Changes

Աշխատուժի արժեքը որոշվում է կենսամիջոցների մի որոշ քանակի արժեքով։ Աշխատանքի արտադրողական ուժի փոփոխության հետ փոխվում է այդ կենսամիջոցների արժեքը, և ոչ թե նրանց մասսան։ Աշխատանքի արտադրողական ուժը բարձրանալիս կենսամիջոցների այն մասսան, որ անհրաժեշտ է թե՛ բանվորին՛ և թե՛ կապիտալիստին, կարող է միաժամանակ ու միևնույն համամասնությամբ աճել՝ առանց որևէ փոփոխություն առաջ բերելու աշխատուժի գնի և հավելյալ արժեքի մեծությունների միջև։ Եթե աշխատուժի սկզբնական արժեքը 3 շիլլինգ է, իսկ անհրաժեշտ աշխատաժամանակը հավասար է 6 ժամի, և եթե հավելյալ արժեքը նույնպես 3 շիլլինգ է, այսինքն՝ հավելյալ աշխատանքը նմանապես հավասար է 6 ժամի, ապա աշխատանքի արտադրողական ուժի կրկնապատկումը, աշխատանքային օրվա առաջվա բաժանման դեպքում, անփոփոխ կթողնի աշխատուժի գինն ու հավելյալ արժեքը։ Հիմա ենթադրենք, որ նրանցից ամեն մեկն արտահայտվում է կրկնակի քանակությամբ, բայց համապատասխանորեն էժանացած սպառողական արժեքների մեջ։ Թեև աշխատուժի գինն անփոփոխ է մնացել, բայց նա, այնուամենայնիվ, հիմա այդ ուժի արժեքից բարձր է։ Եթե աշխատուժի գինն ընկներ, բայց ոչ մինչև 1½ շիլլինգ նվազագույն սահմանը, որը նրա նոր արժեքի միջոցով է որոշվում, այլ մինչև 2 շիլլինգ 10 պենսի, 2 շիլլինգ 6 պենսի և այլն, ապա նույնիսկ այդ ընկած գինն այնուամենայնիվ կենսամիջոցների աճող մասսա կներկայացներ։ Այսպիսով, աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման ժամանակ աշխատուժի գինը կարող էր շարունակ ընկնել բանվորի կենսամիջոցների մասսայի անընդհատ աճմանը զուգընթաց։ Բայց հարաբերաբար, այսինքն՝ հավելյալ արժեքի հետ համեմատած, աշխատուժի արժեքը շարունակ կպակասեր, և, հետևապես, է՛լ ավելի կխորանար բանվորի և կապիտալիստի կենսական մակարդակների միջև եղած անդունդը<ref>Երբ փոփոխություն է տեղի ունենում արդյունաբերության արտադրողականության մեջ, և աշխատանքի ու կապիտալի տվյալ քանակը ավելի շատ կամ ավելի քիչ արդյունք է արտադրում, աշխատավարձի հարաբերական մեծությունը կարող է զգալի չափով փոխվել, մինչդեռ արդյունքների այն քանակը, որ այդ հարաբերական մեծությունն է ներկայացնում. նույնն է մնում, կամ կարող է փոխվել արդյունքների քանակը, մինչդեռ հարաբերական մեծություն անփոփոխ է մնում («Outlines of Poltical Economy etc.». London 1832, էջ 67)։</ref>։
Առաջինը Ռիկարդոն է խստորեն ձևակերպել վերևում սահմանված երեք օրենքը։ Նրա շարադրանքի թերություններն են՝ 1) այն առանձնահատուկ պայմանները, որոնց շրջանակներում հիշյալ օրենքները ուժ ունեն, նա համարում է կապիտալիստական արտադրության ինքնրստինքյան հասկանալի, ընդհանրական ու բացառիկ պայմաններ։ Նրա համար գոյություն չունեն փոփոխություններ ո՛չ աշխատանքային օրվա երկարության մեջ, ո՛չ էլ աշխատանքի ինտենսիվության մեջ, այնպես որ նրա համար բուն աշխատանքի արտադրողական ուժը միակ փոփոխուն գործոնն է։ 2) Մյուս բոլոր տնտեսագետների նման Ռիկարդոն երբեք չի հետազոտել հավելյալ արժեքը որպես այդպիսին, այսինքն՝ անկախ նրա այն հատուկ ձևերից, ինչպես շահույթը, հողային ռենտան և այլն։ Եվ այդ երկրորդ անճշտությունը շատ ավելի զգալի սխալներ է մտցրել Ռիկարդոյի վերլուծության մեջ, քան առաջին անճշտությունը։ Հավելյալ արժեքի նորմային վերաբերյալ օրենքները նա անմիջաբար խառնում է շահույթի նորմայի օրենքների հետ։ Մինչդեռ, ինչպես արդեն ասվեց, շահույթի նորման հավելյալ արժեքի հարաբերությունն է ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ, այնինչ հավելյալ արժեքի նորման հավելյալ արժեքի հարաբերությունն է այդ կապիտալի միայն փոփոխուն մասի նկատմամբ։ Ենթադրենք, թե 500 ֆնտ. ստ. կապիտալը (K) բաժանվում է հումքի, աշխատամիջոցների և այլն, որոնք միասին կազմում են 400 ֆնտ. ստ. (c) և 10 ֆնտ. ստ. աշխատավարձի (v) այնուհետև ենթադրենք, թե հավելյալ արժեքը = 100 ֆնտ. ստ. (m)։ Այն ժամանակ հավելյալ արժեքի նորման <math>\frac{m}{mv}=\frac{100 \ ֆնտ. \ ստ.}{100 \ ֆնտ. \ ստ.} = 100%</math>։ Մինչդեռ շահույթի նորման <math>\frac{m}{K}=\frac{100 \ ֆնտ. \ ստ.}{500 \ ֆնտ. \ ստ.} = 20%</math>։ Բացի դրանից, ակնհայտ է, որ շահույթի նորման կարող է կախված լինել այնպիսի հանգամանքներից, որոնք ոչ մի ազդեցություն չեն գործում հավելյալ արժեքի նորմայի վրա։ Ես հետագայում, այս աշխատության երրորդ գրքում, ցույց կտամ, որ որոշ հանգամանքներում հավելյալ արժեքի միևնույն նորման կարող է արտահայտվել շահույթի ամենատարբեր նորմաների մեջ, և հավելյալ արժեքի տարբեր նորմաները՝ շահույթի միևնույն նորմայի մեջ։
====II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԵՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎՈՒՄ Է====
Վստահելի
1396
edits