Changes

Շվեյկի արշավանքը դեպի Իտալիա

Ավելացվել է 380 բայտ, 13:15, 22 Հուլիսի 2013
{{Վերնագիր
|վերնագիր = Շվեյկի արշավանքը դեպի Իտալիա
|հեղինակ = [[Յարոսլավ Հաշեկ]]
|թարգմանիչ = Ռոզա Պետրոսյան, Գուրգեն Գալստյան
|աղբյուր = [[«Շաֆրանեկի-ժառանգությունը»]]
}}
 
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Պատմվածք]]
 
 
:Շվեյկը զինվոր ական ծառայաթյան գնաց ուրախ տրամադրաթյամբ։ Ցանկանամ էր պարզապես զվարճանալ, բայց այնպես ստացվեց, որ սարսափ տարածեց Տրիենտ քաղաքի ողջ կայազորում՝ սրա պետով հանդերձ։
:Շվեյկը միշտ ժպտում էր, սիրալիր վերաբերմունք ուներ և, ըստ երևույթին, դա էր պատճառը, որ նրան անընդհատ բանտ էին նստեցնում։ Դուրս գալով, բանտարկաթյունից, ժպտալով պատասխանում էր բոլոր հարցերին և բացարձակորեն հանգիստ թույլ էր տալիս՝ իրեն նորից կալանել, սակայն հոգու խորքում բավարարված էր այն բանով, որ իրենից վախենամ են Տրիենտի կայազորի բոլոր սպաները։ Ոչ թե կոպտությամբ, այլ, ընդհակառակը, բարեկիրթ շարժուձևով և բարյացակամությունով, բարեկամական ժպիտներով. ահա թե ինչով էր նա սպաներին հուսահատաթյան հասցնում։ Տեսուչի հայտնվելուն պես, զինվորական մահճակալին նստած ու լայն ժպտացող Շվեյկը քաղաքավարութլամբ ողջունում էր նրան այսպիսի բառերով.