Changes

Աննա Ֆրանկի օրագիրը

Ավելացվել է 8247 բայտ, 20:16, 12 Հոկտեմբերի 2014
/* Շաբաթ, 20-ը հունիսի 1942թ. */
==Շաբաթ, 20-ը հունիսի 1942թ.==
 
Սիրելի Քիտտի,
 
Նամակս անմիջապես սկսում եմ։ Հիմա տանը ամեն ինչ հանգիստ է ու խաղաղ։ Մայրիկն ու հայրիկը տեղ են գնացել, Մարգոն ընկերուհու մոտ պինգ֊պոնգ է խաղում։ Ես էլ եմ վերջերս հաճույքով խաղում։ Մենք՝ պինգ֊պոնգիստներս, պաղպաղակ շատ ենք սիրում հատկապես ամռանը, դրա համար էլ ամեն խաղից հետո արշավում ենք հրուշակեղենի որեւէ խանութ, որտեղ կարելի է հրեաներին գնալ՝ «Դելգի» կամ «Օազիս»։ Մենք փող ունենալու մասին չենք մտածում։ Այնտեղ միշտ բազմաթիվ ծանոթներ են լինում եւ նրանց մեջ անպայման մի բարի քեռի կամ երկրպագու է ճարվում եւ մեզ ամեն կողմից այնքան պաղպաղակ են առաջարկում, որ մի շաբաթում հազիվ ուտենք։
 
Դու, երեւի, զարմանում ես, որ ես այս տարիքում արդեն երկրպագուների մասին եմ խոսում։ Ցավոք սրտի մեր դպրոցում դա անխուսափելի չարիք է։ Հենց որ տղաներից մեկը ինձ հարցնում է, թե կարելի է հեծանիվով ուղեկցել տուն, ես նախօրոք գիտեմ, որ վերոհիշյալ երիտասարդը մինչեւ ականջները սիրահարված է եւ ոչ մի քայլ չի հեռանա ինձանից։ Աստիճանաբար նա սառում է, հատկապես եթե ես ուշադրություն չեմ դարձնում նրա սիրահարված հայացքներին ու ուրախ պտտում եմ պեդալները։ Հենց որ նա ինձ ձանձրացնում է, ես դիտմամբ ծռմռում եմ հեծանիվի ղեկը, պայուսակս վայր է ընկնում, իսկ երիտասարդը, հավուր պատշաճի, պետք է թռչի հեծանիվից եւ պայուսակս վերցնի։ Մինչեւ նա իմ պայուսակը հասցնում է ինձ, մեղմանում է։ Դա դեռ ամենաանմեղն է, լինում են այնպիսիները, որոնք օդային համբույր են ուղարկում եւ ընդհանրապես սկսում են ձանձրացնել։ Բայց ես նրանց ասածներից չեմ։ Իջնում եմ հեծանիվից եւ ասում, որ ես չեմ ընդունում նրա ընկերակցությունը, իսկ երբեմն էլ ձեւացնում եմ, թե վիրավորված եմ եւ նրանք քշում եմ տուն։
 
Այ, տեսնում ես, մեր բարեկամության հիմքն արդեն դրված է։ Մինչեւ վաղը, Քիտտի։
 
==Կիրակի, 21-ը հունիսի 1942թ.==
 
Սիրելի Քիտտի,
 
Մեր ամբողջ դասարանը սարսափի մեջ է, շուտով մանկավարժական խորհրդի նիստ է լինելու։ Դասարանի կեսը գրազ է գալիս, թե ում կփոխադրեն եւ ում կթողնեն նույն դասարանում։ Միպ դը Յոնգը եւ ես արտասվելւ չափ ծիծաղում ենք մեր հարեւանների վրա, նրանք իրենց գրպանի ամողջ փողերն արդեն տանուլ են տվել։ Կփոխադրեն ― ոչ, կմնաս ― ոչ, կփոխադրեն․․․ Եվ այսպես առավոտից մինչեւ երեկո։ Ո՛չ Միպի աղերսող հայացքներն են օգնում, եւ ոչ էլ իմ դաստիարակչական եռանդուն միջոցառումները, դրանց ոչ մի կերպ չես կարող խելքի բերել։ Եթե ես լինեի, դրանց կեսին կթողնեի նույն դասարանում՝ այնպիսի ծույլիկներ են դրանք։ Բայց ուսուցիչները համառ մարդիկ են, գուցե դա մեր օգտին է։
 
Ես բոլոր ուսուցիչների ու ուսուցչուհիների հետ լավ փոխհարաբերության մեջ եմ։ Նրանք ինը հոգի են՝ յոթ տղամարդ եւ երկու կին։ Պարոն Կեպլերը մեր հին մաթեմատիկոսն է․ մի ժամանակ նա ինձ վրա ջղայնացել էր, որովհետեւ ես շատ եմ խոսում։ Նա ինձ հանդիմանեց, հետո որպես պատիժ հանձնարարեց շարադրություն գրել «Շատախոս» թեմայով։ Հը՜֊ըմ․․․ «Շատախո՜ս»․․․ Դե ի՞նչ կարող ես գրել դրա մասին։ Ես դրա վրա գլուխ չջարդեցի, տետրս դրի պայուսակս ու փորձեցի լռել։ Իսկ երեկոյան, երբ բոլոր դասերս վերջացրել էի, հիշեցի շարադրությունը։ Գրչակոթը կրծոտելով, մտածում էի այդ թեմայի մասին։ Ամեն մարդ էլ կարող է պատահական մի բան գրել եւ տողերը լցնել, բայց շատախոսի օգտին անառարկելի ապացույց գտնելն արդեն արվեստ է։ Ես մտածեցի, մտածեցի եւ հանկարծ գլխի ընկա․ մի շնչով գրեցի հանձնարարված երեք էջը եւ շատ լավ ստացվեց։ Ես ապացուցում էի, որ շատախոսությունը կանացի սովորություն է, որ ես, իհարկե, կաշխատեմ զսպել ինձ, բայց ախր իմ մայրն էլ ինձնից պակաս չի խոսում, իսկ ժառանգականության դեմ պայքարելը, դժբախտաբար, շատ դժվար է։
 
Պարոն Կոպլերը շատ ծիծաղեց իմ բացատրությունների վրա։ Բայց հենց որ նրա դասին էլի սկսեցի խոսել, նա երկրորդ շարադրությունը հանձնարարեց, այս անգամ «Անուղղելի շատախոսը» վերնագրով։ Ես դա էլ գրեցի եւ մի երկու դաս ինձ հիանալի պահեցի։ Իսկ երրորդ դասին շատախոսությունս նորից նրան համբերությունից հանեց եւ Աննային էլի հանձնարարվեց շարադրություն գրել․ «Կրյակ֊կրյակ, մամզել բադիկ»։ Ամբողջ դասարանը իրար խառնվեց։ Ես էլ ծիծաղեցի, թեեւ շատախոսի մասին այլեւս ոչ մի բան չկարողացա հորինել։ Հարկավոր էր մի նոր յուրօրինակ բան մտածել։ Իմ ընկերուհի Սաննան, որ հիանալի բանաստեղծուհի է, խորհուրդ տվեց բանաստեղծություն գրել եւ ցանկություն հայտնեց ինձ օգնելու։ Ես ցնծության մեջ էի։ Թող Կեպլերն ինձ ծաղրի, ես նրան կհատուցեմ, ծարուծանակի կենթարկեմ ամբողջ դասարանով մեկ։
 
Բանաստեղծությունը հիանալի էր ստացվել, հաջողությունը ցնցող էր։ Այնտեղ գրված էր մայր բադի, բադաքլորի եւ երեք բադիկների մասին, որոնց հայրը կտցահարելով սպանել էր, որովհետեւ նրանք չափից շատ էին կռկռացել։ Բարեբախտաբար, Կեպերը հասկացավ կատակը ու այդ բանաստեղծությունը կարդաց ե՛ւ մեր դասարանում, ե՛ւ ուրիշ դասարաններում, եւ այն էլ՝ բացատրություն տալով։ Դրանից հետո ես ուզածիս չափ խոսում եմ եւ ոչ մի տուգանային աշխատանք չեմ ստանում։ Ճիշտն ասած Կեպլերը էլի ինձ կատակով ծաղրում է։
 
Աննա։
 
==Չորեքշաբթի, 24-ը հունիսի 1942թ.=