Changes

Պետականության մարտահրավերները

4 bytes removed, 18:15, 4 Հունվարի 2017
/* 5․ Սփյուռքը եւ նրա դժգոհությունը */
Ասել թե քաղաքականության այս փոփոխությունը մեզ մոտեցրեց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը՝ կասկածելի է։ Թե փոփոխությունը որևէ այլ նպատակի հասել է՝ մնում է սպասել– տեսնել։ Ռ․ Քոչարյանի առաջնահերթ խնդիրը հստակ է՝ զարգացնել Հայաստանի տնտեսությունը։ Սփյուռքը նրա այս նպատակի կարևոր մի օղակն է, իսկ Ցեղասպանության ճանաչման հարցի արծարծումը կարևոր զիջում է Սփյուռքին։ Թուրքիայի հետ սահմանների բացումը նույնպես անհրաժեշտ է՝ միևնույն նպատակի համար։ Այդ պատճառով էլ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը նախապայման չդարձվեց։ ժամանակը ցույց կտա, թե նման էկլեկտիկ քաղաքականությունը որևէ արդյունքի հանգեցրե՞լ է, թե՞ ոչ, կամ կհանգեցնի, թե ոչ։
==5․ Սփյուռքը եւ և նրա դժգոհությունը==
Կատարելով քաղաքական զինսւնոցի հաշվառում՝ մեր թե՛ բարեկամները եւ թե՛ թշնամիները Սփյուռքը համարում են մի առավելություն, որ ունի հայկական կողմը, եւ որից զուրկ է ադրբեջանական կողմը։ Ղարաբաղի ու Հայաստանի ղեկավարների մտածողության մեջ, միասնությանը զուգահեռ, Սփյուռքն ունի նաեւ ռազմավարական արժեք։ Քաղաքական որոշ կուսակցությունների ծրագրերում Սփյուռքին նշանակալի դեր է հատկացվում։
«Ութ միլիոնանոց հզոր» եւ «հարուստ» Սփյուռքի կերպարը Հայաստանում ու Ղարաբաղում այնպիսի պատկերացում է ստեղծել, որն իրականությանր չի համապատասխանում եւ կարող է անվտանգության կեղծ պատրանք ստեղծել։ Խոստանալ այն, ինչ չես կարող տալ, եւ չտալ այն, ինչ խոստացել ես՝ պատմության հանդեպ անպատասխանատու արարք է։ ժամանակը ցույց կտա, թե, ի վերջո, Հայաստանի ու Ղարաբաղի ղեկավարների ակնկալություններն այդ հնչեղ, բազմախոստում, սակայն դժվարին Սփյուռքից արդարացի էին, թե ոչ։
 
 
==6․ Ողբերգությունների եւ անուրջների միջեւ․ <i>Ներկան երբեւէ գալո՞ւ է</i>==
Ադմին, Վստահելի
1876
edits