Changes

Ուղղագրութեան խնդրի առթիւ

No change in size, 11:13, 28 Նոյեմբերի 2014
Հարցը նրանումն է, որ արդի եւրոպական, դրամատիրական քաղաքակրթութիւնը, չնայած իր դիզած նիւթական հարստութիւններին և իր ստեղծած կեանքի բարդութիւններին, բնորոշ է սակայն մարդկային անհատականութեան հոգեկան աղքատացումով։ Նրա գլխաւոր նպատակն է ստեղծել նուազագոյն ճիգի ապրելակերպը։ Ապրել և գործել մեքենաբար, առանց մտաւոր հոգնութեան և առանց հոգեկան ձգտումի։ Տալ անհատին այն քիչը, որը անհրաժեշտ է նրա մասնագիտութեան համար։ Ռամկացնել և տարածել գիտութիւնը, հեշտացնել ու արագացնել ամէն ինչ։
Ռադիօն և շարժապատկերը հանդիսանում են այդ մտայնութեան լավագոյն լաւագոյն զէնքերը։ Գիրք կարդալու համար պէտք է որոշ մտաւոր պատրաստութիւն, մինչ ռադիօն և կինեման ամէն ինչ մատուցանում են դիւրին կերպով, առանց որ ուղեղը որևէ հոգնութեան մատնուի։ Մարդը մնում է կրաւորական դիրքի մէջ, ստանում է վայրկենական տպաւորութիւններ, որ մի ժամ յետոյ մոռանում է։
Արդի դեմոկրատիան, հետևելով դրամատիրական կարգերի հիմնական այդ պահանջին, ձգտում է ամէն ինչ դիւրացնել։
Պէտք է ասել, թէ ինչքան սխալ է այդ սկզբունքը։ Խելացի գիւղացին իր սերմերը ցանելու համար պարարտ հող է փնտրում, ահագին ճիգ է թափում այդ հողը պատրաստելու՝ ջուր է բերում, հերկում է, ակոսում է։ Որովհետև նա գիտէ, որ հողի ստեղծագործական աշխատանքը նոյնքան կարևոր է, ինչքան սերմը, որ առանց որոշ բաղադրութիւնների ներկայութեան, առանց հիւթերի ներուժ գործունեութեան՝ բոյսը չի կարող ծլիլ և զարգանալ։ Եւ գիտէ նաև, որ ամէն հողի վրա նոյն սերմը կարելի չէ ցանել, ոչ միայն որովհետև սերմը կարող է մեռնել, այլ որովհետև աւելի վատը կարող է պատահել՝ բոյսը կ'այլասեռի։
Նոյնը մտային կեանքի մէջ։ Միտքը արտադրողի ստեղծագործական ճիգը հաւասար է նոյն միտքը ընդունողի ճիգին։ Շոպենհաուերի լավագոյն լաւագոյն էջերի իմաստը տպուած գրքի մէջ չէ, որ գոյութիւն ունի, այլ այն անհատի մէջ, որը այդ իմաստը հասկանում է։ Եթէ ոչ ոք նրան չհասկանայ, Շոպենհաուերը կը դադրի գոյութիւն ունենալ։ Նա վերածնւում է ամէն մի անհատի իմացական ճիգի հետ, ամէն մի ստեղծագործական որոնումի հետ, ընթերցողի ամէն մի անձնական հոգեկան պահանջի հետ։ Ու այնտեղ, ուր պահանջ և ճիգ չկայ, ոչինչ չկայ, և սերմը ընկնում է քարի վրայ։
Մարդկային միտքը առաջադիմում է այնքան, ինչքան նա կարողանում է յաղթել բազմաթիւ դժվարութիւններ, որոնք առաջ են գալիս ներքին տարակուսանքներից և արտաքին բարդութիւններից։
Վստահելի
593
edits