Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 1449 բայտ, 08:41, 5 Օգոստոսի 2013
/* Գլուխ վեցերորդ */
Սենատորներին ստիպելու համար, որպեսզի նրանք ծառայեն թագի շահերին, նա առաջարկում է բարձր պաշտոնները նրանց մեջ բաժանել վիճակահանությամբ․ նախ և առաջ ամենքը պիտի երդվեն և խոսք տան, որ պիտի քվեարկեն ի նպաստ արքունիքի, անկախ նրանից՝ վիճակ կընկնի թե ոչ․ հետագայում նրանք, ում վիճակ չի ընկել, իրավունք ունեն, որևէ պաշտոն թափուր մնացած դեպքում, մասնակցելու վիճակահանության։ Այդպիսով նրանց մեջ հույսն ու սպասելիքը միշտ վառ կմնա, ոչ ոք չի գանգատվի խոստումնազանցության դեմ, այլ անհաջողությունն ամբողջապես կվերագրեն բախտին, որի թիկունքն ավելի լայն ու ամուր է, քան մի որևէ մինիստրի թիկունքը։
Մի այլ պրոֆեսոր ցույց տվեց ինձ հրահանգների մի ընդարձակ ձեռագիր, <ref>Հրահանգների մի ընդարձրակ ձեռագիր․․․ Այս գլխի վերջին մասը (որ արգելել և խեղաթյուրել ցարական Ռուսաստանի ցենզուրան) ծաղրում է այն ձևերը, որ կիրառվել էին Ատտերբիի, Ռոչեստերի եպիսկօպոսի և Վեստմինստերի դեկանի դատավարության ժամանակ, որոնցից վերջինը դատի էր կանչված պետական դավաճանության համար։ Նա Աննա թագուհու կողմնակիցն էր և Գեորգ I֊ի գահ բարձրանալու ժամանակ հրաժարվել էր երդվելուց, հույս ունենալով, որ կվերադառնա «Հակոբ III֊րդ թագավորը», ինչպես նա կոչում էր Աննայի եղբորը, անգլիական գահի այդ թեկնածուին։ 1722-ին նա կալանքի ենթարկվեց Տաուերում, հակապետական դավադրությանը մասնակցելու համար։ Ոչ մի կասկած չկա, որ նա Ստյուարտների վերահաստատման կողմնակից էր, սակայն նրա հանցանքը հաստատող ուղղակի փաստեր չկային ու նրա աքսորումը տորիներին մեծ զայրույթ պատճառեց, մասնավորապես Սվիֆտին ու Պոպին։</ref> պետության դեմ սարքած դավադրություններն ու մեքենայությունները երևան հանելու համար։ Նա պետական մարդկանց խորհուրդ էր տալիս քննության ենթարկելու բոլոր կասկածելի անձնավորությունների կերակուրը, իմանալու՝ թե երբ են նրանք ճաշում, ո՞ր կողքի վրա են պառկում, ո՞ր ձեռքովն են սրբում իրենց հետույքը, մանրազնին կերպով զննելու նրանց կղկղանքի գույնի, հոտի, համի, թանձրության, թուլության ու պնդուցյան հիման վրա կարծիք կազմել նրանց մտքի ու նպատակների մասին, որովհետև երբեք մարդն այնքան լուրջ, խորամիտ և կենտրոնացած չի լինում, քան այն ժամանակ, երբ նա նստած է արտաքնոցում, մի բան, որ պրոֆեսորը գիտե իր սեփական փորձից։ Եվ իսկապես, երբ նա այդ վիճակում ցանկացավ, լոկ փորձի համար, մտածել, թե ո՞րն է թագավորին սպանելու լավագույն միջոցը, այն ժամանակ նրա կղկղանքը կանաչավուն ներկով գունավորվեց, և այդ կղկղանքի գույնը միանգամայն այլ էր, երբ նա մտածում էր միայն ապսամբություն բարձրացնելու և մայրաքաղաքը հրդեհելու մասին։
Այդ բոլոր դատողությունները գրված են խոր նրբամտությամբ ու պարունակում են պետական մարդկանց համար հետաքրքրական և շահավետ բազմաթիվ դիտողություններ, թեև այդ դիտողություններն ինձ այնքան էլ լրիվ չթվացին։ Ես վստահություն ունեցա հեղինակին ասելու այդ և առաջարկեցի, որ նա բարեհաճի կցել մի քանի հավելումներ։ Նա մեծ հաճույքով ընդունեց իմ առաջարկը, ավելի, քան սովորաբար անում են մեզ մոտ գրողները, մանավանդ նրանք, որոնք աշխատում են ծրագրեր կազմելու վրա, և հայտնեց, թե ուրախությամբ կլսի հետագա հրահանգները։
Ադմին, Վստահելի
1876
edits