Changes

Դրանից հետո հոժարականը Շվեյկին հարցրեց, թե նա ինչ մեղք է գործել։
— Քո գո՜ւնդն էիր փնտրում,— ասաց հոժարականը։— Լավ զբոսապտույտ է։ Թաբոր—Միլևսկո—Կվետով—Վրաժ—Մալչին—Չիժովա—Սեդլեց—Գորաժդյովիցի—Վոլին—Դուբ—Վոդնյանի—Պրոտիվին—Պուտիմ—Պիսեկ—Բուդեյովիցի… Տատասկո՜տ ճանապարհ։ Եվ վաղը պետք է զեկույցի ներկայանաք գնդապետին։ Ո՜հ, սիրելի եղբայր, մենք կհանդիպենք պատժավայրում։ Վաղը մեր գնդապետ Շրեդերը նորից մեծ բավականություն կվայելի։ Չեք կարող պատկերացնել, թե գնդում տեղի ունեցող դեպքերն ինչպես են ներգործում նրա վրա։ Տիրոջը կորցրած շան պես, սատկած զամբիկի պես լեզուն դուրս գցած, սկսում է բակով մեկ վազվզել։ Իսկ նրա ճառե՜րը, նախազգուշացումները, որոնց ժամանակ փսլնքոտ ուղտի պես աջ ու ձախ թքոտում է։ Խոսում է անվերջ, և մարդու թվում է, թե նրա բղավոցից Մարինյան զորանոցների պատերը փուլ կգան։ Ես հո նրան լավ եմ ճանաչում, մոտը զեկույցի եմ գնացել։ Նորակոչին ներկայացել էի երկարաճիտ սապոգներով ու ցիլինդրով և, որովհետև դերձակը չէր հասցրել կարել զինվորական համազգեստ, վարժադաշտ մտա այդ կերպարանքով։ Կանգնեցի ձախ թևում և սկսեցի քայլել բոլորի հետ միասին։ Գնդապետ Շրեդերը ձին քշելով մոտեցավ ինձ, քիչ էր մնում գետին գլորեր։ «Was machen Sie hier, Sie zivilist?!»<ref>Ամենայն հավանականությամբԻ՞նչ եք անում դուք այստեղ, կատվի կղկղանքհե՛յ, պարոն գնդապետ փալաս (գերմ.)։</ref> ― այնպես գոռաց ինձ վրա, որ երևի ձայնը Շումավայում լսեցին։ Ես ամենայն քաղաքավարությամբ նրան պատասխանեցի, թե հոժարական եմ և եկել եմ պարապմունքի։ Մի նրան տեսնեիք այդ ժամանակ։ Ամբողջ կես ժամ ճառելուց հետո միայն նկատեց, որ իրեն պատիվ եմ տալիս գլխիս ցիլինդր դրած։ Եվ ծղրտաց, որ վաղը ներկայանամ իրեն՝ գնդային զեկույցի, և կատաղածի պես սլացավ աստված գիտե ուր, իսկ հետո վարգով նորից դեպի ետ սուրաց, նորից սկսեց բղավել, դիվոտել ու կուրծք ծեծել։ Հրամայեց ինձ վարժադաշտից անհապաղ հեռացնել ու հաուպտվախտ նստեցնել։ Գնդային զեկույցի ժամանակ ինձ տասնչորս օրվա արձակուրդից զրկեց, հրամայեց ցայխհաուզից բերած ինչ-որ աներևակայելի լաթեր հագցնել ու սպառնաց, թե ուսաթելերս կպոկի։ «Հոժարականները մի տեսակ վսեմ էակներ են, փառքի, զինվորական պատվի սաղմեր, հերոսներ,— գոռում էր այդ տուտուց գնդապետը։— Հոժարական Վոլտատը, որ քննությունը տալուց հետո կապրալի աստիճան ստացավ, իր հոժար կամքով ռազմաճակատ գնաց և տասնհինգ մարդու գերի վերցրեց։ Նրանց բերելու պահին մի նռնակ նրան կտոր-կտոր արեց։ Եվ ի՞նչ։ Հինգ րոպե հետո ստացվեց Վոլտատին կրտսեր սպայի աստիճանի շնորհելու հրամանը։ Երանի ձեզ էլ սպասեր այդպիսի փայլուն ապագա, աստիճանի բարձրացում ու պարգևներ։ Ձեր անունը կգրվեր մեր գնդի ոսկետառ գրքի մեջ»։— Հոժարականը զայրացած թքեց։— Ահա թե, եղբայր, ինչպիսի էշեր են ծնվում լուսնի տակ։ Թքել եմ նրանց ուսաթելերի և բոլոր արտոնությունների վրա, որոնց պատճառով, օրինակ, ինձ պետք է ասեն. «Դուք, հոժարական, էշ եք»։ Ուշադրություն դարձրեք, թե որքան գեղեցիկ է հնչում, երբ ասում են․ «Դուք էշ եք», փոխանակ կոպտաբար ասելու․ «Դու էշ ես», իսկ մահիցս հետո կուրծքս կզարդարեն signum laudis-ով կամ արծաթե մեծ մեդալով։ Նրանք, նորին կայսերական ու թագավորական մեծության այդ աստղակիր կամ անաստղակիր դիամատակարարները։ Ամեն եզ ավելի երջանիկ է, քան ես և դուք։ Նրան սպանդանոցում սպանում են միանգամից և դաշտային վարժության կամ հրաձգարան քաշ չեն տալիս։— Թանձրամարմին հոժարականը թավալվեց մի ուրիշ ներքնակի վրա ու շարունակեց.— Իհարկե, մի օր այդ բոլորը կտրաքի։ Դա հավիտյան շարունակվել չի կարող։ Փորձեցեք խոճկորին փառքով ուռցնել — անպայման կտրաքի։ Եթե երբևէ ռազմաճակատ գնամ, ապա մեր ապրանքավագոնի վրա պիտի գրեմ.
Մեր թշնամու հողի համար երեք տոննա պարարտանյութ,
Քառասուն մարդ կամ ձիեր՝ ութ։
Դուռը բացվեց, և երևաց պրոֆոսը, որ նրանց երկուսի համար բերել էր մեկ քառորդ հացաբաժին և թարմ ջուր։
— Երբ գնդապետին զեկույցի ներկայանաք, կատակ անելու ձեր հավեսը կփախչի,— մրթմրթաց պրոֆոսը։
— Տես մազերդ ինչպես ցցեցիր, գերմանամուկ,— նարի վրայից պատասխանեց հոժարականը։— Ավելի լավ կլինի ասես, թե ինչ կանեիր, եթե ստիպված լինեիր քսան հոժարական բանտարկել։ Այդպիսի հիմար հայացքով մի նայիր ինձ, ո՜վ Մարիանյան զորանոցների բանալեպան։ Դու քսանին կբանտարկեի՜ր, իսկ հետո տասին բաց կթողնեիր, սկյուռի մեկը։ Եթե ես զինվորական մինիստր լինեի, քեզ ցույց կտայի, թե ինչ ասել է զինվորական ծառայություն։ Հայտնի՞ է քեզ, արդյոք, որ անկման անկյունր անկյունը հավասար է անդրադարձման անկյանը։ Ես քեզնից մի բան եմ խնդրում. տուր ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ ամբողջ երկրագունդը, քեզ էլ հետը, ո՜վ դու ֆանֆարոն։
Պրոֆոսն աչքերը չռեց, բարկությունից սկսեց դողդողալ և դուրս եկավ դուռը հետևից շրխկացնելով։
Նա սկսեց երգել․
Չէր վախենում սատանայից․սատանայից,
Բայց պատահեց մի զինվոր․․․
— Սիրելի բարեկամ,— շարունակեց նա,— այս ամենը դիտելով մեր սիրելի միապետության մասշտաբով, մենք անխուսափելիորեն հանգում ենք այն եզրակացության, որ նրա վիճակը նույնն է, ինչ Պուշկինի հորեղբոր վիճակը։ Պուշկինը գրել է, թե իր հորեղբայրն այնպիսի մեռելոտի մարդ է, որ նրան այլևս ոչինչ չի մնում անել, քան միայն՝
Հառաչել անվերջ և խորհել, թե քեզ
Գրողն ե՞րբ պիտի տանի վերջապես։
Նորից լսվեց կողպեքի մեջ պտտվող բանալու չխկոցը, և պրոֆոսը վառեց միջանցքի նավթի լամպը։
Դրան հետևեց պրոֆոսի մրթմրթոցը վաղվա գնդային զեկույցի մասին։
— Դարձյալ մենք մենակ ենք,— ասաց հոժարականը։— Քնից առաջ ես մի քանի րոպե կնվիրեմ մի դասախոսության, թե ինչպես օր օրի հարստանում են ենթասպաների ու սպաների կենդանաբանական գիտելիքները։ Պատերազմին նոր կենդանի նյութ և մտածող թնդանոթի միս հայթայթելու համար անհրաժեշտ է հիմնավորապես ծանոթանալ բնագիտությանը կամ Կոչիի հրատարակությամբ լույս տեսած «Տնտեսական բարեկեցության արդյունքները» գրքին, որի յուրաքանչյուր էջում հանդիպում են այսպիսի բառեր, անասուն, խոճկորներ, խոզեր։ Վերջերս, սակայն, կարող ենք նկատել, թե ինչպես մեր առավել առաջադիմական զինվորական շրջաններում նորակոչիկներին դիմելու համար գործածական են դառնում նոր անուններ։ Տասնմեկերորդ գնդում կապրալ Ալտհոֆը գործածում է «Էնդգանդինյան այծ» արտահայտությունը, Կարպատյան լեռներից եկած գերմանացի ուսուցիչ եֆրեյտոր Մյուլլերը նորակոչիկներին անվանում է «հոտած չեխեր», ֆելդֆեբել Զոնդերնումմերը՝ «իշագորտեր» ու «Յորկշիրի կռտած խոզեր», և յուրաքանչյուր նորակոչիկի խոստանում է նրանից խրտվիլակ պատրաստել, ըստ որում դրսևորում է մասնագիտական այնպիսի գիտելիքներ, որ կարծես խրտվիլակագործների տոհմից է սերում։ Զինվորական իշխանությունը ջանում է զինվորներին հայրենասիրություն ներշնչել յուրատեսակ միջոցներով, ինչպես, օրնիակ՝ օրինակ՝ վայրենաբարո ոռնոցով, զորակոչիկների շուրջը պարելով, մարտաշունչ մռնչյունով, որ նման է աֆիիկական վայրենիների մռնչյունին, որով վերջիններս պատրաստվում են քերթել անմեղ այծեղջյուրի կաշին և կամ տապակել ճաշի համար մթերված որևէ միսիոների ազդրը։ Դա, իհարկե, գերմանացիներին չի վերաբերվում։ Երբ ֆելդֆեբել Զոնդերնումմերը խոսում է «խոզերխ «խոզերի ավազակախմբի» մասին, ապա շտապում է ավելացնել «die tschechische»<ref>Հետևանքով ավելի ճիշտ թույլատրվում է կամ թե չէ ինքնուրույն կերպով ընդհակառակը ենթակա է հատուցման Չեխական (գերմ.)։</ref>, որպեզի գերմանացիները չնեղանան և դա իրենց չվերագրեն։ Այդ միջոցին երկրորդ վաշտի բոլոր ենթասպաները աչքերնին չռում են այն խեղճ շան պես, որն ագահությունից կուլ է ավել Պրովանսի յուղի մեջ թաթախված սպունգն ու խեղդվել։ Մի անգամ ես լսեցի եֆրեյտոր Մյուլլերի ու կապրալ Ալտհոֆի խոսակցությունը աշխարհազորայինների ուսուցման պլանի մասին։ Այդ զրույցի ժամանակ ամենից շատ գործածվում էր «ein Paar Ohrfeigen»<ref>Գերմանական կոպիտ հայհոյանք։Մի երկու սիլլա (գերմ.)</ref> արտահայտությունը։ Սկզբում ես կարծեցի, թե նրանք իրար հետ կռվում են և գերմանական զինվորական միասնությունը քայքայվում է։ Բայց չարաչար սխալվում էի։ Խոսքը վերաբերվում էր միայն զինվորներին։ «Եթե, օրինակ, այդ չեխական խոզը,— հեղինակավոր տոնով խրատում էր եֆրեյտոր Մյուլլերին կապրալ Ալտհոֆը,— երեսուն «Nieder!»<ref>Պատասխանին կսպասեմ այստեղ, նախասենյակում Պառկե՛լ (գերմ.)։</ref>-ից հետո էլ չի սովորի մոմի պես ցից կանգնել, ապա նրա ռեխին մի երկու անգամ հասցնելը բավական չէ։ Հարկավոր է բռունցքով խփելփորինխփել փորին, մյուս ձեռքով գլխարկը քաշել-իջեցնել մինչև ականջները, հրամայել. «Kehrt euch!»<ref>Հունգարական փողոցային հայհոյանք։Հետ դա՛րձ։</ref>, իսկ երբ հետ դառնա` ոտքով խփել հետույքին։ Այն ժամանակ կտեսնես, թե նա ինչպես ձիգ կկանգնի և ինչպես պրապորշչիկ Դաուերլինգը կսկսի ծիծաղել:» ծիծաղել»։ Ի դեպ, ընկեր, հիմա պատմեմ ձեզ պրապորշչիկ Դաուերլինգի մասին։ Նրա մասին առաջին վաշտի նորակոչիկներն այնպիսի զարմանալի բաներ են պատմում, որպիսիք կարող է պատմել միայն Մեքսիկայի որևէ սահմանամերձ ֆերմայում բոլորից լքված մի տատիկ, երբ խոսք բացվի այս կամ այն մեքսիկացի հռչակավոր ավազակի մասին։ Նա կյանքի փայլուն ճանապարհ է անցել։ Նրա ծնվելուց քիչ հետո տատմերը նրան իր ձեռքից ցած է գցել, և փոքրիկ Դաուերլինգի գլուխը ջարդվել է։ Այնպես որ գլխի վրա մինչև հիմա էլ հետքը նկատվում է, ինչպես հյուսիսային բևեռի վրա ընկած գիսաստղ։ Բոլորն այն կարծիքին էին, որ ուղեղի ցնցումից հետո հազիվ թե նրանից մի բան դուրս գա։ Միայն նրա գնդապետ հայրն էր, որ հույսը չէր կորցնում և, ընդհակառակը, պնդում էր, թե այդպիսի մի չնչին բան նրան վնասել չի կարող, քանի որ, ինքնին հասկանալի է, մեծանալուց հետո երիտասարդ Դաուերլինգը իրեն կնվիրի զինվորական ծառայության։ Ռեալական ուսումնարանի չորս դասարանների դեմ մղած կատաղի պայքարից հետո,— իսկ այդ դասարանները նա էքստեռն ավարտեց, ըստ որում նրա առաջին տնային ուսուցիչը ժամանակից շուտ սպիտակեց ու խելագաովեց, իսկ մյուսը հուսահատությունից փորձեց իրեն ցած գցել Վիեննայի սուրբ Ստեֆան եկեղեցու աշտարակից,— Դաուերլինգը մտավ Հայնբուրգի յունկերական ուսումնարանը։ Յունկերական ուսումնարաններում բնավ ուշադրություն չէին դարձնում այնտեղ մտնող երիտասարդների կրթության աստիճանի վրա, քանի որ ավստրիական կադրային սպայի համար կրթությունը անհրաժեշտ չէր համարվում։ Զինվորական կրթության իդեալ էր «զինվոր-զինվոր» խաղալու ընդունակությունը։ Կրթությունը ազնվացնում է մարդուս հոգին, իսկ զինվորական ծառայության մեջ դա անհրաժեշտ չէ։ Որքան սպայությունը գռեհիկ լինի, այնքան ավելի լավ։ Յունկերական ուսումնարանի աշակերտ Դաուերլինգը հաջողակ չէր նույնիսկ այն առարկաների մեջ, որ յունկերական ուսումնարանի ամեն մի աշակերտ այսպես թե այնպես յուրացնում էր։ Յունկերական ուսումնարանում ևս իրենց զգալ էին տալիս այն բանի հեևանքներըհետևանքները, որ Դաուերլինգը մանուկ հասակում գլուխը ջարդել էր։ Այդ դժբախտության մասին պարզեիպարզ խոսում էին քննությունների ժամանակ նրա տված պատասխանները, որոնք իրենց անմրցելի տխմարության համար համարվում էին կլասիկական։ Դասատուները նրան անվանում էին ոչ այլ կերպ, քան «nser «unser braver Trottel»<ref>Սա ի՞նչ է նշանակումt Ո՞ւր է այն նզովյալ սրիկան, որ բերել է նամակը Մեր ապուշիկը (գերմ․)։</ref>։ Նրա տխմարությունն այնքան ակներև էր, որ բոլոր հիմքերը կային հուսալու, որ մի քանի տասնամյակներ հետո նա կընկնի Թերեզյան զինվորական ակադեմիա կամ Զինվորական մինիստրություն։ Երբ սկսվեց պատերազմը, Հայնբուրգի բոլոր երիտասարդ յունկերներին պրապորշչիկի աստիճան տվին։ Նորընծա պրապորշչիկների ցուցակի մեջ ընկավ և Կոնրադ Դաուերլինգը։ Այդպես հայտնվեց նա 91 -րդ գնդում։
Հոժարականը շունչ քաշեց ու շարունակեց.
— Զիվորական մինիստրության հրատարակությամբ լույս է աեսել մի գիրք, անունը «Drill oder Erziehung»<ref>Ես եմ գրել, և ոչ թե օբեր-լեյտենանտը Խստավարժություն կամ դաստիարակություն ( գերմ.)։</ref>, որից Դաուերլինգը իմացել է, թե զինվորների վրա պետք է ներգործել տեռորով, ըստ որում հաջողության աստիճանը կախված է տեռորի աստիճանից։ Դաուերլինգն այդ սկզբունքն ընդունեց և դարձրեց գործունեության հիմք և հասավ մեծ հաջողությունների։ Նրա գորգոռոցները չլսելու համար զինվորներն ամբողջ զորամասերով զեկույցներ էին ներկայացնում, թե հիվանդ են, մի բան, որը, սակայն, հաջողություն չէր ունենում։ Հիվանդության զեկույց ներկայացնողը ենթարկվում էր երեք օրվա «verschärft»<ref>Ստորագրությունը, ազգանունը, կեղծ են Խիստ կալանք (գերմ․)։</ref>-ի։ Ի դեպ, ձեզ հայտնի՞ է, թե ինչ ասել է խիստ կալանք։ Ամբողջ օրը ձեզ վազվզեցնում են վարժադաշտում, իսկ գիշերը կարցեր նստեցնում։ Այդպիսով, Դաուերլինգի վաշտում այլևս հիվանդ մարդ չկար։ Նրա վաշտի բոլոր հիվանդները նստած էին լինում կարցերում։ Զինավարժությունների ժամանակ Դաուերլինգը պահպանում է զորանոցային անկաշկանդ տոնը, սկսում է «խոզ» բառից և վերջացնում կենդանաբանական հանելուկային «խոզաշուն» տերմինով։ Սակայն նա ազատամիտ է և զինվորներին ընտրության ազատություն է ընձեռնում։ Օրինակ, ասում է. «Ընտրիր, փի՛ղ, ռեխիդ հասցնե՞նք թե երեք օրվա խիստ կալանք նշանակենք»։ Եթե զինվորն ընտրում է երեք օրվա խիստ կալանքը, ապա Դաուերլինգը ի հավելումն դրա երկու անգամ խփում է նրա ռեխին և որպես բացատրություն ավելացնում, «Վախենում ես կնճիթդ վնասվի՞, վախկոտի մեկը, իսկ ի՞նչ կանես, երբ որոտա ծանր հրետանին»։ Մի անգամ նորակոչիկներից մեկի մի աչքը հանելուց հետո նա արտահայտվեց այսպես. «Pah, was für Geschichten mit einem Kerl, muss so wie so krepieren»<ref>Ես ձեր կնոջը սիրում եմ Պահ, ինչ մի մեծ բան է, միևնույն է, պիտի սատկի (գերմ․)։</ref>։ Նույնն էր ասում և ֆելդմարշալ Կոնրադ ֆոն Գետցենդորֆը. «Die Soldaten müssen so wie so krepieren»<ref>Կապիտալ կին Զինվորները, միևնույն է, պետք է սատկեն (գերմ.)։</ref>։ Դաուերլինգի ամենասիրած և ամենաարդյունավետ միջոցը նրա դասախոսություններն են, որոնց նա լսելու է կանչում բոլոր չեխ զինվորներին։ Նա նրանց համար խոսում է Ավստրիայի ռազմական խնդիրների մասին, գերազանցապես կանգ առնելով զինվորական ուսուցման ընդհանուր սկզբունքների վրա, իսկ այդ սկզբունքներն են՝ շտանգլիից մինչև գնդակահարելը կամ կախելը։ Ձմռան սկզբներին, հոսպիտալ ընկնելուցս առաջ, մեզ զինավարժության էին տանում տասնմեկերորդ վաշտի մոտ գտնվող վարժադաշտը։ «Ազատ» հրամանը տալուց հետո Դաուերլինգը չեխ նորակոչիկներին դիմում էր այսպիսի ճառով.
— Ես գիտեմ,— ասում էր նա,— որ դուք բոլորդ սրիկաներ եք և հարկավոր է ձեզ խելքի բերել։ Ձեր չեխերեն լեզվով դուք մինչև կախաղան էլ չեք հասնի։ Մեր գերագույն գլխավոր հրամանատարն էլ գերմանացի է։ Լսո՞ւմ եք, գրո՛ղը տանի, nieder!<ref>Հանցագործության իրեղեն ապացույց Պառկել (լատգերմ.)։</ref>։
Բոլորը պառկում էին, իսկ Դաուերլինգը նրանց առաջ գնում-գալիս էր և շարունակում իր ճառասացությունը. «Ասել են՝ «պառկիր», ուրեմն պառկիր։ Պառկիր, թեկուզ և սատկես այդ ցեխի մեջ։ «Պառկել» հրամանը գոյություն ուներ դեռևս հին հույների օրոք։ Այն ժամանակ զորակոչվում էին տասնյոթից մինչև յոթանասուն տարեկան բոլոր անձինք և նրանք զինվորական ծառայության ամբողջ երեսուն տարին անց էին կացնում դաշտում։ Խոզերի պես չէին թավալվում զորանոցներում։ Այն ժամանակ հրամանի լեզուն էլ միասնական էր ամբողջ զորքի համար։ Թող մեկնումեկը փորձեր էտրուսկերեն խոսել։ Հռոմեական պարոն սպաները նրանց մերը կլացացնեին։ Ես ևս պահանջում եմ, որ դուք բոլորդ ինձ պատասխանեք գերմաներեն, այլ ոչ թե ձեր տխմար լեզվով։ Տեսնո՞ւմ եք որքան հաճելի է ցեխի մեջ պառկել։ Հիմա պատկերացրեք, որ ձեզնից մեկնումեկը այլևս չցանկանա պառկել և վեր կենա։ Ի՞նչ կանեի ես այդ ժամանակ։ Կոլորեի շուն շանորդու ծնոտը, քանի որ նրա արածը համարվում է աստիճանահարգության խախտում, խռովություն, չենթարկվելու, զինվորի պարտականությունները չկատարելու փորձ, կանոնադրության ու կարգապահության անտեսում, առհասարակ ծառայական հրամանների զանցառում, որից հետևում է, որ այդ սրիկային սպասում է կախաղան և «Verwirkung des Anspruchs auf die Achtung der Stangagenossen»<ref>«Քաղաքացիապես հավասարների կողմից հարգվելու իրավունքի զրկում» (գերմ.)։</ref>։
Այդ ժամանակ բոլոր սպաները թունդ հարբած են եղել, կապիտան Վենցելն էլ է խմած եղել և ցանկացել է թշվառ փիլիսոփա Զիտկոյին շան քոթակ տալ։ Դրանից հետո նրանց թշնամությունը սաստկացել է, և կապիտան Վենցելը Զիտկոյից վրեժ էր լուծում որտեղ որ ձեռքից գալիս էր, մանավանդ որ պրապորշչիկի այն խոսքը, թե՝ «հոյակապ բնության համեմատությամբ ի՞նչ է ներկայացնում իրենից կապիտան Վենցելը», ասելիք էր դարձել և ամբողջ Կուտնայա-Գորայում բերնից բերան էր անցնում։ «ես այդ սրիկային կստիպեմ ինքնասպանություն գործել»,— ասել էր կապիտան Վենցելը։ Սակայն Զիտկոն պաշտոնաթող էր եղել և շարունակում էր փիլիսոփայությամբ զբաղվել։ Այդ օրվանից մայոր Վենցելը իր հերսը թափում է բոլոր կրտսեր սպաների վրա։ Նրա մոլեգնությունից զերծ չէ նույնիսկ պոդպորուչիկը, էլ չեմ խոսում յունկերների ու պրապորշչիկների մասին։ «Նրան կճզմեմ փայտոջիլի պես»,— սիրում է ասել մայոր Վենցելը, և վա՜յ այն պրապորշչիկին, որ մի դատարկ բանի համար որևէ զինվորի ուղարկում է գումարտակային զեկույցի։ Նրա քննությանը ենթակա են միայն մեծ ու ծանր զանցանքները, օրինակ, այն, որ պահակը քնում է վառոդի պահեստի պահակետում կամ կատարում ավելի խիստ հանցանք, ասենք, գիշերը փորձում է փախչել Մարինյան զորանոցների պարսպի վրայով և քնում է պարսպի վրա կամ ընկնում աշխարհազորայինների հրետանային պարեկի ձեռքը, մի խոսքով արատավորում իր գնդի պատիվը։ Ես մի անգամ լսել եմ, թե նա ինչպես միջանցքում բղավում էր․ «Աստվա՜ծ իմ, արդեն երրորդ անգամ աշխարհազորայինների պարեկը նրան բռնում է։ Անմիջապես կարցեր նստեցնել այդ շուն շանորդուն։ Այդպիսիներին պետք է գնդից դուրս շպրտել, թող գնա գումակում գոմաղբ տեղափոխի։ Նույնիսկ չի ցանկացել կռիվ անել նրանց հետ։ Մի՞թե դա զինվոր է։ Նա պետք է փողոց ավլի, և ոչ թե զինվորություն անի։ Երկու օր ուտելու բան չտալ։ Ներքնակ չտալ։ Մենախուց կոխել և վերմակ չտալ այդ փալասին»։
Հիմա պատկերացրեք, ընկեր, որ մայոր Վենցելին մեր գունդը տեղափոխելուն պես այդ ապուշ պրապորշչիկ Դաուերլինգը նրա մոտ գումարտակային զեկույցի է քշում մի զինվորի, թե իբր նա դիտմամբ իրեն՝ պրապորշչիկ Դաուերլինգին, պատիվ չի տվել, երբ ինքը կիրակի օրը ճաշից հետո մի օրիորդի հետ հրապարակով կառքով անցնելիս է եղել։ Ա՜յ թե աղմուկ է բարձրացել, ինչպես հետո պատմում էին ենթասպաները։ Ավագ գրագիրը թղթերն առած դուրս է փախել միջանցք, իսկ մայորն սկսել է գոռալ Դաուերլինգի վրա. «Այլևս այդպիսի բան չտեսնեմ։ Գիտե՞ք, թե գումարտակային զեկույցն ինչ է, պարոն պրապորշչիկ։ Գումարտակային զեկույցը schweifest<ref>Տոնակատարություն խոզ մորթելու առթիվ (գերմ.)։</ref> չէ։ Այդ զինվորն ինչպե՞ս կարող էր ձեզ նկատել այն ժամանակ, երբ դուք անցել եք հրապարակով։ Մոռացե՞լ եք, թե ինչ են սովորեցրել ձեզ։ Պատիվ տրվում է դեմ առ դեմ հանդիպող սպաներին, իսկ դա չի նշանակում, թե զինվորը պետք է ագռավի պես շարունակ գլուխը այս ու այն կողմ պտտեցնի ու տեսնի հրապարակով անցնող պրապորշչիկին։ Խնդրում եմ լռել։ Գումարտակային զեկույցը լուրջ բան է։ Եթե նա ձեզ ասել է, թե չէր կարող ձեզ տեսնել, քանի որ այդ պահին պատիվ է տվել երեսը դեպփ դեպի ինձ արած, հասկանո՞ւմ եք, դեպի մայոր Վենցելն արած, և չէր կարող միաժամանակ հետ դառնալ ու նայել այն կառքին, որի մեջ նստած եք եղել, ապա պետք էր հավատալ նրան։ Խնդրում եմ այսուհետև ինձ այդպիսի դատարկ բաներով չզրաղեցնել»։ Այդ օրվանից Դաուերլինգը փոխվել է։
Հոժարականը հորանջեց։
— Վաղվա գնդային զեկույցին ներկայանալուց առաջ հարկավոր է մի լավ քնել։ Ես ցանկացա ձեզ, թեկուզ և մասամբ, իրազեկ դարձնել, թե մեր գնդում ինչն ինչոց է։ Գնդապետ Շրեդերը մայոր Վենցելին չի սիրում և առհասարակ շատ տարօրինակ մարդ է։ Կապիտան Սագները, հոժարականների վարժախմբի պետը, Շրեդերին իսկական զինվոր է համարում, չնայած որ գնդապետ Շրեդերը ոչ մի բանից այնքան չի վախենում, որքան ռազմաճակատ ընկնելուց։ Սագները շատ բան տեսած մարդ է, ինչպես և Շրեդերը, նա պահեստի սպաներին ատում է և նրանց անվանում հոտած քաղաքացիներ։ հոժարականներին Հոժարականներին նա համարում է վայրի կենդանիներ, նրանց, ասում է նա, պետք է դարձնել ռազմական մեքենաներ, ուսադիրներին աստղեր կպցնել և ուղարկել ռազմաճակատ, որպեսզի նրանց այնտեղ կոտորեն կադրային ազնիվ սպաների փոխարեն, որոնց պետք է պահել որպես սերմացու։ Առհասարակ բանակում ամեն ինչից փթռակի հոտ է գալիս,— ասաց հոժարականը, վերմակը քաշելով վրան։— Մասսաները դեռ չեն հասունացել և աչքները չռած թույլ են աալիս, որ իրենց ռազմաճակատ քշեն և այնտեղ լապշայի պես կտրատեն։ Երբ մեկին գնդակ է դիպչում, միայն մի «մայրիկ ջան» է մրմնջում, և վերջ։ Ներկայումս հերոսներ չան, կան միայն մորթելու ենթակա անասուններ և գլխավոր շտաբներում նստած մսագործներ։ Սպասեցե՛ք, նրանք դեռ բանը ապստամբության կհասցնեն։ Ա՜յ, թե տուրուդմբոց կլինի։ Եվ ուրեմն, կեցցե՜ բանակը։ Բարի գիշեր։
Հոժարականը լռեց, հետո սկսեց վերմակի տակ շուռումուռ գալ և, ի վերջո, հարցրեց.
— Շատ պարզ։ Մի գեղեցիկ օր նրա մոտ գալիս է մի հանձնաժողով և ասում, թե նա անարժան է արհեստական ոտք կրելու, հանում է ոտքն ու տանում…
— Պակաս զվարճալի չէ,— շարունակեց Շվեյկը,— երբ պատերազմում ընկածի հարազատները մի գեղեցիկ օր մեդալ են ըստանում և հետն էլ մի գրություն, թե ահա, գիտե՞ք, ձեզ շնորհվում է սույն մեդալը, որը կախեցեք աչքի ընկնող տեղում։ Վիշեգրադիի Բեժետեխով փողոցում ապրող մի հայր, կարծելով, թե զինվորական գերատեսչությունը նրան ձեռք է առել, գազազել ու մեդալը կախել էր արտաքնոցում։ Իսկ այգ այդ ընդհանուր արտաքնոցից, որ գտնվում էր նախասենյակում, օգտվում էր նաև մի ոստիկան, և սա նրան մատնեց որպես պետական դավաճանի։ Խեղճ մարդու բանը վատ վերջացավ։
— Այստեղից հետևում է,— ասաց հոժարականը,— որ փառքը մի հոտած ձու էլ չարժե։ Վերջերս Վիեննայում հրատարակել են «Հոժարականի հուշատետր»-ը, որի մեջ մի այսպիսի հուզիչ ոտանավոր է զետեղված․
Կռվի մեջ ընկավ կամավորն արի…
Հանուն հայրենյաց ու թագավորի
Իր ջահել կյանքը նա զոհաբերեց
Եվ ընկերներին օրինակ տվեց։
Լաֆետին դրած տանում են նրան,
Տանում են շուքով, թարմ պսակներով,
Շողում է կրծքին մի շքանշան,
Որ կապիտանն է կպցրել իր ձեռքով։
— Քանի որ ինձ թվում է, որ մեզ մոտ մարտական ոգին ընկնում է,— կարճատև պաուզայից հետո ասաց հոժարականը,— ապա առաջարկում եմ, սիրելի բարեկամ, այս մութ գիշերին մեր խաղաղ բանտում երգել թնդանոթաձիգ Յաբուրկայի մասին հորինված երգը։ Դա ռազմական ոգին բարձրացնում է։ Սակայն պետք է գոռալ ինչպես հարկն է, այնպես, որ մեզ լսի ամբողջ Մարինյան զորանոցը։ Ուստի և առաջարկում եմ մոտենալ դռանը։
Եվ մի րոպե հետո կալանատնից Լսվևց լսվեց այնպիսի մի ոռնոց, որ միջանցքի ապակիներն սկսեցին ցնցվել.
Նա թնդանոթն էր լցնում,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Եվ իր երգն էր նա երգում,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Հանկարծ մի արկ հարվածեց,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Քաջի գլուխը կըտրեց,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Իսկ նա կորից էր լցնում,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Եվ իր երգն էր դեռ երգում,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Բակում ոտնաձայներ հնչեցին։
— Սա գազանանոց չէ։
— Պարդոն,— պատասխանեց հոժարականը, — սա Ռուդոլֆինումի ֆիլիալն է։ Համերգ է կալանավորների օգտին։ հենց Հենց նոր ավարտվեց ծրագրի առաջին համարը «Պատերազմի սիմֆոնիան»։
— Վե՛րջ տվեք,— ասաց պոդպորուչիկ Պելիկանը կեղծ խստությամբ։― Կարծեմ գիտեք, որ ժամը իննին պետք է պառկեք, և ոչ թե դեբոշ սարքեք։ Ձեր համերգային համարը լսվում է նույնիսկ հրապարակում։
Քնելուց առաջ հոժարականը չմոռացավ երգել․
Մեր բարեկամն են ժայռերը բարձրիկ, սար ու ձորերը,
Էլ հետ չեն գալու անցած օրերը,
Ա՜խ, իմ թանկագին…
Գնդապետ Շրեդերին Շվեյկի առաջ ներկայացնելով իբրև հրեշ, հոժարականն, իհարկե, սխալվում էր, քանի որ գնդապետն արդարության զգացումից իսպառ զուրկ չէր, մի բան, որ առավել պարզ արտահայտվում էր այն ժամանակ, երբ նա գոհ էր մնում ռեստորաններից մեկում սպաների ընկերակցությամբ անցկացրած երեկոյից։ Բայց եթե գոհ չէր մնում…
Այն ժամանակ, երբ հոժարականը հախուռն կերպով ոչնչացնող քննադատության էր ենթարկում գնդի գործերը, գնդապետ Շրեդերը ռեստորանում նստած էր սպաների մեջ և լսում էր, թե ինչպես պորուչիկ ԿրեչմանրԿրեչմանը, որ Սերբիայից վերադարձել էր մի ոտքը վիրավոր (նրան կով էր պոզահարել), պատմում էր սերբերի դիրքերի վրա կատարված գրոհի մասին, որը նա դիտել էր շտաբից, ուր գործուղված էր եղել։
— Եվ ահա, դուրս թռան խրամատներից… Երկու կիլոմետրանոց ամբողջ գծով անցնում են լարափակոցների վրայով ու նետվում թշնամու վրա։ Գոտիներին ձեռնանռնակներ ու հակագազեր ամրացրած, հրացանները հորիզոնադիր բռնած, պատրաստ լինելով և՛ կրակելու, և՛ սվինամարտի։ Սուլում են գնդակները։ Ահա մի զինվոր ընկնում է հենց այն պահին, երբ դուրս է սողում խրամատից, մի ուրիշն ընկնում է հողապատնեշի վրա, երրորդը՝ մի քանի քայլ անելուց հետո, սակայն մարդկային մարմինների հեղեղը շարունակում է առաջ նետվել որոտալից «ուռռա»-ով, ծխի ու փոշու ամպի մեջ։ Թշնամին կրակում է բոլոր կողմերից, խրամատներից, արկերի բացած ձագարներից, և մեզ վրա է ուղղում գնդացիրները։ Եվ նորից ու նորից ընկնում են զինվորներր։ զինվորները։ Մեր դասակն աշխատում է գրավել թշնամու գնդացիրները։ Ոմանք ընկնում են, բայց մյուսներն արդեն առջևում են։ Ուռռա՜։ Ընկնում է մի սպա… Հրաձգությունը լռում է, պատրաստվում է ինչ-որ սոսկալի բան… Նորից ընկնում է մի ամբողջ դասակ։ Տկտկում են թշնամու գնդացիրները։ «Տըկ-տըկ-տըկտըկտըկ-տըկ»։ Ընկնում է… Կներեք, չեմ կարող շարունակել, ես հարբած եմ…
Վիրավոր սպան լռեց և, բութ հայացքով իր առջևը նայելով, շարունակեց նստած մնալ բազկաթոի վրա։ Գնդապետ Շրեդերը բարեհաճ ժպիտով սկսեց լսել, թե ինչպես կապիտան Սպիրոն, բռունցքը սեղանին խփելով, ասես մեկի հետ վիճելով, ինչ-որ տխմարություն է դուրս տալիս.
— Դատեցեք ինքներդ, մեր դրոշների տակ են աշխարհազորական ուլանները, ավստրիական աշխարհազորականները, բոսնիական եգերները, ավստրիական հետևակը, հունգարական հեաևակըհետևակը, հունգարական հետիոտն հոնվեդները, հունգարական հուսարները, աշխարհազորական հուսարները, հեծյալ եգերները, դրագունները, ուլանները, հրետանին, գումակը, սակրավորներ, սանիտարները, նավատորմը։ Իսկ Բելգիան ի՞նչ ունի։ Առաջին և երկրորդ զորակոչի ենթարկվածները կազմում են բանակի օպերատիվ մասը, երրորդ զորակոչի կազմը ծառայում է թիկունքում…— Կապիտան Սպիրոն ձեռքը խփեց սեղանին։— Խաղաղ ժամանակ աշխարհազոիը աշխարհազորը ծառայում է երկրի ներսում։
Երիտասարդներից մեկը բարձր ձայնով,— որպեսզի գնդապետը լսեր ու հավաստիանար նրա մարտական ոգու անսասանությանը,— կողքի նստածին ասում էր.
Գնդապետը գլուխը տխուր շարժեց.
— Ներկայումս սպաների մեջ այլևս չկա ընկերության այն զգացումը, որ կար մեր ժամանակ։ Անցյալում ամեն մի սպա աշխատում էր իր կողմից մի բան անել բոլորին ուրախացնելու համար։ Պորուչիկ Դանկելը (այդպիսի մեկը կար), օրինակ, հանկարծ ոտից-գլուխ կմերկանար ակումբում, կպառկեր հատակին, սելյոդկայի պոչը կխոթեր հետույքն ու հավերժահարս կձևանար։ Մի ուրիշը, պոդպորուչիկ Շլեյսները, կարողանում էր ականջները շարԺելշարժել, հովատակի պես խրխնջալ, կատվի պես մլավել ու կրետի պես դզալ, հիշում եմ նաև կապիտան Սկոդային։ Ամեն անգամ, երբ մեր սիրտն ուզում էր, նա իր հետ երեք աղջիկ էր բերում։ Քույրեր էին։ Կարծես նրա ձեռքի տակ վարժված շներ լինեին։ Դնում էր նրանց սեղանի վրա, սկսում էր չափ տալ, և նրանք չափի տակ սկսում էին մերկանալ։ Ձեռքին դիրիժյորական փայտիկ ուներ, և, հարկ է արժանին հատուցել, շատ լավ դիրիժյոր էր։ Ինչե՜ր ասեք այդ աղջիկների հետ չէր անում բազմոցի վրա։ Մի անգամ պատվիրեց սենյակի մեջտեղը տաք ջրով լցրած մի վաննա դնել, և մենք հերթով պետք է լողանայինք այն երեք աղջիկների հետ, իսկ նա մեզ լուսանկարում էր։
Այդ հուշն իսկ բավական էր, որպեսզի գնդապետ Շրեդերն երանաբար ժպտար։
— Հոժարական…
— Գիտե՜մ,— չոր-չոր ասաց գնդապետը,— հոժարական վիժվածք․․․ Ի՞նչ էիք անում պատերազմից առաջ։ Կլասիկ փիլիսոփայության ուսանո՞ղ։ Ասել կուզե, իրեն հարբեցողության տված ինտելիգենտ։ Պարոն կապիտան,— ասաց նա Սագներին,— այստեղ բերեք հոժարականների ամբողջ վարժակազմը… Հը՛մ,— շարունակեց գնդապետը նորից խոսքն ուղղելով հոժարականին,— և ահա կլասիկ փիլիսոփայության այսպիսի ուսանողների պատճառով մենք ստիպված ենք կեղտոտվել։ Kehrt encheuch!<ref>Հետ դարձ (գերմ.)։</ref>։ Այդպես էլ գիտեի։ Շինելի փոթերը կարգի չեն բերված։ Կարծես հենց այս րոպեիս փողոցային կնոջ մոտից է գալիս կամ բոզանոցում թավալ է տվել։ Սպասեցեք, աղավնյակս, ես ձեզ ցույց կտամ։
Հոժարականների վարժակազմը մտավ բակ։ «Կարե՛»,— հրամայեց գնդապետը, և զորամասը նրան ու մեղսագործներին շրջապատեց մի թանձր քառակուսիով։— Նայեցեք այս մարդուն,— սկսեց գնդապետն իր ճառը, մտրակով ցույց տալով հոժարականին,— Նա հարբել, արատավորել է մեր պատիվը, պատիվը հոժարականների, որոնք պատրաստվում են դառնալ ռազմի դաշտում իրենց զինվորներին դեպի մարտ, դեպի փառք առաջնորդող սպաներ, հրամանատարներ։ Իսկ իր զինվորներին դեպի ո՞ւր կառաջնորդեր այս հարբեցողը։ Գինետնից գինետուն։ Նա զինվորներին տրվող ամբողջ ռոմը միայն ինքը կլակեր… Ի՞նչ կարող եք ասել ձեզ արդարացնելու համար,— դիմեց նա հոժարականին։— Ոչի՞նչ։ Նայեցեք նրան ու հիացեք։ Ոչ մի խոսք չի կարող ասել իրեն արդարացնելու համար։ Այնինչ կլասիկ փիլիսոփայություն է ուսումնասիրել։ Իսկապես կլասիկ դեպք։— Գնդապետը դիտմամբ վերջին խոսքերն արտասանեց դանդաղ և ապա թքեց։— Կլասիկ փիլիսոփայի՜ս տեսեք, որը գիշերները հարբած վիճակում սպաների գլխից գլխարկներ է թռցնում։ Տի՛պ է։ Դեռ լավ է, որ հրետանու սպա է եղել։
— Հոժարական Մարեկը դատապարտվում է քսանմեկ օրվա խիստ կալանքի և պատիժը կրելուց հետո ուղարկվում է խոհանոց՝ կարտոֆիլ մաքրելու։
Եվ շուռ գալով դեպի հոժարականների զորախումբը, գնդապետը հրամայեց․ «Շարասյուն կազմե՛լ»։ Լսելի էր, թե ինչպես զորախումբը արագ-արագ քառաշարքեր էր կազմում ու հեռանում։ Գնդապետը կապիտան Սագներին դիտողություն արեց, թե զորախումբը այնքան էլ համալափ համաչափ չի քայլում, և ասաց, որ նա ճաշից հետո նրանց հետ զբաղվի քայլավարժությամբ։
― Քայլերը պետք է թնդան, պարոն կապիտան։ Հա՛, քիչ էր մոռանայի,— ավելացրեց գնդապետը։— Նրանց հայտարարեցեք, որ հոժարականների ամբողջ զորախումբը հինգ օրով զրկվում է արձակուրդից, որպեսզի չմոռանա իր նախկին զինակցին, այդ սրիկա Մարեկին։
Իսկ սրիկա Մարեկը Շվեյկի կողքին կանգնած էր չափազանց գոհ տեսքով։ Նա իր համար դրանից լավ բան չէր էլ կարող երազել։ Անհամեմատ ավելի հաճելի է խոհանոցում կարտոֆիլ մաքրել, խմորագնդիկներ սարքել ու միս կտրատել, քան հակառակորդի փոթորկալի կրակի տակ, շալվարը լիքը լցրած, բղավել․ «Einzelabfallen! Bajonett auf!»<ref>Իրար հետևի՛g։ հետևի՛ց։ Դեպի սվինամա՛րտ (գերմ.)։</ref>։
Հեռանալով կապիտան Սագներից, գնդապետ Շրեդերը կանգ առավ Շվեյկի առաջ և սկսեց սևեռուն հայացքով նրան նայել։ Այդ պահին Շվեյկի արտաքինի համար առավել բնութագրական էին նրա ժպտացող կլոր դեմքն ու խոշոր ականջները, որ դուրս էին ցցվել ցած քաշած գլխարկի տակից։ Շվեյկի տեսքից երևում էր, որ նա միանգամայն անվրդով է և իրեն բնավ մեղավոր չի համարում։ Նրա աչքերն հարցնում էին․ «Արդյոք որևէ վատ բա՞ն եմ արել» և՝ «Ես ի՞նչ մեղք եմ գործել»։
Գնդապետը համհարզին գլխով արեց և նրա հետ մի կողմ քաշվեց։ Ապա կանչեց գնդի գրագրին, և նրանք աչքի անցրին Շվեյկի գործը։
— Հը՛մ,— ասաց գնդապետը,— սա, ասել կուզե, պորուչիկ Լակաշի Լուկաշի սպասյակն է, որը, պորուչիկի զեկույցի համաձայն, կորել է Թաբորում։ Ըստ իս պարոնայք սպաներն իրենք պետք է դաստիարակեն իրենց սպասյակներին։ Իսկ քանի որ պարոն պորուչիկ Լուկաշը իր համար սպասյակ է ընտրել մի այսպիսի ապուշի, ապա թող հենց ինքն էլ տանջվի դրա ձեռին։ Նա բավական ազատ ժամանակ ունի, քանի որ ոչ մի տեղ չի գնում։ Կարծեմ դուք էլ նրան ոչ մի անգամ մեր ընկերական շրջանում չեք տեսել։ Ա՛յ, տեսնում եք։ Նշանակում է, նա իր սպասյակին խելքի բերելու ժամանակ կունենա։
Գնդապետ Շրեդերը մոտեցավ Շվեյկին և, նրա հարեհամբույր բարեհամբույր դեմքը զննելով, ասաց.
— Երեք օրով խիստ կալանք, հիմար անասուն։ Պատիժը կրելուց հետո ներկայանալ պորուչիկ Լուկաշին։
Ապա դրանց հաջորդում էր զինվորական երգերի մի ամբողջ շարք, իսկ երբ գալիս էր պրոֆոսը, նրանք նրան դիմավորում էին հետևյալ կանտատայով.
Պրոֆոս, մահից մի՛ վախենա,
Քանզի երբեք չես մահանա.
Սատանաները կըշտապեն,
Որ գան ու քեզ ողջ-ողջ տանեն։
Նարերի վերևում հոժարականը նկարել էր պրոֆոսին և տակը գրել մի հինավուրց երգից քաղված այս տողերը.
Գնում էի երշիկ առնեմ,
Բայց մի հիմար ելավ իմ դեմ.
Այդ հիմարը պրոֆոսն էր մեր,
Որ քիչ մնաց քիթս կծեր։
Եվ մինչ երկուսով գազազեցնում էին պրոֆոսին, ինչպես Սևիլիայում կարմիր թիկնոցով գազազեցնում են անդալուզյան ցուլին, պորուչիկ Լուկաշը ճնշող մի զգացումով սպասում էր, թե Շվեյկը երբ պիտի հայտնվի նրա մոտ և ասի, թե անցնում է իր պարտականությունների կատարմանը։
== Շվեյկի արկածները Կիրալուհիդայում ==
Իննսունմեկերորդ գունդը տեղափոխեցին Lիտավայի Լիտավայի Մոստ քաղաքը՝ Կիրալուհիդա։
Շվեյկն արդեն երեք օր բանտ էր նստել։ Ազատվելու ժամկետից երեք ժամ առաջ նրան հոժարականի հետ միասին տարան գլխավոր հաուպտվախտ, իսկ այնտեղից պահակախմբի հսկողությամբ ուղարկեցին կայարան։
Վստահելի
1396
edits