Changes
― Նա փորձել է սպանել նաև սպասուհուն, սըր, ― ասաց միստր Բամբըլը, բոլորովին այլայլված դեմքով։
― Եվ տիրուհուն, ― միջամտեց միստեր Քլեյփոլը։
― Նաև իր տիրո՞ջը, կարծեմ դու այդպես ասացիր, Նոա, ― ավելացրեց միստր Բամբըլը։
― Ո՛չ, չեմ խնայի, սըր, ― պատասխանեց բիդըլը գավազանի ծայրին ամրացնելով այն մոմած թելը, որով խարազանում էր ծխական հանցավորեներին։
― Սովերբերրրիին Սովերբերրիին ասա, թող նա էլ չխնայի։ Նրա հետ ոչինչ չի կարելի անել առանց մտրակի գործածության և առանց գլուխ ջարդելու, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը։
― Դուք անհոգ կացեք, ես ամեն ինչ կարգի կբերեմ, ― պատասխանեց բիդըլը։
Նա բանալու անցքից հանդիսավոր կերպով հեռացավ, մարմինը ձգեց, գլուխը բարձրացրեց և լուռ զարմանքով նայեց մյուս երեքին։
― Օ՜հ, գիտե՛ք, միստր Բամբըլ, երևի նա խելագարվել է, ― ասաց միսիս Սովերբերին։ ― Անգամ նրանից նվազ խելք ունեցող որևէ տղա չէր համարձակվի գոնե ձեա ձեզ հետ այդ ձևով խոսել։
― Դա խելագարություն չէ, տիկի՛ն, ― պատասխանեց միստր Բամբըլը, մի քանի րոպե խորհրդածելուց հետո։ ― Դա մսից է։
Երբ արշալույսի առաջին շողերը փեղկերի արանքից ներս թափանցեցին, Օլիվերը վեր կացավ և դուռը դարձյալ բացեց։ Նա երկչոտ նայեց շուրջը, մի րոպե վարանեց, ապա դուռը ծածկեց և դուրս եկավ։
Նա նայեց ճամփի աջ ու ձախ կողմերը, չիմանալով ուր փախչել։ Հիշեց, թե սայլերը ինչպես էին բլուրն ի վեր համրընթաց համընթաց բարձրանում։ Ինքը ևս գնաց այդ ուղղությամբ, և դաշտերի մեջ հասնելով մի արահետի, որը, ինչպես նա գիտեր, որոշ տարածությունից հետո միանում էր գլխավոր ճանապարհին, արագ քայլերով շարունակեց առաջ գնալ։
Օլիվերը որքա՜ն լավ էր հիշում այդ արահետը։ Ագարակից աղքատանոց փոխադրվելիս ինչպիսի՜ շնչասպառությամբ էր նա վազել միստր Բամբըլի կողքից։ Այժմ հենց այդտեղից էլ պետք է անցներ։ Սիրտը սկսեց ուժգին բաբախել, երբ մտածեց այդ մասին։ Նույնիսկ մի պահ որոշեց հետ դառնալ, բայց երկար էր քայլել և շատ ժամանակ կկորցներ ճանապարհը փոխելով։ Բացի այդ, վաղ առավոտ էր, և հազիվ թե նկատեին իրեն, հետևավար նա շարունակեց իր ճամփան։
Լոնդոնի և իր միջև եղած տարածությունը ևս չորս մղոնով նվազել էր, երբ հիշեց, թե որքան դժվարությունների պետք է հանդիպի մինչև տեղ հասնելը։ Այս նկատառումներից ճնշված, նա քայլերը դանդաղեցրեց և սկսեց մտածել, թե ինչ միջոցներով կարող է հասնել իր նպատակին։ Կապոցում ուներ մի կտոր հաց, մի հնամաշ շապիկ և երկու զույգ կարկատած գուլպա։ Գրպանում ուներ նաև մի պեննի՝ Սովերբերրիի նվերը, որ նա ստացել էր ինչ֊որ հուղարկավորության ժամանակ իր պաշտոնը արտակարգ լավ կատարելու համար։ «Մի մաքուր շապիկ ունենալը մեծ սփոփանք է», մտածեց Օլիվերը, «ինչպես նաև երկու զույգ կարկատած գուլպա և մի պեննի ունենալը, բայց դրանք ոչնչով չեն օգնի վաթսունհինգ մղոն ճանապարհ կտրելու համար, այն էլ ձմռանը»։ Սակայն շատ մարդկանց նման Օլիվերի միտքը ևս հակամետ էր դժվարություններ թվարկելու, քան դրանք հաղթահարելու համար որևէ գործնական միջոցի մասին մտածելու։ Հետևաբար, բավական երկար և ապարդյուն խորհրդածելուց հետո, փոքրիկ կապոցը մեկ ուսից մյուսը տեղափոխեց և շարունակեց առաջ գնալ։
Այդ օրը Օլիվերը քսան մղոն ճանապարհ անցավ և ամբողջ ժամանակ ոչինչ չտարավ բերանը, բացի այդ մի կտոր չոր հացից, որ ուներ կապոցում, և մի քանի ումպ ջրից, որ խնդրել էր ճամփեզրյա խրճիչների խրճիթների բնակիչներից։ Երբ գիշերը վրա հասավ, նա սողոսկեց մարգագետնում գտնվող ծղոտի մի դեզի տակ և որոշեց մինչև առավոտ մնալ այնտեղ։ Սկզբում նա սարսափեց, որովհետև քամին թախծոտ վայնասունով հեծեծում էր ամայի դաշտերում, ցուրտն ու քաղցը տանջում էին նրան․ նա երբեք իրեն այդքան միայնակ չէր զգացել։ Այնուամենայնիվ, չափազանց հոգնած լինելով, նա շուտով քնեց՝ մոռանալով իր տառապանքները։
Առավոտյան երբ զարթնեց, մարմինը ցրտից փայտացել և անզգայացել էր, որ առաջին իսկ պատահած գյուղում ստիպված եղավ իր ունեցած պեննին փոխանակել մի կտոր հացի հետ։ Դեռ տաներկու մղոն չէր անցել, երբ նորից մութն ընկավ։ Նրա ոտների վրա ուռուցքներ էին առաջացել, և սրունքները ուժասպառությունից դողդողում էին։
Իր ծննդավայրից հեռանալու յոթերորդ օրն էր, երբ Օլիվերը կաղեկաղ, հազիվ քարշ գալով, առավոտ վաղ մտավ Բարնետ կոչված փոքրիկ քաղաքը։ Լուսամուտների փեղկերը դեռևս փակ էին, իսկ փողոցները ամայի։ Կյանքի առօրյան դեռ չէր սկսվել։ Արևը հորիզոնից բարձրանում էր իր ամբողջ շքեղությամբ, բայց նրա լույսը տղայի լքված ու ողորմելի վիճակը ավելի բացահայտ դարձրեց, մինչ նա արյունածոր և փոշեթաթախ ոտքերով նստել էր մի տան շեմքին։
Փեղկերը աստիճանաբար բացվեվին․ բացվեցին․ երթևեկությունն սկսվեց։ Անցորդներից ոմանք կանգ առան և մի քանի րոպե սևեռուն նայեցին Օլիվերին, կամ շտապ անցնելիս շուռ եկան, հարևանցիորեն նայեցին ու հեռացան․ բայց ոչ ոք չսփոփեց նրան և կամ նեղություն չքաշեց հարցնելու, թե ինչպես է նա այդտեղ եկել։ Մուրալու տրամադրություն չուներ ու այդպես էլ անշարժ մնաց իր տեղում։
Օլիվերը, աստիճանների վրա այսպես կուչ եկած, անփութորեն իր շուրջն էր դիտում, զարմանալով, թե որքան շատ գինետներ կային այս քաղաքում (Բարնետում յուրաքանչյուր տանը հաջորդում է մեծ կամ փոքր մի գինետուն), և ապշած մտածելով այն մասին, թե փողոցում հանգիստ երթևեկող կառքերը ինչպես կարող էին ընդամենը մի քանի ժամում կտրել֊անցնել այն տարածությունը, որ մանկական քայլերով ինքը հազիվ էր գլուխ բերել յոթ տանջալի օրվա ընթացքում, ի հայտ բերելով իր տարիքին անհամապատասխան վճռականություն և գերբնական ուժ, երբ հանկարծ նրա ուշադրությունը գրավեց մի տղա, որ մի քանի րոպե առաջ իր մոտով անտարբեր անցած լինելով, այժմ նորից վերադարձել և դեմի մայթից ուշի ուշով իրեն էր հետևում։ Սկզբում նա շատ մեծ նշանակություն չտվեց դրան, բայց տղան այնքան երկար ու սևեռուն նայեց, որ Օլիվերը գլուխը բարձրացրեց և ինքն էլ փոխադարձաբար, սևեռուն նայեց նրան։ Սրա վրա տղան անցավ այս կողմը և մոտենալով Օլիվերին՝ ասաց․
― Բարև, ա՛յ տղա, ի՞նչ դժբախտություն է պատահել քեզ։
Այս հարցը տվող փոքրիկ տղան գրեթե հասակակից էր նրան, բայց այնքան տարօրինակ տեսք ուներ, որ Օլիվերը կյանքում չէր հանդիպել այդպիսի մեկին։ Նրա քիթը տափակ էր, ճակատը լայն, ընդհանուր տեսքը համարյա գռեհիկ և չափազանց կեղտոտ, այնուամենայնիվ, նա ուներ հարուստ մարդու շարժուձև։ Տարիքի համեմատ հասակը կարճ էր, ոտքերը աղեղնաձև էին, աչքերը մանր, տգեղ ու ծակող։ Գլխարկը գլխի վրա այնքան թեթև էր գրվածդրված, որ ամեն րոպե անպայման վայր կընկներ, եթե նրա տերը չունենար գլուխը ճարպկությամբ ցնցելու մի յուրահատուկ ձև, որը դարձյալ նախկին տեղն էր բերում գլխարկը։ Նա հագել էր մեծ մարդու պիջակ, որը համարյա կրունկներին էր հասնում։ Թեղանիքները մինչև արմունկը ծալված էին, ըստ երևույթին, ձեռքերը թավշկա թավշյա տաբատի գրպանների մեջ ավելի ազատ խրելու հետին նպատակով, քանի որ նա իր ձեռքերը միշտ գրպաններում էր պահում։ Կարճ ասած՝ թեթևամիտ, սնապարծ և հոխորտացող մի փոքրիկ ջեմթլմեն էր նա, և նրա հասակը, իր կիսամաշ կոշիկներով մեկտեղ, հասնում էր միայն չորս ոտք ու վեց մատնաչափ բարձրության։
― Բարև, ա՛յ տղա, ի՞նչ դժաբխտություն է պատահել քեզ, ― հարցրեց այդ տարօրինակ փոքրիկ ջենթլմենը Օլիվերին։
Օլիվերը հեզությամբ պատասխանեց, թե որքան ինքը գիտե, խոսքը թռչունի բերանի մասին է, որին կտուց են ասում։
― Օ՜յ, աստվա՜ծ իմ, ինչպիսի՜ խակություն, ― բացականչեց փոքրիկ ջենթլմենը։ ― Լսի՛ր, ուրեմն, կտուցը դատավորեն դատավորն է, իսկ երբ կտուցի հրամանով ես շարժվում, գնում ես ոչ թե ուղիղ առաջ, այլ միշտ դեպի վեր։ Միշտ դեպի օղակն ես բարձրանում և երբեք ներքև չես իջնում։ Անիվի վրա եղե՞լ ես։
― Ի՞նչ անիվ, ― հարցրեց Օլիվերը։
― Ւնչ անի՞վ․ այն անիվը, որ շատ քիչ տեղ է գրավում և կարող է նույնիսկ քարե սափորի մեջ պտտվել։ Այդ անիվը լավ է աշխատում այն ժամանակ, երբ մարդիկ վատ են ապրում, քանի որ լավ ապրելու դեպքում, անիվի համար աշխատող ձեռքեր չեն ճարվի։ Բայց լսի՛ր, ― շարունակեց փոքրիկ ջենթլմենը, ― քեզ կերակրել է հարկավոր, և դու կկերակրվես։ Ինքս էլ այս րոպեիս ծանծաղուտում եմ, միայն մի շիլլինգ ու կես պեննի կա մոտս, բայց քանի որ բանը այդտեղ հասավ, ոչինչ, ես քսակս շռայլորեն բաց կանեմ քեզ համար։ Ապա՛, վե՛ր կաց տեսնեմ։ Ա՛՛յԱ՛յ, այդպես։ Դե՛, շարժվիր։
Փոքրիկ ջենթլմենը Օլիվերին օգնեց որ վեր կենա, և նրան տարավ մոտակա նպարեղենի խանութը, որտեղ նա գնեց բավականաչափ երշիկ և կես նկանակ հաց։ Զարմանալի հնարքով նկանակի միջուկից մի մասը դուրս քաշեց և փոշուց պահպանելու նպատակով երշիկը տեղավորեց գոյացած խոռոչի մեջ։ Հետո հացը առնելով իր թևի տակ, նրան առաջնորդեց փոքրիկ գինետներից մեկի առանձնասենյակը։ Այստեղ, խորհրդավոր պատանու կարգադրությամբ, մի բաժակ գարեջուր բերվեց, և Օլիվերը, անսալով իր նոր ընկերոջ հրահանգին, կերավ իր առաջ դրված ուտելիքը։ Մինչ նա ագահորեն լափում էր հացն ու երշիկը, տարօրինակ տղան մերթ ընդ մերթ զննող հայացքով դիտում էր նրան։
― Այն էլ ինչպե՜ս, ― պատասխանեց Օլիվերը։ ― Գյուղից դուրս եկած օրից դեռևս ծածկի տակ քնած չկամ։
― Դրա համար արժե՞ լաց լինել, ― ասաց փոքրիկ ջենթլմենը։ ― Ես այս գիշեր պետք է անպայման Լոնդոնում լինեմ․ այնտեղ ես ճանաչում եմ մի հարգելի ծեր ջենթլմենի, որը քեզ ձրի օթևան կտրամադրի և փոխարենը ոչինչ չի պահանջի, իհարկե, եթե նրա մոտիկ մարդկանցից մեկը ծանոթացնի քեզ։ Իսկ նա մի՞թե ինձ չի ճանաչում։ Իհարկե՛ ոչ։ Բոլորովի՛ն ոչ։ Անշո՛ւշտ ոչ։
Փոքրիկ ջենթլմենը ժպտաց, կարծես ակնարկելու համար, թե զրույցի վերջին մասը զվարթ հեգնանք էր, և գարեջրի մնացորդն ըմպեց։
Պատսպարանի այդ անսպասելի առաջարկը այնքան հրապուրիչ էր, որ մերժելը սնմտություն անմտություն կլիներ, մանավանդ, երբ այս առաջարկին անմիջապես հաջորդեց այն վստահեցուցիչ պարագան, թե հիշյալ ծերունի ջենթլմենը Օլիվերին իսկույն կապահովեր նաև համապատասխան աշխատանքով։ Սույն խոսակցությունը աստիճանաբար ստացավ ավելի ընկերական, մտերիմ բնույթ, որի ընթացքում Օլիվերը իմացավ, որ իր բարեկամի անունը Ջեկ Դոքինզ էր, և որ նա վերոհիշյալ ջենթլմենի սերն ու համակրանքն էր վայելում։
Միստր Դոքինզի արտաքին երևույթից դատելով կարելի էր մտածել, թե նրա խնամակալը գուցե այնքան էլ մեծ հոգածություն չէր ցուցաբերում իր պաշտպանյալների նկատմամբ։ Բայց, քանի որ տղան բավականին թեթևաբարո և սանձարձակ խոսելակերպ ուներ և երդվում էր, որ իր մտերիմ ընկերների շրջապատում ավելի շատ ճանաչված էր «Հնարամիտ Ստահակ» կեղծանունով, Օլիվերը եզրակացրեց, որ այդպիսի շվայտ ու անպատասխանատու նկարագրի տեր մեկի հանդեպ ցույց տրված խնամքները իզուր էին շռայլված։ Այս տպավորության տակ նա ներքուստ որոշեց հնարավոր եղածի չափ կարճ ժամանակում ծեր ջենթլմենի նպաստավոր կարծիքին արժանանալ։ Եվ եթե գտներ, որ Ստահակը անուղղելի էր, որը ավելի քան հավանական էր, այդ դեպքում նրա հետ իր ծանոթությունը շարունակելու պատվից միանգամ ընդմիշտ կհրաժարվեր։
Քանի որ Ջեկ Դոքինզը համաձայն չէր, որ գիշերը վրա հասնելուց առաջ Լոնդոն մտնեին, ուստի գրեթե ժամը տասնմեկն էր, երբ հասան Այլինգտոնի ուղեփակը։ Հետո «Հրեշտակ»֊ից անցնելով մտան Սուրբ Ջոնսի պողոտան, այնտեղից ինչ֊որ նեղ փողոցով դուրս եկան Սետլերս Ուելս թատրոնի մոտ, ապա անցան Էքսմաուտ փողոցն ու Քափիս Րովը և հասան ինչ֊որ աղքատանոցի թաղ։ Այնտեղից նրանք ուղղվեցին դեպի այն թաղամասը, որը ժամանակին Հոկլի֊ին֊տը֊հոլլ անունն էր կրում։ Այնուհետև Փոքրիկ Սաֆրոնի բլուրով հասան Մեծ Սաֆրոնի բլուրը․ այստեղ Ստահակը արագացրեց իր քայլերը և հրահանգեց Օլիվերին կրնկակոխ հետևել իրեն։
Չնայած Օլիվերի ուշադրությունը կենտրոնացած էր իր առաջնորդի վրա, այնուամենայնիվ, ճանապարհին նա մերթ ընդ մերթ թռուցիկ ակնարկներ էր նետում շուրջը։ Դրանից ավելի կեղտոտ և ավելի թշվառ վայր նա երբեք տեսած չկար։ Փողոցը շատ նեղ էր․ցեխոտ, և օդը հագեցած գարշահոտություններով։ Թաղամասում կային բազմաթիվ փոքր խանութներ, բայց առևտրի ապրանքը կարծես միայն անթիվ ու անհամար երեխաներնեիներեխաներն էին, որոնք, նույնիսկ գիշերվա այդ ժամին, տներից ներս ու դուրս էին սողոսկում, կամ թե ճիչեր էին արձակում ներսից։ Այս ընդհանուր քաոսային տեսարանաում տեսարանում բարգավաճ տեսք ունեցող միակ վայրերը գինետներն էին, որտեղ իռլանդացի ամենաընկած դասակարգի մարդիկ իրենց ամբողջ ուժով բանավիճում ու հակաճառում էին։ Գլխավոր պողոտայից ճյուղավորվող ճամփաների և ծածկված բակերի արանքից երևում էին բազմաթիվ տներ, որտեղ հարբած կանայք և տղամարդիկ ուղղակի թավալվում էին կեղտի մեջ։ Որոշ տներից զգուշությամբ դուրս էիմ էին գալիս հաղթանդամ, վատ արտաքինով մարդիկ, որոնք, ըստ երևույթին, այնքան էլ բարի նպատակներ չէին հետապնդում։
Այս բոլորը այնքան վատ ազդեցին Օլիվերի վրա, որ նա սկսեց մտածել, թե արդյոք ավելի լավ չէ՞ր լինի, եթե փախչեր, երբ նրանք հասան բլրի ստորոտը։ Նրա առաջնորդը տղայի թևից բռնեց, հրելով բաց արավ մի դուռ Ֆիլս Լեյնի մոտ և նրան ներս քաշելով՝ դուռը իր հետևից ծածկեց։
Ճառի այս վերջին մասում զվարթ ջենտլմենի խոստումնալից աշակերտները ցնծագին աղաղակներ բարձրացրին և ուրախ տրամադրությամբ գնացին ընթրելու։
Օլիվերը կերավ իր բաժին ճաշը, այնուհետև Հրեան մի բաժակ ջրախառն տաք ջին տվեց նրան և ասաց, որ պետք է իսկույն խմել, քանի որ ընպանակը հարյավոր հարկավոր էր նաև մի ուրիշ ջենթլմենի։ Օլիվերը ենթարկվեց հրամանին։ Դրանից անմիջապես հետո նա տարտամորեն զգաց, որ իրեն պառկեցրին խշտյակներից մեկի վրա, ապա սուզվեց խոր քնի մեջ։
==Իններորդ գլուխ==
Որտեղ ընթեցողը ավելի մոտիկից է ծանոթանում հաճելի ծերունի ջենթլմենի և նրա խոստումնալից աշակերտների հետհետ։