Changes

== Շվեյկը նորից իր երթային վաշտում ==
Դատարանի երեկվա առավոտյան նիստում Շվեյկի գործով աուդիտորի պարտականություն կատարող մայորը նույն այն մարյորն մայորն էր, որն երեկոյան գեներալի տանը ֆելդկուրատի հետ բրուդերշաֆտ էր խմում և նիրհում։
Ոչ ոք չգիտեր, թե երբ և ինչպես մայորը հեռացավ գեներալի մոտից։ Բոլորն այնպիսի վճակի մեջ էին, որ նրա բացակայությունը ոք չնկատեց, իսկ ինքը գեներալը նույնիսկ չէր կարողանում որոշել, թե իր հետ հյուրերից որն է խոսում։ Արդեն երկու ժամից ավելի մայորը հյուրերի մեջ չէր, իսկ գեներալը բեղերը ոլորելով և հիմարավարի ժպտալով՝ գոռում էր․
— Հե՛յ, հոտած խոզերի բանդա,— գոռաց նա բակում,— եթե բանալիներն հանձնեիք, ես ձեզ ցույց կտայի։
— Համարձակվում եմ զեկուցել,— պատասխանեց ֆելդֆեբելֆելդֆեբելը, — ստիպված եմ ձեզ վրա դուռը փակել և ձեր անվտանգության համար կալանավորի մոտ պահակ նշանակել։ Եթե կցանկանաք դուրս գալ, պարոն մայոր, բարի եղեք դուռը ծեծել։
— Հե՛յ, ապուշ,— ասաց մայորը,— կապի՛կ, ուղտի՛ մեկը, կարծում ես ինչ-որ կալանավորից վախենո՞ւմ եմ, որ ուզում ես նրան հարցաքննելիս պահակ կանգնեցնել։ Գրո՛ղը տանի ձեզ, դուռը կողպեցեք վրաս և ռադ եղեք։
Սակայն մայորն այդ պատասխանի վրա ուշադրություն չդարձրեց, քանի որ գեներալի գինին ու լիկյորները նրա ուղեղի մեջ հարուցեցին վերջին ալկոհոլային ռեակցիան, և նա հորանջեց այնպես զարհուրելի, որ եթե նույնն աներ մի ոչ զինվորական, անպայման ծնոտը դուրս կընկներ։ Մայորի այդ հորանջը նրա մտքերն ուղղեց դեպի ուղեղի այն գալարները, որտեղ պահվում է երգելու ձիրքը։ Նա անկաշկանդ ընկավ Շվեյկի նարին փռված ներքնակի վրա և այնպիսի ձայնով, որով իր վախճանից առաջ ճղղում է կիսամորթ խոզի ճուտը, զլեց.
Oh Tannenbaum, oհ Tannenbaum!<br />Wie schön sind deine Blätterr!<ref>Օ՛, եղևնի, օ՛, եղևնի, ինչ սիրուն են ասեղները քո կանաչ (գերմ․)։</ref>
Նա այդ ֆրազն իրար հետևից կրկնեց մի քանի անգամ, մեղեդին հարստացնելով անհոդաբաշխ կաղկանձյուններով։ Ապա արջը արջի քոթոթի պես ընկավ մեջքի վրա, կուչ եկավ ու տեղնուտեղը խռմփաց։
— Պարո՛ն մայոր,— փորձեց նրան արթնացնել Շվեյկը,― համարձակվում եմ զեկուցել, ձեզ վրա ոջիլ կքաշվի։
Բայց դա անօգուտ եղավ։ Մայորը մեռելի պես քնած էր։
Շվեյկը խանդաղատանքով նայեք նայեց նրան և ասաց․ «Որ այդպես է քնիր, նանի՜կ, նանի՜կ, հարբեցողի մեկը»,— և նրան ծածկեց շինելով։ Առավոտյան նրանց գտան իրար ամուր հպված։
Ժամը իննի մոտ, անհետացած մայորին որոնելու ամենաթունդ պահին, Շվեյկը նարից ցած իջավ և անհրաժեշտ համարեց պարոն պետին արթնացնել․ վրայից քաշեց ռուսական շինելը և սկսեց եռանդով ցնցել, մինչև որ, վերջապես, մայորը բարձրացավ ու նստեց նարի վրա։ Նա բութ հայացքով նայեց Շվեյկին, կարծես նրա մեջ որոնելով այն հարցի լուծումը, թե իրեն ինչ է պատահել։
— Ես գիշերն արդեն մի անգամ այստեղ եղե՞լ եմ,— հարցրեց նա ոչ այնքան համոզված։
— Համաձայն հրամանի, պարոն մայոր,— պատասխանեց Շվեյկը,— որքան ես հասկացա պարոն մայորի խոսքերից, համարձակվում եմ զեկուցել, դուք, պարոն մայոր, եկել էիք ինձ հարgաքննելու։հարցաքննելու։
Այդտեղ մայորի միտքը պայծառացավ, նա նայեց իրեն, ապա աչք ածեց շուրջը, ասես մի բան փնտրելով։
— Այս մարդը պարզապես ապուշ է,— ասաց գեներալը մայորին։— Շորերը հանել լճակի ամբարտակի վրա և հագնել ռուսական համազգեստ, որ աստված գիտե ով է թողել այնտեղ, թույլ տալ, որ իրեն մտցնեն ռուս գերիների խմբի մեջ,— այդպիսի բանի ընդունակ է միայն ապուշը։
համարձակվում Համարձակվում եմ զեկուցել,— պատասխանեց Շվեյկը,— ես ինքս էլ հաճախ նկատում եմ, որ տկարամիտ եմ, մանավանդ իրիկնադեմին...
— Ձա՛յնդ, ավանակ,— գոռաց նրա վրա մայորը և գեներալին հարցրեց, թե հիմա Շվեյկին ինչ պետք է անել։
Երբ նրանք նստեցին Պերեմիշլ — Խիրով ուղղությամբ մեկնող գնացքը, Շվեյկը նրան ասաց.
— Պարոն եֆրեյտոր, երբ նայում եմ ձեզ, միտս է գալիս եֆրեյտոր Բոզբը, որ ծառայում էր Տրենտոյում։ Երբ Բոզբին եֆրեյտոր դարձրին, առաջին իսկ օրվանից նրա ծավալն սկսեց մեծանալ։ Թշերն սկսեցին ուռել, իսկ փորն այնպես փքվեց, որ հետևյալ օրը նույնիսկ պետական շալվարը վրան չէր կոճկվում։ Բայց ամենից վատն այն էր, որ ականջներն սկսեցին երկարել։ Նրան ուղարկեցին լազարեթ, և գնդի բժիշկն ասաց, թե բոլոր եֆրեյտորներին այդպիսի բան է պատահում։ Սկզբում նրանք ուռչում են, բայց ոմանց մոտ դա արագ է անցնում, իսկ տվյալ հիվանդի վիճակը շատ ծանր է և նա կարող է պայթել, քանի որ հիվանդությունը եֆրեյտորական աստղանիշից անցել է պորտին։ Նրան փրկելու համար ստիպված եղան աստղանիշը կտրել, և անմիշապես անմիջապես փուքն անցավ։
Այդ պահից ի վեր Շվեյկն իզուր էր ջանում եֆրեյտորի հետ զրույցի բռնվել և նրան բարեկամաբար բացատրել, թե զինվորներն ինչու են ասում, որ եֆրեյտոր կոչվածը վաշտի պատիժն է։
Եֆրեյտորը ոչինչ չէր պատասխանում, միայն մռայլա դեմ մռայլադեմ սպառնում էր, որ դեռ հետո կերևա, թե նրանց երկուսից որը կծիծաղի, երբ հասնեն բրիգադ։ Կարճ ատած, հայրենակիցը չէր արդարացնում Շվեյկի հույսերը։ Իսկ երբ Շվեյկը եֆրեյտորին հարցրեց, թե նա որտեղացի է, վերջինս պատասխանեց․ «Քո գործը չի»։
Շվեյկն ամեն կերպ փորձում էր եֆրեյտորին խոսեցնել։ Պատմեց, թե առաջին անգամ չէ, որ իրեն տանում են պակահախմբի հսկողությամբ, թե նա միշտ էլ իրեն ուղեկցողների հետ լավ ժամանակ է անցկացրել։
Բայց եֆրեյտորը շարունակում էր լռել, իսկ Շվեյկն էլ չէր սսկվում․
— Ինձ թվում է, պարոն եֆրեյտոր, որ ձեզ մեծ դժբախտություն է պատահել, քանի որ խոսելու ընդունակությունը կորցրել եք։ Ես դարդոտ եֆրեյտորներ շատ եմ տեսել, բայց ձեզ պես վշտից իրեն կորցրած եֆրեյտորի, ներեցեք և մի բարկանաք, պարոն եֆրեյտոր, դեռ չեմ հանդիպել։ Վստահեցեք ինձ, ասացեք ինչն է ձեզ այդպես տանջում։ Գուցե կկարողանամ ձեզ մի խորհուրդ տալ, քանի որ այն զինվորը, որին տանում են պահակախմբի հսկողությամբ, միշտ էլ ավելի շատ փորձ է ունենում, քան նրա վրա հսկողը։ Կամ մի բան պատմեցեք, պարոն եֆրեյտոր, որպեսզի ժամանակն արագ անցնի։ Պատմեցեք։ Պատմեցեք, օրինակ, թե ձեր ծնննդավայրի շրջակայքում ինչ կա, արդյոք լճակներ կամ բերդի ավերանկեր կան։ Կարող եք մեզ այն էլ հայտնել, թե այդ ավերակների հետ ինչ ավանդություն է կապված։
― Հերիք է,— գոռաց հանկարծ եֆրեյտորը։
— Բրիգադում քեզ խելքի կբերեն, իսկ ես չեմ ուզում քեզ հետ գլուխ դնել,— դա եղավ եֆրեյտորի վերջին խոսքը, որից հետո նա խորասուզվեց կատարյալ լռության մեջ։
Պահակներն առհասարակ քիչ էին զվարճանում։ Հունգարացին գերմանացու հետ զրուցում էր մի հատուկ եղանակով, քանի որ գիտեր միայն գերմաներեն «jawohl»<ref>Այո (գերմ․)։</ref> և «was»«was?»<ref>Ի՞նչ (գերմ․)։</ref> բառերը։ Երբ գերմանացին նրան մի բան էր պատմում, հունգարացին գլխով էր անում և շարունակ կրկնում «jawohl», իսկ երբ գերմանացին լռում էր, ասում էր․ «ոաս՞» «was?» և գերմանացին նորից էր սկսում։ Պահակ չեխն իրեն պահում էր արիստոկրատավարի, ոչ ոքի վրա ուշադրություն չէր դարձնում և զվարճանում էր նրանով, որ խնչում էր հատակին, շատ հմտորեն օգտագործելով աջ ձեռքի բութ մատը, ապա, մտազբաղ, հրացանի կոթով խլինքը դեսուդեն էր քսմսում, հետո կեղտոտված կոթը մաքրում շալվարին քսելով, միաժամանակ անդադար քրթմնջալով, «Սո՜ւրբ կույս»։
— Քեզ մի տեսակ չի հաջողվում,— ասաց նրան Շվեյկը։— Բոիշչեում, նկուղային բնակարանում, մի ավլող էր ապրում, անունը Միխաչեկ։ Նա մեկ-մեկ խնչում էր լուսամուտի ապակու վրա և այնպես վարպետորեն քսմսում, որ uտացվում ստացվում էր այն պատկերը, թե ինչպես Լիբուշան Պրագային փառք է գուշակում։ Ամեն մի պատկերի համար նա կնոջից այնպիսի պետական թոշակ էր սատանումստանում, որ շարունակ ման էր գալիս քիթ ու մռութն ուռած։ Սակայն այդ զբաղմունքից նա ձեռք չքաշեց և շարունակում էր կատարելագործվել։ Ճիշտ է, դա նրա միակ զվարճությունն էր։
Լեհը ոչինչ չպատասխանեց, և ի վերջո ամբողջ պահակախումբը խորասուզվեց կատարյալ չռության լռության մեջ, կարծես թաղման էին գնում և բարեպաշտորեն խորհում ննջեցյալի մասին։
Այդպես մոտենում էին Վոյալիչին, որտեղ գտնվում էր բրիգադի շտաբը։
Վստահելի
1396
edits