Changes

Կոմս Մոնտե-Քրիստո

Ավելացվել է 1512 բայտ, 19:54, 20 Հուլիսի 2022
/* XIV. Խելագար կալանավորը և մոլեգին կալանավորը */
֊ 1815 թվի փետրվարի քսանութին, կեսօրվա ժամը երկուսին։
 
Տեսուչն սկսեց հաշվել։
֊ Այսօր 1816 թվի հուլիսի երեսունն է։ Հապա ի՞նչ եք ասում։ Ընդհամենը տասնյոթ ամիս եք նստած։
֊ Ընդհամենը տասնյո՜թ ամիս,֊ կրկնեց Դանտեսը։֊ Դուք չգիտեք, թե ինչ է տասնյոթ ամիս բանտ նստելը․ դա տասնյոթ տարի է, տասնյոթ դար։ Մանավանդ նրա համար, ով ինձ պես այնքան մոտ է եղել երջանկությանը, պատրաստվել է ամուսնանալ սիրած աղջկա հետ, իր առջև տեսեկ է կյանքի պատվավոր մի ասպարեզ և ամեն ինչից զրկվել է․ նրա համար, ում լուսաճաճանց ցերեկին փոխարինել է անթափանց գիշերը, ով տեսնում է, որ իր ապագան խորտակված է, ով չգիտե, թե արդյոք սիրո՞ւմ է իրեն սիրած աղջիկը, տեղեկություն չունի, թե արդյոք կենդանի՞ է իր ծերունի հայրը։ Տասնյոթ ամիս բանտարկությո՜ւն այն մարդու համար, ով սովոր է ծովի օդին, ազատությանը, անսահմանությանը, անվերջությանը։ Տասնյոթ ամիս բա՛նտ նստել։ Դա չափազանց շատ է նույնիսկ այն հանցագործությունների համար, որոնց մարդկային լեզուն ամենանողկալի անուններն է տալիս։ Ուրեմն, գթացե՛ք ինձ և ինձ համար խնդրեք ոչ թէ ներողամտություն, այլ խստություն, ոչ թե շնորհ, այլ դատ ու դատաստան։ Դատավորնե՜ր, դատավորնե՜ր եմ խնդրում ես։ Մեղադրյալին չի կարելի զրկել դատավորներից։ ֊ Լավ,֊ ասաց տեսուչը,֊ կտեսնենք։ Ապա դառնալով պարետին՝ ասաց։ ֊Հիրավի, մեղքս եկավ այս թշվառը։ Երբ նորից վերև բարձրանանք, մրա գործն ինձ ցույց կտաք։ ֊Անշուշտ,֊ պատասխանեց պարետը,֊ բայց վախենում եմ, որ գործի մեջ նրա մասին խիստ անբարենպաստ տեղեկություններ գտնեք։ ֊Ես գիտեմ,֊ շարունակեց Դանտեսը,֊ գիտեմ, որ դուք ինձ ազատել չեք կարող ձեր իշխանությամբ, բայց կարող եք իմ խնդրանքը հաղորդել բարձր պետերին, կարող եք քննություն կատարել, կարող եք, վերջապես, ինձ դատարանին հանձնել։ Դատ, ահա այն ամենը, որ ես խնդրում եմ։ Թող ինձ ասեն, թե ի՛նչ հանցանք եմ գործել և թե ինչ պատժի եմ դատապարտված։ Չէ՞ որ անորոշությունը աշխարհիս բոլոր պատիժներից ավելի վատ է։ 
----
<references/>
7
edits