Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 96 բայտ, 08:29, 15 Հուլիսի 2013
:   Մի՞թե այդ թշվառ կենդանիները համարձակվում են մտածել, որ ես այն աստիճան այլասերված եմ, որ ուզում եմ պաշտպանել իմ ճշմարտությունը։ Թեև ես եհու եմ, սակայն հուիհընհընմների ամբողջ աշխարհին քաջ հայտնի է, որ իմ պայծառ տիրոջ հրահանգների և օրինակների շնորհիվ ես կարողացա երկու տարվա ընթացքում (թեև խոստովանում եմ՝ սոսկալի դժվարություններով) վտարել ինձնից ատելու, նենգելու, խաբելու, երկդիմաբանելու դժոխային սովորությունը, որ այնքան խոր արմատ է դրել մեր ցեղակիցների, մասնավորապես եվրոպացիների հոգում։
:   Ես ունեմ և այլ գանգատներ այդ անախորժ դեպքի վերաբերյալ։ Բայց ես չեմ ուզում ձանձրացնել թե՛ ինձ և թե՛, ավելի ևս, ձեզ։ Ես պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ վերջին վերադարձից հետո իմ մեջ վերակենդանացան իմ եհուական բնությանը հատուկ մի քանի մոլություններ, շնորհիվ մեր ցեղի մի քանի ներկայացուցիչների և մանավանդ իմ սեփական ընտանիքի հետ ունեցած շփման, որ անխուսափելի էր, հակառակ դեպքում ես երբեք չէի փորձի մեր թագավորության մեջ բարեփոխության ենթարկելու եհու ցեղը։ Այդ երևակայական ծրագրերն Այժմ ես մի կողմ եմ նետել։
 
==Առաջին մաս — Ճանապարհորդուցյուն դեպի Լիլիպուտիա==
==Գլուխ առաջին==