Changes
― Կորա՜ծ, ― գոչեց Ֆեգինը։ ― Նրա գլխում արդեն այդ հարցը վճռված է։
Սայքսը մեծապես շփոթված, Հրեայի դեմքին նայեց, բայց հանելուկի պատասխանը այնտեղ չգտնելով, իր վիթխարի թաթով բռնեց նրա վերարկուի օձիքից և ամուր ցնեց ցնցեց նրան։
― Խոսի՛ր, իմացա՞ր, ― ասաց նա, ― թե չէ հիմա կխեղդեմ քեզ։ Բերանդ բա՛ց արա և պարզ բառերով հայտնիր ասելիքդ։ Շո՛ւտ արա, անիծյալ քոսոտ շուն, շո՛ւտ արա։
― Հետո՞, ― ասաց նա, ընդունելով իր նախկին դիրքը։
― Ենթադրենք, թե այս տղան, ― շարունակեց Ֆեգինը, ― մատներ բոլորին, նախ փնտրելով այդ նպատակի համար համապատասխան մարդկանց, ապա փողոցում նրանց հետ ժամադրվելով՝ նկարագրեր մեր արտաքինը, տեղեկացներ նրանց այն բոլոր նշանների մասին, որոնցով կարելի էր ճանաչել մեզ, բացահայտեր մի ծրագիր, որը առավել կամ նվազ չափով բոլորիս է շահագրգռում․ եթե նա այս բոլորը աներ, և աներ ոչ թե բանտարկության կամ դատի հանձնվելու կամ սովամահության ենթարկվելու սպառնալիքի տակ, այլ հենց այնպես, իր քմահաճույքի համար, գաղտագողի դուրս գալով գիշերները հանդիպելու այն մարդկանց, որոնք ամենից շատ են լարված մեր դեմ, և մատներ մեր գաղտնիքները։ Լաո՞ւմ Լսո՞ւմ ես։ Եթե նա այդ բոլորը աներ, դու ինչպե՞ս կվերաբերվեիր նրան։
― Ինչպես կվերաբերվեի՜, ― պատասխանեց Սայքսը, ահռելի մի հայհոյանք բաց թողնելով, ― ինչպես կվերաբերվեի՜։ Եթե նա մինչև իմ գալը ողջ մնացած լիներ, ես նրա գանգը կփշրեի իմ երկարավիզ կոշիկների երկաթյա կրնկի տակ և կվերածեի այնքան մասնիկների, որքան մազ կար նրա գլխի վրա։
― Ով ուզում է լինի, ― անհամբերությամբ պատասխանեց Սայքսը։ ― Ովքեր էլ լինեին դրանք, բոլորն էլ նույն բաժինը կստանային։
Ֆեգինը սևեռուն նայեց ավազակին և, նշանացի հասկացնելով նրան լռել, կռացավ հատակին քնած տղայի վրա և ուժգին ցնցեց նրան, որ արթնանա։ Սայքսը նստած տեղից առաջ թեքվեց և ձեռքերը ծնկներին դրած լուռ նայեց, ասես մտածելով, թե այս նախապատրաստությունն ու հարձուփորձը հարցուփորձը ինչո՞վ էր վերջանալու։
― Բո՛լթեր, Բո՛լթեր։ Խե՜ղճ տղա, ― ասաց Ֆեգինը, գործը այսպիսի ընթացք ստանալու մասին սադայելական կանխաճաշակումով այրվող աչքերը հառելով ավազակի վրա և խոսելով դանդաղ ու ծանրակշիռ։ ― Նա հոգնած է, հոգնած նրան դարանելով, այդքան երկար ժամանակ նրան դարանելով, Բի՛լլ։
― Դու նրա հետ․․․ չափազանց վայրագ․․․ չես վերաբերվի, Բի՛լլ։
Գիշերվա խավարը գունատվում էր, և լույսը բավարար էր, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը մյուսի երեսը տեսներ։ Նրսնք Նրանք մի ակնթարթային ակնարկ փոխանակեցին միմյանց հետ, երկուսի աչքերից էլ կրակ էր ցայտում, որը շատ պարզ երևում էր։
― Ուզում եմ ասել, ― շարունակեց Ֆեգինը, ցույց տալով, որ այժմ ամեն տեսակ ձևականություն անօգուտ էր, ― շատ ծայրահեղությունների չդիմես, վտանգավոր է։ Խորամանկ եղիր, Բի՛լլ, շատ խիզախ լինել հարկավոր չէ։
Նրա հայացքը միայն մի ակնթարթ տևեց։ Թեթևություն էր այդ սենյակից ազատվելը։ Նա սուլեց շանը և շտապ հեռացավ այնտեղից։
Սայքսը Այլինգտոնի միջով մագլցեց Հայգեյթում գտնվող բլուրը, որի վրա կանգնած էր Վիթինգտոնի հրեշտակին նվիրված հուշարձանը, ապա չիմանալով ուր գնալ, աննպատակ իջավ Հայգեթ Հիլլից ցած։ Բայց հազիվ էր սկսեկ սկսել իջնել, երբ նորից թեքվեց դեպի աջ և, դաշտամիջյան արահետով պտույտ գործելով Կայենի անտառի շուրջը, դուրս եկավ Հեմփստեդ Հիթ։ Ճեղքելով Վեյլ ավ Հելթի մոտ գտնվող հովիտը, նա մագլցեց հանդիպակաց թումբը և, անցնելով այն պողոտայով, որ միացնում է Հեմփսթեդ և Հայգեյթ գյուղերը, ցախածաղկի թփուտների միջով մտավ Նորթ Էնդի դաշտերը, որտեղ և նա պառկեց մի մացառուտի տակ ու քնեց։
Սայքսը կանգնած մնաց փողոցում։ Թվում էր, թե այդ լսածները բոլորովին չվրդովեցին նրան․ նա միայն մտահոգվում էր այն մասին, թե ուր պետք է գնար։ Վերջապես, նորից ետ դարձավ և բռնեց այն պողոտան, որ առաջնորդում է Հեթֆիլդից դեպի Ս․ Էլբանզ։
Նա քայլեց համառորեն, մինչև քաղաքից հեռանալով թաղվեց ամայի պողոտայի մթության մեջ, բայց այստեղ նրան համակեց այնպիսի ահ ու սարսափ, որ ցնցվեց նրա ողջ էությունը։ Ճանապարհին պատահող յուրաքանչյուր առարկա, շոշափելի թե ստվերի երևույթով, շարժվող թե անշարժ, բոլորը ընդունում էին որևէ ահավոր էակի տեսք, բայց այս երկյուղը ոչինչ էր համեմատած նրան հալածող այն մտքի հետ, որ առավոտվա զարհուրելի կերպարանքը կրնկակոխ հետևում էր իրեն ամենուրեք։ Նա խավարի մեջ կարող էր նշմարել դրա ստվերը, կարող էր ճշգրիտ կերպով վերականգնել դրա ուրվագիծը իր բոլոր մանրամսնություններով մանրամասնություններով և տեսնել, թե որքան անթեք ու հանդիսավոր էր նրա սիգաճեմ քայլվածքը։ Սաղարթների միջից նա կարող էր լսել նրա հանդերձների խշշյունը, և քամու ամեն մի ալիքը իր հետ բերում էր նրա վերջին հեծեծանքը։ Երբ կանգ էր առնում, այս կերպարանքը նույնպես կանգ էր առնում։ Երբ վազում էր, այն հետևում էր նրան ոչ թե վազելով, ― այդ թեթևացում կլիներ, ― այլ շարժվելով մեքենական կյանքով օժտված մի դիակի նման, որին մի մելամաղձոտ, միապաղաղ քամի դանդաղորեն քշում է առաջ, քամի, որ որ ո՛չ սաստկանում է, ո՛չ մեղմանում։
Երբեմն հուսահատ վճռականությամբ շուռ էր գալիս իրենից վանելու համար այս ուրվականը, չնայած դրան նայելը մահու չափ զարհուրելի էր նրա համար, բայց մարմինը փշաքաղվում և արյունը սառում էր երակների մեջ, քանի որ իր հետ միասին շուռ էր գալիս նաև այդ ուրվականը՝ կանգնելով նրա հետևում։ Այդ առավոտ դա իր առջևում էր եղել, իսկ այժմ շարունակ իր հետևում էր։ Նա մեջքը դեմ արեց ինչ֊որ թմբի, բայց զգաց, որ իր վերևում է․ պարզ տեսավ նրան ցուրտ գիշերվա երկնակամարի հենքին։ Նա իրեն գցեց գետին, մեջքի վրա պառկեց հենց պողոտայի եկյանքով, բայց ահա գլխավերևում կանգնած էր ուրվականը լուռ, ուղղաձիգ ու անշարժ՝ կենդանի մի տապանաքար, արյունով գրված դամբանագրով։
Երկնակամարի անհունը ասես բռնկել էր։ Հրեղեն լեզուների հետ մեկտեղ վեր էին բարձրանում կայծերի անհամար խրձեր և մեկը մյուսի հետևից գալարվելով լուսավորում էին մղոններ, մղոններ հեռու, թանձր ծուխը քշելով այն ուղղությամբ, ուր նա էր գտնվում։ Ժխորը ավելի սաստկացավ, և նրա ականջին հասան «հրդեհ» աղաղակող ձայներ, վերևից վայր ընկնող ծանր իրերի դղրդյունի հետ միախառնված ահազանգի չարագուշակ հնչյուններ, և կրակի ճարճատյուն, որ առաջանում էր, երբ բոցերը, վիթխարի վիշապի նման պլլվելով որևէ մարմնի շուրջ, ասես նոր թափ ստացած սլանում էին վերև։ Դիտելիս՝ աղմուկը ավելի ու ավելի սաստկացավ։ Բազմություն կար այնտեղ, տղամարդիկ, կանայք, լույս, շարժում։ Կարծես այդ մի նոր կյանք էր նրա համար։ Նա սկսեց խելահեղորեն վազել, ճեղքելով դաշտերը, իր ծանր կրնկի տակ ճմլելով թփուտներն ու մորենիները, կատաղի մոլուցքով սլանալով դարպասների ու ցանկապատների վրայից ինչպես իր շունը, որը բարձրագոչ հաչելով՝ արշավասույր գնում էր առջևից։
Նա հասավ հրդեհի վայրը։ Կիսամերկ կերպարանքներ խուճապով դես֊դեն էին վազվզում։ Դրանցից մի մասը աշխատում էր վախեցած ձիերին ախոռներից դուրս քշել, մի ուրիշ մասը՝ գոմերից ու բակերից հանում էր ոչխարն ու մյուս անասունները։ Ուրիշները, կայծերի և փուլ եկող շիկակարմիր գերանների տարափի տակ, բեռնավորված դուրս էին վազում վառվող տներից։ Բացվածքների միջով, ուր մի ժամ առաջ դռներ ու լաուսամուտներ լուսամուտներ կային, դուրս էին հոսում ասես, հրեղեն գետեր։ Պատերը երերալով տապալվում ու ընկնում էին բոցերի գազազած երախների մեջ։ Հալված կապարն ու երկաթը, սպիտակության աստիճան շիկացած, հեղեղում էին գետինը։ Կանաց ու երեխաների աղեխարշ ճիչերին խառնվում էին տղամարդկանց աղմկալի կանչերը։ Ջրհան մեքենաների շաչյունը և թեժ կրակի վրա թափվող ջրի թշշյունը սաստկացնում էին ահավոր ժխորը։ Նա նույնպես չխնայեց իրեն, այնքան գոռաց, այնքան աղաղակեց, որ ձայնը խռպոտեց, և, խույս տալով իրեն հետապնդող հուշերից և իր իսկ անձից, նետվեց այնտեղ, ուր ամենից շատ խճողում ու իրարանցում կար։
Այդ գիշեր նա ամբղջ ժամանակ մի րոպե անգամ կանգ չառավ։ Մերթ աշխատեց ջրորդանների վրա, մերթ ծխի ու բոցի միջով դեսուդեն վազեց, շարունակ ընտրելով այն վայրերը ուր աղմուկն ու բազմությունը ամենից շատ էին։ Նա վեր ու վար արավ ելարաններով, բարձրացավ շենքերի կտուրները, կանգնեց տախտակամածների վրա, որ սարսռում ու երեում երերում էին նրա ահագին ծանրության տակ, անցավ ընկնող կղմինդրների ու քարերի տարափի տակով, վերջապես, այդ զարհուրելի հրդեհի բոլոր մասերում գտնվեց նա, բայց, ասես կախարդված լիներ, ոչ մի վտանգ չսպառնած նրա կյանքին, որևէ այրվածք կամ քերծվացք չստացավ։ Նա նույնիսկ հոգնություն չզգաց և որևէ այլ բանի մասին չմտածեց, մինչև որ նորից լուսացավ, և նա տեսավ, որ միայն ծուխ ու սևացած ավերակներ էին մնացել շուրջը։
Այս կատաղի խառնաշփոթությունը վերջանալուց հետո, գործած սարսափելի ոճրի գիտակցությունը տասնապատկված թափով համակեց նրան, և տեսնելով, որ մարդիկ խմբերով նստած զրուցում էին, գաղտագողի հեռացավ այդտեղից։ Նա անցավ հրշեջ մեքենաներից մեկի մոտով, ուր նստել էին մի քանի տղամարդ։ Նրանք հրավիրեցին մասնակցելու իրենց նախաճաշին։ Մի քիչ հաց ու միս ուտելուց հետո, երբ գարեջուրն էր խմում, լսեց, թե ինչպես Լոնդոնից եկած հրշեջները խոսում էին մի ոճրագործության մասին։ «Ասում են, նա Բիրմինգհեմ է գնացել, ― ասաց նրանցից մեկը, ― բայց անպայման կձերբակալեն նրան, որովհետև գործակալները արդեն իրար են անցել, իսկ մինչև վաղը երեկո լինելու է նաև հրապարակային ազդարարություն մունետիկով, հետևաբար, ամբողջ քաղաքի բնակչությունը հետապնդելու է նրան»։