Changes

Օլիվեր Թվիստի արկածները

1 byte removed, 11:40, 7 Հունվարի 2014
― Ձեզ համար դեռ վաղ է մահվան մասին խոսելը։
― Աստվա՛ծ ոչ անի ― վրա բերեց հիվանդապահ պառավը, գրպանի մեջ թաքցնելով ինչ֊որ կանաչ շիշ, որի պարունակությունը քիչ առաջ նա մեծ բավականությամբ գաղտագողի ըմբոշխնում էր մի անկյունում։ ― Աստվա՛ծ ոչ անի, ո՛չ։ Եթե նա էլ ինձ նման կյանքի դառնությունները ճաշակած լիներ, եթե նա էլ ունեցած լիներ տասներեք երեխա, որոնցից այժմ միայն երկուսը ողջ մնացած լինեին, և եթե նա էլ այդ որբացած երկու երեխաներով ապաստանած լիներ այս խճալի խղճալի վայրում, անշուշտ այլ կերպ կմոտենար հարցին։ Մտածի՛ր, սիրելիս, թե ինչ է նշանակում մայր լինել, մտածի՛ր գառնուկս, մտածի՛ր։
Սակայն, ըստ երևույթին, մայրական զգացմունքների կոչ անող այս խրախուսիչ ակնարկությունները սպասված արդյունքը չտվեցին։ Հիվանդը գլուխը տարուբերեց և ձեռքը երկարեց դեպի երեխան։
Հաջորդ ութ֊տասը ամիսների ընթացքում Օլիվերը խաբեության ու դավադրության մշտական զոհ էր։ Նրան պահում էին ծծակով։ Աղքատանոցի իշխանությունները երեխայի քաղցած ու լքյալ վիճակի մասին պարտ ու պատշաճ կերպով զեկուցեցին ծխական իշխանություններին։ Ծխական իշխանությունները ամենայն արժանապատվությամբ հարցրին աղքատանոցի իշխանություններին, թե արդյոք տվյալ ժամանակի աղքատանոցում չկա՞ր իգական սեռին պատկանող որևէ մեկը, որը ի վիճակի լիներ Օլիվեր Թվիստին շնորհել զլացված սնունդն ու մխիթարանքը։ Աղքատանոցի իշխանությունները խոնարհաբար պատասխանեցին, թե չկա այդպիսի մեկը։ Աղքատանոցի իշխանությունները վեհանձնորեն ու մարդասիրաբար որոշեցին Օլիվերին ուղարկել երեք մղոն հեռու գտնվող մի ագարակ, այլ կերպ ասած՝ աղքատանոցի մի ուրիշ բաժանմունք, որտեղ մոտավորապես երեսուն անչափահաս օրինազանցներ, չունենալով բավարար սննդի և բավարար հագուստեղենի անպատեհությունը, ամբողջ օրը թավալվում էին հատակին։ Նրանք հանձնված էին ինչ֊որ մեծահասակ կնոջ ծնողական խնամքին, մի կին, որը յուրաքանչյուր երեխայի համար շաբաթական ստանում էր յոթ և կես պեննի։ Շաբաթը յոթ և կես պեննիով կարելի էր բավականին լավ սնունդ տալ երեխային։ Ավելին․ այդ գումարով կարելի էր նույնիսկ ծանրաբեռնել նրա ստամոքսը։ Բայց պառավը փորձառու էր և իմաստուն։ Նա ուներ շատ ճշգրիտ ըմբռնում, թե ինչն է լավ երեխաների համար և ինչը օգտակար՝ իր համար։ Հետևաբար, շաբաթական թոշակների մեծագույն մասը նա հատկացնում էր իրեն, պակասեցնում էր աճող ծխական սերնդի համար սահմանված արդեն իսկ քիչ սնունդը և զրկում նրան իր գոյությունը պահպանելու ամենաէական պահանջներից։ Այս բոլորը մի անգամ ևս հաստատում էին այն, որ նա մի չափազանց հայտնի և փորձված փիլիսոփա էր։ Ո՞վ չի իմանում մի այլ փորձառու փիլիսոփայի պատմությունը, որը հավատում էր այն տեսությանը, թե ձին կարող է ապրել առանց ուտելու։ Եվ որպեսզի հաջողությամբ ապացուցի այդ, նա իր սեփական ձիու սնունդը պակասեցրեց այնքան, որ ամբողջ օրվա համար սկսեց տալ միայն մի բուռ գարի։ Անշուշտ կարճ ժամանակվա ընթացքում նա այդ ձիուն կդարձներ ոչնչով չսնվող, աշխույժ և ոստոստուն մի կենդանի, եթե այդ կենդանին հոգին չփչեր քսան և չորս ժամ ավելի վաղ, նախքան կվարժվեր միայն օդով սնվելու վիճակին։ Դժբախտաբար, սակայն, այդ ձիու պատմությունը հաճախ կրկնվում էր նաև վերոհիշյալ փորձառու կնոջ կիրառած «սիստեմում»։ Քանի որ ճիշտ այն ժամանակ, երբ երեխաները մի կերպ հաշտվում էին չափազանց քիչ քանակությամբ և բոլորովին անորակ սննդով բավարարվելու մտքի հետ, չար բախտից այնպես էր պատահում, որ տասից ութ և կեսի դեպքում նրանք հիվանդանում էին քաղցից ու ցրտից, կամ լքվածության հետևանքով ընկնում էին կրակի մեջ ու վառվում, և կամ դիպվածով խեղդամահ լինում։ Վերոհիշյալ բոլոր դեպքերը հանգում էին այն բանին, որ դժբախտ փոքրիկ էակը սովորաբար հրավիրվում էր անդրշիրիմյան աշխարհը և այնտեղ միանում այս աշխարհում երբեք չճանաչած իր նախահայրերին։
Ծխական երեխաները այս աշխարհից հեռանում էին նաև այլ պատճառներով․ օրինակ՝ տեղափոխման ժամանակ մահճակալների տակ ճզմվելով և կամ անզուշությամբ խաշվելով լվածքի լվացքի եռացած ջրով, թեև վերջին արկածը այնքան էլ հաճախադեպ չէր, քանի որ լվածք լվացք հիշեցնող իրադարձությունը շատ սակավ էր պատահում այս ագարակում։ Այդ ձևով մահացող երեխաների հարցը երբեմն, չգիտես ինչու, ավելի խոր քննարկման էր ենթարկվում, և դատավորները քմահաճորեն անախորժ հարցեր էին տալիս, կամ ծխի բնակիչները այս կապակցությամբ ըմբոստանալով, գրավոր բողոքներ էին ներկայացնում։ Բոլոր այս լրբությունները, սակայն, իսկույն կասեցվում էին բժշկի ցուցմունքով և բիդըլի վկայությամբ։ Նրանցից առաջինը դիազննության ընթացքում (բնականաբար) միշտ էլ ոչինչ չէր գտնում երեխաների ներքին օրգանների մեջ, իսկ երկրորդը անփոփոխ կերպով երդվում էր հօգուտ ծխական իշխանությունների։ Որքա՜ն մեծ բարեպաշտություն նրա կողմից։ Բացի այդ, երբ հանձնաժողովի անդամները պարբերաբար այցելում էին «երեխաների ագարակը», միշտ էլ մի օր առաջ նախազգուշացնում էին բիդըլի միջոցով։ Իսկ երբ նրանք էին գալիս, երեխաները մաքուր ու կոկիկ էին լինում։ Մարդիկ ինչո՞ւ պետք է ավելին պահանջեին։
Անշուշտ ավելորդ է ակնկալել, որ խնամելու այս սիստեմը կարող էր տալ հարուստ ու բեղմնավոր բերք։ Օլիվեր Թվիստի իններորդ տարեդարձը նրան գտավ դժգույն, նիհար, կծկված և որոշակիորեն թերաճ վիճակում։ Բայց բնությունը, կամ ժառանգականությունը, մի տոկուն ու բարի հոգի էր դրել Օլիվերի կրծքի տակ, և այդ հոգին հաստատության ժլատ սննդի շնորհիվ բավականին «լայն պայմաններ» էր ունեցել աճելու։ Գուցե հենց այդ հանգամանքին էլ կարելի է վերագրել նրա ողջ մնալու և ծննդյան իններորդ տարեդարձին հասնելու պարագան։ Ինչպես էլ եղած լիներ սակայն, անժխտելի ճշմարտություն էր, որ իրոք Օլիվերի իններորդ տարեդարձն էր։ Բայց նա և ուրիշ երկու փոքրիկ ջենթլմեններ, հանդուգն կերպով բողոքած լինելու պատճառով, որ իրենք իբրև թե քաղցած են, լավ խարազանվելուց հետո, արգելակվել էին մութ ածխանոցում, և Օլիվերն այնտեղ էլ անց էր կացնում այդ հանդիսավոր օրը, երբ միսիս Մեննը, աղքատանոցի բարեսիրտ լեդին, հանկարծակի ցնցվեց, ցանկապատի մոտ տեսնելով միստր Բամբըլին՝ ծխական բիդըլին, որն աշխատում էր դուռը բանալ։
Թեև այս հրավերին հետևեց ակնածանքով լի մի խոնարհություն, որ անգամ եկեղեցականի սիրտը կարող էր փափկեցնել, բայց դա ոչ մի կերպ չմեղմեց բիդըլի զայրույթը։
― Մի՞թե պատշաճ ու հարգալիր վերաբերմունք է ձեր կողմից, միսիս Մենն, ― ասաց միստր Բամբըլը եղեգնյա գավազանը ամուր սեղմելով, ― դռան առաջ սպասեցնել ծխական պաշտոնյաներին, երբ նրանք գալիս են այստեղ ծխական որբերին վերաբերող ծխական գործերով։ Հայտի՞ Հայտնի՞ է արդյոք ձեզ, միսիս Մենն, որ դուք ծխական հանձնաժողովի վարձու ծառան եք։
― Բայց, միստր Բամբըլ, ես հենց այս րոպեին ձեզ այնքան շատ սիրող երեխաներից մի քանիսին ասում էի, որ այդ դուք եք գալիս, ― պատասխանեց միսիս Մեննը ծայրահեղ հեզությամբ։
Միսիս Մեննը բիդըլին առաջնորդեց մի փոքրիկ քարահատակ ընդունարան, նրան տվեց մի աթոռ և եռանկյունի գլխարկն ու եղեգնյա գավազանը հանդիսավոր կերպով դրեց նրա առաջ գտնվող սեղանին։ Միստր Բամբըլը սրբեց ճակատի քրտինքը, որ առաջացել էր երկար քայլելուց, բարեհաճորեն նայեց եռանկյունի գլխարկին և ժպտաց։
― Միստր Բամբըլ, չլինի թե վիրավորվեք այն բանից, որ ձեզ ասելու եմ, նկատեց միսիս Մեննը գրավիչ քաղցրությամբ, ― երկար ճանապարհ եք եկել, այլապես չէի առաջարկի։ Չե՞ք կամենա արդյոք մի բան խմել, թեկուզ մի քանի կաթիլ, միստր Բամբըլ։
― Ո՛չ մի կաթիլ, ո՛չ մի կաթիլ, ― ասաց միստր Բամբըլը, աջ ձեռքը արժանապատվությամբ, բայց գոհունակորեն թափահարելով օդի մեջ։
― Ինչի՞ կաթիլ է, ― հարցրեց բիդըլը։
― Մի խմիչքի, որ ես պարտավոր եմ տամը տանը մի քիչ ունենալ՝ սիրասուն մանկիկները հիվանդանալու դեպքում օգտագործելու համար, միստր Բամբըլ, ― պատասխանեց միսիս Մեննը և անկյունում գտնվող պահարանը բացելով մի շիշ և մի բաժակ դուրս բերեց։ ― Ջին է, միստր Բամբըլ, չեմ թաքցնում, ջին է։
― Երեխաներին ջի՞ն եք տալիս․ միսիս Մենն, ― հարցրեց Բամբըլը, աչքերով հետևելով խմիչքի պատրաստման հետաքրքրիր գործողության։
― Ա՜հ, բալի՜կս, ― ընդհատեց միսիս Մեննը, գոգնոցի ծայրով ձախ աչքը տրորելով։
― Եվ չնայած այն տասը ֆունտ վարձատրության, որ հետո բարձրացավ քսանի, չնայած ծխի բացառիկ, ես կասեի՝ գերբնական ջանքերին, ― ասաց Բամբըլը, ― երբեք հնարավոր չեղավ պարզել, թե ո՞վ է նրա հայրը, որտե՞ղ է բնակվում նրա մայրը, ի՞նչ է նրա անունը կամ հա֊սա֊րա֊կա֊կան հասարակական դիրքը։
Միսիս Մեննը ձեռքերը բարձրացրեց զարմանքով, բայց մի րոպե մտածելուց հետո ավելացրեց․
― Դո՞ւք հնարեցիք, միստր Բամբըլ։
― Այո՛, ե՛ս, միսիս Մենն։ Մենք ընկեցիկ երեխաներին անվանակոչում ենք այբբենական կարգով։ Վերջինը Ս տառն էր՝ Սուաբել անվանեցի նրան։ Հաջորդը Թ֊ն էր՝ Թվիստ անվանեցի սրան։ Հետևյալը լինելու է Ունվին և ապա հաջորդը հաջորդը՝ Վելքինս։ Մինչև այբուբենի վերջը ես պատրաստի անուններ ունեմ։ Երբ կհասնենք Ֆ տառին, նորից կսկսենք այբունենի Ա տառից։
― Օ՜, ուրեմն դուք բավականին գրագետ մարդ եք, սըր, ― բացականչեց միսիս Մեննը։
― Ո՛չ, նա չի կարող, ― պատասխանեց միստր Բամբըլը, ― բայց երբեմն կգա քեզ տեսնելու։
Այդ հանգամանքը շատ մխիթարական չէր Օլիվերի համար։ Չնայած իր փոքր տարիքին, նա, այնուամենայնիվ, բավականաչափ խելք ուներ ձևացնելու, թե այդտեղից հեռանալը մեծ վիշտ է պատճառում իրեն։ Արտասվելն այնքան էլ դժվար հարց չէր երեխայի համար։ Քաղցր և մոտիկ անցյալի խժդժությունները մեծապես օգնում են մարդուն, եթե նա ուզում է լաց լինել։ Եվ Օլիվերը, իսկապես, շատ բնական ձևով լաց եղավ։ Միսիս Մեննը բյուրավոր համբյուր համբույր շնորհեց նրան, բայց տղան ավելի գերադասեց այն մի կտոր հացն ու կարագը, որ տվեց այդ բարեսիրտ լեդին, որպեսզի աղքատների գործարանը հասնելիս չկազմվեր այն կարծիքը, թե նա չափից դուրս քաղցած է։ Ձեռքին մի կտոր հաց և գլխին սրճագույն կտավից պատրաստված ծխական մի կեպի, Օլիվերը հեռացավ այն ողբալի տանից, որտեղ կարեկցանքի կամ արևաշող նայվածք չէր փարատել նրա մանկության տարիների խավարը։ Այնուամենայնիվ, նրա հոգին մանկական տագնապալի վշտով փոթորկվեց, երբ քոթեջի դարպասը փակվեց նրա հետևից։ Չնայած հետևում թողած ընկերները դժբախտ փոքրիկ արարածներ էին, բայց նրանք կյանքում իր ճանաչած միակ սրտակիցներն էին, և այս ընդարձակ ու լայնածավալ աշխարհում մեն֊մենակ լինելու գիտակցությունը առաջին անգամ բույն դրեց երեխայի սրտում։
Միստր Բամբըլը գնում էր խոշոր քայլերով։ Փոքրիկ Օլիվերը, պինդ բռնած նրա ոսկեժանյակ թեզանիքից, վազում էր կողքից և ամեն րոպե հարցնում էր, թե արդյոք տեղ չե՞ն հասել։ Այս հարցումներին միստր Բամբըլը տալիս էր կարճ և կտրուկ պատասխաններ, քանի որ ժամանակավոր քաղցրաբարո տրամադրությունը, որ ջինը առաջացնում է որոշ մարդկանց մոտ, այժմ արդեն չքացել էր և նա նորից դարձել էր մի դաժան բիդըլ։
Խե՜ղճ Օլիվեր։ Երբ նա, շրջապատի անցուդարձին բոլորովին անտեղյակ, քնած էր երջանիկ անգիտությամբ, հանձնաժողովը եկել էր այնպիսի եզրակացության, որ էական ազդեցություն էր ունենալու նրա հետագա կյանքի վրա։ Բայց նրանք արդեն որոշել էին։ Եվ ահա՛ թե ինչ էին որոշել։
Հանձնաժողովի անդամները շատ գիտուն, խորաթափանց, փիլիսոփա մարդիկ էին, և երբ նրանց ուշադրությունը դարձրին աղքատանոցի վրա, նրանք բացահայտեցին այնպիսի իրողություններ, որ հասարակ մահկանացուները չէին կարող հայտնաբերել։ Այսպես, նրանք հայտնաբերեցին, թե աղքատները սիրում են աղքատանոցը, քանի որ դա նրանց համար հասարակաց մի զբոսավայր էր, մի պանդոկ, որտեղ նրանք տարին բոլոր ձրիաբար ստանում էին նախաճաշ, ճաշ և ընթրիք։ Դա մի դրախտավայր էր, ուր ամեն ինչ խաղ ու պար էր, առանց աշխատանքի հոգսի։ «Օհո՜», ասացին հանձնաժողովի անդամները խորիմաստ կերպով, «միայն մենք կարող ենք այս գործը կանոնավորել։ Մենք այդ բոլորին վերջ կտանք կայծակի արագությամբ»։ Ուստի նրանք հաստատեցին այնպիսի օրենք, որի հիման վրա բոլոր չքավորներին վերապահվում էր կատարել ընտրություն (որովհետև աստաված աստված չանի, որ իրենք հարկադրաբար գործ անեին), կա՛մ դանդաղ կերպով սովամահ լինել աղքատանոցի ներսում և կա՛մ ավելի արագ՝ աղքատանոցից դուրս։ Այս նկատառումով նրանք պայմանագիր կնքեցին ջրմուղի ընկերության հետ, որը պետք է անսահման քանակությամբ ջուր բաց թողներ, ապա նաև մի հացահատիկի վաճառականի հետ, որը պետք է պարբերաբար, փոքր քանակությամբ, վարսակի ալյուր ուղարկեր։ Այսպիսով, աղքատանոցի բնակիչներին տրվում էր, օրը երեք անգամ՝ շատ ջրալի խաշիլ, շաբաթը երկու անգամ՝ մի հատ սոխ և կիրակի օրերը՝ կես նկանակ հաց։ Նրանք շատ իմաստուն ու մարդասիրական կարգադրություններ արեցին նաև կանանց վերաբերյալ, որոնց կարիք չկա անդրադառնալու։ Նրանք նույնպես բարեհաճեցին հանձն առնել աղքատ ամուսիններին ապահարզան տալ իրենց միջոցներով, քանի որ Իրավաբանական խորհրդին դիմելու դեպքում հսկայական ծախսերի տակ կընկնեին։ Եվ փոխանակ մի մարդու պարտադրելու, որ իր ընտանիքը պահի, ինչպես մինչև այդ արել էին, հեռացնում էին նրան իր հարազատներից և դարձնում ազատ, ամուրի մարդ։ Վերոհիշյալ երկու հանգամանքը հաշվի առնելով, հասարակության բոլոր խավերից ով է իմանում ինչ մարդիկ կդիմեն նպաստի համար, եթե չլիներ աղքատանոցի մղձավանջը։ Բայց հանձնաժողովի անդամները շրջահայաց մարդիկ էին և այս բարդությունները կանխելու միջոցներն արդեն ձեռք էին առել։ Օժանդակությունը սերտորեն կապված էր աղքատանոցի և խաշիլի հետ, իսկ դա խրտնեցնում էր մարդկանց։
Օլիվերի տեղափոխվելուց հետո, առաջի վեց ամիսների ընթացքում, հանձնաժողովի կիրառած սիստեմը շատ բարգավաճ վիճակում էր։ Սկզբում, իհարկե, դա մի քիչ թանկ էր նստում նրանց վրա, նկատի ունենալով թաղման բյուրոյին հատկացված գումարի աճը և աղքատների շորերը անընդհատ փոքրացնելու անհրաժեշտությունը, քանի որ մեկ կամ երկու շաբաթ խաշիլով սնվելուց հետո այդ շորերը կախ էին ընկնում նրանց հյուծված և կծկված մարմինների վրայից։ Բայց աղքատանոցի բնակիչների թիվը նույնպես նվազում էր, ինչպես նվազում էր նրանց մարմնի ավելորդ ծանրությունը, և հանձնաժողովը զմայլված ու հափշտակված էր այս հաջողություններով։
Վստահելի
1396
edits