Changes
/* Գլուխ հինգերորդ. Իմաստուն օձը */
::::Եվ հետո նա ընկավ կճուճը,
::::Որ ճանճկերությամբ էր լեցուն...
</poem>
― Աստված, սա ի՞նչ է,― բացականչեց Վարվառա Պետրովնան։
::::Մոտ եկավ Նիկիֆորը,
::::Պատվա-աարժա-ա՜ն մի ծերուկ...
</poem>
― Այստեղից դեռ չեմ վերջացրել, բայց մեկ է, խոսքերով կասեմ,― բլբլացնում էր կապիտանը։― Նիկիֆորն առնում է կճուճը և, չնայած աղմուկին, լագանի մեջ է շրջում այդ կատակերգությունը լրիվ, թե ճանճերը, թե բլոճը, ինչ վաղուց էր պետք անել։ Բայց նկատի առեք, նկատի առեք, տիրուհի, բլոճը չի տրտնջում։ Ահա ձեր հարցի պատասխանը, թե «ինչու՞»,― բղավում էր ցնծալով.― «Բլ-լո-ո՜ճը չի տրտնջում»։ Իսկ ինչ վերաբերում է Նիկիֆորին, նա ներկայացնում է բնությունը,― շուտասելուկով և ինքնագոհ գնաց-եկավ սենյակում։