Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 477 բայտ, 12:07, 23 Հուլիսի 2013
/* Կապիտան Գուլիվերի նամակը իր քերորդի Սիմփսոնին */
Եթե եհուների կշտամբանքները որևէ կերպ ազդեին վրաս, ես հիմք կունենայի գանգատվելու իմ սեփական քննադատներից, որոնցից շատերը կարծում են, թե իմ ճանապարհորդությունները սեփական ուղեղիս երևակայության արդյունքն են և այնքան հեռու են գնում, որ ենթադրում են, թե հուիհընհընմներն ու եհուներն ավելի իրական չեն, քան Ուտոպիայի բնակիչները։
Մինչդեռ պիտի խոստովանեմ, որ ինչ վերաբերում է Լիլիպուտիայի, Բրոբդինգեգի <ref>Բրոբդինգնեգ․ ― Հազիվ թե հարկ լինի նշելու, որ այդ ուղղումը (պատմության ճշգրտությունը վկայող մի ավելորդ շտրիխ է) չի կարելի լուրջ համարել։ Բրոբդինգնեգ խոսքը (Brobdingneg) Անգլիայում լիլիպուտ բառի պես համարյա թե մականուն է դառել (մանավանդ դրանից ածանցված բառերը)։</rif> (այդ խոսքն այդպես պիտի արտասանվի և ոչ թե սխալ կերպով՝ բրոբդինգնեգ) և Լապուտայի ժողովուրդներին, ես երբեք չեմ լսել, որ մի որևէ եհու, որքան էլ որ նա հավակնոտ լինի, ժխտի նրանց գոյությունը, կա թե չէ նրանց վերաբերյալ իմ պատմած իրողությունները, որովհետև ճշմարտությունը միշտ հաղթում է ընթերցողին իր ակնհայտ փաստերով։ Եվ մի՞թե քիչ հավանականություն կա հուիհընհընմների և եհուների մասին իմ արած պատմության մեջ, երբ հայտնի է, որ վերջիններից նույնիսկ այս քաղաքում հազարներ կան, որոնք տարբերվում են հուիհընհընմների երկրում ապրող նրանց բիրտ եղբայրներից նրանով, որ նրանք խոսում են արագ և անհասկանալի ու մերկ ման չեն գալիս։ Ես գրել եմ նրանց ուղղելու համար և ոչ թե նրանցից հավանություն ստանալու համար։ Նրանց ամբողջ ցեղի միահամուռ գովեստն ինձ համար ավելի պակաաս արժեք ունի, քան թե վրնջույնը երկու այլասերված հուիհընհընմի, որոնց ես կապում եմ իմ գոմի մեջ, որովհետև այս վերջիններից, որքան էլ այլասերված լինեն, ես կարող եմ որևէ առաքիություն սովորել, որ զերծ է մոլությունից։
Մի՞թե այդ թշվառ կենդանիները համարձակվում են մտածել, որ ես այն աստիճան այլասերված եմ, որ ուզում եմ պաշտպանել իմ ճշմարտությունը։ Թեև ես եհու եմ, սակայն հուիհընհընմների ամբողջ աշխարհին քաջ հայտնի է, որ իմ պայծառ տիրոջ հրահանգների և օրինակների շնորհիվ ես կարողացա երկու տարվա ընթացքում (թեև խոստովանում եմ՝ սոսկալի դժվարություններով) վտարել ինձնից ատելու, նենգելու, խաբելու, երկդիմաբանելու դժոխային սովորությունը, որ այնքան խոր արմատ է դրել մեր ցեղակիցների, մասնավորապես եվրոպացիների հոգում։
Ադմին, Վստահելի
1876
edits