտի մեխանիզմից դուրս,— ապա որտեղի՞ց է փող ստացվում այս 100 £ դրամակապիտալի համար։ Նա լոկ մեկ հինգերորդի չափով է կազմված այն դրամակապիտալից, որը պարբերապես ազատարձակված է լինում պտույտների ընթացքում։ Բայց -ը, որ = է 80 £-ի, արդեն փոխարինված է միևնույն արժեքն ունեցող ավելադիր արտադրապաշարով։ Այս ավելադիր արտադրապաշարն ի՞նչ եղանակով է դրամի փոխարկվում, և որտեղի՞ց է դրամ ստացվում այս փոխարկման համար։

Մի անգամ որ շրջանառության ժամանակի կարճացումն է տեղի ունենում, ապա վերևի 600 £-ից 480 £-ի փոխարեն միմիայն 400 £-ն է հետփոխարկվում արտադրապաշարի։ Մնացած 80 £-ը պահվում է յուր դրամաձևով և վերևում աշխատավարձի համար նախանշված 20 £-ի հետ կազմում են անջատված 100 £ կապիտալը։ Թեև այս 100 £-ը 600 £-անոց ապրանքակապիտալի գնվելու շնորհիվ շրջանառությունից է ծագում և հիմա սրանից է կորզվում, որովհետև նա էլի չի ծախսվում աշխատավարձի ու արտադրատարրերի վրա, բայց և այնպես չպետք է մոռանալ, որ հիշյալ 100 £-ը դրամաձևում գտնվելով դարձյալ նույն այն ձևի մեջ է, որով նա սկզբնապես շրջանառության մեջ էր նետվել։ Սկզբում 900 £ փող էր ծախսվում արտադրապաշարի ու աշխատավարձի վրա։ Միևնույն արտադրապրոցեսը կատարելու համար հիմա արդեն միմիայն 800 £ է հարկավոր։ Այս հանգամանքի շնորհիվ այն 100 £-ը, որ անջատվել էր դրամաձևով, այժմ կազմում է ներդրում որոնող մի նոր դրամակապիտալ դրամաշուկայի մի նոր բաղադրամաս։ Թեև նա արդեն առաջ էլ պարբերապես գտնվում էր ազատարձակված դրամակապիտալի ու ավելադիր արտադրողական կապիտալի ձևում, բայց հենց այս ներթաքուն կացություններն իրենք արտադրապրոցեսի կատարման պայման էին, որովհետև պայման էին նրա շարունակականության համար։ Հիմա այն 100 £-ն այլևս արտադրապրոցեսի համար անհրաժեշտ չի և այս պատճառով կազմում է նոր դրամակապիտալ ու դրամաշուկայի մի բաղադրամաս, թեև նա ո՛չ առկա հասարակական համապաշարի մի ավելադիր տարրն է կազմում ամենևին (որովհետև նա գոյություն ուներ ձեռնարկությունն սկսելիս և սրա կողմից էր շրջանառության մեջ նետվել) ու ո՛չ էլ նորակուտակ մի գանձ է։

Այս 100 £-ն իրոք շրջանառությունից է կորզված հիմա, որչափով որ նա կանխավճարված դրամակապիտալի այն մեկ մասն է, որն այլևս չի կիրառվում միևնույն ձեռնարկության մեջ։ Բայց այս կորզումը հնարավոր է լինում լոկ այն պատճառով, որ մի շաբաթով արագացել է ապրանքակապիտալի՝ փող դառնալը, և այս փողի՝ արտադրողական կապիտալ դառնալը, Ա՛—Փ—Ա-ն, հետևաբար արագացել է այս պրոցեսում գործող դրամի շրջանառությունն էլ։ Հիշյալ 100 £-ը կորզվել, հանվել է շրջանառությունից այն պատճառով, որ նա այլևս անհրաժեշտ չի X կապիտալի պտույտի համար։

Այստեղ ընդունել ենք, որ կանխավճարված կապիտալը յուր կիրառողին է պատկանում։ Եթե հիշյալ կապիտալը պարտք առնված լիներ, բանը չէր փոխվի ամենևին։ Շրջանառության ժամանակի կարճանալով 900 £-ի փոխարեն արդեն հարկավոր կլիներ միմիայն 800 £ պարտք առնված կապիտալ։ 100 £-ը վարկատուին վերադարձվելով՝ առաջվա պես կազմում է 100 £-անոց նոր դրամակապիտալ, միայն թե X-ի ձեռին լինելու փոխարեն գտնվում է Y-ի ձեռքում։ Այնուհետև, եթե X կապիտալիստը 480 £-ի արժեք ունեցող յուր արտադրանյութերը վարկով է ստանում, այնպես որ նա պետք է միմիայն 120 £ կանխավճարի բուն իսկ աշխատավարձի համար ապա նա հիմա 80 £-ի չափով ավելի քիչ արտադրանյութեր պետք է ստանար վարկով, հետևաբար այս 80 £-ը վարկատու կապիտալիստի համար հավելութային ապրանքակապիտալ են կազմում, այնինչ X կապիտալիստը 20 £-ը կանջատեր հենց դրամի կերպարանքով։

Ավելադիր արտադրապաշարը հիմա կրճատված է լինում -ով։ Իբրև 300 £-անոց ավելադիր II կապիտալի նա = էր 240 £, այժմ նա = է միմիայն 160 £, այսինքն ավելադիր պաշար է 2 շաբաթվա համար, փոխանակ 3 շաբաթվա համար լինելու։ Հիմա նա նորացվում է ամեն 2 շաբաթվա ընթացքում, փոխանակ ամեն 3 շաբաթվա ընթացքում նորացվելու, բայց և միմիայն 2 շաբաթվա համար, փոխանակ 3 շաբաթվա համար լինելու։ Այն գնումները, որոնք կատարվում են, օրինակ, բամբակաշուկայում, ավելի հաճախակի են կրկնվում այսպիսով ու ավելի փոքր բաժնեմասերով։ Բամբակի միևնույն բաժնեմասն է կորզվում շուկայից, որովհետև արդյունքի քանակը նույնահավասար է մնում։ Բայց կորզումն այլ կերպ է բաշխվում ժամանակի մեջ ու ավելի երկար ժամանակի վրա։ Ընդունենք, օրինակ, թե խոսքը վերաբերում է 3 ամսվան ու 2 ամսվան. բամբակի տարեսպառումը թող լինի 1 200 հակ։ Առաջին դեպքում ծախվում է՝

հունվարի 1-ին՝ 300 հակ, պահեստանոցում մնում է 900 հակ,
ապրիլի 1-ին՝ 300 » » » 600 »
հուլիսի 1-ին՝ 300 » » » 300 »
հոկտեմբ. 1-ին՝ 300 » » » 0 »

Ընդհակառակը, երկրորդ դեպքում՝

հունվարի 1-ն՝ ծախվում է 200, պահեստանոցում 1 000 հակ
մարտի 1-ն՝ » 200, » 800 »
մայիսի 1-ն՝ » 200, » 600 »
հուլիսի 1-ն՝ » 200, » 400 »
սեպտեմբերի 1-ն՝ » 200, » 200 »
նոյեմբերի 1-ն՝ » 200, » 0 »

Ուրեմն բամբակի մեջ ներդրված փողը լիովին հետհոսում է լոկ մի ամիս ուշ, հոկտեմբերի փոխարեն նոյեմբերին, հետևաբար եթե շրջանառության ժամանակի ու ընդսմին պտույտի կարճացման հետևանքով՝ կանխավճարված կապիտալի -ը, որ = 100 £, անջատվում է դրամակապիտալի ձևով և եթե այս 100 £-ը կազմված է լինում շաբաթավարձի վճարման համար նախանշված ու պարբերապես հավելութային 20 £ դրամակապիտալից ու այն 50 £-ից, որ գոյություն ուներ իբրև մի շաբաթվա համար նախանշված ու պարբերաբար հավելութային արտադրապաշար,— ապա գործարանատիրոջ կողմում հավելութային է 50 £-ի չափով քչացած արտադրապաշարին համապատասխանում է բամբակավաճառի կողմում շատացած ապրանքապաշարը։ Միևնույն բամբակն այնքան ավելի երկար է պառկում պահեստանոցում իբրև ապրանք, ինչքան ավելի կարճ է պառկում գործարանատիրոջ պահեստանոցում որպես արտադրապաշար։

Մինչև հիմա մենք ընդունել ենք, որ X-ի ձեռնարկության մեջ շրջանառության ժամանակի կարճացումն առաջ է գալիս նրանից, որ X-ը յուր ապրանքն արագ է ծախում և վճարն ստանում, resp [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] վարկի, դեպքում վճարաժամկետը կարճանում է։ Հետևաբար այս կարճացումը բղխում է ապրանքի վաճառքի, ապրանքակապիտալի՝ դրամակապիտալի փոխակերպվելու մի կարճացումից, Ա՛—Փ-ից, շրջանառության պրոցեսի առաջին փուլից։ Նա կարող էր ծագել նաև երկրորդ փուլից, Փ—Ա-ից և ուրեմն միաժամանակյա այն փոփոխությունից, որը կատարվում է Y, Z և այլն կապիտալների կա՛մ աշխատապարբերաշրջանում, կա՛մ թե շրջանառության ժամանակի մեջ, այն կապիտալների, որոնք X կապիտալիստին նրա հոսուն կապիտալի արտադրատարրերն են մատակարարում։

Օրինակ, եթե բամբակը, ածուխը և այլն հին փոխադրանքի ժամանակ 3 շաբաթ են ճանապարհին լինում իրենց արտադրավայրից կամ թե պահեստավայրից մինչև X կապիտալիստի արտադրանոցի տեղը, ապա X-ի արտադրապաշարի մինիմումը պետք է առնվազն 3 շաբաթ բավարար լինի մինչև նոր պաշարների գալը։ Քանի դեռ բամբակն ու ածուխը ճանապարհին են գտնվում, նրանք չեն կարող իբրև արտադրամիջոց ծառայել։ Նրանք ավելի շուտ կազմում են հիմա փոխադրանքի արդյունաբերության և սրանում զբաղված կապիտալի մի աշխատառարկան և յուր շրջանառության մեջ գտնվող ապրանքակապիտալ են հանդիսանում ածխարտադրողի կամ թե բամբակավաճառի համար։ Կատարելագործված փոխադրանքի ժամանակ, ասենք, ուղեգնացությունը կրճատվելով իջնում է 2 շաբաթի։ Այս դեպքում արտադրապաշարը երեք շաբաթյա մի արտադրապաշարից կարող է փոխարկվել երկշաբաթյա մեկ արտադրապաշարի։ Սրանով ազատարձակվում է այս արտադրապաշարի համար կանխավճարված 80 £-անոց ավելադիր կապիտալը, այլ և աշխատավարձի համար նախանշված 20 £-անոց կապիտալը, որովհետև պտույտ գործած 600 £-անոց կապիտալը մի շաբաթով ավելի վաղ է հետ հոսում։

Մյուս կողմից՝ եթե կարճանում է, օրինակ, այն կապիտալի աշխատապարբերաշրջանը, որը հումքն է մատակարարում (սրա օրինակները բերել ենք նախորդ գլուխներում), ուրեմն և շատանում է հումքը նորացնելու հնարավորությունը, ապա կարող է արտադրողական պաշարը քչացվել, կարող է կարճանալ նորացման մի պարբերաշրջանից մինչև մյուսը տևող ժամանակամիջոցը։

Իսկ եթե շրջանառության ժամանակը և ուրեմն պտուտապարբերաշրջանն, ընդհակառակը, երկարում է, ապա ավելադիր կապիտալի կանխավճարումն է հարկավոր։ Եվ սա պետք է դուրս գա հենց կապիտալիստի գրպանից, եթե նա ավելադիր կապիտալ ունի։ Բայց այն ժամանակ սա ներդրվում է մի որևէ ձևով իբրև դրամաշուկայի մաս. տրամադրելի ավելադիր կապիտալ դարձնելու համար սա պետք է կեղևահանվի յուր հին ձևից, օրինակ, պետք է բաժնետոմսեր ծախվեն, ավանդներ հետ վերցվեն, այնպես որ այս դեպքումն էլ հանդես է գալիս դրամաշուկայի վրա արվող անուղղակի ներգործություն։ Կամ թե չէ՝ ավելադիր կապիտալը պետք է փոխ առնվի։ Ինչ վերաբերում է ավելադիր կապիտալի այն մասին, որն աշխատավարձի համար է հարկավոր, ապա նորմալ հանգամանքներում նա միշտ պետք է իբրև դրամակապիտալ կանխավճարվի, և հենց սրանով էլ X կապիտալիստը դրամաշուկայի վրա արվող ուղղակի ճնշման յուր բաժինն է ունենում։ Արտադրանյութերի մեջ ներդրելի մասի համար այս կանխավճարումն անխուսափելի է այն ժամանակ միայն, երբ կապիտալիստը հիշյալը պետք է կանխիկ վճարահատուցի։ Եթե նա կարող է վարկով ստանալ այն, ապա սա ոչ մի ուղղակի ազդեցություն չի անում դրամաշուկայի վրա որովհետև ավելադիր կապիտալն այս դեպքում ուղղակի կանխավճարվում է իբրև արտադրապաշար ու ոչ թե հենց այն գլխից որպես դրամակապիտալ։ Եթե նրա վարկատուն X-ից ստացած մուրհակն էլի ուղղակի շուկա նետեր, զեղչել տար և այլն, ապա այս արարքն անուղղակի կերպով, երկրորդ անձի միջոցով կներգործեր դրամաշուկայի վրա։ Բայց եթե նա այս մուրհակն օգտագործում է այն նպատակով, որ, օրինակ, հետագայում մարելի մի պարտք գոցի նրանով, ապա ավելադրաբար կանխավճարված այս կապիտալը ո՛չ ուղղակի ու ոչ էլ անուղղակի չի ներգործում դրամաշուկայի վրա։

II ԴԵՊՔ. ԱՐՏԱԴՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԳՆԱՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՆ՝ ԱՆՓՈՓՈԽ

Մենք հենց նոր ընդունեցինք, որ 500 £-անոց ամբողջ կապիտալի -ը, որ = 720 £, ծախսվում է արտադրանյութերի վրա, ու -ը, որ = 180 £, աշխատավարձի վրա։

Եթե արտադրանյութերի գինն ընկնում է կիսով չափ, ապա նրանք վեցշաբաթյա աշխատապարբերաշրջանի համար պահանջում են 480 £-ի փոխարեն միմիայն 240 £, իսկ ավելադիր № II կապիտալի համար` 240 £-ի տեղակ լոկ 120 £, հետևաբար I կապիտալը 600 £-ից կրճատվելով իջնում է 240 + 120 =360 £-ի, իսկ II կապիտալը՝ 300 £-ից իջնում է 120 + 60 =180 £-ի։ Ամբողջ կապիտալն 900 £-ից իջնում է 360 + 180 = 540 £-ի։ Ուրեմն անջատվում է 360 £։

Այս անջատված ու հիմա անզբաղ մնացած, հետևաբար դրամաշուկայի մեջ ներդրում փնտռող կապիտալը, դրամակապիտալը ոչ այլ ինչ է, բայց եթե սկզբնապես իբրև դրամակապիտալ կանխավճարված 900 £-անոց կապիտալի մի մասը, որն այն արտադրատարրերի գնանկման հետևանքով, որոնց որ նա հետ է փոխարկվում պարբերաբար, ավելորդ է դարձել, քանի որ ձեռնարկությունը դեռ չի ընդլայնվում, այլ հին մասշտաբով է շարունակվում։ Եթե այս գնանկումը պատահական հանգամանքների (հատկապես հարուստ բերքի, գերառաջարկի և այլոց) հետևանք չլիներ, այլ հումք մատակարարող ճյուղում արտադրողական ույժի շատանալու հետևանք, ապա այս դրամակապիտալը դրամաշուկայի վրա բարդվող, ընդհանրապես դրամակապիտալի ձևով տրամադրելի կապիտալի վրա բարդվող մի բացարձակ հավելում կլիներ, որովհետև արդեն կիրառված կապիտալի ոչ մի բաղկացուցիչ բաղադրամասը չէր կազմի այլևս։

III ԴԵՊՔ. ԲՈՒՆ ԻՍԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՇՈՒԿԱՅԱԳՆԻ ԳՆԱՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Այստեղ գնի անկման դեպքում կապիտալի մի մասը կորչում է, ուստի պետք է դրամակապիտալի նոր կանխավճարմամբ փոխարինվի։ Վաճառորդի այս կորուստը կարող է վերաշահվել գնորդի կողմից։ Ուղղակի, եթե արդյունքի շուկայագինը լոկ պատահական կոնյունկտուրաների հետևանքով է ընկել և հետո բարձրանալով էլի յուր նորմալ գնին է հասնում։ Անուղղակի, եթե գնափոփոխությունն առաջացել է արժեփոփոխության հետևանքով, ընդվորում վերջինս ներգործում է հին արդյունքի վրա, և եթե այս արդյունքը դարձյալ իբրև արտադրատարր մտնում է արտադրության մի ուրիշ ոլորտի մեջ ու այստեղ pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] կապիտալ է ազատարձակում։ Երկու դեպքումն էլ այն կապիտալը, որ կորած է X-ի համար և որի փոխարինման նպատակով նա ճնշումն է գործադրում դրամաշուկայի վրա, կարող են մատուցել նրա գործընկերներն, իբրև նոր ավելադիր կապիտալ։ Այն ժամանակ լոկ փոխանցումն է տեղի ունենում։

Իսկ ընդհակառակը, եթե արդյունքի գինը բարձրանում է, ապա շրջանառությունից կորզվում, յուրացվում է մի կապիտալամաս, որը կանխավճարված չէր։ Սա արտադրապրոցեսի համար կանխավճարված կապիտալի օրգանական մասը չի և այս պատճառով, եթե արտադրությունը չի ընդարձակվում, անպատված դրամակապիտալ է։ Որովհետև այստեղ ընդունել ենք, որ արդյունքի տարրերի գները տրված են եղել նախքան արդյունքի իբրև ապրանքակապիտալ շուկայում հանդես գալը, ապա մեկ իրական արժեփոփոխություն այստեղ կարող էր գնաբարձրացման պատճառ լինել այն չափով, որչափով որ հիշյալ արժեփոփոխությունը հետադարձորեն կներգործեր, օրինակ, հումքերի գները կբարձրանային հետին թվով։ Այս դեպքում X կապիտալիստը կշահեր յուր իբրև ապրանքակապիտալ շրջանառող արդյունքումն էլ ու յուր առկա արտադրապաշարումն էլ։ Այս շահույթը նրան կմատակարարեր մի ավելադիր կապիտալ, որը նրան հարկավոր է լինում արտադրատարրերի նոր, բարձրացած գների դեպքում յուր ձեռնարկության վարումը շարունակելու համար։

Կամ թե չէ՝ գնաբարձրացումը լոկ վաղանցուկ է։ Այս դեպքում այն, ինչ որ X կապիտալիստի կողմում հարկավոր է լինում իբրև ավելադիր կապիտալ, մյուս կողմում անջատվում է որպես ազատարձակված կապիտալ, որչափով որ նրա արդյունքը մի արտադրատարր է ուրիշ ձեռնարկաճյուղի համար։ Ինչ որ կորցրել է մեկը, շահել է մյուսը։

ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՓՈԽՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՊՏՈՒՅՏԸ

I. ՀԱՎԵԼԱՐԺԵՔԻ ՏԱՐԵՆՈՐՄԱՆ

Ենթադրենք 2 500 £-անոց մի շրջանառու կապիտալ, և այն էլ՝ սրա -ը = 2 000 £-ը հաստատուն կապիտալ (արտադրանյութեր) ու -ը = 500 £-ը՝ փոփոխուն, աշխատավարձի վրա ծախսվող կապիտալ։

Թող պտուտապարբերաշրջանր = լինի 5 շաբաթվա, աշխատապարբերաշրջանը = 4 շաբաթվա, շրջանառության պարբերաշրջանը = 1 շաբաթվա։ Այս դեպքում I կապիտալը = 2 000 £, որը կազմված է 1 600 £-անոց հաստատուն կապիտալից ու 400 £-անոց փոփոխուն կապիտալից. II կապիտալը = 500 £, որից 400 £-ը՝ հաստատուն և 100 £ փոփոխուն։ Յուրաքանչյուր աշխատաշաբաթում ծախսվում է 500 £-անոց մի կապիտալ։ 50 շաբաթանոց մի տարում պատրաստվում է 50 × 500 = 25 000 £-ի տարեկան մեկ արդյունք։ Այսպիսով ուրեմն միշտ մի աշխատապարբերաշրջանում կիրառվող 2 000 £-անոց I կապիտալը պտույտ գործում է 12½ անգամ։ 12½ × 2 000 = 25 000 £։ Այս 25 000 £-ից -ը = 20 000 £-ը հաստատուն, արտադրամիջոցների վրա ծախսվող կապիտալ է, իսկ -ը = 5 000 £-ը՝ փոփոխուն, աշխատավարձի վրա ծախսվող կապիտալ։ Իսկ ընդհակառակը, 2 500 £-անոց ամբողջ կապիտալը պտույտ գործում է = 10 անգամ։

Արտադրության ժամանակ ծախսված փոփոխուն շրջանառու կապիտալը շրջանառության պրոցեսի մեջ նորից կարող է ծառայել այն չափով միայն, որչափով որ այն արդյունքը, որի մեջ վերարտադրվում է նրա արժեքը, ծախվում է, ապրանքակապիտալից փոխարկվում է դրամակապիտալի՝ նորից աշխատավարձի վճարահատուցման վրա ծախսվելու համար։ Բայց բանը նույն կերպ է արտադրության վրա ծախսված հաստատուն շրջանառու կապիտալի (արտադրանյութերի) վերաբերմամբ էլ, որոնց արժեքն իբրև արժեմաս էլի երևան է գալիս արդյունքի մեջ։ Շրջանառու կապիտալի այս երկու մասի — փոփոխուն ու հաստատուն մասի մեջ ընդհանուրն ու հիմնական կապիտալից նրանց տարբերողն այն չի, որ արդյունքին փոխանցված նրանց արժեքը շրջանառում է ապրանքակապիտալի միջոցով, այսինքն շրջանառում է արդյունքի որպես ապրանք շրջանառելու միջոցով։ Արդյունքի, ուրեմն և իբրև ապրանք շրջանառող արդյունքի, ապրանքակապիտալի մի արժեմասը միշտ կազմված է լինում հիմնական կապիտալի մաշվածքից կամ հիմնական կապիտալի այն արժեմասից, որը նա արտադրության ժամանակ արդյունքին է փոխանցել։ Տարբերությունը սակայն հետևյալն է. հիմնական կապիտալը շարունակում է արտադրապրոցեսում յուր հին սպառակերպարանքով գործել շրջանառու կապիտալի (= շրջանառու հաստատուն + շրջանառու փոփոխուն կապիտալ) պտուտապարբերաշրջանների մի ավելի երկար կամ թե ավելի կարճ դարձաշրջանի ժամանակ. այնինչ ամեն մի առանձին պտույտի պայմանն է՝ արտադրության ոլորտից — ապրանքակապիտալի կերպարանքով — շրջանառության ոլորտը թևակոխած ամբողջ շրջանառու կապիտալի փոխարինումը։ Շրջանառության առաջին փուլ՝ Ա՛—Փ՛-ն ընդհանուր է հոսուն հաստատուն ու հոսուն փոփոխուն կապիտալի համար։ Երկրորդ փուլում նրանք բաժանվում են իրարից։ Այն փողը, որին նորից վեր է ածվում ապրանքը, փոխարկվում է արտադրապաշարի մի մասի (շրջանառու հաստատուն կապիտալ)։ Նայած նրա բաղադրամասերի տարբեր գնելաժամկետներին՝ կարող է մի մասն ավելի շուտ փոխարկվի դրամից արտադրանյութերի, մյուս մասն՝ ավելի ուշ, բայց վերջիվերջո այն դրամն ամբողջովին գնում է հիշյալ արտադրապաշարի վրա։ Ապրանքի վաճառքից ստացված փողի մի ուրիշ մասը պառկած է մնում իբրև դրամապաշար՝ արտադրապրոցեսին լծվող աշխատույժի վճարահատուցման վրա կամաց-կամաց ծախսվելու համար։ Նա կազմում է շրջանառու փոփոխուն կապիտալը։ Այնուամենայնիվ մեկ կամ թե մյուս մասի ամբողջ փոխարինումն ամեն մի անգամ գոյանում, առաջ է գալիս կապիտալի պտույտից, նրա՝ արդյունք դառնալուց, արդյունքից ապրանքի, ապրանքից դրամի փոխակերպվելուց։ Ահա այս է պատճառը, որ նախորդ գլխում առանձին ու միատեղ խոսել ենք շրջանառու կապիտալի — հաստատուն ու փոփոխուն կապիտալի պտույտի մասին՝ առանց նկատի ունենալու հիմնական կապիտալը։

Այն հարցի համար, որ մենք հիմա քննարկելու ենք, պետք է մի քայլ առաջ գնանք և շրջանառու կապիտալի փոփոխուն մասն այնպես նկատենք, որ իբր թե բացառապես նա կազմելիս լինի շրջանառու կապիտալը։ Այսինքն՝ մենք անտեսում ենք հաստատուն շրջանառու կապիտալը, որը պտույտ է գործում փոփոխուն շրջանառու կապիտալի հետ միասին։

Կանխավճարված է 2 500 £, իսկ տարեկան արդյունքի արժեքը = է 25 000 £։ Բայց շրջանառու կապիտալի փոփոխուն մասը 500 £ է. ուստի 25 000 £-ում պարունակվող փոփոխուն կապիտալը հավասար է = 5 000 £։ Եթե 5 000 £-ը բաժանենք 500-ով, ապա մենք պտույտաթիվը կստանանք 10, ճիշտ այնպես, ինչպես 2 500-անոց ամբողջ կապիտալի ժամանակ։

Այս միջին հաշվարկումն, ըստ որի տարեկան արդյունքի արժեքը բաժանվում է կանխավճարված կապիտալի արժեքով ու ոչ թե այս կապիտալի այն մասի արժեքով, որը միշտ կիրառվում է մեկ աշխատապարբերաշրջանում (ուրեմն մեր այս օրինակում բաժանվում է ոչ թե 400-ով, այլ 500-ով, ոչ թե I կապիտալով, այլ I կապիտալի ու II կապիտալի գումարով),— այստեղ, որտեղ խոսքը միմիայն հավելարժեքի արտադրության մասին է, բացարձակորեն ստույգ է. հետագայում կտեսնենք, որ այլ տեսակետի ժամանակ նա ստույգ է ոչ լիովին, ինչպես և ընդհանուր առմամբ այս միջին հաշվարկումն ստույգ է ոչ ամբողջովին։ Այսինքն նա բավարար է կապիտալիստի գործնական նպատակների համար, բայց ստույգ կամ թե համապատասխան չափով չի արտահայտում պտույտի բոլոր իրական հանգամանքները։

Մինչև հիմա մենք միանգամայն անտեսել ենք ապրանքակապիտալի մի արժեմասը, այն է՝ նրանում պարունակված հավելարժեքը, որն արտադրվել է արտադրապրոցեսի ժամանակ և միակցվել արդյունքին։ Այժմ մենք մեր ուշադրությունը պետք է նրա վրա դարձնենք։

Եթե ընդունենք, որ շաբաթական ծախսվող 100 £-անոց փոփոխուն կապիտալը 100%-անոց մի հավելարժեք = 100 £ է արտադրում, ապա 5-շաբաթյա պտուտապարբերաշրջանում ծախսվող 500 £-անոց փոփոխուն կապիտալն արտադրում է 500 £-անոց մի հավելարժեք, այսինքն աշխատօրվա կեսը կազմված է լինում հավելաշխատանքից։

Իսկ եթե 500 £-անոց փոփոխուն կապիտալն արտադրում է 500 £ հավելարժեք, ապա 5 000-ն արտադրում է 10 × 500 = 5 000 £-անոց հավելարժեք։ Բայց կանխավճարված փոփոխուն կապիտալը = է 500 £։ Տարվա ընթացքում արտադրված հավելարժեքի ամբողջ քանակի հարաբերությունը կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեգումարի նկատմամբ մենք անվանում ենք հավելարժեքի տարենորմա։ Ուրեմն սա առկա դեպքում = = 1 000%։ Եթե մենք ավելի մոտից վերլուծենք այս նորման, ապա կերևա, որ սա հավասար է կանխավճարած փոփոխուն կապիտալի՝ մի պտուտապարբերաշրջանում արտադրած հավելարժեքի նորմային, բազմապատկած փոփոխուն կապիտալի պտույտների թվով (որը նույնանում է ամբողջ շրջանառու կապիտալի պտույտների թվի հետ)։

Մի պտուտապարբերաշրջանում կանխավճարված փոփոխուն կապիտալն առկա դեպքում = է 500 £. նրանով արտադրված հավելարժեքը նույնպես = է 500 £։ Ուստի մի պտուտապարբերաշրջանում հավելարժեքի նորման = է = 100%։ Այս 100%-ը բազմապատկած 10-ով, տարվա ընթացքում եղած պտույտների թվով, տալիս է = 1 000%։

Այս ճիշտ է հավելարժեքի տարենորմայի նկատմամբ։ Իսկ ինչ վերաբերում է հավելարժեքի այն մասսային, որն արտադրվում է մի որոշ պտուտապարբերաշրջանի ընթացքում, ապա այս մասսան հավասար է այս պարբերաշրջանում կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքին, որ այս դեպքում = է 500 £-ի, բազմապատկած հավելարժեքի նորմայով, ուրեմն այստեղ 500 × ) = 500 × 1 = 500 £։ Եթե կանխավճարված կապիտալը = լիներ 1 500 £-ի, և հավելարժեքի նորման էլ նույնը լիներ, ապա հավելարժեքի մասսան կլիներ = 1 500 × = 1 500 £։

500 £-անոց փոփոխուն կապիտալը,— որը տարվա մեջ տաս անգամ է պտույտ գործում, տարվա ընթացքում 5 000 £-անոց մի հավելարժեք է արտադրում, հետևաբար հավելարժեքի տարենորման նրա համար = 1 000%-ի,— մենք անվանենք A կապիտալ։

Հիմա ենթադրենք, թե 5 000 £-անոց մի ուրիշ փոփոխուն B կապիտալ կանխավճարվում է մեկ ամբողջ տարվա համար (այսինքն՝ տվյալ դեպքում 50 շաբաթվա համար) և ուրեմն տարվա մեջ լոկ մի անգամ է պտույտ գործում։ Այնուհետև ենթադրենք ընդսմին, որ տարվա վերջում արդյունքը վճարահատուցվում է հենց նույն օրում, երբ նա պատրաստ է լինում, հետևաբար այն դրամակապիտալը, որին փոխարկվում է արդյունքը, հետ է հոսում հենց միևնույն օրը։ Ուրեմն շրջանառության պարբերաշրջանն այստեղ = է 0, պտուտապարբերաշրջանը = է աշխատապարբերաշրջանին, այն է՝ մեկ տարվա։ Ինչպես և նախորդ դեպքում, յուրաքանչյուր շաբաթ աշխատապրոցեսում գտնվում է 100 £-անոց մի փոփոխուն կապիտալ, ուստի 50 շաբաթում՝ 5 000 £-անոց։ Այնուհետև, հավելարժեքի նորման թող լինի միևնույնը՝ = 100%, այսինքն աշխատօրվա նույնահավասար երկարության դեպքում կեսը հավելաշխատանքից կազմված լինի։ Եթե մենք 5 շաբաթն ենք նկատի ունենում, ապա ներդրված փոփոխուն կապիտալը = 500 £, հավելարժեքի նորման = 100%, ուրեմն շաբաթվա ընթացքում արտադրված հավելարժեքի մասսան = 500 £։ Աշխատույժի այն մասսան, որն այս դեպքում շահագործվում է, ու նրա շահագործման աստիճանն այստեղ մեր ենթադրության համաձայն ճիշտ նույնն են, ինչ որ էին A կապիտալի դեպքում։

Ներդրված 100 £-անոց փոփոխուն կապիտալն ամեն մի շաբաթ արտադրում է 100 £-անոց մեկ հավելարժեք, ուստի ներդրված 50 × 100 = 5 000 £-անոց կապիտալը 50 շաբաթում արտադրում է 5 000 £-անոց մի հավելարժեք։ Արտադրված տարեկան հավելարժեքի մասսան միևնույնն է, ինչ որ նախընթաց դեպքում, = 5 000 £-ի, բայց հավելարժեքի տարենորման բոլորովին տարբեր է։ Սա հավասար է տարվա մեջ արտադրված հավելարժեքին, բաժանած կանխավճարված փոփոխուն կապիտալով, այսինքն = 100%, այնինչ առաջ A կապիտալի համար = էր 1 000%-ի։

A կապիտալի դեպքում, ինչպես և B կապիտալի ժամանակ մենք փոփոխուն կապիտալ ծախսել ենք շաբաթական 100 £ արժեմեծացման աստիճանը կամ հավելարժեքի նորման էլի միևնույնն է, = 100%-ի. փոփոխուն կապիտալի մեծությունը դարձյալ նույնն է, = 100 £։ Շահագործվում է աշխատույժի միևնույն քանակը, շահագործման մեծությունն ու աստիճանը նույնն են երկու դեպքումն էլ, աշխատօրերը նույնահավասար են և միահավասար տրոհվում են անհրաժեշտ աշխատանքի ու հավելաշխատանքի։ Տարվա ընթացքում կիրառված փոփոխուն կապիտալագումարը հավասարամեծ է, 5 000 £-ի, շարժման մեջ է դնում աշխատանքի միևնույն քանակը և երկու նույնահավասար կապիտալի միջոցով շարժման մեջ դրված աշխատույժից կորզում է միևնույն քանակով հավելարժեք, 5 000 £։ Սակայն A-ի ու B-ի հավելարժեքի տարենորմաների միջև 900%-անոց մի տարբերություն կա։

Այս երևույթն անշուշտ այնպիսի տպավորություն է անում, որ կարծես թե հավելարժեքի նորման կախված է ոչ միայն փոփոխուն կապիտալի միջոցով շարժման մեջ դրված աշխատույժի քանակից ու շահագործման աստիճանից, այլ սրանից զատ նաև շրջանառության պրոցեսից ծագող անբացատրելի ազդեցություններից. և այս երևույթն իրոք հենց այսպես էլ բացատրվել է ու թեև ոչ այս զուտ կերպարանքով, այլ ավելի բարդ ու սքողված յուր ձևով (տարեկան շահութանորմայի ձևով) 20-ական թվականներից սկսած մի կատարյալ տարակուսանք է առաջ բերել Ռիկարդոյի դպրոցում։

Երևույթի տարօրինակությունը չքանում է իսկույն, հենց որ մենք A կապիտալն ու B կապիտալը ոչ միայն երևութապես, այլ և իրոք ճիշտ միևնույն պայմանների մեջ ենք դնում։ Պայմանները միևնույնն են լինում լոկ այն դեպքում, երբ B փոփոխուն կապիտալը յուր ամբողջ ծավալով ծախսվում է աշխատույժի վճարահատուցման վրա նույն այն ժամանակամիջոցում, որում ծախսվել է A կապիտալը։

5 000 £-անոց B կապիտալն այս դեպքում ծախսվում է 5 շաբաթում. շաբաթական 1 000 £-ը մի տարում անում է 50 000 £-անոց մի ծախս։ Այս դեպքում մեր ենթադրության համաձայն հավելարժեքը նույնպես = 50 000 £։ Պտույտ գործած կապիտալը, որ = 50 000 £-ի, բաժանելով կանխավճարված կապիտալով, որ = է 5 000 £ տալիս է պտույտների թիվը, որ = 10-ի։ Հավելարժեքի նորման, որ = = 100%, բազմապատկած պտույտների թվով, որ = 10, տալիս է հավելարժեքի տարենորման = = 1 000%, Այսպիսով ուրեմն հավելարժեքի տարենորմաներն այժմ A-ի ու B-ի համար հավասար են, այն է՝ 1 000% են, բայց հավելարժեքի քանակները B-ի համար 50 000 £, A-ի համար 5 000 £ են. արտադրված հավելարժեքի քանակները հիմա հարաբերում են միմյանց այնպես, ինչպես կանխավճարված B ու A կապիտալարժեքները, այն է՝ ինչպես 5 000 : 500 =10 : 1։ Սակայն փոխարենը B կապիտալն էլ միևնույն ժամանակվա ընթացքում տասն անգամ ավելի շատ աշխատույժ է շարժման մեջ դրել, քան A կապիտալը։

Աշխատապրոցեսում իրապես կիրառված կապիտալն է միայն, որ հավելարժեք է արտադրում և որին են հենց վերաբերում հավելարժեքի մասին տրված օրենքները, ուրեմն և այն օրենքը, թե տվյալ նորմայի դեպքում հավելարժեքի մասսան որոշվում է փոփոխուն կապիտալի հարաբերական մեծությամբ։

Աշխատապրոցեսն ինքը չափվում է ժամանակով։ Եթե աշխատօրվա երկարությունը տրված է (ինչպես այստեղ, որտեղ մենք A-ի ու B-ի բոլոր պայմանները հավասարեցնում ենք, որպեսզի հավելարժեքի տարենորմայի տարբերությունն ավելի պարզ լույսով ներկայացնենք), ապա աշխատաշաբաթը կազմված է աշխատօրերի որոշ թվից։ Եվ կամ մենք կարող ենք մի որևէ աշխատապարրերաշրջան, օրինակ, այստեղ հինգշաբաթյա աշխատապարբերաշրջանը, ասենք, 300 ժամից կազմված մի հատիկ աշխատօր նկատել, եթե աշխատօրը = 10 ժամի, իսկ շաբաթը = 6 աշխատօրվա։ Բայց այնուհետև մենք պետք է այս թիվը բազմապատկենք այն բանվորների թվով, որոնք յուրաքանչյուր օր միևնույն աշխատապրոցեսում բանեցվում են միասին։ Եթե բանվորների այս թիվը լիներ, օրինակ, 10, ապա շաբաթվա օրերինը կլիներ = 60 × 10 = 600 ժամ, իսկ հինգշաբաթյա մի աշխատապարբերաշրջանը = կլիներ 600 × 5 = 3 000 ժամ։ Հետևաբար հավասարամեծ փոփոխուն կապիտալներ են կիրառվում հավելարժեքի նույնահավասար նորմայի ժամանակ ու աշխատօրվա միևնույն երկարության դեպքում, եթե միևնույն ժամկետում շարժման մեջ դրվում են աշխատույժի հավասարամեծ քանակներ (նույն գնանոց մի աշխատույժը բազմապատկած միևնույն թվով)։

Հիմա մենք վերադառնանք մեր սկզբնական օրինակներին։ Երկու դեպքումն էլ, թե՛ A-ի ու թե՛ B-ի դեպքում, տարվա յուրաքանչյուր շաբաթվա մեջ հավասարամեծ փոփոխուն կապիտալներ են կիրառվում, շաբաթական 100 £։ Ուստի կիրառված, աշխատապրոցեսում իրապես գործող փոփոխուն կապիտալները հավասար են, բայց կանխավճարված փոփոխուն կապիտալները բոլորովին անհավասար են։ A-ի դեպքում յուրաքանչյուր 5 շաբաթվա համար կանխավճարված է 500 £, որից ամեն մի շաբաթում բանեցվում է 100 £։ B-ի դեպքում առաջին հինգշաբաթյա պարբերաշրջանի համար պետք է կանխավճարվի 5 000 £, որից սակայն շաբաթական բանեցվում է միմիայն 100 £, ուրեմն 5 շաբաթվա մեջ միմիայն 500 £, որը = է կանխավճարված կապիտալի -ին։ Հինգշաբաթյա երկրորդ պարբերաշրջանում կանխավճարվելու է 4 500 £, բայց գործադրվում է լոկ 500 £-ը և այլն։ Մի որոշ ժամանակաշրջանի համար կանխավճարված փոփոխուն կապիտալը փոխարկվում է կիրառված, ուրեմն իսկապես գործող ու բանող փոփոխուն կապիտալի լոկ այն չափով, որով նա իրոք մտնում է հիշյալ ժամանակաշրջանի այն հատվածի մեջ, որ լեցված, բռնված է լինում աշխատապրոցեսի կողմից, և որով նա իսկապես գործում է աշխատապրոցեսում։ Այն միջնաժամանակում, երբ նրա մի մասը կանխավճարվում է՝ լոկ հետագա մեկ ժամանակահատվածում կիրառվելու համար, այս մասը բնավ գոյություն չունի աշխատապրոցեսի համար և հետևաբար ոչ մի ազդեցություն չի անում ո՛չ արժեգոյացման ու ո՛չ էլ հավելարժեքի գոյացման վրա։ Օրինակ, 500 £-անոց A կապիտալի դեպքում։ Սա կանխավճարված է 5 շաբաթվա համար, բայց յուրաքանչյուր շաբաթ հիշյալ կապիտալից աշխատապրոցեսի մեջ հաջորդաբար մտնում է միմիայն 100 £։ Առաջին շաբաթում նրանից բանեցվում է -ը, -ը կանխավճարված է լինում առանց կիրառվելու, թեև նա հաջորդ 4 շաբաթվա աշխատապրոցեսի համար պետք է իբրև պաշար պահված և ուրեմն կանխավճարված լինի։

Այն հանգամանքները, որոնք կանխավճարված ու կիրառված փոփոխուն կապիտալի հարաբերության մեջ տարբերություն են առաջ բերում, հավելարժեքի արտադրության վրա — հավելարժեքի տվյալ նորմայի ժամանակ — ներգործում են լոկ այն չափով ու նրանով միայն, որ նրանք տարբերություն են առաջ բերում փոփոխուն կապիտալի այն քանակի մեջ, որն իրոք կարող է կիրառվել մի որոշ ժամանակաշրջանում, օրինակ, մեկ շաբաթվա ընթացքում, 5 շաբաթվա մեջ է այլն։ Կանխավճարված փոփոխուն կապիտալը որպես փոփոխուն կապիտալ գործում է լոկ այն չափով ու այն ժամանակի ընթացքում, որչափով ու որի ընթացքում իսկապես գործադրվում է. ոչ թե ժամանակի ընթացքում, երբ նա կանխավճարված մնում է լոկ իբրև պաշար՝ առանց բանեցվելու։ Բայց այն բոլոր հանգամանքները, որոնք տարբերություն են առաջ բերում կանխավճարված ու կիրառված փոփոխուն կապիտալի հարաբերության մեջ, հանգում են պտուտապարբերաշրջանների տարբերությանը (սա որոշվում է կամ աշխատապարբերաշրջանի, կամ թե շրջանառության պարբերաշրջանի և կամ էլ այս երկսի տարբերությամբ)։ Հավելարժեքի արտադրության օրենքն այն է, որ գործող փոփոխուն կապիտալի նույնահավասար քանակները հավելարժեքի նույն նորմայի ժամանակ հավելարժեքի միահավասար քանակներ են արտադրում։ Հետևաբար եթե հավասար ժամանակահատվածներում հավելարժեքի նույնահավասար նորմայի դեպքում փոփոխուն կապիտալի միահավասար քանակներ են կիրառվում A ու B կապիտալների կողմից, ապա սրանք պետք է միևնույն ժամանակամիջոցներում հավելարժեքի նույնահավասար մասսաներ արտադրեն, ինչքան էլ որ տարբեր լինի որոշ ժամանակամիջոցում կիրառված այս փոփոխուն կապիտալի հարաբերությունը նույն ժամանակամիջոցում կանխավճարված փոփոխուն կապիտալի նկատմամբ, ուրեմն որքան էլ տարբեր լինի հավելարժեքի արտադրված մասսայի հարաբերությունը ոչ թե կիրառված, այլ ընդհանրապես կանխավճարված փոփոխուն կապիտալի նկատմամբ։ Այս հարաբերության տարբերությունը հավելարժեքի արտադրության վերաբերմամբ շարադրած օրենքներին հակասելու փոխարեն, ընդհակառակը, հաստատում է հիշյալները և սրանց մի անխուսափելի հետևությունն է։

Քննենք B կապիտալի հինգշաբաթյա առաջին արտադրահատվածը։ 5-րդ շաբաթվա վերջում կիրառված և պրծած է 500 £։ Արժեքային արդյունքը = է 1 000 £, ուրեմն =100%։ Ճիշտ ինչպես A կապիտալի դեպքում։ Այն հանգամանքը, որ A կապիտալի դեպքում հավելարժեքն իրացվում է կանխավճարված կապիտալի հետ միասին, իսկ B-ի դեպքում՝ ոչ, այստեղ դեռ չի վերաբերում մեզ, քանի որ այստեղ խոսքը դեռ միմիայն հավելարժեքի արտադրության մասին է ու նրա այն հարաբերության մասին, որ նա ունի յուր արտադրության ժամանակ կանխավճարված փոփոխուն կապիտալի նկատմամբ։ Իսկ եթե մենք հաշվենք, ընդհակառակը, B-ի դեպքում հավելարժեքի հարաբերությունը ոչ թե կանխավճարված 5 000 £-անոց կապիտալի այն մասի նկատմամբ, որը կիրառված և ուրեմն պրծած է հավելարժեքի արտադրության ժամանակ, այլ կանխավճարված հենց այս ամբողջ կապիտալի նկատմամբ, ապա կստանանք = = 10%։

Այսպիսով ուրեմն, B կապիտալի համար՝ 10%, իսկ A կապիտալի համար՝ 100%, այսինքն տաս անգամ ավելի։ Եթե այստեղ ասվեր, թե հավասարամեծ կապիտալների համար, որոնք աշխատանքի նույնահավասար մի քանակ են շարժման մեջ դրել ու ընդսմին այնպիսի աշխատանքի, որը նույնահավասար մասերով է տրոհված լինում վճարված ու անվճար աշխատանքի, հավելարժեքի նորմայի այս տարբերությունը հակասում է հավելարժեքի արտադրության վերաբերյալ օրենքներին,— ապա պատասխանը պարզ կլիներ և կտրվեր փաստական հարաբերությունների վրա նետված սոսկական ակնարկով.— A-ի դեպքում արտահայտվում է սրա հավելարժեքի իսկական նորման, այսինքն 500 £-անոց մի փոփոխուն կապիտալի՝ 5 շաբաթում արտադրած հավելարժեքի հարաբերությունը 500 £-անոց փոփոխուն կապիտալի նկատմամբ։ B-ի դեպքում, ընդհակառակը, հաշիվն արվում է մի այնպիսի եղանակով, որը ոչ մեկ առնչություն չունի ոչ հավելարժեքի արտադրության հետ ու ոչ էլ հավելարժեքի նորմայի նրան համապատասխանող որոշման հետ։ 500 £ հավելարժեքը, որ արտադրվել է 500 £-անոց մի փոփոխուն կապիտալով, իրապես հաշվվում է ոչ թե այն 500 £-անոց փոփոխուն կապիտալի նկատմամբ, որը նրա արտադրության ժամանակ է կանխավճարվել, այլ 5 000 £-անոց մի կապիտալի, որից , 4 500 £-ը բոլորովին գործ չունի 500 £-անոց այս հավելարժեքի արտադրության հետ, ընդհակառակը, պետք է հետզհետե գործի հաջորդ 45 շաբաթվա ընթացքում, ուրեմն ամենևին գոյություն չունի այն առաջին 5 շաբաթվա արտադրության համար, որոնց մասին է հենց խոսքն այստեղ։ Հետևաբար այս դեպքում A-ի ու B-ի հավելարժեքի նորմայի տարբերությունը ոչ մի առեղծված չի բոլորովին։

Արդ, համեմատենք հավելարժեքի տարենորմաները B ու A կապիտալների համար։ B կապիտալի համար մենք ունենք = 100%. A կապիտալի համար՝ = 1 000%։ Բայց հավելարժեքի նորմաների հարաբերությունը նույնն է, ինչ որ առաջ։ Այնտեղ մենք ունեինք B կապիտալի հավելարժեքի նորմա Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

= , իսկ հիմա ունեինք Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): 
= , բայց  = , ուրեմն նույն հարաբերությունը, ինչպես որ վերևումն էր։

Սակայն առեղծվածը հիմա այլաշրջվել է։ B կապիտալի տարենորման՝ = 100% ամենևին չի ներկայացնում ոչ մի շեղում — նույնիսկ մի շեղման երևութքն էլ չի ներկայացնում — մեզ հայտնի այն օրենքներից, որոնք վերաբերում են արտադրությանն ու հավելարժեքի՝ նրան համապատասխանող նորմային։ Տարվա ընթացքում կանխավճարվել և արտադրողաբար սպառվել է 5 000 v. սա արտադրել է 5 000 m։ Ուրեմն հավելարժեքի նորման վերևի կոտորակն է՝ = 100%։ Տարենորման համերաշխ է հավելարժեքի իսկական նորմայի հետ։ Հետևաբար այս անգամ ոչ թե առաջվա նման B կապիտալը, այլ A կապիտալն է ներկայացնում զարտուղությունը, որը պետք է պարզաբանել։

Այստեղ մենք ունենք հավելարժեքի նորմա՝ = 1 000%։ Բայց եթե առաջին դեպքում 500 m-ը, 5 շաբաթվա արդյունքը, հաշվվեց կանխավճարված 5 000 £-անոց կապիտալի նկատմամբ, որի -ը չէր բանեցվել նրա արտադրության մեջ, ապա հիմա 5 000 m-ը հաշվվում է 500 v-ի նկատմամբ, այսինքն այն փոփոխուն կապիտալի լոկ -ի նկատմամբ, որն իրոք բանեցվել է 5 000 m-ի արտադրության մեջ. որովհետև 5 000 m-ը 50 շաբաթվա ընթացքում արտադրողաբար սպառված 5 000-անոց մի փոփոխուն կապիտալի արդյունք է ու ոչ թե հինգշաբաթյա մի կենտ պարբերաշրջանում գործադրված 500 £-անոց մի կապիտալի արդյունք։ Առաջին դեպքում 5 շաբաթվա մեջ արտադրված հավելարժեքը հաշվվում էր մի կապիտալի նկատմամբ, որը կանխավճարված է 50 շաբաթվա համար, ուրեմն տաս անգամ ավելի մեծ է 5 շաբաթվա ընթացքում բանեցրածից։ Հիմա 50 շաբաթվա մեջ արտադրված հավելարժեքը հաշվվում է մի կապիտալի նկատմամբ, որը կանխավճարված է 5 շաբաթվա համար, ուրեմն տաս անգամ ավելի փոքր է 50 շաբաթում գործադրածից։

500 £-անսց A կապիտալը երբեք ավելի երկար ժամանակի համար չի կանխավճարվում, քան 5 շաբաթն է։ Սրա վերջում նա հետ է հոսում և կարող է տարվա ընթացքում միևնույն պրոցեսը 10 անգամ վերսկսել տասնանգամյա պտույտի միջոցով։ Այստեղից հետևում է երկու բան։

Առաջին. A-ի դեպքում կանխավճարված կապիտալը միմիայն հինգ անգամ ավելի մեծ է, քան մի շաբաթվա արտադրապրոցեսում մշտապես կիրառվող կապիտալամասը։ Իսկ ընդհակառակը, B կապիտալը, որ 50 շաբաթում լոկ մի անգամ է պտույտ գործում, ուրեմն պետք է 50 շաբաթվա համար էլ կանխավճարված լինի, 50 անգամ ավելի մեծ է, քան հիշյալ կապիտալի այն մասը, որը մի շաբաթում մշտապես բանեցվել կարող է։ Ուստի պտույտը կերպափոխում է այն հարաբերությունը որ լինում է տարվա ընթացքում արտադրապրոցեսի համար կանխավճարված կապիտալի ու մի որոշ արտադրապարբերաշրջանի, օրինակ, մեկ շաբաթվա համար մշտապես կիրառելի կապիտալի միջև։ Եվ սա մեզ ներկայանում է իբրև առաջին դեպք, երբ 5 շաբաթվա հավելարժեքը հաշվվում է ոչ թե այս 5 շաբաթում կիրառված կապիտալի նկատմամբ, այլ 50 շաբաթվա ընթացքում կիրառված, տաս անգամ ավելի մեծ կապիտալի նկատմամբ։

Երկրորդ. A կապիտալի 5-շաբաթյա պտուտապարբերաշրջանը կազմում է տարվա -ը միայն, ուստի տարին ընդգրկում է 10 այսպիսի պտուտապարբերաշրջան, որոնցում 500 £-անոց A կապիտալը միշտ նորից է կիրառվում։ Կիրառված կապիտալն այստեղ հավասար է 5 շաբաթվա համար կանխավճարված կապիտալին, բազմապատկած տարվա մեջ եղած պտուտապարբերաշրջանների թվով։ Տարվա ընթացքում կիրառված կապիտալը = է 500 × 10 = 5 000 £։ Տարվա մեջ կանխավճարված կապիտալը = է = 500 £։ Թեև 500 £-ը միշտ նորից է կիրառվում, իրականում սակայն ամեն 5 շաբաթվա համար նույն 500 £-ից ավելի չի կիրառվում երբեք։ Մյուս կողմից՝ B կապիտալի դեպքում 5 շաբաթվա մեջ թեև միմիայն 500 £ է կիրառվում և կանխավճարվում է այս 5 շաբաթվա համար, բայց որովհետև պարբերաշրջանն այստեղ = է 50 շաբաթվա, ուստի տարվա ընթացքում կիրառված կապիտալը ոչ թե յուրաքանչյուր 5 շաբաթվա համար, այլ 50 շաբաթվա համար կանխավճարված կապիտալին է հավասար։ Սակայն հավելարժեքի՝ տարվա մեջ արտադրված մասսան հավելարժեքի տվյալ նորմայի դեպքում համապատասխանում է տարվա ընթացքում կիրառված ու ոչ թե տարվա մեջ կանխավճարված կապիտալին։ Հետևաբար հավելարժեքի հիշյալ մասսան մի անգամ պտույտ գործող 5 000 £-անոց կապիտալի համար ավելի մեծ չի, քան տաս անգամ պտույտ գործող 500 £-անոց կապիտալի համար, և նա հավասարամեծ է լոկ այն պատճառով, որ տարվա մեջ մեկ անգամ պտույտ գործող կապիտալն հենց ինքը տաս անգամ ավելի մեծ է, քան տարվա մեջ տաս անգամ պտույտ գործող կապիտալը։

Տարվա մեջ պտույտ գործած փոփոխուն կապիտալը — ուրեմն տարեկան արդյունքի մասը կամ տարեկան ծախսման այն բաժինը, որ հավասար է այս մասին — տարվա ընթացքում իսկապես կիրառված, արտադրողաբար սպառված փոփոխուն կապիտալն է։ Այստեղից հետևում է, որ եթե տարվա մեջ պտույտ գործած A փոփոխուն կապիտալն ու տարվա մեջ պտույտ գործած B փոփոխուն կապիտալը հավասարամեծ են և նրանք արժեմեծացման միատեսակ պայմաններում են կիրառվել, ուստի հավելարժեքի նորման երկսի համար միևնույնն է, ապա հավելարժեքի՝ տարվա ընթացքում արտադրված մասսան էլ պետք է միևնույնը լինի երկսի համար. հետևաբար — քանի որ կիրառված կապիտալամասսաները նույնն են — հավելարժեքի՝ տարվա վրա հաշված նորման էլ միևնույնը պիտի լինի, որչափով որ նա արտահայտվում է հետևյալ կերպով. Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։ Կամ ընդհանրապես արտահայտած՝ ինչ էլ որ լինի պտույտ գործած փոփոխուն կապիտալների հարաբերական մեծությունը, տարվա ընթացքում նրանց արտադրած հավելարժեքի նորման որոշվում է հավելարժեքի այն նորմայով, որ համապատասխան կապիտալներն աշխատել, ձեռք են բերել միջին պարբերաշրջաններում (օրինակ, միջին շաբաթում կամ թե միջին օրում)։

Սա միակ հետևությունն է, որը բղխում է հավելարժեքի արտադրությանը վերաբերյալ ու հավելարժեքի նորմայի որոշմանը վերաբերյալ օրենքներից։

Հիմա մենք տեսնենք այնուհետև, թե ինչ է արտահայտում հետևյալ հարաբերությունը.

Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

(ընդորում մենք, ինչպես ասել ենք, քննություն առնում ենք փոփոխուն կապիտալը միայն)։ Քանորդը ցույց է մի տալիս ընթացքում կանխավճարված կապիտալի պտույտների թիվը։

A կապիտալի համար մենք ունենք Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): . B կապիտալի համար Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։

Երկու հարաբերության մեջ էլ համարիչն արտահայտում է կանխավճարված կապիտալը, բազմապատկած պտուտաթվով. A-ի համար՝ 500 × 10, B-ի համար՝ 5 000 × 1։ Կամ թե չէ՝ բազմապատկած մի տարվա վրա հաշված պտուտաժամանակի գլխիվայր կոտորակով։ Պտուտաժամանակն A-ի համար տարի է. պտուտաժամանակի գլխիվայր կոտորակը տարի է, ուրեմն 500 × = 5 000։ B-ի համար՝ 5 000 × = 5 000։ Հայտարարն արտահայտում է պտույտ գործած կապիտալը, բազմապատկած պտուտաթվի գլխիվայր կոտորակով. A-ի համար՝ 5 000 × ), B-ի համար՝ 5 000 × ։

Աշխատանքի այն համապատասխան մասսաները (վճարված ու անվճար աշխատանքի գումարը), որոնք շարժման մեջ են դրվում տարվա մեջ պտույտ գործած երկու փոփոխուն կապիտալով, այստեղ նույնահավասար են) որովհետև հենց իրենք՝ պտույտ գործած կապիտալներն էլ հավասար են, և նրանց արժեմեծացման նորման նույնպես միահավասար է։

Տարվա մեջ պտույտ գործած կապիտալի հարաբերությունը կանխավճարված փոփոխուն կապիտալի նկատմամբ ցույց է տալիս 1) այն հարաբերությունը, որի մեջ գտնվում է կանխավճարելի կապիտալը մի որոշ աշխատապարբերաշրջանում կիրառված փոփոխուն կապիտալի նկատմամբ։ Եթե պտուտաթիվը = 10, ինչպես A-ի դեպքումն է, և տարին ընդունել ենք 50 շաբաթ, ապա պտուտաժամանակը = է 5 շաբաթվա։ Փոփոխուն կապիտալը պետք է այս 5 շաբաթվա համար կանխավճարված լինի, և 5 շաբաթվա համար կանխավճարված կապիտալը պիտի հինգ անգամ ավելի մեծ լինի, քան մի շաբաթում բանեցված փոփոխուն կապիտալը։ Այսինքն կանխավճարված կապիտալի (այստեղ 500 £-ի) լոկ -ը կարող է մեկ շաբաթվա ընթացքում կիրառվել։ Ընդհակառակն է B կապիտալի դեպքում, երբ պտուտաթիվը = , պտուտաժամանակը = 1 տարի = 50 շաբաթ։ Ուրեմն կանխավճարված կապիտալի հարաբերությունը շաբաթվա մեջ կիրառված կապիտալի նկատմամբ անում է 50 : 1։ Եթե հարաբերությունը B-ի համար էլ միևնույնը լիներ, ինչ որ A-ի համար է, ապա B-ն ստիպված պիտի լիներ շաբաթական 100-ի փոխարեն 1 000 £ ներդրելու։— 2) Այստեղից հետևում է, որ B-ն A-ից տասնապատիկ ավելի մեծ կապիտալ (5 000 £) է կիրառել փոփոխուն կապիտալի միևնույն մասսան, ուրեմն և հավելարժեքի տվյալ նորմայի դեպքում (վճարված ու անվճար) աշխատանքի միևնույն մասսան շարժման մեջ դնելու համար, հետևաբար տարվա ընթացքում նաև հավելարժեքի միևնույն մասսան արտադրելու համար։ Հավելարժեքի իսկական նորման ուրիշ բան չի արտահայտում, քան այն հարաբերությունը, որ մի ուրիշ ժամանակամիջոցում կիրառված փոփոխուն կապիտալն ունի միևնույն ժամանակամիջոցում արտադրված հավելարժեքի նկատմամբ. ուրիշ խոսքով՝ նա արտահայտում է անվճար աշխատանքի այն մասսան, որ այս ժամանակամիջոցում կիրառված փոփոխուն կապիտալը շարժման մեջ է դնում, հիշյալ հարաբերությունը ոչ մի գործ չունի փոփոխուն կապիտալի այն մասի հետ, որը կանխավճարված է նաև այն ժամանակի համար, երբ նա դեռ չի կիրառվում, և հետևաբար նույնպես գործ չունի այն հարաբերության հետ, որ գոյություն է ունենում կապիտալի՝ մի որոշ ժամանակամիջոցում կանխավճարված մասի ու միևնույն ժամանակամիջոցում կիրառված մասի միջև և որը տարբեր կապիտալների համար փոխակերպվում ու տարբեր է լինում պտուտապարբերաշրջանների հետևանքով։

Արդեն շարադրածից հետևում է ավելի շուտ, որ հավելարժեքի տարենորման լոկ մի հատիկ դեպքում է համընկնում հավելարժեքի իսկական նորմայի հետ, որն աշխատանքի շահագործման աստիճանն է արտահայտում. այն է՝ երբ կանխավճարված կապիտալը միմիայն մեկ անգամ է պտույտ գործում տարվա մեջ, ուրեմն երբ կանխավճարված կապիտալը հավասար է տարվա ընթացքում պտույտ գործած կապիտալին, հետևաբար երբ տարվա մեջ արտադրված հավելարժեքի մասսայի հարաբերությունը տարվա ընթացքում այս արտադրության համար գործադրված կապիտալի նկատմամբ՝ համընկնում և նույնանում է տարվա մեջ արտադրված հավելարժեքի մասսայի՝ տարվա ընթացքում կանխավճարված կապիտալի նկատմամբ ունեցած հարաբերության հետ։

Ա) Հավելարժեքի տարենորման հավասար է

Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։ Բայց տարվա մեջ արտադրված հավելարժեքի մասսան հավասար է հավելարժեքի իսկական նորմային, բազմապատկած նրա արտադրության համար կիրառված փոփոխուն կապիտալով։ Հավելարժեքի տարեկան մասսայի արտադրության համար գործադրված կապիտալը հավասար է կանխավճարված կապիտալին, բազմապատկած սրա պտույտների թվով, որը մենք կանվանենք n։ Ուստի Ա) ֆորմուլան փոխարկվում է հետևյալ ֆորմուլային.

Բ) Հավելարժեքի տարենորման հավասար է

Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։

Օրինակ, B կապիտալի համար = Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

կամ 100%։ Միմիայն երբ n = 1, այսինքն երբ կանխավճարված փոփոխուն կապիտալը տարվա մեջ լոկ մի անգամ է պտույտ գործում, ուրեմն երբ հավասար է տարվա մեջ կիրառված կամ թե պտույտ գործած կապիտալին, հավելարժեքի տարենորման հավասար է հավելարժեքի իսկական նորմային։

Եթե հավելարժեքի տարենորման անվանենք M՛, հավելարժեքի իսկական նորման՝ m՛, կանխավճարված փոփոխուն կապիտալը՝ v, պտուտաթիվը՝ n, ապա M՛ = է Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

= m՛n. ուրեմն M՛ = m՛n, իսկ = m՛-ին լոկ այն դեպքում, երբ n = 1, ուրեմն M՛ = m՛ × 1 = m՛։

Այստեղից հետևում է ապա, որ հավելարժեքի տարենորման միշտ = է m՛n, այսինքն հավասար է այն հավելարժեքի իսկական նորմային, որ տվյալ պարբերաշրջանում բանեցրած փոփոխուն կապիտալն արտադրել է մեկ պտուտապարբերաշրջանում, բազմապատկած տարվա ընթացքում այս փոփոխուն կապիտալի կատարած պտույտների թվով կամ թե բազմապատկած (որ միևնույն բանն է) տարվա վրա իբրև միավորի վրա հաշված նրա պտուտաժամանակի գլխիվայր կոտորակով։ (Եթե փոփոխուն կապիտալը տարվա մեջ տաս անգամ է պտույտ գործում, ապա նրա պտուտաժամանակը = է տարվա, ուրեմն նրա պտուտաժամանակի գլխիվայր կոտորակը = = 10։

Հետևում է այնուհետև, որ M՛ = m՛, եթե n = 1։ M՛-ն ավելի մեծ է. քան m՛-ը, եթե n-ը մեծ է 1-ից. այսինքն եթե կանխավճարված կապիտալը մեկ անգամից շատ պտույտ է գործում տարվա մեջ, կամ թե պտույտ գործած կապիտալն ավելի մեծ է, քան կանխավճարվածը։

Վերջապես M՛-ն ավելի փոքր է m՛-ից, եթե n-ն ավելի փոքր է, քան 1-ը. այսինքն եթե տարվա ընթացքում պտույտ գործած կապիտալը կանխավճարված կապիտալի լոկ մի մասն է, հետնաբար պտուտապարբերաշրջանը մեկ տարուց ավելի երկար է տևում։

Մի ակնթարթ կանգ առնենք վերջին դեպքի վրա։

Մեր առաջվա օրինակի բոլոր ենթադրությունները պահպանենք, միայն թե պտուտապարբերաշրջանը թող երկարելով դառնա 55 չաբաթ։ Աշխատապրոցեսը շաբաթական պահանջում է 100 £ փոփոխուն կապիտալ, ուրեմն պտուտապարբերաշրջանի համար՝ 5 500 £ և արտադրում է շաբաթական 100 m. հետևաբար m՛-ն առաջվա պես 100% է։ Պտուտաթիվը՝ n-ն այստեղ = է = , որովհետև պտուտաժամանակը 1 + տարի է (տարին 50 շաբաթ հաշվելով) = տարի։

M՛ = Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

= 100 ×  =  = 90%, ուրեմն 100%-ից փոքր։ Իրոք, եթե հավելարժեքի տարենորման 100% լիներ, ապա 5 500 v-ն մի տարում պետք է արտադրեր 5 500 m, մինչդեռ սրա համար  տարի է հարկավոր։ 5 500 v-ն տարվա ընթացքում արտադրում է միմիայն 5 000 m, հետևաբար հավելարժեքի տարենորման =  =  = 90

Ուստի հավելարժեքի տարենորման կամ այն հարաբերությունը, որ լինում է տարվա ընթացքում արտադրված հավելարժեքի ու ընդհանրապես կանխավճարված փոփոխուն կապիտալի միջև (վերջինս տարբերելով տարվա ընթացքում պտույտ գործած փոփոխուն կապիտալից) սոսկ սուբյեկտիվ բան չի ամենևին, այլ հենց կապիտալի իրական շարժումն է առաջ բերում այս հակադրումը։ A կապիտալի տիրոջ համար տարվա վերջում հետհոսած է լինում կանխավճարած փոփոխուն կապիտալը, որ = 500 £ , ու սրանից զատ նաև 5 000 £ հավելարժեք։ Ոչ թե այն կապիտալամասսան է արտահայտում նրա կանխավճարած կապիտալի մեծությունը, որ նա կիրառել է տարվա ընթացքում, այլ այն կապիտալամասսան, որը պարբերաբար հետ է հոսում նրա մոտ։ Ներկա հարցի հետ ոչ մի գործ չունի այն հանգամանքը, թե արդյոք կապիտալը տարվա վերջում մասամբ իբրև արտադրապաշա՞ր գոյություն ունի, թե՞ մասամբ որպես ապրանքակապիտալ կամ թե դրամակապիտալ, և թե նա ինչպիսի համամասնությամբ է տրոհված այս տարբեր բաժնեմասերին։ B կապիտալի տիրոջ համար հետհոսած է լինում 5 000 £, նրա կանխավճարած կապիտալը, վրադիր՝ 5 000 £ հավելարժեք։ C կապիտալի (ամենավերում քննարկած 5 500 £-անոց կապիտալի) տիրոջ համար տարվա ընթացքում արտադրված է 5 000 £ հավելարժեք (ծախսված է 5 000 £, և հավելարժեքի նորման էլ՝ 100%), բայց նրա կանխավճարած կապիտալը դեռ հետ չի հոսել, ոչ էլ նրա արտադրած հավելարժեքը։

M՛ = m՛n-ն արտահտյտում է այն, որ կիրառված փոփոխուն կապիտալի համար մեկ պտուտապարբերաշրջանում եղած հավելարժեքի նորման՝ Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

պետք է բազմապատկել պտուտապարբերաշրջանների կամ թե կանխավճարված փոփոխուն կապիտալի վերարտադրապարբերաշրջանների թվով, այն պարբերաշրջանների թվով, որում նա վերանորոգում է յուր շրջապտույտը։

Արդեն տեսել ենք I գրքում, IV գլուխ («Փողի վերափոխվելը կապիտալի») ու հետո I գիրք, XXI գլխում («Պարզ վերարտադրություն») որ կապիտալարժեքն ընդհանրապես կանխավճարվում է, բայց չի ծախսվում, որովհետև այս արժեքը յուր շրջապտույտի տարբեր փուլերով անցնելուց հետո էլի յուր ելակետին է վերադառնում և այն էլ՝ հավելարժեքով հարստացած։ Այս նրան բնորոշում է իբրև կանխավճարված կապիտալարժեքի։ Այն ժամանակը, որ տևում է նրա ելակետից սկսած մինչև նրա վերադարձակետը, այն ժամանակն է, որի համար կանխավճարված է նա։ Կապիտալարժեքի կատարած ամբողջ շրջապտույտը, որը չափվում է նրա կանխավճարումից մինչև նրա հետհոսումը եղած ժամանակով, կազմում է նրա պտույտը, իսկ այս պտույտի տևողությունը՝ մի պտուտապարբերաշրջան։ Եթե այս պտուտապարբերաշրջանն անցել, պրծել է, շրջապտույտը վերջացել, ապա միևնույն կապիտալարժեքը կարող է նույն շրջապտույտը նորից սկսել, ուրեմն և նորից արժեմեծանալ, հավելարժեք արտադրել։ Եթե փոփոխուն կապիտալը տարվա մեջ տաս անգամ է պտույտ գործում, ինչպես A-ի դեպքում, ապա տարվա ընթացքում միևնույն կապիտալականխավճարումով տաս անգամ է արտադրվում հավելարժեքի այն մասսան, որը մի պտուտապարբերաշրջանի է համապատասխանում։

Մենք պետք է մեզ համար պարզենք կանխավճարման բնությունը կապիտալիստական հասարակության տեսակետից։

A կապիտալը, որը տարվա ընթացքում տաս անգամ է պտույտ գործում, տարվա մեջ կանխավճարված է տաս անգամ։ Նա ամեն մի նոր պտուտապարբերաշրջանի համար նորից է կանխավճարվում։ Բայց միաժամանակ A-ն տարվա ընթացքում երբեք միևնույն 500 £-անոց կապիտալարժեքից ավելի չի կանխավճարում և մեր քննարկած արտադրապրոցեսի համար նա իրոք յուր տրամադրության տակ երբեք 500 £-ից ավելի չի ունենում։ Հենց որ այս 500 £-ը վերջացնում է մի շրջապտույտը, A-ն միևնույն շրջապտույտը նորից է սկսել տալիս նրան. ճիշտ ինչպես որ կապիտալը յուր բնության համեմատ հենց նրանով է պահպանում յուր կապիտալաբնույթը, որ նա կրկնվող արտադրապրոցեսներում միշտ իբրև կապիտալ է գործում։ Այլև նա երբեք 5 շաբաթվանից ավելի երկար ժամանակվա համար չի կանխավճարվում։ Եթե պտույտն ավելի երկար է տևում, ապա 500 £-ը չի բավականացնում։ Եթե պտույտը կարճանում է, 500 £-ի մի մասն ավելորդ է դառնում։ Կանխավճարվում են ոչ թե 500 £-անոց տասը կապիտալ, այլ 500 £-անոց մեկ կապիտալը հաջորդական ժամանակահատվածներում տաս անգամ է կանխավճարվում։ Ուստի հավելարժեքի տարենորման հաշվվում է ոչ թե տաս անգամ կանխավճարված 500 £-անոց կապիտալի վրա կամ 5 000 £-ի վրա, այլ մի անգամ կանխավճարված 500 £-ի վրա, ճիշտ ինչպես որ երբ 1 թալերը տաս անգամ է շրջանառում, նա շրջանառության մեջ գտնվող լոկ մի հատիկ թալեր է միշտ, թեև 10 թալերի ֆունկցիա է կատարում։ Բայց այն ձեռքում, որի մեջ նա գտնվում է ամեն մի տիրափոխության ժամանակ, նա առաջվա պես էլի հենց միևնույն 1 թալերանոց արժեքն է մնում։

A կապիտալը յուր ամեն մի անգամվա հետհոսման ու նաև տարվա վերջում յուր հետհոսման ժամանակ ցույց է տալիս նմանապես, որ յուր տերը միշտ միևնույն 500 £-անոց կապիտալարժեքով է գործառում։ Ուստի յուրաքանչյուր անգամ էլ միմիայն 500 £ է հետհոսում նրա ձեռը։ Հետևաբար նրա կանխավճարած կապիտալը երբեք 500 £-ից ավելի չի։ Կանխավճարված 500 £-անոց կապիտալը հենց այս պատճառով կազմում է այն կոտորակի հայտարարը, որը հավելարժեքի տարենորման է արտահայտում։ Սրա համար մենք վերևում ունեինք հետևյալ ֆորմուլան. M՛ = Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): = m՛n։

Որովհետև հավելարժեքի իսկական նորման, m՛ = -ն, հավասար է հավելարժեքի մասսային, բաժանած վերջինս արտադրող փոփոխուն կապիտալով, ուստի մենք կարող ենք m՛n-ում m՛-ի արժեքը փոխել, ուրեմն դնել և այս դեպքում կստանանք ուրիշ ֆորմուլա. M = ։

Բայց 500 £-անոց կապիտալը յուր տաս անգամ պտույտ գործելով և ուրեմն յուր կանխավճարումը տաս անգամ վերանորոգելով կատարում է տաս անգամ ավելի մեծ մի կապիտալի, 5 000 £-անոց մի կապիտալի ֆունկցիա, ճիշտ ինչպես որ մեկ թալերանոց 500 ստակ, որը տարվա մեջ տաս անգամ է պտույտ գործում, նույն ֆունկցիան է կատարում, ինչ որ կատարում է լոկ մի անգամ պտույտ գործող 5 000 ստակը։

II. ՓՈՓՈԽՈՒՆ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՊՏՈՒՅՏԸ

«Արտադրապրոցեսը հասարակական ինչ ձև էլ որ ունենա, նա պետք է շարունակական լինի կամ պարբերաբար միշտ միևնույն փուլերով անցնի նորից... Յուր մշտատև կապակցությամբ ու յուր նորոգման մշտատև հոսանքի մեջ քննվելով՝ հասարակական ամեն մի արտադրապրոցես վերարտադրապրոցես է միաժամանակ... Իբրև կապիտալարժեքի պարբերական աճ կամ կապիտալի պարբերական պտուղ, հավելարժեքը կապիտալից ծագող մի եկամուտի ձև է ընդունում» (I գիրք, XXI գլուխ, էջ 588—589[16]

Մենք ունենք A կապիտալի հինգշաբաթյա 10 պտուտապարբերաշրջան. առաջին պտուտապարբերաշրջանում կանխավճարվում է 500 £ փոփոխուն կապիտալ, այսինքն ամեն մի շաբաթ 100 £ է փոխարկվում աշխատույժի, այնպես որ առաջին պտուտապարբերաշրջանի վերջում աշխատույժի վրա ծախսված է լինում 500 £։ Այս 500 £-ը, որ կանխավճարված ամբողջ կապիտալի մասն էր սկզբնապես, դադարել է կապիտալ լինելուց։ Նա ծախսվել-պրծել է աշխատավարձի վրա։ Բանվորներն իրենց հերթին հիշյալը վճարում են իրենց կենսամիջոցներ գնելու համար, ուրեմն սպառում են 500 £-ի արժեք ունեցող կենսամիջոցներ։ Հետևաբար այս արժեգումարի չափով մի ապրանքամասսա է ոչնչացվում (այն, ինչ որ բանվորը տնտեսում է, ասենք, իբրև փող և այլն, նույնպես կապիտալ չի)։ Բացի այն դեպքերից, երբ հիշյալ ապրանքամասսան գործունակ է պահում բանվորի աշխատույժը, ուրեմն կապիտալիստի մի անհրաժեշտ գործիքը, այս ապրանքամասսան անարտադրողաբար է սպառվում բանվորի համար։

— Երկրորդ. այս 500 £-ը սակայն կապիտալիստի համար փոխարկվում է միևնույն արժեքով (resp. [համապատասխանաբար, համապատասխան դեպքում] գնով) աշխատույժի։ Աշխատույժը կապիտալիստի կողմից արտադրողաբար սպառվում է աշխատապրոցեսում։ 5-րդ շաբաթվա վերջում առկա է լինում 1 000 £-անսց արժեքային մի արդյունք։ Սրա կեսը, 500 £-ը, աշխատույժի վճարահատուցման վրա ծախսված փոփոխուն կապիտալի վերարտադրված արժեքն է։ Մյուս կեսը, 500 £, նոր արտադրված հավելարժեք է։ Բայց այն փոխակերպության հետևանքով, որով կապիտալի մի մասը փոփոխուն կապիտալի է վերածված լինում, հինգ շաբաթվա աշխատույժը նույնպես ծախսվում, սպառվում է, թեև արտադրողաբար։ Երեկ գործած աշխատանքը նույն այն աշխատանքը չի, որն այսօր է գործում։ Նրա արժեքը, պլյուս նրա ստեղծած հավելարժեքը, հիմա գոյություն ունի իբրև բուն իսկ աշխատույժից տարբեր մեկ իրի, արդյունքի արժեք։ Սակայն շնորհիվ նրա, որ արդյունքը դրամի է փոխարկվում, արդյունքի այն արժեմասը, որ հավասար է կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքին, կարող է նորից աշխատույժի վերածվել է ուրեմն նորից որպես փոփոխուն կապիտալ գործել։ Այն հանգամանքը, որ ոչ միայն վերարտադրված, այլև դրամաձևի հետփոխարկված կապիտալարժեքով միևնույն բանվորները, այսինքն աշխատույժի միևնույն կրիչներն են գործի դրվում,— ոչ մի նշանակություն չունի։ Հնարավոր է, որ կապիտալիստը երկրորդ պտուտապարբերաշրջանում նոր բանվորներ է բանեցնում հների փոխարեն։

Այսպիսով ուրեմն, հինգշաբաթյա 10 պտուտապարբերաշրջանում աշխատավարձի վրա հաջորդաբար ծախսվում է իրոք 5 000 £-անոց մի կապիտալ ու ոչ թե 500 £-անոց, իսկ աշխատավարձը բանվորները ծախսում են կենսամիջոցների վրա։ Այս եղանակով կանխավճարված 5 000 £-անոց կապիտալը բանեցրած պրծած է։ Նա այլևս գոյություն չունի։ Մյուս կողմից՝ արտադրապրոցեսին հաջորդաբար միակցվում է ոչ թե 500, այլ 5 000 £ արժեքով աշխատույժ, և սա վերարտադրում է ոչ միայն յուր սեփական արժեքը, որ = 5 000 £, այլ և արտադրում է որպես հավելույթ 5 000 £-անոց մի հավելարժեք։ 500 £-անոց փոփոխուն կապիտալը, որ կանխավճարվում է երկրորդ պտուտապարբերաշրջանում, 500 £-անոց նույն այն կապիտալը չի, որն առաջին պտուտապարբերաշրջանումն էր կանխավճարվել։ Սա սպառված է, աշխատավարձի վրա է ծախսված։ Բայց սա փոխարինված է 500 £-անոց փոփոխուն մի նոր կապիտալով, որն առաջին պտուտապարբերաշրջանում արտադրվեց ապրանքաձևով և հետ փոխարկվեց դրամաձևի։ Հետևաբար այս նոր դրամակապիտալն առաջին պտուտապարբերաշրջանում նոր արտադրված ապրանքամասսայի դրամաձևն է։ Այն հանգամանքը, որ կապիտալիստի ձեռին էլի 500 £-անոց մի նույնաքանակ դրամագումար է գտնվում, այսինքն հավելարժեքը մի կողմ թողած՝ ճիշտ նույնքան դրամակապիտալ, որքան նա կանխավճարեց սկզբնապես,— սքողում է այն պարագան, որ նա նոր արտադրված մի կապիտալով է գործ առում։ (Ինչ վերաբերում է ապրանքակապիտալի մյուս արժեբաղադրամասերին, որոնք հաստատուն կապիտալամասերն են փոխհատուցում, ապա նրանց արժեքը ոչ թե նոր է արտադրվում, այլ միմիայն փոխում է այն ձևը, որով գոյություն ունի այս արժեքը)։— Վերցնենք մենք երրորդ պտուտապարրերաշրջանը։ Այստեղ ակներև է, որ երրորդ անգամին կանխավճարված 500 £-անոց կապիտալը ոչ թե մեկ հին, այլ նոր արտադրված մի կապիտալ է, որովհետև նա երկրորդ պտուտապարբերաշրջանում ու ոչ թե առաջին պտուտապարբերաշրջանում արտադրված ապրանքամասսայի դրամաձևն է, այսինքն այս ապրանքամասսայի այն մասի, որի արժեքը հավասար է կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքին։ Առաջին պտուտապարբերաշրջանում արտադրված ապրանքամասսան ծախվել է։ Նրա այն արժեմասը, որը հավասար էր կանխավճարված կապիտալի փոփոխուն արժեմասին, փոխարկվեց երկրորդ պտուտապարբերաշրջսնի նոր աշխատույժի և արտադրեց մի նոր ապրանքամասսա, որն էլի ծախվեց, և որի մի արժեմասը երրորդ պտուտապարբերաշրջանում կանխավճարված 500 £-անոց կապիտալն է կազմում։

Եվ այսպես է լինում տասը պտուտապարբերաշրջանումն էլ։ Սրանց ժամանակ յուրաքանչյուր հինգ շաբաթ նոր արտադրված ապրանքամասսաները (որոնց արժեքը, որչափով որ սա փոփոխուն կապիտալն է փախհատուցում, նույնպես նոր է արտադրվում և ոչ թե լոկ վերահայտնվում է, ինչպես հաստատուն շրջանառու կապիտալամասի դեպքում) շուկա են նետվում, որպեսզի արտադրապրոցեսին նոր աշխատույժ միակցվի միշտ։

Հետևաբար կանխավճարված 500 £-անոց փոփոխուն կապիտալի տաս անգամվա պտույտով ոչ թե այն հետևանքն է ձեռք բերվում, որ 500 £-անոց այս կապիտալը կարող է տաս անգամ արտադրողաբար սպառվել, կամ թե այն, որ 5 շաբաթվանը բավարարող փոփոխուն կապիտալը կարող է 50 շաբաթ կիրառվել։ Ընդհակառակը, 50 շաբաթում 10 × 500 £ փոփոխուն կապիտալ է կիրառվում, իսկ 500 £-անոց կապիտալը միշտ էլ բավական է լինում 5 շաբաթվա համար միայն և 5 շաբաթն անցնելուց հետո պետք է նոր արտադրված 500 £-անոց կապիտալով փոխարինվի։ Այս տեղի է ունենում ինչպես A կապիտալի վերաբերմամբ, այնպես էլ B կապիտալի վերաբերմամբ։ Բայց այստեղ սկսվում է տարբերությունը։

5-շաբաթյա առաջին ժամանակահատվածի վերջում B-ի, ինչպես և A-ի կողմից կանխավճարված և ծախսված է լինում 500 £-անոց փոփոխուն մի կապիտալ։ B-ի, ինչպես և A-ի կողմից նրա արժեքը փոխարկվել է աշխատույժի և փոխհատուցվել այս աշխատույժի միջոցով նոր ստեղծված արդյունքի արժեքի այն մասով, որը հավասար է կանխավճարված 500 £-անոց փոփոխուն կապիտալի արժեքին։ B-ի, ինչպես և A-ի համար աշխատույժը ոչ միայն ծախսված 500 £-անոց փոփոխուն կապիտալի արժեքը փոխարինել է միևնույն գումարի մի նոր արժեքով, այլ և ավելացրել է մի հավելարժեք — և ենթադրության համաձայն՝ միևնույն մեծության հավելարժեք։

Բայց արժեքային այն արդյունքը, որով փոխհատուցվում է կանխավճարված փոփոխուն կապիտալը և յուր արժեքի վրա մի հավելարժեք է ավելացնում, B-ի համար գտնվում է ոչ այն ձևում, որով նա կարող է նորից իբրև արտադրողական կապիտալ, resp [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] փոփոխուն կապիտալ գործել։ A-ի համար նա այս ձևումն է գտնվում։ Եվ մինչև տարին վերջանալը B-ի ձեռին ունենում է առաջին 5 շաբաթում ու հետո էլ յուրաքանչյուր 5 շաբաթում ծախսվող փոփոխուն կապիտալ, թեև սա փոխարինվում է նոր արտադրված արժեքով, պլյուս հավելարժեքը, բայց ոչ այն ձևով, որով նա կարող է նորից իբրև արտադրողական կապիտալ, resp [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] փոփոխուն կապիտալ գործել։ Չնայած որ նրա արժեքը փոխարինվել է մի նոր արժեքով, ուրեմն նորացվել է, բայց նրա արժեձևը (այստեղ՝ բացարձակ արժեձևը, նրա դրամաձևը) չի նորացվել։

Այսպիսով ուրեմն 5-շաբաթյա երկրորդ ժամանակամիջոցի համար (և այսպես հաջորդաբար տարվա ընթացքում յուրաքանչյուր 5 շաբաթվա համար) նույնպես պետք է հետագա 500 £ լինի որպես պաշար, ինչպես որ կար առաջին ժամանակամիջոցի համար։ Հետևաբար վարկահարաբերությունները մի կողմ թողած՝ տարվա սկզբում պետք է իբրև պաշար, որպես կանխավճարված ներթաքուն կապիտալ առկա լինի 5 000 £, թեև սա տարվա մեջ իրոք լոկ աստիճանաբար է ծախսվում, աշխատույժի փոխարկվում։

Իսկ A-ի դեպքում, ընդհակառակը, որովհետև կանխավճարված կապիտալի շրջապտույտը, պտույտն ավարտված է, ուստի առաջին 5 շաբաթն անցնելուց հետո արդեն արժեփոխհատուցումը գտնվում է այն ձևում, որով նա կարող է նոր աշխատույժ շարժման մեջ դնել 5 շաբաթվա համար. նա գտնվում է սկզբնական դրամաձևում։

A-ի դեպքում, ինչպես և B-ի դեպքում 5-շաբաթյա երկրորդ պարբերաշրջանում նոր աշխատույժ է գործադրվում, և 500 £-անոց մի նոր կապիտալ է ծախսվում այս աշխատույժի վճարահատուցման համար։ Բանվորների այն կենսամիջոցները, որոնք առաջին 500 £-ով են վճարահատուցված, սպառվել, պրծել են. համենայն դեպս նրանց համար վճարված արժեքը չքացել է կապիտալիստի ձեռից։ Երկրորդ 500 £-ով նոր աշխատույժ է գնվում, նոր կենսամիջոցներ են կորզվում շուկայից։ Կարճ ասած՝ 500 £-անոց մի նոր կապիտալ է ծախսվում, ոչ թե հինը։ Բայց A-ի դեպքում 500 £-անոց այս նոր կապիտալն առաջ ծախսված 500 £-ի նոր արտադրված արժեփոխհատուցման դրամաձևն է։ B-ի դեպքում այս արժեփոխհատուցումը գտնվում է մի այնպիսի ձևում, որով նա չի կարող գործել իբրև փոփոխուն կապիտալ։ Նա առկա է, բայց ոչ թե փոփոխուն կապիտալի ձևով։ Ուստի մերձակա 5 շաբաթում արտադրապրոցեսը շարունակելու համար պետք է 500 £-անոց մի ավելադիր կապիտալ լինի այստեղ անխուսափելի դրամաձևով և կանխավճարվի։ Այսպիսով A-ի, ինչպես և B-ի կողմից 50 շաբաթվա ընթացքում նույնաքանակ փոփոխուն կապիտալ է ծախսվում, նույնքան աշխատույժ է վճարահատուցվում և բանեցվում։ Բայց B-ն հիշյալը վճարահատուցում է նրա ամբողջ արժեքին հավասար եղող մի կանխավճարված կապիտալով, որ = 5 000 £։ A-ն հիշյալը վճարահատուցում է յուրաքանչյուր 5 շաբաթում կանխավճարված 500 £-անոց կապիտալի այն արժեփոխհատուցման միշտ նորացված դրամաձևով, որն արտադրված է լինում յուրաքանչյուր 5 շաբաթվա ընթացքում։ Հետևաբար այստեղ երբեք մի ավելի մեծ դրամակապիտալ չի կանխավճարվում, քան 5 շաբաթվա համար է հարկավոր, այսինքն երբեք մի ավելի մեծ դրամակապիտալ, քան առաջին 5 շաբաթվա համար կանխավճարված 500 £-անոց կապիտալն էր։ Այս 500 £-ը բավական է լինում ամբողջ տարվա համար։ Ուստի պարզ է, որ աշխատանքի շահագործման նույնահավասար աստիճանի, հավելարժեքի նույնահավասար իսկական նորմայի ժամանակ A-ի ու B-ի տարենորմաները պետք է հակառակ հարաբերական լինեն այն փոփոխուն դրամակապիտալների մեծությունների նկատմամբ, որոնք պետք է կանխավճարվեն՝ տարվա ընթացքում աշխատույժի միևնայն քանակը շարժման մեջ դնելու համար։ A-ն՝ = 1 000%, իսկ B-ն՝ = 100%։ Բայց 500v : 5000v =1 : 10 = 100% : 1 000%։

Տարբերությունն առաջ է գալիս պտուտապարբերաշրջանների տարբերությունից, այսինքն այն պարբերաշրջանների, երբ մի որոշ ժամանակամիջոցում կիրառված փոփոխուն կապիտալի արժեփոխհատուցումը կարող է նորից գործել որպես կապիտալ, ուրեմն իբրև նոր կապիտալ։ B-ի դեպքում, ինչպես է A-ի դեպքում միևնույն արժեփոխհատուցումն է տեղի ունենում նույն պարբերաշրջաններում կիրառված փոփոխուն կապիտալի համար։ Միևնույն պարբերաշրջաններում հավելարժեքի նաև միևնույն աճ է լինում։ Բայց B-ի դեպքում թեև ամեն 5 շաբաթում առկա է 500 £-անոց մի արժեփոխհատուցում, պլյուս 500 £ հավելարժեք, սակայն այս արժեփոխհատուցումը նոր կապիտալ չի կազմում դեռ, որովհետև նա դրամաձևում չի գտնվում, A-ի դեպքում հին կապիտալարժեքը ոչ միայն փոխարինված է նորով, այլ և դարձյալ վերականգնված է յուր դրամաձևով, ուրեմն փոխարինված է գործունակ նոր կապիտալի կերպարանքով։

Արժեփոխհատուցման ավելի վաղ կամ թե ավելի ուշ փոխարկվելը դրամի, և ուրեմն այն ձևի, որով կանխավճարվում է փոփոխուն կապիտալը, ակներևորեն մի բոլորովին անտարբեր հանգամանք է բուն իսկ հավելարժեքի արտադրության համար։ Սա կախումն ունի կիրառված փոփոխուն կապիտալի մեծությունից ու աշխատանքի շահագործման աստիճանից։ Բայց հիշյալ հանգամանքը կերպափոխում է այն դրամակապիտալի մեծությունը, որը պետք է կանխավճարվի՝ տարվա ընթացքում աշխատույժի մի որոշ քանակ շարժման մեջ դնելու համար, և հետևաբար որոշում է հավելարժեքի տարենորման։

III. ՓՈՓՈԽՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՊՏՈՒՅՏԸ, ՀԱՆՐՈՐԵՆ ՔՆՆԱԾ

Մի վայրկյան բանը քննենք հասարակական տեսակետից։ Ասենք, թե մի բանվորը շաբաթական նստում է 1 £, թող աշխատօրն էլ լինի = 10 ժամ։ A-ի դեպքում, ինչպես և B-ի դեպքում տարվա մեջ զբաղված են 100 բանվոր (100 բանվորի համար շաբաթական 100 £, այս անում է 5 շաբաթվա համար 500 £ ու 50 շաբաթվա համար 5 000 £), և այս բանվորները 6-օրյա յուրաքանչյուր շաբաթում աշխատում են ամեն մեկը 60 աշխատաժամ։ Ուրեմն 100 բանվոր շաբաթական բանում են 6 000 աշխատաժամ ու 50 շաբաթում՝ 300 000 աշխատաժամ։ A-ն, ինչպես և B-ն իրենց կալանքն են դրել այս աշխատույժի վրա, և հետևաբար սա չի կարող հասարակության կողմից ուրիշ ոչ մի բանի վրա ծախսվել։ Այս չափով ուրեմն A-ի դեպքում, ինչպես և B-ի դեպքում բանը միևնույնն է հասարակական տեսակետից։ Այնուհետև, A-ի դեպքում, ինչպես և B-ի դեպքում յուրաքանչյուր 100 բանվորը տարեկան ստանում է 5 000 £-անոց մի վարձ (ուրեմն 200-ը միասին՝ 10 000 £) և այս գումարի կենսամիջոցներ է կորզում հասարակությունից։ Այսչափով բանը դարձյալ միևնույնն է հասարակական տեսակետից A-ի, ինչպես է B-ի դեպքում։ Որովհետև երկու դեպքումն էլ բանվորները շաբթե շաբաթ են վարձատրվում, նրանք հասարակությունից շաբթե շաբաթ էլ կենսամիջոցներ են կորզում, որոնց դիմաց նրանք երկու դեպքում նույնպես շաբթե շաբաթ շրջանառության մեջ են նետում դրամահամարժեքը։ Բայց այստեղ սկսվում է տարբերությունը։

Առաջին. այն փողը, որ A-ի դեպքում բանվորը նետում է շրջանառության մեջ, յուր աշխատույժի արժեքի դրամաձևը (իսկապես ասած՝ արդեն կատարած աշխատանքի համար տրվող վճարամիջոցը) չի միայն, ինչպես որ B-ի դեպքումն է բանվորի համար. նա, ձեռնարկության սկսվելուց հաշվելով, արդեն երկրորդ պտուտապարբերաշրջանից սկսած՝ առաջին պտուտապարբերաշրջանի յուր սեփական արժեքային արդյունքի (= աշխատույժի գնին, պլյուս հավելարժեքը) դրամաձևն է, որով նրա աշխատանքը վարձատրվում է երկրորդ պտուտապարբերաշրջանում։ B-ի դեպքում բանն այսպես չի լինում։ Թեև բանվորի նկատմամբ փողն այստեղ մի վճարամիջոց է նրա արդեն կատարած աշխատանքի համար, բայց կատարած այս աշխատանքը չի վարձատրվում նրա ոսկիացած, սեփական արժեքային արդյունքով (բուն իսկ նրա արտադրած արժեքի դրամաձևով)։ Այս կարող է կատարվել միմիայն երկրորդ տարուց սկսած, երբ B-ի դեպքում բանվորը վարձատրվում և անցած տարվա յուր ոսկիացած արժեքային արդյունքով։

Որքան ավելի կարճ է կապիտալի պտուտապարբերաշրջանը — ուրեմն տարվա մեջ որքան ավելի կարճ ժամանակամիջոցներում են նորոգվում նրա վերարտադրաժամկետները — այնքան ավելի արագ է սկզբնապես կապիտալիստի կողմից դրամաձևով կանխավճարված նրա փոփոխուն կապիտալամասը փոխարկվում այն արժեքային արդյունքի դրամաձևին, որ բանվորն ստեղծել էր իբրև այս փոփոխուն կապիտալի փոխհատուցում (և որը, բացի հիշյալից, հավելարժեք էլ է պարունակում). հետևաբար այնքան ավելի կարճ է այն ժամանակը, որի համար կապիտալիստը պետք է յուր ֆոնդից փող կանխավճարի, այնքան ավելի փոքր է, արտադրամասշտաբի տվյալ ծավալի համեմատությամբ, այն կապիտալը, որ նա կանխավճարում է ընդհանրապես. և հարաբերաբար այնքան ավելի մեծ և հավելարժեքի այն մասսան, որ տարվա ընթացքում նա դուրս է կորզում հավելարժեքի տվյալ նորմայի ժամանակ, որովհետև նա այնքան ավելի հաճախակի կարող է բանվորին նորից ու նորից գնել սրա սեփական արժեքային արդյունքի դրամաձևով և նրա աշխատանքը շարժման մեջ դնել։

Արտադրության տվյալ մասշտաբի ժամանակ պտուտապարբերաշրջանի կարճության համեմատ փոքրանում է կանխավճարված փոփոխուն դրամակապիտալի (ինչպես և ընդհանրապես շրջանառու կապիտալի) բացարձակ մեծությունը, և աճում է հավելարժեքի տարենորման։ Կանխավճարված կապիտալի տվյալ մեծության դեպքում արտադրության մասշտաբը, ուրեմն և հավելարժեքի տվյալ նորմայի ժամանակ մի պտուտապարբերաշրջանում արտադրված հավելարժեքի բացարձակ մասսան աճում է հավելարժեքի տարենորմայի այն բարձրացման հետ միաժամանակ, որն առաջ է գալիս վերարտադրապարբերաշրջանների կարճացման հետևանքով։ Ընդհանրապես մինչայժմյան հետազոտությունից երևան է եկել, որ պտուտապարբերաշրջանի տարբեր մեծություններին նայած՝ շատ տարբեր ծավալով դրամակապիտալ պետք է կանխավճարել՝ արտադրողական շրջանառու կապիտալի միևնույն մասսան ու աշխատանքի շահագործման նույն աստիճանի ժամանակ միևնույն աշխատաքանակը շարժման մեջ դնելու համար։

Երկրորդ — և սա կապ ունի առաջին տարբերության հետ — B-ի դեպքում, ինչպես և A-ի դեպքում, բանվորը յուր գնած կենսամիջոցների համար վճարում է այն փոփոխուն կապիտալով, որը նրա ձեռքին շրջանառության միջոց է դարձել։ Նա, օրինակ, ոչ միայն ցորեն է հանում շուկայից, այլև նրա դիմաց մի համարժեք է փոխհատուցում դրամով։ Բայց որովհետև այն դրամը, որով B-ի դեպքում բանվորը վճարում է յուր կենսամիջոցների համար և սրանք շուկայից հանում, տարվա ընթացքում շուկա նետած մի արժեքային արդյունքի դրամաձևը չի, ինչպես որ է A-ի դեպքի բանվորի ժամանակ, ուստի նա թեև յուր կենսամիջոցների համար վաճառորդին փող է տալիս, բայց չի մատակարարում ոչ մի ապրանք — լինի արտադրամիջոց, կամ թե կենսամիջոց — որը սա գնել կարողանար ձեռք բերած փողով, մի բան, որ սակայն կատարվում է A-ի դեպքում։ Այսպիսով ուրեմն շուկայից. ճիշտ է, կորզվում են աշխատույժ, այս աշխատույժի համար կենսամիջոցներ, B-ի դեպքում կիրառված աշխատամիջոցների ձևով հիմնական կապիտալ ու արտադրանյութեր, բայց տարվա մեջ ոչ մի արդյունք շուկա չի նետվում՝ փոխարինելու համար արտադրողական կապիտալի այն նյութական տարրերին, որոնք կորզվել էին շուկայից։ Եթե երևակայենք ոչ թե կապիտալիստական, այլ կոմունիստական հասարակություն, ապա ամենից առաջ բոլորովին վերանում է մեջտեղից դրամակապիտալը, ուրեմն և այն գործարքների զգեստավորումները, որոնք նրանով են կատարվում։ Գործը պարզապես այն բանին է հանգում, որ հասարակությունն առաջուց պետք է հաշվի, թե առանց որևէ վնաս հասցնելու ինչքան աշխատանք, արտադրամիջոց ու կենսամիջոցներ կարող է բանեցնել այնպիսի ձեռնարկաճյուղերի վրա, որոնք, ինչպես, օրինակ, երկաթուղիների կառուցումը, երկար ժամանակ, մի տարի կամ թե ավելի, ո՛չ արտադրամիջոց, ո՛չ կենսամիջոց ու ոչ էլ մի որևէ օգտակար էֆֆեկտ չեն տալիս, բայց, իհարկե, աշխատանք, արտադրամիջոցներ ու կենսամիջոցներ խլում են տարեկան ամբողջ արտադրությունից։ Իսկ ընդհակառակը, կապիտալիստական հասարակության մեջ, որտեղ հասարակական գիտակցությունը միշտ իրեն զգալի է դարձնում post festum [իրողությունից հետո, հետագայում] միայն, կարող են և պետք է այսպիսով խոշոր խանգարումներ տեղի ունենան միշտ։ Մի կողմից՝ ճնշումը դրամաշուկայի վրա. մինչդեռ, ընդհակառակը, դրամաշուկայի լավ դրությունը յուր հերթին այնպիսի ձեռնարկություններ է կյանքի կոչում մասսայորեն, ուրեմն հենց այն հանգամանքներն է կյանքի կոչում, որոնք հետագայում ճնշում են առաջ բերում դրամաշուկայի վրա։ Դրամաշուկան ճնշված վիճակ է ունենում այն պատճառով, որ խոշոր մասշտաբով դրամակապիտալի կանխավճարումն այստեղ միշտ երկար ժամանակամիջոցի համար է հարկավոր։ Դեռ բոլորովին մի կողմ թողած այն, որ արդյունաբերողներն ու վաճառականներն իրենց ձեռնարկությունը վարելու համար անհրաժեշտ դրամակապիտալը նետում են երկաթուղային չարաշահությունների ու այլոց մեջ և հիշյալը փոխարինում դրամաշուկայում արվող փոխառություններով։— Մյուս կողմից՝ այն ճնշումը, որ տրվում է հասարակության տրամադրության տակ գտնվող արտադրողական կապիտալի վրա։ Որովհետև շուկայից շարունակ կորզվում են արտադրողական կապիտալի տարբեր և սրանց դիմաց լոկ մի դրամահամարժեք է շուկա նետվում , ուստի վճարունակ պահանջարկը շատանում է՝ առանց յուր կողմից առաջարկի մի որևէ տարր մատակարարելու։ Այստեղից առաջ է գալիս ինչպես կենսամիջոցների, այնպես էլ արտադրանյութերի գների բարձրացում։ Սրա վրա ավելանում է այն, որ այս ժամանակ ընդհանրապես ծաղկում է չարաշահությունը, կապիտալի մեծաքանակ փոխանցումն է տեղի ունենում։ Չարաշահների, կապալառուների, ճարտարագետների, փաստաբանների և այլոց մի հրոսախումբ հարստանում է։ Նրանք պատճառ են լինում, որ սպառողական սաստկացած պահանջարկ է առաջադրվում շուկային, ընդվորում աշխատավարձերը բարձրանում են։ Սրանով անշուշտ գյուղատնտեսությանն էլ մի խթան է տրված լինում սննդամիջոցների առնչությամբ։ Բայց որովհետև այս սննդամիջոցները չի կարելի հանկարծակի, մեկ տարվա մեջ շատացնել, ուստի աճում է նրանց առբերումը, ինչպես և օտարերկրյա սննդամիջոցների (սուրճի, շաքարի, գինու և այլոց) ու պերճանքառարկաների ներմուծումն ընդհանրապես։ Այստեղից առաջ են գալիս գերներմուծում ու չարաշահություն ներմուծման գործի այս մասում։ Մյուս կողմից՝ այն արդյունաբերաճյուղերում, որտեղ արտադրությունը կարող է արագորեն շատացվել (բուն մանուֆակտուրան, լեռնագործությունը է այլն), գների բարձրանալն առաջ է բերում հանկարծակի ընդարձակում, որին շուտով հաջորդում է փլուզումը։ Միևնույն ներգործությունն է լինում աշխատաշուկայի վրա՝ ներթաքուն հարաբերական գերբնակչության ու նույնիսկ զբաղված բանվորների խոշոր մասսաներ նոր ձեռնարկաճյուղերի մեջ քաշելու համար։ Ընդհանրապես խոշոր մասշտաբով այն տեսակ ձեռնարկություններ, ինչպիսիք երկաթուղիներն են, աշխատաշուկայից կարող են կորզել ույժերի մի որոշ քանակ, որը կարող է ստացվել հայտնի ճյուղերից միայն, ինչպիսին գյուղատնտեսությունն է և այլն, որտեղ բացառապես ուժեղ տղաներ են բանեցվում։ Այս բանը տեղի է ունենում դեռ նույնիսկ նրանից հետո էլ, երբ նոր ձեռնարկություններն արդեն կայուն արտադրաճյուղեր են դարձել, և ուրեմն արդեն կազմվել է նրանց համար անհրաժեշտ թափառուն բանվորների դասակարգը։ Օրինակ, հենց որ երկաթուղային շինարարությունը վայրկենապես մի ավելի մեծ մասշտաբով է վարվում, քան միջին մասշտաբն է։ Կլանվում է մի մասը բանվորական պահեստազորի, որի ճնշումն աշխատավարձն ավելի ցած է պահում։ Վարձերը բարձրանում են ընդհանուր առմամբ, նույնիսկ աշխատաշուկայի այն մասերում, որոնք մինչ այդ լիովին բռնված են լինում բանվորներով։ Այս շարունակվում է այնքան, մինչև որ անխուսափելի ճարճատափլումը դարձյալ ազատարձակում է բանվորների պահեստազորը, և վարձերն էլի ներքև են մղվում մինչև իրենց մինիմումն ու սրանից էլ ցած։[17]

Որչափով որ պտուտապարբերաշրջանի ավելի մեծ կամ թե ավելի փոքր երկարությունը կախված է բուն իմաստով աշխատապարբերաշրջանից, այսինքն այն պարբերաշրջանից, որ հարկավոր է արդյունքը շուկայի համար պատրաստելու, ապա նա հիմնվում է տարբեր կապիտալաներդրումների՝ յուրաքանչյուր անգամ տրված իրեղեն արտադրապայմանների վրա, որոնք երկրագործության մեջ ավելի շատ՝ արտադրության բնական պայմանների բնույթ ունեն, իսկ մանուֆակտուրայում ու հայթայթող արդյունաբերության մեծագույն մասի մեջ փոփոխվում են բուն իսկ արտադրապրոցեսի հասարակական զարգացման հետ միասին։

Որչափով որ աշխատապարբերաշրջանի երկարությունը հիմնվում է մատակարարումների մեծության վրա (այն քանակական ծավալի վրա, որով արդյունքն իբրև ապրանք շուկա է նետվում սովորաբար), ապա նա պայմանական բնույթ ունի։ Բայց հենց պայմանականության նյութական պատվանդանն արտադրության մասշտաբն է, և հետևաբար միմիայն առանձին-առանձին քննարկելիս է պատահական։

Վերջապես որչափով որ պտուտապարբերաշրջանի երկարությունը կախված է շրջանառության պարբերաշրջանի երկարությունից, սա, ճիշտ է, մասամբ պայմանավորված է շուկայի կոնյունկտուրաների մշտական փոփոխությամբ, ծախելու ավելի մեծ կամ թե ավելի փոքր հեշտությամբ ու սրանից ծագող այն անհրաժեշտությամբ, որն ստիպում է արդյունքը մաս-մաս նետելու ավելի մոտակա կամ թե ավելի հեռավոր շուկա։ Մի կողմ թողած պահանջարկի ծավալն ընդհանրապես՝ այստեղ մի գլխավոր դեր խաղում է գների շարժումը, ընդորում ընկնող գների դեպքում վաճառքը դիտմամբ սահմանափակում են, այնինչ արտադրությունն առաջ են տանում. հակառակն է լինում բարձրացող գների դեպքում, երբ արտադրությունն ու վաճառքը համաքայլ են ընթանում, կամ թե արդյունքը կարող է առաջուց ծախվել։ Սակայն բուն նյութական պատվանդան պետք է նկատել արտադրավայրի իրական հեռավորությունը վաճառաշուկայից։

Օրինակ, անգլիական բամբակագործվածքը կամ մանվածքը ծախվում է Հնդկաստանին։ Դնենք, թե արտահանորդ վաճառականն է վճարում անգլիական բամբակեղենի գործարանատիրոջը (արտահանորդ վաճառականն այս բանը հոժարությամբ է անում դրամաշուկայի լավ վիճակի ժամանակ։ Բայց հենց որ գործարանատերն ինքն էլ յուր դրամակապիտալի փոխարեն վարկագործառնություններ է կիրառում, արդեն բանը վատանում է)։ Արտահանորդը յուր բամբակեղեն ապրանքը հետագայում ծախում է հնդկական շուկայում, որը նրա կանխավճարած կապիտալը վերադարձնում է նրան։ Մինչև այս հետհոսումը գործի դրությունը ճիշտ այնպես է լինում, ինչպես այն դեպքում, երբ աշխատապարբերաշրջանի երկարությունն անհրաժեշտ է դարձնում նոր դրամակապիտալի կանխավճարումը՝ արտադրապրոցեսը տվյալ մասշտաբով գործընթացքի մեջ պահելու համար։ Այն դրամակապիտալը, որով գործարանատերը վճարում է յուր բանվորներին, այլև նորացնում է յուր շրջանառու կապիտալի մնացած տարրերը, նրա արտադրած մանվածքի դրամաձևը չի։ Այս կարող է լինել այն դեպքում միայն, երբ այս մանվածքի արժեքը որպես դրամ կամ թե արդյունք Անգլիա է հետհոսած լինում։ Հիշյալ դրամակապիտալն ավելադիր կապիտալ է, ինչպես և առաջ։ Տարբերությունը լոկ այն է, որ գործարանատիրոջ փոխարեն այս կանխավճարում է վաճառականը, որը գուցե հենց ինքն էլ վարկագործառնությունների միջոցով է ճարում այն։ Նմանապես այս դրամը շուկա նետելուց առաջ կամ թե սրա հետ միաժամանակ անգլիական շուկա չի նետվում մի ավելադիր արդյունք, որը կարող լինի այս դրամով գնվել և արտադրողական կամ թե անհատական սպառման մեջ մտնել։ Եթե այս կացությունը երկար ժամանակ ու ավելի խոշոր մասշտաբով է հարատևում, ապա պետք է միևնույն հետևանքները հանդես բերի, ինչ որ սրանից առաջ ունենում էր երկարացված աշխատապարբերաշրջանը։

Արդ, հնարավոր է, որ հենց Հնդկաստանումն էլ մանվածքը վարկով է ծախվում։ Այս վարկով Հնդկաստանում արդյունք է գնվում և իբրև փոխվճար Անգլիա է ուղարկվում, կամ թե նույն գումարի մուրհակ է փոխգրվում։ Եթե աայս կացությունը երկարում է, ապա երևան է գալիս մի ճնշում հնդկական դրամաշուկայի վրա, որի՝ Անգլիայի վրա արած հետազդեցությունն այստեղ կարող է ճգնաժամ առաջ բերել։ Ճգնաժամը յուր հերթին, եթե նույնիսկ զուգորդված է Հնդկաստան ազնիվ մետաղներ արտահանելու հետ, այս վերջին երկրում մի նոր ճգնաժամ է առաջ բերում այն պատճառով, որ սնանկանում են անգլիական ձեռնարկածներն ու սրանց հնդկական այն բաժանմունքները, որոնց վարկ է տրված եղել հնդկական բանկերից։ Այսպես առաջ է գալիս միաժամանակյա մեկ ճգնաժամ ինչպես այն շուկայում, որի դեմ է լինում առևտրաբալանսը, այնպես և այն շուկայում, որի օգտին է լինում նա։ Այս երևույթը կարող է դեռ էլ ավելի բարդ լինել։ Օրինակ, Անգլիան ձույլ արծաթներ է ուղարկել Հնդկաստան, բայց Հնդկաստանի անգլիական վարկատուները հիմա այնտեղ իրենց պահանջներն են ուզում, և Հնդկաստանը շուտով պետք է յուր ձույլ արծաթները հետ ուղարկի Անգլիա։

Հնարավոր է, որ դեպի Հնդկաստան արտահանող առևտուրն ու Հնդկաստանից ներմուծող առևտուրը մոտավորապես հավասարակշռում են իրար, թեև վերջինս (բացի այնպիսի հատուկ հանգամանքներից, ինչպիսին է բամբակի թանգանալը և այլն) ըստ յուր ծավալի որոշվում է առաջինով և սրա կողմից է խթանվում։ Առևտրաբալանսն Անգլիայի ու Հնդկաստանի միջև կարող է հավասարակշռված թվալ կամ թե թույլ տատանումներ ցույց տալ դեպի մեկ կամ թե մյուս կողմը։ Բայց հենց որ ճգնաժամը պայթում է Անգլիայում, ապա երևում է, որ չծախված բամբակեղեն ապրանքները Հնդկաստանում ընկած քնած են (ուրեմն ապրանքակապիտալից չեն փոխարկվել դրամակապիտալի — գերարտադրություն այս կողմից), և որ մյուս կողմից՝ Անգլիայում ոչ միայն հնդկական արդյունքների չծախված պաշարներ են քնած մնում, այլ որ ծախված ու բանեցված պաշարների մի խոշոր մասը դեռ բոլորովին չի վճարահատուցված։ Հետևաբար այն, ինչ որ հանդես է գալիս իբրև ճգնաժամ դրամաշուկայում, բուն իսկ արտադրապրոցեսի ու վերարտադրապրոցեսի անոմալիաներ է արտահայտում իրապես։

Երրորդ. հենց կիրառված շրջանառու (փոփոխուն, ինչպես և հաստատուն) կապիտալի առնչությամբ պտուտապարբերաշրջանի երկարությունը, որչափով որ սա առաջ է գալիս աշխատապարբերաշրջանի երկարությունից, այս տարբերությունն է անում.— տարվա ընթացքում միքանի պտույտներ արվելու դեպքում կարող է իբրև փոփոխուն կամ թե հաստատուն շրջանառու կապիտալի մեկ տարր մատակարարվել նրա սեփական արդյունքը, ինչպես և, օրինակ, ածխարդյունաբերության, զգեստարտադրության մեջ և այլն։ Ուրիշ դեպքում այս բանը չի լինում, գոնե տարվա ընթացքում չի լինում։

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼԱՐԺԵՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Մինչև հիմա մենք տեսանք, որ պտուտապարբերաշրջանի տարբերությունը հավելարժեքի տարենորմայի մի տարբերություն է առաջ բերում նույնիսկ այն ժամանակ, երբ տարվա մեջ արտադրված հավելարժեքի մասսան նույնն է մնում։

Բայց այնուհետև անհրաժեշտորեն տարբերություն է առաջ գալիս հավելարժեքի կապիտալացման, կուտակման մեջ և ըստ այսմ, հավելարժեքի անփոփոխ նորմայի դեպքում, տարվա մեջ արտադրված հավելարժեքի մասսայի մեջ էլ։

Արդ, ամենից առաջ նկատենք, որ A կապիտալը (նախընթաց գլխի օրինակում հիշվածը) մի ընթացիկ պարբերական հասույթ ունի, հետևաբար, բացի ձեռնարկությունն սկսելու ժամանակվա պտուտապարբերաշրջանից, տարվա մեջ ունեցած յուր սեփական սպառումը հավելարժեքի յուր արտադրությունից է բավարարում, գոցում և չպետք է յուր սեփական ֆոնդից կանխավճարի։ Ընդհակառակը, հենց այս վերջինս է լինում B-ի դեպքում։ Թեև սա միևնույն ժամանակահատվածում նույնքան հավելարժեք է արտադրում, որքան և A-ն, բայց հավելարժեքն իրացված չի, ուստի է չի կարող ոչ անհատորեն սպա ավել ու ոչ էլ արտադրողաբար։ Որչափով որ անհատական սպառումն է նկատի առնվում, հավելարժեքը կանխակայվում է։ Նրա համար նախանշվող ֆոնդը պետք է կանխավճարվի։

Արտադրողական կապիտալի այն մասը, որը դժվար է ճիշտ սահմանել, այն է՝ հիմնական կապիտալի վերանորոգման ու սարքին պահելու համար անհրաժեշտ ավելադիր կապիտալը, նույնպես մի նոր լույսով է ներկայանում հիմա։

A-ի դեպքում այս կապիտալամասը — ամբողջովին կամ թե մեծ մասամբ — չի կանխավճարվում արտադրությունն սկսելիս։ Կարիք չկա, որ նա ո՛չ տրամադրելի լինի ու ոչ էլ նույնիսկ առկա։ Նա բուն իսկ ձեռնարկությունից է ծագում հավելարժեքի՝ անմիջաբար կապիտալ դառնալով, այսինքն նրա՝ անմիջաբար որպես կապիտալ կիրառվելով։ Տարվա ընթացքում պարբերաբար ոչ միայն արտադրված, այլ և իրացված հավելարժեքի մի մասը կարող է գոցել վերանորոգման և այլոց համար անհրաժեշտ ծախսերը։ Ձեռնարկությունը յուր սկզբնական մասշտաբով վարելու համար անհրաժեշտ կապիտալի մի մասն այսպիսով գործի ընթացքում հենց ինքը ձեռնարկությունն է արտադրում՝ հավելարժեքի մի մասը կապիտալացնելով։ Այս անհնարին բան է B կապիտալիստի համար։ Խնդրական կապիտալամասը պետք է սկզբնապես կանխավճարված կապիտալի մի մասը կազմի նրա մոտ։ Երկու դեպքում էլ այս կապիտալամասը կապիտալիստի մատյաններում կկերպակայվի որպես կանխավճարված կապիտալ, ինչպիսին որ հենց է՛ էլ, որովհետև հիշյալ կապիտալամասը մեր ենթադրության համաձայն կազմում է ձեռնարկությունը տվյալ մասշտաբով վարելու համար անհրաժեշտ արտադրողական կապիտալի մի մասը։ Բայց մեկ վիթխարի տարբերություն է անում, նայած թե ո՛ր ֆոնդից է կանխավճարվում հիշյալը։ B-ի դեպքում նա սկզբնապես կանխավճարելի կամ թե տրամադրության տակ պահելի կապիտալի մասն է իրոք։ Իսկ A-ի դեպքում նա, ընդհակառակը, հավելարժեքի որպես կապիտալ կիրառված մասն է։ Այս վերջին դեպքը մեզ ցույց է տալիս, թե ինչպես ոչ միայն կուտակված կապիտալը, այլ և սկզբնապես կանխավճարված կապիտալի մի մասը կարող է սոսկ կապիտալացված հավելարժեք լինել։

Երբ մեջտեղ է գալիս վարկի զարգացումը, սկզբնապես կանխավճարված կապիտալի ու կապիտալացված հավելարժեքի հարաբերությունն է՛լ ավելի է խառնահյուսվում։ Օրինակ, A-ն բանկիր C-ից պարտք է վերցնում այն արտադրողական կապիտալի մեկ մասը, որով նա սկսում է ձեռնարկությունը կամ թե շարունակում է տարվա ընթացքում։ Նա հենց այն գլխից բավարար չափով յուր սեփական կապիտալը չունի գործը վարելու համար։ Բանկիր C-ն փոխ է տալիս նրան մի գումար, որը D, E, F և այլն արդյունաբերողների՝ նրա մոտ ավանդադրված հավելարժեքից է կազմված սոսկ։ A-ի տեսակետից այստեղ դեռ խոսք չի կարող լինել կուտակված կապիտալի մասին։ Իսկ D, E, F է այլն կապիտալիստների համար A-ն ուրիշ ոչինչ է իրոք, բայց եթե մի գործակալ, որը նրանց յուրացրած հավելարժեքը կապիտալացնում է։

Մենք I գրքի մեջ, XXII գլխում տեսել ենք, որ կուտակումը, հավելարժեքի՝ կապիտալ դառնալը, յուր իրական բովանդակությամբ՝ վերարտադրապրոցես է ընդլայնված մասշտաբով, ուզում է՝ այս ընդլայնումը տարածունորեն արտահայտվի հին գործարանների կողքին նորերն ավելացնելու ձևով, թե արտադրության մինչայժմյան մասշտաբը լարունորեն ընդարձակելով, միևնույն է։

Արտադրամասշտաբի ընդլայնումը կարող է փոքր առ փոքր կատարվել, երբ հավելարժեքի մի մասը կիրառվում է այնպիսի բարելավումների վրա, որոնք կա՛մ կիրառվող աշխատանքի լոկ արտադրողականությունն են բարձրացնում, կամ թե միաժամանակ թուլատրում են աշխատանքը լարունորեն շահագործել։ Կամ էլ, երբ աշխատօրը սահմանափակված չի օրենքով, շրջանառու (արտադրանյութերի ու աշխատավարձի վրա գործադրված) կապիտալի մի ավելադիր ծախսում բավական է լինում արտադրամասշտաբին ընդլայնելու՝ չընդարձակելով հիմնական կապիտալը, որի օրական գործադրաժամանակն է միայն երկարացվում, այնինչ նրա պտուտապարբերաշրջանը կարճացվում է համապատասխանորեն։ Կամ թե չէ՝ կապիտալացված հավելարժեքը կարող է շուկայական նպաստավոր կոնյունկտուրաների ժամանակ հումքով կատարվող չարաշահություններ թուլատրել, գործառնություններ, որոնց համար բավարար չէր լինի սկզբնապես կանխավճարված կապիտալը և այլն։

Սակայն պարզ է, որ այնտեղ, որտեղ պտուտապարբերաշրջանների ավելի մեծ թիվը յուր հետ բերում է տարվա ընթացքում հավելարժեքի մի ավելի հաճախակի իրացում, այնտեղ կարող են վրա հասնել այնպիսի պարբերաշրջաններ, երբ ոչ կարելի է աշխատօրը երկարացնել, ու էլ առանձնակի բարելավումներ մտցնել. այնինչ մյուս կողմից էլ՝ ամբողջ ձեռնարկությունը համամասնական մասշտաբով ընդարձակելը — մասամբ գործի մեջ այնպիսի ամբողջական ներդրումներ անելու պատճառով, ինչպիսին, օրինակ, շենքերն են, մասամբ էլ աշխատաֆոնդի ընդարձակման պատճառով, ինչպես լինում է գյուղատնտեսության մեջ,— հնարավոր է հայտնի, ավելի լայն կամ թե ավելի նեղ, սահմաններում միայն, և ընդսմին պահանջվում է ավելադիր կապիտալի մի այնպիսի գումար, որպիսին հավելարժեքի բազմամյա կուտակումը միայն կարող է մատակարարել։

Այսպիսով ուրեմն իսկական կուտակման կողքին կամ հավելարժեքին արտադրողական կապիտալ դառնալու (և լայն մասշտաբ ունեցող համապատասխան վերարտադրության) կողքին կատարվում է դրամակուտակում, հավելարժեքի մի մասի որպես ներթաքուն դրամակապիտալի դիզում, որը հետագայում միայն, երբ հայտնի չափերի է հասնում, պետք է գործի որպես ավելադիր գործուն կապիտալ։

Բանն այսպես ներկայանում է առանձին կապիտալիստի տեսակետից։ Սակայն կապիտալիստական արտադրության զարգացման հետ միաժամանակ զարգանում է վարկասիստեմն էլ։ Այն դրամակապիտալը, որ կապիտալիստը դեռ չի կարող յուր սեփական ձեռնարկության մեջ գործադրել, ուրիշներն են կիրառում, որոնցից նա սրա համար տոկոսներ է ստանում։ Հիշյալ դրամակապիտալը կապիտալիստի համար գործում է իբրև մասնահատուկ իմաստով դրամակապիտալ, որպես արտադրողական կապիտալից տարբեր տեսակի մի կապիտալ։ Բայց նա ուրիշի ձեռին իբրև կապիտալ է գործում։ Պարզ է, որ հավելարժեքի ավելի հաճախակի իրացման ու մեծացող այն մասշտաբի դեպքում, երբ արտադրվում և հավելարժեքը, աճում և այն համամասնությունն էլ, որով նոր դրամակապիտալ կամ դրամ է իբրև կապիտալ նետվում շուկա և այստեղից էլ դարձյալ, գոնե մեծ մասամբ, կլանվում ընդլայնվող արտադրություն վարելու համար։

Այն ամենապարզ ձևը, որով կարող է ներկայանալ այս ավելադիր ներթաքուն դրամակապիտալը, գանձի ձևն է։ Հնարավոր է, որ այս գանձն ավելադիր ոսկի կամ թե արծաթ է, որն ուղղակի կամ թե անուղղակի ստացվել է ազնիվ մետաղներ արտադրող երկիրների հետ փոխանակություն անելով։ Եվ միմիայն այս եղանակով է դրամագանձը մի երկրում աճում բացարձակորեն։ Մյուս կողմից՝ հնարավոր է,— և սա դեպքերի մեծամասնությունն է կազմում, որ այս գանձն ուրիշ բան չի, քան եթե ներերկրյա շրջանառությունից կորզված դրամ, որն առանձին կապիտալիստների ձեռին գանձի ձև է ընդունել։ Հնարավոր է այնուհետև, որ այս ներթաքուն դրամակապիտալը կազմված է սոսկ արժենիշերից — այստեղ մենք դեռ մի կողմ ենք թողնում վարկադրամը — կամ էլ կապիտալիստների՝ օրինական փաստաթղթերով հավաստված պարզ պահանջներից (իրավատիտղոսներից), որոնք երրորդ անձերի են հասցեագրված։ Այս բոլոր դեպքերում, ինչն էլ որ լինի այս լրացուցիչ դրամակապիտալի գոյաձևը, նա, որչափով որ in spe [ապագա] կապիտալ է, ուրիշ բան չի ներկայացնում ամենևին, քան կապիտալիստի լրացուցիչ ու իբրև պահեստում պահվող իրավատիտղոս՝ հասարակության ապագա, լրացուցիչ տարեկան արտադրության նկատմամբ։

«Այսպիսով ուրեմն իրապես կուտակված հարստության մասսան, յուր մեծությամբ քննած, ...բոլորովին աննշան է այն հասարակության արտադրողական ույժերի համեմատությամբ, որին նա պատկանում է, քաղաքակրթության ինչ աստիճանի վրա էլ որ լինի հիշյալ հասարակությունը, կամ թե նույն այս հասարակության՝ լոկ միքանի տարում ունեցած իրական սպառման համեմատությամբ միայն. այնքան աննշան, որ օրենսդիրների ու քաղաքատնտեսների գլխավոր ուշադրությունը պետք է ուղղված լիներ արտադրողական ույժերին ու սրանց ապագա ազատ զարգացմանը, բայց ոչ թե, ինչպես մինչև հիմա է եղել, սոսկ կուտակված հարստությանը, որ աչք է շլացնում։ Այսպես կոչվող կուտակված հարստության անհամեմատ խոշոր մասը լոկ անվանական է և կազմված է ոչ թե իրական առարկաներից, նավերից, տներից, բամբակեղեն ապրանքներից, երկրագործական հողալավումներից, այլ սոսկական իրավատիտղոսներից, հասարակության ապագա տարեկան արտադրողական ույժերի նկատմամբ ունեցած պահանջներից, իրավատիտղոսներ, որոնք ստեղծվում է հավերժացվում են անապահովության ծնունդ ներկայացող միջոցներով ու հիմնարկներով... Այսպիսի առարկաները (ֆիզիկական իրերի կուտակումները կամ իրական հարստությունը) որպես սոսկական միջոց գործածելն այն բանի համար, որ նրանց տերերը յուրացնեն այն հարստությունը, որ հասարակության ապագա արտադրողական ույժերը դեռ պիտի ստեղծեն, այս գործածությունը նրանցից աստիճանաբար կխլվեր բաշխման բնական օրենքների միջոցով, առանց բռնություն բանեցնելու, միքանի տարում նա նրանցից կխլվեր ընկերակցական աշխատանքի (cooperative labour) աջակցությամբ։» (William Thompson «Inquiry into the Principles of the Distribution of Wealth». London 1850, p. 453.— Այս գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1827-ին։)

«Քչերն են մտածում, շատ շատերի մտքով չի անցնում էլ, թե հասարակության իրական կուտակումներն, ըստ քանակի ու ներգործության, ինչպիսի արտակարգորեն փոքր համամասնություն են կազմում մարդկային արտադրողական ույժերի նկատմամբ, մարդկային հենց մեկ սերնդից լոկ մի քանի տարում ունեցած սովորական սպառման նկատմամբ։ Պատճառն ակներև է, բայց ներգործությունը՝ շատ վնասաբեր։ Այն հարստությունը, որ սպառվում է ամեն տարի, չքանում է յուր գործածվելու հետ. նա աչքի առջև լինում է մեկ ակնթարթ միայն և տպավորություն անում է լոկ այն ժամանակ, երբ հիշյալ հարստությունը վայելում կամ թե բանեցնում են։ Բայց հարստության այն մասը, որ միմիայն դանդաղ կարող է սպառվել, բանեցվել, կահ-կարասին, մեքենաները, շենքերը, որոնք մեր մանկությունից մինչև ծերություն մեր աչքի առջև են, մարդկային ճիգերի երկարատև հուշարձաններն են։ Շնորհիվ հանրային հարստության այս հիմնական, երկարատև, լոկ դանդաղորեն սպառվող մասի տիրապետության — հողի ու այն հումքերի, որոնց վրա մարդիկ աշխատում են, գործիքների, որոնցով աշխատում են, տների, որոնք աշխատանքի ժամանակ իբրև պատսպարան են ծառայում — այս տիրապետության շնորհիվ այս առարկաների սեփականատերերն իրենց անձնական օգտին ծառայեցնելով տիրանում են հասարակության իսկապես արտադրողական բոլոր բանվորների տարեկան արտադրողական ույժերին, որքան էլ որ աննշան լինեն հիշյալ առարկաներն այս աշխատանքի մշտապես վերահայտնվող արդյունքների համեմատությամբ։ Բրիտանիայի ու Իռլանդիայի բնակչությունը 20 միլիոն է. ամեն մի անհատի, տղամարդի, կնոջ ու երեխայի, միջին սպառումը հավանորեն մոտ 20 £ է. ընդամենն անում է մոտ 400 միլիոն £ մի հարստություն — տարվա մեջ սպառված աշխատարդյունքը։ Այս երկիրնեըի կուտակված կապիտալի ամբողջ գումարը հաշվի համաձայն չի գերազանցում 1 200 միլիոնից կամ տարեկան աշխատ արդյունքի եռապատիկից. հավասար բաժանելիս ամեն մի գլխին ընկնում է 60 £։ Մեզ այստեղ ավելի շատ շահագրգռում է այս հաշվեգումարների հարաբերությունը, քան ավելի կամ թե պակաս ստույգ նրանց բացարձակ քանակները։ Այս ամբողջ կապիտալի տոկոսները բավական կլինեին ամբողջ բնակչությունը տարվա մեջ մոտ երկո՜ւ ամիս յուր ներկա կենսամակարդակով պահելու համար, իսկ կուտակված ամբողջ կապիտալն ինքը (եթե գնորդներ գտնվեին) ամբողջ երե՜ք տարի կբավարարեր հիշյալ բնակչությունն առանց աշխատանքի պահելու համար։ Որպիսի ժամանակի վերջում նրանք տներից, հագուստներից ու սննդից զուրկի պետք է սովամահ լինեին կամ թե չէ՝ դառնային նրա՛նց ստրուկները, ովքեր նրանց պահել են երեք տարվա ընթացքում։ Ինչպես որ երեք տարին է հարաբերում մեկ առողջ սերնդի կենսաժամանակին, ասենք թև 40 տարվանը, այնպես էլ նույնիսկ ամենահարուստ երկրի իրական հարստության մեծությունն ու նշանակությունը, կուտակված կապիտալն է հարաբերում նրա արտադրողական ույժին, մարդկային մի հատիկ սերնդի արտադրողական ույժերին. հարաբերում է ոչ այն բանին, ինչ որ նրանք կարող էին արտադրել միահավասար ապահովության բանական կարգերում ու մանավանդ ընկերակցված աշխատանքի ժամանակ, այլ այն բանին, որ նրանք իրոք բացարձակորեն արտադրում են անապահովության պակասավո՜ր ու ոգելքո՜ղ հայթայթամիջոցների ժամանակ... Եվ պահպանելու ու հավերժացնելու համար առկա կապիտալի ըստ երևույթին վիթխարի այս մասսան կամ, ավելի շուտ, սրա միջոցով ձեռք բերված հրամանատարությունն ու մենաշնորհը տարեկան աշխատանքի արդյունքների վերաբերմամբ՝ բռնադատված բաշխման յուր ներկա վիճակում — պետք է հավերժացվի անապահովության ամբողջ զարհուրելի մեխանիզմը, մոլությունները, հանցանքներն ու տառապանքները, ոչինչ չի կարող կուտակվել, եթե նախ բավարարված չեն անհրաժեշտ պահանջմունքները, և մարդկային հակումների մեծ հորձանքը դեպի վայելքն է հոսում. այս է պատճառը, որ հասարակության իրական հարստության գումարը հարաբերաբար աննշան է լինում յուրաքանչյուր տվյալ վայրկյանում։ Արտադրության ու սպառման մի հավիտենական շրջապտույտ է այս։ Տարեկան արտադրության ու սպառման այս ահռելի քանակի դեպքում բանը հազիվ թե կատարվեր առանց մի բուռ իրական կուտակման. սակայն և այնպես գլխավոր ուշադրությունն ուղղվել է ոչ թե արտադրողական ույժի հիշյալ քանակին, այլ այս մի բուռ կուտակմանը։ Բայց միքանի սակավաթիվներ բռնագրավել են այս մի բուռ կուտակումը և այս դարձրել խոշոր բազմության աշխատանքի մշտապես տարեցտարի վերահայտնվող արդյունքները յուրացնելու գործիքը։ Այստեղից էլ առաջ է գալիս մի այսպիսի գործիքի վճռական կարևորությունն այս սակավաթիվների համար... Ազգային տարեկան արդյունքի մոտ մի երրորդը հիմա խլվում է արտադրողներից հանրային հարկերի անվան տակ և անարտադրողաբար սպառվում այն մարդկանց կողմից, որոնք նրա փոխարեն ոչ մի համարժեք չեն տալիս, այսինքն ոչ մի այնպիսի բան, որ արտադրողների համար համարժեքի նշանակություն ունի... Բազմությունը զարմացած աչքով նայում է կուտակված քանակներին, մանավանդ եթե սրանք կուտակված են լինում միքանի սակավաթիվների ձեռին։ Բայց տարեկան արտադրած քանակներն ինչպես մի հզոր հորձանքի մշտնջենական ու անհամար ալիքներ թավալվում են կողքից է կորչում սպառման անհիշելի օվկիանոսում։ Սակայն և այնպես այս մշտնջենական սպառումը պայմանավորում է մարդկային ամբողջ սեռի ոչ միայն բոլոր վայելքը, այլն գոյությունը։ Պետք է ամենից առաջ այս տարեկան արդյունքի քանակն ու բաշխումը դառնային կշռադատության առարկա։ Իրական կուտակումը բոլորովին երկրորդական նշանակություն ունի և այս նշանակությունն էլ հենց ստանում է գրեթե բացառապես տարեկան արդյունքի բաշխման վրա ունեցած յուր ազդեցության հետևանքով... Իրական կուտակումն ու բաշխումն այստեղ (Տոմպսոնի աշխատության մեջ) միշտ քննարկվում է արտադրողական ույժի առնչությամբ ու սրան ստորադասելով։ Գրեթե մյուս բոլոր սիստեմներում արտադրողական ույժը քննարկվել է կուտակման առնչությամբ ու ստորադասմամբ և բաշխման առկա եղանակը հավերժացնելու նպատակով։ Բաշխման այս առկա եղանակի պահպանման համեմատությամբ մի վայրկյանի ուշադրության արժանի չի համարվել ամբողջ մարդկային սեռի մշտապես վերանորոգվող թշվառությունն ու բարօրությունը։ Բռնության, խաբեբայության ու պատահարի հետևանքները հավերժացնելը մարդիկ ապահովություն են անվանել, և այս սուտ ու պատիր ապահովությունը պահպանելուն անգթորեն զոհաբերվել են մարդկային սեռի բոլոր արտադրողական ույժերը։ (Ibidem, p. 440—443).



Վերարտադրության համար միմիայն երկու նորմալ դեպք է հնարավոր, մի կողմ թողած այն խանգարումները, որոնք արգելակում են մինչև անգամ տվյալ մասշտաբով կատարվող վերարտադրությունը։

Կա՛մ տեղի է ունենում վերարտադրություն պարզ մասշտաբով։

Կամ էլ տեղի է ունենում հավելարժեքի կապիտալացում, կուտակում։

I. ՊԱՐԶ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Պարզ վերարտադրության ժամանակ տարվա ընթացքում արտադրված կամ թե տարվա մեջ միքանի պտույտներով պարբերաբար արտադրված ու իրացված հավելարժեքն անհատորեն, այսինքն անարտադրողաբար սպառում է նրա սեփականատերը, կապիտալիստը։

Այն հանգամանքը, որ արդյունարժեքը մասամբ հավելարժեքից է բաղկացած, մասամբ էլ այն արժեմասից, որը գոյանում է նրա մեջ վերարտադրված փոփոխուն կապիտալի, պլյուս նրա վրա բանեցրած հաստատուն կապիտալի շնորհիվ,— բացարձակորեն չի փոխում այն ամբողջ արդյունքի ոչ քանակն ու ոչ էլ արժեքը, որն իբրև ապրանքակապիտալ միշտ մտնում է շրջանառության մեջ և նույնպես միշտ կորզվում, հանվում է շրջանառությունից՝ արտադրողական կամ թե անհատական սպառման բաժին դառնալու համար, այսինքն որպես արտադրամիջոց կամ թե իբրև սպառամիջոց ծառայելու համար։ Եթե մի կողմ թողնենք հաստատուն կապիտալը, ապա հիշյալ հանգամանքն ազդում է տարեկան արդյունքը բանվորների ու կապիտալիստների միջև բաշխելու վրա միայն։

Ուստի նույնիսկ պարզ վերարտադրություն ենթադրելիս պետք է հավելարժեքի մի մասը միշտ որպես դրամ ու ոչ թե իբրև արդյունք գոյություն ունենա, որովհետև այլապես նա չի կարող դրամից արդյունքի փոխարկվել սպառվելու համար, հավելարժեքի՝ յուր սկզբնական ապրանքաձևից դրամի փոխարկվելը մենք այստեղ մանրամասն ենք հետազոտելու։ Բանը պարզեցնելու նպատակով ենթադրում ենք առեղծվածի ամենապարզ ձևը, այն է՝ բացառապես շրջանառությունը մետաղադրամի, այն փողի, որն իսկական համարժեք է։

Պարզ ապրանքաշրջանառության վերաբերմամբ շարադրած օրենքների համաձայն (I գիրք, III գլուխ) երկրում գոյություն ունեցող մետաղադրամի քանակը պետք է բավարար լինի ոչ թե լոկ ապրանքները շրջանառության մեջ դնելու համար։ Նա պետք է բավարար լինի դրամաշրջանառության տատանումների համար, որոնք ծագում են մասամբ շրջանառության արագության երերումներից, մասամբ ապրանքների գնափոփոխությունից, մասամբ էլ այն տարբեր ու փոփոխվող համամասնություններից, որով փողը գործում է իբրև վճարամիջոց կամ թե որպես բուն շրջանառության միջոց։ Այն հարաբերությունը, որով առկա դրամամասսան գանձի ու շրջանառու դրամի է տրոհվում, փոփոխվում է մշտապես, բայց դրամի քանակը միշտ հավասար է իբրև գանձ ու որպես շրջանառու փող գոյություն ունեցող դրամի գումարին։ Այս դրամամասսան (ազնիվ մետաղի մասսան) հասարակության հետզհետե կուտակված մի գանձն է։ Որչափով որ այս գանձի մի մասն սպառվում է մաշվելու հետևանքով, նա պետք է ամեն տարի նորից փոխարինվի ուրիշ ամեն մի արդյունքի նման։ Իրականում այս կատարվում է նրանով, որ երկրի տարեկան արդյունքի մի մասն ուղղակի կամ թե անուղղակի փոխանակվում է ոսկի և կամ արծաթ արտադրող երկիրների արդյունքի հետ։ Սակայն գործարքի այս միջազգային բնույթն սքողում է նրանց պարզ ընթացքը։ Ուստի առեղծվածը յուր ամենապարզ ու ամենաթափանցիկ արտահայտությանը վեր ածելու համար պետք է ենթադրենք, որ ոսկու և արծաթի արտադրությունը հենց նույն երկրումն է կատարվում, հետևաբար ոսկու և արծաթի արտադրությունը կազմում է ամեն մի երկրի հասարակական ամբողջ արտադրության մեկ մասը։

Պերճանքառարկաների համար արտադրված ոսկին ու արծաթը մի կողմ թողած՝ նրանց տարեկան արտադրությունը պետք է հավասար լինի դրամամետաղների՝ տարեկան դրամաշրջանառության պատճառած մաշվածքին։ Այնուհետև. եթե աճում է ամեն տարի արտադրված ու շրջան գործող ապրանքամասսայի արժեգումարը, ապա պետք է աճի ոսկու և արծաթի տարեկան արտադրությունն էլ, որչափով որ շրջանառող ապրանքների աճած արժեգումարը և նրանց շրջանառության (ու համապատասխան գանձագոյացման) համար պահանջվող դրամամասսան չի համակշռվում դրամաշրջանառության ավելի մեծ արագությամբ ու դրամի որպես վճարամիջոցի ավելի մեծածավալ գործունեությամբ, այսինքն նրանով, որ գնումներն ու վաճառքներն ավելի մեծ չափով են մնացորդագոցվում փոխադարձորեն՝ առանց իրական դրամի միջամտության։

Այսպիսով ուրեմն հասարակական աշխատույժի մեկ մասն ու հասարակական արտադրամիջոցների մի մասը պետք է ամեն տարի ծախսվի ոսկու և արծաթի արտադրության վրա։

Այն կապիտալիստները, որոնք ոսկու և արծաթի արտադրությունն են վարում և որոնք — ինչպես այստեղ ընդունել ենք պարզ վերարտադրություն ենթադրելով — հիշյալ արտադրությունը վարում են տարեկան միջին մաշվածքի սահմաններում և սրանից բղխող՝ ոսկու և արծաթի տարեկան միջին սպառման սահմաններում միայն,— իրենց հավելարժեքը, որ ենթադրության համաձայն նրանք ամեն տարի սպառում են առանց նրանից մի բան կապիտալացնելու, ուղղակի շրջանառության մեջ են նետում դրամաձևով, որը նրանց համար հենց արդյունքի բնաձևն է և ոչ թե մյուս արտադրաճյուղերի նման՝ արդյունքի փոխակերպյալ ձևը։

Հետո. ինչ վերաբերում է աշխատավարձին — այն դրամաձևին, որով փոփոխուն կապիտալն է կանխավճարվում — ապա նա այստեղ նմանապես փոխհատուցվում է ոչ թե արդյունքը ծախելով, արդյունքը դրամի փոխարկվելով, այլ մի այնպիսի արդյունքով, որի բնաձևը հենց այն գլխից դրամաձևն է։

Վերջապես այս տեղի է ունենում ազնիվ մետաղ հանդիսացող արդյունքի այն մասի վերաբերմամբ էլ, որը հավասար է պարբերապես բանեցված հաստատուն կապիտալի արժեքին,— ինչպես հաստատուն շրջանառու, այնպես էլ տարվա մեջ գործադրված հաստատուն հիմնական կապիտալի արժեքին։

Զննենք ազնիվ մետաղի արտադրության մեջ ներդրված կապիտալի շրջապտույտը, resp [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] պտույտը Փ—Ա ... Արտ ... Փ՛ ձևի տակ։ Որչափով որ Փ—Ա-ի մեջ Ա-ն կազմված է ոչ միայն աշխատույժից ու արտադրամիջոցներից, այլ և հիմնական կապիտալից, որից լոկ մի արժեմասն է բանեցում Արտ-ի մեջ, պարզ է, որ Փ՛-ն — արդյունքը — մի դրամագումար է, որը հավասար է աշխատավարձի վրա ծախսված փոփոխուն կապիտալին, պլյուս արտադրամիջոցների վրա ծախսված շրջանառու հաստատուն կապիտալը, պլյուս մաշված կապիտալի արժեմասը, պլյուս հավելարժեքը։ Եթե գումարն ավելի փոքր լիներ ոսկու անփոփոխ մնացած ընդհանրական արժեքի դեպքում, ապա հանքաներդրումն անարտադրողական կլիներ և կամ էլ — եթե սա ընդհանրական երևույթ լիներ — ոսկու արժեքն ապագայում կբարձրանար այն ապրանքների համեմատությամբ, որոնց արժեքը չի փոփոխվում, այսինքն ապրանքների գները կընկնեին, ուրեմն ապագայում Փ—Ա-ի վրա ծախսվող դրամագումարն ավելի փոքր կլիներ։

Եթե մենք ամենից առաջ քննում ենք Փ-ի համար, Փ—Ա ... Արտ ... Փ՛-ի ելակետի համար կանխավճարված կապիտալի շրջանառու մասը միայն, ապա տեսնում ենք, որ մի որոշ դրամագումար կանխավճարվում է, շրջանառության մեջ նետվում՝ աշխատույժը վճարահատուցելու և արտադրանյութեր գնելու համար։ Բայց նա այս կապիտալի շրջանառության հետևանքով դարձյալ չի կորզվում շրջանառությունից՝ նորից նրա մեջ նետվելու նպատակով։ Արդյունքը յուր բնաձևով արդեն փող է, հետևաբար նա կարիք չունի այլևս փոխանակության միջոցով, շրջանառության մի պրոցեսի միջոցով փողի վերածվելու։ Նա արտադրապրոցեսից ոտք է դնում շրջանառության ոլորտը ոչ թե ապրանքակապիտալի ձևով, որը պետք է դրամակապիտալի փոխարկվի, այլ իբրև դրամակապիտալ, որը պետք է հետփոխարկվի արտադրողական կապիտալի, այսինքն նորից պետք է աշխատույժ ու արտադրանյութեր գնի։ Շրջանառող, աշխատույժի ու արտադրամիջոցների վրա բանեցված կապիտալի դրամաձևը ոչ թե արդյունքը ծախելով, այլ արդյունքի հենց բնաձևով է փոխարինվում, հետևաբար փոխարինվում է ոչ թե նրա արժեքը շրջանառությունից դրամաձևով հետկորզելով, այլ ավերադիր, նոր արտադրված դրամով։

Ընդունենք, թե այս շրջանառու կապիտալը = 500 £ պտուտապարբերաշրջանը = 4 շաբաթ, աշխատապարբերաշրջանը = 4 շաբաթ, շրջանառության պարբերաշրջանը = 1 շաբաթ միայն։ Հենց այն գլխից պետք է 5 շաբաթվա համար փող կանխավճարվի՝ մասամբ արտադրապաշարի համար, մասամբ էլ իբրև պաշար տրամադրության տակ գտնվի՝ հետզհետե աշխատավարձ վճարելու համար։ 6-րդ շաբաթվա սկզբին 400 £-ը հետհոսած է լինում և 100 £-ն՝ ազատարձակված։ Այս կրկնվում է մշտապես։ Այստեղ, ինչպես և առաջ, պտույտի հայտնի ժամանակամիջոցում 100 £ միշտ կգտնվի ազատարձակված ձևում։ Բայց նա կազմված է ավելադիր նոր արտադրված փողից, ճիշտ ինչպես մնացած 400 £-ը։ Այստեղ մենք տարվա մեջ ունեինք 10 պտույտ, և արտադրված տարեկան արդյունքը = է 5 000 £ ոսկու։ (Շրջանառաթյան պարբերաշրջանն այստեղ գոյանում է ոչ թե այն ժամանակից, որքան նստում է ապրանքը դրամի փոխարկելը, այլ որքան նստում է դրամն արտադրատարրերի փոխարկելը)։

500 £-անոց ամեն մի ուրիշ կապիտալի ժամանակ, որը պտույտ է գործում միևնույն պայմաններում, մշտապես նորոգվող դրամաձևն այն արտադրված ապրանքակապիտալի փոխակերպյալ ձևն է, որը յուրաքանչյուր 4 շաբաթից հետո շրջանառության մեջ է նետվում և յուր ծախվելու միջոցով — ուրեմն պարբերապես դուրս կորզելով այն դրամաքանակը, որ սկզբնապես պրոցեսի մեջ էր մտել — միշտ էլի նորից այս դրամաձևն է ընդունում։ Իսկ այստեղ, ընդհակառակը, ամեն մի պտուտապարբերաշրջանում բուն իսկ արտադրապրոցեսից 500 £-անոց մի նոր ավելադիր դրամամասսա է նետվում շրջանառության մեջ՝ սրանից մշտապես արտադրանյութեր ու աշխատույժ դուրս կորզելու համար։ Շրջանառության մեջ նետված այս փողը ոչ թե դարձյալ հետ է կորզվում շրջանառությունից այս կապիտալի շրջապտույտի հետևանքով, այլ մշտապես էլ ավելի շատանում է նոր արտադրված ոսկեմասսաների միջոցով։

Եթե մենք քննենք այս շրջանառու կապիտալի փոփոխուն մասը և դնենք, թե նա վերևի նման = է 100 £, ապա սովորական ապրանքարտադրության ժամանակ այս 100 £-ը տասն անգամ պտույտ գործելու դեպքում բավական կլիներ միշտ աշխատույժը վճարահատուցելու համար։ Այստեղ, դրամարտադրության մեջ, բավական է լինում միևնույն գումարը. բայց հետհոսումը կազմող այն 100 £-ը, որով աշխատույժն է վճարահատուցում յուրաքանչյուր 5 շաբաթվա մեջ, ոչ թե նրա արդյունքի փոխակերպյալ ձևն է, այլ նրա մշտապես նորոգվող արդյունքի մի մասն է հենց։ Ոսկի արտադրողը յուր բանվորներին ուղղակի վճարահատուցում է հենց նրանց՝ արտադրած ոսկու մի մասով։ Ուստի տարվա մեջ այս եղանակով աշխատույժի վրա ծախսված ու բանվորների կողմից շրջանառության մեջ նետված 1 000 £-ը շրջանառության միջոցով չի վերադառնում դեպի յուր ելակետը։

Այնուհետև, ինչ վերաբերում է հիմնական կապիտալին, ապա ձեռնարկությունն առաջին անգամ հիմնադրելիս պահանջվում է, որ ծախսվի մի ավելի խոշոր դրամակապիտալ, որն այսպիսով շրջանառության մեջ է նետվում։ Ինչպես ամեն հիմնական կապիտալ, նա էլ լոկ մաս-մաս է հետ հոսում տարիների ընթացքում։ Բայց նա հետ է հոսում իբրև արդյունքի, ոսկու անմիջական կտոր, ոչ թե արդյունքը ծախելու և այս միջոցով կատարված նրա ոսկիացման հետևանքով։ Հետևապես նա աստիճանաբար յուր դրամաձևն է ընդունում ոչ թե շրջանառությունից ոսկի դուրս կորզելով, այլ արդյունքի մի համապատասխան մասը դիզելով։ Այս կերպով վերականգնված դրամակապիտալը մի այնպիսի դրամագումար չի, որն աստիճանաբար շրջանառությունից է դուրս կորզվում՝ հիմնական կապիտալի համար սկզբնապես շրջանառության մեջ նետված դրամագումարը հավասարակշռելու նպատակով։ Նա դրամի մեկ ավելադիր քանակ է։

Վերջապես ինչ վերաբերում է հավելարժեքին, ապա նա էլ յուր հերթին հավասար է նոր ոսկեարդյունքի մի մասին, որը յուրաքանչյուր նոր պտուտապարբերաշրջանում նետվում է շրջանառության մեջ՝ մեր ենթադրության համաձայն անարտադրողաբար ծախսվելու, կենսամիջոցների, ու պերճանքառարկաների համար վճարվելու նպատակով։

Սակայն այս ամբողջ տարեկան ոսկեարտադրությունը — որով շուկայից միշտ աշխատույժ ու արտադրանյութեր են կորզվում, բայց ոչ թե փող, և որով լրացուցիչ փող է մշտապես ավելացվում շուկայինի վրա — մեր ենթադրության համաձայն փոխարինում է տարվա ընթացքում մաշված դրամը միայն և ուրեմն լրիվ է պահում հասարակական լոկ այն դրամաքանակը, որը, թեև փոփոխվող բաժնեմասերով, միշտ գոյություն է ունենում գանձի ձևով ու շրջանառության մեջ գտնվող դրամի ձևով։

Ապրանքաշրջանառության օրենքի համաձայն դրամամասսան պետք է հավասար լինի շրջանառության համար պահանջվող դրամամասսային, պլյուս գանձաձևում գտնվող դրամաքանակը, որը, նայած շրջանառության սեղմվելուն կամ թե ընդարձակվելուն, շատանում կամ թե քչանում է, բայց հատկապես ծառայում է նաև վճարամիջոցների անհրաժեշտ պահեստաֆոնդ կազմելուն։ Ապրանքների արժեքը — որչափով որ վճարումների փոխմարում չի կատարվում — պետք է փողով վճարվի։ Բանի էությունը բացարձակապես չի փոխվում նրանից, որ այս արժեքի մի մասը հավելարժեքից է կազմված, այսինքն ապրանքների վաճառորդի վրա ոչինչ չի նստել։ Դնենք, թե արտադրողները բոլորն էլ իրենց արտադրամիջոցների ինքնակա սեփականատերերն են, հետևաբար շրջանառությունը տեղի է ունենում հենց իրենց՝ անմիջական արտադրողների միջև։ Եթե նրանց կապիտալի հաստատուն մասը մի կողմ թողնենք, այս դեպքում նրանց տարեկան հավելարդյունքը կապիտալիստական կացության համանմանությամբ կարելի էր երկու մասի բաժանել.— մի մասը՝ a, որը նրանց անհրաժեշտ կենսամիջոցներն է փոխհատուցում սոսկ, մյուսը՝ b, որը նրանք մասամբ գործադրում են պերճանքարդյունքների վրա, մասամբ էլ կիրառում են արտադրությունն ընդլայնելու համար։ Այս դեպքում a-ն ներկայացնում է փոփոխուն կապիտալը, b-ն՝ հավելարժեքը։ Բայց այս բաժանումը ոչ մի ազդեցություն չէր անի նրանց ամբողջ արդյունքի շրջանառության համար. պահանջված դրամամասսայի մեծության վրա։ Շրջանառող ապրանքամասսայի արժեքը, ուրեմն և սրա համար պահանջվող դրամամասսան միևնույնը կմնար այլ հավասար հանգամանքներում։ Այլև նրանք պտուտապարբերաշրջանների նույնահավասար բաժանման դեպքում պետք է միևնույն դրամապահեստներն ունենային, այսինքն, իրենց կապիտալի միևնույն մասը միշտ դրամաձևով առկա ունենային, քանի որ մեր ենթադրության համաձայն նրանց արտադրությունն առաջվա պես ապրանքարտադրություն էր լինելու։ Հետևաբար այն հանգամանքը, որ ապրանքարժեքի մի մասը հավելարժեքից է կազմված լինում, բացարձակապես ոչ մի ներգործություն չի անում ձեռնարկությունը վարելու համար անհրաժեշտ դրամի մասսայի վրա։

Տուկի մի հակառակորդ, որը կառչում է Փ—Ա—Փ՛ ձևից, հարցնում է նրանից, թե հապա ի՞նչպես կարող էր կապիտալիստը միշտ ավելի շատ փող կորզել շրջանառությունից, քան նետում է շրջանառության մեջ։ Շատ հասկանալի է։ Այստեղ բանը չի վերաբերում հավելարժեքի գոյանալուն։ Սա, որ միակ գաղտնիքն է հենց, կապիտալիստական տեսակետից ինքնըստինքյան հասկանալի է։ Չէ՞ որ կիրառված կապիտալը կապիտալ չէր լինի, եթե չհարստանար մի հավելարժեքով։ Ուրեմն որովհետև նա ենթադրության համաձայն կապիտալ է, հավելարժեքը հասկանալի է ըստինքյան։

Հետևաբար հարցն այն չի, թե հավելարժեքը ո՛րտեղից է առաջ գալիս, այլ այն, թե ո՛րտեղից է առաջ գալիս այն փողը, որով դրամացվում է հավելարժեքը։

Բայց բուրժուական տնտեսագիտության մեջ հավելարժեքի գոյությունը հասկանալի է համարվում ինքնըստինքյան։ Ուրեմն ենթադրվում է ոչ միայն հավելարժեքն ինքը, այլև նրա հետ միասին այնուհետև, ենթադրվում է այն էլ, որ շրջանառության մեջ նետված ապրանքամասսայի մի մասը կազմված է հավելարդյունքից, հետևաբար ներկայացնում է մի այնպիսի արժեք, որը կապիտալիստը յուր կապիտալի հետ չէր նետել շրջանառության մեջ. որ ուրեմն կապիտալիստը յուր արդյունքի հետ մի հավելույթ է նետում շրջանառության մեջ յուր կապիտալից զատ և այս հավելույթն էլի նորից դուրս է կորզում շրջանառությունից։

Այն ապրանքակապիտալը, որ կապիտալիստը նետում է շրջանառության մեջ, ավելի մեծ արժեք ունի (թե հիշյալը ո՛րտեղից է առաջ գալիս, այս չեն բացատրում կամ թե ըմբռնում, բայց c’est un fait [սա իրողություն է] նույն այս շրջանառության տեսակետից), քան այն արտադրողական կապիտալը, որ նա դուրս է կորզել շրջանառությունից որպես աշխատույժ, պլյուս իբրև արտադրամիջոց։ Ուստի այս ենթադրությամբ պարզ է, թե ինչո՛ւ ոչ միայն A կապիտալիստը, այլև B, C, D և այլն կապիտալիստներն իրենց ապրանքը փոխանակելով միշտ կարող են ավելի շատ արժեք կորզել, քան սկզբնապես ու միշտ նորից կանխավճարվող կապիտալի արժեքն է։ A-ն, B-ն, C-ն, D-ն և այլն միշտ մի ավելի մեծ ապրանքարժեք են նետում շրջանառության մեջ ապրանքակապիտալի ձևով — այս գործառնությունը նույնքան բազմակողմանի է, որքան բազմաթիվ են ինքնակայորեն գործող կապիտալները — քան նրանք կորզում են շրջանառությունից՝ արտադրողական կապիտալի ձևով, հետևաբար նրանք պետք է միշտ իրենց միջև բաժանեն մեկ արժեգումար (այսինքն ամեն մեկը յուր կողմից պետք է շրջանառությունից կորզի մի արտադրողական կապիտալ), որը հավասար է նրանց resp. [համապատասխանորեն, համապատասխան ձևով] կանխավճարած արտադրողական կապիտալների արժեգումարին. և նույնպես միշտ պետք է իրենց միջև, բաժանեն մեկ արժեգումար, որը նրանք նմանապես հանրակողմանիորեն շրջանառության մեջ են նետում ապրանքաձևով, իբրև ապրանքարժեքի մի համապատասխան հավելույթ՝ նրա արտադրատարրերի արժեքից վեր։

Բայց ապրանքակապիտալը, նախքան յուր հետփոխարկվելն արտադրողական կապիտալի ու նախքան նրա մեջ պարունակված հավելարժեքի ծախսվելը, պետք է դրամացվի։ Ո՞րտեղից է ճարվում սրա համար անհրաժեշտ փողը։ Այս հարցն առաջին հայացքից դժվարին է թվում, և ո՛չ Տուկն ու ոչ էլ մի ուրիշը մինչև հիմա նրան չեն պատասխանել։

Ասենք, թե դրամակապիտալի ձևով կանխավճարված 500 £-անոց շրջանառու կապիտալը, ինչ էլ որ լինի նրա պտուտապարբերաշրջանը, հասարակության, այսինքն կապիտալիստների դասակարգի ամբողջ շրջանառու կապիտալն է։ Թող հավելարժեքը լինի 100 £։ Արդ, ի՞նչպես կարող է կապիտատալիստների ամբողջ դասակարգը միշտ 600 £ կորզել շրջանառությունից, եթե նա միշտ մի միայն 500 £ է նետում նրա մեջ։

Այն բանից հետո, երբ 500 £-անոց դրամակապիտալը փոխարկվում է արտադրողական կապիտալի, սա արտադրապրոցեսում փոխարկվում է 600 £-անոց ապրանքարժեքի, և ահա շրջանառության մեջ գտնվում է ոչ միայն 500 £-անոց մի ապրանքարժեք, որը հավասար է սկզբնապես կանխավճարված դրամակապիտալին, այլև 100 £-անոց մի նոր արտադրված հավելարժեք։

100 £-անոց այս լրացուցիչ հավելարժեքն ապրանքաձևով նետվել է շրջանառության մեջ։ Այս մասին ոչ մի կասկած չկա։ Բայց այս գործառնության միջոցով դեռ լրացուցիչ փող տրված չի լինում այս լրացուցիչ ապրանքարժեքի շրջանառության համար։

Այս դժվարությունը չպետք է շրջանցել վայելչատես խուսափանքներով։

Օրինակի համար. ինչ վերաբերում է հաստատուն շրջանառու կապիտալին, պարզ է, որ բոլորն այս կապիտալը միաժամանակ չեն ծախսում։ Մինչդեռ A կապիտալիստը ծախում է յուր ապրանքը, ուրեմն կանխավճարված կապիտալը դրամաձև է ընդունում նրա համար, նույն այն ժամանակ B գնորդի համար, ընդհակառակը, դրամաձևով առկա նրա կապիտալն ընդունում է նրա այն արտադրամիջոցների ձևը, որ հենց A-ն է արտադրած լինում։ Միևնույն ակտով, որով A-ն յուր արտադրած ապրանքակապիտալին նորից դրամաձև է տալիս, B-ն յուր ապրանքակապիտալին նորից արտադրողական ձև է տալիս, դրամաձևից փոխարկում է արտադրամիջոցների ու աշխատույժի. միևնույն դրամագումարը երկկողմանի պրոցեսում գործում է այնպես, ինչպես գործում էր յուրաքանչյուր Ա—Փ պարզ գնման մեջ։ Մյուս կողմից՝ եթե A-ն դրամն էլի արտադրամիջոցների է փոխարկում, ապա նա գնում է C-ից, իսկ սա էլ այն վճարում է B-ին և այլն։ Բանի ծագումն այսպիսով բացատրված կլիներ այն ժամանակ։ Բայց.—

Ապրանքաշրջանառության ժամանակ շրջանառող դրամի քանակի վերաբերմամբ սահմանված բոլոր օրենքները (I գիրք, III գլուխ) ամենևին չեն փոխվում արտադրապրոցեսի կապիտալիստական բնույթի հետևանքով։

Հետևաբար եթե ասվում է, թե հասարակության՝ դրամաձևով կանխավճարվի շրջանառու կապիտալն անում է 500 £, ապա սրանով արդեն հաշվի է առնված լինում այն, որ մի կողմից՝ սա այն գումարն է, որը կանխավճարվել էր միաժամանակ, բայց որ մյուս կողմից՝ այս գումարը 500 £-ից ավելի մեծաքանակ արտադրողական կապիտալ է շարժման մեջ դնում, որովհետև նա փոփոխակիորեն իբրև դրամաֆոնդ տարբեր արտադրողական կապիտալների է ծառայում։ Ուրեմն բացատրության այս եղանակն արդեն առկա է ենթադրում այն փողը, որի գոյությունը նա պետք է բացատրի։—

Այնուհետև կարող էր ասվել հետևյալը. A կապիտալիստն արտադրում է այնպիսի առարկաներ, որ B կապիտալիստն անհատորեն, անարտադրողաբար է սպառում։ Հետևաբար B-ի փողն A-ի ապրանքակապիտալը դրամացնում է, և այսպիսով միևնույն դրամագումարը ծառայում է B-ի հավելարժեքի ու A-ի շրջանառու հաստատուն կապիտալի դրամացման համար։ Բայց այստեղ այն հարցի լուծումը, որին պատասխան պետք և տրվի, է՛լ ավելի ուղղակի է ենթադրվում։ Այսինքն՝ ո՞րտեղից է B-ն ճանկում այս փողը՝ յուր հասույթը գոցելու, իրացնելու համար։ Ի՞նչպես է նա ինքը դրամացրել յուր արդյունքի այս հավելարժեքային մասը։

Հետո, կարող էր ասվել, թե շրջանառու փոփոխուն կապիտալի այն մասը, որ A-ն միշտ կանխավճարում է յուր բանվորներին, մշտապես հետ է հոսում շրջանառությունից դեպի A-ն, և հիշյալի լոկ մի հերթափոխվող մասն է հենց նրա մոտ պինդ պառկած մնում միշտ՝ աշխատավարձը վճարելու համար։ Սակայն ծախսելու և հետհոսելու արանքում մի հայտնի ժամանակ է անցնում, որի ընթացքում այն փողը, որը վճարվել է աշխատավարձ, կարող է ի միջի այլոց ծառայել հավելարժեքի դրամացման համար էլ։— Բայց նախ մենք գիտենք, թե որքան ավելի մեծ է այս ժամանակը, այնքան ավելի մեծ պետք է լինի դրամապաշարի այն մասսան էլ, որ A կապիտալիստը միշտ պետք է in petto [պատրաստի] ունենա։ Երկրորդ, եթե բանվորը փող է ծախսում, նրանով ապրանքներ է գնում, ապա ուրեմն նա այս ապրանքների մեջ պարունակված արժեքը pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] դրամացնում է։ Հետևաբար միևնույն փողը, որ կանխավճարվում է փոփոխուն կապիտալի ձևով, pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] ծառայում է նաև հիշյալ նպատակին, հավելարժեքը դրամացնելու համար։ Առանց այստեղ էլ ավելի խորը մտնելու այս հարցի մեջ՝ այստեղ նկատենք այսքանը միայն, որ կապիտալիստների ամբողջ դասակարգի ու սրանցից կախված անարտադրող անձերի սպառումը միաժամանակ համաքայլ է ընթանում բանվորների դասակարգի սպառման հետ. հետևապես բանվորների կողմից շրջանառության մեջ նետած փողի հետ միաժամանակ պետք է կապիտալիստների կողմից էլ փող նետվի շրջանառության մեջ՝ իրենց հավելարժեքն իբրև հասույթ ծախսելու. ուրեմն սրա համար պետք է փող դուրս կորզվի շրջանառությունից։ Հենց նոր տրված այս բացատրությունը լոկ կփոքրացներ այսպիսով անհրաժեշտ եղած դրամաքանակը, բայց չէր վերացնի նրա ծագման հարցը։—

Վերջապես կարող էր ասվել, թե հիմնական կապիտալի առաջին ներդրման ժամանակ սակայն շրջանառության մեջ միշտ նետվում է փողի մի ավելի խոշոր քանակ, որը լոկ հետզհետե, մաս-մաս, տարիների ընթացքում է շրջանառությունից կորզում, հանում նա՛, ով այն նետել էր նրա մեջ։ Այս գումարը չի՞ կարող բավական լինել՝ հավելարժեքը դրամացնելու համար։— Սրան պետք է պատասխանեի թե 500 £-անոց գումարի մեջ (որը գանձագոյացման համար անհրաժեշտ պահեստաֆոնդն էլ է յուր մեջ պարփակում) գուցե արդեն կա այն իրողությունը, որ այս գումարն իբրև հիմնական կապիտալ կիրառված է եթե ոչ այն անձի կողմից, որն այն նետել է շրջանառության մեջ, ապա համենայն դեպս ուրիշ որևէ մեկի կողմից։ Բացի սրանից, այն գումարի դեպքում, որը ծախսվում է՝ որպես հիմնական կապիտալ ծառայող արդյունքներ հայթայթելու համար, արդեն ենթադրվում է, թե այս ապրանքների մեջ պարունակվող հավելարժեքն էլ է վճարահատուցված լինում, և տրվող հարցն էլ հենց սա է, թե ո՛րտեղից է ստացվում այս փողը։—

Ընդհանրական պատասխանը տրված է արդեն.— եթե շրջանառելու է x × 1 000 £-անոց մի ապրանքամասսա, ապա այս շրջանառության համար անհրաժեշտ դրամագումարի քանակը բացարձակապես չի փոխվում այն հանգամանքից, թե արդյոք այս ապրանքամասսայի արժեքը հավելարժեք պարունակո՞ւմ է, թե՞ ոչ, արդյոք ապրանքամասսան կապիտալիստորե՞ն է արտադրված, թե՞ ոչ-կապիտալիստորեն։ Հետևաբար հենց ինքն առեղծվածը գոյություն չունի։ Երբ մյուս պայմանները — փողի շրջանառության արագությունը է այլն — տրված են, x × 1 000 £-անոց ապրանքարժեքի շրջանառելու համար մի որոշ դրամագումար է պահանջվում, բոլորովին անկախ այն հանգամանքից, թե արդյոք այս ապրանքների անմիջական արտադրողներին ո՛րքան շատ կամ թե ո՛րքան քիչ է բաժին ընկնում այս արժեքից։ Եթե այստեղ մի առեղծված կա էլ, ապա սա համընկնում է այն ընդհանրական առեղծվածի հետ, թե ապրանքների շրջանառության համար մի երկրում հարկավոր դրամագումարը որտեղից է ստացվում։

Այնինչ, կապիտալիստական արտադրության տեսակետից, մի հատուկ առեղծվածի երևութք գոյություն ունի անշուշտ։ Այսինքն՝ այստեղ կապիտալիստն է հանդես գալիս իբրև այն ելակետը, որտեղից որ փողը շրջանառության մեջ է նետվում։ Այն դրամը, որ բանվորը ծախսում է յուր կենսամիջոցները վճարահատուցելու համար, նախապես գոյություն ունի իբրև փոփոխուն կապիտալի դրամաձև և ուրեմն սկզբնապես կապիտալիստի կողմից է շրջանառության մեջ նետվել որպես աշխատույժի գնելամիջոց ու վճարամիջոց։ Բացի սրանից, կապիտալիստն է շրջանառության մեջ նետում այն փողը, որը նրա համար կազմում է նրա հաստատուն, հիմնական ու հոսուն կապիտալի դրամաձևը. կապիտալիստն է այն ծախսում իբրև աշխատամիջոցի ու արտադրանյութերի գնելամիջոց ու վճարամիջոց։ Իսկ սրանից ավելի կապիտալիստն այլևս հանդես չի զալիս իբրև շրջանառության մեջ գտնվող դրամամասսայի ելակետ։ Բայց արդ, գոյություն ունի երկու ելակետ միայն — կապիտալիստն ու բանվորը։ Երրորդ անձերի բոլոր տարակարգերը կա՛մ պետք է իրենց ծառայությունները մատուցելու համար փող ստանան այս երկու դասակարգից, կամ էլ, որչափով որ փող ստանում են առանց ծառայություններ մատուցելու, նրանք ռենտայի, տոկոսի և այլոց ձևով ներկայացող հավելարժեքի տիրակիցներն են։ Որ հավելարժեքն ամբողջովին չի մնում արդյունաբերական կապիտալիստի գրպանում, այլ սա պետք է այն բաժանի ուրիշ անձերի հետ, այս հանգամանքը գործ չունի մեր առջև դրված հարցի հետ։ Հարցումն այն մասին է, թե արդյունաբերական կապիտալիստն ի՛նչպես է դրամացնում յուր հավելարժեքը, ոչ թե այն մասին, թե հավելարժեքի համար դուրս կորզած արծաթը հետո ինչպես է բաշխվում։ Հետևաբար մեր տվյալ դեպքում դեռ կապիտալիստը պետք է նկատի առնվի իբրև հավելարժեքի միակ տեր։ Իսկ ինչ վերաբերում է բանվորին, ապա արդեն ասել ենք, որ նա երկրորդական ելակետ է միայն, իսկ կապիտալիստը բանվորի կողմից շրջանառության մեջ նետված փողի առաջնական ելակետն է։ Նախապես իբրև փոփոխուն կապիտալ կանխավճարված դրամն արդեն յուր երկրորդ շրջանառությունն է կատարում, երբ բանվորն այն ծախսում է կենսամիջոցների վճարահատուցումների համար։

Այսպիսով ուրեմն, կապիտալիստների դասակարգը դրամաշրջանառության միակ ելակետն է։ Եթե արտադրամիջոցների վճարահատուցման համար նրան 400 £ է հարկավոր, աշխատույժի վարձատրության համար՝ 100 £, ապա հիշյալ դասակարգը շրջանառության մեջ նետում է 500 £։ Բայց արդյունքի մեջ պարունակվող հավելարժեքը, հավելարժեքի 100%-անոց նորմայի դեպքում, հավասար է 100 £-անոց մի արժեքի։ Կապիտալիստների դասակարգն ի՞նչպես կարող է շրջանառությունից միշտ 500 £ դուրս կորզել, եթե միշտ 500 £ է միայն նետում նրա մեջ։ Ոչնչից ոչինչ է ստացվում։ Կապիտալիստների ամբողջ դասակարգը չի կարող շրջանառությունից կորզել ոչ մի այնպիսի բան, որն առաջ նետված չի եղել շրջանառության մեջ։

Այստեղ մենք մի կողմ ենք թողնում այն պարագան, որ 400 £-անոց դրամագումարը տասն անգամ պտույտ գործելու դեպքում գուցե բավական է լինում 4 000 £-անոց արժեք ունեցող արտադրամիջոցների ու 1 000 £-անոց արժեք ունեցող աշխատանքի շրջանառելու համար, իսկ մնացած 100 £-ը նույնպես բավականացնում է 1 000 £-անոց հավելարժեքի շրջանառության համար։ Այս հարաբերությունը, որ դրամագումարն ունի յուր միջոցով շրջանառության մեջ դրված ապրանքարժեքի նկատմամբ, ամենևին չի փոխում բանի էությունը։ Առեղծվածը մնում է միևնույնը։ Եթե նույն ստակների տարբեր պտույտներ տեղի չունենային, ապա շրջանառության մեջ 5 000 £ կնետվեր իբրև կապիտալ, և սրանից 1 000 £ հարկավոր կլիներ հավելարժեքը դրամացնելու համար։ Հարց է տրվում, թե այս վերջին փողը, լինի 1 000 կամ թե 100 £, ո՞րտեղից է ստացվում։ Սա, համենյան դեպս, մի հավելույթ է շրջանառության մեջ նետված դրամակապիտալից վեր։

Իրոք, որքան էլ որ առաջին հայացքից պարադոքս է թվում այս, կապիտալիստների դասակարգն ինքն է շրջանառության մեջ նետում այն փողը, որը ծառայում է ապրանքների մեջ պարունակված հավելարժեքի իրացմանը։ Բայց nota bene. [լավ նկատիր, ուշադրության առ] նա հիշյալը շրջանառության մեջ նետում է ոչ իբրև կանխավճարված փող, ոչ որպես կապիտալ։ Նա այն ծախսում է իբրև գնելամիջոց յուր անհատական սպառման համար։ Հետևաբար այն փողը կապիտալիստների դասակարգը չի կանխավճարել, չնայած որ սա է նրա շրջանառության ելակետը։

Վերցնենք մի առանձին կապիտալիստի, որը յուր ձեռնարկությունը նոր է սկսում, օրինակ, մի ֆերմեր։ Նա առաջին տարում կանխավճարում է, ասենք, 5 000 £-անոց մի դրամակապիտալ արտադրամիջոցների (4 000 £) ու աշխատույժի (1 000 £) վճարահատուցման համար։ Թող հավելարժեքի նորման լինի 100%, ֆերմերի յուրացրած հավելարժեքը = լինի 1 000 £-ի։ Վերևի 5 000 £-ը յուր մեջ պարփակում է այն ամբողջ փողը, որը նա կանխավճարում է իբրև դրամակապիտալ։ Բայց մարդը պետք է ապրի էլ, իսկ նա մինչև տարվա վերջը ոչ մի փող չի ստանում։ Ասենք, թե նրա սպառումն անում է 1 000 £։ Նա պետք է այս գումարն ունենա։ Թեև նա ասում է, թե առաջին տարվա ընթացքում ինքը պետք է իրեն կանխավճարի այս 1 000 £-ը, բայց այս կանխավճարումը — որն այստեղ միմիայն սուբյեկտիվ իմաստ ունի — ուրիշ ոչինչ չի նշանակում, քան այն, որ առաջին տարում նրա անհատական սպառումը պետք է նրա սեփական գրպանից հոգացվի, փոխանակ յուր բանվորների ձրի արտադրածից հոգացվելու։ Նա այս փողը չի կանխավճարում որպես կապիտալ։ Նա այս ծախսում է, վճարում է այն կենսամիջոցների ձևով ներկայացող մի համարժեքի դիմաց, որ ինքն է սպառում։ Այս արժեքը նա ծախսել է իբրև փող, շրջանառության մեջ է նետել և ապրանքարժեքների ձևով դուրս է կորզել շրջանառությունից։ Այս ապրանքարժեքները նա բանեցրել, սպառել է։ Ուրեմն նա դադարել է նրանց արժեքի հետ մի որևէ առնչություն ունենալուց։ Այն փողը, որով նա վճարել է նրանց արժեքը, գոյություն ունի որպես շրջանառող դրամի տարր։ Բայց այս փողի արժեքը նա շրջանառությունից կորզել է արդյունքների ձևով, և այս արդյունքների հետ միասին, որոնցով նա ապրել է, նրանց արժեքն էլ է ոչնչացել։ Այս արժեքը պրծել, գնացել է։ Արդ, տարվա վերջում նա շրջանառության մեջ նետում է 6 000 £-անոց մի ապրանքարժեք և ծախում է այն։ Սրանով դեպի նա հետ է հոսում 1) կանխավճարված 5 000 £-անոց նրա դրամակապիտալը, 2) դրամացած 1 000 £-անոց հավելարժեքը։ Նա իբրև կապիտալ կանխավճարել, շրջանառության մեջ է նետել 5 000 £ և շրջանառությունից կորզում է 6 000 £. կապիտալի դիմաց՝ 5 000 £ ու որպես հավելարժեք՝ 1 000 £։ Այս վերջին 1 000 £-ը դրամացել է այն փողով, որ նա, ոչ իբրև կապիտալիստ, այլ որպես սպառորդ հենց ինքն է նետել շրջանառության մեջ, ոչ թե կանխավճարել է, այլ ծախսել է այն։ Հիշյալ 1 000 £-ը հիմա նրան է վերադառնում իբրև հենց նրա կողմից արտադրված հավելարժեքի դրամաձև։ Եվ այս ժամանակվանից ամեն տարի կրկնվում է այս գործառնությունը։ Բայց երկրորդ տարուց սկսած՝ այն 1 000 £, որ նա ծախսում է, նրա կողմից արտադրված հավելարժեքի փոխակերպյալ ձևն է միշտ, այս հավելարժեքի դրամաձևն է։ Նա ամեն տարի ծախսում է այն, և սա նույնպես ամեն տարի հետ է հոսում դեպի նա։

Եթե նրա կապիտալը տարվա մեջ ավելի հաճախակի պտույտ գործեր, ապա այս հանգամանքը բանի էությունը չէր փոխի, բայց իհարկե կազդեր ժամանակի երկարության և ուրեմն այն գումարի մեծության վրա, որը նա յուր կանխավճարած դրամակապիտալից զատ՝ պետք է շրջանառության մեջ նետեր յուր անհատական սպառման համար։

Այս փողը կապիտալիստի կողմից շրջանառության մեջ է նետվում ոչ իբրև կապիտալ։ Բայց իհարկե կապիտալիստի հենց հատկանիշն է կազմում այն, որ նա ընդունակ է մինչև հավելարժեքի հտհոսելն այն միջոցներով ապրելու, որոնք իբրև սեփականություն նրա ձեռին են գտնվում։

Այս դեպքում մենք ընդունեցինք, թե այն դրամագումարը, որ կապիտալիստը, մինչև յուր կապիտալի առաջին հետհոսումը, շրջանառության մեջ է նետում յուր անհատական սպառմանը գոհացում տալու համար, ճիշտ հավասար է նրա արտադրած և ուրեմն դրամացնելիք հավելարժեքին։ Ակներև է, որ առանձին կապիտալիստի վերաբերմամբ այս դրույթը մի կամածին ենթադրություն է։ Բայց նույն դրույթը պետք է ճիշտ լինի կապիտալիստների ամբողջ դասակարգի համար, եթե պարզ վերարտադրություն ենք ենթադրում։ Հիշյալը լոկ նույնն է արտահայտում, ինչ որ այս ենթադրությունն է ասում, այն է թե՝ անարտադրողաբար սպառվում է ամբողջ հավելարժեքը, բայց միմիայն սա, ուրեմն սկզբնական կապիտալագումարի ոչ մի կոտորակամաս։

Վերևում ենթադրել ենք, որ ազնիվ մետաղների ամբողջ արտադրությունը (դնելով = 500 £-ի) բավական է լինում դրամամաշվածքին փոխարինելու համար միայն։

Ոսկի արտադրող կապիտալիստները ոսկու ձևով են ստանում իրենց ամբողջ արդյունքը, թե՛ սրա այն մասը, որը փոխարինում է հաստատուն կապիտալին ու փոփոխուն կապիտալին, և թե՛ այն մասը, որը կազմված է հավելարժեքից։ Հետևաբար հասարակական հավելարժեքի մի մասը կազմված է ոսկուց, ոչ թե այնպիսի արդյունքից, որը միմիայն շրջանառության մեջ է ոսկիանում։ Նա հենց այն գլխից ոսկուց է կազմված և շրջանառության մեջ նետվում է՝ սրանից արդյունքներ դուրս կորզելու համար։ Այստեղ միևնույնը վերաբերում է նաև աշխատավարձին, փոփոխուն կապիտալին ու կանխավճարված հաստատուն կապիտալի փոխհատուցմանը։ Այսպիսով ուրեմն, եթե կապիտալիստների դասակարգի մի մասը շրջանառայության մեջ է նետում մեկ ապրանքարժեք, որը (հավելարժեքի չափով) մեծ է նրա կանխավճարած դրամակապիտալից, ապա կապիտալիստների մի ուրիշ մասը շրջանառության մեջ նետում է մի ավելի մեծ դրամարժեք (հավելարժեքի չափով ավելի մեծ), քան այն ապրանքարժեքը, որ նրանք միշտ կորզում են շրջանառությունից՝ ոսկու արտադրության համար։ Եթե կապիտալիստների մի մասը միշտ ավելի շատ դրամ է հանոցով դուրս քաշում շրջանառությունից, քան լցնում է նրա մեջ, ապա ոսկի արտադրող մասը միշտ ավելի շատ փող է լցնում հանոցով, քան դուրս է կորզում շրջանառությունից արտադրամիջոցների ձևով։

Արդ, թեև 500 £-անոց այս ոսկի արդյունքի մի մասը ոսկի արտադրողների հավելարժեքն է, բայց և այնպես ամբողջ գումարը նախանշված է ապրանքների շրջանառությանն անհրաժեշտ դրամին փոխարինելու համար, ընդորում նշանակություն չունի, թե սրանից որքանն է ծառայում ապրանքների հավելարժեքը դրամացնելուն, որքանը՝ նրանց մյուս արժեբաղադրամասերը դրամացնելուն։

Եթե ոսկու արտադրությունը փոխադրենք երկրից դուրս՝ ուրիշ երկիրներ, ապա սրանից բանի էությունը բացարձակապես չի փոխվի։ Հասարակական աշխատույժի ու հասարակական արտադրամիջոցների մի մասն A երկրում փոխարկվել է մեկ արդյունքի, օրինակ, 500 £-անոց արժեք ունեցող կտավի, որն արտահանվում է B երկիրը՝ այնտեղ ոսկի գնելու համար։ A երկրում այս եղանակով կիրառված արտադրողական կապիտալը նույնքան քիչ է ապրանք նետում A երկրի շուկան — ապրանքը համարելով փողից տարբերվող ապրանք — որքան քիչ որ կլիներ այն դեպքում, եթե հիշյալ կապիտալն ուղղակի ոսկու արտադրության մեջ կիրառվեր։ A-ի այս արդյունքը ներկայանում է հանձին 500 £ ոսկու է լոկ իբրև փող է մտնում A երկրի շրջանառության մեջ, հասարակական հավելարժեքի այն մասը, որը պարունակվում է այս արդյունքի մեջ, գոյություն ունի ուղղակի որպես փող է A երկրի համար երբեք ուրիշ կերպ չի գոյություն ունենում, բայց եթե դրամի ձևով։ Թեև այն կապիտալիստների համար, որոնք ոսկի են արտադրում, արդյունքի լոկ մի մասն է հավելարժեք ներկայացնում, իսկ մյուսը կապիտալափոխհատուցումն է ներկայացնում, բայց և այնպես այն հարցը, թե այս ոսկուց, շրջանառու հաստատուն կապիտալը չհաշված, որքանն է փոփոխուն կապիտալին փոխարինում, և որքանն է հավելարժեք ներկայացնում,— այս հարցն, ընդհակառակը, բացառապես կախված է այն համապատասխան համամասնություններից, որ աշխատավարձն ու հավելարժեքը կազմում են շրջանառող ապրանքների արժեքի մեջ։ Այն մասը, որ կազմում է հավելարժեքը, բաշխում է կապիտալիստների դասակարգի տարբեր անդամների միջև։ Չնայած որ այս մասը սրանք միշտ ծախսում են անհատական սպառման համար և էլի ձեռք են բերում նոր արդյունք ծախելով — հենց այս առուծախն է պատճառ լինում, որ ընդհանրապես հենց միայն նրանց միջև է շրջանառում հավելարժեքի ոսկիացման համար անհրաժեշտ փողը — բայց և այնպես, թեկուզ է փոփոխվող բաժնեմասերով, հասարակական հավելարժեքի մի մասը դրամի ձևով գտնվում է կապիտալիստների գրպանում, ճիշտ ինչպես որ աշխատավարձի մի մասը, գոնե շաբաթվա մեկ մասում, դրամի ձևով բանվորների գրպանումն է լինում։ Եվ այս մասը սահմանափակված չի դրամարդյունքի այն մասով, որը ոսկի արտադրող կապիտալիստների հավելարժեքն է կազմում սկզբնապես, այլ, ինչպես ասեցինք, սահմանափակված է այն համամասնությամբ, որով վերևի 500 £-անոց արդյունքն ընդհանրապես բաշխվում է կապիտալիստների ու բանվորների միջև և որով այն ապրանքապաշարը, որ շրջանառելու է, կազմված է լինում հավելարժեքից ու արժեքի մյուս բաղադրամասերից։

Սակայն հավելարժեքի այն մասը, որը գոյություն է ունենում ոչ թե մյուս ապրանքների մեջ, այլ հենց այս մյուս ապրանքների կողքին՝ դրամի մեջ, լոկ այնչափով է կազմված տարվա մեջ արտադրված ոսկու մի մասից, որչափով որ ոսկու տարեկան արտադրության մի մասը շրջանառում է հավելարժեքի իրացման համար։ Փողի մյուս մասը, որը շարունակ փոփոխվող բաժնեմասերով գտնվում է կապիտալիստների դասակարգի ձեռին իբրև նրա հավելարժեքի դրամաձև, ոչ թե տարվա ընթացքում արտադրված ոսկու, այլ երկրում առաջ կուտակված դրամամասսայի տարրն է։

Ոսկու տարեկան 500 £-անոց արտադրությունը մեր ենթադրության համաձայն բավական է ճիշտ այնքան միայն, որքան հարկավոր է տարվա մեջ մաշված դրամին փոխարինելու համար։ Ուստի եթե մենք նկատի ենք ունենում այս 500 £-ը միայն և վերանում ենք տարվա ընթացքում արտադրված ապրանքամասսայի այն մասից, որի շրջանառությանը ծառայում է առաջներում կուտակված դրամը, ապա ապրանքաձևով արտադրված հավելարժեքը շրջանառության մեջ հենց արդեն այն պատճառով է փող գտնում յուր ոսկիացման համար, որ մյուս կողմում տարվա մեջ հավելարժեք է արտադրվում ոսկու ձևով։ Միևնույնը վերաբերում է ոսկու 500 £-անոց արտադրության մյուս մասերին էլ, որոնք կանխավճարված դրամակապիտալին են փոխարինում։

Այստեղ պետք է հիմա երկու բան նկատել։

Հետևում է նախ այս.— կապիտալիստների կողմից դրամի ձևով ծախսված հավելարժեքը, ինչպես և փոփոխուն ու այլ արտադրողական կապիտալը, որը կանխավճարված է նրանց կողմից փողով, բանվորների արդյունքն է իրոք, այն է՝ ոսկու արտադրության մեջ զբաղված բանվորների։ Սրանք են նոր արտադրում ինչպես ոսկեարդյունքի այն մասը, որը նրանց «կանխավճարվում է» իբրև աշխատավարձ, այնպես էլ ոսկեարդյունքի այն մասը, որով կապիտալիստական ոսկեարտադրիչների հավելարժեքն է ներկայանում անմիջաբար։ Վերջապես ինչ վերաբերում է ոսկեարդյունքի այն մասին, որը նրա արտադրության համար կանխավճարված հաստատուն կապիտալարժեքն է միայն փոխհատուցում, ապա նա բանվորների տարեկան աշխատանքի հետևանքով է միայն վերահայտնվում դրամաձևով (ընդհանրապես հանձին մի արդյունքի)։ Ձեռնարկությունն սկսելիս հիշյալ մասը կապիտալիստի կողմից սկզբնապես տրվել էր փողի ձևով, որը ոչ թե նոր էր արտադրված, այլ կազմում էր շրջանառող հասարակական դրամաքանակի մասը։ Իսկ, ընդհակառակը, որչափով որ նա փոխարինվում է նոր արդյունքով, լրացուցիչ ոսկով, նա բանվորի տարեկան արդյունքն է։ Կապիտալիստի կողմից տրվող կանխավճարումն էլ այստեղ հանդես է գալիս լոկ իբրև մի այնպիսի ձև, որը ծագում է այն հանգամանքից, որ բանվորը ո՛չ յուր անձամբ գործադրած արտադրամիջոցների տերն է, ոչ էլ արտադրության ժամանակ յուր տրամադրության տակ ունի ուրիշ բանվորների արտադրած կենսամիջոցները։

Իսկ երկրորդ՝ ինչ վերաբերում է այն դրամամասսային, որը գոյություն է ունենում այս տարեկան 500 £-անոց փոխհատուցումից անկախ և գտնվում է մասամբ գանձաձևով, մասամբ էլ շրջանառող դրամի ձևով, ապա նրա բանը ճիշտ նույնպես պիտի լինի, այսինքն սկզբնապես ճիշտ նույն կերպ պիտի լիներ, ինչպես որ ամեն տարի հենց լինում է այս 500 £-ի բանը։ Այս կետին մենք վերադառնում ենք այս ենթաբաժնի վերջում։ Նախապես դեռ միքանի ուրիշ նկատողություն։



Պտույտի քննարկման ժամանակ մենք տեսել ենք, որ, այլ անփոփոխ հանգամանքներում, պտուտապարբերաշրջանների մեծության փոփոխվելու հետ դրամակապիտալի փոփոխվող մասսաներ են հարկավոր՝ արտադրությունը միևնույն մասշտաբով վարելու համար, հետևաբար դրամաշրջանառության առաձգականությունը պետք է բավական մեծ լինի, որպեսզի հարմարվի ընդարձակման ու սեղմվելու այս փոփոխությանը։

Այնուհետև, եթե ընդունենք մնացած հանգամանքներն անփոփոխ — այլև աշխատօրվա անփոփոխ մեծություն, լարունություն ու արտադրողականության — բայց արժեքային արդյունքի փոփոխված տրոհում աշխատավարձի ու հավելարժեքի, այնպես որ կա՛մ առաջինն է բարձրանում, և վերջինն ընկնում, կամ էլ ընդհակառակը, ապա այս պարագան չի ազդի շրջանառող դրամի քանակի վրա։ Այս փոփոխությունը կարող է կատարվել, և ընդսմին շրջանառության մեջ գտնվող դրամամասսայի որևէ ընդարձակվում կամ թե սեղմում տեղի չունենա։ Քննարկենք հատկապես այն դեպքը, երբ աշխատավարձն, ասենք, բարձրանում է ընդհանրականորեն, և ուրեմն — ենթադրված պայմաններում — հավելարժեքի նորման ընկնում է ընդհանրականորեն, բացի սրանից, դարձյալ ենթադրության համաձայն, ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում շրջանառող ապրանքամասսայի արժեքի մեջ։ Այս դեպքում անշուշտ աճում է այն դրամակապիտալը, որը պետք է կանխավճարվի որպես փոփոխուն կապիտալ, հետևաբար աճում է այն դրամամասսան, որը ծառայում է այս ֆունկցիային։ Բայց որքանով որ աճում է փոփոխուն կապիտալի ֆունկցիայի համար պահանջված դրամամասսան, հենց ճիշտ այնքանով էլ քչանում է հավելարժեքը, ուրեմն այն դրամամասսան էլ, որը հարկավոր է նրա իրացման համար։ Այս հանգամանքը չի ազդում ապրանքարժեքի իրացման համար անհրաժեշտ դրամամասսայի գումարի վրա ճիշտ այնպես, ինչպես և բուն իսկ այս ապրանքարժեքի վրա։ Ապրանքի արտադրածախքը բարձրանում է առանձին կապիտալիստի համար, բայց նրա հասարակական արտադրագինն անփոփոխ է մնում։ Փոխվում է այն հարաբերությունը, որով ապրանքների արտադրագինը, մի կողմ թողած հաստատուն արժեմասը, բաժանվում է աշխատավարձի ու շահույթի։

Բայց,— ասում են,— փոփոխուն դրամակապիտալի ավելի մեծ ծախսումը (դրամի արժեքն իհարկե անփոփոխ է ենթադրվում) նշանակում է, թե դրամամիջոցների ավելի խոշոր քանակ է լինում բանվորների ձեռին։ Սրանից առաջ է գալիս ապրանքների նկատմամբ ավելի մեծ պահանջարկ բանավորների կողմից։ Հաջորդ հետևանքը լինում է ապրանքների գնի բարձրացումը։— Կամ թե ասում են. եթե բարձրանում է աշխատավարձը, ապա կապիտալիստները բարձրացնում են իրենց ապրանքի գները։— Երկու դեպքումն էլ աշխատավարձի ընդհանրական բարձրացումը պատճառ է լինում ապրանքագների բարձրացման։ Ուստի պետք է մի ավելի խոշոր դրամամասսա հարկավոր գա՝ ապրանքները շրջանառության մեջ պտտեցնելու համար, անկախ նրանից, թե գների բարձրացումը մե՞կ, թե՞ մյուս եղանակով է բացատրվում։

Պատասխան առաջին ըմբռնման վերաբերմամբ.— բարձրացող աշխատավարձի հետևանքով կաճի բանվորների՝ անհրաժեշտ կենսամիջոցների նկատմամբ ունեցած պահանջարկը հատկապես։ Մի ավելի փոքրիկ աստիճանով կավելանա նրանց պահանջարկը պերճանք առարկաների նկատմամբ, կամ առաջ կգա պահանջարկ այնպիսի իրերի նկատմամբ, որոնք առաջ չէին մտնում բանվորների սպառման շրջանակի մեջ։ Անհրաժեշտ կենսամիջոցների նկատմամբ եղած պահանջարկի հանկարծակի ու խոշոր մասշտաբով բարձրանալն անպայման կբարձրացնի նրանց գինը րոպեապես։ Սրա հետևանքը լինում է այն, որ հասարակական կապիտալի մի ավելի մեծ մասն է կիրառվում անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության վրա, իսկ մեկ ավելի փոքր մասը՝ պերճանքամիջոցների արտադրության վրա, որովհետև վերջիններիս գներն ընկնում են քչացած հավելարժեքի պատճառով և ուրեմն նրանց նկատմամբ կապիտալիստների նվազած պահանջարկի շնորհիվ։ Իսկ ընդհակառակը, որչափով որ հենց բանվորներն իրենք պերճանքամիջոցներ են գնում, նրանց վարձի բարձրացումը այս վերցրած ծավալի սահմաններում չի ազդում անհրաժեշտ կենսամիջոցների գնի բարձրանալու վրա, այլ պերճանքի ապրանքների գնորդների կազմն է լոկ փոխում։ Պերճանքի ավելի շատ ապրանքներ են մտնում բանվորների սպառման մեջ, քան մինչև հիմա, և համեմատորեն ավելի քիչ են մտնում կապիտալիստների սպառման մեկ։ Voilà tout. [Ահա բոլորը։] Միքանի տատանումներից հետո շրջանառում է միևնույն արժեքով մի ապրանքամասսա, ինչպես և առաջ։ Ինչ վերաբերում է րոպեական տատանումներին, ապա նրանք ուրիշ ոչ մի հետևանք չեն ունենում բացի նրանից, որ ներերկրյա շրջանառության մեջ են նետում անզբաղ մնացած դրամակապիտալը, որը մինչև այժմ զբաղմունք էր փնտռում բորսայի չարաշահական ձեռնարկությունների մեկ կամ թե արտասահմանում։

Պատասխան երկրորդ ըմբռնման վերաբերմամբ.— եթե կապիտալիստական արտադրողների ձեռին լիներ իրենց ապրանքների գներն ուզածի պես բարձրացնելը, ապա նրանք կարող էին այս անել ու կանեին առանց աշխատավարձի բարձրանալուն էլ։ Աշխատավարձը երբեք չէր բարձրանա ընկնող ապրանքագրերի ժամանակ։ Կապիտալիստների դասակարգը երբեք չէր դիմադրի տրեդ-յունիոններին, որովհետև նա միշտ ու ամեն պարագայում կարող էր անել այն, ինչ որ նա հիմա իրոք անում է իբրև բացառություն որոշ, հատուկ ու, այսպես ասած, տեղական հանգամանքներում, այն է՝ կարող էր աշխատավարձի յուրաքանչյուր բարձրացում օգտագործել ապրանքագները շատ ավելի վերին աստիճանի բարձրացնելու, հետևաբար ավելի մեծ շահույթ գրպանելու համար։

Այն պնդումը, թե կապիտալիստները կարող են պերճանքամիջոցների գները բարձրացնել, որովհետև նրանց նկատմամբ եղած պահանջարկը նվազում է (կապիտալիստների քչացած պահանջարկի հետևանքով, որոնց պերճանքի իրերի գնելամիջոցները պակասել են),— պահանջարկի ու առաջարկի օրենքի մի բոլորովին յուրահատուկ կիրառումը կլիներ։ Որչափով որ պերճանքի իրերի գնորդների սոսկական փոփոխություն չի, որ տեղի է ունենում, բանվորներ չեն հանդես գալիս կապիտալիստների փոխարեն,— իսկ որչափով այս փոփոխությունը տեղի է ունենում, բանվորների առաջադրած պահանջարկը չի ներգործում անհրաժեշտ կենսամիջոցների գնաբարձրացման վրա, որովհետև վարձալրացման այն մասը, որ բանվորները պերճանքամիջոցների վրա են ծախսում, սրանք չէին կարող անհրաժեշտ կենսամիջոցների վրա ծախսել,— այն ժամանակ պերճանքամիջոցների գներն ընկնում են պակասած պահանջարկի հետևանքով։ Սրա հետևանքով կապիտալը հանվում է պերճանքի իրերի արտադրությունից, մինչև որ սրանց առաջարկը կրճատվելով հասնում է այն չափին, որը համապատասխանում է հասարակական արտադրապրոցեսում նրանց փոփոխված դերին։ Այս քչացած արտադրության հետ, սակայն անփոփոխ արժեքի դեպքում, նրանք էլի բարձրանալով հասնում են իրենց նորմալ գներին։ Քանի դեռ տեղի է ունենում այս սեղմում-կրճատումը կամ հավասարակշռման այս պրոցեսը, կենսամիջոցների՝ բարձրացող գների դեպքում այս վերջինների արտադրության մեջ նմանապես միշտ նույնքան կապիտալ է ներքաշվում, որքան դուրս է կորզվում արտադրության ուրիշ ճյուղից, և ներքաշվում է այնքան, մինչև որ պահանջարկը հագենում է։ Այն ժամանակ էլի հավասարակշռություն է հանդես գալիս, և ամբողջ պրոցեսի վերջն այն է լինում, որ հասարակական կապիտալը, հետևաբար նաև դրամակապիտալը փոփոխված համամասնությամբ է բաշխվում անհրաժեշտ կենսամիջոցների ու պերճանքամիջոցների արտադրության միջև։

Ամբողջ առարկությունը կապիտալիստների ու նրանց տնտեսագետ սիկոֆանտների մի սին կրակոց է։

Այն իրողությունները, որոնք պատրվակ են տալիս այս սին կրակոցի համար, երեք տեսակ են։

1) Դրամաշրջանառության մի ընդհանրական օրենքն այն է, որ եթե շրջանառող ապրանքների գնագումարը բարձրանում է — արդյոք գնագումարի այս շատացումը միևնո՞ւյն ապրանքամասսայի վերաբերմամբ է, թե՞ մեկ շատացած ապրանքամասսայի վերաբերմամբ, միևնույն է,— այլ անփոփոխ հանգամանքներում աճում է շրջանառող դրամի քանակը։ Արդ, ներգործությունը շփոթում են պատճառի հետ։ Աշխատավարձը (թեկուզ հազվադեպ անգամ ու, լոկ իբրև բացառություն, հարաբերաբար) բարձրանում է անհրաժեշտ կենսամիջոցների վերընթաց գնի հետ։ Աշխատավարձի բարձրանալն ապրանքագների բարձրանալու հետևանքն է, ոչ թե պատճառը։

Աշխատավարձի մասնակի կամ թե տեղական մի բարձրացման — այսինքն լոկ առանձին արտադրաճյուղերում կատարվող բարձրացման — ժամանակ կարող է սրա հետևանքով այս ճյուղերի արդյունքների մի տեղական գնաբարձրացում առաջ գալ։ Բայց հենց այս էլ կախված է շատ հանգամանքներից։ Օրինակ, նրանից, որ աշխատավարձն այստեղ իջեցված չի եղել արտակարգորեն, և ուրեմն շահութանորման արտակարգորեն բարձր չի եղել, որ այս ապրանքների շուկան չի նեղացել գնաբարձրացման հետևանքով (հետևաբար նրանց գնաբարձրացման համար անհրաժեշտ չի նրանց առաջարկի նախապես սեղմվել-կրճատվելը) և այլն։

Աշխատավարձի ընդհանրական բարձրացման ժամանակ բարձրանում է այն արդյունաբերաճյուղերում արտադրված ապրանքների գինը, որտեղ փոփոխուն կապիտալն է գերիշխում, իսկ ընկնում է այնպիսի ճյուղերում, որտեղ գերիշխում է հաստատուն, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] հիմնական կապիտալը։



Պարզ ապրանքաշրջանառության ժամանակ երևաց (I գիրք, գլուխ III, 2), որ թեև ամեն մի որոշ ապրանքաքանակի շրջանառության սահմաններում հիշյալ ապրանքաքանակի դրամաձևը լոկ վաղանցուկ է, սակայն մի ապրանքի փոխակերպության ժամանակ մեկի ձեռքում չքացող մի դրամ անհրաժեշտորեն յուր տեղն է գրավում մի ուրիշի ձեռին, հետևաբար ապրանքներն առաջին հերթին ոչ միայն փոխանակվում են հանրակողմանիորեն կամ թե իրար փոխարինում, այլև այս փոխարինման միջնորդագործողն է և նրան ուղեկցում է փողի մի հանրակողմանի սիկ։ «Ապրանքի՝ ապրանքով փոխարինվելը միաժամանակ դրամապրանք է թողնում երրորդ ձեռքում։ Շրջանառությունը շարունակ փող է քրտնում»։ (I գիրք, էջ 92[18])։ Կապիտալիստական ապրանքարտադրության պատվանդանի վրա նույն այս իրողությունն արտահայտվում է նրանով, որ կապիտալի մի մասը միշտ գոյություն է ունենում դրամակապիտալի ձևով, իսկ հավելարժեքի մի մասը միշտ նույնպես դրամաձևով գտնվում է յուր սեփականատերերի ձեռին։

Եթե այս մի կողմ թողնենք, փողի շրջապտույտը — այսինքն փողի հետհոսելը դեպի յուր ելակետը — որչափով որ սա կապիտալի պտույտի մի մոմենտն է կազմում, փողի շրջանառությունից բոլորովին տարբեր ու նույնիսկ հակադիր մեկերևույթ է[19], իսկ փողի շրջանառությունն արտահայտում է նրա մշտական հեռացումը ելակետից՝ մի շարք ձեռքերից անցնելով։ (I գիրք, էջ 92[20])։ Այնուամենայնիվ արագացած պտույտը յուր մեջ eo ipso [ինքնըստինքյան] պարփակում է արագացրած շրջանառություն։

Ամենից առաջ ինչ վերաբերում է փոփոխուն կապիտալին.— եթե, օրինակ, 500 £-անոց մի դրամակապիտալ փոփոխուն կապիտալի ձևով պտույտ է գործում տարվա մեկ տաս անգամ, ապա պարզ է, որ շրջանառող դրամամասսայի այս պատկական մասը շրջանառության մեկ պտտեցնում է յուր տասնապատիկի չափ արժեգումար = 5 000 £։ Հիշյալ մասը տարվա մեջ տաս անգամ է պտույտ գործում կապիտալիստի ու բանվորի միջև։ Բանվորը տարվա ընթացքում տաս անգամ է վարձատրվում և վճարում շրջանառող դրամամասսայի միևնույն պատկական մասով։ Եթե արտադրության նույնահավասար մասշտաբի ժամանակ այս փոփոխուն կապիտալը մի անգամ պտույտ գործեր տարվա մեջ, ապա 5 000 £-ի մեկ անգամվա պտույտ տեղի կունենար։

Այնուհետև. շրջանառու կապիտալի հաստատուն մասն, ասենք թե, = է 1 000 £։ Եթե կապիտալը տաս անգամ է պտույտ գործում, ապա կապիտալիստը տարվա մեջ տաս անգամ է ծախում յուր ապրանքը, ուրեմն և սրա արժեքի հաստատուն շրջանառու մասը։ Շրջանառող դրամամասսայի միևնույն պատկական (= 1 000 £) տարվա ընթացքում տաս անգամ է յուր տերերի ձեռից անցնում կապիտալիստի ձեռը։ Սա այս դրամի տասը տեղափոխություն է մի ձեռից մյուսը։ Երկրորդ՝ կապիտալիստը տարվա մեջ տաս անգամ է արտադրամիջոց գնում. սա էլի դրամի տասը շրջանառություն է մի ձեռից մյուսը։ 1 000 £ գումարի դրամով արդյունաբերական կապիտալիստը 10 000 £-ի ապրանք է ծախում է էլի 10 000 £-ի ապրանք է գնում։ 1 000 £ դրամի քսան անգամվա պտույտի միջոցով 20 000 £-անոց մի ապրանքապաշար է շրջանառում։

Վերջապես արագացած պտույտի ժամանակ ավելի արագ է պտույտ գործում այն դրամամասն էլ, որով հավելարժեքն է իրանում։

Իսկ ընդհակառակը, մի ավելի արագ դրամաշրջանառություն յուր մեկ անհրաժեշտորեն չի պարփակում մեկ ավելի արագ կապիտալապտույտ, ուրեմն և դրամապտույտ, այսինքն յուր մեջ անհրաժեշտորեն չի պարփակում վերարտադրապրոցեսի կարճացում ու ավելի արագ նորոգում։

Ավելի արագ դրամաշրջանառություն տեղի է ունենում ամեն մի անգամ, երբ միևնույն դրամամասսայով գործարքների մի ավելի խոշոր քանակ է գլուխ բերվում։ Այս կարող է պատահել կապիտալի միահավասար վերարտադրապարբերաշրջանների ժամանակ էլ՝ դրամաշրջանառության փոփոխված տեխնիկական կարգավորումների հետևանքով։ Հետո կարող է շատանալ այն գործարքների քանակը, որոնց ժամանակ դրամը շրջանառում է՝ առանց իսկական ապրանքափոխանակություն արտահայտելու (տարբերության գործարքներ բարսայում և այլն)։ Մյուս կսղմից՝ կարող են դրամաշրջանառություններ բոլորովին չլինեն էլ։ Օրինակ, որտեղ գյուղական տնտեսատերը հենց ինքն է հողատերը, այնտեղ ոչ մի շրջանառություն չի կատարվում ֆերմերի ու հողատիրոջ միջև, որտեղ արդյունաբերական կապիտալիստը հենց ինքն է կապիտալի սեփականատերը, այնտեղ ոչ մի շրջանառություն չի լինում նրա ու վարկատուի միջև։



Ինչ վերաբերում է մի երկրում մեկ դրամագանձի սկզբնապես գոյանալուն, ինչպես և սակավաթիվների կողմից այս դրամագանձը յուրացնելուն, ապա այստեղ կարիք չկա ավելի մանրամասն կանգ առնելու այս կետի վրա։

Արտադրության կապիտալիստական եղանակը — որի պատվանդանն ինչպես վարձու աշխատանքն է, այնպես էլ բանվորին դրամով վճարելը և ընդհանրապես բնապարտույթների փոխարկվելը դրամապարտույթների — ավելի խոշոր ծավալով ու ավելի խորը կերպարանավորվելով կարող է այնտեղ զարգանալ միայն, որտեղ այնպիսի մի դրամաքանակ կա երկրում, որը բավարար է շրջանառության համար ու սրանով պայմանավորված գանձագոյացման համար (պահեստաֆոնդ և այլն)։ Այս է պատմական նախադրյալը, թեև բանն այնպես չպետք է հասկանալ, թե առաջ բավարար գանձաքանակ է գոյանում և հետո է կապիտալիստական արտադրությունն սկսվում. այլ այնպես, որ սա զարգանում է յուր պայմանների զարգանալու հետ միաժամանակ, և այս պայմաններից մեկն էլ ազնիվ մետաղների բավարար առբերումն է։ Ուստի 16-րդ դարից սկսած ազնիվ մետաղների շատացած առբերումը կապիտալիստական արտադրության զարգացման պատմության մի էական մոմենտն է։ Բայց որչափով որ խոսքը վերաբերում է կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա դրամանյութեղենի հետագա անհրաժեշտ առբերմանը, ապա մի կողմից՝ հավելարժեք նետվում է շրջանառության մեջ արդյունքի ձևով՝ առանց սրա դրամացման համար անհրաժեշտ փողի, իսկ մյուս կողմից՝ հավելարժեք նետվում է շրջանառության մեջ ոսկու ձևով՝ առանց նախապես արդյունքը դրամի փոխարկելու։

Այս ավելադիր ապրանքները, որոնք պետք է դրամի փոխարկվեն, իրենց համար անհրաժեշտ դրամագումարը գտնում են այն պատճառով, որ մյուս կողմում ոչ թե փոխանակության միջոցով, այլ հենց արտադրության միջոցով շրջանառության մեջ նետվում է ավելադիր ոսկի (ու արծաթ), որն ապրանքների է փոխարկվելու։

II. ԿՈՒՏԱԿՈՒՄ ՈՒ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Որչափով որ կուտակումը տեղի է ունենում ընդլայնված մասշտաբ ունեցող վերարտադրության ձևով, պարզ է, որ նա ոչ մի նոր առեղծված չի առաջադրում դրամաշրջանառության առնչությամբ։

Ամենից առաջ ինչ վերաբերում է այն ավելադիր կապիտալին, որը պահանջվում է հարաճուն արտադրողական կապիտալի գործունեության համար, ապա նա մատակարարվում է հանձին իրացված հավելարժեքի այն մասի, որը կապիտալիստը շրջանառության մեջ է նետում իբրև դրամակապիտալ ու ոչ թե որպես հասույթի դրամաձև։ Դրամն արդեն կապիտալիստների ձեռին է։ Նրա լոկ կիրառումն է տարբեր։

Բայց արդ, ավելադիր արտադրողական կապիտալի հետևանքով, իբրև այս կապիտալի արդյունք, մի ավելադիր ապրանքամասսա է նետվում շրջանառության մեջ։ Այս ավելադիր ապրանքամասսայի հետ միաժամանակ՝ նրա էր իրացման համար անհրաժեշտ ավելադիր դրամի մեկ մասն է նետվում շրջանառության մեջ այն չափով, հենց որչափով որ այս ապրանքամասսայի արժեքը հավասար է սրա արտադրության վրա սպառված արտադրողական կապիտալի արժեքին։ Այս ավելադիր դրամամասսան ուղղակի կանխավճարվել է որպես ավելադիր դրամակապիտալ, ուստի և հետ է հոսում կապիտալիստի մոտ՝ սրա կապիտալի պտույտի հետևանքով։ Այստեղ էլի միևնույն հարցն է մեջտեղ գալիս, ինչ որ վերևումն էր։ Ո՞րտեղից է ստացվում ավելադիր փողը հիմա ապրանքաձևով առկա ավելադիր հավելարժեքն իրացնելու համար։

Ընդհանրական պատասխանը դարձյալ միևնույնն է։ Շրջանառող ապրանքամասսայի գնագումարը շատացել է ոչ թե այն պատճառով, որ տվյալ մի ապրանքամասսայի գներն են բարձրացել, այլ այն պատճառով, որ այժմ շրջանառող ապրանքների մասսան ավելի շատ է, քան առաջ շրջանառող ապրանքներինը, և այս շատացումն էլ հավասարակշռված չի եղել գների մի անկումով։ Ավելի մեծ արժեք ունեցող այս ավելի շատ ապրանքամասսայի շրջանառության համար պահանջված ավելադիր փողը պետք է հայթայթվի կամ շրջանառող դրամամասսայի շատացած տնտեսումով — լինի այս տնտեսումը վճարումների փոխմարմա՞ն միջոցով, թե՞ այնպիսի միջոցներով, որոնք արագացնում են միևնույն ստակների շրջանառությունը, միևնույն է — կամ թե չէ՝ դրամը գանձաձևից փոխարկելով շրջանառող ձևի։ Վերջինս յուր մեջ պարփակում է ոչ թե մենակ այն, որ պարապ ընկած դրամակապիտալն սկսում է գործել իբրև գնելամիջոց կամ թե վճարամիջոց կամ էլ այն, որ արդեն իբրև պահեստաֆոնդ գործող դրամակապիտալը, երբ յուր տիրոջ համար պահեստաֆոնդի ֆունկցիա է կատարում հասարակության համար շրջանառում է ակտիվորեն (ինչպես, օրինակ, բանկերում դրված ավանդների դեպքում, որոնք միշտ փոխ են տրվում), հետևաբար երկակի ֆունկցիա է կատարում,— այլ նաև այն, որ ստակների լճացող պահեստաֆոնդեր են տնտեսվում։

«Որպեսզի դրամը միշտ հոսի իբրև ստակ, պետք է ստակը մշտապես խտանալով դրամ դառնա։ Ստակի մշտական շրջանառությունը պայմանավորված է նրանով, որ ստակն ավելի մեծ կամ թե ավելի փոքր բաժիններով միշտ կանգ է առնում իբրև ստակների պահեստաֆոնդեր, որոնք հանրակողմանիորեն թե՛ ծագում են շրջանառության սահմաններում և թե՛ պայմանավորում շրջանառությունը, պահեստաֆոնդեր, որոնց գոյացումը, բաշխումը, քայքայումն ու վերագոյացումը միշտ հաջորդում են իրար, որոնց գոյությունը միշտ չքանում է, որոնց չքացումը միշտ գոյություն ունի։ Ա. Սմիթն ստակի այս անընդհատ փոխակերպումը դրամի և դրամինն ստակի՝ արտահայտել է այն իմաստով, թե ամեն մի ապրանքատեր այն հատուկ ապրանքի կողքին, որը նա ծախում է, միշտ պետք է իբրև պաշար ունենա ընդհանրական ապրանքի մի հայտնի գումար, որով նա գնում է։ Մենք տեսանք, որ Ա—Փ—Ա շրջանառության մեջ Փ—Ա երկրորդ անդամը միշտ տրոհվում է մի շարք առքերի, որոնք կատարվում են ոչ թև մեկ անգամից, այլ ժամանակի ընթացքում հաջորդաբար, այնպես որ երբ Փ-ի մի բաժնեմասը շրջանառում է իբրև ստակ, մյուս բաժնեմասը դադար է առնում որպես դրամ։ Դրամն այստեղ իրոք կախակայված ստակ է միայն, և շրջանառող ստակամասսայի առանձին բաղադրամասերը միշտ փոփոխակի հանդես են գալիս երբեմն մեկ, երբեմն էլ մի ուրիշ ձևով։ Ուստի շրջանառության միջոցի այս առաջին փոխակերպումը դրամի՝ ներկայացնում է բուն իսկ դրամաշրջանառության մի տեխնիկական մոմենտը միայն։» (Karl Marx «Zur Kritik der Politischen Oekonomie.». 1859. S. 105, 106.[21] «Ստակ» բառն, ի հակադրության դրամի, այստեղ գործ է ածված նշանակելու համար դրամի ֆունկցիան լոկ իբրև շրջանառության միջոցի՝ հակադրելով նրա մնացած ֆունկցիաներին)։

Որչափով որ այս բոլոր միջոցները բավարար չեն լինում, պետք է ոսկու լրացուցիչ արտադրության տեղի ունենա կամ, որ միևնույն բանին է հանգում, պետք է ավելադիր արդյունքի մի մասն ուղղակի կամ թե անուղղակի փոխանակվի ոսկու հետ — ազնիվ մետաղների արտադրություն վարող երկիրների արդյունքի հետ։

Աշխատույժի ու հասարակական արտադրամիջոցների այն ամբողջ գումարը, որը ծախսվում է ոսկու և արծաթի, որպես շրջանառության գործիքների, տարեկան արտադրության վրա, կազմում է արտադրության կապիտալիստական եղանակի, ընդհանրապես ապրանքարտադրության վրա հիմնված եղանակի faux frais-ի [անարտադրողական ծախքերի] մի խոշոր հաշվեհոդվածը։ Նա հասարակական օգտագործումից կորզում է արտադրության ու սպառման, այսինքն իսկական հարստության հնարավոր, ավելադիր միջոցների մի համապատասխան գումար։ Որչափով որ արտադրության տվյալ անփոփոխ մասշտաբի կամ թե նրա ընդարձակման տվյալ աստիճանի ժամանակ շրջանառության այս թանգ մեխանիզմի ծախքերը քչացվում են, այնչափով էլ հասարակական աշխատանքի արտադրողական ույժը բարձրանում է հիշյալ հանգամանքի հետևանքով։ Ուստի որչափով որ վարկային գործի հետ զարգացող օժանդակ միջոցներն այս ներգործությունն են ունենում, նրանք ուղղակի շատացնում են կապիտալիստական հարստությունը կա՛մ նրանով, որ հիշյալի շնորհիվ հասարակական արտադրապրոցեսի ու աշխատապրոցեսի մի խոշոր մասը կատարվում է առանց իրական փողի միջամտության, կամ էլ նրանով, որ իսկապես գործող դրամամասսայի գործում էությունը սաստկացվում է։

Սրանով լուծվում է այն անհեթեթ հարցն էլ, թե արդյոք կապիտալիստական արտադրությունը յուր այժմյան ծավալով հնարավոր կլինե՞ր առանց վարկասիստեմի (նույնիսկ եթե բանը քննարկվի հենց միմիայն այս տեսակետից), այսինքն հնարավոր կլինե՞ր սոսկ մետաղյա շրջանառությամբ։ Ակներև է, որ չէր լինի։ Ընդհակառակը, նրա հանդեպ սահմաններ կդներ ազնիվ մետաղների արտադրության ծավալը։ Մյուս կողմից՝ չպետք է առասպելական պատկերացումներ ստեղծել վարկային գործի արտադրողական ույժի վերաբերմամբ, որչափով որ սա դրամակապիտալ է տրամադրում կամ թե հոսուն դարձնում։ Այս կետի հետագա զարգացումը ներկա շարադրանքին չի վերաբերում։



Հիմա պետք է քննենք այն դեպքը, երբ ոչ թե իսկական կուտակում, այսինքն արտադրամասշտաբի անմիջական ընդլայնումն է տեղի ունենում, այլ իրացված հավելարժեքի մի մասն ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակվա ընթացքում կուտակվում է իբրև դրամապահեստաֆոնդ՝ հետագայում արտադրողական կապիտալի փոխարկվելու համար։

Որչափով որ այս եղանակով կուտակված փողն ավելադիր փող է, բանը հասկանալի է ինքնըստինքյան։ Նա կարող է ոսկի արտադրող երկիրներից բերված ավելցուկ ոսկու մեկ մասը լինել միայն։ Ընդսմին պետք է նշել, թե այն ազգային արդյունքը, որի դիմաց է այս ոսկին ներմուծվել, այլևս գոյություն չունի տվյալ երկրում։ Նա արտասահման է ուղարկվել ոսկու դիմաց։

Իսկ եթե ընդհակառակը, ենթադրվում է, որ փողի միևնույն քանակն է երկրում, ապա կուտակված ու կուտակվող փողը շրջանառությունից է հոսում, գալիս. նրա լոկ ֆունկցիան է փոխվում։ Շրջանառող դրամից նա դառնում է հետզհետե գոյացող, ներթաքուն դրամակապիտալ։

Այն փողը, որ այստեղ կուտակվում է, ծախված ապրանքի դրամաձևն է, և ընդսմին նրա արժեքի այն մասինը, որը նրա տիրոջ համար հավելարժեք է ներկայացնում։ (Այստեղ ենթադրվում է, որ վարկային գործը դեռ գոյություն չունի։) Այն կապիտալիստը, որ կուտակել է այս փողը, pro tanto [այնքան էլ, համապատասխան քանակով] ծախել է՝ առանց գնելու։

Եթե այս իրադարձությունն իբրև մասնակի դեպք պատկերացնենք, ապա այստեղ բան չկա պարզաբանելու։ Կապիտալիստների մի մասը յուր արդյունքի վաճառքից ստացած փողի մեկ մասը պահում է՝ սրա դիմաց շուկայից արդյունք չկորզելով։ Մի ուրիշ մասն, ընդհակառակը, յուր փողն ամբողջովին արդյունք է դարձնում, բացի միշտ վերադարձող, արտադրությունը վարելու համար անհրաժեշտ դրամակապիտալից։ Իբրև հավելարժեքի կրիչ շուկա նետված արդյունքի մեկ մասը կազմված է լինում արտադրամիջոցներից կամ թե փոփոխուն կապիտալի իրական տարրերից, անհրաժեշտ կենսամիջոցներից։ Ուրեմն հիշյալ մասն իսկույն կարող է արտադրության ընդլայնմանը ծառայել։ Չէ՞ որ մենք ամենևին չենք ենթադրում, թե կապիտալիստների մի մասը դրամակապիտալ է կուտակում, մինչդեռ մյուս մասը յուր հավելարժեքն սպառում է ամբողջովին, այլ այն միայն, որ մի մասը յուր կուտակումը դրամաձևով է կատարում, ներթաքուն դրամակապիտալ է կազմում, այնինչ մյուս մասն իսկապես կուտակում է, այսինքն ընդլայնում է արտադրամասշտաբը, իրոք ընդարձակում է յուր արտադրողական կապիտալը։ Առկա դրամամասսան բավարար է մնում շրջանառության պահանջմունքների համար, եթե նույնիսկ փոփոխակիորեն կապիտալիստների մի մասը դրամ է կուտակում, այնինչ մյուս մասն արտադրամասշտաբն է ընդլայնում, և ընդհակառակը։ Այն էլ կա, որ դրամակուտակումը մի կողմում կարող է կատարվել առանց կանխիկ փողի էլ, պարտապահանջումների սոսկական կուտակմամբ։

Բայց դժվարությունը մեջտեղ է գալիս այն ժամանակ, երբ մենք ենթադրում ենք կապիտալիստների դասակարգի մեջ դրամակապիտալի ոչ թե մասնակի, այլ ընդհանրական կուտակում։ Մեր ենթադրության համաձայն — որ է՝ կապիտալիստական արտադրության ընդհանրական ու բացառիկ տիրապետություն — բացի կապիտալիստների այս դասակարգից ընդհանրապես ուրիշ էլ ոչ մի դասակարգ չկա բանվոր դասակարգից զատ։ Այն ամենը, ինչ բանվոր դասակարգն է գնում, հավասար է նրա աշխատավարձի գումարին, հավասար է կապիտալիստների ամբողջ դասակարգի կանխավճարած փոփոխուն կապիտալի գումարին։ Այս փողը հետ է հոսում դեպի այս վերջին դասակարգը՝ սրա արդյունքը բանվոր դասակարգին ծախելու հետևանքով։ Սրանով կապիտալիստների դասակարգի փոփոխուն կապիտալը յուր դրամաձևն է վերստանում։ Ասենք, թե փոփոխուն կապիտալի գումարը = x × 100 £-ի, այսինքն ոչ թե տարվա մեջ կանխավճարված, այլ կիրառված փոփոխուն կապիտալին. թե արդյոք այս փոփոխուն կապիտալարժեքը, պտույտի արագության համեմատ, շատ կամ թե քիչ փողով է կանխավճարված լինում տարվա ընթացքում, այս հանգամանքը հիմա բոլորովին նշանակություն չունի քննարկվող հարցի համար։ Կապիտալիստների դասակարգն այս x × 100 £ կապիտալով գնում է աշխատույժի մի հայտնի քանակ կամ վարձ է վճարում մեկ որոշ թվով բանվորների.— առաջին գործարք։ Բանվորները կապիտալիստներից նույն գումարով գնում են ապրանքների մի քանակ, որով x × 100 £-անոց գումարը հետ է հոսում կապիտալիստների ձեռը.— երկրորդ գործարք։ Եվ այս կրկնվում է մշտապես։ Հետևաբար x × 100 £-անոց գումարը բանվոր դասակարգին երբեք չի կարող ունակ դարձնել արդյունքի այն մասը գնելու, որում կապիտալիստների դասակարգի հաստատուն կապիտալն է ներկայանում, դեռ չխոսենք այն մասի վերաբերմամբ, որում հավելարժեքն է ներկայանում։ Բանվորները x × 100 £-ով միշտ կարող են հասարակական արդյունքի այն մեկ արժեմասը միայն գնել, որը հավասար է այն արժեմասին, որում ներկայանում է կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքը։

Մի կողմ թողած այն դեպքը, երբ այս հանրակողմանի դրամակուտակումն ուրիշ ոչինչ չի արտահայտում, քան լրացուցիչ կերպով ներմուծած ազնիվ մետաղի բաշխումը տարբեր առանձին կապիտալիստների միջև, ինչ համամասնությամբ էլ որ լինի այս բաշխումը,— հապա ի՞նչպես պետք է ուրեմն փող կուտակի կապիտալիստների ամբողջ դասակարգը։

Նրանք բոլորը պետք է իրենց արդյունքի մի մասը ծախեն՝ առանց մի բան գնելու դարձյալ։ Որ նրանք բոլորը մի որոշ դրամաֆոնդ ունեն, որն իբրև շրջանառության միջոց շրջանառության մեջ են նետում իրենց սպառման համար և որից մեկ հայտնի մաս շրջանառությունից հոսում է հետ նրանցից յուրաքանչյուրի մոտ,— սրանում ոչինչ խորհրդավոր բան չկա։ Բայց այս դեպքում դրամաֆոնդը հավելարժեքի դրամացման հետևանքով գոյություն է ունենում հենց իբրև շրջանառության միջոց, բայց ոչ երբեք որպես ներթաքուն կապիտալ։

Եթե բանը քննենք այնպես, ինչպես որ լինում է իրականում, ապա ներթաքուն դրամակապիտալը, որը կուտակվում է հետագա գործադրության համար, կազմվում է՝

1) բանկերում ներդրած ավանդներից. և սա համեմատաբար մի փոքր դրամագումար է, որ իրոք տնօրինում է բանկը։ Այստեղ լոկ անվանապես է դրամակապիտալ կուտակվում։ Իսկապես կուտակվողը դրամապահանջումներն են, որոնք դրամացնելի են լոկ այն պատճառով (որչափով որ նրանք երբևէ դրամացվում են), որ մի հավասարակշռություն է գոյանում հետպահանջված ու ներդրված դրամի միջև։ Բանկի ձեռին իբրև փող գտնվող մասը համեմատաբար մի փոքր գումար է լոկ։

2) Պետական արժեթղթերից. սրանք ընդհանրապես կապիտալ չեն, այլ սոսկական պարտապահանջումներ ազգի տարեկան արդյունքի վերաբերմամբ։

3) Բաժնետոմսերից։ Որչափով որ չարաշահություն չկա մեջտեղում. նրանք մի կորպորացիայի պատկանող գույքատիտղոս են, իրական կապիտալ ու հատկացագիր ամեն տարի նրանից հոսող, ստացվող հավելարժեքի վերաբերմամբ։

Այս բոլոր դեպքերում փողի ոչ մի կուտակում չկա, այլ այն, ինչ որ մի կողմում իբրև դրամակապիտալի կուտակումն է երևում, մյուս կողմում հանդես է գալիս իբրև դրամի մշտական իրական ծախսում։ Արդյոք փողը նա՞ է ծախսում, ում որ պատկանում է, թե՞ ուրիշը, նրա պարտապանը, այս հանգամանքը բոլորովին չի փոխում բանի էությունը։

Կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա գանձագոյացումն իբրև այսպիսին երբեք նպատակ չի, այլ հետևանք է կամ շրջանառության մի կանգառման — երբ սովորականից ավելի խոշոր դրամամասսաներ են գանձաձև ընդունում — կամ թե հետևանք է պտույտով պայմանավորված կուտակումների. կամ էլ վերջապես գանձն այն դրամակապիտալի մի գոյացումն է լոկ — առայժմ ներթաքուն ձևով — որը նախանշված է իբրև արտադրողական կապիտալ գործելու։

Ուստի եթե մի կողմում դրամի վերածվելով իրացված հավելարժեքի մեկ մասը դուրս է կորզվում շրջանառությունից և կուտակվում իբրև գանձ, ապա միաժամանակ հավելարժեքի մի ուրիշ մասը միշտ փոխարկվում է արտադրողական կապիտալի։ Ավելադիր ազնիվ մետաղի՝ կապիտալիստների դասակարգի միջև բաշխվելը չհաշված՝ երբեք բոլոր կետերում դրամաձևով միաժամանակ կատարվող կուտակում տեղի չի ունենում։

Տարեկան արդյունքի այն մասին, հանձին որի հավելարժեքն է ներկայանում ապրանքաձևով, ամբողջովին վերաբերում է այն, ինչ որ ասվեց, տարեկան արդյունքի մյուս մասի վերաբերմամբ։ Նրա էլ շրջանառության համար մի հայտնի դրամագումար է պահանջվում։ Այս դրամագումարը նույնպես կապիտալիստների դասակարգին է պատկանում, ինչպես և ամեն տարի արտադրվող այն ապրանքամասսան, որը հավելարժեք է ներկայացնում։ Հիշյալ դրամագումարը հենց կապիտալիստների դասակարգն ինքն է շրջանառության մեջ նետում սկզբնապես։ Այն դրամագումարը բուն իսկ շրջանառության հետևանքով միշտ նորից բաշխվում է կապիտալիստների միջև։ Ինչպես և ստակների շրջանառության դեպքում ընդհանրապես, այս դրամաքանակի մեկ մասը միշտ կանգ է առնում մերթ այս ու մերթ այն կետում, այնինչ մյուս մասը շրջանառում է մշտապես։ Բանն ամենևին չի փոխվում նրանից, որ այս կուտակման մի մասը դիտավորյալ է լինում դրամակապիտալ գոյացնելու համար։

Այստեղ մենք մի կողմ ենք թողնում շրջանառության այն պատահարները, երբ մի կապիտալիստ իրեն է գջլում մյուսի հավելարժեքի ու մինչև անգամ կապիտալի մի բաժինը, և ուրեմն ինչպես դրամակապիտալի, այնպես էլ արտադրողական կապիտալի մեկ միակողմանի կուտակում ու կենտրոնացում է տեղի ունենում։ Այսպես, օրինակ, ավարած հավելարժեքի այն մասը, որ A-ն կուտակում է իբրև դրամակապիտալ, կարող է լինել B-ի հավելարժեքի մի այնպիսի բաժինը, որը հետ չի հոսում նրա մոտ։



  1. Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 534։
  2. Այն դժվարության պատճառով, որ ներկայացնում է հիմնական ու շրջանառու կապիտալի որոշումը, պարոն Լորենց Շտայնը կարծում է, թե այս տարբերությունն ավելի թեթև շարադրանքի համար է միայն։
  3. Մինչև այստեղ՝ IV ձեռագիրը։— Այստեղից սկսած՝ II ձեռագիրը։
  4. R. C. տառերով նշանակված մեջբերումները վերցրել ենք հետևյալ հրատարակությունից. Royal Commission on Railways. Minutes of Evidence taken before the Commissioners. Presented to both Houses of Parliament. London 1867.— Հարցերն ու պատասխանները համարագրված են, և մենք այստեղ մեջ ենք բերում համարներն էլ։
    * Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 177 ու էջ 370։
  5. «Քաղաքային արտադրությունը շաղկապված է օրվա պտույտի ձետ, սրա հակառակ՝ գյուղականը շաղկապված է տարվա պտույտի հետ»։ (Adam G. Müller «Die Elemente der Staatskunst». Berlin 1809, II, S. 178)։ Արդյունաբերության ու երկրագործության վերաբերյալ ռոմանտիկայի միամիտ պատկերացումն է այս։
    * Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 108։
  6. Հմմտ. Քենեի վերաբերմամբ՝ «Analyse du Tableau Economique»-ը (Physiocrates, ed. Daire, I Partie, 1846)։ Այնտեղ ասված է, օրինակ, «Տարեկան կանխավճարումները կազմված են այն ծախքերից, որոնք ամեն տարի արվում են դաշտամշակման աշխատանքի վրա. այս կանխավճարումները պետք է տարբերել սկզբնական կանխավճարումներից, որոնք երկրագործական տնտեսությունը կազմակերպելու ֆոնդն են գոյացնում։» (p. 59.) — Ավելի նոր ֆիզիոկրատներն avances || կանխավճարումները || շատ անգամ արդեն ուղղակի Capital || կապիտալ || են անվանում.— Capital ou avances || կապիտալ կամ թե կանխավճարումներ || Dupont de Nemours «Origine and Progres d’une science nouvelle» 1767 (Daire, I, p. 291.). այնուհետև Le Trosne-ն ասում է. «Աշխատանքի այնպիսի արդյունքների հետևանքով, որոնք հարատևում են ավելի կամ թե պակաս երկար ժամանակ, ազգն ունի հարստությունների նշանավոր ֆոնդ, որն անկախ է նրա ամենամյա վերարտադրությունից. այս ֆոնդը կազմում է այն կապիտալը, որ կուտակված է երկար ժամանակվա ընթացքում, որն սկզբնապես վճարել է արդյունաբերությունը և որն անընդհատ նորոգվում է և աճում» (Daire, II, p. 928)։ Տյուրգոն արդեն կանոնավորաբար capital բառը գործ է ածում avances-ի համար և է՛լ ավելի հաճախ է manufacturers-ի || արդյունաբերողների || avances-ը || կանխավճարումները || նույնացնում ֆերմերների կանխավճարումների հետ։ (Turgot «Réflexions sur la Formation et la Distribution des Richesses», 1766.)։
    * Տես հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 168։
  7. Թե Ա. Սմիթը հենց ինքը որքան շատ է փակել այն ճանապարհը, որով կարող էր հասկանալ աշխատույժի դերն արժեմեծացման պրոցեսում, ապացուցում է հետևյալ դրույթը, որը բանվորի աշխատանքը ֆիզիոկրատական եղանակով միևնույն աստիճանի վրա է դնում բանող անասունի աշխատանքի հետ. «Նրա (ֆերմերի, Կ. Մ.) ո՛չ միայն բանող ծառաները, այլև նրա բանող անասուններն արտադրողական բանվորներ են.» (Book II, ap. V, p. 243.)
  8. «This difference in the degree of durability of tixed capital, and this variety the proportions in which the two sorts of capital may be combined.» — «Principles»., p. 25.
  9. «The proportions, too, in which the capital that is to support labour, and the capital that is invested in tools, machinery, and buildings, may he variously combined.»— l. c.
    * Տե՛ս հայ. հրատ. «Կապիտաալ», I հատոր, Երևան, 1933, էջ 581։
  10. «The food and clothing consumed by the labourer, the buildings in which he works, the implements with which his labour is assisted, are all of a perishable nature. There is, however, a vast difference in the time for which these different capitals will endure: a steam-engine will last longer than a ship, a ship than the clothing of the labourer. and the clothing of the labourer longer than the food which he consumes.»— Ricardo, etc., p. 27.
  11. «According as capital is rapidly perishable and requires to be frequently reproduced, or is of slow consumption, it is classed under the heads of circulating, or fixed capital.»
  12. «A division not essential, and in which the line of demarcation cannot be accurately drawn.»
  13. «Observations of the Circumstances which influence the Condition of the labouring Classes of Society», London 1817. Համապատասխան մի հատված մեջ ենք բերել I գրքում, էջ 655, ծանոթագրություն 79։ || Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան 1933, էջ 600։ ||
  14. «It is also to be observed that the circulating capital may circulate, or be returned to its employer, in very unequal times. The wheat bought by a farmer to sow is comparatively a fixed capital to the wheat purchased by a baker to mane into loaves. The one leaves it in the ground, and can obtain no return for a year; the other can get it ground into flour, sell it as bread to his customers, and have his capital free, to renew the same, or commence any other employment in a week.» (p. 26, 27.)
  15. Պտույտի երկրորդ տարին ընկնող շաբաթները գրել ենք փակագծերի մեջ։
  16. Հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 533—534։
  17. Ձեռագրում այստեղ հետևյալ նկատողությունն է միջարկած՝ ապագայում զարգացնելու նպատակով. «Արտադրության կապիտալիստական եղանակի հակասությունը.— բանվորներն իբրև ապրանքի գնորդներ կարևոր են շուկայի համար։ Բայց որպես իրենց ապրանքի — աշխատույժի — վաճառորդների՝ կապիտալիստական հասարակությունը տենդենց ունի նրանց ապրանքի գինը մինիմումով սահմանափակելու։— Հետագա հակասություն. այն դարաշրջանները, երբ կապիտալիստական արտադրությունը լարում է յուր բոլոր ույժերը, իբրև կանոն հանդիսանում են գերարտադրության դարաշրջաններ. որովհետև արտադրողական կարողությունները երբեք չեն կարող լոկ այն չափով կիրառվել, որ սրանով ոչ միայն ավելի շատ արժեք արտադրվել, այլև իրացվել կարողանա. բայց ապրանքների վաճառքը, ապրանքակապիտալի, ուրեմն և հավելարժեքի իրացումը սահմանափակված է ոչ միայն հասարակության սպառողական պահանջմունքներով ընդհանրապես, այլև մի այնպիսի հասարակության սպառողական պահանջմունքներով, որի խոշոր մեծամասնությունը միշտ աղքատ է և միշտ էլ պետք է աղքատ մնա։ Սակայն այս վերաբերում է լոկ հաջորդ բաժնին։»
  18. Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 80։
  19. Եթե ֆիզիոկրատները դեռ իրար հետ շփոթում են այս երկու երևույթը, բայց այնուամենայնիվ նրանք առաջինն են, որ ուշադրություն են դարձնում դրամի՝ յուր ելակետին վերադառնալու վրա, իբրև կապիտալի շրջանառության էական ձևի վրա, որպես վերարտադրությունը միջնորդագործող շրջանառության ձևի վրա։ «Նայեցեք Tableau Economique-ին, և դուք կտեսնեք, որ արտադրողական դասակարգն է այն փողը տալիս, որով մյուս դասակարգերը նրանից արդյունքներ են գնում, է որ սրանք նրան են վերադարձնում հիշյալ փողը, որպեսզի հաջորդ տարում էլ նույնպիսի գնումներ անեն նրանից։ Այսպիսով դուք այստեղ ուրիշ պտուտաշրջան չեք տեսնում բացի նրանից, որ ծախսումը հաջորդում է վերարտադրությանը, իսկ վերարտադրությունը՝ ծախսմանը, պտուտաշրջան, որ կատարում է ծախսման ու վերարտադրության չափանիշ ծառայող դրամի շրջանառությունը։» (Quesnay «Problèmes économiques», Daire Physiocr.-ում, I, p. 208, 209.) — «Կապիտալների այս մշտական կանխավճարումն ու այս մշտական վերադարձը կազմում են այն, ինչ որ պետք է անվանել փողի շրջանառություն, այն օգտակար ու արդյունավետ շրջանառությունը, որ ոգի է տալիս հասարակության բոլոր աշխատանքներին, օժանդակում է քաղաքական օրգանիզմի մեջ կատարվող շարժմանն ու կյանքին և որը լիակատար հիմունքով կարելի է համեմատել կենդանի օրգանիզմի արյան շրջանառության հետ։» (Turgot «Réflexions etc.» Oeures éd. Daire, I, p. 45.)։
  20. Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 81—82։
  21. Տե՛ս հայ. հրատ. Կարլ Մարքս «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը», թարգմ. Թադ. Ավդալբեգյանի, Երևան, 1932, էջ 183։