Changes
Արկածախնդրական բոլոր մելոդրամաներում ընդունված սովորություն է դարձել զավեշտական ու ողբերգական պատկերները ներկայացնել այնքան ճշգրիտ հաջորդականությամբ, որքան սպիտակ և կարմիր շերտերը խոզապուխտի մեջ։ Դժբախտություններից ճնշված շղթայակապ հերոսը ընկնում է ծղոտե անկողնու վրա, հաջորդ պատկերում նրա հավատարիմ, բայց անգիտակ զինակիցը ունկնդիրներին հյուրասիրում է զավեշտական երգով։ Բացվում է մի այլ պատկեր, և մենք տեսնում ենք պատիվն ու կյանքը վտանգած հերոսուհուն՝ հպարտ ու անգութ ազնվականի երկաթյա բազուկների մեջ մաքառելիս։ Մեր հայացքները հառած սրտատրոփ հետևում ենք, թե նա ինչպես է դաշույնը խրոխտաբար մերկացնում՝ կյանքի գնով պաշտպանելու իր պատիվը, և ճիշտ այդ պահին, երբ մեր հուզումը հասնում է իր գագաթնակետին, լսվում է մի սուլոց, և մենք իսկույն տեղափոխվում ենք դղյակի հսկա դահլիճը, որտեղ մի սպիտակահեր ֆեոդալ ինչ֊որ ծիծաղելի խմբերգ է երգում իր առավել ևս ծիծաղելի արբանյակների հետ, որոնք, զերծ լինելով բոլոր կաշկանդումներից, սկսած եկեղեցիների կամարներից մինչև պալատները, խմբով թոփառում թափառում են տեղից տեղ, այսպես հավերժորեն տաղերգելով։
Այսպիսի փոփոխությունները թեպետ առաջին հայացքից արտառոց են երևում, բայց թափանցելով նրանց խորքը՝ մենք կարող ենք տեսնել և համոզվել, որ այնքան էլ անբնական չեն։ Իրական կյանքում պատկերների հարափոխությունը խնջույքի սեղաններից դեպի մահվան մահիճները կամ սգո հանդերձներից դեպի տոնական շքեղ հագուստները նույնքան զգայացունց երևույթներ են, որքան թատերական ներկայացումները, այն հսկայական տարբերությամբ միայն, որ մեկում լոկ անգործուն դիտորդներ ենք, իսկ մյուսում՝ գործուն դերակատարներ։ Երբ բեմում դերասանները անտարբեր են իրենց մարմնավորած կերպարների հանկարծական ներմղումներին, վայրագ կրքերին ու զգացմունքներին և լրիվ չեն կարող դրսևորել այդ կերպարը, հանդիսատեսը իսկույն դատապարտում է նրանց, որպես այլանդակ և հակաբնական կատարողների։
Այս կարճ ներածականը գուցե ավելորդ թվա սույն գլխի համար, եթե նկատի չառնենք այն հանգամանքը, որ տեսարանների, ժամանակի և վայրի հանկարծական ու արագ փոփոխությունները ոչ միայն գրքերում լայն կիրառման են ենթարկված, այլ շատերի կողմից ընդունված են որպես հեղինակի մեծ վարպետություն։ Համաձայն այս քննադատների, հեղինակի ճարտարությունն ու հմտությունը գնահատվում է այն համեմատությամբ, ինչ համեմատությամբ նրան հաջողվում է իր հերոսներին անել կացության մեջ թողնել յուրաքանչյուր գլխի վերջում։ Եթե այդ իրողություն է, ուրեմն թող սա համարվի նուրբ ակնարկություն այն բանի, որ պատմագիրը ետ է գնում դեպի այն փոքրիկ քաղաքը, ուր ծնվել է Օլիվեր Թվիստը, վստահեցնելով ընթերցողին, որ եթե գույություն չունենային լուրջ ու կարևոր պատճառներ, նա չէր հրավիրվի այս տաղտկալի ճամբորդությունը ճամփորդությունը կատարելու։
Միստր Բամբըլը վաղ առավոտյան աղքատանոցի դարպասից դուրս եկավ և պատկառելի կերպարանքով ու իշխող քայլերով բարձրացավ Հայ Սթրիթն ի վեր։ Նրա բիդըլությունը ծաղկունքի մեջ էր, և նա համակված էր իր կոչումին վայել ծայրահեղ սնապարծությանը։ Նրա եռանկյունի գլխարկն ու վերարկուն շողշողում էին առավոտյան արևի տակ։ Միստր Բամբըլը գլուխը միշտ բարձր էր պահում, իսկ այս առավոտ՝ սովորականից է՛լ ավելի բարձր։ Ուշադիր դիտողը գուցե կարող էր նկատել, որ բիդըլի մտացրիվ հայացքն ու վերացած տեսքը արտացոլումն էին նրա գլխով անցնող ինչ֊որ մտքերի, որոնց մասին չէր կարելի հայտնել հասարակ մահկանացուներին։
Առաջին նախադասությունն ոըղղված էր Սուզանին, իսկ ցնծության բացականչությունները միստր Բամբըլի համար էին։ Ապա բարի լեդին պարտեզի դռան փականքը բաց արավ և մեծ ուշադրությամբ ու հարգանքով բիդըլին ներս առաջնորդեց։
― Միսիս Մենն, ― ասաց միստր Բամբըլը, ոչ թե նստելով կամ իրեն գցելով նստարանի վրա, ինչպես անում են հիմսր հիմար մադիկ, այլ աստիճանաբար և դանդաղորեն իջնելով աթոռի մեջ, ― միսիս Մենն, տիկի՛ն, բարի լույս։
― Ձեզ էլ բարի լույս, սըր, ― փոխադարձեց միսիս Մեննը, քնքշորեն ժպտալով։ ― Հուսով եմ, որ դուք ձեզ լավ եք զգում, սըր։
― Օ՜հ, դուք չպետք է շատ խստությամբ վարվեք նրանց հետ, սըր, ― թախանձեց միսիս Մեննը։
― Քլըրքնվելի դատավորները իրենք են իրենց վրա հրավիրել այդ, տիկին, ― պատասխանեց միստր Բամբըլը, ― և եթե այնպես պատահի, որ գործը ավելի վատ բնույթ ստանա, քան ենթադրում էին, ապա այդ կլինի միայն դատավորների հանցանքով։
Միստր Բամբըլի արտահայտած այս սպառնալից խոսքերի մեջ այնքան վճռականություն և պարտքի գիտակցություն կար, որ միսիս Մեննի վրա մեծ ազդեցություն գործեց։ Վերջապես նա ասաց․
― Այդ լինում է նրանց հիվանդության դեպքում, միսիս Մենն, ― ասաց բիդըլը։ ― Անձրևոտ եղանակին մենք հիվանդ նպաստընկալներին դնում ենք բաց սայլերին, նրանց ցրտից պաշտպանելու համար։
― Օ՜հ, ― ասաց միսիս Մեննը։
― Վերադարձող կառքը պայմանավորվում է այս երկուսի համար, և էժան գնով, ― ասաց միստր Բամբըլը։ ― Երկուսն էլ շատ ծանր վիճակումն են, և մենք գտնում ենք, որ նրանց տեղափոխումը մեզ վրա երկու ֆունտով ավելի էժան կնստի, քան թե թաղելը․ այսինքն՝ մեր նպատակն է նրանց բարձել մի ուրիշ ծխի ուսին, որը կարծում եմ մեզ կհաջողվի, եթե, իհարկե, հակառակ մեր ցանկության, նրանք ճանապարհին չմեռնեն։ Հա՛, հա՛, հա՛։
Միստր Բամբըլը, իբրև երախտիկ միսիս Մեննի իր հանդեպ ցուցաբերած հարգանքի, բարեհաճորեն ժպտաց և հարցրեց, թե ծխական երեխաները ինչպես են։
― Իմ անուշիկ բալիկնե՜րը, ― ասաց միսիս Մեննը հուզումով, ― հրաշալի են, հրաշալի։ Անշուշտ, բացի այն երկուսից, որ անցայլ անցյալ շաբաթ մահացան։ Եվ փոքրիկ Դիկը։
― Այդ տղան տակավին չի՞ ուղղվել։
Երկու չարամիտ աղքատներից առժամանակ ազատվելուց հետո միստր Բամբըլը գիշերեց այն պանդոկում, որտեղ կառքն էր իջևանել, և բավարարվեց համեստ ճաշով, որը բաղկացած էր խորոված մսից, ոստրեներից և գարեջրից։ Ապա բուխարու վրա մի բաժակ տաք ջին և ջուր դնելով, նա աթոռը մոտեցրեց կրակին և, դժգոհելու ու բողոքելու շատ տարածված մեղքի մասին զանազան բարոյական խորհրդածություններ անելուց հետո, պատրաստվեց օրվա լրագիրը կարդալու։
Ամենաառաջին պարբերությունը, որը գրվեց գրավեց միստր Բամբըլի ուշադրությունը, հետևյալ հայտարարությունն էր․
==Տասնութերորդ գլուխ==
Պատմում է, թե ինչպես էր Օլիվերը ժամանակ անցկացնում իր համբավավոր բարեկամների ընտիր ընկերակցուցյան մեջընկերակցության մեջ։
Հաջորդ օրը, կեսօրվա մոտ, երբ իրենց սովորական աշխատանքի համար Ստահակը և Վարպետ Բեյթսը տանից դուրս էին եկել, միստր Ֆեգինը, առիթից օգտվելով, ապերախտության անքավելի մեղքի շուրջը երկար քարոզ կարդաց Օլիվերի գլխին, ասելով, թե նա չափազանց մեղավոր էր իր հոգատար բարեկամների ընկերակցությունից կամավոր հեռացած լինելու պատճառով, մանավանդ, երբ այդ բարեկամները այքան այդքան նեղություններ էին կրել և ծախսերի տակ էին ընկել նրա ապաքինման համար։ Միստր Ֆեգինը հատկապես շեշտեց այն հանգամանքը, որ ինքը Օլիվերին վերցրել և խնամել էր այնպիսի ժամանակ, երբ առանց իր անմիջական օգնության ու գուրգուրանքի նա անպայման սովամահ կլիներ։ Ապա նա պատմեց իր փոքրիկ տղայի տխուր և սրտառուչ պատմությունը, որին նա մարդասիրաբար օժանդակել էր նույնանման պարագաներում։ Բայց այս տղան, իր հանդեպ ցույց տված վստահությունը շահարկելով, ցուցաբերել էր ոստիկանների հետ կապ հաստատելու բուռն ցանկություն և, դժբախտաբար, մի առավոտ կախաղան էր բարձրացվել Օլդ Բեյլիում։
Միստր Ֆեգինը չփորձեց թաքցնել այդ աղետալի գործում իր ունեցած մասնակցությունը․ ընդհակառակն, արտասվալից աչքերով ողբաց, որ հիշյալ փոքրիկ տղան, մոլորվելով և դավաճանական վերաբերմունք ցույց տալով, դարձել էր զոհը դատարանում տրված որոշ ցուցմունքների, որոնք, անգամ եթե չէին համապատասխանում ճշմարտությանը, այնուամենայնիվ, անխուսափելիորերն անհրաժեշտ էին իր (միստր Ֆեգինի) և մի քանի ընտրյալ բարեկամների ապահովության համար։ Միստր Ֆեգինը եզրափակեց, ուրվագծելով բավականին հուսահատական մի պատկեր կախաղան բարձրանալու անախորժությունների մասին, և շատ բարեկամական ու քաղաքավարի կերպով ջերմ հույս հայտնեց, որ ինքը Օլիվեր Թվիստին այդ տհաճ գործողության ենթարկելու հարկադրանքի տակ երբեք չէր գտնվի։
Հրեային ոնկնդրելիս փոքրիկ Օլիվերի արյունը սառեց իր երակներում, և նա տարտամորեն հասկացավ նրանց խորքում թաքնված մութ սպառնալիքը։ Նա արդեն համոզված էր, որ անգամ ինքը՝ արդարությունը, կարող էր շփոթել անմեղն ու մեղավորը, եթե նրանք պատահական ընկերակցության մեջ գտնվեին։ Նա նույնիսկ կասկածում էր այն մասին, որ Հրեայի ձեռքով բազմիցս կործանված էին պետք եղածից ավելի բանիմաց կամ անգաղտանպահ անգաղտնապահ մարդիկ, քանի որ նա հիշում էր այս ջենթլմենի և միստր Սայքսի միջև տեղի ունեցած որոշ վիճաբանություններ, որոնք կարծես ակնարկում էին անցյալում նյութված ինչ֊որ դավադրություններ։ Երբ նա գլուխը բարձրացրեց և իր երկչոտ հայացքը հանդիպեց Հրեայի որոնող հայացքին, նա զգաց, որ նենգամիտ ծեր ջենթլմենը գոհունակությամբ էր նկատել իր սարսափից գունատված դեմքը և դողացող ձեռքերն ու ոտքերը։
Հրեան զարհուրելի ժպտալով Օլիվերի գլուխը շոյեց և ասաց, որ եթե նա իրեն լավ պահեր և լծվեր աշխատանքի, ինքը գտնում էր, որ նրանք դեռևս կարող էին շատ լավ բարեկամներ լինել։ Հետո գլխարկը վերցրեց և, փաթաթվելով մի հին, կարկատած վերարկուի մեջ, դուրս եկավ տանից, սենյակի դուռը ամուր փակելով իր հետևից։
Պատերի ներքին և վերին անկյուններում սարդերն իրենց ոստայններն էին հյուսել, և երբեմն, երբ Օլիվերը անշշուկ որևէ սենյակից ներս էր մտնում, մկները հատակի վրայից սարսափահար փախչելով թաքնվում էին իրենց բներում։ Ամբողջ շենքում, բացի այս արարածներից, կենդանության ուրիշ ոչ մի նշույլ չկար։ Հաճախ, երբ մութն ընկնում էր, և նա սենյակից սենյակ թափառելով հոգնում էր, կուչ էր գալիս միջանցքի այն անկյունում, որը ամենից մոտ էր գտնվում փողոցի դռանը, որպեսզի հնարավոր եղածի չափ մոտիկ լինի մարդկային էակների, և այդտեղ էլ մնում էր երկար ժամանակ, լսողությունը լարած և ժամերը հաշվելով մինչև Հրեան կամ տղաները կվերադառնային։
Բոլոր սենյակներում լուսամուտների ձուլածո փեղկերը պինդ փակված էին, և նրանց պահող երկաթյա վանդակապատ ձողերը շատ ամուր կերպով պտուտակված էին փայտյա շրջանակների մեջ։ Միակ լույսը թափանցում էր փեղկերի վերևում գտնվող ինչ֊որ բոլորակ անցքերի միջով, որը սենյակները դարձնում էր առավել մռայլ և լցնում էր խորհրդավոր ստվերներով։ Տան հետնամասում կար ձեղնահարկային մի խուց, որի լուսամուտը փեղկ չուներ և դրսից վանդակապատված էր երկաթյա ժանգոտած ձողերով։ Օլիվերը հաճախ սևեռուն ու մելամաղձոտ հայացքով ժամեր շարունակ նայում էր այս լուսամուտից դուրս, որտեղից երևում էին միայն խառնիճաղանջ տների տանիքներ և սևացած ծխնելույզների ու որկթեք երկթեք տանիքների կատարներ։ Երբեմն, արդարև, պատահում էր այնպես, որ հեռավոր մի տան փայտորմե պատից գաղտագողի դիտող գորշավուն մի գլուխ էր երևում, բայց դա շուտով անհետանում էր, և քանի որ Օլիվերի դիտարանի լուսամուտը ամուր գամված, և ապակին տարիների անձրևից ու ծխից աղոտած էր, տղան դժվարությամբ էր զանազանում հեռվում գտնվող այլևայլ առարկաները, իսկ ձայնը լսելի դարձնել կամ դրսի աշխարհին հայտնել իր գոյության մասին, այդ բանը նրա համար այնքան անհնար էր, որքան եթե Սուրբ Պողոսի տաճարի գմբեթում ապրած լիներ։
Մի անգամ, կեսօրից հետո, երբ Ստահակը և Վարպետ Բեյթսը պայմանավորվել էին այդ երեկո նորից դուրս գալ տանից, որտեղից որտեղ առաջին փոքրիկ ջենթլմենը քմահաճ ցանկություն ունեցավ իր արդուզարդի նկատմամբ բծախնդիր լինելու (թեև հանուն արդարության պետք է ասել, որ նա շատ քիչ էր զբաղվում իր արտաքին տեսքով): Եվ այդ արդյունքին հասնելու նպատակով նա բարեհաճեց հրամայել Օլիվերին օգնել իրեն։
― Ափսո՜ս, որ նա գրպանահատ չէ։
― Ա՜հ, ― ասաց Վարպետ Չարլզ Բեյթսը։ ― Նա չի հասկանում, թե ինչն է լավ իր համար։
Ստահակը նորից հառաչեց և շարունակեց ծխամորճը քաշել։ Նույնը արեց նաև Չարլի Բեյթսը։ Երկուսն էլ մի պահ լուռ ծխեցին։
― Կարծում եմ՝ այդ մեկը գիտեմ, ― պատասխանեց Օլիվերը վեր նայելով։ ― Դա նշանակում է գո․․․ Դու դրանից մեկն ես, ճիշտ չէ՞, ― հարցրեց Օլիվերը ինքն իրեն զսպելով։
― Այո՛, ես գող եմ, ― պատասխանեց Ստահակը, ― և ես անպատվություն կհամարեի ուրիշ բան լինել։ ― Միստր դոքինզը Դոքինզը այս կարծիքը հայտնելուց հետո գլխարկը զայրացած թեքեց և այնպես նայեց Վարպետ Բեյթսին, որ կարծես թե նրան մարտի էր հրավիրում։
― Այո՛, ― ես գող եմ, ― կրկնեց Ստահակը։ ― Գող է նաև Չարլին։ Ֆեգինը նույնպես։ Նաև Սայքսը, նաև Նենսին, նաև Բեյթը։ Բոլորս էլ գողեր ենք, մինչև իսկ մեր շունը։ Իսկ նա մեր բոլորից ամենախորամանկն է։
― Այդպես է, ― հաստատեց Չարլին։
― Դա տարօրինակ շուն է, ― շարունակեց Ստահակը։ ― Ինչպե՜ս է կատաղում, երբ մի օտար տղա ծիծաղում կամ երգում է իր ներկայությամբ, ինչպե՜ս է ոռնում, երբ ջութակի ձայն է լսում, ինչպե՜ս է ոռնում ոըրիշ ուրիշ շներին, որոնք իր ցեղից չեն։ Ճիշտ չէ՞։
Այս ակնարկությամբ Վարպետ Բեյթսը ուզում էր դրվատել շան արժանաիքները, բայց այդ արտահայտության տակ թաքնված էր նաև մի ուրիշ իմաստ, որը նա ի վիճակի չէր ըմբռնելու։ Որովհետև կան շատ լեդիներ և ջենթլմեններ որոնք իրենց համարում են իսկական քրիստոնյաներ, բայց որոնք միստր Սայքսի շնից շատ քիչ են տարբերվում։
― Եվ այդպիսով հնարավորություն չես ստեղծում ծերության տարիներին քո իսկ սեփական կալվածքներով ազնվականի նման ապրելու, ինչպես ես եմ ծրագրում անել չորս նահանջ տարի հետո Երրորդության Շաբաթվա քառասուներկուերորդ երեքշաբթին, ― ասաց Չարլի Բեյթսը։
― Այդ ինձ դուր չի գալիս, ― ասաց Օլիվերը երկչոտությամբ։ ― Երանի թե թողնեին ինձ գնալ այստեղից։ Ես կնախնտրեի կնախընտրեի գնալ այստեղից։
― Իսկ Ֆեգինը կնախնտրերկնախընտրեր, որ չգնայիր այստեղից, ― պատասխանեց Չարլին։
Օլիվերը շատ լավ գիտեր այդ, բայց մտածելով, որ եթե իր զգացումները ավելի անվերապահորեն արտահայտեր՝ հարցը վտանգավոր բնույթ կստանար, գոհացավ միայն հառաչելով, և շարունակեց կոշիկները մաքրելու իր գործը։
― Գնա՜լ, ― բացականչեց Ստահակը։ ― Պա՛հ, իսկ որտե՞ղ է քո արժանապատվությունը։ Դու ինքնասիրություն չունե՞ս։ Մի՞թե ավելի նախընտրելի է գնալ ու բեռ լինել քո բարեկամների վրա։
― Դե թո՛ղ, է՛, ― ասաց Վարպետ Բեյթսը, գրպանից մի քանի մետակսյա մետաքսյա թաշկինակ դուրս քաշելով և անփութորեն դնելով պահարանի մեջ․ ― Դա արդեն շատ ստոր մտածելակերպ է, շա՜տ։
― Ես, օրինակ, երբեք չէի կարող այդպես անել, ― ասաց Ստահակը զզվանքով։
― Այդ բոլորը, ― պատասխանեց Ստահակը ծխամորճը օդի մեջ թափահարելով, ― այդ բոլորը մենք արեցինք ի սեր Ֆեգինի, որովհետև ոստիկանները գիտեին, որ մենք միասին ենք աշխատում, և եթե չփախչեինք, գուցե նա վտանգի կենթարկվեր։ Այդ էր մեր հետապնդած նպատակը, այնպես չէ՞, Չարլի։
Վարպետ Բեյթսը գլխով հաստատեց միստր Դոքինզի ասածը, և պատրաստվում էր խոսել, երբ հանկարծ վերհիշեով վերհիշելով Օլիվերի փախուստի մանրամասնությունները այնպես քրքրջացքրքջաց, որ ծխամորճից ներշնչած ծուխը մնաց կոկորդում և առաջացրեց հազի նոպա, որը տևեց ամբողջ հինգ րոպե։
― Տե՜ս, ― գրպանից մի բուռ շիլլինգ հանելով ասաց Ստահակը։ ― Ահա՝ քեզ ուրախ կյանք։ Ի՞նչ փույթ, թե որտեղից են գալիս։ Բռնի՛ր, սրանցից շատ կան այնտեղ, որտեղից վերցրել ենք։ Չես ուզում, հա՞։ Օ՜հ, դու անգին բթամիտս։
==Տասնիններորդ գլուխ==
Որտեղ քննարկվում և ընդունվում է մի կարևոր ծրագիրծրագիր։