Changes
Հետ է շրջվում 7000 խմբագրումը, որի հեղինակն է՝ [[Special:Contributions/Ծովիկ|Ծովիկ]] ([[User talk:Ծովիկ|քննարկում]]) մասնակցուհին
― Ներում եմ ուսյալության համար։ Իգնատ Լեբյադկին՝ ամենաուսյալ...
― Թեև Սևաստոպոլում չեմ եղել ու կռնատ չեմ նույնիսկ, բայց դե, ի՜նչ հանգեր են,― քիթս էր մտնում նա իր հարբած ռեխով։
― Լիզավետայի՜ն...― ոռնաց կրկին,― սպասի, չգնաս։ Վարյանտ՝
Ամազոնուհիների շուրջպարում<poembr />::::Ամազոնուհիների շուրջպարում::::Աստղ է թռվռում նժույգի վրա<br />::::Եվ ժպտալով ինձ՝ նժույգն է վարում<br />::::Իսկն ազն-նվա-ակաան մի երեխա։
― Բայց չէ որ սա հիմն է։ Հիմն է սա, եթե դու ավանակ չես։ Անբանները չեն հասկանում։ Սպասի՜,― կառչեց նա իմ վերարկուից, թեև ամբողջ ուժով դուրս էի պրծնում դռնակից։― Կհայտնես, որ ես պատվո ասպետ եմ, իսկ Դաշան... Դաշկային ես երկու մատով... անազատ ճորտ է ու չի համարձակվի...