Changes

Այդ մարդը խոսում էր չեխերեն՝ լեհական առոգանությամբ։ Դա մեկն էր այն սրիկաներից, որոնք ծառայում էին բանակային կորպուսի հակահետախուզությունում, որի շտաբը գտնվում էր Պերեմիշլում։ Զինվորական գաղտնի ոստիկանության գործակալը նույնիսկ իրեն նեղություն չտվեց փոքր-ինչ խորամանկորեն կորզելու Շվեյկի գաղտնիքները։ Նա սկսեց ուղղակի․
— Ես փորձանքի մեջ ընկա անզգուշությանս պատճառով։ Ծառայում էի Քսանութերորդ գնդում և միանգամից ծառայության անցա ռուսների մոտ և ահա այդպես հիմարաբար փորձանքի մեջ ընկա։ Ռուսների մոտ ես հանձն առա հետախուզության գնալ․․․ Ծառայում էի Վեցերորդ կիևյան դիվիզիայում։ Իսկ դու, ընկեր, ո՞ր ռուսական գնդումն էիր ծառայում։ Ինձ թվում է, որ մենք մի տեղ հանդիպել ենք։ Կինում Կիևում ես չեխ ծանոթներ ունեի, որոնք մեզ հետ ռազմաճակատ էին գնացել և ռուսական բանակի կողմն անցել։ Հիմա ազգանունները մոռացել եմ, չեմ հիշում որտեղացի էին, իսկ դու երևի հիշում ես, թե այնտեղ ում հետ էիր ծառայում։ Կուզեի իմանալ, թե մեր Քսանութերորդ դիվիզիայից ով է մնացել։
Պատասխանելու փոխարեն Շվեքկր Շվեյկը ձեռքը դրեց անծանոթի ճակատին, հետո շոշափեց զարկերակը և, ի վերջո, նրան մոտեցնելով փոքրիկ լուսամատին, խնդրեց, որ լեզուն հանի։ Այդ ամբողջ պրոցեդուրային սրիկան չդիմադրեց, կարծելով, թե Շվեյկը նրա հետ բացատրվում է դավադրական գաղտնի նշաններով։ Այնուհետև Շվեյկը սկսեց դուռը ծեծել, և երբ վերակացուն եկավ հարցնելու, թե ինչու է այդպես աղմկում, նա չեխերեն և գերմաներեն պահանջեց, որ անհապաղ բժիշկ կանչեն, քանի որ այն մարդը, որին այդտեղ տեղավորել են, զառանցում է։
Բայց դա պատշաճ տպավորություն չգործեց, ոչ ոք չեկավ հիվանդին նայելու։ Նա մնաց խցիկում հանգիստ նստած և շարունակ ինչ-որ բաներ էր դուրս տալիս Կիևի, ինչպես և Շվեյկի մասին, որին, իր ասելով, անկասկած տեսել էր ռուս զինվորների հետ շարքով անցնելիս։
— Գիտեմ։ Իննսունմեկերորդ գնդում անպայման ինձ արդեն սպասում են։ Բայց թույլ տվեք, պարոն մայոր, մի փոքրիկ ծանոթություն տալ, թե մարդիկ ինչպես են իրենց հոժար կամքով ուրիշի զգեստ հագնում։ 1908 թվի հուլիս ամսին Զբրասլավում Բերոունկայի հին գետաբազուկի մեջ լողանում էր Պրագայի Պրիչնա փողոցի բնակիչ կազմարար Բnժետեխը։ Նա իր շորերը կախել էր ուռենու ճյուղերից և շատ ուրախացավ, երբ փոքր ինչ հետո ջուրը մտավ մի պարոն ևս։ Նրանք դեսից-դենից զրուցեցին, խաղ արին, իրար վրա ջուր ցանեցին, սկեցին ու դուրս եկան մինչև երեկո։ Հետո անծանոթ պարոնը առաջինը դուրս եկավ ջրից, թե իբր իր ընթրելու ժամանակն է։ Պան Բոժետեխը մի քիչ էլ մնաց ջրի մեջ նստած, իսկ երբ գնաց ուռիների մոտ հագնվելու, այնտեղ իր շորերի փոխարեն գտավ բոսյակի քուրջեր և հետևյալ գրությունը․ «Ես շատ մտածեցի՝ վերցնե՞լ թե չվերցնել, չէ՞ որ մենք միասին ջրի մեջ այնքան լավ ժամանակ անցկացրինք։ Վերջապես մի երիցուկ քաղեցի, սկսեցի թերթիկները պոկել, և վերջին թերթիկը պոկելիս դուրս եկավ «վերցնե՛լ»։ Ուստի քուրջերս փոխեցի ձեր հագուստի հետ։ Մի վախենաք հագնել, քանի որ մի շաբաթ առաջ Դոբրժիլիի շրջանային բանտում ոջիլներից մաքրված են։ Մյուս անգամ ավելի ուշադիր նայեցեք, թե ում հետ եք լողանում։ Ջրի մեջ ամեն մարդ նման է դեպուտատի, եթե նույնիսկ մարդասպան լինի։ Դուք նույնիսկ չգիտեք, թե ում հետ էիք լողանում։ Այս լողանալը թող ձեզ խրատ լինի։ Իրիկնադեմին ջուրը շատ դուրեկան է, մի անգամ էլ մտեք մեջը, որպեսզի ուշքի գաք»։
Պան Բոժետեխին մնում էր անել ոչ այլ ինչ, եթե ոչ սպասել մութն ընկնելուն։ Հետո փաթաթվեց բոսյակի քուրջերով և դիմեց դեպի Պրագա։ Նա աշխատում էր խճուղին շրջանցել, քայլում էր մարգագետիններով, զարտուղի արահետներով և հանդիպեց Խուխլիի Ժանդարմական ժանդարմական պարեկին, որը շրջմոլիկին ձերբակալեց և մյուս օրը առավոտյան տարավ Զբրասլավի շրջանային դատարանը, քանի որ ամեն մարդ կարող էր իրեն անվանել կազմարար Յոզեֆ Բոժետեխ, Պրագայի Պրիչնա փողոցի № 16 տան բնակիչ։
Քարտուղարը, որ չեխերենն այնքան էլ փայլուն կերպով չգիտեր, ենթադրեց, թե մեղադրյալը իր մեղսակցի հասցեն է հայտնում, և վերստին հարցրեց․
— Ist das genau Prag, № 16, Josef Bozetech?<ref>Քո այդ նահանգական վարչության պետի հետ կարող ես քամակս լիզել Դա ստո՞ւյգ է, Պրագա № 16, Յոզեֆ Բոժետեխ (գերմ․)։</ref>
— Թե հիմա էլ է այնտեղ ապրում, չգիտեմ,— պատասխանեք Շվեյկը,— բայց այն ժամանակ, 1908 թվին, ապրում էր։ Նա գրքերը շատ գեղեցիկ էր կազմում, բայց երկար էր պահում, որովհետև նախ կարդում էր, իսկ հետո կազմում բովանդակությանը համստպատասխան։ Եթե գրքին սև երիզ էր կպցնում, ապա այդ գիրքը չարժեր կարդալ։ Յուրաքանչյուրն իսկույն հասկանում էր, որ վեպը վատ է վերջանում։ Գուցե ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկություններ իմանալ։ Հա՛, չմոռանամ ասել, որ նա ամեն օր նստում էր «Ֆլեկների մոտ» ռեստորանում և պատմում այն գրքերի բովանդակությունը, որ մինչ այդ նրան տվել էին կազմելու։
Կախելը նա համարում էր միանգամայն սովորական և բնական բան, յուրատեսակ հանապազօրյա հաց, և դատավճիռ արձակելիս շատ հաճախ թագավոր կայսրին մոռանում էր և փոխանակ ասելու, «Հանուն նորին կայսրական մեծության դուք դատապարտվում եք մահապատժի կախաղանի միջոցով», պարզապես հայտարարում էր․ «Ես ձեզ դատապարտում եմ․․․»։
Երբեմն նա կարողանում էր կախելու մեջ կոմիկական կողմ գտնել, որի մասին մի անգամ գրել էր Վիեննայում ապրող իր կնոջը, «․․․Դու, օրինակ, չես կարող պատկերացնել, ջանիկս, թե վերջերս ես ինչպես էի ծիծաղում։ Մի քանի օր առաջ մի ուսուցչի մահվան էի դատապարտել լրտեսության համար։ Այստեղ ես մի վարձված գրագիր ունեմ, որը կախելու մեծ պրակտիկա ունի։ Նրա համար դա յուրատեսակ սպորտ է։ Ես իմ վրանումն էի, երբ ասածս գրագիրը դատավճիռն ի կատար ածելու համար եկավ ինձ մոտ և հարցրեց․ «Որտե՞ղ կհրամայեիք ուսուցչին կախել»։ Ասում եմ․ «Կախել ամենամոտիկ ծառից»։ Եվ դու դրության կոմիզմը տես։ Չորս կողմը տափաստան է, խոտից բացի ոչինչ չի երևում, մեկ մղոն տարածության վրա ոչ մի ծառ չկա։ Բայց հրամանը հրաման է, ուստի գրագիրս վերցրեց ուսուցչին ու մի քանի պահակների հետ գնաց ծառ գտնելու։ Վերադարձան միայն երեկոյան, ուսուցիչն էլ հետները։ Գրագիրը եկավ մոտս և նորից հարցրեց․ «Ինչի՞ց կախեմ այդ ղոչիին»։ Հայհոյեցի նրան և հիշեցրի, որ արդեն հրամայել եմ կախել ամենամոտիկ ծառից։ Նա ասաց, թե առավոտյան կփորձի այդ բանն անել, իսկ առավոտյան եկավ բոլորովին սփրթնած, թե, գիտե՞ք, գիշերը ուսուցիչն անհետացել է։ Դա ծիծաղս այնպես շարժեց, որ ես ներեցի բոլոր նրանց, ովքեր ուսուցչի վրա հսկում էին։ Եվ դեռ կատակով ասացի, թե երևի ուսուցիչն ինքն է գնացել ծառ գտնելու։ Ինչպես տեսնում ես, ջանիկս, մենք այստեղ չենք ձանձրանում։ Պստլիկ Վիլլիին ասա, որ պապան համբուրում է նրան և շուտով նրա համար մի կենդանի ռուս կուղարկի։ Վիլլին նրան կհեծնի ու ձիուկի պես կքշի։ Հետո մի այսպիսի ծիծաղելի դեպք էլ եմ հիշում, ջանիկս։ Մի անգամ մի հրեայի կախել էինք լրտեսության համար։ Այդ սրիկային մենք պատահել էինք ճանապարհին, թեև նա այնտեղ անելու բան չուներ, արդարանում էր, թե uիգարետ սիգարետ էի ծխում։ Եվ ահա, նրան արդեն կախել էինք, բայց նա կախված մնաց ընդամենը մի քանի վայրկյան։ Հանկարծ պարանը կտրվեց, և նա ցած ընկավ, սակայն իսկույն ուշքի եկավ և ճչալով դիմեց ինձ․ «Պարոն գեներալ, ես գնում եմ տուն։ Դուք ինձ արդեն կախել եք, իսկ ըստ օրենքի միևնույն բանի համար երկու անգամ կախել չեք կարող»։ Ես սկսեցի քահ-քահ ծիծաղել, և հրեային բաց թողինք։ Մեզ մոտ, ջանիկս, կյանքն ուրախ է․․․»։
Երբ գեներալ Ֆինկին նշանակեցին Պերեմիշլի բերդի պարետ, նա այլևս այնքան էլ հաճախ չէր հնարավորություն ունենում այդպիսի կրկեսային ներկայացումներ սարքելու, ուստի և մեծ ուրախությամբ կպավ Շվեյկի գործին։
— Ասենք, միևնույն է,— որոշեց գեներալ Ֆինկը։— Մենք կարող ենք նրան հոգևոր մխիթարություն տալ դեռևս վճիռ կայացնելուց առաջ, նախքան բրիգադից տեղեկություն ստանալը։ Մի բան որ կախվելու է։
Գեներալ Ֆինկը հրամայեց իր մոտ կանչել ֆելդկուրատ Մարտինեցին։ Սա մի դժբախտ կրոնուսույց էր, կապելլան, Մորավիայի ինչ-որ տեղից եկած։ Առաջ նա ծառայել էր մի այնպիսի անբարո ֆարարի ձեռքի տակ, որ գերադասել էր բանակ գնալ։ Այս նոր ֆելդկուրատը իսկական կրոնասեր մարդ էր, սրտի դառն ությամբ դառնությամբ էր հիշում իր ֆարարին, որը դանդաղորեն, բայց հաստատապես գնում էր դեպի կործանում։ Նա հիշում էր, թե ինչպես իր ֆարարը սալորօղին խմում էր մինչև գիտակցությունդ կորցնելը և մի գիշեր զոռով ուզում էր նրա անկողինը խոթել մի թափառական գնչուհու, որին գտել էր գյուղից դուրս, երբ օրորվելով վերադառնալիս էր եղել օղեգործարանից։
Ֆելդկուրատ Մարաինեցը Մարտինեցը հույս ուներ, որ ռազմի դաշտում վիրավորներին ու մեկնողներին մխիթարելով՝ կկարողանա քավել մեղքերն իր կնամոլ ֆարարի, որն ուշ գիշերին տուն վերադառնալով՝ բազմիցս նրան արթնացրել ու ասել էր․
― Ենիչեկ, Ենիչեկ, մի թմբլիկ աղջիկ չիներ՝ լիներ՝ էլ բան չէի ուզի։
Նրա հույսերը չէին արդարանում։ Նրան շարունակ մի կայազորից մի այլ կայազոր էին քշում, որտեղ նա, ընդամենը երկու շաբաթը մի անգամ, կայազորի եկեղեցում պատարագից առաջ պետք է կայազորի զինվորներին քարոզ տար և պայքարեր սպայական Ժողովարանից ժողովարանից ծայր առնող գայթակղությունների դեմ, իսկ այդ ժողովարանում այնպիսի բաներ էին խոսում, որոնց համեմատությամբ նրա ֆարարի «չաղլիկ աղջիկներ»-ը պահապան-հրեշտակին ուղղված անմեղ աղոթք էր թվում։
Սովորաբար նրան գեներալ Ֆինկի մոտ կանչում էին ռազմաճակատում տեղի ունեցող մեծ օպերացիաների ժամանակ, երբ հարկավոր էր հանդիսավորապես տոնել ավստրիական բանակի հերթական հաղթանակը։ Գեներալ Ֆինկը դաշտային հանդիսավոր պատարագներ էր կազմակերպում նույն այն բավականությամբ, որով և դաշտային դատավարություններ սարքում։
Այդ գրքույկները, որոնցից գեներալը մի ամբողջ գրադարան էր կազմել, ունեին այսպիսի տխմար վերնագրեր․ «Հումոր աչքի և ականջի համար՝ զինվորի պայուսակի մեջ», «Հինդենբուրգի անեկդոտները», «Հինդենբուրգը հումորի հայելու մեջ», «Հումորի երկրորդ պայուսակ, որ լցրել է Ֆելիքս Շլեմպերը», «Մեր գուլյաշային թնդանոթից», «Խրամատներից հանված հյութեղ նռնակաբեկորներ» կամ, օրինակ, այսպիսի անհեթեթ անուններ․ «Երկգլխանի արծվի տակ», «Թագավորական կայսրական դաշտային խոհանոցում պատրաստված վիեննական շնիցելը տաքացրեց Արթուր Լոկեշը»։
Երբեմն գեներալը երգում էր «Wir müssen siegen»<ref>Այս րոպեիս, պարոն պոդպորուչիկ Մենք պետք է հաղթենք (գերմ․)։</ref> ժողովածուից քաղած զինվորի ուրախ երգեր, ընդ որում անվերջ որևէ թունդ բան էր լցնում բաժակները, ֆելդկուրատին ստիպելով խմել և իր հետ միասին բղբղալ։ Այնուհետև սկսում էր անպարկեշտ բաներ խոսել, որի ընթացքում ֆելդկուրատ Մարտինեցը կարոտով հիշում էր իր ֆարարին, որն իր լկտիախոսությամբ գեներալ Ֆինկին բնավ չէր զիջում։
Ֆելդկուրատ Մարտինեցը սարսափով նկատում էր, որ ինչքան հաճախ է հյուր գնում գեներալ Ֆինկին, այնքան ավելի է բարոյապես ընկնում։
Այդ դժբախտ մարդուն սկսել էին դուր գալ այն լիկյորները, որ խմում էր գեներալի տանը։ Նա հետզհետե սկսել էր գեներալի ասածներից հաճույք ստանալ։ Նրա երևակայությանը ներկայանում էին անբարո տեսարաններ, և ոստայնապատ շշերում հանգչող գիհօղու, սնձօղու և հին գինու սիրույն, որոնցով նրան հյուրասիրում էր գեներալ Ֆինկը, ֆելդկոլրատն ֆելդկուրատն աստծուն մոռանում էր։ Հիմա նրա աղոթագրքի տողերի արանքում պարում էին գեներալի անեկդոտների «աղջիկները»։ Նվազում էր այն նողկանքը, որ նա զգում էր գեներալին այցելելիս։
Գեներալը սիրեց ֆելդկուրատ Մարտինեցին, որը սկզբում նրա մոտ եկել էր սուրբ Իգնատիոս Լոուոլի պես մաքուր, իսկ հետո համակերպվել գեներալի շրջապատին։
Այդ ժամանակ զինվորական պարեկի ոտնաձայները միացել էին նրա այս ջերմեռանդ խոսքերին․
«— Խիստ մի դատիր ծառային քո, քանզի դատաստանիդ առաջ չի լինի ոչ մի անմեղ, եթե ներում չտաս մեղքերին նոցա։ եվ Եվ թող խիստ լինի վճիռը քո։ Օգնություն եմ հայցում ես քեզնից, տեր, և քեզ հանձնում հոգին իմ»։
Այդ օրից ի վեր, երբ նրան կանչում էին գեներալ Ֆինկի մոտ, նա հաճախ փորձում էր երկրային բոլոր հաճույքներից հրաժարվել, պատճառաբանելով, թե ստամոքսն հիվանդ է։ Նա հավատում էր, որ փրկության համար ասած այդ սուտը իր հոգին կազատի դժոխքի տանջանքներից, բայց միաժամանակ գտնում էր, թե իրեն խմել պարտավորեցնում է զինվորական կարգապահությունը․ եթե գեներալը նրան առաջարկում է, թե՝ «Խմիր, ընկեր», ապա պետք է խմել, թեկուզ հենց պետին հարգած լինելու համար։
Գեներալը բարեսրտորեն ծիծաղեց․
— Պատահմունքի բերումով երկուսն էլ հոգևոր մխիթարության կարիք չունեին։ Հրեան ռաբբի էր, իսկ ոուսինը՝ քահանա։ Հիմա բանն ուրիշ է․ կաթոլիկ ենք կախելու։ եվ Եվ ես մի հիանալի միտք եմ հղացել։ Հետո հապաղած չլինելու համար դուք նրան հոգևոր մխիթարություն կտաք նախապես, որպեսզի, ինչպես հենց նոր ձեզ բացատրեցի, չհապաղենք։
Գեներալը զանգը հնչեցրեց ու սպասյակին հրամայեց․ «Բեր երեկվա մարտկոցից երկուսը»։
Այդ ահեղ ժամին այն վանդակապատ լուսամուտից, որի հետևում մահճակի վրա նստած էր Շվեյկը, լսվեց նրա երգը․
Մենք զինվոր ենք, քաջ ենք մենք,<br />Ինչքան ասես փող ունենք,<br />Սիրուներն են մեզ սիրում,<br />Ամեն տեղ լավ ընդունում։<br />Ցա-րա-րա․․․ Ein-zwei!
== Հոգևոր մխիթարություն ==
Վստահելի
1396
edits