Changes

Կիլիմանջարոյի ձյուները

No change in size, 14:59, 23 Սեպտեմբերի 2013
Աֆրիկան դուր եկավ կնոջը։ Նա ասաց, որ հավանեց Աֆրիկան։ Նա սիրում էր այն ամենն, ինչ գրգռիչ է, սիրում էր կյանքի փոփոխություն, նոր ծանոթություններ ու զվարճություն։ Ու Հարրին հավատում էր, որ նորից իր մեջ ուժ կգտնի ու կանցնի աշխատանքի։ Եթե սա նշանակում է, որ վերջն անխուսափելի է, իսկ նա գիտե՛ր, որ վերջն անխուսափելի է, ապա արդյոք արժե՞ր ողնաշարը ջարդած օձի նման կծել ինքն իրեն։ Կինը ոչնչով մեղավոր չէր։ Եթե նա չլիներ, նրա փոխարեն կլիներ մի ուրիշը։ Քանի որ նա իր ամբողջ կյանքն ապրել էր ստի ու կեղծիքի մեջ, ապա թող բարի լիներ հենց ստի ու կեղծիքի մե՛ջ մեռնելու։ Նա բլրի ետեւից հրացանի ձայն լսեց։
Հիանալի էր կրակում այդ բարի եւ հարուստ քածը, որն իր խնամակալն էր եւ որը կործանեց իր տաղանդը։ Հիմարությո՛ւն։ Նա ինքն էր կործանել իր տաղանդը։ Ինչո՞ւ մեղադրել այս կնոջը, մի՞թե նրա համար, որ նրան տվել էր հարմարավետ ու հանգիստ կյանք։ Նա ինքն էր կործանել իր տաղանդը, որովհետեւ չէր կարողացել օգտագործել այն, որովհետեւ դաջաճանել դավաճանել էր ինքն իրեն ու իր հավատին, որովհետեւ կյանքն անցկացրել էր հարբեցողությամբ, ու խմիչքը բթացրել էր նրա ստեղծագործական կարողությունները, որովհետեւ ծո՛ւյլ էր եղել, եղել էր շռայլությունների ու զվարճությունների մեջ ապրող մարդ, եղել էր սնո՛բ, փառամոլ, ու սնապա՛րծ, կործանել էր իրեն աշխարհի բոլոր ստերով ու ճշմարտություններով։ Ի՞նչ էր սա։ Հին գրքերի ցուցա՞կ։ Էլ ի՜նչ տաղանդ։ Ի՛նչ խոսք, տաղանդ կա՛ր, բայր բայց փոխանակ օգտագործելու իր տաղադնըտաղանդը, նա վաճառքի էր հանել այն։ Նա երբեք չի ասել իրեն՝ ես այս ինչ բանն արեցի։ Միշտ ասել է՝ ես կարո՛ղ էի այս ինչ բանն անել։ Նա նախընտրել էր օրվա հացը շահել ոչ թե մատիտի ու գրչի, այլ ուրիշ միջոցներով։ Տարօրինակ էր նաեւ այն, որ երբ նա սիրահարվում էր որեւէ կնոջ, ապա վերջինս միշտ ավելի հարուստ էր լինում, քան նախորդը։ Իսկապես, տարօրինակ է, չէ՞։ Բայց երբ նա դադարում էր սիրել, երբ նա սկսում էր ստել, ինչպես հիմա ստում էր այս կնոջը, որ բոլորից շատ դրամ ուներ, անհատնում հարստություն, որ մի ժամանակ ունեցել է ամուսին ու երեխաներ, որն առա՛ջ էլ ունեցել է սիրահարներ, սակայն բավարարություն չի գտել նրանց մեջ ու սիրել է միայն նրան, սիրել է եւ՛ որպես գրողի, եւ՛ որպես տղամարդու, եւ՛ որպես ընկերոջ, եւ՛ որպես թանկարժեք իրի,— տարօրինակ չէ՞ որ երբ նա դադարեց նրան սիրել ու սկսեց ստել, ապա այնուամենայնիվ նա կարողացավ շա՛տ ավելի բան տալ այդ կնոջ փողերի դիմաց, քան մինչ այդ կարողացել էր տալ այն բոլո՛ր կանանց, որոնց իսկապե՛ս սիրել է։
Մենք բոլորս էլ երեւի ստեղծված ենք նրա համար, որպեսզի ուզած֊չուզած հարմարվենք մեր ճակատագրին։ Տաղանդն արտահայտվում է նրանում, թե ինչպես ես վաստակում օրվա հացդ։ Նա ամբողջ կյանքում այս կամ այն ձեւով վաճառել է իր տաղանդը, իսկ երբ սեր չկա, չկա զգացմունք, ապա քո ստացած փողերի դիմաց ավելի որակյալ ապրանք ես տալիս։ Նա արդեն համոզվե՛լ էր դրանում, բայց հիմա այդ մասի՛ն եւս երբեք չի կարողանա գրել։ Ո՛չ, չի կարողանա, մինչդեռ արժե՛ր գրել։
 Նա տեսավ կնոջը, որ հրացանը ձեռքին մոտենում էր իրենց վրանին։ Նա հագել էր զինվորականի անդրավարտիք։ Երկու երիտասարդ ծառաները գալիս էին նրա ետեւից ու բերում սպանված ոչխարը։ Այնուամենայնիվ նա հետաքրքիր կին է, մտածեց Հարրին, ու լավ մարմին ունի։ Նա անչափ տաղանդավոր եւ անչափ գիտեկ գիտակ էր անկողնի հարցերում։ Չես կարող ասել, որ գեղեցիկ էր, բայց նրա դեմքը դուր էր գալիս Հարրիին, նա հսկայական քանակությամբ գրքեր էր կարդում, սիրում էր ճամփորդել ու որսորդությամբ զբաղվել եւ իհարկե, անչափ շատ էր խմում։ Ամուսինը մահացել էր, երբ նա համեմատաբար ավելի երիտասարդ էր։ Ամուսնու մահից հետո որոշ ժամանակ նա իրեն նվիրեց արդեն հասունացած իր երեխաներին, որոնք բնավ էլ նրա կարիքը չունեին ու ճնշված էին զգում իրենց։ Նա տարվեց նաեւ ախոռով, գրքերով ու խմիչքով։ Երեկոյան, ընթրիքից առաջ, նա սիրում էր գիրք կարդալ։ Ու կարդալիս սոդայով վիսկի էր խմում։ Ընթրիքի էր գալիս հարբած, իսկ երբ ընթրիքի ժամանակ եւս մի բաժակ գինի էր խմում, քունն անմիջապես տանում էր։ Բայց դա առաջ էր, մինչեւ սիրահարներ ունենալը։ Իսկ երբ սիրահարներ ունեցավ, այլեւս այդքան շատ չէր խմում, որովհետեւ քունը տանում էր նաեւ առանց խմիչքի։ Բայց սիրահարների հետ ձանձրալի էր։ Ամուսնու հետ նա չէր ձանձրանում, իսկ սրանց հետ ձանձրալի էր։
Հետո նրա տղաներից մեկն օդային աղետի ժամանակ մահացավ։ Նա ձեռք քաշեց սիրահարներից, բայց խմիչքն այլեւս չէր մեղմացնում ցավը, ու նա հասկացավ, որ անհրաժեշտ էր նոր կյանք սկսել։ Եվ հանկարծ ամենայն սրությամբ զգաց իր միայնակությունը, զգաց ու վախեցավ։ Հարկավոր էր մի մարդ, որին նա կարողանար հարգել։
— Վստահ եմ։ Արդեն ժամանակն է։ Քաղաքում կբուժեն ոտքդ, ու այդ ժամանակ մենք մի լա՛վ կտանջենք իրար։ Բայց ոչ այնպես,— ինչպես այս առավոտ։
 
— Չխմե՞նք։ Արեւն արդեն մայր է մտնում։
<i>
Լճի դիմաց, բլրի վրա, գերանակերտ, սպիտակ մի տուն կար։ Դռան մոտ դրված էր զանգ, որի օգնությամբ ճաշի էին կանչում բնակիչներին։ Տան ետեւում դաշտ էր, իսկ դաշտի ետեւում սկսվում էր անտառը։ Տնից մինչեւ նավահանգիստ ձգվում էր բարդիների շարքը։ Հրվանդանի մոտ եւս բարդիներ էին աճում։ ԱՆտառի Անտառի եզրից դեպի լեռն էր բարձրանում մի արահետ, որտեղ նա մոշ էր հավաքում։ Հետո գերանակերտ տունն այրվեց, այրվեցին նաեւ այն բոլոր զենքերը, որ կախված էին բուխարու վրա ամրացված եղջերուի ոտքերից։ Հրացանի փողերն ու պահեստատուփի մեջ հալվող կապարե գնդակներն ընկած էին մոխիրների վրա, որ օգտագործում էին օճառ պատրաստող հսկա կաթսաների համար, ու դու հարցրիր պապիկիդ, թե կարելի՞ է վերցնել հրացանի փողերն ու խաղալ, ու նա ասաց՝ ոչ։ Ախր դրանք դեռ ի՛ր հրացաններն էին, իսկ նորերը նա երբեք չգնեց։ Ոչ էլ շարունակեց որսորդությամբ զբաղվել։ Այդ նույն տեղում բարակ տախտակներից վերակառուցեցին տունը եւ ստիպակ ներկեցին։ Պատշգամբից երեւում էին բարդիները, իսկ բարդիներից այն կողմ՝ լիճը։ Բայց հրացան այլեւս չկար։ Հրացանի փողերը, որ մի ժամանակ կախված էին եղջերուի ոտքերից, գերանակերտ տանը, հիմա ընկած էին մոխիրների մեջ ու ոչ ոք ձեռք չէր տալիս նրանց։
Պատերազմից հետո, Սեւ Անտառում մենք վարձեցինք կարմրախայտով հարուստ մի գետակ, որին կարելի էր հասնել երկու տարբեր ճանապարհներով։ Առաջին ճանապարհը, որի երկու կողմում ստվերախիտ ծառեր էին շարված, սկսվում էր Տրիբերգից ու գնում էր դեպի հովիտը։ Հետո բարձրանում էր բլուրը, անցնում փոքր ֆերմաների ու Շվարցվալդի բարձր շենքերի կողքով ու շարունակվում էր մինչեւ գետը։ Ա՛յ, հենց այստեղ էլ մենք ձուկ էինք որսում։
Երկրորդ ճանապարհը տանում էր դեպի անտառի եզրը, որից հետո հարկավոր էր սոճուտով բարձրանալ բլուրը, հասնել մարգագետնին ու իջնել մինչեւ կամուրջը։ Գետի մոտ կեչիներ էին աճում։ Գետը փոքր էր ու նեղ, բայց թափանցիկ ու արագահոս, իսկ այնտեղ, որտեղ նա քշում֊տանում էր կեչիների արմատները, հորձանուտ էր գոյանում։ Տրիբերգի պանդոկում սեզոնը հաջող էր սկսվել։ Անչափ հաճելի էր այնտեղ։ Շուտով պանդոկի տիրոջ հետ լավ բարեկամներ դարձանք։ Հաջորդ տարին սկսվեց ինֆլյացիան, եւ այն դրամը, որ նա հավաքել էր մի տարի առաջ, այլեւս բավական չէր մթերքներ գնելու ու կրկին բաց անելու պանդոկը, եւ նա կախեց իրեն։
Դու կարող էիր թելադրել դա, բայց եւ չէի՛ր կարող թելադրել Քոնթրեսքարդի հրապարակի մասին, որտեղ ծաղկավաճառուհիները ներկում էին ծաղիկները, ու ներկը հոսում էր մայթի վրայով, հասնում մինչեւ ավտոբուսի կանգառը։ Չեէիք Չէիք կարող թելադրել նաեւ այն ծերունիների ու պառավների մասին, որոնք միշտ հարբած էին։ Ո՛չ էլ այն երեխաների մասին, որոնց քիթն անընդհատ վազում էր ցուրտ եղանակին։ Ո՛չ էլ կեղտոտ քրտնահոտի, աղքատության, Café des Amateurs֊ի հարբածների ու Bal musette֊ի վերին հարկերում ապրող պոռնիկների մասին։ Ո՛չ էլ այն դռնապանուհու մասին, որն իր խցիկում ընդունում էր հանրապետական գվարդիայի հեծյալ զինվորներին, որի փտրփափնջով սաղավարտը դրված էր աթոռին։ Ո՛չ էլ միջանցքի այն կողմում ապրող կնոջ մասին, որի ամուսինը հեծանվորդ էր, ո՛չ էլ այն մասին, թե ինչպես մի առավոտ կաթնավաճառի խանություն նա ուրախացավ, երբ բաց արեց L’Auto֊ն ու կարդաց, որ ամուսինը Փարիզ—Տուր մրցավազքում շահել էր երրորդ տեղըը։ տեղը։ Նա առաջին անգամն էր մասնակցել այդպիսի խոշոր մրցման։ Կինը ծիծաղեց, կարմրեց, լաց եղավ, հետո սպորտային դեղին թերթը ձեռքին տուն վազեց։ Իսկ Bal musette֊ի տիրուհու ամուսինը տաքսու շոֆեր էր, ու երբ Հարրին առավոտ շուտ պետք է օդանավակայան գնար, նա բախեց դուռը եւ արթնացրեց նրան։ Ու մեկնելուց առաջ նրանք երկուսով մի֊մի բաժակ սպիտակ գինի խմեցին բարում։ Նա ճանաչում էր իր թաղի հարեւաններին, որովհետեւ բոլորն էլ աղքատ էին։
Հրապարակի շուրջ ապրող մարդիկ բաժանվում էին երկու տեսակի․ հարբեցողների ու մարմնամարզիկների։ Հարբեցողները խմիչքո՛վ էին սպանում իրենց աղքատությունը։ Իսկ մարմնամարզիկներն իրենց մարզումներո՛վ էին արտահայտում այն ամենը, ինչ կուտակվել էր նրանց հոգում։ Նրանք կոմունարների հետնորդներն էին, որոնց համար այնքան էլ դժվար չէր ճիշտ կողմնորոշվել քաղաքականության մեջ։ Նրանք գիտեին, թե ովքեր են սպանել իրենց հայրերին, իրենց ազգականներին, իրենց եղբայրներին իրենց ընկերներին, երբ Վերբալյան զինվորները կոմունայի անկումից հետո գրավեցին քաղաքը ու հաշվեհարդար տեսան այն բոլոր մարդկանց հետ, որոնց ձեռքերին կոշտուկներ կային, գլխներին՝ կեպկաներ կամ որեւէ այլ նշան, որ մատնում էր նրանց բանվորական ծագումը։ Եվ այդ աղքատության մեջ, այդ թաղի գինետանը, նա գրեց իր առաջին տողերը ու դրանով սկիզբ դրեց այն գործին, որին հետեւելու էր իր ամբողջ կյանքում։
Փարիզում չկար մի այլ թաղամաս ,որ նրա համար այսքան սիրելի լիներ․ սաղարթախիտ ծառեր, հին, սպիտակ տներ, որոնց ներքեւի մասը սրճագույն էր ներկված, հրապարակում գտնվող ավտոբուսների կանաչ շարքը, մայթի վրա թափվող արհեստական ծաղիկների ներկը, Կարդինալ Լեմուան փողոցից դեպի գետն իջնող անսպասելի զառիթափը, Մուֆթար փողոցի նեղ ու խճողված աշխարհը։ Երկու փողոց, որոնցից մեկը բարձրանում էր դեպի պանթեոն, իսկ մյուսը, որով նա ամեն օր անցնում էր իր հեծանվով, ամբողջ շրջանի միակ ասֆալտապատ եւ հարթ ճանապարհն էր, նեղ ու բարձր տներով եւ էժանագին մի հյուրանոցով, որտեղ մահացել էր Պոլ Վեռլենը։ Նրանց բնակարանը բաղկացած էր երկու սենյակներից, ու նա հյուրանոցի վերին հարկում եւս մի համար էր վարձել, որն արժեր վաթսուն ֆրանկ։ Հենց այդտե՛ղ էլ նա գրում էր, հենց այդտեղի՛ց էլ երեվում երեւում էին Փարիզի տանիքները, ծխնելույզներն ու քաղաքի բոլոր բլուրները։
Բնակարանի պատուհաններից երեւում էր միայն ածխավաճառի կրպակը։ Ածխավաճառը գինի էլ էր ծախում․ վատ գինի։ Boucherie chevalide֊ի մուտքի վրա դրված ձիու ոսկե գլուխը, նրա բաց պատուհանից երեւացող ոսկեգույն, դեղին ու կարմիր մսագնդերը եւ կանաչ ներկված գինետունը, որտեղից նրանք գինի էին վերցնում․ լա՛վ կամ էժանագի՛ն։ Իսկ մի փոքր այն կողմ՝ սպիտակ սվաղած պատեր էին ու հարեւանների պատուհանները։ Ա՛յն հարեւանների, որոնք երեկոները, երբ ինչ֊որ հարբած մարդ թավալվում էր փողոցում, տնքում ու հառաչում (ֆրանսիական iviesse֊ի<ref>Հարբեցողություն (ֆր․)։</ref> տիպիկ օրինակ, չնայած աշխատում են քեզ հավատացնել, որ այդպիսի բան գոյություն չունի), բաց էին անում պատուհանները, ու ականջիդ էին հասնում նրանց ձայները։
— Ո՞ւր է ոստիկանը։ Երբ որ պետք չի, սրիկան ամբողջ օրը ցցվում է քթներիս առաջ։ Երեւի հիմա պառկել է ինչ֊որ դռնապանուհու հետ։ Ոստիկանի՛ն փնտրեցեք։ — Վերջապես ինչ֊որ մեկը մի դույլ ջուր է թափում, ու տնքոծները տնքոցները դադարում են։— Ի՞նչ է սա։ Ջուր։ Ճի՛շտ է։
Ու պատուհանները փակվում են։
— Այո, իհարկե։ Միայն թե դա վնաս է ինձ։
Երբ նա գնա, մտածեց Հարրին, կխմեմ այնքան, որքան ցանկանամ։ Ավելի շուտ այնքան, որքան մնացել է շշի մեջ։ Ա՛չ Ա՛յ թե հոգնել էր նա։ Չափազանց շա՛տ էր հոգնել։ Հարկավոր էր մի փոքր նիպհել։ նիրհել։ Նա լուռ պառկել էր, ու մահն այլեւս նրա կողքին չէր։ Երեւի գնացել էր ուրիշ փողոցով։ Երեւի հիմա գնում է իր զույգի հետ ,գնում է հեծանվով եւ անձայն անցնում է մայթերի կողքով։
<i>
Այո, նա երբեք չի գրել Փարիզի մասին։ Համենայն դեպս, ա՛յն Փարիզի, որն այնքան թանկ էր իր համար։ Իսկ մնացածնե՞րը, որոնք այդպես էլ մնացին չգրված։
Իսկ ռանչո՞ն, եղեսպակի արծաթե սպիտակությո՞ւնը, ոռոգիչ ջրանցքների արագահոս ու թափանցիկ ջո՞ւրը, կանաչ առվույտի ծանր հասկե՞րը։ Արահետը տանում էր դեպի բլլուրներըբլուրները, ու կովերն ամռանը եղնիկի պես վախկոտ էին դառնում։ Իսկ աշնանը, երբ սարերից կովերին տուն էին քշում, նրանք բառաչում էին, քայլում էին դանդաղ եւ համաչափ ու փոշի էին բարձրացնում։ Երեկոյան պարզ երեւում էր լեռան սրածայր գագաթը, իսկ դու արահետով ցած էիր իջնում՝ դեպի լուսնի լույսով ողողված հովիտը։ Հիմա նա հիշեց, թե ինչպես էր վերադառնում անտառի միջով, թե ինչպես էր մթության մեջ բռնում ձիու պոչից։ Հիշեց նաեւ այն բոլոր պատմվածքները, որ նա պատրաստվում էր գրել այդ վայրերի մասին։ Պատմվածք այն հիմար պատանու մասին, որին թողել էին ռանչոյում ու կարգադրել, որ ոչ ոքի անասնակեր չտա։ Իսկ ֆրոքսեցի մի ապուշ ծերունի, որի մոտ մի ժամանակ աշխատել էր հիմար պատանին եւ անընդհատ ծեծ կերել նրանից, ռանչո մտավ ու անասնակեր պահանջեց։ Տղան չտվեց, իսկ ծերունին սպառնեց, որ դարձյան կծեծի նրան։ Տղան խոհանոցից վերցրեց հրացանը եւ սպանեց ծերունուն։ Ու երբ մի շաբաթ հետո նրանք վերադարձան, սառած դիակն ընկած էր փարախում, ու շները գզգել էին նրան։ Իսկ այն, ինչ մնացել էր դիակից, դու փաթաթեցիր սավանի մեջ, դրեցիր սահնակի վրա եւ տղային ստիպեցիր, որ օգնի քեզ, ու դուք երկուսդ էլ, դահուկներ հագած, քարշ տվեցիք սահնակը։ Այդպես դուք վաթսուն մղոն անցաք, մինչեւ որ հասաք քաղաք, որտեղ հարկավոր էր տղային իշխանության ձեռքը հանձնել։ Իսկ նրա մտքովն անգամ չէր անցնում, որ իրեն կձերբակալեն։ Մտածում էր, որ կատարե՛լ է իր պարտքը, որ դու նրա ընկե՛րն ես, որ իր արարքի համար վարձատրություն կստանա։ Նա օգնե՛ց, որ ծերունուն այստեղ բերեն, թող բոլորն էլ իմանան, թե ինչքա՛ն վատ ծերունի էր նա, թե նա ինչպես էր ուզում գողանալ ուրիշի խոտը։ Ու երբ շերիֆը շղթայեց տղայի ձեռքերը, նա չէր հավատում իր աչքերին։ Հետո լաց եղավ։ Ահա այս պատմությունն էր, որ նա միշտ պահում էր ապագայի համար։ Ամենաքիչը նա քսան պատմվածքի նյութ էր հավաքել այս վայրերից։ Բայց եւ այնպես ոչ մեկն էլ չգրեց։ Ինչո՞ւ։
</bi>
— Դե գնա ու բարատրիրբացատրիր, թե ինչո՞ւ։
— Ինչի՞ մասին ես խոսում, սիրելիս։
Նա արհամարհում էր բոլոր նրանց, ովքեր ընկճվում էին կյանքի հարվածների տակ։ Այդպես էլ պիտի լինե՛ր, նա չպե՛տք է նրանց համակրեր, քանի որ ինքն ամեն ինչ հասկանում էր։ Նա մտածում էր, որ ամեն դժվարություն կհաղթահարի, որ աշխարհում ոչինչ չի կարող կոտրել նրան, եթե միայն ինքն ուշադրություն չդարձնի ոչ մի բանի վրա։
Շա՜տ լավ։ Նա հիմա ուշադրություն չի դարձնում նաեւ մահվա՛ն վրա։ Ցավթ Ցավը միակ բանն էր, որից նա միշտ վախեցել է։ Նա կարող էր իսկական տղամարդու պես դիմանալ, միայն թե այդ ցավը շատ չտեւեր, միայն թե ուժասպառ չաներ նրան։ Բայց այս անգամ տանջանքն անտանելի էր, ու երբ նա զգաց, որ սկսում է հանձնվել, ցավը դադարեց։
<i>
Նա հիշեց մի վաղեմի դեքպ․ դեպք․ գերմանական պահակակետից մի նռնակ գցեցին հրետանու սպա Ուիլյամսոնի վրա, երբ նա գիշերն անցնում էր փշալարերի միջով։ Նա լաց էր լինում եւ խնդրում էր բոլորին, որ սպանեն իրեն։ Նա լավ սպա էր, գեր ու անչափ քաջ, բայց եւ մի փոքր ցուցամոլ։ Սակայն այդ գիշեր նրանք լուսարձակների լույսի տակ տեսան, թե ինչպես նրա փորոտիքը դուրս թափվեց եւ կախվեց լարերի վրա։ Այնպես որ, երբ նրան փորձեցին կենդանի դուրս բերել այնտեղից, ստիպված եղան դանակով կտրել նրա փորոտիքը։ Կրակի՛ր, Հարրի։ Ի սեր աստծո, կրակի՛ր։ Մի անգամ վեճ ծագեց այն հարցի շուրջը, որ աստված մարդուն իր վերուստ առաքում է միայն այն, ինչ նա ի վիճակի է տանել, եւ մի մարդ պաշտպանեց այն տեսակետը, որ իբր ցավը ինչ֊որ պահ ինքնըստինքյան սպանում է մարդուն։ Բայց նա միշտ հիշում էր այդ գիշերը, միշտ հիշում էր Ուիլյամսոնին։ Ցավթ Ցավը չսպանեց Ուիլյամսոնին։ Ու երբ Հարրին նրան տվեց իր համար պահած մորֆինի ամբողջ պաշարը, միեւնո՛ւյն է, դա՛ եւս միանգամից չօգնեց։
</i>
Որովհետեւ հենց այդ պահին մահը բոլորովին մոտեցավ նրան եւ գլուխը դրեց մահճակալի եզրին, ու Հարրին զգաց նրա շունչը։
— Երբեք չէի հավատա, որ նա այնպիսին է, ինչպես պատկերացնում են՝ զանգ գանգ ու գերանդի,— ասաց Հարրին։— Նույն հաջողությամբ նա կարող է հեծանիվ նստած ոստիկան լինել կամ թռչուն։ Կամ կարող է բորենու պես լայն դունչ ունենալ։
Հիմա նա հետզհետե առաջանում էր, բայց այլեւս առաջվա նման որոշակի ձեւ չուներ։ Պարզապես տարածություն էր գրավում։
Ծառաները բարձրարցին մահճակալը, շրջանցեցին վրանը, անցան ժայռերի ու խարույկների կողքով, որոնց վրա դիզված խոտն արդեն վերջացել էր, ու դրա համար էլ այլեւս ծուխ չէին հանում ու պայծառորեն բոցկլտում էին քամու դիմաց, եւ մոտեցան ինքնաթիռին։ Դժվար էր Հարրիին խցիկի մեջ տեղավորել, բայց երբ վերջապես տեղավորեցին, նա հենվեց կաշվե աթոռակին, իսկ ծառաները նրա ոտքը հենեցին Քոմթոնի աթոռի ուսին։ Քոմթոնը գործի դրեց շարժիչը ու մտավ իր խցիկը։ Նա ձեռքով հրաժեշտ տվեց Էլլենին ու ծառաներին, ու երբ շարժիչի ձայնը շուտով սովորական աղմուկի վերածվեց, ինքնաթիռը պտույտ գործեց, անցավ վարազի փոսերի մոտով, սկսեց ցատկոտել տեղում, հետո ետեւում թողեց նաեւ խարույկների միջեւ գտնվող հարթությունը եւ մի վերջին անգամ ցնցվելով, օդ բարձրացավ։ Նա տեսավ, թե ինչպես ներքեւից հրաժեշտ էին տալիս իրենց։ Բլրի մոտ ամրացված վրանը հիմա գրեթե հավասարվել էր գետնին, հարթությունը հետզհետե ավելի էր լայնանում, ծառերն ու թփուտները եւս գրեթե գետնին էին հավասարվել։ Գազանների հետքերը բարակ թելերի նման ձգվում էին դեպի չորացած աղբյուրները, իսկ քիչ այն կողմ մի աղբյուր կար, որ առաջ նա երբեք չէր տեսել։ Վերեւից երեւում էին միայն զեբրերի կլորիկ գավակներն ու մի քանի անտիլոպ, որոնք այս ու այն կողմ թափված բծեր էին հիշեցնում, եւ հիմա կարծես երկար շղթաներով բարձրանում էին բլուրը։ Երբ ինքնաթիռի ստվերը գազանների վրա ընկավ, նրանք ցրվեցին ու փախան, ու հիմա առանձին֊առանձին նրանք անչափ փոքր էին թվում, եւ նույնիսկ զգալի չէր, որ սրընթաց վազում էին։ Մինչեւ հորիզոնը ձգված հարթությունը դեղնամոխրագույն էր։ Իսկ ուղիղ նրա աչքերի առաջ երեւում էր միայն Քոմթոնի բրդե կտորից կարված բաճկոնի ուսն ու թաղիքե գլխարկը։ Հետո նրանք անցան նախալեռների վրայով, որտեղ անտիլոպները նեղ արահետներով մագլցում էին լեռը։ Այնուհետեւ կանաչ անտառների միջից անսպասելի երեւացին լեռները, որոնց լանջերը ծածկված էին հնդգեղեգնի խիտ թփուտներով։ Իսկ հետո դարձյալ թավ անտառներ, որոնք լեռնագագաթների ու ձորերի հետ կարծես մի միասնական քանդակ էին ներկայացնում։ Վերջապես, ահա եւ լեռնանցքը, որտեղից լեռներն աստիճանաբար սկսում են իջնել, իսկ հետո նորից բաց մանուշակագույն ու մուգ դարչնագույն հարթություն, որ պարուրված է շիկացած օդով։ Ինքնաթիռը հիմա անցնում է այդ շիկացած օդի միջով, ու Քոմթին շրջվում է եւ նայում, թե նա ինչպես է զգում իրեն։ Իսկ առջեւում դարձյալ մթին էին տալիս լեռները։
Եվ այդ պահին, փոխանակ դեպի Արուշա ուղղություն վերցնելու, ինքնաթիռը ձախ է դառնում։ Քոմթին երեւի կարծում էր, որ բենզինը կբավականացնի։ Ու նայելով ներքեւ, նա տեսավ գետնի վրա լողացող մի ամպ, որ քուլաների բաժանված այս ու այն կողմ էր թռչում։ Նա նման էր փոթորկի ժամանակ թափվող առաջին ձյանը։ Ա՛յն փոթորկի, որ հայտնի չէ, թե որտեղից է փչում։ ու Ու նա գլխի ընկավ, որ այդ մորեխը հարավից էր գալիս։ Ինքնաթիռն սկսեց ավելի վեր բարձրանալ ու կարծես դեպի արեւելք թեքվեց։ Իսկ հետո ամեն ինչ հանկարծ մթնեց։ Ընկել էին տեղատարափ անձրեւի ու մրրկաբեր ամպերի մեջ, կարծես ջրվեժի միջով էին թռչում։ Իսկ երբ դուրս եկան այդ ամպերից, Քոմթին շրջեց երեսը, ժպտաց ու երկարեց ձեռքը։ Իսկ այնտեղ, առջեւում, նա տեսավ Կիլիմանջարոչի հսկա, երկնասլաց ու արեւի տակ տնհավատալիորեն ճերմակ, կլոր գագաթը, որի առջեւ աշխարհում ամեն ինչ թվում է խեղճ ու չնչին։ Ու նա զգաց, որ հենց այդպե՛ղ այդտե՛ղ էլ գնում էր ինքը։
Նույն այդ պահին բորենին դադարեց մթության մեջ ոռնալ, ու հիմա սկսեց ինչ֊որ տարօրինակ, գրեթե մարդկային լացի նման ձայներ հանել։ Կինը լսեց դա ու անհանգիստ շարժվեց մահճակալում։ Նա չարթնացավ։ Նա երազում տեսավ Լոնգ Այլենդի տունը, ու դա կարծես իր աղջկա դեբյուտի նախօրյակին էր։ Չգիտես ինչու, այստեղ էր նաեւ հայրը ու նա անչափ կոպիտ էր վերաբերվում նրա հետ։ Հետո բորենին այնքան ուժեղ ոռնաց, որ նա արթնացավ ու առաջին րոպեին չկարողացավ հասկանալ, թե որտեղ է ինքը, եւ սարսափը պատեց նրան։ Նա վերցրեց ձեռքի լապտերը ու լուսավորեց երկրորդ մահճակալը, որ Հարրիի քուն մտնելուց հետո ներս էին բերել։ Կինը տեսավ, որ նա պառկել էր մոծակներից պաշտպանող ցանցի ետեւում,, իսկ ոտքը, չգիտես ինչու, դուրս էր հանել ու կախել մահճակալից։ Վիրակապն ընկել էր, ու կինը վախենում էր այն կողմ նայել։
— Մոլո՛,— կանչեց նա,— մոլո՛, մոլո՛։— Հետո գոռաց․— Հարրի՛, Հարրի՛։— Հետո ավելի՛ ուժգին գոռաց․— Հարրի՛, ի սեր աստծո, Հարրի՛։
Պատասխան չեկավ, ու կինն այլեւս չէր լսում նրա շնչառությունը։
 Վրանի ետեւում բորենին դարձյան դարձյալ նույն տարօրինակ ձայներն արձակեց։ Բայց նրա սիրտն այնքան արագ էր բաբախում, որ նա այլեւս ոչինչ չլսեց։  
1936
 
 
<references/>
Վստահելի
1396
edits