Changes

Հայրենի գյուղից

26 bytes removed, 16:09, 25 Դեկտեմբերի 2019
/* Տոնո հայրիկը */
Իմ ցանկությունը ուրախացնում էր նրան, և նա սկսում էր երգել ինձ համար, ցածրաձայն, իր ներդաշնակ ձայնով։
Նպատակիս հասնիմ միայն, </pbr>Թող զիս հանեն կախաղան, </pbr>Կախաղանեն խեղդուկ ձայնով, </pbr>
Պի՛տ գոչեմ «Ախ Հայաստան»։
Մայրիկի պատմած գեղեցիկ հեքիաթը կապված մեր ծովակի անվան հետ, Նիկիական հանգանակի պատմությունը, որ լսել էի պր․ Սիմոնի պերճ լեզվով, և ապա Տոնո հայրիկի երգը, որի համար մայրիկը պատվիրում էր չերգել ուրիշների մոտ, այս բոլորը միասին ու միաբան ինձ ասում էին հեռավոր ու կախարդական այն աշխարհի մասին, որ, հիշում եմ, ուսուցիչը արցունքն աչքերում, դրախտավայր անվանեց․․․
Նպատակիս հասնիմ միայն,</pbr>
Թող զիս հանեն կախաղան․․․
Ամիսներ առաջ Սուլթան Համիդի ծննդյան տարեդարձի տոնակատարության ավանդական հանդեսության նախապատրաստման օրերին, երբ կառավարական շենքը զարդարում էին լապտերներով, դրոշակներով ու գույնզգույն թղթե ժապավեններով, այնտեղ հավաքված մարդկանցից շատերը հարցնում էին իրար, թե ինչ դեպքերի առնչությամբ է կատարվում այս բոլորը։
― Լրագիր չե՞ք կարդացեր,― մեջ է ընկնում Տոնո հայրիկը,― չէ՞, անանկ է նը իմացեք,որ վաղը մեր օգոստափառ կայսեր, սուլթան թամ֊իթի##ծանոթագրություն ֊ <ref>Իսկական շուն։## </ref> ծննդյան օրն է․․․
Սուլթանի անվան այնքան նմանահնչյուն, բայց այնքան իմաստավոր այս զույգ առերի արտասանության վրա ներկաներն սկսում են քահ֊քահ ծիծաղել։