Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 585 բայտ, 05:29, 5 Օգոստոսի 2013
/* Գլուխ հինգերորդ */
Դրանից հետո մենք անցանք Ակադեմիայի մյուս մասը, ուր, ինչպես մի փոքր առաջ ասացի, ծրագրողների նիստն էր՝ վերացական գիտություններին նվիրված։
Առաջին պրոֆեսորը, որին ես տեսա, գտնվում էր մի խոշոր սենյակում՝ քառասուն աշակերտներով շրջապատված։ Ողջյունից հետո նա նկատեց, որ ես ուշադրությամբ նայում եմ մի դազգահի, <ref>Դազգահ․ ― Տրամաբանական գործողություններ կատարելու ընդունակություն ունեցող մեքենաների գաղափարը ծագել է մի քանի անգամ՝ xvi դարում Կորնելիուս Ագրիպիոսի, Լայնբնիցի, Ջեվոնսի (xix դ․) և «ժամանակակից» տրամաբանության ներկայացուցիչների մոտ, իսկ առաջին անգամ՝viii դարում իսպանական սխոլաստիկ և ալքիմիկ Ռայմոնդ Լուլլիուսից։</ref> որ բռնում էր սենյակի մեծագույն մասը և ասաց, գուցե նրա զբաղմունքն ինձ զարմանք պատճառի, նրա նպատակն էր ծրագրել վերացական գիտությունների կատարելագործումը գործնական և տեխնիկական գործողությունների միջոցով։ Սակայն մարդկությունը շուտով պիտի գնահատի նրա ծրագրի օգտակարությունը, և նա շողոքորթում էր իրեն, թե ավելի վսեմ միտք դեռ ոչ ոքի գլխում չի ծագել։ Ամեն ոք գիտե, թե որքան դժվար է սովորական մեթոդներով ուսումնասիրել արվեստն ու գիտությունները․ մինչդեռ նրա գյուտով ամենատգետ անձնավորությունը չնչին ծախքով և նվազ ֆիզիկական աշխատանքով կարող է գրել փիլիսոփայության, բանաստեղծության, իրավագիտության, մաթեմատիկայի և աստվածաբանության վերաբերայլ գրքեր՝ տաղանդի և ուսման իսպառ բացակայությամբ։ Ապա նա ինձ տարավ դեպի դազգահը, որի շուրջը շարեշար կանգնել էին նրա աշակերտները։ Այդ դազգահի մեծությունը քսան քառակուսի ոտնաչափ էր և դրված էր սենյակի մեջտեղը։ Նրա երեսը տախտակի բազմաթիվ կտորներից էր, որոնցից ամեն մեկը նարդու զառի չափ էր, մեկը մյուսից մի փոքր ավելի։ Տախտակի այդ կտորները միացված էին իրար երկաթե բարակ լարով և ամեն կողմից կպցրած էր թղթի կտորներ, որոնց վրա իրենց լեզվով գրված էին բառեր, որ ունեին զանազան եղանակներ, ժամանակներ ու հոլովներ, սակայն առանց որևէ կարգի։ Ապա պրոֆեսորը խնդրեց, որ ես ուշադիր լինեմ, որովհետև նա ուզում էր բանեցնել իր մեքենան։ Պրոֆեսորի հրամանով աշակերտներից մեկը բռնեց երկաթե մի դաստակ, որ թվով քառասուն՝ կպցրած էին դազգահի չորս կողմից․ երբ աշակերտները մի քանի անգամ պտտացրին այդ դաստակները, բառերի նախկին շարադասությունը միանգամայն փոխվեց։ Այն ժամանակ պրոֆեսորը հրամայեց, որ երեսունվեց հոգի հանդարտ կերպով կարդան այն տողերը, որոնք առաջացել էին դազգահի վրա, և երբ նրանք այդ տողերում գտնում էին երեք կամ չորս բառ, որոնք մի որևէ դարձվածք էին կազմում, իսկույն թելադրում էին մնացած չորս աշակերտներին, որոնք գրագիրների դեր էին կատարում։ Այդ վարժությունը կրկնվեց երեք թե չորս անգամ, և մեքենան այնպես էր շինված, որ ամեն մի պտույտից հետո բառերը նոր դասավորություն էին ստանում, հենց որ տախտակի կտորները մի կողմից մյուս կողմն էին շարվում։
Այդ վարժությամբ երիտասարդ ուսանողները պարապում էին օրական վեց ժամ, պրոֆեսորը ցույց տվեց ինձ բազմաթիվ մեծադիր հատորներ՝ հատուկտոր դարձվածքներից կազմված, որ նա մտադիր էր իրար հետ միացնել և այդ կերպով գոյացած նյութի վրա մարդկությանը տալ արվեստների ու գիտությունների մի միաձույլ երկասիրություն․ այդ գործը կարելի էր ավելի կատարելագործել և արագացնել, եթե հասարակությունը որոշ գումար հատկացներ հինգ հարյուր նման դազգահ շինելու Լագադոյում և հնարավորություն տար այդ դազգահներից ստացած դարձվածքներն իրար հետ համեմատելու։
Ադմին, Վստահելի
1876
edits