Changes
/* ԳԼՈՒԽ 2 */
: Երեք գիշեր անց ծեր Գնդապետը քնի մեջ խաղաղ վախճանվեց։ Նրան թաղեցին բոստանում։
: Մարտի սկիզբն էր։ Հաջորդ երեք ամիսները լցվեցին ակտիվ ընդհատակյա գործունեությամբ։ Գնդապետի ճառը ֆերմայի առավել խելացի անասուններին հիմնովին նոր աշխարհայացք էր պարգեւել։ Նրանք չգիտեին, թե երբ է գալու Գնդապետի կանխագուշակած Ապստամբությունը եւ հիմքեր չունեին կարծելու, թե այն պիտի հենց իրենց կյանքի ընթացքում լինի, սակայն նրանք պարզ գիտակցում էին այն նախապատրաստելու իրենց պարտքը։ Մնացածներին կազմակերպելու եւ քարոզելու աշխատանքը բնականաբար վիճակվեց խոզերին, որոնք բոլորի կողմից ճանաչված էին որպես անասուններից ամենախելացիները։ Խոզերի մեջ ամենից շատ աչքի էին ընկնում երկու երիտասարդ արու՝ Ձնագնդին ու Նապոլեոնը, որոնց միստր Ջոնզը բուծում էր վաճառքի հանելու համար։ Նապոլեոնը խոշոր, կատաղի տեսքով բերքշիրյան մի *ինճ էր, ֆերմայում բերքշիրյան ցեղի միակ նմուշը, սակավախոս,ուզածին հասնողի համբավով։ Ձնագնդին ավելի աշխույժ մի խոզ էր, ավելի պերճախոս եւ հնարամիտ, սակայն, ըստ ընդհանուր կարծիքի, պակաս կուռ խառնվածքի տեր։ Ֆերմայի բոլոր մնացած արու խոզերը մսացու էին։ Դրանց միջի ամենահայտնին Զռանն էր, փոքրիկ գիրուկ մի խոզ, կլոր այտերով, պրպտուն աչքերով, ժիր շարժուձեւով եւ բացառիկ զիլ ձայնով։ Նա փայլուն բանախոս էր, եւ, որեւէ խրթին հարց քննելիս, սովորություն ուներ տեղից ցատկել եւ պոչը շարժել, որը բավական համոզիչ էր։ Զռանի մասին ասում էին, որ նա կարող է սեւը սպիտակ դարձնել։
: Երեքով նրանք մշակեցին ծեր Գնդապետի ուսմունքը, վերածելով մի ավարտուն, բանական համակարգի, որն անվանեցին Անասնիզմ։ Շաբաթական մի քանի գիշեր, երբ միստր Ջոնզը քուն էր մտնում, նրանք ամբարում գաղտնի ժողովներ էին վարում, լուսաբանելով Անասնիզմի հիմունքները։ Սկզբում նրանք դեմ առան բացառիկ տխմարության ու անտարբերության։ Անասուններից ոմանք վկայակոչում էին միստր Ջոնզին հավատարիմ մնալու պարտքը, «Տեր» կոչելով վերջինիս, մյուսները տարրական դիտողություններ էին անում, ինչպես, ասենք, «Միստր Զոնզը կերակրում է մեզ։ Եթե նա չլինի, մենք սովամահ կլինենք»։ Ուրիշներն ասում էին․ «Մեր ի՜նչ գործն է, թե մեր մահից հետո ինչ կլինի», կամ հարցնում․ «Եթե ապստամբությունն անխուսափելի է, էլ ի՞նչ տարբերություն, մենք դրա համար կպայքարե՞նք, թե՞ ոչ»։ Խոզերից մեծ ջանքեր էր պահանջվում պարզաբանելու համար, որ այդ ամենը հակասում է Անասնիզմի ոգուն։ Ամենից տխմար հարցերը տալիս էր Մոլլին, սպիտակ զամբիկը։ Ձնագնդուն ուղղված նրա առաջին իսկ հարցն էր․ «Ապստամբությունից հետո շաքար կլինի՞»։
: — Ոչ,— վճռական ասաց Ձնագնդին,— մենք այս ֆերմայում շաքար արտադրելու հնարավորություն չունենք։ Բացի այդ, դուք շաքարի կարիք չեք էլ ունենա։ Դուք ինչքան հարկն է գարի ու հարդ կունենաք։
: — Իսկ ինձ թույլ կտրվի՞ բաշիս մեջ ժապավեններ կրել։— Հարցրեց Մոլլին։
: — Ընկեր,— ասաց Ձնագնդին,— ձեր սրտին այդքան մոտ ժապավենները ստրկության կնիքն են։ Մի՞թե չեք կարող հասկանալ, որ ազատությունը ժապավեններից ավել արժե։
: Մոլլին համաձայնվեցհամաձայնեց, սակայն այնքան դժվարին դժվար էր պայքար մղել Մովսեսի՝ ձեռնասուն ագռավի տարածած ստերի դեմն առնելու համար։ Մովսեսը, միստր Ջոնզի սիրեցյալը, լրտես էր ու փչան, բայց միեւնույն ժամանակ նաեւ խելացի հռետոր էր։ Նա պնդում էր, որ գիտե խորհրդավոր մի երկրի՝ Շաքարաքլոր Լեռան գոյության մասին, ուր մահից հետո հայտնվում են բոլոր անասունները։ Երկիրն այդ գտնվում էր ինչ֊որ տեղ երկնքում, ամպերից քիչ վեր, ասում էր Մովսեսը։ Շաքարաքլոր Լեռան վրա շաբաթական յոթ օր կիրակի է, կլոր տարի կանաչում է երեքնուկը, իսկ թփերի վրա աճում են կտոր շաքար ու կտավատի սերմերից կեքսեր։ Անասունները Մովսեսին չէին սիրում, որովհետեւ նա հեքիաթներ էր պատմում ու չէր աշխատում, բայց ոմանք հավատում էին Շաքարաքլոր Լեռանը, եւ խոզերը ստիպված էին բացատրական ակտիվ աշխատանք տանել համոզելու համար, որ նման վայր գոյություն չունի։
: Նրանց ամենահավատարիմ աշակերտները երկու լծկան ձիերն էին՝ Դմբուզն ու Երեքնուկը։ Այս երկուսը մեծագույն դժվարությամբ էին սեփական մտքեր ծնում, սակայն, խոզերին ուսուցիչ ընդունելուց հետո, նրանք հեշտությամբ ընկալեցին ուսմունքը եւ տարրական փաստարկների միջոցով սկսեցին տարածել մնացած անասունների մեջ։ Նրանք անխտիր ներկա էին բոլոր գաղտնի ժողովներին եւ առաջինն էին սկսում «Անգլիայի գազանները», որով միշտ ավարտվում էին այդ ժողովները։
: Այնպես ստացվեց, որ ապստամբությունը գլուխ եկավ շատ ավելի վաղ եւ դյուրին, քան որեւէ մեկը կարող էր ակնկալել։ Անցյալում միստր Ջոնզը, չնայած իր անխղճությանը, ընունակ ընդունակ ֆերմեր էր, սակայն վերջերս նրա համար վատ օրեր էին սկսվել։ Դատական գործի հետ կապված զգալի գումար կորցնելով, նա թեւաթափ էր եղել եւ սկսել էր խմել ավելին, քան կարող էր տանել։ Երբեմն նա օրերով մնում էր խոհանոցի իր աթոռին փռված, լրագրեր կարդալով, խմելով եւ մեկ֊մեկ էլ Մովսեսին գարեջրի մեջ թաթախած հացի փշրանքներ տալով։ Նրա աշխատավորները ծույլ էին ու խարդախ, դաշտերը՝ մոլախոտերով լի, շինությունները նորոգման կարիք էին զգում, ցանկապատերը բարձիթողի վիճակում էին, իսկ անասունները՝ սոված։: Հունիսին հասավ խոտհնձի ժամանակը։ Շաբաթ օրով միստր Ջոնզը գնաց Վիլինգդոն եւ այնպես հարբեց գինետանը, որ տուն չհասավ մինչեւ հաջորդ կեսօր։ Նրա աշխատավորներն առավոտյան կովերին կթել ու թողել֊գնացել էին նապաստակ բռնելու, առանց անասուններին կերակրելու։ Տուն գալուն պես միստր Ջոնզը փռվեց հյուրասենյակի թախթինթախտին, Աշխարհի լուրերը դեմքին խռմփացնելով, այնպես որ իրիկնամուտին անասուններին դեռեւս ոչ ոք չէր կերակրել։ Վերջիվերո Վերջիվերջո նրանց համբերությունը հատնեց։ Կովերից մեկը պոզահարեց շտեմարանի դուռը, եւ անասունները հարձակվեցին պահարների պահակների վրա։ Ահա այստեղ էր, որ միստր Ջոնզն արթնացավ։ Հաջորդ ակնթարթին նա իր աշխատավորների հետ արդեն շտեմարանում էր, չորս կողմը մտրակելով։ Դրան դիմանալը քամված անասունների ուժերից վեր էր։ Միասնական մի պոռթկումով, չնայած նախօրոք ոչ մի նման բան չէր ծրագրված, նրանք նետվեցին իրենց կեղեքիչների վրա։ Ջոնզն ու իր մարդիկ հանկարծ հայտնվեցին քացի տվող ու պոզահարող շրջանի կենտրոնում։ Նրանք այլեւս չէին տնօրինում իրավիճակը։ Անասունների նման վարքագիծ նրանք երբեք չէին տեսել եւ քիչ էր մնում վախից խելքները կորցնեին այն էակների անսպասելի ըմբոստացումից, որոնց մինչ այդ սովոր էին քեֆներն ուզածի պես մտրակել ու քամահրել։ Մեկ֊երկու պահ չանցած՝ նրանք դադարեցրին պաշտպանվելու ապարդյուն փորձերը եւ թողեցին֊փախան։ Հաջորդ րոպեին բոլոր հինգը լեղապատառ սուրում էին մայրուղի տանող ճանապարհով, իսկ անասունները ցնծագին հետապնդում էին նրանց։
: Միսիս Ջոնզը, այդ ամենը տեսնելով ննջարանի պատուհանից, հապճեպ մի երկու փալաս հավաքեց եւ ուրիշ ճանապարհով ֆերմայից դուրս սպրդեց։ Մովսեսն իր ցցից վեր թռավ ու հետեւեց նրան, բարձր կռկռալով։ Այդ ընթացքում անասունները Ջոնզին ու իր մարդկանց արդեն ֆերմայի սահմաններից դուրս էին քշել, նրանց հետեւից շրխկացնելով հնգահեծան դարպասը։ Այսպիսով, դեռ ոչ ոք չհասցնելով գիտակցել կատարվածը, Ապստամբությունն ամենայն հաջողությամբ իրագործվեց՝ Ջոնզը վռնդված էր, եւ «Մենրը» ֆերման իրենցն էր։
: Առաջին րոպեներին անասուններն իրենց բախտին չէին հավատում։ Նախ եւ առաջ նրանք բոլորը միասին վազքով շրջանցեցին ամբողջ ֆերման, ասես համոզվելու համար, որ ոչ մի մարդ այնտեղ չի ծպտվել, ապա հետ վազեցին շինությունների մոտ, որպեսզի բնաջնջեն Ջոնզի ատելի իշխանության վերջին հետքերը։ Նրանք ջարդեցին գոմի պահասենյակի դուռը՝ լկամները, քթօղակները, շների շղթաները, անգութ դանակները, որոնցով Ջոնզը կտրում էր խոզերին ու գառներին, այդ ամենը նետվեց ջրհորը։ Սանձերը, ակնակապերը, նավստացուցիչ քթապարկները քթապարկերը շպրտվեցին բակում վառվող աղբախարույկի մեջ։ Դրանց հետեւեցին նաեւ մտրակները։ Բոլոր անասունները թռչկոտում էին ցնծությունից, տեսնելով մտրակները խժռող բոցը։ Ձնագնդին կրակի մեջ գցեց նաեւ շուկա գնալիս սովորաբար ձիերի բաշերը զարդարող ժապավենները։
: — Ժապավենները,— ասաց նա,— համարվելու են հագուստ, իսկ դա մարդու հատկանիշ է։ Բոլոր անասունները պետք է մերկ լինեն։
: Այդ լսելով, Դմբուզը բերեց փոքրիկ ծղոտե մի գլխարկ, որն ամռանը պաշտպանում էր նրա ականջները ճանճերից, եւ մնացածի հետ այն նետեց խարույկի մեջ։
: Շատ չանցած անասունները ոչնչացրին այն ամենը, ինչ հիշեցնում էր միստր Ջոնզի մասին։ Դրանից հետո Նապոլեոնը նրանց առաջնորդեց շտեմարան եւ բոլորին կրկնակի բաժին հացահատիկ բաշխեց, իսկ շներին՝ երկուական բլիթ։ Ապա նրանք յոթ անգամ ծայրից ծայր երգեցին «Անգլիայի գազանները», որից հետո պառկեցին եւ քնեցին այնպես, ինչպես մինչ այդ երբեք չէին քնել։
: Սովորականի պես առավոտյան արթնանալով եւ հանկարծ վերհիշելով փառավոր եղելությունը, բոլորը միասին դուրս վազեցին արոտավայր։ Դաշտի մեջ մի բլրակ կար, որից երեւում էր համարյա ամբողջ ֆերման։ Անասունները նետվեցին բլրակի գագաթը եւ այգաբացի ջինջ լույսի ներքո սկսեցին չորս կողմ նայել։ Այո՛, այն ամենն, ինչ նրանք տեսնում էին, իրենցն էր։ Այդ մտքի բերկրանքից նրանք անդադար թռչկոտում էին բլրակի շուրջը, հսկա ցնծագին ոստյուններով օդ նետվելով։ Նրանք թավալվում էին եղյամի մեջ, ամառային քաղցր խոտ ճաշակում, վեր էին նետում սեւահողն ու ըմբոշխում ըմբոշխնում նրա թարմ հոտը։ Նրանք ստուգայցով շրջեցին ամբողջ ֆերման, անխոս հիացմունքով դիտելով վարելահողը, արոտը, բոստանը, լճակը, անտառուտը, ասես առաջին անգամ տեսնելով եւ նույնիսկ այժմ չհավատալով, որ այդ ամենն իրենց է պատկանում։: Ապա նրանք վերադարձան ֆերմայի կառույցների մոտ եւ կանգ առան տան մուտքի առջեւ։ Տունը նույնպես իրենցն էր, չնայած վախենում էին ներս մտնել։ Ինչեւէ, հաջորդ պահին Նապոլեոնը եւ Ձնագնդին ուսերով հրեցին դուռը, եւ անասունները շարքով ներս մտան, որեւէ բան վնասելու երկյուղից ծայրաստիճան զգույշ շարժվելով։ Կճղակների ծայրերի վրա նրանք շրջեցին սենյակից սենյակ, վախենալով բարձր խոսել, մի տեսակ երկյուղածությամբ դիտելով անհավատալի շքեղությունը՝ փետուրե ներքնակներով անկողինները, հայելիները, բազմոցը, բրյուսելյան խալին, Վիկտորիա թագուհու վիմագրությունը հյուրասեղանի բուխարու վրա։ Նրանք արդեն իջնում էին աստիճաններով, երբ հայտնաբերեցին, որ պակասում է Մոլլին։ Հետ վերադառնալով, նրան գտան ննջասենյակում։ Միսիս Ջոնզի զարդասեղանից մի կապույտ ժապավեն դնելով ուսին, նա հայելու մեջ զմայլվում էր իր հիմար արտացոլումով։ Մնացածները խստիվ հանդիմանեցին նրան, եւ բոլորը միասին տնից դուրս եկան։ Ճանապարհին վերցրին խոհանոցում կախված ապխտած բդերը եւ դուրս տարան թաղելու, իսկ Դմբուզը սմբակով ծակեց լվացքասենյակի գարեջրի տակառը։ Մնացած ամեն ինչ մնաց անձեռնամուխ։ Տեղում միաձայն որոշում ընդունվեց տունը պահպանել որպես թանգարան։ Բոլորը համաձայնվեցինհամաձայնեցին, որ ոչ մի անասուն տանը երբեք չպիտի ապրի։
: Նախաճաշից հետո Ձնագնդին եւ Նապոլեոնը նորից բոլորին հավաքեցին։
: — Ընկերներ,— ասաց Ձնագնդին,— դեռեւս վեցն անց կես է եւ առջեւում մեզ երկար օր է սպասում։ Այսօր մենք սկսում ենք խոտհունձը։ Սակայն մինչ այդ մենք եւս մեկ խնդիր ունենք։
: Այստեղ խոզերը բացահայտեցին, որ անցած երեք ամսվա ընթացքում նրանք աղբակույտում գտած Ջոնզի երեխաների նախկին այբբենարանով գրել եւ կարդալ են սովորել։ Նապոլեոնն ուղարկեց սեւ եւ սպիտակ ներկի հետեւից եւ բոլորին առաջնորդեց հնգահեծան դարպասի մոտ։ Ապա Ձնագնդին (քանի որ ամենագրագետը նա էր) վրձինը սեղմեց իր տոտիկի երկու հոդերի միջեւ, դարպասի վերին վերանից ջնջեց «ՄԵՆԸՐ ՖԵՐՄԱ» գրությունը եւ փոխարենը գրեց․ «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ»։ Այդուհետեւ ֆերման այդպես էր կոչվելու։ Դրանից հետո նրանք վերադարձան շինությունների մոտ, ուր Ձնագնդին եւ Նապոլեոնը կարգադրեցին սանդուղք բերել եւ դեմ տալ ամբարի պատին։ Նրանք բացատրեցին, որ անցած երեք ամսվա պրպտումներից հետո խոզերին հաջողվել է Անասնիզմի հիմունքները շարադրել Յոթ Պատվիրականներում։ Պատվիրաններում։ Այժմ այդ Յոթ Պատվիրականները Պատվիրանները պիտի գրանցվեն պատին, վերածվելով անխախտ մի օրենքի, որով Անասնաֆերմայի բոլոր անասունները պարտավոր են այսուհետեւ առաջնորդվել հավիտյան։ Որոշ դժվարությամբ (քանի որ խոզի համար հեշտ չէ սանդուղքի վրա հավասարակշռություն պահպանելը) Ձնագնդին վեր բարձրացավ եւ անցավ գործի, մինչ Զռանը փոքր֊ինչ ներքեւ ներկի դույլն էր պահել։ Պատվիրանները սեւ պատի վրա գրվեցին խոշոր սպիտակ տառերով, որոնք կարդացվում էին երեսուն մետրից․
: ՅՈԹ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ