Թիֆլիսի պաշտպանությունը 1921֊ի փետրվարին
հեղինակ՝ |
Փետրվարի 16֊ին Խրամի գետի մոտ վրացական զինված ուժերի պարտությունից հետո, Կարմիր Բանակի համար բացվեց Թբիլիսիի ճանապարհը։ Մինչեւ քաղաքի համար մարտերի սկիզբը ուժերի հարաբերակցությունը հետեւյալն էր՝
Վրացական բանակ |
11֊րդ Կարմիր Բանակ |
|
Հետեւազոր |
10.000 |
36.000 |
Հեծելազոր |
400 |
4.300 |
Հրետանի |
46 |
196 |
Գնդացիրներ |
՞ |
1065 |
Զրահագնացքներ |
4 |
7 |
Զրահամեքենաներ |
մի քանի |
3 ջոկատ |
Տանկեր |
— |
4 |
Օդանավեր |
մի քանի |
50 |
Հավելյան ուժեր |
Հայաստանի հեծելազոր բրիգադ, Բաքվի կարմիր կուրսանգների բրիգադ |
Վրացական զինված ուժերի գլխավոր հրամանատար էր նշանակվել գեներալ Գիորգի Կվինիտաձե֊ն։ 11֊րդ Կարմիր Բանակի եւ դրա ստորադաս զորամասերի («Հայաստանի հեծելազոր բրիգադի» եւ հետագայում «Բաքվի կարմիր կուրսանտների») հրամանատարը Ա․ Գեկկեր֊ն էր։
Խրամի գետի մոտ ծանր պարտության արդյունքում մոտ 700 վրացի զինվորական նահանջեցին Թբիլիսի։ Ինքը Գ․ Կվինիտիձեն այսպես էր գնահատում վիճակը՝ «Թբիլիսիի ճակատագիրը որոշված էր արդեն Կարմիր Կամուրջի եւ Խրամիի ճակատամարտերով։ Եթե փետրվարի 16֊ին հակառակորդը նույնիսկ միայն հեծելազորով շարունակեր հարձակումը, նա կարող էր գիշերը մտնել Թբիլիսի»։ Չնայած դրան, հրամանատարը արագ գործողություններով կարողացավ կազմակերպել քաղաքի պաշտպանությունը։ Նա բաժանեց ռազմաճակատի շփման գիծը մասերի․
ա) Քուր գետի ձախ ափին, Օրխեվիում խմբավորված էին գեներալ Ջիջիխիայի հրամանատարության տակ եղած գվրարդիայի զորամասերը։
բ) Քուր գետի աջ ափին, մինչ Տաբախմելա, Սոգանլուգի ռազմաճակատի հրամանատար նշանակվեվ փորձառու գեներալ Մազնիաշվիլին։
գ) Տաբախմելայից Կոջորի հատվածը հանձնարարված էր գեներալ Անդրոնիկաշվիլուն, եւ այստեղ տեղավորեցին ռազմական դպրոցի Յունկերներին։
Գեներալ Կվինիտաձեն կռահեց թշնամու հարձակման հիմնական ուղղությունը եւ հիմնական ուժերը կենտրոնացրեց Սոգանլուգի մասում։ Մազնիաշվիլու ենթակայության տակ էին 2500 սվին, 5 մարտկոց՝ հաուբիցաներ, եւ բանակային հրետանու թեթեւ գործիքներ, 1 զրահագնացք եւ 2 զրահամեքենաներ։
Փետրվարի 18֊ին երեկոյան Սոգանլուգիում երեւացին Կարմիր Բանակի զորամասերը։ Կարմիրների հրամանատարությունը սխալ թույլ տվեց եւ տարավ զորքը չհետախուզված տարածք։ Վրացիները ամբողջ գիշերվա ընթացքում ետ էին մղում գրոհները իսկ արեւածագին զրահամեքենաների աջակցությամբ անցան հակահարձակման եւ լուրջ հաջողության հասան․ գերի էր վերցված 1600 հոգի, 11֊րդ Կարմիր Բանակի նահանջող զորամասերին հարվածեց հրետանին եւ գրոհեցին օդանավերը։
Չնայած պարտությանը, թշնամին անմիջապես փոխեց հարվածի ուղղությունը եւ փետրվարի 19֊ին հարվածեց Տաբախմելայի ուղղությամբ։ Սակայն չկարողացավ անցնել ռազմական դպրոցի ուսանողների պաշտպանության գիծը (ընդամենը 160 յունկեր եւ 350 կադետ)։
Փետրվարի 19֊20֊ի ընթացքում Օրխեվու տարածքում հրետանային մենամարտեր եւ անկարեւոր ընդհարումներ էին տեղի ունենում։ Փետրվարի 21֊ին հակառակորդը փորձեց շրջանցել քաղաքի պաշտպանների ձախ թեւը։ Վրացական զորամասերը պատասխանեցին հակահարձակմամբ․ հրամանատարությունը ստեղծեց 5 գումարտակից եւ հեծելազոր բրիգադից հարվածային խումբ գեներալ Ջիջիխիայի հրամանատարությամբ, որը անցավ հարձակման Լիլո գյուղի կողմից, իսկ Օրխեվիից անցան ճակատային հարձակման 2 գվարդիական գումարտակներ։ Կարմիրները պարտություն կրեցին եւ նահանջեցին։ Վրացական զորամասերը առաջացան 10 կիլոմետր, բայց փետրվարի 23֊ին, ձախ թեւից կարմիր հեծելազոր դիվիզիայի հայտնվելուց հետո վերադարձան նախկին դիրքերը։
Փետրվարի 22֊ին կարմիր հեծելազորը շրջանցեց ռազմաճակատը աջից (արեւմուտքից) եւ վերցնելով Մանգլիսին վտանգի տակ դրեց Թիֆլիսը թիկունքից։ Վրացական հրամանատարությունը ստիպված էր ձգել ռազմաճակատի գիծը մինչ Ցխնետի։ Փետրվարի 24֊ին ռազմաճակատը էլ ավելի ձգվեց։ Ստեղծվեց Լիլոյսկյան զորամաս գնդապետ Գեդեւանիշվիլու հրամանատարությամբ։ 11֊րդ բանակը լրացվեց հավելյան ստորաբաժանումներով եւ փետրվարի 24֊ին, հզոր հրետանային պատրաստությունից հետո, այն անցավ որոշիչ հարձակման ռազմաճակատի բոլոր մասերում։ Բաքվից բերված «Կարմիր կուրսանտների արեւելյան բրիգադը» գրոհի անցավ Ռազմական դպրոցի կուրսանտների նոսրացած շարքերի կողմը, բայց վերջինները հետ էին մղում հարձակվողներին ձեռնամարտում եւ ամբողջ օրվա ընթացքում չնահանջեցին ոչ մի քայլ։
Սոգանլուգի մասում կարմիրները անցան գեներալ Մազնիաշվիլիի դիրքերը եւ ժամը 6֊ին տիրացան այսպես կոչված «Եռանկյունաչափական կետին», բայց վրացական հրամանատարությունը մարտին ներգրավեց վերջին պաշարները եւ դուրս մղեց այնտեղից թշնամուն, զբաղեցնելով բարձունքը։
Ձախ ափին Կարմիր Բանակի զորամասերը գրոհի անցան 5 զրահագնացքների աջակցությամբ (որոնցից մեկը փխվեց), 3 տանկերի եւ զրահամեքենաների։ Տանկերի օգնությամբ հարձակվողները վերցրին Օրխեվին, բայց գվարդիայի զորամասերը անցան հակահարձակման եւ վերադարձրին դիրքերը, թշնամուն հանելով զբաղեցրած տարածքից։ Այդ ընթացքում խփվել էր տանկերից մեկը։ Վրացական բանակը ամբողջ ռազմաճակատում հետ մղեց 11֊րդ բանակի հարձակումը, բայց մերկացված թեւերում (բանակի փոքրամասնության հետեւանքով) ստեղծվեց խիստ վտանգավոր դրություն․ շրջափակման վտանգ ստեղծվեց, քանի որ կարմիր հեծելազորը երկու թեւերից էլ շրջանցել էր ռազմաճակատի գիծը։ Առանձնապես ծանր էր Լիլո֊ի հատվածի վիճակը։ Այնտեղ, ուր կարմիր հեծելազորը շրջանցել էր Գեդեւանիշվիլու դիրքերը, փոքրաքանակ վրացական հեծելազորը փորձեց կանգնեցնել նրանց Նորիո գյուղի մոտ հակագրոհով, բայց ուժերը չափազանց անհավասար էին եւ կարմիրները այնուամենայնիվ վերցրին Մամկոդա, Գլդանի եւ Ավչալա գյուղերը։ Վերջին ուժերով վրացիները կարողացան վերադարձնել Ավչալյան կայարանը՝ զրահագնացքի եւ կամավորների ջոկատի օգնությամբ։
Փետրվարի 25֊ին Թբիլիսիի վիճակը դարձավ կրիտիկական․ Կարմիր Բանակը մի քանի անգամ գերազանցում էր քաղաքի պաշտպանների թիվը, մարտի դաշտում նախաձեռնությունը անցավ հեծելազորին, որը իրոք կարող էր շրջափակել վրացական զորամասերը։ Այդ պայմաններում վրացական հրամանատարությունը որոշում ընդունեց բանակը պահպանելու եւ մարտական գործողությունները շարունակելու նպատակով լքել Թիֆլիսը։ Այսպես ավարտվեց մեկ շաբաթ տեւած Թբիլիսիի հերոսական պաշտպանությունը 1921 թվին։