Changes
====2. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԿԱԿԻ ԲՆՈՒՅԹԸ====
Սկզբնապես ապրանքը մեզ երևաց որպես մի ինչ֊որ ինչ-որ երկակի բան, որպես Սպառողական սպառողական արժեք և փոխանակային արժեք։ Հետագայում պարզվեց, որ աշխատանքը ևս, որչափով նա արտահայտված է արժեքի մեջ, այլևս չունի այն հատկանիշները, որոնք հատուկ են նրան իբրև սպառողական արժեքներ ստեղծողի։ Ապրանքի մեջ պարունակվող աշխատանքի այդ երկակի բնույթն առաջին անգամ ես եմ քննադատորեն ապացուցել<ref>Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie». Berlin 1859, էջ 12, 13, [Կ. ՄարքuՄարքս, Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ, . Էնգելսի երկ., Հհ. XII, մ. I, էջ 21, 22, 23 և այլն]։</ref>։ Որովհետև այս կետն այն մեկնակետն է, որից կախված է քաղաքատնտեսության ըմբռնումը, ուստի այս կետը մենք ավելի հանգամանորեն կլուսաբանենք այստեղ։
Վերցնենք երկու ապրանք, օրինակ, մի բաճկոն և 10 արշին կտավ։ Թող առաջինը ունենա վերջինի կրկնապատիկ արժեքը, այնպես որ եթե 10 արշին կտավը — = w, ապա բաճկոնը = 2w։
Բաճկոնը սպառողական արժեք է, որը բավարարում է մի որոշ պահանջմունք։ Բաճկոն ստեղծելու համար անհրաժեշտ էր արտադրողական գործունեության մի որոշ տեսակ։ Վերջինը որոշվում է իր նպատակով, օպերացիաների եղանակով, առարկայով, միջոցներով ու հետևանքով։ Այն աշխատանքը, որի օգտակարությունն այսպիսով արտահայտվում է նրա արդյունքի սպառողական արժեքի մեջ, կամ այն բանի մեջ, որ նրա արդյունքը սպառողական արժեք է, մենք կարճ խոսքով կանվանենք օգտակար աշխատանք։ Այս տեսակետից աշխատանքը միշտ դիտվում է իր օգտակար էֆեկտի կապակցությամբ։
Ինչպես որ բաճկոնն ու կտավը որակապես տարբեր սպառողական արժեքներ են, ճիշտ այդպես էլ որակապես տարբեր են նրանց գոյությունը պայմանավորող աշխատանքները՝ դերձակությունն ու ջուլհակությունը։ Եթե այդ իրերը որակապես տարբեր սպառողական արժեքներ և, հետևաբար, օգտակար աշխատանքի որակապես տարբեր տեսակների արդյունք չլինեին, ապա նրանք ընդհանրապես չէին կարող միմյանց դեմ կանգնել որպես ապրանքներ։ Բաճկոնը չեն փոխանակում բաճկոնի հետ, տվյալ սպառողական արժեքը չեն փոխանակում հենց նույն սպառողական արժեքի հետ։
Այլատեսակ սպառողական արժեքների կամ ապրանքային մարմինների ընդհանրության մեջ երևան է գալիս նույն բան բազմազան, նույնքան տարբեր սեռերի, տեսակների, ընտանիքների, ենթատեսակների և տարատեսակների բաժանվող օգտակար աշխատանքների ընդհանրությունը, մի խոսքով, երևան է գալիս աշխատանքի հասարակական բաժանումը։ Վերջինը կազմում է ապրանքային արտադրության գոյապայմանը, թեև, ընդհակառակը, ապրանքային արտադրությունն աշխատանքի հասարակական բաժանման գոյապայմանը չէ։ Հին հնդկական համայնքում աշխատանքը հասարակականորեն բաժանված է, բայց նրա արդյունքներն ապրանք չեն դառնում։ Կամ վերցնենք մի ավելի մոտիկ օրինակ, . ամեն մի գործարանում աշխատանքը սիստեմատիկորեն բաժանված է, բայց այդ բաժանումն իրականացվում է ոչ այն եղանակով, որ բանվորները փոխանակում են իրենց անհատական աշխատանքի արդյունքները։ Ինքնուրույն և միմյանցից անկախ մասնավոր աշխատանքների արդյունքներն են միայն, որ իրար դեմ են կանգնում որպես ապրանքներ։
Այսպես ուրեմն, յուրաքանչյուր ապրանքի սպառողական արժեքի մեջ պարունակվում է մի որոշ, նպատակահարմար արտադրողական գործունեություն կամ օգտակար աշխատանք։ Սպառողական արժեքները չեն կարող միմյանց դեմ կան գնել կանգնել իբրև ապրանքներ, եթե նրանց մեջ պարունակված չեն օգտակար աշխատանքի որակապես տարբեր տեսակներ։ Այն հասարակության մեջ, որի արդյունքներն ընդհանրապես ապրանքների ձև են ընդունում, այսինքն՝ ապրանք արտադրողների հասարակության մեջ, օգտակար աշխատանքի տեսակները կիրառվում են միմյանցից անկախ, որպես ինքնուրույն արտադրողների մասնավոր գործ, և նրանց այդ որակական տարբերությունը զարգանալով հանգում է մի բազմանդամ սիստեմի՝ աշխատանքի հասարակական բաժանման։
Ասենք, բաճկոնի համար նշանակություն չունի, թե ո՞վ է այն հագնողը, արդյոք ինքը դերձա՞կը, թե դերձակի պատվիրատուն։ Երկու դեպքում էլ նա գործում է որպես սպառողական արժեք։ Բաճկոնի և բաճկոն արտադրող աշխատանքի միջև եղած հարաբերությունը նույնքան քիչ է փոխվում այն իրողությունից, որ դերձակի աշխատանքը դառնում է հատուկ պրոֆեսիա, աշխատանքի հասարակական բաժանման ինքնուրույն օղակ։ Այնտեղ, որտեղ հագուստի պահանջմունքն է առաջացրել այդ զբաղմունքը, մարդը ամբողջ հազարամյակներ հագուստ է կարել, նախքան կդառնար դերձակ։ Բայց բաճկոնը, կտավը և ընդհանրապես նյութական հարստության ամեն մի տարր, որ բնության մեջ պատրաստի ձևով չի գտնվում, միշտ պետք է ստեղծվի մի հատուկ, նպատակահարմար արտադրողական գործունեության միջոցով, որը բնության տարբեր նյութերը հարմարեցնում է մարդկային որոշ պահանջմունքներին։ Հետևաբար, աշխատանքը՝ իբրև սպառողական արժեքներ ստեղծող, իբրև օգտակար աշխատանք, մարդկանց գոյության ամեն հասարակական ձևերից անկախ մի պայման է, հավիտենական, բնական անհրաժեշտություն է, . առանց աշխատանքի հնարավոր չէր լինի նյութերի փոխանակությունը մարդու և բնության միջև, այսինքն՝ հնարավոր չէր չինի ինքը մարդկային կյանքը։
Սպառողական արժեքները՝ բաճկոնը, կտավը և այլն, մի խոսքով, ապրանքային մարմինները, երկու տարրի՝ բնանյութի և աշխատանքի միացություն են։ Բաճկոնի, կտավի ու այլ իրերի մեջ պարունակված բոլոր տարբեր օգտակար աշխատանքների գումարը դուրս գալուց հետո միշտ մնում է մի նյութական սուբստրատ, որ գոյություն ունի բնությունից, առանց մարդու որևէ աջակցության։ Մարդը իր արտադրության մեջ կարող է գործել միայն այնպես, ինչպես բնությունն իքն ինքն է գործում, այսինքն՝ կարող է սոսկ փոխել նյութերի ձևերը<ref>«Տիեզերքի բոլոր երևույթները, մարդո՞ւ ձեռքով են արդյոք ստեղծված նրանք թե բնության ընդհանուր օրենքներով, ոչ թե իրական նոր ստեղծագործություն, այլ միայն մատերիայի փոխակերպություն են ներկայացնում։ Միացում ու բաժանում,— ահա այն միակ տարրերը, որ հայտաբերում է մարդկային բանականությունը, վերլուծելով վերարտադրության իդեան. նույնն է դրությունը նաև արժեքի (սպառողական արժեքի, թեև Վերրին, ֆիզիոկրատների դեմ բանավիճելով այստեղ, պարզ հասկացողություն չունի այն մասին, թե ինքը արժեքի որ ո՛ր տեսակի մասին է խոսում) ու հարստությունների վերարտադրության բնագավառում, երբ հողը, օդն ու ջուրը դաշտում դաոնում դառնում են բույս, կամ, երբ միջատների կպչուն արտաթորանքները, մարդու ձեռքով վերամշակվելով, դառնում են մետաքս, կամ մետաղի աոանձին կտորները միանում են իրար և կազմում ժամացույցի մեխանիզմd մեխանիզմ։ (Pietro Verri: «Meditazioni sulla Economia Politica» (աոաջին առաջին անգամ տպագրվել է 1773 թվականին) Custodi-ի իտալացի տնտեսագետների հրատարակության մեջ — Parte ModemaModerna, հ, . XV, էջ 21, 22)։</ref>։ Այդ դեռ քիչ է։ Ձևավորման այդ աշխատանքի մեջ ևս նա շարունակ հենվում է բնության ուժերի աջակցության վրա։ Հետևաբար, աշխատանքն իր իսկ արտադրած սպառողական արժեքների, նյութական հարստության միակ աղբյուրը չէ։ Ինչպես Վիլյամ Պետտին է ասում, աշխատանքը հարստության հայրն է, հողը՝ նրա մայրը։
Այժմ ապրանքից, որպես սպառման առարկայից, անցնենք ապրանքային արժեքին։
Մեր ենթադրության համաձայն, բաճկոնը երկու անգամ ավելի արժեք ունի, քան կտավը։ Բայց այդ միայն քանակային տարբերություն է, որը մեզ առայժմ չի հետաքրքրում։ Այստեղ մենք միայն կհիշեցնենք, որ եթե մեկ բաճկոնի արժեքը հավասար է 10 արշին կտավի կրկնակի արժեքին, ապա 20 արշին կտավն արժեքի միևնույն մեծությունն ունի, ինչպես մեկ բաճկոնը։ Բաճկոնն ու կտավը, իբրև արժեքներ, միևնույն սուբստանցն ունեցող իրեր են, միատեսակ աշխատանքի օբյեկտիվ արտահայտություններ են։ Բայց դերձակությունն ու ջուլհակությունը աշխատանքի որակապես տարբեր տեսակներ են։ Սակայն կան հասարակական այնպիսի կացութաձևեր, երբ միևնույն մարդը փոփոխակի կարում է և կտոր է գործում և երբ, հետևաբար, աշխատանքի այդ երկու տարբեր տեսակները միևնույն անհատի աշխատանքի ձևափոխություններն են լոկ և ոչ թե տարբեր անհատների կայուն առանձնացած ֆունկցիաներ, ճիշտ այնպես, ինչպես բաճկոնը, որ դերձակը կարում է այսօր, և անդրավարտիքը, որ նա պատրաստում է վաղը, միևնույն անհատական աշխատանքի լոկ փոփոխակներն են։ Այնուհետև, ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ կապիտալիստական հասարակության մեջ, նայած աշխատանքի պահանջարկի փոփոխվող ուղղությանը, հասարակական աշխատանքի որոշ մասը փոփոխակիորեն առաջարկվում է մերթ դերձակության ձևով, մերթ ջուլհակության ձևով։ Աշխատանքի այդ ձևափոխությունը, իհարկե, առանց որոշ բախման չի կատարվում, բայց այն պետք է կատարվի։ Եթե վերանանք արտադրողական գործունեության որոշակի բնույթից և, հետևապես, աշխատանքի օգտակար բնույթից, ապա նրա մեջ կմնա միայն մի բան, այն, որ աշխատանքը մարդկային աշխատուժի ծախսումն է։ Ինչպես դերձակությունը, այնպես էլ ջուլհակությունը, չնայած արտադրողական գործունեության այդ տեսակների որակական տարբերությանը, մարդկային ուղեղի, մկանների, նյարդերի, ձեռքերի ու այլ մասերի արտադրողական ծախսումն են, և այս իմաստովս իմաստով՝ ներկայացնում են միևնույն մարդկային աշխատանքը։ Դրանք մարդկային աշխատուժի ծախսման երկու տարբեր ձևեր են միայն։ Իհարկե, ինքը մարդկային աշխատուժը պետք է շատ կամ քիչ զարգացած լինի, որպեսզի այս կամ այն ձևով ծախսվի։ Բայց ապրանքի արժեքի մեջ ներկայացված է պարզապես մարդկային աշխատանքը, մարդկային աշխատանքի ծախսումն ընդհանրապես։ Ինչպես որ բուրժուական հասարակության մեջ գեներալը կամ բանկիրը խոշոր դեր են խաղում, իսկ սոսկական մարդը՝ մի շատ խղճալի դեր<ref>Հմմտ, Hegel: «Philosophie des Rechts». Berlin 1840, էջ 250, § ISO 190 [Гегель : «Философия права»: , Соч. , т. VII, Соцэкиз t. VII, 1934 թ., § 190, էջ 218]։</ref>, ճիշտ այդպես էլ այստեղ նույնն է կատարվում մարդկային աշխատանքի հետ։ Աշխատանքն այն պարզ աշխատուժի ծախսումն է, որով միջին հաշվով օժտված է յուրաքանչյուր սովորական մարդու, ոչ մի հատուկ պատրաստություն չունեցող մարդու մարմնական օրգանիզմը։ '''Պարզ միջին աշխատանքը''', թեև տարբեր երկրներում ու կուլտուրայի տարբեր դարաշրջաններում տարբեր բնույթ է կրում, բայց և այնպես յուրաքանչյուր որոշ հասարակության համար ինչ֊որ ինչ-որ տվյալ մեծություն է։ Համեմատաբար բարդ աշխատանքը լոկ '''աստիճանի բարձրացրած''' կամ ավելի շուտ՝ '''բազմապատկած''' պարզ աշխատանք է, այնպես որ բարդ աշխատանքի մի որոշ քանակ հավասար է պարզ աշխատանքի մի ավելի մեծ քանակի։ Փորձը ցույց է տալիս, որ բարդ աշխատանքի այդպիսի վերածումը պարզի կատարվում է միշտ։ Ապրանքը կարող է ամենաբարդ աշխատանքի արդյունք լինել, բայց նրա '''արժեքը''' նրան հավասարեցնում է պարզ աշխատանքի արդյունքին, և, հետևապես, ինքը պարզ աշխատանքի մի որոշ քանակ է միայն ներկայացնում<ref>Ընթերցողը պետք է նկատի ունենա, որ այստեղ խոսքը ո՛չ թե աշխատավարձի կամ այն արժեքի մասին է, որ բանվորն ստանում է, օրինակ, մի աշխատանքային օրվա համար, այլ ապրանքների այն արժեքի մասին, որի մեշ առարկայանում է նրա աշխատանքային օրը։ Մեր շարադրանքի տվյալ աստիճան իր աստիճանի պայմաններում մեզ համար ընդհանրապես֊ դեռ գոյություն չունի աշխատավարձի կատեգորիան։</ref>։ Այն տարբեր համամասնությունները, որոնցով աշխատանքի տարբեր տեսակները վեր են ածվում պարզ աշխատանքի՝ որպես իրենց չափի միավորի, սահմանվում են արտադրողների թիկունքում հասարակական պրոցեսի միջոցով, ուստի և արտադրողներին թվում են որպես սահմանված սովորույթ։ Հետագա շարադրանքի մեջ նյութի պարզության համար մենք աշխատուժի ամեն մի տեսակ կդիտենք անմիջականորեն որպես պարզ աշխատուժ,— այդ մեզ կազատի բարդ աշխատանքը պարզ աշխատանքի վերածելու գործողությունը յուրաքանչյուր մասնավոր դեպքում կրկնելու անհրաժեշտությունից։
Հետևապես, ինչպես որ բաճկոնի ու կտավի արժեքների մեջ չքանում են նրանց սպառողական արժեքների տարբերությունները, այնպես էլ այդ արժեքներում մարմնացած աշխատանքի մեջ չքանում են նրա օգտակար ձևերի՝ դերձակության ու ջուլհակության տարբերությունները։ Բաճկոն ու կտավ սպառողական արժեքները լոկ նպատակահարմար արտադրողական գործունեության միացումն են մահուդի ու մանվածքի հետ, մինչդեռ արժեքները — բաճկոնն ու կտավը — ոչ այլ ինչ են, եթե ոչ աշխատանքի միատեսակ խտացվածքներ. նույն ձևով էլ այդ արժեքների մեջ պարունակվող աշխատանքի ծախսումների մեջ նշանակություն ունի ոչ ո՛չ թե մահուդի և մանվածքի հետ նրանց ունեցած արտադրողական հարաբերությունը, այլ միայն մարդկային աշխատուժի ծախսումը։ Դերձակությունն ու ջուլհակությունը բաճկոն ու կտավ սպառողական արժեքներ ստեղծող տարրեր են հենց նրանով, որ որակապես տարբեր առանձնահատկություններ ունեն. նրանք բաճկոնի արժեքի ու կտավի արժեքի սուբստանց են միայն այն չափով, որչափով տեղի է ունենում վերացում նրանց հատուկ որակներից, որչափով երկուսն էլ օժտված են միևնույն որակով, մարդկային աշխատանքի որակով։
Բայց բաճկոնն ու կտավը ոչ միայն արժեքներ են ընդհանրապես, այլև որոշ մեծություն ունեցող արժեքներ են. մեր ենթադրությամբ բաճկոնը երկու անգամ ավելի մեծ արժեք ունի, քան 10 արշին կտավը։ Որտեղի՞ց է առաջ գալիս նրանց արժեքի մեծության այդ տարբերությունը։ նրանիցՆրանից, որ կտավը պարունակում է միայն կես մասն այն աշխատանքի, որ պարունակում է բաճկոնը, այնպես որ վերջինն արտագրելու արտադրելու համար պետք է երկու անգամ ավելի տևող ժամանակի ընթացքում աշխատուժ ծախսել, քան առաջինն արտադրելու համար։
Այս պատճառով, եթե ապրանքի սպառողական արժեքի վերաբերմամբ նշանակություն ունի նրա մեջ պարունակվող աշխատանքի լոկ որակը, ապա արժեքի մեծության վերաբերմամբ նշանակություն ունի միայն աշխատանքի քանակը, ընդ որում հիշյալ աշխատանքը պետք է արդեն վերածված լինի մարդկային աշխատանքի՝ առանց որևէ հետագա որակի։ Առաջին դեպքում խոսքն այն մասին է, թե ինչպե՛ս է կապարվում աշխատանքը և նա ի՛նչ է արտադրում, երկրորդ դեպքում այն մասին, թե որքա՛ն աշխատանք է ծախսվում և որքա՛ն ժամանակ է շարունակվում այն։ Քանի որ ապրանքի արժեքի մեծությունը արտահայտում է նրա մեջ պարունակվող աշխատանքի միայն քանակը, ապա որոշ համամասնությամբ վերցրած ապրանքները միշտ պետք է հավասարամեծ արժեքներ լինեն։
Եթե, օրինակ, մեկ բաճկոն արտադրելու համար պահանջվող աշխատանքի բոլոր օգտակար տեսակների արտադրողական ուժն անփոփոխ է մնում, ապա բաճկոնների արժեքի մեծությունն աճում է նրանց քանակին համամասնորեն։ Եթե մեկ բաճկոնը, օրինակ, x աշխատանքային օր է ներկայացնում, ապա 2 բաճկոնը ներկայացնում են 2x աշխատանքային օր և այլն։ Բայց ենթադրենք, թե մեկ բաճկոն արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքն ավելանում է կրկնակի չափով կամ նվազում է կիսով չափ։ Առաջին դեպքում մի բաճկոնը նույնքան արժի, որքան առաջ երկու բաճկոնն արժեին, երկրորդ դեպքում երկու բաճկոնը նույնքան արժեն, որքան առաջ մեկ բաճկոնը, թեև երկու դեպքում էլ բաճկոնի մատուցած ծառայությունը մնում է անփոփոխ, ինչպես որ անփոփոխ է մնում նաև նրա մեջ պարունակվող օգտակար աշխատանքի որակը։ Բայց նրա արտադրության Վրա վրա ծախսված աշխատանքի քանակը փոխվել է։
Սպառողական արժեքի ավելի մեծ քանակն ինքնըստինքյան նյութական ավելի մեծ հարստություն է կազմում. երկու բաճկոնն ավելի շատ է, քան մեկը։ Երկու բաճկոնով կարելի է երկու մարդու հագցնել, մեկ բաճկոնով՝ միայն մեկին և այլն։ Բայց և այնպես նյութական հարստության աճող մասսային կարող է համապատասխանել նրա արժեքի մեծության միաժամանակյա նվազումը։ Այդ հակադիր շարժումն առաջ է գալիս աշխատանքի երկակի բնույթից։ Արտադրողական ուժը, իհարկե, միշտ էլ օգտակար, կոնկրետ աշխատանքի արտադրողական ուժ է և փաստորեն որոշում է տվյալ ժամանակամիջոցում տեղի ունեցող նպատակահարմար արտադրողական գործունեության էֆեկտիվության աստիճանը միայն։ Հետևաբար, օգտակար աշխատանքն արդյունքների մերթ հարուստ, մերթ աղքատ աղբյուր է դառնում՝ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման կամ անկման նկատմամբ ուղիղ համամասնությամբ։ Ընդհակառակը, արտադրողական ուժի փոփոխությունն ինքնըստինքյան բոլորովին չի ազդում ապրանքի արժեքի մեջ ներկայացված աշխատանքի վրա։ Քանի որ արտադրողական ուժը պատկանում է աշխատանքի կոնկրետ օգտակար ձևին, ապա նա, իհարկե, չի կարող ազդել աշխատանքի վրա, որչափով մենք վերանում ենք նրա կոնկրետ օգտակար ձևից։ Հետևաբար, միևնույն աշխատանքը հավասար ժամանակամիջոցներում միշտ միևնույն մեծությամբ արժեքներ է ստեղծում, որքան էլ նրա արտադրողական ուժը փոփոխվի։ Բայց աշխատանքը այդ պայմաններում հավասար ժամանակամիջոցներում սպառողական արժեքների տարբեր քանակներ է տալիս. շատ է տալիս, երբ արտադրողական ուժը աճում է, քիչ քիչ՝ երբ նվազում է։ Արտադրողական ուժի այն իսկ փոփոխությունը, որը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, հետևաբար, նաև նրա մատակարարած սպառողական արժեքների մասսան, նվազեցնում է, ինչպես տեսնում ենք, այդ աճած մասսայի արժեքի ընդհանուր մեծությունը, քանի որ կրճատում է այդ մասսայի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի քանակը։ Եվ ընդհակառակը։
Ամեն մի աշխատանք, մի կողմից, մարդկային աշխատուժի ծախսումն է բառի ֆիզիոլոգիական իմաստով,— և մարդկային միանման կամ աբստրակտ աշխատանքի իր այդ հատկությամբ նա ապրանքների արժեք է ստեղծում։ Ամեն մի աշխատանք, մյուս կողմից, մարդկային աշխատուժի ծախսումն է առանձին նպատակահարմար ձևով, և կոնկրետ օգտակար աշխատանքի իր այդ հատկությամբ նա սպառողական արժեքներ է ստեղծում<ref>'''2-րդ հրատ, . ծանոթագրություն.'''— Ապացուցելու համար, «որ աշխատանքն է այն վերջնական ու ռեալ չափը, որի միջոցով մենք կարող ենք իրար հետ համեմատել տարբեր ապրանքների արժեքները բոլոր ժամանակներում և ամեն տեղ», Ա, . Սմիթը գրում է. «Աշխատանքի հավասար քանակները բոլոր ժամանակներում ու ամեն տեղ միշտ միևնույն են ունեցել բանվորի համար։ Իր առողջության, ուժի և ընդունակության սովորական վիճակում, հմտության կամ ճարպկության սովորական աստիճանի պայմաններում, նա միշտ պետք է իր հանգստության, իր ազատության, իր երջանկության միևնույն մասը զոհաբերի զոհաբերի» («Wealth of Nations» հ. I, գլ. V)։ [Հմմտ. Адам Смит: «Исследование о природе и причинах богатства народов», 1935 թ,., էջ 35 և 32։] Մի կողմից՝ Սմիթն այստեղ (բայց ոչ ամեն տեղ) իրար հետ շփոթում է արժեքի սահմանումը ապրանքի արտադրության վրա ծախսված աշխատանքի քանակով ու. ապրանքային արժեքների սահմանումը իրեն իսկ աշխատանքի արժեքով, և այդ պատճառով աշխատում է ապացուցել, որ աշխատանքի հավասար քանակները միշտ միևնույն արժեքն ունեն։ Մյուս կողմից՝ նա զգում է, որ աշխատանքը, որչափով նա արտահայտվում է ապրանքների արժեքի մեջ, սոսկ աշխատուժի ծախսում է ներկայացնում, բայց դարձյալ այս ծախսումը նա պատկերում է սոսկ իբրև, հանգստության, ազատության ու երջանկության զոհաբերություն, չտեսնելով այդ ծախսման մեջ նաև նորմալ կենսագործունեություն։ Ճիշտ է, նա աչքի առաջ է ունեցել արդի վարձու բանվորներին։ — Շատ ավելի հաջող է դատում տվյալ հարցում Ա. Սմիթի այն անանուն նախորդը, որից ցիտատ է բերված 9-րդ ծանոթագրության մեջ... «Որևէ մեկը մի շաբաթ է, գործադրել սպառման մի առարկա պատրաստելու վրա... և նա, ով նրան որևէ ուրիշ առարկա է առաջարկում փոխանակելու համար, ամենից լավ կգնահատի, թե այդ առարկաներից որքանն է հավասարարժեք աոաջին առարկային, եթե հաշվի, թե ո՛ր առարկան է նույնքան աշխատանք [labour] ու ժամանակ նստել իրեն վրա։ Այստեղ բանը հանգում է հետևյալին. այն աշխատանքը, որը մի մարդ ծախսել է որոշ ժամանակի ընթացքում տվյալ իրը արտադրելու վրա, փոխանակվում է մի ուրիշ մարդու այն աշխատանքի հետ, որ նույն ժամանակի ընթացքում ծախսված է մի այլ իր արտադրելու վրա» («Some Thoughts օո on the Interest of Money in general etc.», էջ 39)։<br>{'''4-րդ հրատ. առթիվ.'''— Անգլերենն այն առավելությունն ունի, որ նա երկու տարբեր բառ ունի աշխատանքի երկու տարբեր կողմերը նշելու համար։ Որակապես որոշ աշխատանքը, որը սպառողական արժեքներ է ստեղծում, կոչվում է work, հակադրվելով labour-ին. այն աշխատանքը, որ արժեք է ստեղծում և միայն քանակապես է չափվում, կոչվում է labour, հակադրվելով work-ին։ Տե՛ս անգլերեն թարգմանության ծանոթագրությունը, էջ 14։— Ֆ. Է.}։ [Այս հատորում տե՛ս առաջին գլխի 4-րդ ծանոթագրությունը։ '''Խմբ.''']</ref>
====3. ԱՐԺԵՔԻ ՁԵՎԸ, ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ====