Changes
{{Վերնագիր
|վերնագիր = Սուգ և Մելանխոլիա
|հեղինակ = [[Զիգմունք Զիգմունդ Ֆրոյդ]]
|աղբյուր = Գարուն ամսագիր, 3.90
|թարգմնաիչ = Ե. Ալեքսանյան և Գ. Վարդանյան
}}
[[Կատեգորիա: հոգեբանություն]]
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
Այն բանից հետո, երբ երազը մեզ ներկայացվեց իբրև հոգեկան նարցիսային խանգարումների մի սովորական մոդել՝ պիտի ջանանք պարզաբանել մելանխոլիայի էությունը՝ համեմատելով այն սգո աֆեկտի(հոգեխռովքի) հետ։ Սակայն այստեղ, ստացվելիք արդյունքը գերագնահատելուց խուսափելու համար, պիտի նախօրոք մի խոստովանություն անենք։
Մելանխոլիան, որի հասկացությունը իր տարբեր բնորոշումներն է գտել անգամ նկարագրական հոգեբուժության բնագավառում, հանդես է գալիս կլինիկական տարբեր դրսևորումներով, որոնցից չի հետևում՝ հնարավոր կլինի դրանք միավորել, թե՝ ոչ, քանի որ մի քանիսը ավելի շատ առիթ են տալիս մտածելու ոչ այնքան փսիխոգեն, որքան մարմնական թուլությունների մասին։
Մեր ձեռքի տակ եղած նյութը, բացի այն տպավորություններից, որ սուր աչքը անմիջապես կնկատի, սահմանափակվում է դեպքերի չնչին քանակությամբ, որոնց փսիխոգեն բնույթը ոչ մի կասկած չի հարուցում։ Հետեվաբար, մենք հենց սկզբից պիտի հրաժարվենք այն հավակնությունից, թե այս աշխատանքների արդյունքը համընդհանուր արժեք կարող է ներկայացնել և ինքներս մեզ պիտի սփոփենք հաշվի առնելով, որ հետազոտության մեր արդի միջոցներով մենք չենք կարող ստիպողաբար թելադրել մեր հետևյալ պատկերացումը. իրականության փորձն ցույց է տվել, որ երբ սիրո առարկան(օբյեկտը) այևս գոյություն չունի, Լիբիդոն հակված է ազատագրվելու օբյեկտի հետ ունեցած բոլոր կապերից։ Սրա դեմ գլուխ է բարձրացնում շատ հասկանալի դիմադրությունը. սովորաբար ակնհայտ է, որ մարդը հեշտությամ հեշտությամբ չի հրաժարվում իր «լիբիդիկ» իրավիճակից անգամ, երբ «սուբոտիտուտը»՝ «սուբստիտուտը»՝ փոխարինորդը նրան արդեն ազդանշաններ է անում։ Այս դիմադրույունը կարող է այնքան հախուռն լինել, որ շեղվելով իրականությունից՝ օբյեկտը մտապահում է ցանկության ցնորական փսիխոզի միջոցով։ Նորմալն այն է, երբ իրականության նկատմամբ նախապատվությունը առաջին պլան է դուրս գալիս։ սակայն Սակայն պահանջվող աշխատանքը չի կարող իրագործվել անմիջապես։ իրականում Իրականում այդ աշխատանքը իրականցվում է ամենայն մանրկակրկիտությամբ, պահանջում է ժամանակ և ներդրման էներգիա, և այս ընթացքում կորցրած օբյեկտի գոյությունը շարունակվում է ֆիզիկապես։ամեն ֆիզիկապես։ Ամեն մի հուշ, հույս և հիշողություն, որոնց միջոցով Լիբիդոն կապված էր խնդրո առարկայի հետ, գործ է դրվում, ներգրավվում է է։ Լիբիդոյի անտարբերությունը դրանց ենթարկում է մշակման։
Ինչն է պատճառը, որ այդ կոմպրոմիսային գործողությունը, որ ամենայն մանրախնդրությամբ ի կատար է ածվում իրականության հրահանգը, այդպես չափազանց ցավալի է։
Դժվար է այս ամենը բացատրել՝ ելնելով տնտեսական շարժառիթներից։ Հատկանշական է, որ ցավի նման տհաճությունը ինքնին հասկանալի է թվում մեզ։ Սակայն, փաստն այն է, որ ավարտելով սուգի հետ կապված աշխատանքները, ես֊ը իրեն զգում է ազատ և անկաշկանդ։