Changes

Եվ եղավ խավար

Ավելացվել է 1 բայտ, 10:07, 29 Մարտի 2014
Տերեմոն 762֊ը ուրիշ բան չէր էլ սպասում։ Երբ դեռ սկսնակ էր, եւ հոդվածները, որոնք այժմ արտատպում էին տասնյակ լրագրեր, դեղնակտուց պատանու սին երազանքներ էին միայն, արդեն այն ժամանակ նա մասնագիտանում էր «անհնարին» հարցազրույցների գծով։ Հաճախ էր կապտուկներ ու ջարդվածքներ ստանում, բայց փոխարենը սովորում էր սառնասրտություն ու ինքնավստահություն պահպանել բոլոր պարագաներում։
Այդ պատճառով էլ իջեցրեց բարեւելու համար պարզած ձեռքը, որն այդպես ցուցադրաբար հրաժարվեցին սեղմել, եւ հանգիստ սպասեց, մինչեւ մեղմանա զառամյալ ռեկտորի զայրույթը։ Բոլոր աստղագետները տարօրինանկ տարօրինակ մարդիկ են, իսկ Ատոնը, եթե գտնենք վերջին երկու ամսվա նրա արարքներից, տարօրինակից էլ տարօրինակ էր։
Ատոն 77֊ը վերստացավ խոսելու շնորհը ու, թեեւ հռչակավոր աստղագետի ձայնը դողում էր զսպված զայրույթից, խոսեց սովորականի պես հանդարտ, խնամքով ընտրելով բառերը։
— Սըր, ինձ թվում է, դուք պիտի լսեք նրան։
— Գուցե այս հարցը քվեարությա՞ն քվեարկությա՞ն դնեք, ռեկտոր Ատոն,— ասաց Տերեմոնը։
Հինգ գիտնականները (աստղադիտարանի մյուս աշխատակիցները), որ մինչ այդ խելամիտ չեզոքություն էին պահպանում, լարվեցին։
— Դրա անհրաժեշտությունը չկա,— կատրեց կտրեց Ատոնը։ Նա գրպանից հանեց ժամացույցը։— Քանի որ ձեր ընկեր Բինին այդքան պնդում է, ես ձեզ հինգ րոպե եմ տալիս։ Խոսեք։
— Դուք ձե՞ր ձեռքն եք անվանում բարեկամական,— խայթեց Ատոնը։
— Իհարկե։— Տերեմոնը նստեց եւ ոտքը գցեց ոտքին։— Իմ հոդվածենրը հոդվածները երբեմն խիստ են եղել, բայց ամեն անգամ ես հարցը բաց եմ թողել։ Վերջիվերջո հիմա այն ժամանակը չէ, երբ կարելի է Լագաշին քարոզել «աշխարհի վերջի» մասին։ Դուք պիտի հասկանաք, որ մարդիկ այլեւս չեն հավատում Հայտնությունների գրքին, եւ նրանց զայրացնում է, որ գիտնականները ամեն ինչ շրջում են հարյուր ութսուն աստիճանով ու ասում, որ Պաշտամունքի պահապանները այնուամենայնիվ իրավացի էին…
— Ոչ ոք այդպիսի բան չի ասում, երիտասարդ,— ընդհատեց նրան Ատոնը։— Թեեւ Պաշտամունքի պահապանները շատ տեղեկություններ հայտնեցին մեզ, բայց մեր հետազոտությունների արդյունքները զերծ են պաշտամունքային միստիցիզմից։ Փաստերը ինքնին փաստեր են, իսկ այսպես կոչված Պաշտամունքի «առասպելը», անկասկած հենվում է որոշակի փաստերի վրա։ Մենք դրանք բացատրեցինք, վերացնելով նախկին խորհրդավորությունը։ Հավատացնում եմ ձեզ, որ Պաշտամունքի պահապանները այժմ մեզ ավելի շատ են ատում, քան դուք։
— Դեհ, այդքան էլ չէ, սըր։ Ես ընդհանուր պատկերացում ունեմ։ Դուք պնդում եք, որ մի քանի ժամ հետո ամբողջ աշխարհը կպարուրվի խավարով, եւ ողջ մարդկությունը կզրկվի բանականությունից՝ կխելագարվի։ Ես միայն հարցնում եմ, թե դուք ինչպե՞ս եք դա բացատրում գիտականորեն։
— Ոչ, հարցն այդպես մի՛ դրեք,— միջամտեց Շիրինը։— Այս դեպքում, եթե Ատոնը ցանկանա պատասխանել, դուք կկորչեք թվերի եւ դիագրամների ծովի մեջ։ Եվ այդպես էլ ոչինչ չեք հասկանա։ Իսկ այ եթե ինձ հարցնեք, ապա կլսեք հասարակ մականացուին մահկանացուին միանգամայն մատչելի պատասխան։
— Դե լավ, համարեք, որ ձեզ եմ այդ հարցը տվել։
— Ես գիտեմ,— զգուշորեն նկատեց Տերեմոնը,— որ դա տարածված հնագիտական վարկած է։ Ուրեմն, այժմ դա բացարձակ ստո՞ւյգ են համարում։
— Թերեւս։ Մեր այս վերջին հարյուրամյակում այն ընդհանուր ճանաչում է ստացել։ Այդ ցիկլային բնույթը հանդիսանում է… ավելի ճիշտ հանդիսանում էր մեծագույն առեղծվածներից մեկը։ Մենք հայտնաբերել ենք մի շարք քաղաքակրթություններ՝ ինը քաղաքակրթություն, բայց կարող են եղած լինել նաեւ ավելին։ Բոլոր այդ քաղաքակրթությունները իրենց զարգացման մակարդակով հասնում էին մեր մակադրակին մակարդակին եւ բոլորն էլ, առանց բացառության, իրենց կուլտուրայի զարգացման ամենաբարձր աստիճանում կործանվում էին կրակից։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչու էր դա տեղի ունենում։ Կուլտուրայի բոլոր կենտրոնները այրվում էին հիմնովին եւ չէր մնում որեւէ բան, որը կհուշեր աղետների պատճառը։
Տերեմոնը ուշադիր լսում էր։
— Միանգամայն ճիշտ եք,— գոհունակությամբ նշեց Շիրինը։— Պաշտամունքի պահապանները պնդում են, իբր յուրաքանչյուր երկու հազար հինգ հարյուր տարին մեկ Լագաշն ընկնում է մի վիթխարի անձավի մեջ, այնպես որ բոլոր արեգակները անհետանում են, եւ ամբողջ աշխարհը պարուրվում է խավարով։ Իսկ հետո, ասում են նրանք, հայտնվում են այսպես կոչված Աստղերը, որոնք խլում են մարդկանց հոգիները եւ նրանց դարձնում անբանական անասուն, ու հենց մարդիկ էլ կործանում են իրենց իսկ ստեղծած քաղաքակրթությունը։ Պաշտամունքի պահապանները, իհարկե, այս ամենը հեղեղում են աներեւակայելի քանակության կրոնական միստիկայով, սակայն հիմնական գաղափարը սա է։— Շիրինը լռեց ու, նորից շունչ առնելով, շարունակեց։— Իսկ հիմա մենք մոտենում ենք Համընդհանուր Ձգողականության Տեսությանը։
Նա այնպես խոսեց, կարծես իր արտասանած յուրաքանչյուր բառը սկսվում էր մեծատարովմեծատառով, եւ այստեղ Ատոնը շրջվեց պատուհանի մոտից, արհամարհանքով փնչացրեց ու բարկացած դուրս եկավ սենյակից։
Շիրինն ու Տերեմոնը նայեցին նրա ետեւից։
— Դե շարունակեք պատմել, ծեր խաբեբա։
Հոգեբանը շիշը մոտեցրեց բերանին, եւ նրա ադամախնձորը սկսեց ցնցվել։ Հետո գոհունակությունից փնչացրեց, չպպացրեց ճպպացրեց շրթունքները եւ շարունակեց․
— Իսկ դուք ի՞նչ գիտեք ձգողականության մասին։
— Իսկ ես եղա այնտեղ։ Դուք երեւի լսե՞լ եք «Խորհրդավոր թունելի» մասին, որը նսեմացրեց մեր բոլոր ատրակցիոնները, համենայն դեպս՝ առաջին ամսում։
— Այո։ Եթե չեմ սխալվում, դրա հետ ինչ֊որ խայտառակ պատություն պատմություն է կապված։
— Չեք սխալվում, բայց գործը կոծկեցին։ Ուրեմն, այդ «Խորհրդավոր թունելը» մեկ մղոն երկարությամբ սովորական թունել էր… բայց առանց լուսավորության։ Մարդը նստում էր բաց վագոնում եւ տասնհինգ րոպե գնում խավարի միջով։ Քանի դեռ այդ զվարճալիքը չէին արգելել, այն մեծ համբավ ուներ։
— Իհարկե։ Մարդականց Մարդկանց դուր է գալիս վախի զգացողությունը, եթե դա սոսկ միայն խաղ է։ Երեխան ծնված օրից բնազդորեն վախենում է երեք բանից՝ բարձր աղմուկից, ընկնելուց եւ լույսի բացակայությունից։ Ահա թե ինչու շատ սրամիտ են համարում, երբ մարդուն հանկարծակի վախեցնում են ուժգին գոռոցով։ Ահա թե ինչու են սիրում օվկիանոսի մակընթացության ժամանակ սահել տախտակներով։ Եվ ահա թե ինչու «Խորհրդավոր թունելը» մեծ փողեր էր բերում։ Մարդիկ դուրս էին գալիս Խավարից դողալով, շնչահեղձ, վախից կիսամեռ, բայց շարունակում էին փող տալ, որ նորից ընկնեն թունել։
— Սպասեք մի րոպե, կարծես, հիշեցի։ Մի քանի մարդ մահացել էին թունելում։ Այդ մասին լուրեր էին պտտվում թունելը փակելուց հետո։
— Այո, դուք արեցիք դա… բայց աղվեսային խորամանկությամբ, քանզի ձեր մեկնաբանումները, իբր հաստատելով մեր հավատալիքները, միաժամանակ վերացնում էին դրանց իսկ անհրաժեշտությունը։ Դուք Խավարը եւ Աստղերը վերածեցիք բնության երեւույթների, ու նրանք զրկվեցին իրենց իսկական խորհուրդից։ Դա սրբապղծություն է։
— Այդ դեպքում դա իմ մեղքը չէ։ Գոյություն ունեն օբյեկտիվ փաստեր։ Եվ ես սոսկ հաստատում եմ դրանք։
— Ձեր «փաստերը» մոլորություն են եւ խաբեություն։